Օրվա լրահոսը
ՊԱՐՏՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ
Երեկ շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 66-րդ եւ կանանց 60-րդ առաջնության ընթացքին հետեւում էին նաեւ օրերս Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում անհաջողության մատնված գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը: Հասկանալի է, նրանց հետ զրուցելու հարմար առիթը ձեռքից բաց թողնել չէր կարելի: Սկզբում զրուցեցի Լիլիթի հետ: – Հազվադեպ է պատահում, որ հենց առաջին տուրից հետո դուրս մնաս
Ֆիզկուլտուրան հարկավոր է բոլորիս, բայց…
Ֆիզիկական դաստիարակությունը պարտադիր առարկա է ուսումնական հաստատությունների բոլոր օղակներում: Մարզումների շնորհիվ ձեւավորվում եւ զարգանում են անհատի շարժողական հմտությունները, ուժը, դիմացկունությունը։ ԵՊՀ ֆիզդաստիարակության եւ սպորտի ամբիոնում այսօր շուրջ հինգ հազար ուսանող է մարզվում։ Նախկինում ուսումնառությունը չորս տարի էր՝ շաբաթական չորս ժամով, այժմ՝ երկու տարի՝ շաբաթական երկու ժամով։ Ամբիոնում տասնվեց մարզաձեւերից գործում են սպորտային կատարելագործման խմբեր (սեկցիաներ),
ԻՄ ՕՐՈՔ ՈՉ ՄԻ ՄԱՐԶԱՏԱՐԱԾՔ ՉԻ ՕՏԱՐՎԻ
Ասում է մայրաքաղաքի Արաբկիր համայնքի թաղապետ Հովհաննես Շահինյանը – Պարոն Շահինյան, դուք թաղապետ ընտրվեցիք անցած տարվա հոկտեմբերի 25-ին: Հասկանալի է, համայնքը բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու: Դրանց մեջ ազգաբնակչության առողջության պահպանմանը, ֆիզիկական կուլտուրային ու սպորտին ի՞նչ կարեւորություն եք տալիս: – Եթե մարդն առողջ չլինի, չի կարող առողջ մտածել: Մեր թաղապետարանը 2006 թ. համար համայնքում առողջ ապրելակերպը
Եթե պետությունն ավելի շատ աջակցի
Օրերս կառավարությունը հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու նպատակով պահուստային ֆոնդից 50 միլիոն դրամ է հատկացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: «Առավոտը» ՀՖՖ-ում հետաքրքրվեց, թե դրա հետ կապված ի՞նչ ծրագրեր կան: Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանից տեղեկացանք, որ գումարը տրամադրվել է Եվրոպայի առաջնության ընտրական, եթե ստացվի, նաեւ «էլիտ» փուլերին ու եզրափակիչ մրցաշարին Հայաստանի մանկապատանեկան հավաքականների պատշաճ մակարդակով մասնակցելու նպատակով:
19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԸ ԼԱՎ ՀԵՌԱՆԿԱՐ ՈՒՆԵՆ
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մրցաշրջան 2006-ում նույնպես լուրջ ծրագրեր է նախանշել, որոնց մասին «Առավոտին» տված հարցազրույցում պատմում է հավաքականի ավագ մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: – Տարվա ընթացքում մեզ սպասվող միջազգային մրցումներին նախապատրաստվել սկսել ենք «Այգ» մարզաբազայում: Սակայն վնասվածքի պատճառով հավաքին մասնակցել չեն կարողացել առանցքային վեց-յոթ ֆուտբոլիստներ, որոնց փոխարեն հրավիրել էինք 1988/1989 թթ. ծնված հեռանկարային
«Մենք պետք է արժանապատիվ ներկայանանք»
Ասում է ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Արսեն Չիլինգարյանը Արսեն Չիլինգարյանը Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է: Վերջերս մասնակցել է նաեւ մարզիչների որակավորմանը եւ ստացել ՈՒԵՖԱ-ի «Բ» կարգի արտոնագիր: Ստորեւ ներկայացնում ենք նրա նկատառումները. «Դեռեւս տարվա սկզբից մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության որակավորման փուլին: Նախապատրաստվել
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք առաջին Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ
«Մենք պետք է արժանապատիվ ներկայանանք»
Ասում է ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Արսեն Չիլինգարյանը Արսեն Չիլինգարյանը Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է: Վերջերս մասնակցել է նաեւ մարզիչների որակավորմանը եւ ստացել ՈՒԵՖԱ-ի «Բ» կարգի արտոնագիր: Ստորեւ ներկայացնում ենք նրա նկատառումները. «Դեռեւս տարվա սկզբից մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության որակավորման փուլին: Նախապատրաստվել
Պետականն անմրցունա՞կ է
Գյումրիի մանկավարժականը կարծես թե «խփում» է մասնավոր բուհերի բիզնեսին Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում վերջերս բացվեց մանկավարժության հետ ընդհանրապես կապ չունեցող 2 ֆակուլտետ՝ սոցիալական մանկավարժության եւ դեղագործական քիմիայի: Արդյոք շուկա՞ն է թելադրում նմանատիպ բաժինների գործունեությունը եւ ինչպե՞ս է գործազրկությամբ նմանը չունեցող Շիրակի մարզում լուծվում տարեկան մոտ 450–500 շրջանավարտների աշխատանքի տեղավորվելու հարցը: Մեր թերթին արդեն իսկ հասել
ՊԱՊԻԿԸ ՄԵՆԱ՞Կ Է ՄՆԱՑԵԼ
ԳԱԱ նախագահության կողմից վերջերս ստեղծված հատուկ հանձնաժողովն արդեն մեկ ամիս է՝ ուսումնասիրում է ակադեմիկոս Անրի Ներսիսյանի մեղադրանքները՝ ուղղված նախագահությանը եւ նախագահ Ֆադեյ Սարգսյանին: Դրանք հիմնականում վերաբերում են ֆինանսական չարաշահումներին: Այսօր Անրի Ներսիսյանը պնդում է, որ հանձնաժողովի աշխատանքները բնականոն հունով չեն ընթանում, որովհետեւ Ֆ. Սարգսյանը հրահանգել է աշխատակազմին՝ չտրամադրել ոչ մի փաստաթղթի պատճենը: Մենք դիմեցինք Ա.
Շենքը՝ շրջափակման մեջ
Ետընտրական հաշվեհարդար Թեեւ ՏԻՄ ընտրությունները մնացել են յոթ սարի ետեւում, սակայն ընտրապայքարի շորշոփը դեռեւս շարունակվում է: Համայնքների «նշանակված» ղեկավարները, օգտագործելով իրենց իշխանական լծակները, փորձում են «պատժել» այն բնակիչներին, ովքեր իրենց չեն ցանկացել տեսնել համայնքապետի աթոռին: Վանաձորում գործող քաղաքապետի մրցակցին՝ Գագիկ Հովսեփյանին սատարողները հայտնվում են աննախանձելի վիճակում: «Սեւ ցուցակում» է հայտնվել Գր. Լուսավորչի 52 շենքի առաջին
ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Հարցազրույց ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանի հետ Օրեր առաջ ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ ընտրվեց պալատի նախագահի նախկին հավակնորդ Ենոք Ազարյանը: «Կարծում եմ, այդ հանձնաժողովը հանդիսանալու է փաստաբանական ինստիտուտի զարգացման անկյունաքարը»,- ասաց նա, որից էլ սկսվեց մեր հարցազրույցը: – Ինչո՞վ է զբաղվելու Ձեր հանձնաժողովը: – Նկատի ունենալով, որ շուրջ հինգ տարի
Վանդակում՝ ինչպես գաղութում
Մայիսի 1-ին կբացվե՞ն Կենդանաբանական այգու դռները «Ես չգիտեմ, թե ինչ կլինի մինչեւ մայիսի մեկը՝ կկարողանա՞նք աշխատել, թե՞ ոչ»,- «Առավոտի» հետ զրույցում չկարողացավ կողմնորոշվել Երեւանի կենդանաբանական այգու փոխտնօրեն Սամվել Ղահրամանյանը: Պատճառը թռչնագրիպի սպառնալիքն է: Փոխտնօրենը վայրի թռչուններին օդում կրակելով վախեցնելը չի համարում արդյունավետ միջոց. «Օդում կրակելով՝ թռչնագրիպից չենք փրկվի: Դա միջոց չէ, սրտի հովանք է: Փորձում
ԿԱՊԱՆՑԻՆԵՐԸ ԽԵԼՔ ՈՒՆԵՆ՝ ՓՈՂ ՉՈՒՆԵՆ
Իսկ մեղրեցիները նաեւ քահանա չունեն Ինչպես հայտնի է, Մեղրին Երեւանից 392 կմ հեռավորության վրա է գտնվում: Նախկինում (մինչեւ շրջափակումը) 2,5-3 ժամ է տեւել Նախիջեւանի տարածքով Մեղրիից մայրաքաղաք հասնելը: Իսկ այսօր, մանավանդ ձմռանը՝ 10-12 ժամ: Այստեղ ժամանակին գործող 7-8 գործարանից այժմ աշխատում է միայն մեկը՝ պահածոների գործարանը, այն էլ՝ իր հզորության 5-10%-ի սահմաններում: Այսօր քաղաքում առաջնայինը
«ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՅԺՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԸ ԱՄՆ-Ն Է»
Ասում է Դավիթ Շահնազարյանը – Դուք հրավիրվել եք այն բոլոր ընդունելություններին, որոնք կազմակերպվեցին վերջերս հաճախակի Երեւան ժամանող ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաների պատվին: Ձեր շփումներից ստացած տպավորությամբ՝ հատկապես ո՞րն է այդ այցերի առաջնահերթ նպատակը՝ Ռամբույեի հանդիպումից հետո ստեղծված իրավիճակի՞, էներգետիկ անվտանգության հարցերի՞, թե՞ ժողովրդավարությանն առնչվող խնդիրների քննարկումը: – Նշված 3 հարցերն էլ ոչ միայն օրգանապես են իրար
Հակադրությունը դարձել է միտում
Գտնում է «Բազմազգ Վրաստան» հասարակական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը Մարտի 9-ին Վրաստանի Ծալկա հայաշատ քաղաքում երեք հայ երիտասարդների ու սվանների միջեւ տեղի ունեցած ընդհարման արդյունքում սպանվել էր 23-ամյա Գեւորգ Գեւորգյանը: Կատարված ողբեգրությունը քաղաքում լարվածություն ու հայերի կողմից բողոքի ալիք էր բարձրացրել: Ախալքալաքում հայերը մի քանի օր շարունակ ցույցեր էին անում՝ վրացական իշխանություններից պահանջելով արդար դատավարություն։
«ՆՈՐ ԵՐԿԻՐԸ» ՓԱԿԵՑԻՆ ՀԻՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
Արտաշես Թումանյանի անսպասելի քայլը մեկնաբանում են քաղաքական գործիչները «Հիմար վիճակ է, ոչ մեկը ոչինչ չգիտի, պարզապես ասվեց, որ այլեւս Արտաշես Թումանյանը չի գլխավորելու կուսակցությունը, որ իրականում այդպիսի կուսակցություն գոյություն չունի: Արտաշես Թումանյանը նույնիսկ անձամբ չեկավ եւ չտեղեկացրեց, մեկի միջոցով փոխանցեց, թե «այդպես է պետք»: Եվ վերջ: Բայց այդ պահին էլ հայտնվեց մեկը, որ ասաց, թե
ՄԱՀԱՓՈՐՁԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
Սպանության թիրախը ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն էր ՀՀ գլխավոր դատախազությանը մոտ կանգնած մեր աղբյուրների ասելով, շուրջ 10 օր առաջ ԱԺ պատգամավորներից մեկի դեմ մահափորձի նախապատրաստման դեպք է բացահայտվել: Մեր տեղեկություններով, Հրազդանում ապրող «Կոճե» մականունով ոմն Մանվել Պատվականի Բաղդասարյան տեղի բնակիչներից մեկին պատվիրել էր սպանել ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին: «Կոճեն» վարձու մարդասպանին նախապես խոստացել էր Ս.
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Դրամի բացակայության պատճառով ծրագրերը փոխել պետք չէ: ՑՈՒԼ 21.04-21.05: Մտերիմի հետ հարաբերություններում երջանկության զգացողություն կունենաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հարազատների արարքներին ըմբռնումով մոտեցեք: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Աշխատանքում հաջողությունը մեծապես կախված կլինի արտաքինից: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Օրը ձեզ համար առանձնահատուկ կլինի: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Չափավորության զգացումը երբեք մի կորցրեք: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ֆինանսական հարցերում ազնիվ եղեք ու պարտաճանաչ: ԿԱՐԻՃ
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը, Ֆուտբոլի ֆեդերացիայի մարտի 15-ին կայացած գործկոմի նիստի, որում նախագահում էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, օրակարգում քննարկվել են հայկական ֆուտբոլին առնչվող մի շարք կարեւոր հարցեր: Մրցակարգը կընդունվի մարտի 21-ին ՀՖՖ գործադիր կոմիտեն քննարկեց 2006 թվականի բարձրագույն խմբի առաջնության անցկացման կարգը: ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի պետ
Դոստոեւսկին՝
Դոստոեւսկին՝ Սունդուկյանի բեմում Թատերագետ Լեւոն Մութաֆյանը՝ «Ոճիր եւ պատիժ» ներկայացման ռեժիսուրայի մասին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում օրերս վերջապես կայացավ Ֆ. Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացման պրեմիերան: Վերջապես, որովհետեւ տարուց ավելի թատրոնը ազդարարում էր սպասվելիք բեմադրության մասին: Առաջին ներկայացումից հետո զրույցի հրավիրեցինք թատերագետ Լեւոն Մութաֆյանին, որը շատ լավ գիտի
«ԼԵՌՆԱՅԻՆ
«ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՐԸ» «ՊԼԱՆԻ ՏԱԿ» Է Ճանաչված քանդակագործ Տիգրան Արզումանյանի հայտնի խմբաքանդակի ճակատագիրը վտանգված է «Դվին» հյուրանոցի սեփականաշնորհումից հետո, որի բակում տեղադրված է քանդակը, այժմ բարեկարգման աշխատանքներ են ընթանում: Ու հավանաբար շինարարական «վերաձեւումների» արդյունքում եզակի այս գործը «պլանի տակ» կհայտնվի: «Լեռնային պարի» անորոշ ճակատագրով մտահոգ հեղինակը խնդրի մասին քանիցս խոսել է հեռուստատեսությամբ, բայց առայժմ ոչ մի
«Դժվար է զուսպ գնահատականներ տալը»
«Դժվար է զուսպ գնահատականներ տալը» Երեկ հավաքվեցին «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսի կողմնակիցները Փետրվարի 28-ին ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան կազմի օպերատիվ հավաքում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասել էր. «Ի՞նչ էինք ուզում մենք 88-ին: Ուզում էինք, որ ԼՂԻՄ-ը միանար Հայաստանին: Հիմա ուրիշ է՞լ ինչ ենք ուզում: Պատերազմի ժամանակ մենք հող չէինք ազատագրում, այլ կրակակետեր էինք
ՄԵՂԱՎՈՐՆԵՐ
ՄԵՂԱՎՈՐՆԵՐ ՉԿԱ՞Ն Երեկ թիվ 7 դպրոցի տնօրեն Վիկտորյա Ռուխիկյանը բաց ժողով էր հրավիրել՝ քննարկելու դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Վարդանյանի մահվան դեպքի մանրամասները: Հավաքին մասնակցում էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազի օգնական Լեւոն Մուսախանյանը, ոստիկանության ներկայացուցիչը, քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը, բարձր դասարանների աշակերտների ծնողներ, ինչպես նաեւ երեխայի հարազատները: Հիշեցնենք, որ դպրոցում փետրվարի 27-ին
Ուլտիմատում՝
Ուլտիմատում՝ քաղաքապետին Վանաձոր թաղամասի բնակիչները քաղաքապետ Սամվել Դարբինյանին 3 օր ժամանակ էին տվել Վերջինս 2005թ. ՏԻՄ ընտրությունների նախօրյակին, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման արարողության ընթացքում «պատահականորեն» ստանձնել էր գլխավոր դերակատարի պարտականությունը ու «կրակն» ընկել. ծանրակշիռ եւ ոչ փոքր խաչը ժամերով պահելը որքան ցավալի, նույնքան էլ դժվար էր: Քաղաքապետի ձեռքերը մեկ-մեկ թուլանում էին, իսկ հարյուրավոր հավատացյալներ հարկադրված
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԻՏԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԻ ԱՆԸՆԴՀԱՏ» Այդպիսի ցանկություն է հայտնել ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Արմեն Ռուստամյանը վերադարձել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստից, որի ժամանակ քննարկվել են նաեւ Ադրբեջանի մանդատի հաստատման հետ կապված հարցերը: Հիշեցնենք, որ մոնիտորինգի հանձնաժողովը, հետեւելով ադրբեջանական խորհրդարանական ընտրություններին, բավականին խիստ գնահատականներով էր հանդես եկել, ընդհուպ՝ Ադրբեջանի ԵԽ-ին անդամակցելու հետ կապված: Որոշակի հանձնարարականներ
ՀՀ
ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵՆ՝ ՋԱՎԱԽՔԻՆ Ըստ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի՝ «Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության ուղենիշները» փաստաթղթում «ընդհանրապես բացակայում է մեր անմիջական 4 հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացման հարցը»: Մասնավորապես անդրադարձավ Վրաստանի հետ հարաբերությունների հարցին, որոնք, ըստ այս փաստաթղթի՝ Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն: Վիկտոր Դալլաքյանը ներկայացրեց իր դիրքորոշումը. «Հայ-վրացական հարաբերությունների մակարդակի էական ցուցանիշ եւ կարեւոր ուղղություններից
ՍԱՀՄԱՆՈՒՄ
ՍԱՀՄԱՆՈՒՄ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ ԲՅՈՒՋԵԻ ԱՎԵԼՑՈՒԿԸ Ըստ «Մեդիամաքս»-ի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, որ «ոչ 10, ոչ էլ 100 տարի հետո մենք չենք հանդուրժի ԼՂ-ի անջատումը»: Ի. Ալիեւն ասել է այս մասին՝ այսօր Բաքվում ելույթ ունենալով ադրբեջանցիների երկրորդ համաշխարհային համագումարում: Նա հայտարարել է, որ Ադրբեջանը տարեցտարի ուժեղացնում է ռազմական զորությունը, եւ այս տարի երկրի
Լսվեցին
Լսվեցին էներգետիկ խնդիրները ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ՝ «ՀՀ էներգետիկ անվտանգությունը» թեմայով: Լսումներին մասնակցում էր ինչպես ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, այնպես էլ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Վերջինիս ներկայությունը հիմք տվեց լրագրողներին ենթադրել, որ երեւի լուրջ ասելիք ունի, քանի որ եկել է լսումներին: Սակայն մի քանի րոպեից պարզ դարձավ, որ պաշտպանության
«ԳԵՂԱԿԱՆ
«ԳԵՂԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ» ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎՍ ՄԻ ՓՈՐՁ Այսօր «Ա1+»-ին փորձելու են վտարել Մարտի 17-ին, սկսած ժամը 12:00-ից, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իրեն իրավունք է վերապահում հարկադրաբար «Ա1+»-ի խմբագրությունը վտարել Գրիգոր Լուսավորիչ 15 հասցեում զբաղեցրած տարածքից: Այս մասին խմբագրությունն իմացել է երեկ երեկոյան, ժ. 17:15-ին, երբ ԴԱՀԿ աշխատակիցներն այցելել են խմբագրություն: ԴԱՀԿ ներկայացուցիչներն առաջարկել են


















































