Օրվա լրահոսը

Գրիգորի «Արնախումի ընտանիքը»

Այս տարվա մարտին Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացել է Գրիգոր Խաչատրյանի բեմադրած «Արնախումի ընտանիքը» ներկայացման պրեմիերան՝ ըստ Վ. Սիգարեւի: Այն օրերս ցուցադրվեց նաեւ Երիտասարդ թատերական ռեժիսորների 4-րդ հանրապետական փառատոնի շրջանակներում: Բեմադրության մեջ խաղում են հայտնի դերասաններից՝ Նաիրա Շահիրյանը, Գրիգոր Գաբրիելյանը, երիտասարդներից՝ Արեն Վաթյանը, Վահագն Գալստյանը, Շողեր Աթանեսյանը եւ այլք… Սիգարեւի գործերին Դրամատիկական թատրոնի դերասան

ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ՝ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԴԵՄ

Կամերային նվագախմբի երաժիշտների համոզմամբ՝ Արամ Ղարաբեկյանն իրենց նվաստացնում է Տարիներ շարունակ աշխարհի լավագույն բեմերում փայլող Հայաստանի պետական կամերային նվագախմբում (ՀՊԿՆ) ներկայումս լարված մթնոլորտ է տիրում: Կոլեկտիվի 23 անդամից 19-ը գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանից իր դժգոհությունները փոխանցելու նպատակով եղել է ՀՀ մշակույթի նախարարի մոտ, երաժիշտներից 17-ի ստորագրությամբ էլ Հասմիկ Պողոսյանին նամակ է ուղարկվել: Կամերայինի երաժիշտները որոշ

ԵՄ-Ն ԵՐԿԱՐԱՁԳԵՑ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Եվրամիությունը երեկ երկարաձգել է 2006թ. նախագահական կեղծված ընտրություններից հետո Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ վիզային սահմանափակումների սառեցումը: Այդ մասին փոխանցում է «Utro.ru»-ն: Այդուհանդերձ, ԵՄ-ն որոշել է ամբողջությամբ չվերացնել դրանք՝ երկրում քաղաքական բարեփոխումների թեեւ անբավարար, բայց նշմարվող առաջընթացի պատճառով: Երեկ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Եվրամիության արտգործնախարարների հաստատած հայտարարության համաձայն, սահմանափակումները սառեցված կմնան

ՀԵՐԱԿԼԵՍԻ ՍԽՐԱՆՔԸ՝ ԻՐԱՔՈՒՄ

Իրաքում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ադ Մելկերտը հայտարարել է, թե 2010թ. հունվարին Իրաքում կայանալիք համընդհանուր ընտրությունների նորմալ անցկացման համար նվազագույն ընդունելի պայմաններ ապահովելու առաջադրանքն իրականացնելը հավասարազոր է Հերակլեսի սխրանքին: Նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին զգուշացրել է, որ ընտրություններ կազմակերպել հնարավոր է, բայց լուրջ մտահոգություն է առաջացնում դրանց պատրաստվելու համար անհրաժեշտ ժամանակի սղությունը, որի արդյունքում հնարավոր է, որ

ՆՇՈՒՄ ԵՆ «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՏԱՐԵԴԱՐՁԸ

Չեխիան եւ Սլովակիան երեկ նշել են Չեխոսլովակիայում կոմունիստական ռեժիմի անարյուն տապալման եւ «թավշյա հեղափոխության» մեկնարկի 20-ամյակը: 1989թ. նոյեմբերի 17-ին ոստիկանությունը ցրել էր Պրահայում տեղի ունեցած ուսանողական խաղաղ ցույցը, որին հաջորդած բողոքի զանգվածային երկշաբաթյա ակցիաները հանգեցրել էին կոմունիստների իշխանության տապալմանը: Եվս երեք տարի անց երկիրը խաղաղ ճանապարհով փլուզվել եւ ծնունդ էր տվել երկու անկախ պետությունների: Այսօր

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԹԵԶԸ

Վերջերս Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում (Universidad Complutense de Madrid) մասնակցեցի մի հետաքրքիր արարողության: Մեր հայրենակից Արթուր Արիստակեսյանի «Հայկական ցեղասպանությունը եւ միջազգային ռեակցիան» (El Genocidio Armenio (1894-1922) y la Reacciցn Internacional) դոկտորական թեզի պաշտպանությունն էր իսպաներեն լեզվով: Միայն պետք էր տեսնել բազմաթիվ թուրքերի տարբեր բնույթի գործողությունները՝ ձախողելու այդ միջոցառումը: Չնայած այդ ամենին՝ Արթուրն իրեն հիանալի դրսեւորեց: Ուսումնասիրելով

Իրանը շարունակում է իրենը պնդել

Իրանը որոշել է արհամարհել ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը, որում նշված է, որ Թեհրանը անպատասխան է թողել Կում քաղաքում տեղակայված միջուկային օբյեկտին առնչվող իր բազմաթիվ հարցադրումները: ՄԱԳԱՏԷ-ն պահանջում է, որ Իրանը բացատրություններ տա, թե ինչ նպատակով է ստեղծվել այդ օբյեկտը: Բայց միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասքար Սոլթանին ասել է, թե

Ռուսաստանը աշխարհի ամենակոռումպացված երկրների ցանկում է

Ռուսաստանը նախկինի նման համարվում է աշխարհի ամենակոռումպացված պետություններից մեկն ու «Transparency International»-ի միջազգային կազմակերպության կոռուպցիայի համաշխարհային դասակարգման ցանկում, 180 պետությունների թվում, զբաղեցնում է 146-րդ տեղը: Այդ ցանկի 145-րդ տեղում Քենիան է, 147-րդը՝ Սիերա-Լեոնեն: Նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի Ռուսաստանի ցուցանիշում գրանցված աննշան առաջխաղացումը՝ 0,1 բալ, պայմանավորված է վերջերս ՌԴ-ում հակակոռուպցիոն նորմատիվ-իրավական ակտերի փաթեթի ընդունման փաստով:

Թուրքիայի վարչապետը աջակցություն է որոնում Իսպանիայում

Իսպանիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Իսպանիայի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը: Նրա ասելով, ԵՄ-ում Իսպանիայի նախագահությունը կարող է դրականորեն ազդել ԵՄ-ի եւ Թուրքիայի դիրքորոշումների մերձեցման վրա: «Yenisafak» թերթի փոխանցմամբ, Անկարան հույս ունի, որ Իսպանիան կպաշտպանի ԵՄ-ին

ՈՒՐԱՑՈՂԻՆ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ

Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը»՝ Ֆրանսիայի Նանս քաղաքի ֆրանսիական քոլեջի թուրք աշակերտ 13-ամյա Մուստաֆա Դողանը դպրոցից հեռացվել է՝ շարադրության մեջ Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու պատճառով: Դպրոցը 2 օր ժամանակ է տվել Մուստաֆային, որպեսզի նա տեղեկություններ հավաքի Հայոց ցեղասպանության մասին եւ շտկի իր տեսակետները: «Մարմարայի» հաղորդմամբ՝ քոլեջի պատմության ուսուցիչը հանձնարարել էր շարադրություն գրել Հայոց ցեղասպանության եւ

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՎԱՐՏԱԿԱՆԻՆ

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը նոյեմբերի 18-20-ը կազմակերպում է խորհրդաժողով՝ «Պետական ավարտական քննությունների կազմակերպման եւ աշակերտների առաջադիմության ընթացիկ արտաքին գնահատման հիմնախնդիրները» խորագրով: ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը տեղեկացրեց, որ «խորհրդաժողովի նպատակն է ճշգրտել պետական ավարտական քննությունների կազմակերպման եւ աշակերտների առաջադիմության ընթացիկ արտաքին գնահատման հիմնահարցերի բացահայտման եւ լուծման սկզբունքներն ու մոտեցումները: Համաժողովի կազմակերպումը պայմանավորված է հիմնախնդիրները քննարկելու

Անկախություն են ուզում

Ուսխորհուրդները, որոնք հիմնականում կուսակցականացված կառույցներ են եւ երիտասարդ կարիերիստների համար տրամպլին՝ դեպի քաղաքականություն, ուզում են անկախանալ: Երեկ՝ Ուսանողության միջազգային օրը, Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ուսանողն այսօր» խորագրով համաժողով, որի ընթացքում հնչած զեկույցները հիմնականում ուսանողական ինքնակառավարման հիմնախնդիրներին էին վերաբերում: Սակայն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ելույթի սկզբում նշեց, որ ուսանողի այսօրվա խնդիրները չեն սահմանափակվում

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԴՊՐՈՑ ԵՆ ՓԱԿՈՒՄ

Իսկ Շիրակի մարզի դպրոցի տնօրեններին մասսայաբար պաշտոնազրկում են Կառավարությունը մոտ մեկ ամիս առաջ որոշում է կայացրել լուծարել Գյումրիի ամենահին՝ 55 տարվա պատմություն ունեցող դպրոցներից մեկը՝ թիվ 23-ը, որը տեղակայված է 8-րդ զինվորական կամ «Պետուշոկ» կոչվող թաղամասում եւ սպասարկում է այստեղի ինչպես հայ, այնպես էլ ռուս երեխաներին: Պատճառը, ըստ պաշտոնական մեկնաբանության, այն է, որ վերոհիշյալ կրթօջախի

ԱՆՋՆՋԵԼԻ ՀԵՏՔ, ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ՎԱՍՏԱԿ

Խոսք Գեորգի Սարաջեւի մասին Այս տարի երաժշտական հասարակայնությունը նշում է հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, վաստակավոր արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Գեորգի Սարաջեւի ծննդյան 90-ամյակը, բազում տաղանդներով օժտված մի երաժշտի, որն անջնջելի հետք թողեց Հայաստանի երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Երջանիկ են նրանք, եւ ես այդ թվում, ովքեր կարողացան սովորել Սարաջեւի՝ այդ մեծ ուսուցչի դասարանում, լսել

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՉԿԱՅԱՑԱՎ

Բայց սա չի նշանակում, թե մեղրեցիները հրաժարվել են իրենց պահանջներից Երեկ Մեղրիում հրավիրած հանրահավաքը, նախաձեռնողների կամոք, չի կայացել: Հիշեցնենք, որ «Առավոտի» նոյեմբերի 14-ի համարում «Մեղրեցիները դժգոհ են օպտիմալացումից» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ նրանք դժգոհ են ՀՀ կառավարության այն որոշումից, որով նախատեսվում էր Մեղրու եւ Ագարակի բժշկական կենտրոնները միավորել, եւ որի արդյունքում հիվանդանոցի շենքը օտարվելու էր,

ԽԱՉՔԱՐ ԵՎ ԾԱՌԱՏՈՒՆԿ

Արցախյան հերոսամարտում զոհված Լոռու մարզի Բազում համայնքի 3 քաջորդիների՝ 1987 եւ 1992 ուստարվա շրջանավարտներ Արամ Ծատուրյանի, Ասատուր Սելիմյանի եւ Լավրենտ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող խաչքար կանգնեցնելու գաղափարը վաղուց հանգիստ չէր տալիս Բազումի դպրոցի տնօրեն Մեխակ Ալավերդյանին: Խաչքարի տեղադրման թույլտվություն ստանալու խնդրանքով նա դիմել է մարզային իշխանություններին եւ ստացել նրանց հավանությունը: Խաչքարը կերտել է քարի գեղարվեստական մշակման

Գնացողներ կան, վերադարձողներ՝ ոչ

Խաղողագործությամբ եւ գինեգործությամբ հայտնի Արենին ոչ մանկապարտեզ ունի, ոչ էլ ազատ ժամանցի որեւէ վայր: Առիթ եղել է տեղեկացնելու, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղը պատմության մեջ հիշատակվում է Քրիստոսից առաջ 3-րդ դարից: Այստեղ աճեցնում են շուրջ երկու տասնյակ խաղողի տեսակներ, ամենատարածվածը հանրահայտ «արենին» է, իսկ վայրի խաղող մշակել սկսել են դեռեւս վաղ բրոնզե դարից, Արենիի

ԶՈՀ՝ ՇԱՀՈՒՄՅԱՆՈՒՄ

Այս տարվա հուլիսին, սեպտեմբերին եւ այս ամիս տեղեկացրել ենք, որ Կապանի «Deno Gold Mining» ընկերության կողմից Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի շահագործման արդյունքում բանավանի բնակիչների կյանքը վտանգվում է, սողանքներ են սկսվել, սակայն այս առթիվ բնակիչների բողոքները մնում են անպատասխան, անգամ դատարանն է մերժել նրանց հայցը: Ու մինչ պատրաստվում է վերաքննիչ բողոքը, նշված հանքում նոյեմբերի 15-ին մարդ

7 ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՅՐԸ 17 ՏԱՐԻ ԽՈՇՏԱՆԳԵԼ Է

Լոնդոնում ձերբակալվել է վտանգավոր հանցագործ, որը 17 տարի ահաբեկում էր Բրիտանիայի մայրաքաղաքի տարեց բնակիչներին: Հանցագործը, որին լրագրողները կնքել էին «Գիշերային ստալկեր» անվամբ, սողոսկում էր միայնակ ծերերի եւ հաշմանդամների բնակարաններ, խոշտանգում էր, բռնաբարում, այնուհետեւ տունը թալանելուց հետո անհետանում էր: Սովորաբար նա զոհի տուն էր մտնում ուշ գիշերով, նախօրոք անջատելով հոսանքն ու հեռախոսը: Լոնդոնի ոստիկանության հաղորդմամբ, նա

ԿԵՐԵԼ ԵՆ ԸՆԿԵՐՈՋԸ

ՌԴ Պերմի երկրամասի ոստիկանությունը բացահայտել է 25-ամյա թափառաշրջիկի դաժան սպանության գործը: Թափառաշրջիկին սպանել են նրա երեք ընկերները: Վերջինները դիակի մի մասը կերել էին, իսկ մյուս մասը հանձնել էին մոտակա կրպակ, որը պատրաստում է կարկանդակ ու շաուրմա: Կրպակի կասկածելի մսից վերցրել են նմուշ եւ փորձաքննություն է արվում պարզելու՝ այն մարդո՞ւ միս է, թե՞ ոչ: Միաժամանակ ստուգվում

ԿՈՂՈՊՏԻՉԸ ԴԺԳՈՀ ԷՐ ԻՐ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՑ

Մեթյու Մայնյարդը հետախուզման մեջ է Ուելսի Սոունսի քաղաքի տներից մեկի կողոպուտի կասկածանքով: Մեթյուն չի հավանել քաղաքում ամենուրեք ոստիկանների կողմից փակցված իր լուսանկարները: Նա տեղի թերթի խմբագրությանն ուղարկել է իր «ճիշտ» լուսանկարը եւ մի երկտող, որտեղ խնդրում է անհապաղ փոխել իր «սխալ» լուսանկարը: Թերթն առաջին էջում տպագրել է Մեթյուի՝ ոստիկանության մեքենայի ֆոնին հպարտ կանգնած լուսանկարը եւ

Գրոհայինները՝ հետախուզման մեջ

ՀՀ եւ ԼՂՀ դատախազությունների միջեւ ստորագրված իրավական փոխօգնության եւ տեղեկատվության փոխանակման մասին համագործակցության համաձայնագրի շրջանակներում ՀՀ դատախազությունը խնդրել էր ԼՂՀ դատախազությանը տրամադրել տեղեկատվություն՝ 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղի տարածքում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կապակցությամբ հարուցված քրեական գործերի վերաբերյալ: ԼՂՀ դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, 1990-1992 թթ. Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերում իրականացված ահաբեկչական ակտերի, հայերի բնաջնջումների կապակցությամբ հարուցվել

«ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԳՏԱԾՈ» ԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

«Առավոտը» տեղեկացրել էր ատոմակայանից 300մ հեռավորության վրա հայտնաբերված մարտական ականի մասին: ԱԻՆ-ը, տարաբնույթ վարկածներից զերծ մնալու համար, երեկ տեղեկացրեց, որ այդ տարածքում տարիներ առաջ տեղակայված է եղել հրաձգարան, եւ «նման գտածոներն այստեղ հազվադեպ չեն»: Անցած տարիներին այստեղ նույնպես հայտնաբերվել են ականներ: Իսկ վերջինը, որի մասին տեղեկացրել էինք, հայտնաբերվել է դաշտում գյուղատնտեսական աշխատանքների անցկացման ժամանակ:

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, պետք է շարունակվեր ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցներ Գեղամ Հարությունյանի եւ Հովհաննես Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ոստիկանները մեղադրվում են անցյալ տարվա մարտի 1-ին Ազատության հրապարակում ոչ իրավաչափ գործողությունների, քաղաքացիներին ծեծի ենթարկելու համար: Երեկ ոստիկանների պաշտպան Արշակ Թովմասյանը միջնորդեց ժամանակ տրամադրել իրեն՝

ԱՄԵՆԱԾԱԽՍԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՆ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆՆ Է

Մշակույթի, պաշտպանության նախարարները չե՞ն տեղաշարժվում  2009թ. հոկտեմբերի 1-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) տեղեկատվություն ստանալու հարցումներով դիմել էր ՀՀ նախարարներին՝ խնդրելով տեղեկացնել, թե այս տարվա օգոստոսին որքա՞ն վառելիք է ծախսել եւ քանի՞ կիլոմետր վազք է գրանցել նախարարներից յուրաքանչյուրի ծառայողական ավտոմեքենան: ԻԱԿ-ի տեղեկացմամբ, 2009թ. օգոստոսի ընթացքում ՀՀ բոլոր նախարարների մեքենաները միասին ծախսել են 5128 լ վառելիք եւ

ՈՉԽԱՐՆ ՈՒ ՍԽՏՈՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

Վերջին օրերին վաճառքի կետերում գառան, ոչխարի միսը եւ սխտորը թանկացել են: Եթե նախկինում 1 կգ գառան կամ ոչխարի միսն արժեր 1800-2000 դրամ, այսօր դարձել է 2200-2500 դրամ: 500-600 դրամով էլ բարձրացել է սխտորի գինը: Այն նույնպես 1200-ից դարձել է 1800 դրամ: Այս երկու սննդատեսակի թանկացումն էլ թերեւս պայմանավորված է մեր երկիր ներթափանցած «խոզի գրիպի» հանգամանքով:

ԱՌԱՅԺՄ 15-Ն ԵՆ

Երեկ «Առավոտը» Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի պատասխանատուներից հետաքրքրվեց, թե «խոզի գրիպով» հիվանդ քանի՞ մարդ է իրենց մոտ բուժվում: Նշենք, որ A/H1N1 վիրուսի ախտանիշներ ունեցող բոլոր քաղաքացիները բուժօգնություն ստանում են հենց այդ հիվանդանոցում: Երեկ Նորքի ինֆեկցիոնից հայտնեցին, որ ժամը 17-ի դրությամբ գրիպի նոր դեպք չի արձանագրվել, իսկ ընդհանուր առմամբ մեր երկրում այսօր «խոզի գրիպով» վարակվել է 15

ԻՆՏԵՐՆԵՏՆ ԷԺԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ

Բջջային կապի 3-րդ օպերատորի շուկա մուտք գործելուց հետո «ԱրմենՏելն» ու «ՎիվաՍելը», մեկը մյուսին հերթ չտալով, սակագներն իջեցնելու վերաբերյալ հայտարարություններ են անում: Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ էլ «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասաց, որ իրենց ընկերությունն արդեն սկսել է «Hi Line առանց խոչընդոտների» ակցիայի մեկնարկը, որի շրջանակներում ADSL-ինտերնետի միացումը «ԱրմենՏելի» կողմից լինելու է անվճար, իսկ

Կարգ են ուզում, որ անվճար բուժվեն

Մայրաքաղաքի տարածքային բժշկասոցիալական փորձագիտական (ԲՍՓ) գործակալությունում մշտապես մեծ հերթեր են գոյանում: Սա այն մարմինն է, որն առողջական խնդիրներ ունեցող մարդկանց հաշմանդամության կարգ է տալիս: Այս ոլորտի պատասխանատուների ներկայացմամբ, քաղաքացիները հիմնականում  դիմում են կարգ ստանալու համար, որպեսզի անվճար բուժծառայություններից օգտվեն եւ դեղորայք ստանան: 2008 թ. տվյալներով, Էրեբունու ԲՍՓ գործակալություն է դիմել 3210 հիվանդ, որոնցից հաշմանդամ է

ԴԵՂԸ ԹԱՆԿ Է

Պատճառաբանում է առողջապահության նախարարությունը՝ հեմոֆիլիայով հիվանդներին չմատակարարելով անհրաժեշտ քանակությամբ դեղ: Հայաստանում հեմոֆիլիայով տառապող հիվանդներն անօգնական վիճակում են հայտնվել, քանի որ տարիներ ի վեր ոտնահարվում է նրանց՝ պետպատվերով դեղորայք ստանալու իրավունքը: Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի հետ հուշագիր կնքած ՀՀ կառավարությունը, ի դեմս առողջապահության նախարարության, չի կատարում ստանձնած պարտավորությունները եւ այս հիվանդներին անհրաժեշտ քանակի դեղորայքով չի ապահովում: Հատկացվածն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031