Օրվա լրահոսը
Ծանոթ համառություն
Թուրքիայի հետ բանակցությունները մասնակիորեն դադարեցնելու մասին Եվրահանձնաժողովի կայացրած որոշումը հետաքրքիր խորհրդածությունների տեղիք է տալիս: Հետաքրքիրն այստեղ ոչ թե բուն որոշումն է, այլ դրա նկատմամբ պաշտոնական Անկարայի արձագանքը: Այն շատ պարզորոշ ցույց է տալիս, թե հայկական գիտակցության մեջ առավելապես թշնամու կերպարով հանդես եկող թուրքերը, իսկ ավելի որոշակի՝ թուրք քաղաքական գործիչները որքան նման են իրենց հայաստանյան համարժեքներին:
ՀՅԴ-ն կարող է ընդդիմություն դառնալ
Երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի երեկ հնչեցրած առաջին ուշագրավ հայտարարությունն էր, թե Լեռնային Ղարաբաղն էլ տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից, որն օկուպացրել է ԼՂՀ տարածքների 20 տոկոսը՝ Շահումյանն ու Մարտակերտը: «Խոսքը ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում ձեւավորված երկու իրավահավասար պետությունների մասին է. Լեռնային
«ՍԱ ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆՆ Է»
«ՀՀ օրհներգի մասին» 1-ին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծն այսպես է գնահատում օրհներգի ընտրության մրցութային հանձնաժողովի նախկին անդամ, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը: – Ինչպե՞ս եք գնահատում այս օրինագծով գտնված լուծումը, որ «Մեր Հայրենիքն» ուժի մեջ է մնալու անժամկետ՝ մինչեւ օրհներգի տեքստն ու երաժշտությունն օրենքով սահմանելը: – Գնահատում եմ որպես «ոչ ձուկ, ոչ միս» տարբերակ: Եկանք ու փաստորեն
ԵՄ-Ն ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ԼՂ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Այդ հարցը ներառված է Հայաստանի ու Ադրբեջանի համար հաստատված «Գործողությունների ծրագրում» Նոյեմբերի 14-ին Բրյուսելում «Եվրոպական հարեւանության քաղաքականության» շրջանակներում Եվրամիությունը հաստատեց Հայաստանի եւ Ադրբեջանի «Գործողությունների ծրագիրը»: Այդ ընդգրկուն փաստաթղթում մատնանշված են գործողությունների առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացնեն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները: Ու թեեւ ԵՄ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ անհատական մոտեցումներ է ցուցաբերել, այդուհանդերձ, «Գործողությունների ծրագրում» մատնանշված
ԶԱՄԲՅՈՒՂ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկել է 2007-ի բյուջեում ամրագրել կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքը: Սակայն կառավարությունը հիշեցրել է, որ ԱԺ-ի կողմից ընդունված «Կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ով սահմանվում է, որ կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքը պետք է հաշվարկվի միջազգայնորեն ընդունված չափերով, ինչը գոյություն չունի, եւ հետեւապես այն ներկայացնել հնարավոր չէ:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆ Է
Օրերս Հայաստանում գործող կուսակցություններից մեկի ղեկավարը Հայաստանի հեռուստաալիքներից մեկի եթերում խիստ բացասական կարծիք հայտնեց Հայկական համաշխարհային կոնգրեսի (ՀՀԿ) գործունեության վերաբերյալ: Այդ հայտարարությունը քննարկելու եւ ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանին պաշտպանելու մտքից հեռու լինելով, ուզում ենք ընդամենը փաստել, որ հենց միայն աշխարհի բոլոր հայերին միավորելու գաղափարն արժանի է հարգանքի: Ցանկացած կազմակերպության, դա լինի քաղաքական, թե հասարակական, իրական
«Այո, եղել է ողբերգություն»
Առանց «ցեղասպանություն» բառն ասելու՝ երեկ այսպես արտահայտվեց թուրք լրագրող Նուրսուն Էրելը: Երեկ «Երեւան» հյուրանոցում «Այլընտրանքային մեկնարկ» քաղաքացիական նախաձեռնությունը եւ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը կազմակերպել էին հանդիպում The New Anatolian թերթի (Անկարա) քաղաքական բաժնի խմբագիր, TRT Radio1 ռադիոընկերության մեկնաբան Նուրսուն էրելի, ադրբեջանցիներ՝ գրող, հրապարակախոս Ալեքպեր Ալիեւի եւ կոմպոզիտոր Էլմիր Միրզոեւի հետ: Միջոցառման կազմակերպիչները նշեցին, որ այս
«ԱՊԱԳԱՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է»
Հաշվի առնելով մեր ընթերցողների հետաքրքրությունը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ ավստրիական «Der Standart» թերթին տված հարցազրույցի նկատմամբ, հարցազրույցի թարգմանությունը ներկայացնում ենք ամբողջությամբ: – Դուք այժմ շատ եք շրջագայում Արեւմտյան Եվրոպայում, վերջերս զեկույցով հանդես եք եկել Լոնդոնում եւ այժմ գալու եք Վիեննա: Արդյո՞ք Հայաստանի դիրքորոշումը Եվրոպայում հասկանալի է: – Արեւմուտքում Հայաստանը քիչ է հայտնի: Չեն հասկանում, թե
Անդրանիկի մարտական պարգեւները Հայաստանում են
Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Հայաստանի պատմության թանգարանի տնօրինությանը հանձնեց Անդրանիկ Զորավարի թուրն ու շքանշանները: Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը մանրամասնեց, որ ինքը չգիտի, թե որտեղ են եղել մեծ զորավարի թուրն ու շքանշանները, բայց այն հայտնաբերվել է Ֆրանսիայում եւ գնվել ՀՀ կողմից: «Ես անտարբեր չէի կարող լինել, զեկուցեցի հանրապետության նախագահին, ստացա նրա հավանությունը, եւ, ինչպես
ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ «ԴԻՄՈՐԴ ՎԱՐԺԵՑՆՈՂՆԵՐԻ»
Ըստ ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանի, նոր թեստերը խփում են համալսարանական ռեպետիտորների գործին: Երեկ ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը, պատասխանելով մեկ օր առաջ համալսարանի մի քանի դասախոսների՝ նոր թեստերի վերաբերյալ մեր թերթում արտահայտած դժգոհությանը, ասաց, որ նրանց մտահոգությունը դուրս է մասնագիտական շրջանակներից. «Նրանք թող փորձեն պատասխանել՝ արդյոք 19, 20 ստացող դիմորդներն իրենց վարժեցման արդյունքում այսօր տիրապետո՞ւմ են
Վեց ամիս հետո քաշվելու ենք
Գազի սակագինն առայժմ կիջնի, բայց այդ ուրախությունն ընդամենը վեց ամիս կտեւի 2007-ի հունվարի 1-ից բնակիչները 1 խմ սպառած գազի դիմաց 90-ի փոխարեն կվճարեն 84 դրամ, այսինքն՝ 6 դրամով էժան: Երեկ այսպիսի որոշում է կայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Լուրջ տրամաբանություն կա մտածելու, որ հանձնաժողովի այս «ազգանպաստ» որոշումն անմիջական կապ ունի խորհրդարանական ընտրությունների հետ, որովհետեւ բնակիչների
ՋՐԱԳԾԵՐԻ ԹԱԼԱՆ՝ ՖԱՆՏԱՆՈՒՄ
Կոտայքի մարզի ամենաաղքատ գյուղի միակ հարստությունը գողացել են Օրերս Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչներն ահազանգ են հնչեցրել, որ իրենց գյուղում ջրագծերի զանգվածային թալան է տեղի ունենում: Ըստ գյուղացիների, թալանի հետ կապ ունեն ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները եւ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ): Ֆանտանն առանց այն էլ մարզի ամենաաղքատ գյուղերից է, բացի այդ, տարիներ շարունակ ջրի լուրջ
«ՆՊԱՏԱԿԸ ՉԻ՛ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐԸ»
«Եթե ընդդիմադիր լիդերները շարունակեն իմիջիայլոց վերաբերվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում միասնական հանդես գալու գաղափարին, ապա հետո մենք հավասարապես մեղավոր կլինենք կեղծված ընտրությունների համար»,- կարծում է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Մեր զրուցակիցը համոզված է, որ ընդդիմության թիկունքում ժողովրդական մեծ զանգվածներ կան, ուստի՝ «եւս մեկ անգամ ի չիք դարձնել նրանց հույսերը՝ կնշանակի վերջնականապես կորցնել ամեն ինչ»,-
Մերժումն ավելի շատ վնա՞ս տվեց, թե՞ օգուտ
ԱԺ-ն երեկ մերժեց «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» կառավարության հեղինակած նախագիծը: Օրինագծի քվեարկությանը չմասնակցեցին անհրաժեշտ թվով՝ 66 պատգամավորներ: «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» նախագիծը նաեւ 2 տարի առաջ էր մերժվել խորհրդարանի կողմից: Իհարկե, այս օրինագծում կան մտահոգիչ դրույթներ, որոնք հիմք տվեցին ընդդիմադիր պատգամավորներին երեկ նշել, թե փորձ է արվում օրենքով օրինականացնել ապօրինությունները: Ասվածը մասնավորապես վերաբերում է նախագծի
ՀԻՐԱՎԻ՝ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ
Ամեն ընտրությունից առաջ մեր ԱԺ-ն սկսում է ջերմ զգացումներ տածել դպրոցների եւ շենքերի տանիքների հանդեպ եւ կառավարությունից գումարներ պահանջել դրանց նորոգման համար: Նախ՝ մի քիչ թվեր Երեկ արտահերթ նիստում խորհրդարանը 77 «կողմ», 3 «դեմ» եւ 6 «ձեռնպահ» ձայներով հաստատեց 2007-ի պետբյուջեն: «Դեմ» եւ «ձեռնպահ» էին մասնավորապես «Արդարության» նիստին ներկա պատգամավորները, իսկ ՕԵԿ-ն ու «Ազգային միաբանությունը»
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԷԼ «ԳՐԻԳՈՐ ԱՄԱԼՅԱՆ» ՈՒՆԵՆ
Ադրբեջանում էլ պնակալեզների պակաս չկա 2002 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի ՀՌԱՀ-ը Գրիգոր Ամալյանի գլխավորությամբ եթերազրկեց Հայաստանում միակ այլընտրանքային տեսակետներ եւ օբյեկտիվ տեղեկատվություն ներկայացնող անկախ հեռուստաընկերությունը՝ «Ա1+»-ը, դա պատճառաբանելով վերջինիս՝ հաճախությունների համար հայտարարված մրցույթում ներկայացրած «թույլիկ» ծրագրով: Ու թեեւ հստակ էր, որ «Ա1+»-ի փակումը 2003թ. ընտրություններից առաջ քաղաքական նպատակներ էր հետապնդում, այդուհանդերձ, իշխանությունները հայտարարեցին, թե իրենք
ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ հակակրիմինալ շարժումը քննարկում էր իշխանամետ կուսակցությունների «բարեգործական» գործունեությունը: Բայց քանի որ այս խնդրի վերաբերյալ արդեն ամեն ինչ ասված է, առավել հետաքրքիր էր Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի (ձախից) եւ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի երկխոսությունը: Ըստ որոշ ենթադրությունների, նրանք բանակցում էին, թե ինչպես բաժանել Հայաստանը ՆԱՏՕ-ի եւ Ղհը-ի միջեւ:
ԽՈՅ 21.03-20.04 Դուք հնարավոր է ֆինանսական հաջող գործարք կատարեք: ՑՈՒԼ 21.04-21.05 Հաջող օր է: Ձեր աշխատանքը ղեկավարությունը կգնահատի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06 Այսօր կարող եք ոչ մի բանի մասին չմտածել: Եղեք ազատ ու անկաշկանդ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07 Այս երեկոն դուք կանցկացնեք ջերմ ու խաղաղ պայմաններում: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08 Կարիերան առաջ է ընթանում, չնայած ընթացքը դանդաղ է: ԿՈՒՅՍ 24.08-23.09 Սեքսուալ
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՄԻՐԱՆԴԱՅԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԷԼ ԵՄ ԾԵԾԵԼՈՒ»
IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, հայաստանցի Արթուր Աբրահամը վերջապես պատասխանեց չեմպիոնական գոտու համար իր գլխավոր հակառակորդի՝ կոլումբիացի Էդիսոն Միրանդայի չդադարող ամպագոռգոռ հայտարարություններին: Զանգվածային լրատվամիջոցներին տեղեկացնելով իր մարզական ապագա ծրագրերին՝ Արթուրն ասել է, որ մտադիր է ռինգ վերադառնալ 2007-ի ապրիլին: Դա նախ կլինի չեմպիոնական տիտղոսի ազատ պաշտպանություն: Եվ եթե ամեն բան հաջող ավարտվի, պատրաստ
Շարունակվող բարեգործություն
Վեց տարի շարունակ, Էջմիածին քաղաքի եւ նրա հարակից գյուղերի ուսանողները ամեն ամիս այցելում են ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի պատգամավորական գրասենյակ՝ ստանալու ուսանողական ավտոբուսներից անվճար օգտվելու կտրոններ: Այդ սովորույթը չխախտվեց անգամ այն ժամանակ, երբ հայտնի իրադարձություններից հետո պատգամավորը մեղադրվեց իբրեւ թե հարկեր չվճարելու պատմության մեջ: Շատ ուսանողների մեջ մտավախություն էր առաջացել, որ պատգամավորը կդադարեցնի անվճար կտրոնների
ՌՈԼԱՆԴ ՌԵՅԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Երգիչը խոստանում է շատերի նման ռաբիսին տուրք չտալ Դեկտեմբերի 4-ին Գ. Սունդուկյանի անվան թատրոնում կկայանա Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցի «Ոսկե ձայներ» երգի թատրոն- ստուդիայի տոնական համերգը: Միջոցառումը կազմակերպել է «Մինորա» մշակութային կենտրոնի գլխավոր պրոդյուսեր եւ ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ռոլանդ Ռեյը: Նա հյուրընկալվեց «Առավոտում»: – Ինչպես պատահեց, որ «Ոսկե ձայները» միավորվեց արվեստի դպրոցի հետ: –
Թուրքերը «ներողամիտ» են
Նրանք կողմ են Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն, եթե մենք նրանցից ներողություն խնդրենք: Թուրքերի ճնշող մեծամասնությունը կողջունի հարեւան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը, եթե Հայաստանը բավարարի «որոշակի պայմաններ», որոնցից են Հայոց ցեղասպանության «պնդումներից» հրաժարվելը եւ այդ «պնդումների համար Թուրքիայից ներողություն խնդրելը»: Այս մասին են վկայում Էրզրումում գործող «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի ընկերակցություն» հորջորջված կազմակերպության կողմից 8,714
«ԷՍ Ի՞ՆՉ ՏՈՒՖՏԱ ՀԱՐՑԵՐ ԵՔ ՏԱԼԻՍ»
Հայոց լեզու, գրականություն առարկայի քննության փորձարկման ժամանակ նման արձագանքներ են հանդիպել 10-րդցիների գրավորներում: Գործընթացի մեջ են ՀՀ ԿԳ նախարարության՝ գիտելիքների գնահատման եւ թեստավորման կենտրոնի հանձնարարությամբ կազմված թեստերը, որոնք արդեն փորձարկվել են Երեւանի եւ մարզերի մի շարք դպրոցներում: Եթե հարցնեք դրանք կազմողներին եւ փորձարկողներին, կասեն՝ ամեն ինչ հրաշալի է. կան մանր թերություններ, որոնք կվերացվեն հետագայում: Կասեն,
Դարբինյանն ընդդեմ Ռյազանովի
ՀՀ նախկին վարչապետը «Գազպրոմի» փոխնախագահի դիմակը պատռելու «դուխ» ունի «Ես գոհ եմ, որ «Գազպրոմ» ընկերության փոխնախագահի պաշտոնից Ալեքսանդր Ռյազանովը հրաժարական է տվել»,- երեկ այսպիսի բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել Հայաստանի նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: Նա հայտարարել է, որ Ռյազանովն է Հայաստանի շահերի խոչընդոտողը՝ «Գազպրոմ»-Հայաստան հարաբերություններում. «Նա իրանական գազի տարանցման հարցում բավականին հանդուգն եւ
ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄՆ ԻՐԵՆ ՍՊԱՌԵ՞Լ Է
«Առավոտի» ընթերցողը մեկնաբանում է Արթուր Բաղդասարյանի՝ «Standard» թերթին տված հարցազրույցը «Օրինաց երկիր» կուսակցության լրատվական ծառայության տարածած տեղեկատվության համաձայն, այդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նախորդ օրը մեկնել է Իտալիա եւ Ֆրանսիա: Այդ առիթով ցանկանում եմ մի քանի դիտարկում անել ՕԵԿ-ի եւ նրա նախագահի արտաքին քաղաքական կողմնորոշումների վերաբերյալ: Դեռ այն ժամանակ, երբ Արթուր Բաղդասարյանը ԱԺ նախագահ էր,
ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼ
Երեկ «Առավոտին» հայտնի են դարձել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի՝ սեպտեմբերի 6-ին կատարված սպանության առթիվ հարուցված քրեական գործով որոշ մանրամասներ: Ըստ այդմ, երկու օր առաջ Գուրգեն եւ Արմեն Վիրաբյանները հրաժարվել են ցուցմունքներ տալ, հայտարարելով, որ իրենց առաջադրված մեղադրանքն անհեթեթ է: Մեր տեղեկություններով, Հովասափյանի սպանության նախորդ օրը թե Վիրաբյանները,
ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ԵՆ
Քաղաքացիական անհնազանդության շարժման նախաձեռնող խմբի անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մեր խնդրանքով մեկնաբանելով մամուլում հրապարակվող պնդումները, թե Շարժման իրական նախաձեռնողն Աշոտ Մանուչարյանն է՝ նախ ասաց, թե այդ բոլոր հրապարակումների հեղինակը նույն կին լրագրողն է, որը տարբեր՝ նաեւ տղամարդկանց անուններով է թղթակցում բազմազան լրատվամիջոցների, եւ հավելեց. «Քաղաքացիական անհնազանդության նախաձեռնող խմբի անդամների անունները հրապարակվել են: Եվ
ՀՀԿ-ն հույսը դրել է ընդդիմության վրա
Եթե «Արդարությունը» ՍԴ-ում վիճարկի «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքը, այն ավելի լավը կդառնա: Հանրապետական կուսակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը նոյեմբերի 28-ին «Ուրբաթ» ակումբում հայտարարել է, որ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքը, որը նոյեմբերի 27-ին ընդունել է Ազգային ժողովը, ունի շատ թերություններ: «Բայց զարմանալի է, որ դրանով հանդերձ՝ իրավաբան
ԻՍԿ ՀԻՄԱ ԿԼՍԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԸ
Երեկ ԱԺ-ում կանխատեսում հնչեց, որ եթե ընդունվի «ՀՀ օրհներգի մասին» օրենքի նախագիծը՝ «Մեր Հայրենիքը» կներկայացվի հենց այդպես: Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ ԱԺ-ն մինչեւ այս տարվա դեկտեմբերի 5-ը պետք է օրենքով սահմանի օրհներգը: Սակայն օրհներգի ընտրության գործընթացն այնքան երկարեց, կառավարությունը օրենսդրական նախաձեռնությունն այնքան ուշ ներկայացրեց ԱԺ, որ հարկադրված էին պետության խորհրդանիշի հարցին անդրադառնալ արտահերթ նիստում՝ առանց մշտական
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՇԱՐԺՄԱՆ ՀԵՏ ՉԷ
Որովհետեւ չգիտի, թե նրանք իշխանափոխությունից հետո ինչպիսի Հայաստան են ուզում կառուցել Վերջին շրջանում Հայաստանում ինչն է շատ՝ ընդդիմադիր ամենատարբեր ձեւաչափի ու տարբեր նպատակ հետապնդող քաղաքացիական շարժումներն ու գաղափարական «այլընտրանքները»: Իհարկե, իշխանական ճամբարում երկու առավել աչքի ընկնող կուսակցությունների արդեն սկսած քարոզարշավի ֆոնի վրա ընդդիմության բոլոր նախաձեռնություններն էլ ողջունելի են, եթե միայն դրանք կենսունակ լինեն եւ ունենան


















































