Օրվա լրահոսը
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնիններորդ ԺՈՒԿՈՎ ԺԱՄԱՆԱԿՈՎ – Ձերժինսկու դպրոցի մոտ, տղա ջան,- վարորդի կողքը նստելով՝ ասաց Թամրազյանը։ – Հիշում եմ, պրոֆե սոր ջան,- ասաց վարորդը.- ձեզ էլի եմ տուն տարել։ – Կներես, որ մոռացել եմ, տղա ջան,- ասաց Թամրազյանը։- Անունդ ինչ է՞ր։ – Խաչիկ,- ասաց վարորդը։ – Էս փողը վերցրու, Խաչիկ ջան,- ասաց
Այսօր՝ Արթուր Աբրահամ-Էդիսոն Միրանդա
Այսօր պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF-ի վարկածով միջին (մինչեւ 72,574 կգ) քաշային կարգում աշխարհի չեմպիոն հայաստանցի Արթուր Աբրահամը Գերմանիայի Վացլար քաղաքի «Ռիտալ Արենա» մարզասրահում չեմպիոնի իր գոտին պետք է պաշտպանի պարտադիր հավակնորդ կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ մարտում: Մենամարտն անչափ մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում (Արթուրը ծնվել ու մեծացել է Ներքին Չարբախում), այլեւ ամբողջ աշխարհում: Բանն
«Ժառանգենք ամուր եւ ապահով երկիր»
«Օրրան» եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունների հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը՝ անկախության մասին: – Նշվեց Հայաստանի անկախության 15-ամյակը: Իբրեւ հայաստանաբնակ սփյուռքահայ, ի՞նչ զգացողություն ունեք: – Յուրաքանչյուր հայի երազանքն է՝ Հայաստանը տեսնել անկախ: Մենք էլ դաստիարակվել ենք այդ ոգով, հուսալով, որ մի օր պիտի վերադառնանք անկախացած հայրենիք: Դեռ համալսարանական տարիներին ես ու Րաֆֆին երազում էինք ապրել Արարատի փեշերին
ԱՌԱՆՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՌԱՆՑ ԿԼԱՆՆԵՐԻ
Ճանաչված ռեժիսոր ու դերասան Միքայել Դովլաթյանը նախընտրում է ստեղծագործել առանց նմանօրինակ «աջակցությունների»: – Անկախության 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Անկախության կինեմատոգրաֆ»՝ 15 տարիների ընթացքում նկարահանված ֆիլմերի հետահայաց ցուցադրություն, այդ թվում եւ ձեր «Լաբիրինթոսը»: – 10 տարի առաջ «Հայֆիլմ» կինոստուդիայում եմ նկարահանել «Լաբիրինթոս» գեղարվեստական ֆիլմը՝ չեխերի եւ ֆրանսիացիների հետ համատեղ: Այդտեղ խաղում էր ֆրանսիացի
«ՉԼԻԿ-ԴԱՍՏԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏ ԿԼՑՆԻ»
Կարծում է Հայկական ժողովրդական խաղերի կենտրոնի խորհրդի անդամ Արմեն Դավթյանը՝ հավաստիացնելով, որ այն բեյսբոլից հետաքրքիր է: Արդեն քանի տարի է Հայաստանում գործում է Հայկական ժողովրդական խաղերի կենտրոն, որը փորձում է վերակենդանացնել մոռացվող ազգային խաղերը: Կենտրոնի խորհրդի անդամները՝ համագործակցելով ԳԱԱ-ի, մասնավորապես ազգագրագետ Ժենյա Կարապետյանի հետ, ուսումնասիրելով համապատասխան նյութեր, պարզել են, որ 999 ազգային խաղ ենք ունեցել:
ԳԱԱ-Ն ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՏՈՏԱԼԻՏԱՐԻԶՄԻՆ
Երեկ ԳԱԱ նախագահության փակ նիստում քննարկվել են ԳԱԱ կառուցվածքային բարեփոխումներին ուղղված հարցեր, մասնավորապես՝ ինստիտուտների խոշորացման հարցը, որ արդեն մեկ տարի խոսակցությունների փուլում էր: Ի վերջո, մշակվել է մի փաստաթուղթ, ըստ որի որոշվել է իրար միացնել ԳԱԱ որոշ ինստիտուտներ ու կենտրոններ: Բնական գիտությունների բաժանմունքում կկատարվեն հետեւյալ փոփոխությունները. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը կմիանա Մոլեկուլի
Ազատամարտիկն ապրում է բետոնի վրա
«Արդեն 15 տարի անկախ պետություն ենք, բայց մեր նմաններին ուշադրություն չեն դարձնում, մեզ գնահատում են մի կգ չամիչ տալով»,- ասում է ազատամարտիկ Արսեն Ավետիսյանը: Արսեն Ավետիսյանը 44 տարեկան է, եւ 14 տարի է, ինչ առաջին կարգի հաշմանդամ է: Կարողանում է քայլել միայն հենակների օգնությամբ: Նա իր ընտանիքով ապրում է Շենգավիթ համայնքի Արագածի 93ա հասցեում գտնվող
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ «ՄԵԿ ԱԶԳԸ» ԵՎ ԳՈՎՈՒՄ «ՀԱՅՖԵՍՏԸ»
Երկու փառատոների գլխավոր պրոդյուսեր, «ALFAEL» կենտրոնի ղեկավար Լեւոն Աբրահամյանը բացում է փակագծերը: Հոկտեմբերի 4-14-ը Հայ դերասանների միությունը, «ALFAEL» պրոդյուսերական կենտրոնը եւ Կովկասյան ծրագրերի բյուրոն 4-րդ անգամ կանցկացնեն «Հայֆեստ» միջազգային թատերական փատատոնը, որին կմասնակցի 250 մասնակից շուրջ 30 երկրից: Այս փառատոնին, որի բյուջեն երբեք չի հրապարակվում, մշտապես աջակցում են ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու պաշտպանության նախարար
Իշխանամետ մտավորականների հայտարարությունը
Երեկ ՀՀ իշխանություններին համակրող մի խումբ ճանաչված մտավորականներ հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ. «Արդեն տեւական ժամանակ որոշակի քաղաքական շրջանակների ջանքերով ստեղծված եւ նրանց խոսափողի դերը ստանձնած «Մտավորականների ֆորում» կոչվող անհասկանալի կազմակերպությունն իրեն իրավունք է վերապահում հանդես գալ ՀՀ արտաքին եւ ներքին խնդիրների շուրջ քաղաքական հայտարարություններով։ «Մտավորականների ֆորումի» քաղաքական շարժիչը հանդիսացող կասկածելի աղբյուրներից ֆինանսավորվող գործակալները, թաքնվելով
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ՀՀ անկախության տարիների՝ թվով չորրորդ զինվորական շքերթը եւ զորահանդեսը: Առաջինը տեղի էր ունեցել 1992-ին, երբ ձեւավորվում էր Հայաստանի անկախ բանակը, եւ զորքը հրապարակից համարյա ուղիղ դեպի ռազմաճակատ էր գնում: Հաջորդը 1996-ին՝ հայկական բանակի ստեղծման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ, այդ ժամանակ արդեն հրադադարի պայմանագիր էր կնքված: Մյուսը՝ 1999-ին էր: Սա այն
ԱՍՈՒՄ ԵՆ՝ «ՅԱՊՈՆՉԻԿԸ» ԴԵՌ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Նրա այցը նախատեսվածից շատ է տեւում «Առավոտի» տեղեկություններով, դեռեւս Հայաստանում է գտնվում հանցագործ աշխարհում հայտնի «հեղինակություն» Վյաչեսլավ Կիրիլի Իվանկովը՝ «Յապոնչիկ»: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, վերջինս Հայաստանում է գտնվում արդեն ավելի քան մեկ-երկու շաբաթ ու դեռ մի քանի օր էլ մնալու է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, բազմազբաղ «Յապոնչիկի» այցը Հայաստան երկարաձգվել է որոշ չնախատեսված հանգամանքներով: Բանն այն
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնյոթերորդ ԳՈՀՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ – Շատերն են հպարտանում, որ Շերենցն իրանց ընկերն ա,- ասացի ես: – Շատերը՝ ո՞վ,- հացրեց Լիզան: – Օրինակ, Լեւոն Ներսիսյանը: – Ես իրեն շատ լավ եմ ճանաչում, բայց էդ ասածդ չեմ զգացել: – Չես զգացե՞լ, որ ինքը շատ հպարտ մարդ ա: – Ասենք թե զգացել եմ՝ հետո՞:
Դարձյալ՝ «խղճուկների» մասին
Պարզաբանում է պաշտպանության նախարարը Ինչպես հայտնի է, երկու օր առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հատուկ հրավերքով քաղաքի տոնակատարությանը մասնակցելու էր եկել նաեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Նախարարը կարճատեւ զրույց է ունեցել նաեւ լրագրողների հետ։ Լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Արթուր Բաղդասարյանի՝ վերջերս մամուլով հայտնած մտքին, թե ղարաբաղցին չպետք է լինի հանրապետության նախագահ, Սերժ
ԽՈՏԱՆԻ ԴԱՍԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ
Կառավարության տարբեր ծրագրերով հանրապետությունում իրականացվող մարզադպրոցների շինարարության եւ հիմնանորոգման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ սպորտպետկոմի եւ մի քանի լրատվամիջոցների համատեղ հերթական ստուգայցը մայրաքաղաքի տարածքում էր: Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տրամադրած միջոցներով, նոր մարզադահլիճների կառուցումը, եղածների հիմնանորոգումն ավարտվել է անցած տարի: Արդյունքում ստացել ենք ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող մի մարզահամալիր: Այս
Անձամբ ինձ հետ է պատահել
Եղելություն անկախության թեմաներով Այսօր նշվում է Անկախության 15-րդ տարեդարձը: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, բնականաբար, հպարտ եմ այդ ձեռքբերումով, որը համայն հայության երազանքն է եղել: Անկախությունը մեզ հեշտ չտրվեց, եւ ճոռոմ խոսքեր չեմ շռայլի՝ ասելու, թե որքան դժվար է այն պահպանելը: Թող այդօրինակ շահարկումներով զբաղվեն քաղաքական գործիչները: Ընդամենն ուզում եմ պատմել սեւ հումոր հիշեցնող, բայց այսօր
ԳԱԱ-Ն՝ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՇԵՄԻՆ
Այս օրերին Գիտությունների ազգային ակադեմիայի օրակարգում է ակադեմիական ինստիտուտների միացման՝ օպտիմալացման հարցը: Ընդ որում, ղեկավարությունը, մեր տեղեկություններով, որոշել է քննարկել ու լուծել այս հարցը, քանի դեռ ինստիտուտները չեն սկսել տնօրենների թեկնածություններ առաջադրել ԳԱԱ նախագահությանը, ինչը պետք է ավարտեն մինչեւ հոկտեմբերի 15-ը: Այդպիսով՝ 27 ազատված տնօրենների դիմաց զգալիորեն քիչ տնօրենի կարիք կզգացվի: Երեկվա նախագահության նիստում նախատեսված
Քաղաքապետը նոր աթոռի հույս ունի
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Գյումրի քաղաքի օրը «օծվեց»՝ դառնալով հանրապետական: Արդեն չորրորդ տարին է՝ գյումրեցիները նշում են քաղաքի օրը: Այն, որ Գյումրվա տոնին պաշտպանության նախարարին շնորհվելու էր Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում, գյումրեցիների համար անակնկալ չէր, բայց որ այդ օրը նաեւ Գյումրիի քաղաքապետը կդառնար հանրապետական եւ նրան անդամագրության տոմսը կհանձներ Սերժ Սարգսյանը, սա թերեւս անակնկալ էր
«ՄԻՆՈՒՍՆԵ՞ՐՆ» ԵՆ ՇԱՏ, ԹԵ՞ «ՊԼՅՈՒՍՆԵՐԸ»
Մեր երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացներն ու հետընթացները՝ անկախության 15 տարիների ընթացքում: Արդեն 15 տարի Հայաստանն անկախ պետություն է, ունի իր առանձնացված ոլորտները եւ այս տարեդարձը հարմար առիթ է անդրադառնալու անկախ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումներին: 15 անկախ տարիների ընթացքում թե՛ տնտեսական եւ թե՛ սոցիալական ոլորտներում նշանակալի ձեռքբերումներին զուգահեռ, ունեցել ենք նաեւ կորուստներ: Սկսենք հաջողություններից: Ամենաակնառու առաջընթացը, որ արձանագրվել
«ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՉԻ ՍԿՍՎԵԼ»
Մեր թերթին տրված հարցազրույցում ասում է «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը – Պարոն Սասունյան, ինչպե՞ս եք գնահատում «Լինսի» հիմնադրամի առաջին ծրագրի աշխատանքները, արդյոք դրանց ընթացքը եւ արդյունքները բավարարեցի՞ն ձեզ՝ որպես հիմնադրամի փոխնախագահի: – Ես կարծիքս կասեմ, բայց իմ կարծիքը երկրորդական է, դուք պետք է հարցնեք ուրիշների կարծիքը: Ես գործի պատասխանատուներից եմ, եւ լավ կլինի մեր
ԱՆՎԻՃԵԼԻ ԱՐԺԵՔ
Անկախությունն այսպես են գնահատում ե՛ւ նախկին իշխանության ներկայացուցիչը, ե՛ւ «նախկինների» ընդդիմախոսը Այսօր Հայաստանի անկախության 15-րդ տարեդարձն է: Ու թեեւ այս տարեդարձը ՀՀ իշխանությունները որոշել են տոնել մեծ շուքով ու զորահանդեսով, իհարկե, ոչ այն պատճառով, որ դա հոբելյանական է, այլ՝ որովհետեւ տարին է նախընտրական, այդուհանդերձ, հայ հասարակությունը տոնական տրամադրություն, ինչպես երեւում է՝ չունի: Գոնե նախօրեին ու
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնվեցերորդ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԵՍԻՆ – Հիմա մենք մեր բնական վիճակում չե՞նք,- հարցրեց Լիզան: – Շատ հնարավոր ա, որ մեր բնական վիճակում ենք, բայց՝ անգիտակցաբար,- ասացի ես: – Այսինքն: – Այսինքն, մենք մեր բնական ու անբնական վիճակներն իրարից համարյա չենք տարբերում: – Հիմա՝ հենց էս պահին մենք մեր բնական վիճակում չե՞նք:
ՆՈՐ ՖԻԼՄ՝ ԱՐՑԱԽՅԱՆՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ
Երեկ «Հայֆիլմի» նկարահանած «Չկրակված փամփուշտներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը եւ ֆիլմի գեղարվեստական ղեկավար Սուրեն Գրիգորը մամուլի ասուլիս էին հրավիրել: Գեղարվեստական ֆիլմի հիմքում ընկած է Արցախյան հերոսամարտը, պատերազմի տարեգրությունը: Ֆիլմում կերտվել է Արցախամարտում զոհված 23-ամյա Աղվան Մինասյանի կերպարը, որը գրական մրցանակների արժանացած պոետ էր: Գեղարվեստական մասի պատասխանատու Ս. Գրիգորի ներկայացմամբ՝ նկարի ողջ ընթացքը նման
ՆՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ
Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության մի շարք մտավորականների հանձնեց պատվավոր կոչումներ եւ մեդալներ: Մրցանակակիրներից հետաքրքրվեցինք, թե, իրենց կարծիքով, ովքե՞ր են դուրս մնացել կոչումներ ստացողների ցանկից: Արվեստագետները թեեւ նշում էին, որ դեռ շատ արժանավորներ պետք է պարգեւատրվեն, սակայն խուսափում էին անուններ տալ: Ժողովրդական արտիստի կոչման արժանացած ռեժիսոր Հրաչյա Աշուղյանը նշեց, որ կոչումների արժանի են բոլոր
«ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ» ՀԱՄԱՐ ՉԿԱ՞
«Առավոտը» դեռ 2000-ին անդրադարձել էր կոմպոզիտոր Էդվարդ Սադոյանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» օպերային: Նույն թվականին այդ մեծամասշտաբ ստեղծագործության միայն առաջին գործողությունը ներկայացվեց երաժշտասեր հասարակությանը: Պատճառը մեկն էր. կոմպոզիտորը շարունակում էր աշխատել դեռեւս 20 տարի առաջ սկսած օպերայի վրա: Օրերս Ազգային օպերային թատրոնում կայացավ հիշյալ օպերայի համերգային կատարումը: Այն գրվել է ըստ Ստեփան Զաքարյանի համանուն պիեսի եւ
«ՎԻՎԱՍԵԼԼԻ» ՐՈՊԵՆ 1000 ԴՐԱ՞Մ Է
Երեկ կեսօրին «ՎիվաՍելլի» ցանցի հետ կապված ինչ-որ խնդիրներ էր առաջացել եւ դա դրսեւորվում էր այսպես. «ՎիվաՍելլը» մեկ րոպե խոսելու դիմաց 80 դրամի փոխարեն բաժանորդների հաշվից հազարներով փող է տանում: Այս հանգամանքը բաժանորդների շրջանում մեծ խուճապ էր առաջացրել. ընկերությունից արդեն «քաշվածները» զանգում էին «ՎիվաՍելլի» բաժանորդ հանդիսացող իրենց ծանոթ-բարեկամներին եւ զգուշացնում որեւէ զանգ չկատարել, քանի որ այդ
ԿԱՇԱՌՔԸ՝ ՀՈՆՈՐԱՐԻ ՏԵՍՔՈ՞Վ
«Տեղական պոլիկլինիկաներ հաճախող գյուղացիների թիվը 5%-ով ավելացել է»,- այսպիսի եզրակացության է եկել միջազգային «ՕՔՍՖԱՄ» կազմակերպությունը՝ «2004-2006-ին Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ազդեցությունը առողջապահության ոլորտի վրա» թեմայով մոնիթորինգ անցկացնելու արդյունքում: Ըստ ծրագրի կոորդինատոր Սամվել Մանուկյանի, «գյուղացիների այդ 5%-ը տեղեկացված չի եղել, որ պոլիկլինիկաներում թերապեւտիկ ծառայությունները եւ անալիզներն անվճար են»: Հարցումների ժամանակ՝ թե ինչու չեն դիմում բժիշկներին, գյուղաբնակները
ՕՐԵՆՔԸ ԿԲԱՐԵՓՈԽԵՆ
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում նոր փոփոխություններ ու լրացումներ են լինելու: Այդ առնչությամբ արդեն Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում քննարկվում են տարբեր փորձագետների առաջարկներ: Երեկ հանձնաժողովում տեղի ունեցած սեմինարի ընթացքում իր առաջարկներն է ներկայացրել Եվրամիության միջազգային փորձագետ Խուան Ռամոն Իտուրիագագոիտիան: Նրա համոզմամբ՝ չի կարող մրցակցության մասին օրենսդրությունը լիարժեք ու անթերի լինել՝ քանի դեռ կարգավորված չէ
«Այս տեսակ այլասերումը չեմ ընկալում»
Սեպտեմբերի 18-ից բացվել է Հայաստան-Սփյուռք 3-րդ խորհրդաժողովը, որը առաջին իսկ օրվանից դժգոհություններ է առաջացրել մասնակիցների շրջանում: Սփյուռքահայ արվեստագետ, այժմ արդեն հայաստանաբնակ Սարգիս Հացպանյանը «Առավոտին» ներկայացրեց իր տպավորություններն ու մտահոգությունները: «Սա անունով Հայաստան-Սփյուռք 3-րդ համաժողովն է: Երեքն էլ վատ էին թատերականացված: Եվ Հայաստան, եւ Սփյուռք հասկացություններն այս համաժողովին էլ իմաստազրկվեցին. իրական Հայաստանը ներկայացված չէր, որովհետեւ Հայաստան
Լիազորված թալան
Քաշաթաղի շրջանում քանդում են, որ սարքե՞ն Լուսանկարի այս փաստաթուղթը մենք ձեռք ենք բերել Բերձորում: Ինչպես տեսնում եք, լիազորագրով թույլատրված է «Յուպիտեր» ՍՊԸ-ի տնօրեն Յուրիկ Պետրոսյանին մի քանի բնակավայրերում կիսաքանդ շենքերից ապամոնտաժել երկաթբետոնե կոնստրուկցիաներ՝ շրջանում շինմոնտաժային աշխատանքներ կատարելու համար: Մենք փորձեցինք պարզել՝ արդյոք Քաշաթաղի վարչակազմում որեւէ տեղ նշվա՞ծ է, թե այս ընկերությունը որքան երկաթբետոնե կոնստրուկցիաներ է
ԽՍՏԱՑՈՒՄՆԵՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Երեւանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նոր ռեկտոր Գոհար Քյալյանի գալուց հետո, արդեն մոտ 7 ամիս, բուհից հեռացվել է 117 ուսանող: Կադրային ջարդից հետո տիկին Քյալյանն անցել է ուսանողների համատարած հեռացումներին: Անցյալ ուսումնական տարվա արդյունքում բուհի 117 ուսանող զրկվել է ուսումը շարունակելու իրավունքից: Այս ուսանողների 60-ից ավելին, ըստ միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի,