Օրվա լրահոսը

ՄՕԿ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐՎԻ

Օրերս ՄՕԿ-ի գործկոմը ձայների ճնշող մեծամասնությամբ կանանց սիրողական բռնցքամարտին երեք քաշային կարգերում, սկսած 2012 թվականից, օլիմպիական գրանցում շնորհեց: Անկեղծ լինենք: Մենք՝ հայերս, կին եւ բռնցքամարտ հասկացությունները մեկտեղ չենք պատկերացնում: Այդ պատճառով էլ որոշեցինք ճշտել մարզաձեւի մեր ֆեդերացիայի դիրքորոշումը եւ դրա հետ կապված հետագա անելիքները: «Առավոտի» հարցերին պատասխանում է հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

ԿԶՐԿԵ՞Ն ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ

Եվրոպայի հեռարձակողների միությունը (EBC) տեղյակ է Ադրբեջանում «Եվրատեսիլ-2009» մրցույթի հետ կապված բողոքների առնչությամբ լրատվամիջոցներում տեղ գտած լուրերին ու մեղադրանքներին: Այդ առիթով սկսվել է հետաքննություն, որի մասին հայտարարել է «Եվրատեսիլի» գործադիր ղեկավար Սվանտե Ստոքսելիուսը՝ պատասխանելով «Արմինֆոյի» թղթակցի այն հարցին, թե իրավունք ունի՞, արդյոք, Ադրբեջանը հետագայում մասնակցել «Եվրատեսիլ» մրցույթին: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հարցաքննության է

«Թուրքիան լկտի վերաբերմունք է ցուցաբերում միջազգային նորմերի նկատմամբ»

Կարծում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը «Անկախ թուրքերի դիրքորոշումից, կարելի է պատասխան այցով գնալ Թուրքիա եւ առիթից օգտվելով, Աբդուլլա Գյուլին ասել խոստումների կատարման, դրժման մասին, որովհետեւ, եթե հայ-թուրքական այս երկխոսությունը ձախողվի, նոր առիթ դժվար թե ստեղծվի»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Անդրադառնալով վերջերս նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Թուրքիա չի մեկնի՝ մինչեւ սահմանի բացվելը,

ԱՐԴՅՈ՞Ք «ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻՆԵՐԻՆ» ՉԵՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ

Հայաստանում դեռ ոմանք իրենց անփոխարինելի են համարում Տեւական ժամանակ է՝ ինչ Գ. Սունդուկյանի, Ալ.Սպենդիարյանի անվան թատրոնները, Պարի պետական անսամբլը… չունեն գեղարվեստական ղեկավարներ: Ժամանակին, երբ դիրիժոր Օհան Դուրյանը նշանակվեց Ազգային օպերային թատրոնի ցմահ երաժշտական ղեկավար, շատերը տարակուսեցին՝ բնավ կասկածի տակ չառնելով մաեստրոյի մեծությունն ու եզակիությունը: Տարակուսեցին, որովհետեւ անփոխարինելիության բարդույթը արդեն մեզ մոտ էլ էր արմատավորվում՝ այսպես

ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՀԱՐՍՏԱՑԵԼ Է 10 ԱՆԳԱՄ

ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու եկամուտները մեկ տարվա ընթացքում աճել են ավելի քան 10 անգամ։ Կուսակցությունում դա բացատրում են տեխնիկական հանգամանքներով։ Այսպես, 2008թ. նա վաստակել էր 15 մլն ռուբլի, ինչը գրեթե 10 անգամ ավելի է, քան նախորդ տարի գրանցված եկամուտը։ Նշենք, որ 2007թ. Ժիրինովսկին, առաջադրելով իր թեկնածությունը Պետդումայում, հայտարարագրել էր 1,3 մլն ռուբլի՝ որպես աղբյուր նշելով

«ՄԱԴՐԻԴՅԱՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԱ»

«Լեռնային Ղարաբաղի շուրջ շատ խոշոր աշխարհաքաղաքական խաղեր են ընթանում, եւ ես միշտ կարծել եմ, որ փոխզիջումային տարբերակը՝ Մադրիդյան փաստաթղթի տեսքով, ոչ այլ ինչ է, քան միջազգային ավանտյուրա», «Արմինֆոյին» տված հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը: «Այդ ավանտյուրան նմանվում է Ադրբեջանին Ղարաբաղի խաղաղ հանձնման ծրագրի, եւ Ղարաբաղում իբր

ՄՈԼԼԱ ՕՄԱՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Պակիստանյան իշխանություններին հաջողվել է հայտնաբերել եւ ձերբակալել «Թալիբան» շարժման բարձրագույն ղեկավարներից մեկին՝ մոլլա Օմարին, հաղորդում է 7or.am-ը։ Նրան ձերբակալել են Աֆղանստանին սահմանակից Հարավային Վազիրստան շրջանում։ Ինչպես հաղորդել են Պակիստանի իշխանությունները, մոլլա Օմարը հաստատել է պակիստանցի թալիբների առաջնորդ Բեյթուլլի Մեհսուդի մահը։ Հատուկ ծառայությունների տվյալներով՝ նա սպանվել է այս ամսվա սկզբին Պակիստանի արեւմուտքում ԱՄՆ ԿՀՎ-ի կողմից արձակված

Միայն «պատասխանատու» լուրեր

Աֆղանստանի կառավարությունը արգելել է ԶԼՄ-ներին՝ տեղեկատվություն հրապարակել երկրում տեղի ունեցող ահաբեկչական ակտերի մասին: Ինչպես հաղորդում է newsru.com-ը, արգելքը գործելու է մինչեւ օգոստոսի 20-ի երեկոն, երբ երկրում կավարտվեն նախագահական ընտրությունները: BBC-ին հայտնում է, որ կառավարության նման քայլը միանգամայն անսպասելի էր Աֆղանստանում աշխատող լրագրողների համար: Առայժմ պարզ չէ, արդյոք այդ երկրում հավատարմագրված արտասահմանյան լրագրողները հնարավորություն կունենա՞ն իրենց

Նահանգապետը հանդիպեց հյուսիսկորեացիների հետ

Հյուսիսային Կորեան ներկայացնող երկու դիվանագետ երեկ ժամանել են ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգ եւ պատրաստվում են հանդիպել նահանգապետ Բիլ Ռիչարդսոնի հետ: Ըստ lenta.ru-ի, դիվանագետներն աշխատում են ՄԱԿ-ում եւ նահանգապետի հետ հանդիպման նախաձեռնությունը հենց իրենցն է: Ռիչարդսոնը Բիլ Քլինթոնի նախագահության օրոք ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչն էր եւ ունի միջազգային բանակցողի համբավ, մասնավորապես՝ նա շփումներ ուներ Հյուսիսային Կորեայի,

Վրաստանում ազատ է արձակվել 10 ընդդիմադիր

Վերջին շաբաթվա ընթացքում Վրաստանում ազատ է արձակվել ընդդիմության 10 ակտիվիստ: Այդ մասին, ըստ newsru.com-ի, հայտարարել է «Ալյանս հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Զուրաբ Աբաշիձեն: Նրա խոսքերով, ակտիվիստները ազատ են արձակվել ընդդիմության եւ ՆԳ ղեկավարության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ: Ընդդիմության առաջնորդների եւ ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիի հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին: Քաղաքական գործիչները նախարարին

Ընդունելության խստացված քննությունների «խերը»

Գյումրիի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողների թիվը 40-50%-ով պակաս է հատկացված տեղերից՝ հատկապես վճարովի համակարգում։ Այս հանգամանքը հարկադրել է բուհերի ղեկավարությանը մտածել դասախոսական անձնակազմի կրճատման մասին։ Գյումրիի մանկավարժական ինստիտուտում, օրինակ, ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի փոխանցմամբ, հատկացված 775 պլանային տեղերում սովորելու ընդունվել է ընդամենը 466 ուսանող։ «Ունենք մասնագիտություններ, որտեղ ընդունվել է ընդամենը 2-3 դիմորդ։ Ծանր վիճակում

Կրթաթոշակ՝ լավագույններին

Լոս Անջելեսում գործող Հայ իրավաբանների միությունը (Armenian Bar Association) այս տարի կրթաթոշակներ է տրամադրել իրավաբանական համալսարանների երեք հայ ուսանողների: Ինչպես «Նոյյան տապանին» տեղեկացրել են ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի հանրային կապի գրասենյակից, այս տարի կրթաթոշակ կստանան Նաթալի Մարտիրոսյանը՝ Լոս Անջելեսի UCLA համալսարանից, Գարիկ Նահապետյանը՝ Լոս Անջելեսի մերձակա Էրվայն քաղաքի UCI համալսարանից, եւ Աստղիկ Սոլոմոնյանը՝ Երեւանի

\”Нас не догонят, нас не догонят…\”

Աղջիկների համար լոնդոնյան դպրոցի երաժշտության ուսուցչուհի Հելեն Հոդարդը, ով մասնակցել է «Օլիմպիական խաղեր 2000»-ի բացման արարողությանը, մեղադրվում է անչափահաս աշակերտուհու հետ սիրային կապ ունենալու մեջ։ Ուսուցչուհուն կարող է նաեւ ազատազրկում սպառնալ, հաղորդում է tert.am-ը՝ հղում անելով The Daily Mail-ին։ Հոդարդը երեք տարի շարունակ ընկերական հարաբերություններ է պահպանել աշակերտուհու հետ, նրանք հաճախ են սուրճ ըմպել դասերից

Անպաշտպան երեխաներ

Ինչպես տեղեկացնում է panorama.am կայքը՝ Թուրքիայում հազարավոր երեխաներ ենթարկվում են սեռական ոտնձգությունների: Այս մասին տվյալներ է հրապարակել թուրքական «Milliyet» օրաթերթը: Սոցիալական ծառայությունների երեխաների պաշտպանության միության (SHCEK) զեկույցի համաձայն՝ 2001-2006թթ. ընթացքում Թուրքիայում սեռական հարձակման է ենթարկվել 3 858 մանկահասակ երեխա: Հիշյալ զեկույցը կազմվել է Միավորված ազգերի կազմակերպության Երեխաների իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիայի հիման վրա:

ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ՓՈՂՈՑՈՒՄ ԵՆ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ

Մարզերում մանկապարտեզների բացակայության պատճառով հազարավոր երեխաներ տարրական գիտելիքներ չեն ստանում Այսօր հանրապետության մի շարք գյուղական բնակավայրերում մանուկներին բախտ չի վիճակվում հաճախել մանկապարտեզ՝ մի պարզ պատճառով. այդ վայրերում ընդհանրապես չեն գործում նախադպրոցական հիմնարկներ, մասնավորապես՝ մանկապարտեզներ: Պաշտոնական տվյալներով՝ այսօր շուրջ 440 համայնքում մանկապարտեզի շենքեր ընդհանրապես գոյություն չունեն, իսկ 212 համայնքում էլ մանկապարտեզի շենքերը կան, բայց չեն գործում,

Շնորհավոր ծնունդդ, Վարպետ

Լրացավ հայ կինոյի եւ թատրոնի անվանի, անխոնջ եւ համեստ մշակներից մեկի՝ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդի կողմից ժողովրդական դերասան ճանաչված Երվանդ Մանարյանի 85 տարին: Ոչ ամեն արվեստագետի է հաջողվում իր գործունեության սկզբից մինչեւ հասուն տարիքը պահպանել հոգու, մտքի թարմությունն ու ավյունը, քաղաքացիական սկզբունքային կեցվածքը եւ մշտապես վայելել հասարակության սերն ու համակրանքը: Այսպիսի արվեստագետ է Երվանդ Մանարյանը,

«ՎԱԽԿՈՏԻ ՄԵԿՆ ԵՍ, ՍՏՐՈՒԿ ԵՍ, ՀԱՅ ԵՍ ԴՈՒ»

Ա. ՊՈՒՇԿԻՆ Սկիզբը՝ նախորդ համարում Եւ եթե հիշենք, որ հայերը բնակություն էին հաստատել ամբողջ Հյուսիսային Կովկասի քիչ թե շատ հայտնի մեծ ու փոքր կենտրոններում, որոնցից շատերը անմիջականորեն ստեղծել էին իրենք կամ դրանցում ունեցել էին մեծ ներդրում, ապա պարզ կդառնա հայերի ազդեցության էական նպաստը հասարակական հարաբերությունների ամբողջ գունաշարի կարգավորման ու զարգացման հարցում: Նշենք նաեւ, որ Հյուսիսային

Կայք կունենան, բա հետո՞

Դեռեւս հունիսի 16-ին ենք տեղեկացրել, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանի 914 համայնքապետարանների մեջ չկա մեկը, որ ունենա եւ լիարժեք օգտագործի հանրային իրազեկման բոլոր միջոցները: Օրինակ, ինտերնետ կա միայն 255 համայնքում կամ համայնքների 28%-ում, պաշտոնական կայք ունի ընդամենը 20 համայնք՝ հազիվ 2%-ը: Կայքերն էլ միայն ճանաչողական են, չեն ներկայացնում համայնքի այսօրը, ընթացիկ կյանքն

Աճում է նաեւ մանկապարտեզների քանակը

«Առավոտը», հենվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների վրա, երեկ տեղեկացրել էր, որ Ղարաբաղում աճել է ծնելիությունը: Նույն օրը Լեռնային Ղարաբաղի կառավարությունը որոշել է հանրապետությունում բացել եւս 3 մանկապարտեզ. Ստեփանակերտում, Մարտունիում եւ Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում՝ ընդամենը 300 երեխայի համար: Արդյունքում Ղարաբաղում կլինի պետական 24 մանկապարտեզ, այն դեպքում, երբ ընդամենը երկու տարի առաջ՝ 2007

Ար-ար-ատ հուպ-տուր

Մոսկվայում՝ օտարազգիների վրա չափահաս կամ անչափահաս սափրագլուխների հերթական հարձակումից տուժել են հարձակվողները: Ըստ Ռուսաստանի հայերի միության, օգոստոսի 16-ին, երեկոյան 18:30-ի մատույցներում, Պոլյարնայա փողոցում երկու սափրագլուխ հարձակվել են Մոսկվայում մշտական բնակվող հայ Գեորգի Մուկանյանի եւ չեչեն Ասլամբեկ Իզնաուրովի վրա: Ըստ հարձակման ենթարկվածների, իրենք հանգիստ քայլում էին, երբ հարձակվողները վիրավորելով ազգային արժանապատվությունը՝ սկսել են հարվածներ տեղալ եւ

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Հայաստանում ապրել կարողանալը արվեստ է, իսկ երկու ամիս Հայաստանում ապրած սփյուռքահայը հրաժարվել է այստեղ մշտապես ապրելու մտադրությունից: Սփյուռքահայ այս պարմանուհիների եւ Նանորի համար տարօրինակ է, թե հայաստանցիները ինչպես են հաջողությամբ համադրում չքավորությունն ու ուրախությունը: Նանոր Բալաբանյանը լիբանանահայ է, ապրում եւ սովորում է Կալիֆոռնիայում, ապագա տնտեսագետ է: Հայաստանում է տարբեր երկրներից եկած սփյուռքահայ 26 ուսանողների հետ,

«ԿՐԻՄԻՆԱԼԻ» ՀԵՂԻՆԱԿԸ՝ ՄԱՐԴԱՍՊԱՆ

Օրերս հայտնի դարձան բրազիլական Մանաուս քաղաքում հանրահայտ եւ սիրված «Կրիմինալ» հեռուստաշոուի պատրաստման մանրամասները: Հեռուստաշոուի հեղինակ ու վարող Ուոլես Սուզան, որը երեք անգամ պատգամավոր է ընտրվել Ամազոնաս նահանգի օրենսդիր մարմնում, մեղադրվում է 9 սպանությունների գործով: Ըստ inopressa. ru–ի, այդ սպանությունները լուսաբանվել են նրա հեղինակային հաղորդման մեջ: Քննությունը պարզել է, որ այդպիսով նա ազատվում էր իր քաղաքական

ԳՆԱՑՔԻ ՏԱԿ ԷՐ ԸՆԿԵԼ

Օգոստոսի 16-ին «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ճանապարհների հերթապահից ոստիկանության տրանսպորտային բաժնում ահազանգ է ստացվել, որ Թբիլիսի-Երեւան մարդատար գնացքի տակ մարդ է ընկել: ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության համաձայն, 1958թ. ծնված Գագիկ Պ.-ի վարած Թբիլիսի-Երեւան թիվ 371 մարդատար գնացքի տակ էր ընկել 63-ամյա Անդրանիկ Դավթյանը, որը տեղում մահացել է:

ԱՂՋԻԿԸ ՍՊԱՆԵԼ Է ՄՈՐԸ

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ Մեծ Պարնի գյուղում կացնահարվել է 58-ամյա Գոհարիկ Քոսյանը: Նրան սպանել էր 29-ամյա դուստրը՝ Լուսինեն, որին ոստիկանները ձերբակալել են:

Սարգիսը ցույց է տվել, թե ինչ է մարդասիրությունը

Նամակն ուղղվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: – Ես Սարգիս Հացպանյանին ճանաչում եմ մանկությունից, մեր չքնաղ Կիլիկիայի ծննդավայր Ալեքսանդրեթ քաղաքից: Նրա հայկական ինքնության՝ ազգային պատկանելության առթիվ ունեցած սերն ու հարգանքը գենետիկ ժառանգություն է՝ ոչ մեկ անգամ թուրքական բանտերում ազատազրկված, մուսալեռցիներիս հայտնի հորից ստացած: Ինչպես մեր մանկությունը,

ԳՅՈՒՄՐԻԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ ԷԼ ԿԿԱՆՉԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ

«Ասպարեզը» պահանջելու է մինչեւ վերջ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանի դեմ բողոքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Պատճառը, ըստ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի, վերջերս «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի ու օպերատորի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելն է եղել (Գ. Նժդեհի փողոցում՝ մարզպետարանի դիմաց): «Իհարկե, ոստիկանապետը հետո երկար-բարակ կպատմի այն մասին, թե իրեն խանգարում էին

ՆԱԽԱՐԱՐԸ ԳՈՀ Է

Երեկ մարզեր էր այցելել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը՝ մեր կառավարության եւ Համաշխարհային բանկի՝ մարզերի համաչափ զարգացման ու արդիականացման ծրագրով նախատեսված Ապարան եւ Արմավիր քաղաքների հիվանդանոցների վերակառուցման աշխատանքներին ծանոթանալու համար: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից: Այդ տեղեկատվության համաձայն, նախարարը կարծիք է հայտնել, որ վերակառուցման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, եւ հիվանդանոցները շահագործման կհանձնվեն նախանշված

«Եթե ազատվեն՝ կազատվեն ծույլերը»

Ասում է «Շիրակ-ջրմուղկոյուղու» նորանշանակ տնօրենը «Առավոտը» բազմիցս անդրադարձել է այն դեպքերին, երբ Շիրակի կամ Արմավիրի մարզերի մի քանի համայնքների բնակիչներ տարիներ ի վեր ջուր չունեն, ինչի հետեւանքով դույլերով ջուր են հայթայթում ու կրում: Նույնիսկ գործը հասել է նրան, որ վերջիններս, բանակցելով ջրավաճառների հետ, ջուրը փոխանակում են սննդամթերքով: Այս խնդիրը լուծելու նպատակով, մի քանի խոշոր քաղաքներում՝

«ԵՐԱՆԻ ՄԻ ՕՐ ՇՈՒՏ ՄԵՌՆԵՆՔ»

Անմարդկային պայմաններում ապրող հանրակացարանի բնակիչները բարերարներից ուտելիք ու դեղորայք են խնդրում Շենգավիթ համայնքի Արցախի 4-րդ նրբանցքի 10 ա հասցեում գտնվող հանրակացարանում երբ մարդ է մեռնում՝ հարեւանները մահացածի հարազատներին ցավակցելու փոխարեն աչքալուսանք են տալիս: Աշխարհից կտրված այդ կիսախարխուլ շենքում ապրում են միայնակ ծերեր, հոգեկան հիվանդներ, հաշմանդամներ ու 20-ից ավելի անչափահաս երեխա: Շենքում ոչ խմելու ջուր կա,

ՀՆԴԿԱՍՏԱՆԻՑ ՀԱԿԱՀԻԳԻԵՆԻԿ ՄԻՍ ԵՆ ՆԵՐԿՐԵԼ

Այսուհետեւ Հնդկաստանից Հայաստան ներմուծվող մսի վերահսկողությունն ուժեղացվելու է: Նման որոշում է կայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, օգոստոսի 2-9-ը Հնդկաստան մեկնած հայկական պատվիրակությունն այցելել է տեղի մսամթերքի վերամշակման մի շարք ընկերություններ, որտեղ բացակայել են տարրական հիգիենայի կանոնները, միս են ձեռք բերել ոչ վերահսկելի տարածքներից: Մսամթերքը տեղափոխվել

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930