Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ 2006 թ. մարզական հերոսները

Նոյեմբեր 13,2006 00:00

«Մրցաշրջան-2006»-ը, կարելի է ասել, հիմնականում ավարտվել է

Տարվա ընթացքում մեր հանրապետության լավագույն մարզիկները, հանդես գալով աշխարհի ու Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, արել են այն, ինչի ընդունակ էին՝ ընդհանուր առմամբ նվաճելով ոսկե, արծաթե եւ բրոնզե 89 մեդալ: Ճիշտ է, ձյուդոյիստները, սամբիստները, լողորդները եւ սուսերամարտիկները դեռ մեկնարկ ունեն, սակայն մի քանի նոր մեդալ կարող են ավելանալ միայն առաջին երկու մարզաձեւերից:

Գնահատելով այս տարվա արդյունքները՝ Սպորտպետկոմի նախագահի տեղակալ Միքայել Իսպիրյանը նշեց, որ չնայած անցած տարի հանրապետություն բերված մեդալների վերջնական թիվը կրկին եղել է 89, սակայն որակական որոշակի աճ արձանագրվել է: «Պետք է նկատի ունենալ, որ մրցաշրջան 2005-ում մեր մարզիկները 13 մեդալ նվաճել էին Ուսանողական համաշխարհային խաղերում, սպորտի եվրոպական փառատոներում, ԱՊՀ երկրների խաղերում,- ասաց նա:- Իսկ այս տարի նման մրցումներ չեն անցկացվել ու վիճակագրական հաշվարկը կատարվել է միայն պաշտոնական մրցումների արդյունքներով: Եթե կնկատեք, բացակայում են վերջերս շախմատի Եվրոպայի ակումբային գավաթը նվաճած մեր փառապանծ աղջիկների՝ Էլինա Դանիելյանի ու Նելլի Աղինյանի անունները: Պարզապես, ցուցակում ընդգրկել ենք միայն նրանց, ովքեր սահմանված չափորոշիչներով ներկայացվելու են կառավարության տարեվերջյան խրախուսական պարգեւներին»:

Ստորեւ ներկայացնում ենք 2006 թվականին մեդալներ նվաճած մարզիկներին: Կարծում ենք, այն կհետաքրքրի մարզասերներին, ինչպես նաեւ մարզական լրագրողներին կօգնի ավելի ճիշտ ու հեշտ կողմնորոշվել տարվա լավագույն տասնյակը որոշելիս:

Շախմատ

Լեւոն Արոնյան օլիմպիադա ոսկի

Վլադիմիր Հակոբյան օլիմպիադա ոսկի

Կարեն Ասրյան օլիմպիադա ոսկի

Գաբրիել Սարգսյան օլիմպիադա ոսկի

Սմբատ Լպուտյան օլիմպիադա ոսկի

Արտաշես Մինասյան օլիմպիադա ոսկի

Զավեն Անդրիասյան աշխարհ ոսկի

Ռոբերտ Աղասարյան աշխարհ ոսկի

Հրանտ Մելքումյան աշխարհ արծաթ

Լիլիթ Մկրտչյան Եվրոպա արծաթ

Զավեն Անդրիասյան Եվրոպա արծաթ

Ծանրամարտ

Մելինե Դալուզյան աշխարհ բրոնզ (բր.+բր.)

Տիգրան Մարտիրոսյան աշխարհ բրոնզ (+արծաթ)

Արա Խաչատրյան աշխարհ բրոնզ (բր.+բր.)

Արմեն Ղազարյան աշխարհ բրոնզ (+բրոնզ)

Արա Խաչատրյան աշխարհ բրոնզ (բր.+բր.)

Գեւորգ Դավթյան Եվրոպա ոսկի

Մելինե Դալուզյան Եվրոպա ոսկի (ոսկի+ոսկի)

Տիգրան Մարտիրոսյան Եվրոպա ոսկի (ոսկի+ոսկի)

Հռիփսիմե Խուրշուդյան Եվրոպա արծաթ

Քրիստինե Պետրոսյան Եվրոպա արծաթ

Առաքել Միրզոյան Եվրոպա արծաթ

Դավիթ Գալուստյան Եվրոպա արծաթ

Ռուբեն Մամոյան Եվրոպա արծաթ

Սեւակ Սահակյան Եվրոպա արծաթ (ոս.+արծ.)

Թեհմինե Կարապետյան Եվրոպա բրոնզ

Հրաձգություն

Նորայր Բախտամյան Եվրոպա արծաթ

Հունահռոմեական ըմբշամարտ

Ռոման Ամոյան Եվրոպա ոսկի

Կարեն Մնացականյան Եվրոպա ոսկի

Դենիս Ֆորով Եվրոպա արծաթ

Արթուր Շահինյան Եվրոպա արծաթ

Խոսրով Մելիքյան Եվրոպա արծաթ

Կարապետ Սարգսյան Եվրոպա արծաթ

Գեւորգ Սահակյան Եվրոպա արծաթ

Արամ Ջուլֆալակյան Եվրոպա արծաթ

Հովհաննես Վարդերեսյան Եվրոպա բրոնզ

Արսեն Ջուլֆալակյան Եվրոպա բրոնզ

Ազատ ըմբշամարտ

Ռուսլան Բասիեւ աշխարհ բրոնզ

Մաթեւոս Սարոյան Եվրոպա ոսկի

Ռուսլան Կոկաեւ Եվրոպա արծաթ

Շամիլ Գիտինով Եվրոպա արծաթ

Վադիմ Լալիեւ Եվրոպա արծաթ

Կարինե Շադոյան Եվրոպա բրոնզ

Օհան Գիքինյան Եվրոպա արծաթ

Էդգար Ենոքյան Եվրոպա բրոնզ

Ձյուդո

Անուշիկ Հակոբյան աշխարհ բրոնզ

Արմեն Նազարյան Եվրոպա արծաթ

Անուշիկ Հակոբյան Եվրոպա արծաթ

Էրիկ Գեւորգյան Եվրոպա արծաթ

Փայլակ Վարդազարյան Եվրոպա բրոնզ

Բռնցքամարտ

Հրաչիկ Ջավախյան Եվրոպա արծաթ

Կարեն Ալազյան Եվրոպա բրոնզ

Հովհաննես Դանիելյան Եվրոպա բրոնզ

Սամբո

Լաերտ Ավագյան աշխարհ բրոնզ

Արտավազդ Մինասյան աշխարհ արծաթ

Լիլիթ Պողոսյան աշխարհ բրոնզ

Արմեն Սաքանյան աշխարհ բրոնզ

Արթուր Վարդանյան Եվրոպա ոսկի

Արտյոմ Գեւորգյան Եվրոպա արծաթ

Լիլիթ Պողոսյան Եվրոպա արծաթ

Հակոբ Առաքելյան Եվրոպա արծաթ

Աշոտ Դանիելյան Եվրոպա արծաթ

Դավիթ Խաչատրյան Եվրոպա բրոնզ

Արտավազդ Մինասյան Եվրոպա բրոնզ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել