Օրվա լրահոսը

Հայ տառաստեղծները մտահո՞գ են

Հայկական էլեկտրոնային տառարվեստի զարգացման համար ստեղծված «Գրանշան 2009» մրցույթին այս տարի մասնակցել են շուրջ 12 երկրների՝ Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի, Էկվադորի, Ռուսաստանի շուրջ 50 տառաստեղծներ, մրցույթի հաղթողներն էլ արդեն հայտնի են: Լավագույն ճանաչված աշխատանքները հոկտեմբերի 12-ին Թարգմանչաց տոնի կապակցությամբ ցուցադրվել են Օշականում, նաեւ արտերկրում: «Գրանշան 2009»-ը ընդգրկել է 6 անվանակարգ՝ հայկական շարվածքային, դասագրքային, ավանդական, լատինական,

«Նարեկացի որոնելիս»

Հովիկ Հախվերդյանի ֆիլմը՝ «Նարեկի» ֆենոմենի մասին Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ «Մոսկվա»  կինոթատրոնը սկսել են 2008-2009թթ. արտադրության գեղարվեստական լիամետրաժ, կարճամետրաժ, դեբյուտային, մանկական-երգիծական, անիմացիոն ֆիլմերի շնորհանդեսներ եւ ցուցադրություններ: Հերթականը Հովիկ Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս» վավերագրական ֆիլմն էր, որի պրեմիերան կայացավ նոյեմբերի 10-ին: Ֆիլմի հաջողության մեջ մեծ բաժին ուներ ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, ով

ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ

Արգենտինահայ կոմպոզիտոր եւ դիրիժոր Սանտյագո Չոցուրյանը՝ իր գործունեության մասին Եղեռնից փրկված հայի մի փոքր բեկոր՝ երկու ընկեր, «Ժաննա դը Արկ» նավով հասան Փարիզ՝ հոգիներում պահած Հաճընի հրաշք պատկերները: Ի վերջո ապաստան գտան Բուենոս Այրեսում: Նրանցից մեկի՝ Նազարեթի ինքնակենսագրականը հետագայում այնքան պետք է հուզեր թոռանը՝ Սանտյագո Չոցուրյանին, որ իր կոմպոզիտորական կարիերայի ընթացքում հաճախ անդրադառնար պապի ոդիսականին,

ՎՆԱՍՎԵԼ Է ՉԻՆԱԿԱՆ ՊԱՏԸ

Պաշտոնական տվյալներով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ոստիկանությունը հետաքննում է Չինական Մեծ պատի ամենահին հատվածներից մեկի փլուզմանը ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերության առնչություն ունենալու փաստը: «Hohhot Kekao» ընկերությունը կասկածվում է այն բանում, որ Ներքին Մոնղոլիայում ոսկու հանքի հետախուզական աշխատանքների ժամանակ վնասել է պատի մի քանի հարյուր մետր հատվածը: Փլուզումները հայտնաբերվել էին դեռ սեպտեմբերին, եւ հենց այդ ժամանակ էլ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի օրը ժամանել է Փարիզ՝ ֆրանսիացի իր գործընկերոջ՝ Նիկոլա Սարկոզիի հետ միասին մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 91-ամյակին նվիրված միջոցառումներին: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Գերմանիայի առաջնորդ այդ արարողությանը մասնակցում է Ֆրանսիայի ղեկավարի հետ միասին: Այդուհանդերձ, աղբյուրը նշել է, թե կանցլեր Մերկելին կարող է տհաճ անակնկալ մատուցվել.

ՀԱՏՈՒԿ ԵՎ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ

Եվրամիությունը նոյեմբերի 19-ին հատուկ գագաթաժողով է հրավիրելու՝ ԵՄ նախագահի եւ ԱԳ նախարարի ընտրություններ կազմակերպելու նպատակով: Այդ մասին, «Newsru»-ի մատուցմամբ, հայտարարել է ԵՄ-ում նախագահող Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռայնֆելդը: «ԵՄ անդամ պետությունների ու կառավարությունների հետ խորհրդակցությունների նախնական փուլ անցկացնելուց հետո շվեդ վարչապետը որոշում է ընդունել գումարել ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողով»,- ասված է երեկ Ստոկհոլմում հրապարակված հայտարարության մեջ:

ՕԲԱՄԱՆ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԱ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի ազգային անվտանգության հարցերով աշխատակազմի անդամների հետ հանդիպում է ունեցել, որում նախատեսված էր քննարկել Աֆղանստանում ամերիկյան քաղաքականության ռազմավարությունը փոփոխելու հնարավոր տարբերակները: Հանդիպումից առաջ նախագահի մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսն ասել է, թե առաջարկվել է ռազմավարության չորս տարբերակ, որոնցից յուրաքանչյուրով նախատեսում է Աֆղանստան լրացուցիչ զորքեր ուղարկել: «BBC»-ի տեղեկություններով, ազգային անվտանգության ծառայության

Բրազիլիան՝ խավարի մեջ

Երեքշաբթի երեկոյան Բրազիլիայում երկու խոշորագույն քաղաքների՝ Սան-Պաուլոյի եւ Ռիո-դե-Ժանեյրոյի, նաեւ երկրի առնվազն չորս նահանգներում տասնյակ միլիոնավոր բնակիչներ մոտավորապես երեք ժամ մնացել են առանց էլեկտրական լույսի: «Իտայպու» հիդրոէլեկտրակայանում տեղ գտած տեւական խափանումների արդյունքում զգալիորեն տուժել են Բրազիլիայի զարգացած արդյունաբերությամբ հայտնի հարավ-արեւելյան շրջանները: «Reuters»-ի փոխանցմամբ, կարճ ժամանակով խավարի մեջ է մնացել նաեւ հարեւան Պարագվայը, որը էլեկտրական հոսանք

Ադրբեջանում ազատազրկվել է երկու ընդդիմադիր բլոգեր

Չորեքշաբթի օրը Բաքվի շրջանային դատարանը դատապարտել է ընդդիմադիր երկու բլոգերների՝ «Օլ» երիտասարդական շարժման առաջնորդ՝ 29-ամյա Ադնան Հաջիզադեին (առաջին նկար) եւ «Alumni Network» ցանցի ղեկավար՝ 30-ամյա Էմին Աբդուլլաեւին՝ (երկրորդ նկար) համապատասխանաբար 2 եւ 2,5 տարվա ազատազրկման: Ու թեեւ նրանք մեղավոր են ճանաչվել խուլիգանություն կատարելու եւ ծեծկռտուքի ժամանակ «առողջությանը վնաս հասցնելու» մեջ, այդուհանդերձ, տեղական եւ միջազգային իրավապաշտպանները

«Guardian»-ը կփոխհատուցի՞ Իրաքի վարչապետին

Իրաքում դատարանի կայացրած որոշման համաձայն, բրիտանական «Guardian» հեղինակավոր թերթը Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին որպես զրպարտության փոխհատուցում պետք է վճարի 90 հազար դոլար: «Guardian»-ը իր մի հրապարակման մեջ վկայակոչելով Իրաքի հետախուզության անանուն անդամներին, մասնավորապես գրել էր, թե Մալիկի իշխանությունը դառնում է ավելի ու ավելի ավտորիտար: Թերթը կարծում է, որ դատարանի որոշումը հակասում է խոսքի ազատության սկզբունքին

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆԱԽԱԳԻԾ

«Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը փորձում է հասկանալ, թե ինչո՞ւ է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ԶԼՄ-ի եւ տեղեկատվության մասին օրենսդրական նախաձեռնություն ներկայացրել. «Չեմ հասկանում, ինչո՞ւ են ուզում նոր օրենք ընդունել, իսկապես գործող այս օրենքները հաջողված են, Հայաստանում ոչ թե օրենքի խնդիր կա,այլ այն կատարելու»: Պարոն Բաղդասարյանն ասաց, որ եթե Վ. Դալալքյանը մտահոգ է երկրի

ՋԵՌՈՒՑՎԵԼՈՒ Է

«Առավոտի» նոյեմբերի 11-ի համարում լույս տեսած «Երաժշտական դպրոցներում խնդիրները շատ են» հոդվածից հետո խմբագրություն զանգահարեց Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Լիլյա Սարգսյանը եւ պարզաբանեց, որ իրենց դպրոցն այս տարվանից ջեռուցվելու է հարեւանությամբ գտնվող 188 հանրակրթական դպրոցի կաթսայատնից:

100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆ

Երեկ ՀՀ ԳԱԱ-ում հանդիսությամբ նշվեց մեծանուն ճարտարագետ-գիտնական, գլխավոր կոնստրուկտոր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Լենինյան եւ ՍՍՀՄ պետական 3 մրցանակների դափնեկիր, Լենինի 6 շքանշանների ասպետ, ՌՍՖՍՀ գիտության եւ տեխնիկայի վաստակավոր գործիչ Սամվել Քոչարյանցի 100-ամյա հոբելյանը: «Մենք հպարտ ենք, որ ունենք նման հայրենակից»,- հայտարարեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանն

ԲՐՅՈՒՍՈՎՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԼԵԶՈՒՆԵՐԻ ՑԱՆԿԸ

2010թ. փետրվարից Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում (ԵրՊԼՀ) կդասավանդվի հինդի լեզու: Հատուկ մասնագետն էլ այդ նպատակով Հնդկաստանից կժամանի Հայաստան: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵրՊԼՀ-ի եւ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան միջեւ: Ինչպես տեղեկացնում է «a1+»-ը, երեկ ԵրՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանն ու ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Մալհոտրան ստորագրեցին «Փոխըմբռնման հուշագիր»՝ համալսարանում հնդկական մշակույթի եւ լեզվի կենտրոն

«ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆԱԶՈՒՐԿ ԱԶԳԻՆ ՎԱՅԵԼ ԴԱՎԱՆԱՆՔ Է»

Հատվածներ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից (11.11.09) Եվ այսպես, հակառակ Հայաստանում եւ Սփյուռքում ծավալված բողոքի    տպավորիչ ցույցերին, Սերժ Սարգսյանը, ինչպես եւ սպասվում էր, այնուամենայնիվ ստորագրեց խնդրո առարկա վիճահարույց արձանագրությունները՝ ակնհայտորեն ղեկավարվելով ոչ թե պետական կամ ազգային շահերով, այլ արտաքին աշխարհում լեգիտիմություն ձեռք բերելու եւ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով։ Հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման

ՎԹԱՐ՝ ԳԱԶԱՏԱՐՈՒՄ

Երեկ վաղ առավոտվանից դադարեցվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքների եւ հարակից գյուղերի գազամակատարարումը: Ինչպես տեղեկացանք «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Սյունիքի մարզի գազամատակարարման եւ գազիֆիկացման մասնաճյուղից, Գորիսի տարածաշրջանի Շուռնուխ գյուղի մատույցներում մայրուղային գազատարում տեղի ունեցած տեխնիկական վթարի հետեւանքով է դադարեցվել գազամատակարարումը: Արդեն սկսվել են վերականգնողական աշխատանքները, որպեսզի կարճ ժամանակահատվածում վերականգնվի գազամատակարարումը եւ ճշտվեն վթարի պատճառները: Վթարի հետեւանքով

ՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ԴԵՄ ԵՆ

Ուրանի հանքերի շահագործման դեմ մեծ ակցիայի նախաձեռնություն է սկսել Կապան համայնքի ավագանու անդամ, «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը: Պարոն Հարությունյանը հավաստիացնում է, որ կդիմի անհրաժեշտ բոլոր քայլերի՝ ուրանի հանքերի շահագործումը Սյունիքի մարզում կանխելու համար: Ակցիային ամենայն հավանականությամբ կմիանան նաեւ մարզի մյուս տարածաշրջանները: Համագործակցության հայտարարությամբ ավագանու անդամը նամակներ է ուղարկում մարզի բոլոր տարածաշրջաններին, հասարակական տարբեր կառույցներին,

Դաժան սպանության հետքերով

Ինչու քննիչը չի արձանագրել սպանվածի մոր ասածները Հոկտեմբերի 28-ին «Դաժան սպանություն՝ Աշտարակում» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 2-ի մատույցներում, Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի բակում առանձնակի դաժանությամբ սպանվել է 1983 թվականին ծնված Աշտարակ քաղաքի բնակիչ, տաքսու վարորդ Հարություն Բեկյանը: Տեղեկացրել ենք նաեւ, որ սպանության մեղադրանքով ձերբակալվել են աշտարակցի երկու

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՂԹԵՑ

Վճռաբեկ դատարանի որոշումից հետո էլ է շարունակվում քրեական հետապնդումը «Առավոտի» այս տարվա փետրվարի 11-ի համարում «Իջեւանյան օրերի խրոնիկա» հրապարակմամբ անդրադարձել ենք Տավուշի մարզկենտրոն Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի (լուսանկարում) դեմ հարուցված քրեական գործին: Քաղաքապետը իր լիազորությունների շրջանակներում քայլեր է ձեռնարկել, այդ թվում՝ դիմել դատարան, ոստիկանություն, պատկան այլ կառույցների, ընդհանուր 15 տարբեր քայլեր արել եւ փորձել կանխել

ԴԻԱԿԸ՝ ՃԱՄՓԵԶՐԻՆ ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունից տեղեկացրին, որ Քանաքեռի «Կորեայի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերվել է 78-ամյա Ֆրուզիկ Մկրտչյանի դիակը: Նախնական վարկածի համաձայն, անհայտ ավտոմեքենայի վարորդը «Հյուսիսային» ավտոկայանի մոտ վրաերթի է ենթարկել ծերունուն, ապա բուժօգնություն ցույց տալու պատրվակով Մկրտչյանին տեղափոխել է իր մեքենան: Ապա դիակը թողնելով ճամփեզրին, վարորդը դիմել է փախուստի: ԱՐԿ՝ ԴՊՐՈՑԻ ԲԱԿՈՒՄ ԱԻՆ փրկարար

ՊԱՇՏՊԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Շենգավիթ համայնքի Նիզամի փողոցի N տան  բնակիչ Ա. Մ.-ն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին  հասցեագրած դիմումում հայտնել էր, որ իր սեփականությունը հանդիսացող Նիզամի փողոցի N տան հարեւանությամբ ընթանում է բազմահարկ շենքի շինարարություն, որի պատուհաններից ամբողջությամբ տեսանելի են իր տունն ու բակը, ինչը դժվարություններ է ստեղծում իր համար եւ վնասներ պատճառում. նրան թույլ չեն տալիս կառուցել տանիք՝

«Սխալ գողերը» տառապում են

Կլեպտոմանիան ամենապրոֆեսիոնալ չիրացվող խախտումն է Կլեպտոմանների մասին «Առավոտի» հրապարակումից հետո բազմաթիվ արձագանքներ ու հարցեր եղան: Իրենց անչափահաս երեխաների խնդրով անհանգստացած ծնողները հարցնում էին՝ երբ երեխան գրիչ, խաղալիք, փոքրիկ իրեր է գողանում, չի՞ տառապում, արդյոք, կլեպտոմանիայով: Ըստ մասնագետների, դժվարությունն այն է, որ «Կլեպտոմանիան ամենապրոֆեսիոնալ չիրացվող խախտումն» է: Օրինակ՝ պիրոմանը կրակի հանդեպ իր հակվածությամբ կարող է որոշել

ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է

Ծանոթանալով «Առավոտ» թերթում (10.11. 09) տպագրված «Ինչու վիրահատեցիք» հոդվածի բովանդակությանը, պարզաբանում ենք, որ հիվանդ Ս. Հ.-ն, ծնված 1963 թ., ընդունվել է ՈՒԱԿ-ի մամոլոգիա 2 բաժանմունք՝ 01.10.09, հիվանդության պատմագիր՝ 7129, ձախ կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ։ Հիվանդը մինչ Ուռուցքաբանության ազգային կենտրոն ընդունվելը հետազոտվել էր Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում (մամոգրաֆիայի կենտրոն), որտեղ ախտորոշվել էր կրծքագեղձի քաղցկեղ։ Ուռուցքաբանության կենտրոն ընդունվելու օրը

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԹԱՆԿԱՑԱՆ

Հայաստանում գրեթե ամեն շաբաթ թանկարժեք մետաղների գների աճ է արձանագրվում: «ՀՀ թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից «Արմինֆոյին» տրամադրված տվյալների համաձայն, ընթացիկ շաբաթվա համար սահմանված ոսկու պաշտոնական գները բարձրացել են 3,8%-ով՝ մինչեւ մեկ գրամի դիմաց 13 հազար 432 դրամ, արծաթը՝ 2,1%-ով, մինչեւ մեկ գրամի դիմաց 212,7 դրամ, պլատինը՝ 1,6%-ով, մինչեւ մեկ գրամի

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ Հ/Կ ՀԱՅՑԸ

«Առավոտը»  սեպտեմբերի 18-ին տեղեկացրել է, որ Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կապանի «Դինո Գոլդ Մայինիգ» ընկերության, քանի որ այս ընկերության կողմից շահագործվող հանքում ստորգետնյա եւ վերգետնյա աշխատանքների արդյունքում բանավանում պարբերաբար փլուզումներ ու սողանքներ են լինում եւ ապրելը վտանգավոր է, հանքն էլ շահագործվում է կանոնների խախտումներով: Սյունիքի

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԽՈԶԻ ԳՐԻՊՈՎ» ՆՈՐ ԴԵՊՔԵՐ ԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ

Երեկ Հայաստանում «խոզի գրիպով» վարակված եւս 2 մարդու են հայտնաբերել: Վարակակիրները ժամանել են Ռուսաստանից: Նրանց մոտ A/H1N1 վարակի նախանշաններ հայտնաբերվել են հենց օդանավակայանում եւ անմիջապես տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն կենտրոն: Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, Հայաստանում «խոզի գրիպով» հիվանդ է արդեն հինգ մարդ: Հիվանդներից մեկը ազգությամբ հայ է եւ ժամանել է Սանկտ Պետերբուրգից, իսկ մյուսը՝ Իրանի Հանրապետության քաղաքացի

Հայրենիքը լքում են՝ ցածր աշխատավարձի պատճառով

Ըստ ՄԱԿ-ի մարդկության զարգացման վերաբերյալ զեկույցի, հայերը հեռանում են հայրենիքից՝ ցածր վարձատրության եւ աշխատանք չլինելու պատճառով: «Մեքսիկացի Խուանը ծնվել է գյուղական աղքատ ընտանիքում: Նրա ընտանիքը ջանք ու եռանդ չխնայելով աշխատում էր, որպեսզի Խուանը կրթություն ստանա եւ ապահովված լինի բժշկական օգնությամբ: Չնայած դրան, նա 12 տարեկանում թողնում է ուսումը եւ սկսում աշխատել իր ընտանիքի անդամների հետ,

ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԸ ԱՎԵՐԵԼ Է, ՈՐ ԽԱՆՈՒԹ ԿԱՌՈՒՑԻ

Մի քանի բնակելի շենքերի ընդհանուր բակը տրամադրվել է քաղաքացի Հովհաննես Ամիրքանյանին՝ խանութ կառուցելու նպատակով:   Երեւանի Վարդաշեն համայնքի Գուրգեն Մահարու 39/1 շենքի բակը դարձել է իսկական շինարարական հրապարակ, ինչն էլ հարուցել է հարեւան բնակելի շենքերի բնակիչների դժգոհությունը: Դեռ բավական չէ, որ շենքից դուրս գալու եւ որեւէ տեղ գնալու համար նրանք ստիպված են անցնել շինարարական աղբի

ԱՌԱՅԺՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ՉԻ ԹԱՆԿԱՆԱ

Երեկ հրավիրած ասուլիսում լրագրողների այն հարցին, թե առաջիկայում հասարակական տրանսպորտի սակագների թանկացում սպասվո՞ւմ է, թե՝ ոչ, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը պատասխանել է. «Այդ մասին խոսակցություններ միշտ կան, բայց այս պահին նման խնդիր դրված չէ: Համենայնդեպս, տնտեսական այնպիսի փոփոխություն տեղի չի ունեցել, որն ազդի սակագների վրա»: Ըստ Գ. Սարգսյանի, բոլոր այն ուղեւորափոխադրող ընկերությունները, որոնք

ՎԱՐԴԱԲԼՈՒՐԸ ԴԵԶԻ ԵՏԵՎՈՒՄ

Հանրապետության ավտոմայրուղիներից ոչ միայն մասամբ բացակայում են ճանապարհային նշանները, այլեւ հաճախ ապատեղեկատվություն է մատուցվում: Օրինակ՝ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղը Երեւան-Գյումրի մայրուղուց գտնվում է ընդամենը 500 մետր հեռավորության վրա: Մինչդեռ ցուցանակին գրված է՝ Ներքին Բազմաբերդ, 6 կիլոմետր: Կամ նույն մարզի Վարդաբլուր գյուղը: Դեռ մի խնդիր է, որ ճանապարհը անհնարին է անցնել ձյան ժամանակ ու չգիտես,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031