Օրվա լրահոսը
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ ԵՆ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Ա. Բաբայանը երեկ տեղեկացրեց, որ կալանավորված անձանց եւ դատապարտյալների, ինչպես նաեւ անձնակազմի շրջանում գրիպի եւ սուր շնչառական վիրուսային վարակների կանխարգելման նպատակով քրեակատարողական հիմնարկներում խստացվել է սանիտարահակահամաճարակային ռեժիմի պահպանման, կալանավորված անձանց եւ դատապարտյալների, ինչպես նաեւ անձնակազմի շրջանում գրիպով եւ սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդների հայտնաբերման, մեկուսացման եւ կանխարգելման գործընթացների նկատմամբ հսկողությունը:
Մինչ տեսակցությունը՝ ստուգվում են
«Խոզագրիպն» ազատ-անազատ չի հարցնի 57-ամյա Ռիմա Համբարյանը համեմունքներ ու սխտոր է վաճառում Վանաձորի «Լաչինի միջանցք» կոչվող շուկայում: «Նոյեմբերի սկզբից սխտորի գինը 700 դրամից դարձավ 1000-1500 դրամ: Անցած տարի այս նույն ժամանակ սխտորը վաճառել եմ 500 դրամով: Գինն էլ, վաճառքն էլ երկու անգամ ավելացել են»,-ասաց նա: Սխտորի թանկացումն ու պահանջարկի կտրուկ աճը վաճառողուհին պայմանավորում է Հայաստանում
ԳՈՒՄԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԴԱՍԻ ՉԵՆ ԳՆԱ
«Տէցի կռուգի» երեխաների մանկությունը Արցախի փողոցի 4-րդ նրբանցքում է գտնվում նախկինում գործող 5-րդ ուսումնարանի մասնաշենքը: Այստեղ, ինչպես նաեւ նույն նրբանցքի 8, 10, 10/1 եւ 10/2 շենքերում ապրում են 93 դպրոցահասակ երեխաներ: Նրանք ավտոբուսով ամեն օր հաճախում են 10 կմ հեռավորության վրա՝ թիվ 60 դպրոցը: Երեխաների վերադարձի համար հաճախ 100 դրամ գումարն էլ չի լինում, եւ
ՄԱՀԱՑԵԼ Է, ԲԱՅՑ «ԽՈԶԱԳՐԻՊԻ՞Ց»
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում գրիպի ախտանշաններով ընդունված մի տղամարդու մահվան դեպք է գրանցվել: Առայժմ ոչ ոք չի կարող ասել՝ նրա մահվան պատճառը «խոզագրի՞պն» է եղել, թե՞ ոչ: «Սովորական գրիպից էլ են մահվան դեպքեր լինում, ուստի քանի դեռ հյուսվածքաբանական հետազոտությունը չի հաստատել, որ այդ մարդը իսկապես «խոզագրիպով» հիվանդ է եղել եւ դրանից է մահացել, չենք կարող հաստատ
ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԾԱՌԵՐԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՆ ՆԱՅՈՒՄ, ՔԱՆ ՄԵԶ ՄՈՏ՝ ՄԱՐԴԿԱՆՑ
Մինչ Հայաստանում հեկտարներով անտառներ են ոչնչացվում եւ կանաչ զանգվածների փոխարեն գրեթե ամեն օր զվարճանքի ու սպասարկման նոր օբյեկտներ են վեր խոյանում, Գերմանիայում յուրաքանչյուր ծառ հատուկ ուշադրության է արժանանում: Բեռլինի փողոցներում այսպիսի հարյուրավոր երիտասարդ ծառեր կան, որոնք մինչ հաստաբուն կդառնան ու կկարողանան սեփական ուժերով դիմակայել ուժեղ քամիներին ու տեղումներին, շրջապատված են փայտե հենարաններով: Եթե նորատունկ ծառը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տեղեկացմամբ, երեկ՝ ժ. 13:17-ին 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աշոցք քաղաքից 3 կմ հյուսիս-արեւելքում: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ՝ ըստ MCK-64-ի: Գրանցվել է նաեւ 2,6 մագնիտուդով հետցնցում:
ԱՅՑԵԼԵԼ ԵՆ 6 ՌԱԶՄԱԳԵՐՈՒ
Անցած շաբաթ Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են վեց հայ ռազմագերու: «Արմինֆոն»՝ վկայակոչելով «Թուրան» գործակալությանը, ԿԽՄԿ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում ստուգվել են ռազմագերիների մնալու պայմանները, զրույց է տեղի ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ: Աղբյուրի համաձայն, սա Կարմի խաչի ներկայացուցիչների կողմից արդեն չորրորդ այցելությունն է հայ ռազմագերիներին: Բոլոր դեպքերում հայ զինվորականները ինքնակամ են
ՈՍԿՈՒ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԹԱՆԿԱՑՈՒՄ
Նախորդ շաբաթվա համեմատությամբ, Հայաստանում ոսկու գինը բարձրացել է 10%-ով, իսկ տարվա սկզբի համեմատությաmբ՝ 32%-ով: «Ա1+»-ի տեղեկացմամբ, նոյեմբերի 23-ին ոսկու գնի համաշխարհային նոր ռեկորդ է սահմանվել՝ $1162,22՝ մեկ ունցիայի դիմաց։ Աղբյուրի փոխանցմամբ, Երեւանի ոսկու շուկաներում անխառն ոսկու մեկ գրամը վաճառվում է $40-ով, իսկ սովորական ոսկու մեկ գրամը՝ 25-ից 26 դոլարով: Նախորդ շաբաթ գները կազմում էին, համապատասխանաբար,
Ծխողների թվով առաջատարներից ենք
Հայաստանը՝ Ուկրաինայից եւ Հունաստանից հետո, աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում ամենաշատ ծխող մարդկանց քանակով: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց «ԱԴՐԱ» հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի «Ծխախոտի վնասակարության իրազեկման, բարձրացման ծրագրի» համակարգող Սոնյա Նալբանդյանը: Նրա խոսքերով՝ «Այս խնդիրն այնքան արդիական է, որ մեր կազմակերպությունը որոշեց հերթական օգնության ծրագիրն իրականացնել»: Արդեն 2-րդ օրն է, ինչ Երեւանում մեկնարկել
ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Ստորգետնյա անցումներում խորովածի, քյաբաբի եւ շաուրմայի վաճառքը շարունակվում է Վերջին ժամանակաշրջանում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության աշխատակիցների ուշադրության կենտրոնում հայտնվել են Երեւանի եւ մարզերի մանրածախ առեւտրի կետերը: Սակայն բնակչությանը որակյալ սննդամթերք մատակարարելու հարցն այդպես էլ չի կարգավորվում. տարիներ ի վեր այս ոլորտում առկա են բացեր, որոնք այդպես էլ չեն վերացվում: Մարդկանց
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՆՍԸ ԲԱՑ ԹՈՂԵՑ
Վրացական երկաթգծի երկայնքով ձգվող 600 կմ օպտիկամանրաթելային մալուխը, որը պատկանում է «Railway Telecom» ընկերությանը, երեկ կայացած աճուրդում վաճառվել է նիդեռլանդական կապիտալով «LinkTelecom Georgia» ընկերությանը։ Բաժնետոմսերը վաճառվել են $14 մլրդ 344 մլն 800 հազարով: Նշենք, որ հենց այդ մալուխի միջոցով է հայկական «Ֆայբերնեթ քոմյունիքեյշն» ընկերությունը, որի մասնաբաժինը մեծածախ ինտերնետի շուկայում 90% է, միանում ինտերնետին: «cdaily.am» կայքի
ՎԱՐՉԱՊԵՏԸ «ՑՐՈՂԱԿԱՆ» ՊԱՏԱՍԽԱՆ ՏՎԵՑ
Երեկ հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն: Գործարանի տպարանում, հրուշակեղենի արտադրամասերում շրջելուց եւ ընկերության տեխնոլոգիական հնարավորություններին եւ արտադրության գործընթացին ծանոթանալուց հետո, վարչապետը պատասխանել է նաեւ լրագրողներից մեկի այն հարցին, թե «Գրանդ Քենդին» իր արտադրատեսակների, հիմնականում՝ շոկոլադի համար օգտագործում է խորհրդային ժամանակներից «ժառանգություն մնացած» ապրանքանիշեր, օրինակ`«Բելոչկա», «Կրասնայա շապոչկա», ինչի արդյունքում ռուսական եւ ուկրաինական
«Հայաստանն աննորմալ երկիր է»
Հենց այս պատճառով էլ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը որեւէ կանխատեսում դժվարանում է անել: «Ես բազմազավակ հայր եմ եւ այս սեզոնին, երբ իմ երեխաները մրսում, հիվանդանում են, ես էլ եմ ուզում դեղ գնել: Բայց ոչ մի համեստ աշխատավարձով ապրող քաղաքացի իրեն չի կարող թույլ տալ այդքան թանկ դեղ գնել: Մեր պետությունը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի
«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ի ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈ՞ՒՄ
Շենքի լիազորը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի՝ բարեգործական նպատակներով հատկացված փողերից իրեն ամսական աշխատավարձ է նշանակել ու սեփական տան շինարարության համար գումար հատկացրել: Բնակիչների հավաստմամբ, շենքի լիազոր Նարինե Խաչատրյանը «ՎիվաՍելի» փողերով վերանորոգում է սեփական բնակարանը: Թեեւ տիկին Խաչատրյանը հավաստիացնում էր, որ շենքին հարակից պատերի տակ աղբ չկա, բոլորը մաքրել է տվել, սակայն շենքի շրջակայքում այսպիսի վիճակ էր: Արդեն մեկ
Բորդյուժան դեմ է ռազմատենչ հայտարարությունների
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պարգեւատրվեց Հայաստանի պատվո շքանշանով «Կտրականապես դեմ եմ պատերազմի վերսկսման վերաբերյալ ցանկացած հայտարարության»,- ըստ news.am-ի, այս մասին երեկ Երեւանում տեղի ունեցած ասուլիսում նշեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ խոսելով Ադրբեջանի նախագահի հնչեցրած ռազմատենչ հայտարարության մասին։ «Ես այժմ ավելի քան համոզված եմ, որ Ռուսաստանի նախագահի եվրոպական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման
ԵՄ-Ն ԱԿՏԻՎԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ ԻՐ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
Եվ դա պայմանավորված է նաեւ ԼՂ հարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խթանելու նրա ցանկությամբ Նոյեմբերի 18-ին Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության գրասենյակը մի հաղորդագրություն էր տարածել, որը վերնագրված էր հենց այսպես՝ «Թբիլիսի-Երեւան երկաթգծի վերականգնում»: Տեղեկացվում էր, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվել է կարեւոր մի նախագիծ, որի նպատակն է TRACECA (Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցք) ծրագրի շրջանակներում իրականացնել Թբիլիսի-Երեւան երկաթգծի
ՇՈՒՏ ԷՐ ՊԵՏՔ ՃԱՆԱՉԵԼ ԼՂՀ-Ն
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ «Հայացք» ակումբում անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպմանը՝ ասաց, թե արդարացան կանխատեսումները, թե այնտեղ փաստաթուղթ չէր ստորագրվելու. «Քանի դեռ Հայաստանում հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված կրքերը չեն հանդարտվել՝ իշխանությունները ղարաբաղյան հարցում որեւէ փաստաթուղթ չեն ստորագրի, որպեսզի խուսափեն բողոքի հզոր ալիքից եւ իշխանափոխությունից»: Մյունխենյան հանդիպումից առաջ Իլհամ Ալիեւի արած
ՀԵՇՏԱՑՎԵԼՈՒ Է ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ
Հայաստանի բնակչության որոշակի խմբեր մոտ ապագայում կարող են օգտվել ԵՄ երկրների հեշտացված վիզային ռեժիմից: Այդ մասին «ԱրմԻնֆո»-ի թղթակցին հաղորդել է Երեւանի մամուլի ակումբի ղեկավար, «Եվրոպական գործընկերություն» ծրագրի քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ Բորիս Նավասարդյանը: «Միգրացիայի ալիքից խուսափելու նպատակով գործընթացը պետք է տեղի ունենա սոցիալական բազայի ընդլայնմանը զուգընթաց, եւ մարդիկ կարող են իրացվել Հայաստանում, փոխանակ մեկնելու արտասահման
ՂԱՐԱԲԱՂԸ ՀՍՏԱԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՅՏՆԻ
«Մյունխենյան հանդիպումից հետո համանախագահները հայտարարեցին, որ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում առաջընթաց է արձանագրվել: Դա հերթապահ հայտարարությունների շարքից է, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ ուժեղացվելու են ճնշումները հարցի կարգավորման ուղղությամբ: Այս իրավիճակում իր հստակ դիրքորոշումը պետք է արտահայտի Ղարաբաղը, որի դուրս մղումը բանակցային գործընթացից մեր դիվանագիտության լուրջ սխալն էր»,- «Առավոտի» հետ
«Ամեն ինչ հնարավոր է»
Երեկ այսպես արձագանքեց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը ԼՂ վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հավանականության մասին հարցին: Երեկ «Արցախ» ակումբում անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպման նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հնչեցրած հայտարարությանը, որ եթե հանդիպումը անարդյունավետ լինի՝ տարածաշրջանում պատերազմը կարող է վերսկսվել, ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց, թե դա «շարքային» ռազմատենչ
ՀԻՄԱ ԷԼ 2010-ԻՆ ԵՆ ԼՈՒՐՋ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Հայ ազգային կոնգրեսում կարծում են, որ ԼՂ հիմնախնդրի բանակցություններում լուրջ զարգացումներ կլինեն ոչ նախընտրական հաջորդ տարվա ընթացքում: Դեռ անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր, նաեւ վերջերս Հայ ազգային կոնգրեսը թավագլոր զարգացումներ էր կանխատեսում ե՛ւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման, ե՛ւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում: Մեկ տարին անցավ, բայց ԼՂ հիմնախնդիրը չլուծվեց, կամ անգամ շրջանակային համաձայնագիր չստորագրվեց, իսկ
ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԵՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ մեր զրույցի թեման նրա կազմակերպած բողոքի ցույցերն էին, բայց քանի որ երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հանդիպել էր Սասուն Միքայելյանին՝ նախ զրուցեցինք այդ մասին: Հակասական տեղեկություններ կան ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի առողջական վիճակի վերաբերյալ: Նա «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ էր տեղափոխվել դեռ սեպտեմբերին, քանի որ դժգոհում է սրտի աշխատանքից
ՊՊԾ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԸ
Խորենացի փողոցում գտնվող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի տարածքում վերջին օրերին հաճախ են հնչում «հեռացի՛ր», «ամո՛թ» եւ այլ հայտնի վանկարկումները: Սակայն այդ տարածքում որեւէ ապստամբություն տեղի չի ունենում: Պարզապես պարեկապահակային ծառայության աշխատակիցները ուսումնական վարժանքներ են անցկացնում: Պարապմունքների ժամանակ ոստիկանների մի մասը հանդես է գալիս իբրեւ քաղաքացիական անձ եւ հանդես է գալիս վերոհիշյալ
«666»-ը՝ անձնագրում
Կալինինգրադում մի կին փորձել է դատարանի միջոցով «սատանայական» ճանաչել Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիրը՝ պնդելով, թե փաստաթղթի էջերում նկատել է 666 թիվը: Կինը դիմել է դատարան՝ խնդրելով պարտադրել Դաշնային միգրացիոն ծառայության տարածքային վարչությանը՝ իր նոր լուսանկարը փակցնել հին՝ 1974թ. ԽՍՀՄ նմուշի անձնագրում: Այս տարի կինը դարձել է 45 տարեկան եւ նրա մոտ խորհրդային անձնագիրն է: Ինչպես
«Ժպիտների պատկերասրահ» ցուցահանդեսը
«Առավոտը» տեղեկացրել էր, որ Վանաձորում նոյեմբերի 7-ին մեկնարկած «Ժպիտների պատկերասրահ» երթ-ակցիան եզրափակվելու է նոյեմբերի 21-ին՝ համանուն ցուցահանդեսով: Լոռու երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում կայացած ցուցահանդեսին ներկայացված էր շուրջ մեկ տասնյակ լուսանկար: Նախաձեռնության նպատակը ժպիտ առաջացնելն էր, ուստի նախքան ցուցահանդեսի բացումը կազմակերպվեցին զվարճալի խաղեր, հաղթողներին հանձնվեցին մրցանակներ: Մրցանակային լավագույն եռյակը սոսկ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը չէին,
ՈՉ ԹԵ ՍՐՏԱՃՄԼԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՅԼ ՀԱՂԹՈ՛Ղ ՀԵՐՈՍՆԵՐ
Կամ հայկական ֆիլմերը՝ սփյուռքահայի աչքերով Վերջերս այդքան աղմուկ հանած «Սպանված աղավնի» ֆիլմը «Հ1»-ի էկրանին, կարծում եմ, այն չէր, ինչ այսօր պետք է մեր ազգին եւ հասարակությանը: Այս թեմային անդրադառնալու անհրաժեշտությունը զգացի, երբ հերթական անգամ տեսա, թե ինչ ամուր ենք կառչած լացուկոծին ու ողբերգությանը, քան ուրախությանն ու հաջողությանը: Սիրում ենք ավելի շատ դիտել սրտաճմլիկ տեսարաններ, մարդասպանություն
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ԱԿՑԻԱ
Նոյեմբերի 21-ին Շարլ Ազնավուրի հրապարակում «ԱՌԴ կենտրոն» մշակութային կազմակերպության նախաձեռնությամբ կայացավ ցուցահանդես-ակցիա: Միջոցառման հեղինակը գեղանկարիչ Մինաս Զարիֆյանն էր: Չնայած անբարենպաստ եղանակին, բացօթյա ցուցահանդեսով հետաքրքրվողները շատ էին: Նրանք բազմաթիվ հարցեր էին տալիս արվեստագետին, ով մեծ սիրով պատասխանում էր դրանց: «Որոշեցի այսպիսի ակցիա անել՝ նկարներիս միջոցով արտահայտել մարդասիրական գաղափարներ, առաջ քաշել երեխաների պաշտպանության հիմնախնդիրներ, նպաստել հասարակության մեջ
ԲԱԲԱՋԱՆՅԱՆԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՎԱՐՏՎԵՑ
«Հայֆիլհարմոնիայի» փոքր դահլիճում շաբաթ օրը տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոն: Երաժշտական այդ տոնին, որն անցավ «Մենք երգում ենք Առնո Բաբաջանյանի երգերը» նշանաբանով, մասնակցեցին հանրապետության 19 բուհերի 50 ուսանող-ուսանողուհիներ: Ականավոր կոմպոզիտորի անվան մրցանակաբաշխությունը կազմակերպել էր «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնը եւ «Առնո Բաբաջանյան» միջազգային բարեգործական հիմնադրամը: Ժյուրին, որի կազմում էին ճանաչված հայ մասնագետներ, այդ թվում
Առաջին փորձից՝ «արծաթ»
Սեուլի օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին՝ Առաքել Միրզոյանը, որին վիճակված էր Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունում «բացել» Հայաստանի մասնակցության մեդալների ցանկը, լավ օրինակ ծառայեց իր թիմակիցներին: Մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը մրցավայր մեկնելուց առաջ մտքում մի երազանք էր պահել՝ ինչպես սկսենք, այնպես էլ կշարունակվի: Ամեն բան կախված է առաջին
ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿԱՅԱՑԱԾ ՄՐՑԱՇԱՐ
Որն սպորտում ի հայտ բերեց չորրորդ իշխանության ներկայացուցիչների նոր անուններ ու նոր հաղթողներ: Կայացավ «Առավոտ» օրաթերթի եւ «Միր» միջպետական հեռուստաընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղի համատեղ կազմակերպած ԶԼՄ-ների միջեւ սեղանի թենիսի՝ արդեն ավանդական՝ 3-րդ մրցաշարը, որի անփոփոխ հովանավորը «VivaCell MTS»-ն է: Երբ երեք տարի առաջ «Առավոտը» հղացավ այս գաղափարը, «VivaCell»-ն ստանձնեց հովանավորի պարտականությունը, «Հայաստան» մարզական միության ղեկավարությունը


















































