Օրվա լրահոսը

«Մնացյալները՝

«Մնացյալները՝ երկրորդ պլանում» Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինքի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «ԱՄ» նախագահ, նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը մի պահ լեզվական սայթաքում ունեցավ եւ դաշինքն անվանեց «ռազմահայրենասիրական»։ Չենք մտածում, թե սայթաքումը միտումնավոր էր եւ տակը բան կար։ Լրագրողների հարցերին պատասխանելով, Արտաշես Գեղամյանը, ի շարս իր հայտնի մտքերի, ավելացրեց եւս մեկ-երկուսը։ Օրինակ, «Ա1+»-ի հարցին՝ իրո՞ք «ԱԼՄ»-ում ցուցադրված ֆիլմը

ԱՄԵՆԱԻՆՔՆԱՏԻՊ ՀԱՐՑՈՒՄԸ

ԱՄԵՆԱԻՆՔՆԱՏԻՊ ՀԱՐՑՈՒՄԸ Անցած ուրբաթ «Առավոտի» փոստարկղում հայտնաբերեցինք Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի եւ ԱՄՆ դեսպանատան Հանրային հարաբերությունների գրասենյակի աջակցությամբ անցկացված եւ մասնավորապես առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերող հարցումներ՝ ավելի քան ուշագրավ արդյունքներով: Փաստաթղթից պարզ է դառնում, որ հարցումներն արվել են ս.թ. հոկտեմբերի 6-17-ը, ըստ էության, երկու փուլով՝ հոկտեմբերի 6-9 եւ 15-17-ը, ընդ որում՝ նաեւ համեմատելով այդ ժամանակահատվածի

ԴՈՒ՝ ՄԵՐ ՎԵՐՋԻՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ

ԴՈՒ՝ ՄԵՐ ՎԵՐՋԻՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ Համագումարների շքերթում վերջինն Ազգային ժողովրդավարական կուսակցությունն էր, որի հայտարարությունը որոշ չափով անսպասելի էր: Ստացվում է, որ եթե «16»-ի մի մասը պաշտպանի Գեղամյանին, մյուս մասը՝ Դեմիրճյանին, ԱԺԿ-ն պաշտպանելու է 3-րդ թեկնածուին: Եվ այդ երրորդը ո՛չ Վազգեն Մանուկյանն է, ո՛չ էլ նույնիսկ Արշակ Սադոյանը: Վաղուց հայտնի էր, որ ԱԺԿ-ն, ի տարբերություն «16»-ի իր

ԴԱՍԱԼՔՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱՆ. ԵՐԵՔ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ

ԴԱՍԱԼՔՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱՆ. ԵՐԵՔ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ 1987 թ. աշնանը, վերակառուցման ամենաթեժ շրջանում, Խորհրդային Հայաստանի այնժամանակվա պետանվտանգության ղեկավարն ազդարարեց, թե հանրապետությունում ուժգնանում է ազգայնականությունը։ Երկու ամիս անց՝ փետրվարին պայթեց Ղարաբաղյան շարժումը, որ նշանակում էր, թե Մարիուս Յուզբաշյանը կանխատեսել էր, եւ շարժումն ինքը՝ կանխատեսված էր երկրի անվտանգությունն ապահովող բարձրագույն մարմնի մակարդակով։ Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, սակայն այս փաստի

Վարպետը Հայաստանում

Վարպետը Հայաստանում Վերջերս Կինոյի տանը կայացավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ ամերիկաբնակ մեր հայրենակից Ջեֆ Մանուկյանի ղեկավարությամբ։ Մեր օրերում հազվադեպ է պատահում հեղինակային համերգների կազմակերպում, այն էլ արտասահմանցի եւ հայրենի մենակատարների մասնակցությամբ՝ միեւնույն ժամանակ ներկայացնելով մի քանի երկերի պրեմիերաներ։ Այդպիսի անակնկալ մատուցեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ իր հերթական համերգին ներկայացնելով Ջեֆ Մանուկյանի ստեղծագործությունները՝ «Նեքսուս» նախերգանքը, Իմպրովիզացիաներ հայկական

ՄԻ ՈՒՐԱՑԵՔ ՁԵՐ ԵՂԲՈՐԸ

ՄԻ ՈՒՐԱՑԵՔ ՁԵՐ ԵՂԲՈՐԸ «Ինչո՞ւ ես տխուր եւ ինչո՞ւ ես ուրախ»՝ եկավ ու հարցրեց Ու պատասխան չգտնվեց: Ու պատասխանների խելահեղության մեջ ամեն ինչ դարձավ անիմաստ: Եվ դարձյալ ինքը վերցրեց ու գրեց իր իսկ հարցի պատասխանը եւ անուն տվեց իր ժամանակին, իր ժողովրդին, իր ժողովրդի ցավին ու իր ժողովրդի ուրախությանը, իր ժողովրդի ողբերգությանը եւ իր ժողովրդի

Դատարանները տանիք կունենան

Դատարանները տանիք կունենան Երեկ մեր զրույցի ժամանակ համենայնդեպս այդպես հավաստիացրեց ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ ՊՀ-ի տնօրեն Արթուր Թունյանը։ – Դեկտեմբերի 9-ից Վանաձոր քաղաքի դատարանի շենքի վերակառուցումը պաշտոնապես սկսվեց։ Դատարանի շենքի տարածքում՝ բակում տեղակայված հարկադիր կատարման ծառայության տնակներն անխուսափելիորեն պետք է հեռացվեին տարածքից, քանի որ անհրաժեշտ էր ստեղծել շինհրապարակ։ Միաժամանակ, տեղեկացնեմ, որ հարկադիր կատարման

«ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ ԵՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՀԻՄՔՈՎ»

«ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ ԵՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՀԻՄՔՈՎ» Բողոքում է 2001թ. «Տարվա լավագույն ուսուցիչը» «Առավոտի»՝ 6.11.02թ. «Սկզբում կրճատեցին, հետո՝ մեղադրեցին» հոդվածում գրել էինք, որ Վանաձորի թիվ 1 կրթօջախի փոխտնօրեն, մաթեմատիկայի ուսուցչուհի Վալյա Լոռյանը, որ 2001թ. ճանաչվել էր Լոռու մարզում «Տարվա լավագույն ուսուցիչ»՝ մաթեմատիկա առարկայի գծով, հարկադրված է ներգրավվել դատական գործընթացների մեջ՝ որպես հայցվոր։ Հիշեցնենք, որ 11.03.2002թ. Լոռու մարզի

Վերականգնված «աքսեսուար»

Վերականգնված «աքսեսուար» Ամանորյա խորհուրդ բոլոր նրանց, ում առօրյա առեւտուրը պտտվում է 10-500 դրամանոցների շուրջ՝ որպես ամանորյա նվեր գնեք ձեզ համար միջնադարում օգտագործվող ու դրանից հետո մոռացված քսակ-տոպրակներ։ Իսկ եթե վաճառքում չգտնեք՝ անպայման պատվիրեք, քանի որ 2003 թվականին Կենտրոնական բանկը շրջանառությունից հանելու է 10, 25, 50, 100, 200 եւ 500 անվանական նիշերով դրամաթղթերը, փոխարենը ներմուծելով նույն

ՆՅՈՒՏՈՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ՔԱՅԼ Է

ՆՅՈՒՏՈՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ՔԱՅԼ Է Վերջին մեկուկես տարում Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում 3 տնօրեն է փոխվել եւ 3-ն էլ «ալերգիկ» վերաբերմունք են դրսեւորել արհմիության նկատմամբ։ Այն է՝ 3-ն էլ ինստիտուտի աշխատավարձի ֆոնդից «բարեխղճորեն» մասնահանել են արհմիության հասանելիք 1%-աչափ գումարն ու, առաջնորդվելով Նյուտոնի Ձգողականության մասին օրենքով, գումարը ձգել դեպի անձնական օգտագործման ֆոնդ ու տնօրինել ըստ հայեցողության։

ՀՀ արտաքին քաղաքականության հերթական «ձեռքբերում»

ՀՀ արտաքին քաղաքականության հերթական «ձեռքբերում» «Բուշի վարչախումբը պատժամիջոցներ է կիրառում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ: ԱՄՆ-ի հայկական Սփյուռքը բողոք է հայտարարել Սպիտակ տանը»: Այս տեղեկությունը հրապարակվել է ադրբեջանական «Զերկալո» թերթի դեկտեմբերի 17-ի համարում: Համաձայն հիշյալ հրապարակման, «Ջորջ Բուշի վարչախումբը ԱՄՆ անվտանգության ապահովման նպատակով նոր օրենք է կիրառում, որով պահանջվում է գրանցել այդ երկիր ժամանող ՀՀ քաղաքացիներին: Դեկտեմբերի

Ցուցանակի փոփոխություն

Ցուցանակի փոփոխություն ԱԱՆ-ն ԱԱԾ դառնալով չի փոխում խնդիրները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ելույթ ունենալով Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես նշվող Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, ընդգծեց, որ իրավապահ մարմինների խնդիրը «օրենքների խիստ կիրառումն է», հատկապես՝ ընտրություններին վերաբերող բոլոր օրենքների: «Ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար, թափանցիկ, եւ ուժային կառույցների, իրավապահ մարմինների միջամտությունը

ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԻՆՆ ԵՄ

ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԻՆՆ ԵՄ Հայաստանի նորօրյա պատմության մեջ նախագահական ու նաեւ խորհրդարանական ընտրություններում թերեւս ամենաթրծված քաղաքական գործիչը Վազգեն Մանուկյանն է: Համաձայնեք, որ այդ ողջ ժամանակահատվածում հասարակական ակտիվությամբ իր ամուսնուն չի զիջել նաեւ Վարդուհի Իշխանյան-Մանուկյանը: Ես տասը տարեկանից մոմ էի վառում Հայաստանի անկախության համար Տիկին Վարդուհու հետ զրույցի ընթացքում պարզեցի, որ շրջապատին, հասարակությանը եւ

«ՈՎ ՃՈՐՏ Է ԵՎ ՍՏՐՈՒԿ»

«ՈՎ ՃՈՐՏ Է ԵՎ ՍՏՐՈՒԿ» Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցության հանրապետական համաժողովի ավարտին երեկ հնչեց «Ելիր, ում կյանքը անիծել է» հիմնը, որն ունկնդրեցին հոտնկայս: Իսկ ՀՆԿԿ կենտկոմի 1-ին քարտուղար Յուրա Մանուկյանը նաեւ երգում էր «Ինտերնացիոնալը»: «Լքված կնոջ բարդույթը» Հոգեբաններն այսպես են բնորոշում այն վիճակը, երբ մարդն անընդհատ խոսում եւ մտածում է իրենից հեռացածի մասին: Ակնհայտորեն, ՀՆԿԿ-ն

Երկխոսությունը խորանում է

Երկխոսությունը խորանում է «Քաղաքական քննարկումների ակումբը» ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հետ համատեղ Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ երեկ քննարկեց «Մամուլի զարգացման հիմնախնդիրները Հայաստանում» թեման։ Թեմայի շուրջ զեկույցներ ներկայացրին «Այժմ» թերթի գլխավոր խմբագիր Նարինե Մկրտչյանը եւ «Նոյյան Տապան» լգ-ի մեկնաբան Դավիթ Պետրոսյանը։ Զեկուցողները խոսեցին ետխորհրդային ԶԼՄ-ների զարգացման, ըստ իրենց՝ հաջողությունների եւ սխալների մասին։ Այսօրվա մամուլը Դավիթ Պետրոսյանի գնահատմամբ.

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԱՍ ԿԼԻՆԻ 1 ՄԼՆ-ԻՑ

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԱՍ ԿԼԻՆԻ 1 ՄԼՆ-ԻՑ «Ընտրական համակարգեր» կենտրոնի եւ «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա»-յի փորձագետները տեսակետ են հայտնել, թե կայանալիք նախագահական ընտրությունների մասնակիցների թիվը պակաս կլինի 1 մլն-ից: Ասել է թե, հակառակ արդյունքի դեպքում պետք է ենթադրել, որ ընտրությունների արդյունքները կեղծված կլինեն: Փորձագետների այս կանխատեսումը հիմնված է 1999թ. ԱԺ ընտրություններին ընտրողների մասնակցության ցուցանիշների վրա: Իսկ այդ

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԿԱՄՈՔ, ԱԺ ՁԵՌԱՄԲ, ՆԱԽԱԳԱՀԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԿԱՄՈՔ, ԱԺ ՁԵՌԱՄԲ, ՆԱԽԱԳԱՀԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ Հայաստանում գործադիր իշխանությունը պատկանում է ՀՀ կառավարությանը: Սա ամրագրված է Սահմանադրությամբ, սակայն գործնականում այդ իշխանությունը մասնատված է նախագահի, կառավարության եւ 17.12.2002-ից արդեն 8-9 խայտաբղետ անուններով կառույցների միջեւ: Ծառայություն, կոմիտե, վարչություն, ոստիկանություն. սրանք կառավարությանն առընթեր կազմավորվող կառույցներն են, որոնց ղեկավարները ի պաշտոնե այլեւս նախարար չեն, հետեւաբար կառավարության նիստերում զրկված են

Ինձ հետ եւ առանց ինձ

Ինձ հետ եւ առանց ինձ «Հայաստան Տեղեկատվություն» կենտրոնը օրերս տոնում էր «Նավասարդ» հին հայկական ամանորն ու կենտրոնի նոր տարածքի բացումը։ Ժամը 18-ին հրավիրված տեղացի եւ օտարերկրացի հյուրերն իրենց հրավերքի մեկուկես ժամն անցկացրին սպասումով՝ կենտրոնի ղեկավար Նինա Հովնանյանը հաճեց պատվել իր նախաձեռնած տոնակատարությունը 19.30-ին։ Մինչ այդ հրավիրյալներին բարձրախոսով խորհուրդ տվեցին ծանոթանալ միմյանց հետ, օգտվել «ֆուրշեթի» սեղանից,

Հայալեզու գրականության պահանջարկ կա

Հայալեզու գրականության պահանջարկ կա Վերջին տասնամյակի զարգացումներից ենթադրելի է, որ տարբեր (հիմնականում անցումային փուլում գտնվող եւ զարգացող) երկրների կառավարման մարմինների բարեփոխման ու ժողովրդավարացման ոլորտում առավել մեծ նշանակություն է ստացել միջազգային հանրությունն ընդհանրապես եւ ՄԱԿ172ը՝ մասնավորապես։ Այս համատեքստում, բնականաբար, մեծապես կարեւորվում է տեղեկատվության ազատությունը եւ մատչելիությունը։ Նաեւ այս իրողությունը հաշվի առնելով Միացյալ ազգերի կազմակերպության հանրային տեղեկատվության

«ԲԱՐԻ ՎՐԱՑԻԱԿԱՆ»-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

«ԲԱՐԻ ՎՐԱՑԻԱԿԱՆ»-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ Կառավարության երեկվա նիստը հստակ ուրվագծված «մաքսային» ուղղվածություն է ունեցել։ Քննարկվել է ոլորտին առնչվող ութ որոշման նախագիծ։ Մասնավորապես, փոփոխություններ են նախատեսվում «Մաքսային ծառայության մասին» օրենքում եւ Մաքսային օրենսգրքում։ Առաջինի փոփոխությամբ հնարավոր կլինի ընդունել մաքսային ծառայությունում կարգապահական կանոնադրությունը։ Երկրորդի փոփոխությունը նախատեսում է «աշխարհի շատ եւ ԱՊՀ երկրների հետ» ընդհանուր ապրանքային ծածկագրերի սահմանում, մաքսային ծառայությունում

ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ Այս աշնանը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը կառավարության որոշմամբ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունից անցավ կրթության եւ գիտության նախարարության համակարգ։ Սակայն անկախ գերատեսչական ենթակայությունից, մարզական միակ բուհը շարունակում է իր գործունեությունը, ապրում իր առօրյայով։ Տարեմուտին մեր մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը հարցազրույց ունեցավ ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանի հետ։ – Պարոն

«Սիմպատիայով» տուն չեն պահում

«Սիմպատիայով» տուն չեն պահում Երեկ Ռուսաստանի եւ Վրաստանի հայկական համայնքների ղեկավարները, որ հյուրընկալվել էին «Տերյան» մշակութային կենտրոնում, անուղղակիորեն հաստատեցին իրենց զորակցությունը գործող նախագահին։ Նրանք միաբերան հայտարարեցին, որ հայկական համայնքներում Ռ. Քոչարյանը մեծ հեղինակություն է վայելում եւ ՌԴ-ում ու Վրաստանում բնակվող հայաստանցիների «սիմպատիան» նրա կողմն է։ Վերջիններս չկարողացան նաեւ անտեսել նախագահի «անուրանալի» ավանդը Հայաստանի բարգավաճման գործում։

ԻՆՉՈՒ ԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

ԻՆՉՈՒ ԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Րաֆֆի Հովհաննիսյանին ճանաչում եմ տասներկու տարուց ավելի, այսինքն այն օրերից, երբ ինքը եկավ Հայաստան եւ մնաց այստեղ։ Րաֆֆի Հովհաննիսյանը բարձր մարդկային եւ ազգային-հայրենասիրական հատկանիշներով օժտված անձնավորություն է, սովորական անհատ չէ, իսկապես ապրում է հայրենիքի ցավերով։ Եկել է այս պատեհ առիթը, ոչ մի թեկնածու թող չնեղանա, սակայն ոչ մեկն այնքան անշահախնդիր

Բարիկադների հետեւից

Բարիկադների հետեւից Օրերս Երեւանի պետական համալսարանում բոլոր ֆակուլտետների մագիստրոսների հավաք տեղի ունեցավ: Պրոռեկտոր Արամ Սիմոնյանը որոշել էր լսել ուսանողների բողոքներն ու առաջարկները եւ պարզաբանումներ տալ դրանց: – Ինչո՞ւ երկրորդ հերթի ջեռուցումը զգալիորեն թուլանում է առաջինի համեմատությամբ: – Չեմ էլ իմացել դրա մասին,- շատ զարմանում է պրոռեկտորը: – Ինչո՞ւ չի կարելի վերանորոգել ոչ թե անհասկանալի սկզբունքով

Ե՞ՎՍ ՄԻ «ԱՆԱՂՈՒՀԱՑ ՔՐԴԻ ՇՈՒՆ»

Ե՞ՎՍ ՄԻ «ԱՆԱՂՈՒՀԱՑ ՔՐԴԻ ՇՈՒՆ» Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դեռ չէինք հասցրել լուսանկարներ անել, երբ դահլիճից տուժողի իրավահաջորդ մեկը բղավեց. «Դու ո՞վ ես, ինչո՞ւ եք թույլ տալիս լուսանկարել»։ Դատավոր Պարգեւ Օհանյանը կանխեց հանիրավի հնչած հարցը եւ կարգի հրավիրեց Ստեփան Առաքելյանին։ Դատարանում քննության է դրված Ստեփան Առաքելյանի որդու՝ Սամվել Առաքելյանի սպանության կապակցությամբ հարուցված

Քաղաքապետի չկատարված որոշումը

Քաղաքապետի չկատարված որոշումը Մինչ քաղաքապետը «որոշում» է Երվանդ Քոչարի թիվ 9 շենքի դիմաց «Աֆան» ՍՊԸ-ին պատկանող ապօրինի կառուցվող բենզալցակայանը քանդել ու իր որոշումը գրում սառույցին, ՍՊԸ-ի տնօրեն Նվեր Չախոյանը մի քանի ամիս անց կազմակերպում է փուչիկներով ու ժապավեններով զարդարված իր օբյեկտի հանդիսավոր բացումը։ Մեր երկրում ոչ մի բան այնքան հեշտ չի կատարվում, որքան անօրինականությունը։ Իսկ

ԱՂԸ «ԱՂ» ՉԷ, ԵԹԵ ՅՈԴ ՉԿԱ

ԱՂԸ «ԱՂ» ՉԷ, ԵԹԵ ՅՈԴ ՉԿԱ Աջափնյակի պարենային խանութներից մեկում աղ էի ուզում գնել։ Խնդրեցի տալ ինձ Հայաստանում արտադրվածից։ «Ի՞նչ տարբերություն,- զարմացավ վաճառողուհին,- աղը աղ չէ՞»։ Խնդրեցի ցույց տալ բոլոր տեսակի փաթեթավորված աղերը։ Վաճառասեղանի վրա դրեցին երկու թղթյա փաթեթ, տարբեր արտադրությունների խոշոր աղ եւ մեկը՝ պոլիէթիլենե փաթեթով՝ «Էքստրա»։ Խոշոր աղերից մեկը արտադրված է Հայաստանում, այն

Հեքիաթնե՜ր, հեքիաթնե՜ր…

Հեքիաթնե՜ր, հեքիաթնե՜ր… «Հոկտեմբերի 27»-ի դատաքննությամբ, ինչպես փաստաբաններն են պնդում, բյուրեղանում են «27»-ի տեսագրությունը պատկերող տեսաերիզի՝ կողմնակի միջամտության ենթարկված լինելու կասկածները: Այդ մեղադրանքն անմիջականորեն առնչվում է «Հ1»-ի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանին, որն ստիպված է լինելու առաջիկայում իբրեւ վկա ներկայանալ դատարան: Վերջինս որեւէ բացատրություն տալո՞ւ է այդ առնչությամբ: «Ես չգիտեմ, թե դատարանում փաստաբաններն ի՞նչ տեսաերիզ են նայում

Քարոզչություն՝ լուրերի փոխարեն

Քարոզչություն՝ լուրերի փոխարեն Օրենքով սահմանված ժամկետներից խիստ շուտ էր սկսվել Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզչությունը: Բայց այն, ինչ վերջին շրջանում կատարվում է Հանրային հեռուստատեսության եթերում՝ դուրս է պատկերացնելի բոլոր սահմաններից: Խոսքն «Օրակարգի» մասին չէ: Ի վերջո, այն վերլուծական եւ հեղինակային ծրագիր է: Եվ կարող է ընդդիմությանը ծաղրելու համար ուզածի չափ մուլտֆիլմեր ցուցադրել ադրբեջանական մոտիվներով (մանավանդ որ,

ԸՆԿԱԼՄԱՆ ԽՆԴԻՐ ԿԱ

ԸՆԿԱԼՄԱՆ ԽՆԴԻՐ ԿԱ Նախագահական ընտրություններից դեռ շատ առաջ էլ պարզ էր, որ իշխանամետ եւ իշխանական լրատվամիջոցներն առանձնակի սեր, համակրանք կամ ներողամտություն երբեւէ չեն տածել ընդդիմության հանդեպ՝ ընդհանրապես, եւ ընդդիմադիր գործիչների նկատմամբ՝ մասնավորապես: Ինչ-որ տեղ սա գուցե հասկանալի է: Բայց հասկանալի է նաեւ այն, որ որքան նախագահական ընտրությունները մոտենում են, այնքան ընդդիմությանն ուղղված կծու եւ ամենատարբեր

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930