Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐ՝ ԸՆԴԴԵՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾՆԵՐԻ

Երեկ տասնյակի չափ ոստիկաններ ԱԺ մուտքի մոտ փորձում էին օտարվող տարածքների բնակիչներից պաշտպանել այն պատգամավորներին, որոնք «կողմ» էին քվեարկել «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի 1-ին ընթերցմամբ ընդունմանը: Ցուցարարները պատգամավորներին էին բաժանում մի դիմում, որտեղ նշված էր. «Մեծ մեղք կգործեք այսպիսի հակաժողովրդական օրենքն ընդունելով: Ուստի խնդրում ենք Ձեզ՝ դեմ քվեարկել այդ խայտառակ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսանհինգերորդ ՊԱՐՏՈՒՍԻ ԳԵՐԻՆԵՐԸ Էլի Ղուկասից ու Էդոյից շատ շուտ եմ զարթնել, չնայած մինչեւ գիշերվա չորսը հենց իրենց ու Ռոլանդի հետ էի բլոտ խաղում, եւ ահա վերստին իրենցից շուտ զարթնած՝ երկրորդ օրվա իրադարձություններին եմ փորձում անդրադառնալ, եւ էս անդրադարձս չափազանց էական է ու չափազանց էական է առաջին հերթին էն իմաստով, որ այն, ինչ

Ազատամարտիկ ավեստագետը հեռացել է

Նկարիչ Ջիվան Հովհաննիսյանի գործերը զարդարում են շեյխերի ապարանքները Մեր զրուցակիցը մեկն է այն հայ արվեստագետներից, ով կորցնելով հավատը վաղվա օրվա հանդեպ, հուսալքված, խռոված, 2000-ին ընտանիքով մեկնել է արտերկիր՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Նկարիչը իր նկարիչ-ճարտարապետ ընկերոջ՝ Երվանդի հետ միասին ներդնելով իրենց նկարչական տաղանդը, ԱՄԷ-ի Շարժա քաղաքում հիմնել են դիզայներական արվեստանոց, որտեղ արտադրում են գեղեցիկ ձեւավորմամբ

ՂԵԿԱՎԱՐ-ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸ ՉԱՆՏԵՍՎԵՑԻՆ

Օրերս նշվեց հայ թատերարվեստի ճանաչված գործիչներ, պաշտոնակիցներ՝ Ռուսական դրամատիկական եւ Գ. Սունդուկյանի անվան թատրոնների գեղարվեստական ղեկավարներ Ալեքսանդր Գրիգորյանի 70 եւ Վահե Շահվերդյանի 60-ամյա հոբելյանները: Երեւանի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը այդ պաշտոնում է 1965-ից: Նրա սկզբունքներից մեկը եղել եւ մնում է ինչպես հայ, այնպես էլ ռուսական թատերգության մատուցումը տեղացի ռուսալեզու հանդիսատեսին: Որպես գեղարվեստական

Ծանրորդները դոպինգային խնդիրներ չեն ունեցել

Երեկ «Առավոտին» հերթական անգամ հավաստիացրեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո-Դոմինգոյում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցանակակիր դարձած մեր երեք մարզիկներից երկուսի արյան մեջ արգելված խթանիչների հայտնաբերման մասին շշուկները ժամանակ առ ժամանակ հայտնվում են մամուլում: Նման զրույցներ մեր ականջին էլ են հասել: Բայց հետաքրքիրն այն է, որ այդ լուրերը տարածողները ոչ միայն

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ՝ ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ

Պատգամ էլեկտորատին Նախ՝ եթե տվող կա, վերցնող միշտ էլ կգտնվի: Հիմա ով է ընտրակաշառք տալիս: Պարզ է՝ շատ ունեցողը: Եղածի մի ինչ-որ մասը: Վերցնողները շատ են: Ոմանք ամաչում են, բայց հետո ասում են՝ հերն էլ անիծած, ես չվերցնեմ՝ ուրիշն է վերցնելու: Եվ վերցնում է: Վերցնում է, բայց դա նրա վրա բարոյական պատականություն է դնում՝ քվեարկի՛ր

«Ես զգում եմ իմ ամուսնուն»

Ասում է հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոյի կինը՝ Սոֆիա Պետրոսյանը Մոսկվայի շախմատիստի կենտրոնական տանը շարունակվում է աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի ծննդյան 70-ամյակին նվիրված շախմատի 20-րդ կարգի հուշամրցաշարը: Ժամանակակից շախմատային աշխարհի տասն ուժեղագույն գրոսմայստերները պայքարում են հաղթողին որոշելու համար: Նրանցից յուրաքանչյուրը եկել է իր մարզչի կամ մտերիմ մարդու հետ: Հունգարիայի լավագույն շախմատիստ Պետեր Լեկոյին ինչպես միշտ,

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

«Բանանցը»՝ երկրի փոխչեմպիոն Նոյեմբերի 9-ին կայացած 28-րդ տուրի հանդիպումներով ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 15-րդ առաջնությունը հատեց եզրագիծը: Ժամկետից շուտ երկրի չեմպիոնի կոչումը հերթական անգամ նվաճած մայրաքաղաքի «Փյունիկը» 2:1 հաշվով հաղթեց Գյումրիի Շիրակին՝ պահպանելով մոտակա հետապնդողների նկատմամբ ունեցած 16 միավորի առավելությունը: Մրցանակային հաջորդ տեղերի ճակատագիրը նույնպես նախապես որոշված էր: Արծաթե եւ բրոնզե մեդալների համար պայքարում էին

ՀՀ 2006 թ. մարզական հերոսները

«Մրցաշրջան-2006»-ը, կարելի է ասել, հիմնականում ավարտվել է Տարվա ընթացքում մեր հանրապետության լավագույն մարզիկները, հանդես գալով աշխարհի ու Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, արել են այն, ինչի ընդունակ էին՝ ընդհանուր առմամբ նվաճելով ոսկե, արծաթե եւ բրոնզե 89 մեդալ: Ճիշտ է, ձյուդոյիստները, սամբիստները, լողորդները եւ սուսերամարտիկները դեռ մեկնարկ ունեն, սակայն մի քանի նոր մեդալ

«ԵԹԵ ՄԻ ԲԱՆ ՍԻՐՈՒՄ ԵՍ, ՊԵՏՔ Է ԱՆԵՍ ՀԱՃՈՒՅՔՈՎ»

Մինչ մարզական ֆեդերացիաները տրտնջում են բյուջեից ստացվող դրամական հատկացումների չափերից, ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանն ինքն է գրավոր հրաժարվել մարզաձեւի զարգացման նպատակով պետական աջակցությունից: Երեւույթը, իսկապես, եզակի է, առավել եւս՝ ձիասպորտի նման թանկ մարզաձեւի պարագայում: Այդ առիթով Հ. Հայրապետյանի հետ զրույցի ընթացքում շոշափվեցին մարզաձեւի ներկայիս դրվածքին, ապագա ծրագրերին առնչվող խնդիրներ: Պարզվեց նաեւ, որ նա հաճույքով

«Ռեգբին թանկ հաճույք է»

«Հայաստանում ռեգբին երիտասարդ մարզաձեւ է եւ հեքիաթային հաջողություններ ակնկալել այս մարզաձեւից, կարծում եմ, սխալ կլինի»,- ասում է Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի (ՀՌՖ) նախագահ Յուրի Բեգլարյանը: Ըստ նրա՝ վերջին երեք տարիներին հաջողություններ, այնուամենայնիվ, արձանագրվել են: Դրան հատկապես նպաստեց վերջերս Սոպոտում տեղի ունեցած Ռեգբիի Եվրոպայի գլխավոր քարտուղարների ժողովին Հայաստանի ներկայացուցիչների՝ գլխավոր քարտուղար Արմենակ Ադամյանի եւ նախագահ Յուրի Բեգլարյանի

ԻՆՉՈ՞Ւ ՓՈՂԸ ՄԵՐ ՍՊՈՐՏԻՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՒՄ

Մեծ սպորտում կայուն հաջողություններ ունենալու համար հսկայական ներդրումներ պետք է կատարել, մի բան, որ այսօր պետությունն անում է իր ունեցած հնարավորությունների առավելագույն չափով: Եթե սրանից մոտ տասը տարի առաջ ֆիզիկական կուլտուրային եւ սպորտին պետական բյուջեից ընդհանուր առմամբ տարեկան հատկացվում էր շուրջ 350 մլն դրամ, մրցաշրջան-2006-ում միայն մեծ սպորտին՝ ուսումնամարզական հավաքների, հանրապետության առաջնությունների անցկացում, Եվրոպայի ու

Նյութական վնասը հատուցվեց

Զրպարտության դառը հետեւանքները Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ Արմեն Մանուկյանի խանութի աշխատակիցներ, մայր եւ աղջիկ Աստղիկ եւ Հայկանուշ Հակոբյանները հափշտակել էին խանութից 712569 դրամ գումար: Եվ որպեսզի այդ գումարը չտային, նրանք Երեւանի Էրեբունի համայնքի ոստիկանությունում աշխատող իրենց ազգական ոստիկանի միջոցով մշակել էին «բռնաբարության» սցենար, իբր Մանուկյանը «բռնաբարել» է Հ. Հակոբյանին: Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, Մանուկյանը

ԴՐՎԱԾ Է ՄԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Երեկ համալսարանում հայտարարեց Սերժ Սարգսյանը «Սա լինելու է այն քաղաքական փաստաթուղթը, որը պարտադիր է լինելու պետական բոլոր կառույցների եւ պետական բոլոր պաշտոնյաների համար: Կարծում եմ, որ պիտի արդեն անցնեն այն ժամանակները, երբ պետական տարբեր պաշտոնյաներ նույն խնդրի մասին արտահայտում են տարբեր կարծիքներ եւ շատ դեպքերում՝ իրարամերժ կարծիքներ»,- հայտարարեց պաշտպանության նախարար եւ տվյալ դեպքում՝ անվտանգության խորհրդի

Ուսանողները կվերահսկե՞ն բարեփոխումները

Երեկ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպել էր խորհրդաժողով՝ «Կրթական բարեփոխումներ, հիմնախնդիրներ» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին մի շարք ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաեւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Հաշվի առնելով բուհական համակարգի բարեփոխումների եւ ուսանողության շրջանում իրազեկության ու մասնակցության կարեւորությունը՝ երիտասարդ դաշնակցականները ստանձնել էին բարենորոգումների ողջ ընթացքը հետեւելու եւ դրանում նաեւ այլ կազմակերպություններ ներառելու

ՍԿԱՆԴԱԼ՝ ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Ինչու են գիտնականները լքում հայրենիքը. երիտասարդ գիտնականը ջրի երես է հանում ակադեմիայի կեղտերը Գիտությունների ազգային ակադեմիայի երեկվա նիստում աննախադեպ սկանդալ բարձրացավ: Նախագահությունը Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրեն էր ընտրում: Ինչպես հայտնի է, ներկայացված էր 2 թեկնածություն. նախկին տնօրեն Կոնստանտին Ղարագյոզյանի կողմից՝ ինստիտուտի Միջբջջային փոխազդեցությունների լաբորատորիայի վարիչ Աստղիկ Փեփոյանը, որը նաեւ գիտխորհրդի ձայների մեծամասնությունն էր ստացել, եւ

Կրծքագեղձի ուռուցքը «երիտասարդացել է»

Քաղցկեղի պատճառ կարող են լինել չամուսնանալը, երեխա չունենալը եւ երեխային կրծքով չկերակրելը Եթե տասը տարի առաջ մինչեւ 30 տարեկան կանանցից կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվում էր հազարից մեկի մոտ, ապա այսօր տարեկան մոտ 50 այդ տարիքի կին է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը: Նրա խոսքերով, հիվանդությունը երիտասարդացել

ԴԵՌ ԾԱԽԵԼՈՒ ԲԱՆ ԿԱ

Իսկ 3-4 տարի առաջ, երբ Կապանի քաղաքապետ Արմեն Կարապետյանի ներկայությամբ խոսք էր գնում քաղաքի համայնքային սեփականության ինչ-որ գույք կամ տարածք վարձակալելու կամ օտարելու մասին՝ նա, ըստ «Սյունյաց երկիր» թերթի, անմիջապես հայտարարում էր՝ «Աթաջը (նախկին քաղաքապետ Գագիկ Աթաջանյան) բա՞ն ա թողել, որ տանք: Ամեն ինչ ծախծխվել է»: Հոկտեմբերի 10-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքում ավագանու աննախադեպ

Ասֆալտի փոխարեն՝ ցեմենտբետոն

Պետբյուջեի գումարները «ջուրն են լցվել» Անցյալ տարի Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածի մի մասը՝ շուրջ 10 կմ, պետբյուջեի միջոցներով վերանորոգվեց: Սակայն կատարած աշխատանքներն այնքան ցածրորակ ու կիսատ-պռատ էին արվել, որ այս տարի արդեն վերանորոգումից գրեթե բան չի մնացել: Ճանապարհի փոսերն ու քարուքանդ հատվածները անձրեւներից ու ավտոմեքենաների անցուդարձից կրկին բացվել են եւ վարորդների համար մեծ վտանգ են ներկայացնում: Պարզվում

ԳՈՒԳԱՐՔԻ ԱՆՏԱՌՆԵՐՆ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՎՈՒՄ ԵՆ

Իսկ այս մասին բնապահպանության նախարարությունը տեղյակ չէ Վանաձորում անտառային մեծ մաֆիա է գործում, եւ նույնիսկ անտառապահները, որ կոչված են պահպանելու կանաչ տարածքները, խոստովանում են, որ իրենք այդ մաֆիայի դեմ անզոր են: Օրերս լրագրողներին նման մտահոգություն է հայտնել Լոռու մարզի Գուգարքի անտառտնտեսության անտառապահ Ռոբերտ Ամբարյանը՝ Տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի կազմակերպած մեդիատուրի ժամանակ: Մաֆիայի հեղինակները հիմնականում այն խոշոր

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ԿԿԱՆՉԵՆ ԿՈՃԱԿ ՍԵՂՄՈՂՆԵՐԻՆ

Խորհրդարանը երեկ շարունակեց «Հանրային գերակա շահի մասին» օրինագծի երկրորդ ընթերցման քննարկումը եւ լսեց առաջարկություններ արած պատգամավորներին. դրանք բացառապես ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն էին: Ընդդիմադիրները իզուր էին դատարկ դահլիճում, միայն Տիգրան Թորոսյանի եւ հատուկենտ պատգամավորների ներկայությամբ, կոկորդ պատռում, որ այդ օրենքը չի կարելի ընդունել, քանի որ այն հակասում է երկրի գլխավոր օրենքին, մարդու իրավունքների միջազգային չափանիշներին, հակաժողովրդական

Ուզում են Գեղամյանին եւ Ծառուկյանին իրար դե՞մ հանել

ԱՄ նախագահը բացահայտեց իշխանությունների հերթական դավադրությունը «Ազգային միաբանությունը» նախորդ նստաշրջանի հայտարարությունների ժամին եւ «Խորհրդարանական ժամ» ծրագրում խոսում էր ընդդեմ Գագիկ Ծառուկյանի բաժանած կարտոֆիլի եւ սերմացուի, ծաղրում էր այդ գործողությունները, սակայն արդեն նախորդ օրը, խորհրդարանում ելույթ ունենալով, «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանի խոսքում կտրուկ փոփոխություն նկատվեց, հիմա Գագիկ Ծառուկյանի մասին միայն գովեստ էր նկատվում: «Առավոտին» հետաքրքրեց այս

«ԲՈԼՈՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ «ՊՐԻՎԵՏՍՏՎՈՒՅՈՒ»

Ասում է մեծամասնականով ընտրված քյավառցի պատգամավոր, «Գրեյթ Վելլիի» սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը: – Պարոն Արզաքանցյան, դուք պատրաստվո՞ւմ եք 2007-ի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել մեծամասնական ընտրակարգով, եթե այո՝ դարձյա՞լ ձեր ընտրատարածքում: – Այո: – Իսկ ի՞նչ սպասելիքներ ունեք, դուք կընտրվե՞ք: – Թե ի՞նչ եմ սպասում դրանից, արդեն կերեւա աշխատանքից: Բոլոր մրցակիցներին «պրիվետստվույու», ոնց ասած, ամեն մեկը ինչքան հաջողություն

ՄԻ՛ ՄՈՌԱՑԵՔ ԼՂՀ ԻՄԻՋԻ ՄԱՍԻՆ

Խորհուրդ է տալիս «ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խմբի անդամ, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը – Ինչպե՞ս եք բացատրում այն հանգամանքը, որ ԼՂՀ ԱԺ-ում Սահմանադրության նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ «ՀՅԴ-Շարժում 88» խումբը հանդես չեկավ միասնական դիրքորոշմամբ՝ Գեղամ Բաղդասարյանը քվեարկեց «ձեռնպահ», իսկ մյուսները՝ կողմ: – Ամեն մեկն ինքն է որոշում, թե որն է ճիշտը: Մեր ընկերը՝ պրն Բաղդասարյանը նման

ԱԺ ՆԵՐԿԱ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նոյեմբերի 17-ին կմեկնի Սան Մարինո՝ մասնակցելու ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ կքննարկվի Հարավային Կովկասում կայունության պակտի հաստատման հարցը: Իսկ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը մոտ ժամանակներս մեկնում է Ֆրանսիա, ուր հանդիպումներ է ունենալու պետական եւ քաղաքական շրջանակների հետ:

ԽՈՅ 21.03-20.04: Ծրագրերի իրագործումը կարող է չափազանց թանկ արժենալ: ՑՈՒԼ 21.04-21.05: Պաշտոնատար անձանց հակաճառելու անհրաժեշտություն չկա: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Լավ օր է երկարաժամկետ ֆինանսական գործարքներ կնքելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը ձեզանից մեծ համբերատարություն կպահանջի: Մի նյարդայնացեք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր դուք բարձր տրամադրություն կունենաք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ինքնադրսեւորվեք, եղեք կարգապահ, ու գործերը հաջող կընթանան: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Խնդրո առարկա

Ո՞Վ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ

Նոյեմբերի 8-ին կայացավ ֆուտբոլի ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների «Համագործակցության գավաթի խաղարկության» միջազգային 15-րդ մրցաշարի մասնակից երկրների վիճակահանությունը: Այն անցկացվելու է Ռուսաստանի մայրաքաղաքում՝ 2007 թվականի հունվարի 20-ից 28-ը: Հայտավորված տասնվեց երկրները բաժանվել են չորս խմբի: «A» խումբ. Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Տաջիկստան: «B» խումբ. Ադրբեջան, Մոլդովա, Էստոնիա, Ղրղըզստան: «C» խումբ. Ուկրաինա, Լատվիա, Հայաստան, Ուզբեկստան: «D» խումբ.

«ԵՐԲԵՔ ՉԵՍ ԻՄԱՆԱ»

Ճանաչված երգչուհի Հասմիկ Կարապետյանը հնարավոր է համարում, որ հրաժեշտ տալով փոփ արվեստին, հայտնվի ռոքում: – Ըստ մեր տեղեկությունների, նկարահանել եք նոր տեսահոլովակ ռոք ուղղության երգի հիման վրա: Ինչ է, ձանձրացե՞լ եք հայաստանյան փոփ երաժշտությունից կամ գուցե ուզում եք առանձնանա՞լ ձեր կոլեգա մյուս փոփ աստղերից: – Միշտ աշխատել եմ հրամցնել յուրահատուկ արվեստ: Դեռ վաղուց պրպտումների մեջ

Մտահոգություններ նոր քննակարգի վերաբերյալ

Այս տարի ըստ ամենայնի կներդրվի դպրոցի ավարտական եւ բուհի ընդունելության քննությունների անցկացման նոր կարգ: Արդյո՞ք այս կարգով շտկվելու եւ նվազելու են կենտրոնացված համակարգի թերությունները, ինչպես խոստանում են միլիոնավոր դոլարների վարկային գումարներով այդ գործը կազմակերպող պաշտոնյաները, թե՞ ընդհակառակը: Ասում են, թե նոր քննակարգով տեղայնացվում է արտասահմանյան առաջավոր փորձը: Մասնավորապես՝ ներդրվում է բազմընտրական հարցման (թեստավորման) եւ դրա

«ՎԱՌԵՑԻՆ» ՆԱԽԿԻՆ ՀԵՏԱԽՈՒՅԶԻՆ

Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում նոյեմբերի 8-ին պետք է շարունակվեր ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի «մահափորձի գործի» քննությունը: Ցուցմունք պիտի տար մեղադրյալ Յուրի Վոլֆսոնը: Սակայն նրան դատարան չբերեցին: Ստորեւ ներկայացնում ենք «Առավոտին» ուղղված Յուրի Վոլֆսոնի նամակը՝ առանց մեկնաբանությունների: Ես՝ Յուրի Գրիգորեւիչ Վոլֆսոնս, լինելով Անդրկովկասյան զինվորական օկրուգի Պետական հետախուզական վարչության մարտական ջոկատի սպա,

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031