Օրվա լրահոսը
Գյումրիի նկարիչները տնանկ են
Ստեղծագործական միությունների ունեցվածքի թալանի ու չարդարացված օտարումների թեման կարծես սպառվելու ցանկություն չունի: Չունի, որովհետեւ տեւական ժամանակ այս միությունները յուրատեսակ պատնեշներ են դրել իրենց եւ հրապարակայնություն հասկացության միջեւ, պարտակելով բազմաթիվ անօրինականություններ, տասնամյակներով ձեւավորված ունեցվածքի կորուստներ: Եթե չեն լռում խոսակցությունները Թատերական գործիչների միության ունեցվածքի կորուստների շուրջ, ապա նկարիչները լռում էին՝ չցանկանալով հանրությանը «վերադարձնել» միության էքսնախագահ Պողոս Հայթայանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՎԱՏ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ
Մշակութային օջախների ներկայացուցիչները բողոքում են տուրիստական գործակալությունների վատ աշխատանքից «Ինչքա՞ն կարելի է եկեղեցի ու քար տեսնել»։ Ազգային պատկերասրահի աշխատակիցները հաճախ այսպիսի դժգոհություններ են լսում արտասահմանցի զբոսաշրջիկներից։ «Հետո, երբ ծանոթանում են Պատկերասրահին, խոստովանում են, որ այն իրենց համար հայտնություն էր: Հիմնականում մեզ այցելում են ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից ժամանած հյուրեր, բայց, ցավոք, այս տարի նրանց թիվը նվազել
Ո՞ւր էր հայցվորը «հեղափոխությունից» առաջ
Հերթական սթարը քաղաքացու իրավունքն է փորձում խլել Երկու օր առաջ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում քննության դրվեց «Հենզսթար» ՍՊԸ-ի հայցը։ Վերջինս պատասխանող է ճանաչել Դ. Անհաղթի 19/1 շենքի 26 բնակարանի բնակիչ Վանիկ Աթաբեկյանին եւ անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանմանը։ ՍՊԸ-ն վիճարկում է 1998-ին սեփականաշնորհված քաղաքացու ավտոտնակի վկայականը։ ՍՊԸ-ն պնդում է, որ երկու տարի
«ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԻՐ ՀԱՐՑԵՐՈՎ ՔՐՔՐՈՒՄ ԷՐ ՄԵԶ»
Այսօր ավարտվում ենբուհական ընդունելության քննությունները Երեկ փորձեցինք պարզել դիմորդների տպավորությունները քննությունների ողջ ընթացքից: Նրանցից շատերը խուսափում էին ներկայանալ, ոմանց էլ ծնողները չէին թույլ տալիս. «Եթե ընդունվելուց հետո դասախոսները երեխայի ասածները հաշվի առնեն ու սկսեն նեղե՞լ»,- «Առավոտին» ասաց ծնողներից մեկը: Նրանք պատմում էին, որ թեեւ քննությունները բավականին խիստ մթնոլորտում են անցնում, սակայն «լավ պարապածները հաստատ վախենալու
Ջրաչափի թվերը «կրակում» են
Բողոքում են սպառողները «Օգտագործում եմ մաքսիմում երկու խորանարդ մետր ջուր, բայց համակարգչում գրում են 5-6 խորանարդ: Ջրաչափի ծախսած գումարն արձանագրող աշխատողին իմ առաջին բողոքից հետո չեմ տեսել (մեկուկես տարի)։ Ես իմ օգտագործած ջրի գումարը վճարում եմ, ինչը ցույց է տալիս ջրաչափը, սակայն համակարգչում մնում են նրանց կողմից հորինած թվերը, որը ես չեմ պատրաստվում վճարել: Այս
ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻԲԻԶՆԵՍԻՆ ԱՉՔ ՈՒՆԵ՞Ն
Ինտերնետային կապի մենատեր դառնալու համար, ըստ պրովայդերների, «ԱրմենՏելն» իրենց ուզում է արանքից հանել Արդեն երկու շաբաթ է՝ Հայաստանում ինտերնետային կապի որակը վատացել է: «ԱրմենՏելը» խնդիրը բացատրում է Սեւ ծովի հատակում մալուխի վնասվածքով: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը ժամանակ առ ժամանակ զրկվում է ինտերնետից, եւ «ԱրմենՏելը» միշտ նույն պատճառաբանությունն է տալիս: Թե ինչու են հունական ընկերության
ԼՂՀ-ում դժգո՞հ են «Հայաստան» հիմնադրամից
Պետական ծառայողի էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահը դժգոհում է Մարդակերտի համար հավաքված գումարների ճակատագրից: ԼՂՀ նախագահին առընթեր այս հանձնաժողովի նախագահ, «Ինչ անել» թերթի խմբագիր Մուրադ Պետրոսյանը պարբերականի վերջին համարում խոստովանել է, թե քիչ էր մնում խելքը թռցներ, երբ տեղեկացավ, որ մինչ այժմ որեւէ աշխատանք չի տարվել ողջ աշխարհում գովազդված՝ ԼՂՀ Մարդակերտի շրջանի վերականգնման ուղղությամբ. «Ինչպե՞ս է
ՉԻՄԱՆԱԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՈՒՆԸ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը դեմ է «Ընտրական օրենսգրքում» առաջարկվող շատ փոփոխությունների: Մատը չթանաքոտե՛լ «Ընտրողների մատները թանաքոտում են այն երկրներում, որտեղ չկան ընտրական ցուցակներ, կամ էլ դրանք բարվոք վիճակում չեն»,- ասում է ԿԸՀ նախագահը: Մեր հիշեցմանը, թե մատները թանաքոտում էին նաեւ Վրաստանում, ուր կային ընտրացուցակներ՝ Գարեգին Ազարյանը հակադարձեց. «Չկայի՛ն: Վրաստանի ընտրություններին ներկա էին մեր
ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՔՈՎ Է ԼԻՆԵԼՈՒ
«Բայց 37 թիվ չի լինելու»,- երեկ հայտարարեց Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Օրերս «Առավոտը» վկայակոչելով «Lragir.am»-ին՝ տեղեկացրեց, որ Հայաստանում ծավալվող հակակրիմինալ շարժումն ունենալու է նոր դրսեւորումներ: Շարժման նախաձեռնողները, որոնց անուններն աղբյուրը չէր մատնանշել, ստեղծելու են մի հանձնախումբ, որը քննելու է կրիմինալի վերաբերյալ շարժման հանձնախմբերի հավաքած բոլոր տվյալները, եւ ամեն մի «մոլորյալի» համար կայացնելու է իր
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասներկուերորդ ՀՈԳԵՎՈՐ ՖՈՒՏԲՈԼ Մի քանի վայրկյան անց արդեն մտքիս մեջ «Հայր մերն» էի դնդնում, որովհետեւ էդ օրը եկեղեցի չէի գնացել ու աղոթքս չէի արել, եւ երբ «Հայր մերից» հետո արդեն երրորդ անգամ կրկնեցի՝ «փառքդ շատ, Տե՛ր Աստված», հենց էդ ժամանակ տուգանայինի մոտերքում կադիսցիները Զիդանին շատ փիս խփեցին, ու դատավորը տուգանային
ՀՈԳԵՎՈՐ ՖՈՒՏԲՈԼ
Սկիզբը՝ թիվ 96, 101, 106, 111, 116, 121, 126, 131, 136, 141, 146-ում: Գլուխ տասներկուերորդ ՀՈԳԵՎՈՐ ՖՈՒՏԲՈԼ Մի քանի վայրկյան անց արդեն մտքիս մեջ «Հայր մերն» էի դնդնում, որովհետեւ էդ օրը եկեղեցի չէի գնացել ու աղոթքս չէի արել, եւ երբ «Հայր մերից» հետո արդեն երրորդ անգամ կրկնեցի՝ «փառքդ շատ, Տե՛ր Աստված», հենց էդ ժամանակ տուգանայինի
Գյումրին միջազգայնանում է
5-րդ միջազգային Բիենալեի արտասահմանցի հյուրերը պատրաստվում են աշխարհին պատմել հայերի արտասովոր հյուրընկալության մասին: Արդեն տասը տարի է՝ Գյումրին հայտնի է որպես Բիենալեի միջազգային կենտրոն. երկու տարին մեկ այստեղ հավաքվում են ավանգարդ, ազատ մտածելակերպ ունեցող արվեստագետներ՝ յուրատեսակ աշխուժություն հաղորդելով մեռած քաղաքին: Շաբաթ օրը հերթական Բիենալեն՝ «Ծով, երազանքներ, պատրանքներ» խորագրով սկսվեց Գյումրիի ժամանակակից արվեստի «Ստիլ» պատկերասրահում, Ասլամազյանների
ԱԿՈՒՆՔՑԻՆԵՐԻ ՀՈԳՍԵՐԻ ԱԿՈՒՆՔԸ
Այս գյուղում հույս ունեն, թե կառավարությունում իրենց խնդիրներով մտահոգ են Վարդենիսի շրջան, Երեւանից 165 կմ հեռավորություն, Ակունք գյուղ։ Այս գյուղի մասին հիշատակություն է պահպանվել նախիջեւանցի Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատեանցի «Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի» գրքում, որը Ակունքի ներկայիս գյուղապետ Արծրուն Ղարիբյանը սուրբ գրքի նման պահպանում է։ Ըստ այս աղբյուրի՝ Ակունքը նախկինում Վարդանաբակ է կոչվել։ Իբր Վարդան զորավարն
Պետությունը փող չի՞ ծախսում
Գագիկ Սլոյանը զգուշացրել է, որ կդիմի դատարան Գագիկ Սլոյանը Քաղծառայության թերթում կարդացել է, որ մագիստրոսի որակավորման համար ակադեմիա կարելի է դիմել հանրային կառավարում, իրավագիտություն, կառավարում, քաղաքագիտություն եւ հոգեբանություն մասնագիտություններով։ Ընդունելության քննություններն ընթացել են երկու փուլով՝ թեստավորում եւ հարցազրույց: Գ. Սլոյանի դժգոհությունը կապված է հարցազրույցի հետ: «Սրան առնչվող անհանգստություն առաջացավ ինձ մոտ եւ դիմեցի հանձնաժողովի անդամներին,
ԱՌԱՍՊԵ՞Լ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նախարարների մեջ էլ կան քյասիբներ եւ սուպերհարուստներ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը Ինֆորմացիայի ազատության կենտրոնից տեղեկություն ստանալու հարցմանն ի պատասխան, տրամադրել է ՀՀ բոլոր նախարարների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը։ Բացառություն է կազմել միայն ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը, որը նորանշանակ էր եւ նրա հայտարարագիրը չկար։ Տեղեկացնենք, որ տեղեկանքն ընդգրկում էր 2005 թ. հունվարի
Գուրգենի «խաթրին» չեն կպչում
5-6 տարի է՝ քաղաքապետարանը քննարկում է Արշակունյաց 44/1 շենքի բակում տեղադրված երկու թիթեղյա ավտոտնակների հարցը եւ ձեռքը չի գնում այն ապամոնտաժել: «Երեւանի բազմաբնակարան շենքի հարեւանությամբ գտնվող 42/2 շենքի բնակիչ Գուրգեն Ավետիսյանը, արհամարհելով հանրային համակեցության տարրական սկզբունքները, Շենգավիթի թաղապետարանի լռելյայն համաձայնությամբ, 44/1 շենքի կանաչապատ նեղլիկ բակում ապօրինաբար տեղադրեց 2 մետաղյա ավտոտնակ, դրանով ընդլայնելով իր կողմից մինչ
ԱՐԱԳԱԾՈՏՆՈՒՄ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ՍԱՏԿՈՒՄ ԵՆ
Ըստ գլխավոր անասնաբույժի՝ կովերը ոչ թե դաբաղով են հիվանդացել, այլ «սկվազնյակի» տակ են ընկել Մոտ մեկ ամիս է՝ Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում հիվանդության պատճառով հարյուրից ավելի անասուն է սատկել, եւ այժմ էլ գյուղերում բազմաթիվ հիվանդ անասուններ կան: Գյուղացիները խուճապի մեջ են, քանի որ կովերն իրար հետեւից հիվանդանում ու սատկում են: Գյուղացիների եւ տեղի անասնաբույժների
Կրիմինալը համախմբվում է ՀՀԿ-ի՞ շուրջ
Ակնհայտորեն՝ նաեւ իր նախկին գործընկեր կուսակցությանն է նկատի ունեցել ՕԵԿ նախագահը Հայաստանում տեղի է ունենում փողի եւ զոռբայության, ուժի եւ կեղծիքի համախմբում, որի արդյունքում «կրիմինալը մտնում է քաղաքական դաշտ եւ համախմբվում հայտնի կուսակցությունների շուրջ»՝ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության երիտասարդական միության անդամների հետ հանդիպմանը, որ կայացավ շաբաթ օրը
«ԱՂՄՈՒԿԸ ՇՈՒՏՈՎ ՁԱՅՆ ԿԴԱՌՆԱ»
Ասում է «Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանը – Ինչպե՞ս կբնութագրեք այսօր Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը: – Հայաստանում հասարակական գիտակցության նույնականությունը հասունացրել է հանրության հավատը՝ մնում է ստույգ ձեւակերպել այդ վիճակն ու համարժեք քայլեր կատարել: Հրանտ Մաթեւոսյանի ձեւակերպմամբ՝ պետք է արվի այն, ինչը արեց Մովսեսը. Մովսեսը աղմուկը տարավ Սինա լեռ եւ այնտեղից ՁԱՅՆ բերեց: – Այդ դեպքում
ՀԱՅ ԴԱՏԸ
ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԻ Վերջին շրջանում Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է զորախումբ ուղարկել Լիբանան՝ տարածաշրջանում լիակատար հրադադար հաստատելու նպատակով: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, ի պատասխան այս հայտարարությունների, ԱՄՆ-ում Հայ դատի գրասենյակը դեռեւս օգոստոսի 9-ին նամակ էր ուղղել նախագահ Ջորջ Բուշին՝ հորդորելով թույլ չտալ, որպեսզի Լիբանանում տեղաբաշխվելիք խաղաղարար կամ տարանջատիչ ուժերում նաեւ թուրքական զորամիավորումներ ներգրավվեն: Ամերիկայի
ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐՆ ԵՆ
Այդպես է կարծում ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը – Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործընթացը սկսվելուց հետո ստանձնեց ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների ուսուցման գործառույթը. մինչ այդ այն իրականացնում էր Պետական կառավարման ակադեմիան: Ո՞րն էր այդ փոփոխության իմաստը: Ուսուցման արդյունավետության առումով ի՞նչ տվեց այն, որ ԿԸՀ-ն սկսեց կազմակերպել այդ դասընթացները: – Երբ մի գործի համար պատասխանատվություն են կրում 1-ից
Աբրահամ-Միրանդա
Հեռակա բանավեճը շարունակվում է IBF-ի վարկածով մինչեւ 72,6 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պատասխանել է օգոստոսի 26-ին Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում կայանալիք չեմպիոնական տիտղոսի համար մենամարտում իր ապագա մրցակից Էդիսոն Միրանդայի մենեջերներից Սթիվ Բենբասատի՝ իր մասին արած այն հայտարարությանը, թե Աբրահամը «միակողմանի» բռնցքամարտիկ է: «Իմ հարվածի ուժը իմ հնարավորությունների միայն մի
ՀՆԱՄՅԱ ՆԱՎԵՐԻ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՆՐԱԿԵՐՏԵՐԸ
Օրերս «Նարեկացի» արվեստի սրահում բացվեց Կարեն Սամուրգաշյանի նկարների եւ նավերի մանրակերտերի ցուցահանդեսը: Նկարիչը պատմեց, որ երբ հերթական ցուցահանդես կազմակերպելու խնդրանքով աշխատանքները ներկայացրել է Հայաստանի նկարիչների միություն, նրան անմիջապես հարցրել են՝ իսկ դուք որտե՞ղ եք ծով տեսել: «Ես ե՛ւ Սեւ, ե՛ւ Բալթիկ ծովն եմ տեսել: Հետո նրանք հարցրին, թե որտեղ եմ նավեր տեսել: Ես էլ ասացի,
Քարտերով զանգել չի լինում
«ԱրմենՏելի» «նորմալ» կապը սպառողների համար աննորմալ է Արդեն քանի օր է՝ «Առավոտի» խմբագրություն են զանգահարում բազմաթիվ քաղաքացիներ ու բողոքում, որ իրենք ինտերնետի միջոցով միջազգային հեռախոսակապ առաջարկող այս կամ այն ընկերությունից գնել են քարտեր, բայց դրանցով կամ ընդհանրապես զանգահարել չի լինում, կամ էլ րոպեները գնում են՝ այդպես էլ զրուցակցի ձայնը չեն լսում: Մեր համաքաղաքացիներից մեկը գնել
ԱՐՏԱՇԱՏՅԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆՅԱՆ «ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐԸ»
Ըստ թատերագետ Վարսիկ Գրիգորյանի Շիրվանզադեի «Պատվի համարը» համարյա միաժամանակ սկսեցին պատրաստել Մայր թատրոնը եւ Արտաշատի թատրոնը: Մեկը գերժամանակակից, մյուսը՝ դասական ավանդական մեկնություն ունի: Արտաշատի թատրոնի բեմադրության ավարտից հետո զրույցի հրավիրեցինք ճանաչված թատերագետ Վարսիկ Գրիգորյանին, խնդրելով ընդհանուր գծերով ներկայացնել երկու թատրոնների «Պատվի համարները»: Թատերագետը «շահվերդյանական ժամանակակից գանգստերական դետեկտիվ ժանրում հայտնի պիեսը» դիտելուց հետո առանձնակի հետաքրքրությամբ էր
ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ՝ ԸՍՏ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ
«Լրագրության ոսկե կանոնն է՝ չկա՛ն ոսկե կանոններ»,- այս նշանաբանով սկսեց ու ավարտեց ուսուցումը մեր դասընթացի տնօրենը՝ Քեյթ Հեյսը, որը երկարամյա աշխատանքի փորձ ունի անգլիական էլեկտրոնային ԶԼՄ-ներում: Լսարան, լսարան, լսարան «Ուսումնասիրեք այս թերթը՝ մինչեւ խմբագրություն այցելելը»,- պատվիրեց մեր դասընթացների մյուս ղեկավարը՝ Գրեհեմ Ադդիքոտը, որն էլ մրցանակակիր ռեպորտյոր է: «Աշխարհի նորություններ» (News of the world) կիրակնօրյա պարբերականի
ԵԿԵԼ, ՊԱՏԻՎ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
«Ժառանգություն» կուսակցության նախկին, իսկ այսօր ՀՀ «Երիտասարդական կուսակցության» անդամ Էդգար Հակոբյանը որոշել է դատի տալ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցին:Ընդամենը մի քանի ամիս առաջ «Ժառանգություն» կուսակցությունից լրտեսություն անելու մեջ մեղադրված ու նույն պատճառաբանությամբ կուսակցությունից հեռացված, ապա «Հայաստանի երիտասարդական կուսակցությունը» համալրած Էդգար Հակոբյանը, պարզվում է, պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ «Ազատություն» ռադիոկայանի «Maxliberty» ծրագրի թղթակից Նարեկ Գալստյանի:
Պատմության դասագիրք երեկվա ու այսօրվա համար՝ միայն-5
Անկախության վերահաստատումից առաջ ու հետո հայ քաղաքական ասպարեզի միակ անփոփոխ հիվանդությունը եղել է… ամեն երկուշաբթի կյանքը նորից սկսելը: Կուսակցական կյանքը եւս ամեն երկուշաբթի նորից սկսողները հակված են քաղաքական հիշողության, այսինքն՝ ընտրովի. հիշում են՝ ինչ պետք է, մոռանում են՝ ինչ պետք չէ: 2007-ին եւս ուրվագծվում է նույն սցենարի իրականացումը, որ 1999-ին գործեց «Միասնություն» դաշինքի ստեղծումով ու
«ՈՉ ՄԵԿԻՑ ԱԿՆԿԱԼԻՔ ՉՈՒՆԵՄ»
Ասում է ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահ Վանուշ Խանամիրյանը: – Այդ դեպքում ձեր վաստակի ու համբավի տեր մարդը ի՞նչ պետք ուներ կուսակցական դառնալ: – Արդեն 80 տարեկան եմ: Տարբեր-տարբեր կուսակցություններ են ստեղծվել, բայց երբեք մտքովս չի անցել որեւէ կուսակցության մեջ մտնել: Ես Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահն եմ, ունեմ 50 պարի խմբի
ԿԳՆ-Ն Ի ՎԵՐՋՈ ԽԱԽՏԵՑ ԿԱՐԳԸ
Ուսուցիչների, տնօրենների եւ դաստիարակների աշխատանքը խրախուսելու, հասարակության մեջ նրանց հեղինակությունը բարձրացնելու նպատակով ՀՀ ԿԳ նախարարի՝ թիվ 147-Ն, 15.03.06թ. հատուկ հրամանով դեռեւս գարնանը հաստատվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների անցկացման կարգերը: Մրցույթի առաջին փուլը, կարգի համաձայն, անցկացրել են մարզպետարանների (քաղաքապետարանի) կրթության վարչությունները՝ նախապես ստեղծված մարզային գնահատող հանձնաժողովների միջոցով: Այնուհետեւ