Օրվա լրահոսը

Բոլոր մտահոգությունները՝ մի նամակում

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին Մեծարգո նախագահ, հարգարժան վարչապետ եւ նախարար, մենք, քաջ գիտակցելով, որ մեր ձայնը հնչելու է որպես «ձայն բարբառոյ հանապատի», չենք ուզում բարձրացնել ազգակործան հետեւյալ հարցերը: ա) Մեր դպրոցը կանգնած է անդունդի եզրին, եթե չի գլորվել արդեն այդ կործանարար վիհը: բ) Կրթությունը հանրապետությունում

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Բուհերում դա պատճառաբանում են կոմունալ վարձերի աճով Ցանկացած ուսումնական տարվա ավարտին բուհերի տարբեր ֆակուլտետների դեկանատներում ամենից հաճախ հնչող արտահայտություններից է. «Էրեխեք, եթե ուսման վարձը մեկ օր էլ ուշացնեք՝ արդեն դուրս եք մնում համալսարանից»: Ինչպես ժողովուրդն է ասում՝ այս երեւույթը լավ օրից չէ: Ծնողները սոցիալական ոչ բավարար ապահովվածության պատճառով են ծայրը ծայրին հասցնելով ուսման վարձ վճարում,

Ի՞նչ պետք է անեն կուսակցությունները

Կուսակցությունը քաղաքական համակարգի հիմնական ինստիտուտներից մեկն է։ Այն, ըստ էության, պետություն-հասարակություն կապող օղակն է։ Որքան էլ որոշ արեւմտյան տեսաբաններ խոսեն կուսակցությունների «մահվան» եւ պետության կառավարման գործընթացում դրանց դերի նվազման մասին, միեւնույն է, փորձը ցույց է տալիս, որ քաղաքական գործընթացներում ամենակարեւոր դերակատարումը, ի վերջո, վերապահված է քաղաքական կուսակցություններին։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարացող պետություններում

ԲԱՐՈՅԱՀՈԳԵՎՈՐ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ

Ընտրությունները՝ համաժողովրդական սրբություն Հունիսի 9-ին «Երեւան» հյուրանոցի սրահներից մեկում «Սիվիլիտաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանն ու Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Երեւանի քաղաքային ընտրությունների քննարկմանն էին հրավիրել մտավորականների: Ամեն անգամ հարցը դեմ էր առնում ժողովրդավարական ընտրությունների անցկացման անհաջողության պատճառներին: Նախկին արտգործնախարարը դիմում է ներկաներին՝ որո՞նք են դրանք: Ելույթ ունեցողները ասես դիտավորյալ խոսում էին ամեն ինչի մասին,

Արտակարգ դեպք՝ Կապանում

Կապանում տեղացող հորդառատ անձրեւից արտակարգ իրավիճակ է ստեղծվել քաղաքի Երկաթուղայինների փողոցում: Սողանքային գոտու պաշտպանիչ հողաշերտը 7-8 մ բարձրությամբ լցվել է առանց այդ էլ մաշված հեղեղատարի վրա եւ ճնշման պատճառով ջարդել ու խցանել այն, ինչի արդյունքում երկու մեծ ջրափոսեր են առաջացել փողոցի 3-րդ եւ 4-րդ նրբանցքների միջեւ՝ վտանգ առաջացնելով հարեւանությամբ գտնվող անհատական տների համար: Դեպքի վայրում

Սյունիքում բերքի հույս գրեթե չկա

Վերջին օրերին տեղացող հորդառատ անձրեւն ու կարկուտը բավականին մեծ վնասներ են հասցրել Սյունիքի գյուղատնտեսությանը: Հատկապես տուժած Կապանի եւ Մեղրու տարածաշրջանները համապատասխան ակտ են ներկայացրել մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժին: Գյուղացիական տնտեսությունները այգիներից եւ բանջարաբոստանային կուլտուրաներից բերքի հույս գրեթե չունեն: Միայն Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում 27, 22 միլիոն դրամի է հասնում անձրեւի եւ կարկուտի հասցրած վնասը:

ՍԵՎՔԱՐԻ ԱՆՈՐՈՇ ԱՊԱԳԱՆ

Սահմանամերձ գյուղի հողերի կեսից ավելին չի մշակվում, խոտհարքները չեն հնձվում, գյուղը խմելու ջուր չունի, բայց ծրագրեր եւ հույս՝ ունի: Սեւքարը Իջեւանի տարածաշրջանի մեծ գյուղերից է, Տավուշի մարզկենտրոնից 25 կմ հեռու: 2350 բնակիչ ունեցող շենը խմելու եւ ոռոգման ջրի խիստ կարիք ունի: «Ոչ խմելու, ոչ էլ ոռոգման ջուր ունենք: Խմելու ջուրը ամաններով կրում ենք գյուղամեջի աղբյուրներից»,-

ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆ

2009թ. հունիսին շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ, որպես պատասխանատվության միջոց, կիրառվել է տուգանք՝ 2,7 մլն դրամի չափով եւ 2 մլն 200 հազար դրամ՝ խաղատան կազմակերպիչների նկատմամբ: Հունիս ամսվա ընթացքում գանձվել է 85 մլն դրամ պետական տուրք: Ֆինանսների նախարարության տեղեկացմամբ, ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին 6 ամիսներին այս ոլորտից գանձվել է 290 մլն դրամի չափով պետական տուրք.

ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼ

Հայաստանի 3 բջջային օպերատորները՝ «Vivacell-MTS»-ը, «Beeline»-ը եւ «Orange Armenia»-ն, դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ փոխկապակցման սակագները սահմանելու խնդրանքով: Այդ մասին երեկ տեղեկացրել է հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը: Ըստ «Մեդիամաքսի», Ս. Արաբաջյանը տեղեկացրել է, որ ներկայումս քննարկումներ են ընթանում ընկերությունների եւ հանձնաժողովի մասնագետների մասնակցությամբ, եւ սեպտեմբերի առաջին տասնօրյակում որոշում կկայացվի փոխկապակցման նոր սակագների մասին: Ս.

Հայաստանը՝ «ոսկե միջին»

Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ) այս տարի 2-րդ անգամ անցկացրեց Համաշխարհային առեւտրի խթանման համեմատական վերլուծությունը՝ 121 երկրների համար: Զեկույցում ներառված երկրներից կրկին լավագույն կատարողականն են գրանցել Սինգապուրը եւ Հոնկոնգը: «Ա1+»-ի տեղեկացմամբ, 2009-ի վերլուծության արդյունքներով, Հայաստանը առեւտրի խթանման ցուցանիշով 64-րդ տեղում է, իսկ ԱՊՀ երկրների շարքում մեր երկիրն այս ցուցանիշով զբաղեցնում է երկրորդ տեղը: Նշենք, որ Համաշխարհային

Ոստիկաններին շահագործում են

ՀՀ ոստիկանության ՊՊՎ ջրամատակարարման կառույցների պահպանության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Լ. Զաքարյանի դեմ բողոք են բերել ոստիկանության մի շարք աշխատակիցներ: Նրանք դիմել են ՀՀ ոստիկանապետին, կառավարությանը: Ոստիկաններն «Առավոտին» տեղեկացրել էին, որ 3-րդ ամիսն է լրանում, ինչ իրենց աշխատավարձը չեն վճարում: Նաեւ նշել էին, որ աշխատավարձը տալիս են 10 հազար դրամով պակաս՝ բացատրելով, թե՝ «Որպեսզի բոլորին

Էլի վերանորոգում են

Այսօրվանից մինչեւ հուլիսի 10-ը կդադարեցվի Վրաստանի տարածքով ռուսական գազի մատակարարումը Հայաստան: «ՀայՌուսգազարդ» ընկերության տեղեկացմամբ, պատճառը վրացական գազի կայանում կատարվող վերանորոգման աշխատանքներն են:

«Ոչ մի սեկվեստր»

«Մենք հակված չենք սեկվեստր կիրառել: ԱԺ-ն հաստատել է կառավարության ներկայացրած 940 մլրդ դրամանոց բյուջեն, եւ, նույնիսկ ճգնաժամի պայմաններում, բյուջեի կատարման համար կառավարությունը հակված չէ գնալ դրա կրճատմանը»,- երեկ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներ» միջազգային գիտաժողովի ժամանակ: Վարչապետի ներկայացմամբ, սեկվեստրը բացասական ազդեցություն կթողնի տնտեսության վրա

՝Մի քիչ էլ փող տվեցին

Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի $60 մլն դոլար: Երեկ այս մասին համաձայնագիր են ստորագրել ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ասադ Ալամը: Վարկը կտրամադրվի մոտ օրերս՝ 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին՝ արտոնյալ պայմաններով, 0,75% տոկոսադրույքով: Ա. Ալամի ներկայացմամբ, վարկի տրամադրման պայմանները արտոնյալ են, տոկոսադրույքն էլ բավականին ցածր է: Նրա խոսքերով. «Գումարը վերադարձնելը

ԳՈՐԾԱՐԱՐ ԸՆՏԱՆԻՔԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԼՔԵԼ ԵՐԿԻՐԸ

Պատճառը հարկայինի կազմած ակտն է Արդեն մի քանի օր է՝ խոշոր հարկատուների ցուցակում հայտնված Գյումրիի «Սուպերմարկետ» ՍՊԸ-ին պատկանող շինանյութերի խանութների ցանցն ու ցինկապատ թիթեղի արտադրամասը հանվել են վաճառքի: Եվ քանի որ սրանով գործազրկության մեծ թիվ ունեցող Գյումրիում զգալի թվով աշխատատեղեր են փակվում, ուստիեւ գյումրեցիների խոսակցության միակ թեման այն է, թե ո՞վ խփեց բարեխիղճ հարկատուի բիզնեսին:

Հինգ էական կետեր

Ըստ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի: Երեկ ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարություն է տարածել, որում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Մոսկվայում տեղի ունեցած երկօրյա գագաթաժողով-հանդիպումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Ներկայացնում ենք այդ հայտարարությունը՝ որոշ կրճատումներով. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱՐՑ Է

Այսպես է կարծում ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսի նախագահի հետ համատեղ ասուլիսում անդրադառնալով Ղարաբաղի հարցին՝ հայտարարեց, որ Հայաստանի դիրքորոշումը բանակցային գործընթացում մնում է անփոփոխ. խնդրի կարգավորումը պետք է ընդգրկի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ամրագրումը, Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի ցամաքային կապի ամրապնդումը, ռազմական գործողությունների չվերսկսման

ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՐԿ ՄԱՐԵԼԸ ԽԱՂ ՈՒ ՊԱՐ Է

Մինչեւ այս տարեվերջ տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի բյուջե կփոխանցվի մոտ $800 մլն: Արդեն փոխանցվել է Ռուսաստանի $500 մլն վարկը, $80 մլն ակնկալվում է Ասիական զարգացման բանկից, $60 մլն՝ Համաշխարհային բանկից եւ $155 մլն էլ՝ Արժույթի միջազգային հիմնադրամից: Այս մասին երեկ մամուլի ասուլիսում ասել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նախարարի հավաստմամբ, այդ վարկերը Հայաստանին են

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԶԵՆՔ՝ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանին, եւ Հայաստանի երրորդ հանրապետության կայացման գործում ներդրած մեծ ավանդի ու ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ՀՀ վարչապետի կողմից Հայրիկյանը պարգեւատրվել է անվանական զենքով: «Ես դա նորմալ եմ համարում. դա ավելի շատ իրենց էր պետք, որ հասկանան»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայրիկյանը: Ի դեպ, վարչապետը

ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՐՁԸ՝ ԻՐԱՆՈՒՄ

«Իրանի վերջին դեպքերը Ռուսաստանում լուրջ մտահոգություն են առաջացրել»,- հայտարարել է ՌԴ խորհրդի ահաբեկչության եւ հակամարտության սպառնալիքների գնահատման եւ միջազգային գործերի գծով կոմիտեի աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ Ռամիլ Լատիպովը, հայտնում է tert.am-ը՝ վկայակոչելով MIGnews.com։ «Իրանը սահմանակից է մեր դաշնակիցներին՝ Հայաստանին եւ ԱՊՀ այլ երկրներին, այդ իսկ պատճառով բնական է, որ Իսլամական Հանրապետությունում քաղաքական իրավիճակի սրումն անմիջականորեն

ԱՏԵՍՏԱՏՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ

Հանրապետական ընդունող հանձնաժողովը երեկ գումարեց նիստ՝ քննարկելով 2009 թվականի ընդունելության ընթացիկ հարցեր։ Մասնավորապես, հավանություն տրվեց ՀՀ պետական բուհերի 2009 թվականի առկա ուսուցման ընդունելության կանոնների 36-րդ կետի համաձայն, տարբեր մարզաձեւերով աշխարհի առաջնությունների 11 հաղթողի՝ համապատասխան մասնագիտությունների գծով առանց ընդունելության քննությունների, պահուստային տեղերի հաշվին, բուհ ընդունելու հարցին։ Վերջիններս այդպիսով ընդունվեցին Ֆիզիկական կուլտուրայի պետական, Գյումրու եւ Վանաձորի մանկավարժական

Անծրագիր արտաքին քաղաքականություն

«Ժառանգության» պատգամավորները՝ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական զարգացումների մասին «Մենք ցանկանում ենք վերացնել Եվրոպայում մնացած փակ սահմանները եւ կառուցել առանց նախապայմանների՝ բնականոն հարաբերություններ,- Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ հուլիսի 6-ի համատեղ ասուլիսում հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:- Բայց մենք մտադիր չենք այդ ճանապարհին թույլատրել օգտագործել բանակցային գործընթացը՝ միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար»: Երեկ

ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴԱՌՆԱ

Կարծում է ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը Նախորդ օրը մամուլի ասուլիսում ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը հայտարարել էր, որ հուլիսի 2-ին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքում հինգ հազար մարդ է եղել, եւ նման քանակություն կարող էր հավաքել ցանկացած գյուղապետ, իսկ ԱՄ փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն «Առավոտին» տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ հուլիսի 2-ի հանրահավաքն ապացույցն էր նրա, որ

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԹԱՑԻԿ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ

ԵԽ մարմինների ուշադրության ներքո են մնում անհետ կորածներին ու փախստականներին վերաբերող հարցերը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ներկայացուցիչներն իրենց մայիսի 6-ի հանդիպման ժամանակ հաստատել են պաշտոնական պատասխանը «Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում անհետ կորածները Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հակամարտությունների ընթացքում» ԵԽԽՎ հանձնարարականին: Փաստաթուղթը ԵԽ կայքէջում հրապարակվեց շատ ավելի ուշ: Ըստ այդմ՝ «ԵԽ նախարարների կոմիտեն լիովին

ՍԱՀՄԱՆԴ ԲԱՑ, ՆԵՐՍ ԳԱՄ ԵՍ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը երեկ «Փաստարկ» ակումբում պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բաց սահմանո՞վ կգնա Թուրքիա ֆուտբոլ նայելու, թե՞ ոչ՝ կանխատեսեց. «Ես կարծում եմ, որ սահմանակետը կբացվի մինչեւ հոկտեմբեր, եւ Սերժ Սարգսյանը կգնա ֆուտբոլային պատասխան հանդիպումը դիտելու։ Բայց այս գործընթացն ինձ թույլ չի տալիս ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մուտք է

Հուլիսի 7

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք միայն աշխատանքով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը ծանրաբեռնված կլինի մի շարք խնդիրներով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատանքից

Ջեքսոնի գաղտնի սիրեցյալը

Հայտնի է դարձել Մայքլ Ջեքսոնի գաղտնի ընկերուհու անունը, ում հետ մտերիմ հարաբերությունները երգիչը հեռու է պահել հանրության ուշադրությունից։ Ըստ The Mirror բրիտանական թերթի, Մայքլի գաղտնի ընկերուհին երգչի երեխաների դայակ Գրեյս Ռուարամբան էր, ով Ջեքսոնի ընտանիքում աշխատել է 17 տարի։ Մայքլի անձնական լուսանկարիչ Յան Բարքլեյը, ով 3 տարի աշխատել է երգչի մոտ, տեղեկացրել է, որ Գրեյսի

Քրիստոնյաները դեմ են

Բրիտանիայի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսարանր վճռականորեն հանդես է եկել պետական ԶԼՄ-ներով հղիության արհեստական ընդհատումների եւ հակաբեղմնավորիչների գովազդի առաջարկների դեմ: Եպիսկոպոսների կարծիքով՝ դա կարող է մեծ վնաս հասցնել հասարակությանը: Ըստ qahana.am-ի՝ հղիության արհեստական ընդհատումների պրոպագանդան «արժեզրկում է հասարակության հարգանքը կյանքի հանդեպ, ինչպես նաեւ մոլորեցնում եւ վիրավորում է կանանց, ովքեր չմտածված եւ անդառնալի որոշման արագ ընդունման մշտական ճնշման

Ճարպակալումը սպառնում է կյանքին

Մարդկանց հիմնականում հմայիչ եւ գեղեցիկ արտաքին ունենալու ցանկությունն է դրդում հետեւել սեփական քաշին, չնայած կան ավելի լուրջ պատճառներ, որոնք եւս չանտեսելով՝ անհրաժեշտ է հետեւել մարմնի քաշին՝ սննդի եւ ֆիզիկական վարժությունների միջոցով: Եթե ցանկանում եք առողջ լինել, պարտավոր եք հետեւել եւ հոգ տանել այդ մասին: Մի շարք հիվանդություններից ազատվելու առաջնային պայմանը հենց նորմալ քաշի վերականգնումն է

Երիտասարդացում՝ բուրմունքի օգնությամբ

Ամերիկացի գիտնականները հետազոտությունների արդյունքում հանգել են շատ հետաքրքիր մի եզրակացության՝ գեղեցկության եւ երիտասարդության ասպարեզում: Ըստ այդ հայտնագործության՝ թուրինջի (գրեյփֆրութ) բույրը կնոջը տղամարդու աչքերում կարող է «երիտասարդացնել»… 5 տարով: Հետազոտություններն անցկացվել են կամավոր հիմունքներով, որին մասնակցել են մի խումբ կանայք եւ տղամարդիկ: Առաջարկվել է, որ կանայք օծանելիքի փոխարեն օգտագործեն խնձորի, դաղձի, բանանի, լավանդայի եւ թուրինջի բուրմունք,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930