Օրվա լրահոսը
ԶԳՈՒՇԱՑԵՔ ԵՐԿԱԹՈՒՂՈՒՑ
Վերջին 6 ամիսների ընթացքում Հարավկովկասյան երկաթուղում արձանագրվել է 8 դժբախտ պատահար: Համաձայն «ՀԿԵ» ՓԲԸ Աշխատանքի պաշտպանության ծառայության օպերատիվ տվյալների, որոնք «ԱրմԻնֆո» գործակալությանն է տրամադրել ընկերության մամուլի ծառայությունը, դժբախտ պատահարները վերջերս հաճախակիացել են: Այսպես, օգոստոսի 14-ից 17-ը արձանագրվել է 3 մահացու դժբախտ պատահար: Վերջինները տեղի են ունեցել Մասիս, Նորագավիթ եւ Իջեւան երկաթուղային վազուրդներում: «ՀԿԵ» ՓԲԸ-ն կոչ
ՏՈՒԺԱԾԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
Քիմիկատից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Անդրանիկ Առաքելյանը: Նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո վերջինս տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
ԱՅՐՎԱԾՔՆԵՐ՝ ԳԱԶԻՑ
Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 97 շենքի 43-րդ բնակարանում 3 կգ գազի բալոնի բռնկումից այրվել է նշված բնակարանի պատշգամբի դուռը: 46-ամյա տանտերը՝ Կ. Ասատրյանը 1-2-րդ կարգի այրվածքներով տեղափոխվել է Երեւանի այրվածքաբանական կենտրոն:
ԹԵՀՐԱՆՑԻՆԵՐԸ ՓՐԿՎԵՑԻՆ
Սեւանա լճի թերակղզու հատվածում ռետինե նավակով զբոսնելիս, ափից մոտ 1 կմ հեռավորության վրա շրջվել ու ջուրն էին ընկել 30-35 տարեկան երկու քաղաքացի: Ջրափրկարարները նրանց տեղափոխել էին ափ: Վերջիններս Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքի բնակիչներ են:
ԴԻԱԿՆԵՐ՝ ՏՆԵՐՈՒՄ
Գյումրիի Ռեպինի փողոցի թիվ 6ա շենքի 18-րդ բնակարանում հայտնաբերվել է 72-ամյա Ասյա Չախոյանի դիակը: Իսկ Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 15 շենքի 10-րդ բնակարանի մուտքի դուռը բացելով՝ հայտնաբերվել էր 79-ամյա Մարգարիտա Ասատրյանի դիակը:
ԱՎՏՈՎԹԱՐ՝ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ
Տավուշի մարզում՝ Իջեւան-Լուսաձոր ավտոճանապարհին շրջվել է Կարեն Գրիգորյանի «Հովեր» մակնիշի 15 ԼԼ 844 պ/հ ավտոմեքենան: Վարորդը՝ 45-ամյա Կ. Գրիգորյանը եւ ուղեւորները՝ 25-ամյա Էդգար եւ 15-ամյա Դավիթ Գրիգորյանները ստացել են մարմնական վնասվածքներ: Կ. եւ Դ. Գրիգորյանները տեղափոխվել են Երեւանի «Էրեբունի», իսկ Է. Գրիգորյանը՝ «Նաիրի» բժշկական կենտրոններ: Բժիշկների գնահատմամբ՝ տուժածների առողջական վիճակը ծանր է:
ՊԱՏԱՆՈՒ ԴԻԱԿ՝ ՎԱԳՈՆԻ ՎՐԱ
Երեկ ԱԻՆ փրկարար ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ Տավուշի մարզում, Իջեւանի երկաթուղային կայարանի տարածքում՝ բեռնատար վագոնի վրա հայտնաբերվել է դիակ: Պարզվել է, որ Իջեւանի բնակիչ՝ 15-ամյա Նարեկ Առաքելյանը, բարձրանալով վագոնի վրա, հոսանքահարվել է ու տեղում մահացել:
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ H1N1-ԻՆ
«Խոզի գրիպի» տարածումից ու մոտ 1700 մահացածության դեպքերից հետո, մի շարք երկրներ ձեռնամուխ են եղել վարակի դեմ պատվաստանյութերի ստեղծմանը: Չինաստանում H1N1 վարակի դեմ պատվաստանյութն արդեն պատրաստ է: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը: Դեղամիջոցը ստեղծել է «Սինովակ» դեղագործական ընկերությունը: Ընկերությունից վստահեցնում են, որ պատվաստանյութն անվտանգ է եւ արդյունավետ: Պատվաստանյութը փորձաքննության է ենթարկվել մարդկանց վրա: «Սինովակ» չինական
ՊԱՀԱՆՋԸ՝ ԳԱՂՈՒԹԻՑ ՏԵՂԱՓՈԽԵԼՆ Է
«Երկիր» միության տեղեկացմամբ, հուլիսի 31-ին Վահագն Չախալյանին Թբիլիսիի Գլդանիի թիվ 8 մեկուսարանից տեղափոխել են Ռուսթավի քաղաքի թիվ 2 ընդհանուր ռեժիմի գաղութ: «Երկիրը» օրեր առաջ իր մտահոգությունն էր հայտնել այդ կապակցությամբ, չբացառելով, որ հնարավոր է սադրանք կազմակերպվի Չախալյանի նկատմամբ: Միությունը երեկ կրկին հայտարարեց, որ Վ. Չախալյանի նկատմամբ հնարավոր սադրանքի համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ Վրաստանի
ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԻՆՔՆԱԹԻՌ ՉԵՆ ԳՆԻ
Այսուհետեւ իրանյան ավիաընկերությունները չեն վարձի կամ գնի ռուսական արտադրության օգտագործված ինքնաթիռներ. երկրի իշխանությունները դա խստիվ արգելել են: Ըստ tert.am-ի, այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղավիացիայի ղեկավար Մոհամեդ Ալի Իլհանին: Նրա խոսքերով՝ Ձձ-154 եւ Լխ-62 ինքնաթիռների երկու ավիավթարներից հետո, որոնք տեղի են ունեցել ընթացիկ տարվա հուլիսին, իշխանությունների նոր հրահանգի համաձայն՝ արգելվում է ձեռք բերել
Գերակշիռ մասը կոռումպացված է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Հայաստանի բնակչության շրջանում անցյալ տարվա սեպտեմբերի 21-ից մինչեւ հոկտեմբերի 6-ը անց է կացվել կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտություն: Այն իրականացվել է ԱՅ ԷՖ Ի ԷՍ եւ ՀՌԿԿ կազմակերպությունների աջակցությամբ: Հարցվել են 1500 քաղաքացիներ Երեւանում, քաղաքներում եւ գյուղական համայնքներում: Հետազոտության վերաբերյալ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով տպագրվել է զեկույց՝ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի շրջանակներում: Ըստ հետազոտման
ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ԽՍՏԱՑՎԵԼ Է
«Էկոլուրի» փոխանցմամբ, օգոստոսի 19-ին ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին հարցաքննության է հրավիրվել բնապահպան Մարիամ Սուխուդյանը: Ոստիկանությունը 2 օրվա ընթացքում փոխել է «S.O.S Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մ. Սուխուդյանի մեղադրանքի հոդվածը: Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Մ. Սուխուդյանը ծանուցագիր էր ստացել՝ որպես մեղադրյալ օգոստոսի 15-ին ցուցմունք տալու համար: Ծանուցագրում նշվել էր մեղադրանքի հիմքը՝ զրպարտություն:
ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ՝ ԴԱՏԱԿԱՆ ՍԽԱԼ
Լրագրողին դատական որոշմամբ լավություն չեն արել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը պատասխանել է «Առավոտ» եւ «ՉԻ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին՝ կապված վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորի հուլիսի 15-ին կիրառված համաներման կապակցությամբ ուղղված դիմումի հետ: Պատճենն ուղարկվել է նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Ի դեպ, Գ. Շամշյանի բողոքն
Եզդիները հայերին նեղո՞ւմ են
Ջամշլուում եզդիները ազգությամբ հայ բնակչին իր տնակից վտարել են ու տնակն իրենցով արել Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ Արմենուհի Մելքոնյանը հայտնվել է փողոցում: Նրան զրկել են իր միակ կացարանից՝ վագոն-տնակից, որտեղ բնակվել է 15 տարուց ավելի: Արմենուհին աշխատել է Ջամշլուի 8-ամյա դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի, իսկ նրա տնակը եղել է դպրոցի
ԴԵՄ ԵՆ ԽՈՇՈՐԱՑՄԱՆԸ
Հայաստանի մարզերի մի շարք գյուղերի բնակիչներ չեն ուզում միանալ հարեւան գյուղերին Բավականին երկար ժամանակ կառավարությունը մշակում է համայնքների խոշորացման հայեցակարգը, որը լուրջ ուսումնասիրություններից ու քննարկումներից հետո միայն կմեկնարկի: Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ այս ծրագրի իրականացման արդյունքում, ճիշտ է, սկզբնական շրջանում բավականին շատ գումարներ կծախսվեն, սակայն հետագայում պետբյուջեն ահագին խնայողություններ կանի: Չնայած ծրագրի հեղինակներն ու
80%-ը՝ առանց հայերեն մակնշման
«Հայաստան ներմուծված ոչ պարենային՝ կենցաղային քիմիայի, լվացող, մաքրող միջոցների, պարֆյումերակոսմետիկական, օծանելիքների, կենցաղային նշանակության բարդ տեխնիկական եւ այլ ապրանքների շուկաներում մոտ 80%-ը վաճառվում է առանց հայերեն ցուցումների»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը: Նրա ներկայացմամբ՝ ներմուծված ապրանքների օգտագործման համար նշված ցուցումները ՀՀ օրենքին չեն համապատասխանում
Ճոխ գնումներ են արել
Գերատեսչությունները չեն ենթարկվել վարչապետի հորդորին ու թանկարժեք մեքենաներ են գնել Համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու համար վարչապետ Տիգրան Սարգսյանը հրահանգել էր պետական հիմնարկներին՝ խնայողություններ անել եւ բոլոր ոչ հրատապ ծրագրերն ու ծախսերը ժամանակավոր կասեցնել: Չնայած վարչապետի այս կոչին, կառավարության ղեկավարները շարունակում են իրենց շռայլություններ թույլ տալ ու ճոխ ծախսեր կատարել: «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը ՀՀ կառավարության
ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԸ ԱՆՎՏԱ՞ՆԳ ԵՆ
Այսօր մայրաքաղաքի մի շարք այգիներում գործող կարուսելները պատշաճ մասնագիտական փորձաքննության չեն ենթարկվում: Ճիշտ է, 3 տարի առաջ արտակարգ իրավիճակների նախարարությունը ստեղծեց «Ազգային անվտանգության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն էլ զվարճանքի օբյեկտների հետ պայմանագիր կնքելով եւ որոշակի գումար ստանալով՝ տարին մեկ անգամ այցելում էր այգիներ եւ այնտեղի կարուսելները ենթարկում էր փորձաքննության, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, այս կառույցը կարուսելները
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքեց Ռիչարդ Կիրակոսյանի հայտարարությանը
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմահենակետին Թուրքիայի օդային տարածքով զենք ու զինամթերք չի՞ առաքվելու: Օգոստոսի 14-ի իր հաղորդագրության մեջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի՝ թուրք-հայկական դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ վերջերս լրագրողներին տված մեկնաբանություններին: Ըստ Թուրքիայի ԱԳՆ կայքէջում տեղադրված պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի ԶԼՄ-ները՝ հղում անելով Կիրակոսյանին, տեղեկացրել էին, որ
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՐԾԸ՝ ՇՈՒՏՈՎ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ մեղադրվող պաշտպանը հույս չունի, որ Հայաստանի դատարաններում իրեն կհաջողվի ապացուցել սեփական ճշմարտացիությունը: Օգոստոսի առաջին տասնօրյակում ավարտվել է փաստաբաններ Արա Զաքարյանի, Արթուր Գրիգորյանի եւ Դիանա Գրիգորյանի նկատմամբ հարուցված գործի նախաքննությունը: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ, քանի որ նախագահող
ԿՈՆԳՐԵՍԸ ԵՐԵԿ ԻՋԵՎԱՆՈՒՄ ԷՐ
Երեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, մեկնել էին Տավուշի մարզ, Իջեւան՝ այցելելու համար մարտիմեկյան դեպքերի առնչությամբ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղադրվող եւ այսօր կալանքի տակ գտնվող, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հարազատներին: Փաշինյանի հայրական տանը ջերմությամբ հյուրընկալեցին ՀՀ առաջին նախագահին եւ նրան ուղեկցողներին: Առատաձեռն հյուրասիրությունից հետո
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԲՐԱՅԶԱՅԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
Ադրբեջանական լրատվամիջոցները ակտիվ քննարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին լուրերը: Մեկնաբանություններից բխող եզրահանգումներից մեկի համաձայն, դա այդքան էլ հաջող ընտրություն չէ եւ այնքան էլ ձեռնտու չէ Ադրբեջանի իշխանությանը, քանի որ ամերիկացի դիվանագետը քաջ ծանոթ է տարածաշրջանին եւ ունի անկախ կապեր: Իսկ դա նշանակում է, որ իր ակտիվությամբ Բրայզան
ԸՍՏ ԲԱՅԲՈՒՐԹԻ, ԽՆԴԻՐ ՉԿԱ
Վրաստանում ապրող հայերը նամակ են հղել Հայաստանի կառավարությանը, որում խնդրում են իրենց պաշտպանել վրացիներից եւ Վրաստանում ապրող ադրբեջանցիներից, գրում է «Ախալի տաոբե» թերթը: Նամակի տակ ստորագրել է Քվեմո Քարթլիում բնակվող հայ բնակչության մի մասը: Ըստ tert.am-ի, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը հայտարարել է, որ ինքը ծանոթացել է նամակում բերված փաստերի հետ եւ կարող է ասել,
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲԱՎԱՐԱՐ ՄԵՐՁ ՉԵՆ
Մերձավոր Արեւելքի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ORSAM) տնօրեն Հասան Քանբոլաթը հայտարարել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ոչ միայն պետական չինովնիկների, այլ նաեւ ժողովրդական լայն զանգվածների համագործակցությամբ պետք է ընդհանուր ապագա կառուցեն, ունենան միասնական հեռանկար: Այս մասին հայտնում է «Panorama.am»-ը՝ վկայակոչելով թուրքական «Cumhuriyet» էլեկտրոնային պարբերականը: «Վերջերս այս երկու պետությունների միջեւ արհեստական ճգնաժամ էր ստեղծվել: Եկել է ժամանակը
ԼՐԱԳՐՈՂԻՆ ԾԵԾՈՂՆԵՐԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԽՈՒԼԻԳԱՆՆԵ՞Ր ԵՆ
«Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի դեմ մայիսի 6-ի գիշերը կատարված հարձակման կապակցությամբ հարուցված քրեական գործում հետաքրքիր նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Այս մասին փոխանցում է «news.am»-ը՝ մանրամասնելով, որ այդ գործի շրջանակներում ոստիկանությունը ձերբակալել է 2 հոգու՝ Էջմիածին քաղաքի բնակիչներ, 1987թ. ծնված Դավիթ Խաչատրյանին ու Վահե Թադեւոսյանին: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հանրապետությունից չբացակայելու
«ԼՖԻԿՆԵՐՆ» ՈՒ «ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻԿՆԵՐԸ» ԿԳՆԱՆ ԱՌԱՋԻՆ ԳԻԾ
Կես հեգնանքով եւ կես լրջությամբ ասում է նախկին հրամանատար «Տրոսը» Հայ ազգային կոնգրեսի շարքային անդամներն ու համակիրները՝ ինչպես անցյալ տարեվերջին, այսօր էլ համոզված են, որ առաջիկա ամիսներին՝ սեպտեմբեր-հոկտեմբերին, մեր երկրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված լրջագույն զարգացումներ են տեղի ունենալու, որոնք այս կամ այն կերպ հանգեցնելու են իշխանափոխության: Շատերը հենց դրանով են բացատրում մինչեւ
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԿԱՆՑՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԸ
Եթե անկախ սոցիոլոգիական հարցումները հաստատեն, որ իշխանությունը 3-5 տոկոս ժողովրդականություն է վայելում «Միգուցե մենք ամբիցիոզ ենք, իշխանության ենք ձգտում, բայց ես դեղատոմս եմ առաջարկում. թող իշխանությունը փորձի անկախ սոցիոլոգիական հետազոտություն անցկացնել, եւ դրա արդյունքում եթե իրենք ունենան 3-5 տոկոս ժողովրդական աջակցություն եւ վստահություն՝ ես կանցնեմ իշխանության կողմը»,- այս հայտարարության հեղինակը ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն
ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԱԽԵՑՆԵԼ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ
Փաստաբան Դիանա Գրիգորյանն անդրադառնալով իր եւ փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի եւ Արթուր Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրգործերին՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, «Առավոտին» ասաց. «Փաստաբանների պալատն իր դիրքորոշումն արտահայտել է, որ նման գործողություններն իրականացվում են ոչ թե այս որոշակի անձանց հանդեպ, այլ ընդհանրապես՝ փաստաբանական ինստիտուտի նկատմամբ ճնշում գործադրելու, վախեցնելու համար, որ փաստաբանները չփորձեն բոլոր մեթոդներով
Օգոստոսի 18
ԽՈՅ (21.03-20.04)- Ավելորդ հուզմունքը միայն կխանգարի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ղեկավարվեք ձեր սրտի ձայնով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Առաջարկների վերաբերյալ երկար մտածեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Չափից շատ սկզբունքայնությունն այսօր ձեր օգտին է: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Զբաղվեք խոհանոցային գործերով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հոգեկան հանգստի կարիք ունեք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Կտրուկ որոշումներ մի կայացրեք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Զուգընկերոջ նկատմամբ կոպիտ մի եղեք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Ձեզ կզարմացնի
ԸՍՏ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԻ՝ ՎԱՏԻԿԱՆԸ ՉԻ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ՀԱՐՐԻ ՓՈԹԸՐԻ ՄԱՍԻՆ ԳՐՔԵՐԸ
Ազդեցիկ կաթոլիկ գրող, հրապարակախոս Վիտտորիո Մեսսորին վերջերս «Corriere della Sera» թերթում լույս տեսած իր հոդվածում գրել է, որ կաթոլիկ եկեղեցին երբեք չի դատապարտել կախարդ Հարրի Փոթըրի մասին ֆիլմերն ու գրքերը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Հռոմի Հովհանես Պողոս Բ պապի հետ միասին «Հաղթահարել հույսի շեմը» գիրքը գրած եւ կաթոլիկ եկեղեցու կյանքի մասին մի շարք


















































