Օրվա լրահոսը
ԵՐԿԻՐԸ ԱՌԱՋ ՏԱՆԵԼ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ
ԵՐԿԻՐԸ ԱՌԱՋ ՏԱՆԵԼ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ Երեկ առաջիկա ընտրությունների եւ երկրի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ իր դիրքորոշումներն էր հասարակությանը հայտնում ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ, Հայ օգնության միության նախագահ Ալվարդ Պետրոսյանը: Բանախոսը 2003թ. եւ 2007թ. ընտրությունների միջեւ էական տարբերություն է դիտում այն, որ քաղաքական նոր դեմքեր են հայտնվել քաղաքական ասպարեզում, ինչպես նաեւ «ժողովուրդն է պատրանքաթափ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության
Առաջինը ճակատ կմեկնեն օլիգարխների որդիները
Ենթադրում է ադրբեջանցի լրագրող Սլեքպեր Ալիեւը Եթե աշխարհի ու մասնավորապես Մինսկի խմբի համար ղարաբաղյան հակամարտությունը ընդամենը մի պայթյունավտանգ կոնֆլիկտ է, որի խաղաղ կարգավորմանը ցանկալի է հասնել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եւ առանց այդ էլ պատերազմներով հագեցած այս աշխարհում կրակի մի հերթական օջախ մարելու համար, ապա մեր՝ տարածաշրջանի բնակիչներիս համար ղարաբաղյան հակամարտության (ինչպես նաեւ հարավկովկասյան այլ թնջուկների)
«ԱԳՈ»-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ
Եվրոպայի խորհրդի նախարարների ներկայացուցիչների երեկվա հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի պարտավորությունների հարցերով դիտարկման խմբի զեկույցը: Խմբի ղեկավար Ռոլանդ Վեգեները հունիսի 9-10-ը Հայաստան կատարած իր այցելության վերաբերյալ բանավոր զեկույց ներկայացրել էր դեռ հունիսի 21-ի հանդիպման ժամանակ, իսկ երեկ արդեն հաստատվել է նրա գրավոր զեկույցը: Այս փաստաթուղթն առայժմ խորհրդապահական բնույթ ունի: Սակայն մեզ հաջողվեց պարզել դրա որոշ մանրամասներ:
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Լրագրողներին էլի սպառնում են հաշվեհարդարով «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, երեկ առավոտյան սպառնալիքների ու ահաբեկման թիրախ է դարձել «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի թղթակից Գագիկ Շամշյանը: Վերջինս «Չորրորդ իշխանություն» թերթում մի քանի օր առաջ իր հրապարակմամբ անդրադարձել էր հուլիսի 3-ին «Արդշինինվեստբանկի» Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղում կատարված կողոպուտին՝ նշելով, որ դրան մասնակցելու համար կալանավորվել է մի քանի մարդ, այդ թվում՝
90/60/90, թե՞ մանկական գեղեցկություն
Միլեդիի ու Դ՛Արտանյանի, Փոքրիկ դյուցազնի ու Սպիտակաձյունիկի, Ծաղիկների թագուհու ու Ոսկեփերիի եւ շատ ուրիշ հերոսների կերպարանքով հուլիսի 10-ին Գ. Սունդուկյանի անվան թատրոնում Երեւանի եւ Հայաստանի մարզերի երեխաներ մրցում էին «Միսս եւ միսթր Հայաստան-2006» տիտղոսի համար։ Մասնակցում էին 3-16 տարեկան երեխաներ՝ տարիքային հինգ խմբերով։ Ակնհայտ էր, որ երեխաներից շատ ոգեւորված էին ծնողները։ Օրինակ՝ Արմինե Ավետիսյանը չէր
ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՆ
Վաղը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու նպատակով մարզաձեւի Հայաստանի ազգային հավաքականը՝ գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, արդեն մեկնել է մրցավայր: Մեր պատվիրակությունը ղեկավարում է վերջերս սիրողական բռնցքամարտի եվրոպական ասոցիացիայի փոխնախագահի պաշտոնում վերահաստատված ՀԱՕԿ-ի փոխնախագահ, բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Պլովդիվի ռինգում հանդես կգան. 48 կգ. Հովհաննես Դանիելյան՝ երիտասարդների
Կուսակցական շինարարության մեջ կարեւորը որակն է
Վստահ է ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը Երեկ Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը իր տեսակետներն էր արտահայտում Հայաստանում ներքաղաքական զարգացումների վերաբերյալ։ Պարոն Հարությունյանի բնորոշմամբ, քաղաքական իրավիճակը կարելի է բնութագրել որպես նախընտրական, «քանի որ հիմնական դերակատարություն ունեցող քաղաքական ուժերի շունչը արդեն զգում ենք,- ասաց նա,- սակայն ցավով պետք է նշենք, որ չի ձեւավորվել հանրային այն ընկալումը, ըստ
ԲԵԼՈԿԻՈՆ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐՆԵՐԸ
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հետադարձ հայացք» ծրագրում իր ֆիլմերն է ներկայացնում իտալացի ճանաչված ռեժիսոր Մարկո Բելոկիոն: Երեկ «Երեւան» հյուրանոցում նա հանդիպեց լրագրողների հետ: Մ. Բելոկիոն ասաց, որ իր ֆիլմերը ժամանակին ցուցադրվել են Խորհրդային ճամբարի համարյա բոլոր երկրներում ու ԽՍՀՄ հանրապետություններում, սակայն դրանք դժբախտաբար Հայաստան չեն հասել. «Իմ առաջին ֆիլմը՝ «Բռունցքները գրպանում» դիտել են խորհրդային բոլոր կինոքննադատները,
«Մխիթար Գոշը» հերթական անգամ վտարում է բնակչին
«Մխիթար Գոշ» համալսարանը 2003 թվականին պայմանագիր է կնքել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ, գնել Սեբաստիա 3ա հասցեում գտնվող պրոֆտեխուսումնարանի շենքը ու կրակն ընկել: Բանն այն է, որ պայմանագրում նշված է եղել, որ պրոֆտեխուսումնարանի շենքում ապրում է 49 ընտանիք, որոնց գնորդը պարտավոր էր ապահովել բնակարանով կամ տալ համապատասխան փոխհատուցում: Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի
ԱԲՈՎՅԱՆ
ՓՈՂՈՑՈՒՄ ՔԱՐԵՐԸ
ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է
Վտանգավոր վերնակառույց Ովքեր այս օրերին անցել են Աբովյան փողոցի 13 շենքի մոտով, հաստատ վախեցած մի կողմ են քաշվել՝ տանիքից թափվող քարերի հետեւանքով: Նման մի քար էլ, բարեբախտաբար, ընկավ մայթին եւ փորձեցինք գնալ քարի հետքերով: Շենքը վեց հարկանի է, 4 մուտքով, ըստ մասնագետների, այն կառուցվել է 1960-ին: Այս շենքը, ինչպես Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի ցանկացած միջամտություն,
Թույլտվություն չունի, բայց կառուցում է
Երեւանի Կենտրոն համայնքում, Սարյան փողոցի 24 շենքի հարեւանությամբ, հենց մայթի վրա մոտ 2-2,5 ամիս առաջ մի անշուք կրպակ էր տեղադրվել: Այն ժամանակ շենքի բնակիչները մտածել էին, թե կրպակն ինչ-որ տեղից ապամոնտաժվել ու ժամանակավորապես դրվել է իրենց շենքի մոտ՝ հետագայում տեղափոխելու նպատակով: Անցել էին օրեր, ու բնակիչները նկատել էին, որ ինչ-որ մեկը կրպակը թարմացնելու փորձեր է
ՔՆԿՈՏ ԲՈՒԺՔՈ՞ՒՅՐ
Բուժաշխատողը պնդում է, որ իրեն հետապնդում են թաղապետի հետ կոնֆլիկտի պատճառով Աջափնյակի թաղապետ Արծրուն Խաչատրյանը եւ «Արմենիա» բժշկական կենտրոնի (Հանրապետական հիվանդանոց) տնօրինությունը արդեն քանի տարի է՝ նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բուժքույր Նինել Իվանյանի հետ աչքով աչք չունեն: Թաղապետի հետ հակասությունն առաջացել է այն բանից հետո, երբ բնակարան չունեցող Նինելին ժամանակավոր տեղավորել են համայնքի Ֆուչիկի
ՀԵՐԻՔ ՉԻ՞ ԶԻՋԵՆՔ
ՀԵՐԻՔ ՉԻ՞ ԶԻՋԵՆՔ «Մենք մեր գործունեության ողջ ընթացքում մի քանի սկզբունք ունենք, որ չենք խախտել նախորդ իշխանության, այս իշխանության եւ չենք խախտի հաջորդ իշխանության օրոք. դա երկրում կայունության պահպանումն է: Մեր հանրապետության գոյության երաշխիքը եղել է եւ կլինի կայունության պահպանումը երկրում: Դաշնակցության համար հեղափոխությունը երբեք ինքնանպատակ չի եղել, նույնիսկ, երբ խորհրդային իշխանություններին հանձնել ենք իշխանությունը,
Ֆորպոստի ողբը
Ֆորպոստի ողբը Այսօր ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Երեւանի եւ Բաքվի դիրքերի մերձեցման հնարավորություններ չկան, եւ ներկայումս Երեւանն ու Բաքուն այդ ուղղությամբ խորհրդակցություններ չեն անցկացնում: Այս մասին երեկ Լիբանանի արտգործնախարար Ֆաուզի Սալուխի հետ մատուցած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզայի ծրագրած առաջիկա այցը տարածաշրջան գուցե
Խոսքի ուժը
Ի՞նչ էր, այնուամենայնիվ, ասել Մատերացին Զիդանին Ֆուտբոլասերների հիշողության մեջ դեռ երկար կմնա Զիզուի՝ ֆրանսիական ֆուտբոլային կուռքի կարիերայի անփառունակ ավարտը: Այսօր, երբ նոր է ավարտվել աշխարհի առաջնությունը, եւ թվում էր, թե բոլորի քննարկման առարկան լինելու են գոլերը, պասերը, 11-մետրանոցները եւ այլ զուտ խաղային պահերը, բոլորը խոսում են միայն մի բանի մասին՝ ի՞նչը դրդեց Զիդանին դիմել նման
«ՈՉ
ՄԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՇՓՈՒՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԱՆԴԱՄԻ ՀԵՏ»
Երեկ ԱԺ նախագահի մոտ քննարկվել է «Ընտրական օրենսգիրքը» Երեկ խորհրդարանական նոր կոալիցիան՝ ՄԱԿ, ՀՅԴ, ՀՀԿ, եւ «Արդարություն» ընդդիմադիր խմբակցությունը («Ժողպատգամավոր» խումբը եւ «Ազգային միաբանությունը» ներկա չէին տեխնիկական պատճառներով) ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ մոտ մեկ ժամ քննարկեցին «Ընտրական օրենսգրքում» նախատեսվող փոփոխությունների կապակցությամբ Վենետիկի հանձնաժողովի կողմից արված առաջարկները: Ըստ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, քննարկումները նպատակ ունեին
ՄԱՐԴԻԿ ՀՈԳՆԵԼ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների դպրոցների Ժողովրդավարության ամառային համալսարանում բանավեճերը ընթանում են բավական սուր: Ասենք, երեկ «Եվրոպական մարտավարություն. միասնական գործողությունների ներկան եւ ապագան» թեմայով քննարկման ժամանակ Ռումինիայի արտաքին գործերի նախկին նախարար Ադրիան Սեւերինը հայտարարեց, թե Ռուսաստանը հազիվ թե երբեւէ դառնա Եվրամիության անդամ, թեկուզ իր հսկայական չափերի պատճառով: Ռուսաստանի Դումայի պատվիրակ Միխայիլ Մարգելովի հակափաստարկն էր, թե իրենք
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ 21.03-20.04: Ձեր քրտնաջան աշխատանքն արժանիորեն կփոխհատուցվի: ՑՈՒԼ 21.04-21.05: Երեկոյան հաճելի անակնկալների կհանդիպեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Մի կողմ թողեք բոլոր գործերը եւ աշխատեք հանգստանալ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Թեթեւամիտ քայլերից ձեռնպահ մնացեք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հրաժարվեք լրացուցիչ ծանրաբեռնվածություններ ձեր ուսերին վերցնելուց: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Օրվա առաջին կեսն ավելի արդյունավետ կլինի: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Եթե ձեր գրպանում մեծ գումար կա, միայնակ փողոց
«Ոսկե ծիրան-2006-ը» բացվեց
Կինոփառատոնի ժյուրիի նախագահներ Մորից դե Հադելնը, Գոդֆրի Ռեջջոն եւ փառատոնի նախագահ Ատոմ էգոյանը երեկ փառատոնի բացումից ժամեր առաջ հանդիպեցին լրագրողների հետ։ Հետաքրքիր է, որ Ատոմ Էգոյանը պատճառաբանելով սեփական զբաղվածությունը, մեկ օրից կլքի Հայաստանը: Մորից դե Հադելնը կատակեց, թե նոր է ժամանել, այլապես կհասցներ հայերեն սովորել։ Այնուհետեւ հիշեց իր նախորդ այցելությունը. «Վերջին անգամ 1989-ին էի Երեւանում,
ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՐԱՇԽԻՔՈՎ ԵՎ ՀՈՒՍԱԼԻ ԱՊԱԳԱՅՈՎ
Այս տարի լրացավ Երեւանի մենեջմենթի համալսարանի հիմնադրման տասը տարին: Հիմնադրման օրից մինչ օրս անցնելով կայացման դժվարին ճանապարհ, բուհը կարողացել է հաղթահարել երկրի տվյալ ժամանակահատվածին բնորոշ դժվարություններն ու խոչընդոտները եւ այսօր Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից է: Շնորհիվ պրոֆեսիոնալ դասախոսական կազմի, համալսարանը տալիս է բարձրակարգ մասնագետներ, որոնք իրենց հուսալի տեղն ունեն հայաստանյան աշխատաշուկայում: Բուհի շրջանավարտները դժվարին
Շիրակի մարզում 128 հ/կ կա
Սակայն հ/կ-ների մեծ մասը հասարակության հետ կապ չունեն Այն, որ հասարակական կազմակերպություններից շատերի մասին հասարակությունը գաղափար չունի եւ նրանց աջակցությունը երբեւէ չի տեսել, խոստովանում են նաեւ հենց իրենք՝ հ/կ-ների ներկայացուցիչները: Օրերս քաղաքական գործիչներից մեկը՝ ԱԺՄ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Վահան Թումասյանը, փորձել էր «չոր» տեղեկություններ ձեռք բերել Շիրակի մարզի հ/կ-ների՝ նրանց գործունեության ոլորտի, գտնվելու վայրի
ԲՈՒՀԵՐԻ ԳՈՐԾԸ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՎ ՀԵՏ Է ԸՆԿԵԼ
Ավարտական ատեստատները շրջանավարտներն ստացել են ընդամենը տասն օր առաջ, իսկ բուհ ընդունվելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է։ Այդ է պատճառը, որ ընդունող հանձնաժողովներում այս օրերին աննախադեպ լարվածություն է ստեղծվել: Պատասխանատու քարտուղարներն ասում են, որ բացի մարդկանց առատ հոսքից ու դրանից առաջացող բազմաթիվ բարդություններից, նաեւ իրենց գործն է անցյալ տարվա համեմատ մեկ շաբաթով հետ
Գյումրեցիներին էլ են խաբել
«ՎիվաՍելլի» անունից ներկայացած կեղծ գովազդային գործակալները շարունակում են վերալիցքավորման քարտեր կորզել միամիտ բաժանորդներից: «ՎիվաՍելլի» գյումրեցի բաժանորդներին ներկայանալով որպես ընկերության գովազդային գործակալ՝ խաբեբաները զանգել են ու վստահեցնելով, թե «դուք շահել եք 107 հազար դրամ եւ Pentium 4 համակարգիչ»՝ նրանց 9 հազար դրամի կողոպտել: Բաժանորդներից մեկի պատմելով (նրա հեռախոսահամարն է 093.21.16.48)՝ կիրակի օրը, ժամը 21-ին 093.42.08.26 հեռախոսահամարից
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՁԵՎԸ ԳՏԵԼ ԵՆ
Հարկային արտոնությունից օգտվելու համար կամ ընկերության տերը պետք է հայ չլինի, կամ ընկերությունը օտարերկրացու հետ համատեղ ձեռնարկություն դարձնի: Ցեմենտի շուկայում գործող երկու խոշոր ընկերությունները՝ «Միկացեմենտն» ու «Արարատցեմենտը» անցյալ եւ նախանցյալ տարի օգտվել են շահութահարկի 50 եւ 100 տոկոս նվազեցման արտոնությունից եւ որպես օտարերկրյա ներդրումով ռեզիդենտ կազմակերպություններ, պետությանը վճարել են շահութահարկի կեսը: Ընդ որում, «Արարատցեմենտը» նախանցյալ
ՆՈՐԻՑ ՋԱԽՋԱԽԵՑԻՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ
ՆՈՐԻՑ ՋԱԽՋԱԽԵՑԻՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հուլիսի 6-8-ը Բրյուսելում անցկացված ԵԱՀԿ լիագումար նստաշրջանի ընթացքում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը «հաջողվել է անցկացնել բոլոր հայամետ եւ տապալել բոլոր հակահայ նախաձեռնությունները»: Վահան Հովհաննիսյանը հատկապես կարեւորեց այն իրողությունը, որ ԵԱՀԿ փաստաթղթերում առաջին անգամ, հիմնվելով Չեռնոգորիայի անկախության հանրաքվեի վրա, ներառվել է ազգերի ինքնորոշման
Խաղից դուրս
Ստրասբուրգում ֆրանսիացիները պարտությունն ընդունեցին արժանապատվորեն Ստրասբուրգ ժամանած հայերիս նախապես զգուշացրին, որ փողոց դուրս չգանք տեղական ժամանակով 20-ից հետո, քանի որ ֆրանսիացիների արձագանքն անկանխատեսելի էին համարում ե՛ւ պարտության, ե՛ւ հաղթանակի դեպքում: Հիշեցրին, որ 1998-ին, երբ Ֆրանսիան դարձել էր աշխարհի չեմպիոն, Փարիզում 4 մարդ էր զոհվել: Սակայն նախազգուշացումը թուլացրեց ազդեցությունը Գերմանիայի հաղթանակից հետո: Հիշեցնենք, որ Ստրասբուրգում հավասարապես
«ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՉԿԱՊԵԼ ՄԻՄՅԱՆՑ»
Այս կարծիքին է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը – Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն իր հետագա ճանապարհի համար ընտրել է Հանրապետականին, պատգամավորների, քաղաքական գործիչների եւ պաշտոնյաների մեծ հոսք սկսվեց դեպի Հանրապետական կուսակցություն: Դուք սա նորմա՞լ քաղաքական գործընթաց եք համարում: Ըստ իս, սրա իսկական անունը մեկ այլ տեսակի առնետավազք է:
ՈՒԶՈ՞ՒՄ ԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՅՔԱՐԻ՛Ր
Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների դպրոցների Ժողովրդավարության ամառային համալսարանում երեկ ասաց ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Եվրոպայի խորհրդի հովանու ներքո գործող քաղաքական դասընթացների 11 դպրոցները (վերջինը Երեւանում ստեղծվածն է) այս տարի առաջին անգամ Ստրասբուրգում միասին են հավաքվել՝ քննարկելու ներկայիս Եվրոպայում ժողովրդավարությանն ուղղված մարտահրավերները: Համառոտ ներկայացնելու համար այս դասընթացները՝ նշենք, որ 2005-ի մայիսի 16-17-ը Վարշավայում կայացած ԵԽ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ յոթերորդ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԱՆԳՈ – Հիմի մի բան որ ասեմ՝ կարող ա՞ էլի ջղայնանաս, Թամրազյան ջան,- հարցրեց Նորան: – Ասա,- ասաց Թամրազյանը: – Էդ շաբաշները իզուր ես ըտենց շաղ տալի,- ասաց Նորան: – Ի՞նչ շաբաշներ,- հարցրեց Թամրազյանը: – Էդ տասանոցները՝ որ Նորոյին տալիս ես,- ասաց Նորան: – Լա՛վ եմ անում,- գոռաց
´Ý³Ï³Ý ѳñó ÐÐÎ-ÇÝ
§²½·³ÛÇݦ åÇï³ÏÝ ³ÛÉ»õë ųٳݳϳíñ»å ¿ì»ñç»ñë г۳ëï³ÝÇ Ð³Ýñ³å»ï³Ï³Ý Ïáõë³ÏóáõÃÛáõÝÁ Ñ³×³Ë ¿ Çñ»Ý Ñéã³ÏáõÙ §³½·³ÛÇÝ å³Ñå³Ýáճϳݦ£ ´Ý³Ï³Ý ѳñó ¿ ³é³ç³ÝáõÙª û áñù³Ýá±í ¿ ³Û¹ ÏáãáõÙÁ ѳٳå³ï³ë˳ÝáõÙ ³Û¹ Ïáõë³ÏóáõÃÛ³Ý ³ÝóÛ³ÉÇ »õ Ý»ñϳÛÇ ¿áõÃÛ³ÝÁ »õ í³ñùÇÝ£ ä³Ñå³ÝáճϳÝáõÃÛ³Ý ¿áõÃÛáõÝÝ ¿íáÉÛáõóÇáÝÇëï³Ï³Ý ¿« ³ÛÝ ³é³ç³¹ÇÙ³Ï³Ý ·³Õ³÷³ñ³ËáëáõÃÛáõÝ ¿« áñÁ ÏáÕÙ ¿ å»ïáõÃÛ³Ý »õ ѳë³ñ³ÏáõÃÛ³Ý ³ÝÁÝ¹Ù»ç ½³ñ·³óÙ³ÝÁª ÑÝÇó ÝáñÇ Ù»ç ³ÛÝ É³í³·áõÛÝÇ Ý»ñ³éٳٵ« áñÁ


















































