Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԻՔ ՉԻ՞ ԶԻՋԵՆՔ

Հուլիս 12,2006 00:00

ՀԵՐԻՔ
ՉԻ՞ ԶԻՋԵՆՔ «Մենք մեր գործունեության ողջ ընթացքում մի քանի
սկզբունք ունենք, որ չենք խախտել նախորդ իշխանության, այս իշխանության եւ չենք խախտի
հաջորդ իշխանության օրոք. դա երկրում կայունության պահպանումն է: Մեր հանրապետության
գոյության երաշխիքը եղել է եւ կլինի կայունության պահպանումը երկրում: Դաշնակցության
համար հեղափոխությունը երբեք ինքնանպատակ չի եղել, նույնիսկ, երբ խորհրդային իշխանություններին
հանձնել ենք իշխանությունը, արել ենք հենց այն նպատակով, որ պահպանվի կայունությունը:
Նույնիսկ փետրվարյան հեղափոխությունը մենք չենք կազմակերպել, դա ժողովուրդն էր ինքնաբուխ
ոտքի ելել, մենք ուղղակի ուղղորդեցինք». այս խիստ վիճելի հայտարարությունները երեկ
արեց ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանը՝ «Հայելի» ակումբում կայացած ղարաբաղյան հակամարտության
կարգավորման ներկա վիճակի քննարկման ժամանակ: Սակայն եթե Քոչարյանը որոշի ստորագրել
կարգավորման շրջանառվող տարբերակը, որն այնքան էլ ՀՅԴ-ի սրտով չէ, քանի որ նրանում
խոսք է գնում տարածքներ հանձնելու մասին, միեւնույն է՝ ՀՅԴ-ն չի պահանջի նախագահի
հրաժարականը, այլ կպահանջի, որ այդ տարբերակը դրվի համաժողովրդական հանրաքվեի: Մանոյանը
կարծում է, որ անընդհատ խոսելով փոխզիջումների մասին՝ մենք մեր հասարակությանը պատրաստում
ենք ինչ-որ բան զիջելուն՝ լինի դա տարածքներ, թե այլ բան, սակայն նույնը չի անում
Ադրբեջանը՝ նա իր հասարակությանը չի պատրաստում զիջումների եւ երբեք չի խոսում ինչ-որ
բան զիջելու մասին: Կիրո Մանոյանի հետ բանավեճի հրավիրված Հմայակ Հովհաննիսյանը այս
հարցում համամիտ էր դաշնակցականի հետ, քանի որ գտնում էր, թե «հայ դիվանագիտության
մարտավարությունը հիմնված է Ադրբեջանի անհանդուրժողականության կանխավարկածի վրա»,
եւ մենք գնալով ավելի ու ավելի զոհաբերությունների ենք պատրաստ դառնում: Կիրո
Մանոյանը գտնում էր, որ ոչ պաշտոնական Երեւանը, ոչ պաշտոնական Ստեփանակերտը ճիշտ
վերաբերմունք չեն ունեցել ազատագրված տարածքների հանդեպ, եւ փոխանակ փաստացի իշխանություն
հաստատի դրանց վրա, անընդհատ խոսում է դրանք զիջելու պատրաստակամությունից: Այնինչ,
մենք մեր զիջումն արդեն իսկ արել ենք՝ համաձայնելով ԼՂ կարգավիճակի նոր հանրաքվեին,
չէ՞ որ Ղարաբաղն արդեն մեկ անգամ արել է հանրաքվեն եւ արտահայտել է իր կամքը: Մ.
Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել