Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՇԱՌՔԸ՝ ՀՈՆՈՐԱՐԻ ՏԵՍՔՈ՞Վ

Սեպտեմբեր 20,2006 00:00

«Տեղական պոլիկլինիկաներ հաճախող գյուղացիների թիվը 5%-ով ավելացել է»,- այսպիսի եզրակացության է եկել միջազգային «ՕՔՍՖԱՄ» կազմակերպությունը՝ «2004-2006-ին Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ազդեցությունը առողջապահության ոլորտի վրա» թեմայով մոնիթորինգ անցկացնելու արդյունքում: Ըստ ծրագրի կոորդինատոր Սամվել Մանուկյանի, «գյուղացիների այդ 5%-ը տեղեկացված չի եղել, որ պոլիկլինիկաներում թերապեւտիկ ծառայությունները եւ անալիզներն անվճար են»: Հարցումների ժամանակ՝ թե ինչու չեն դիմում բժիշկներին, գյուղաբնակները հիմնականում պատասխանել են, որ բժշկին չեն վստահում, բացի այդ, հիվանդանոցը հեռու է եւ ֆինանսական խնդիրներ ունեն: Պարոն Մանուկյանը վերջին երկու պատճառաբանությունների նկատմամբ որեւէ վերապահում չուներ, ինչ վերաբերում է բժշկին ու նրա գիտելիքներին չվստահելուն, ըստ նրա՝ «գյուղացին ի՞նչ իմանա, թե բժիշկն ինչ գիտելիքներ ունի, շատ-շատ կարող են դժգոհել բժշկի լավ կամ վատ վերաբերմունքից, բայց ոչ նրա մասնագիտական ունակությունից»: «ՕՔՍՖԱՄ»-ի մասնագետները պարզել են նաեւ, որ չնայած բուժօգնությունն անվճար է, բայց գյուղացիները, այնուամենայնիվ, սովորության համաձայն մուծումներ են կատարում: Սրա հետ համաձայնեց նաեւ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը՝ նոր առաջարկ ներկայացնելով. «Իսկապես, պետպատվերից օգտվող հիվանդը վճարումներ է կատարում, մարդ է մեջ գցում, նեղվում է՝ ինչքան տա, ոնց տա, ավելի լավ չէ՞ այդ գումարները օրինականացվեն եւ հոնորարի տեսքով փոխանցեն հիվանդանոցին, հիվանդանոցից էլ՝ բժշկին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել