Օրվա լրահոսը

«ԵՎՐԱԻՆՏԵԳՐՎՈՂ» ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ

Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրեցին ԵՄ-ի հետ համագործակցության նոր՝ «Արեւելյան գործընկերության ծրագիրը»:Ի՞նչ է, բացի ֆինանսական օժանդակությունից, երկու երկրներին տալիս եվրոպական եւ միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը, արդյո՞ք համընկնում են միջազգային կազմակերպությունների մասին հասարակությունների միջեւ եղած պատկերացումները եւ միջազգային կազմակերպություների՝ հարավկովկասյան երկրների հետ կապված սպասելիքները: Ստորեւ բերված հարցազրույցներով ավարտում ենք հայ եւ ադրբեջանցի մասնագետների՝ այս թեմային առնչվող

Փլուզում՝ Ալավերդիում

Ալավերդու բնակարանային ֆոնդը, որը իր մեջ ընդգրկում է շուրջ 175 բնակելի շենք, ծայրահեղ վթարային վիճակում է: Բնակարանների սեփականաշնորհումից հետո քաղաքապետարանը «ձեռքերը լվացել է» եւ մի կողմ քաշվել, ինչը հատկապես զգալի է սոցիալապես անապահով բնակչության համար: Մարդիկ չեն կարողանում վերանորոգել սեփական բնակարանները: Արդյունքում բնակելի շենքերում փլուզումներ են լինում: Մայիսի 6-ին, ժամը 16-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Էնգելսի

ՉԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ

«Առավոտը» արդեն ներկայացրել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների նախընտրական ծրագրերի իրավական, մշակութային, սոցիալական, քաղաքական բաժինների վերլուծությունները: Այս հրապարակմամբ անդրադարձել ենք նրան, ինչ Երեւանի կառավարման հայտ ներկայացրած ուժերը չեն խոստանում: Երեւանի շուկաներն ու շուկայամերձ տարածքներն այսօր ոչ հիգիենիկ, ոչ գեղագիտական, ոչ որեւէ այլ հարթությունում նորմալ վիճակում չեն. իրար գլխի լցված կրպակներ, ձեռքն ընկած նյութով

Դատավճիռը հրապարակվեց դատարկ դահլիճում

Սպանություն, որը չի բացահայտվում Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում հրապարակվեց Մեսրոպ Մաքոյանի սպանության գործով ամբաստանյալներ Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանների, Հրաչ Սահակյանի, Սերոբ Տեր-Մելիքսեթյանի դատավճիռը: Նրանք, ճիշտ է, բերվել էին դատարան, սակայն դատական նիստերի դահլիճում չէին եւ, ըստ լուրերի, հրաժարվել էին մտնել նիստերի դահլիճ: Ի դեպ, դահլիճում չէին 19-ամյա սպանված Մեսրոպ Մաքոյանի հայրը՝ Կամո Մաքոյանը,

«ԵՐԵՎԱՆԸ ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ ՉԷ»

Երեւանաբնակ Ռազմիկ Գեւորգյանի կարծիքով, Երեւանի քաղաքապետի ընտրություններով խախտվում են մայրաքաղաքի անկուսակցական բնակիչների իրավունքները: Զրուցակիցս 1965թ. ազգային-ազատագրական շարժման մասնակից է, խորհրդային տարիներին անլեգալ գործող Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) անդամ է: Մինչեւ 1988թ. աշխատել է ֆինանսների նախարարությունում: 1990-ին առաջադրվել էր Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածու՝ 53 ընտրատեղամասում: Նրա մրցակիցներն են եղել «Ավանգարդ» թերթի խմբագրի նախկին տեղակալ Այդին Մորիկյանն

Ամուսնությունների թիվն աճել է

Այս տարվա առաջին եռամսյակում գրանցված ամուսնությունների թիվն աճել է 2,2 %-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը: Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրական բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքերով՝ այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 4.569 ամուսնություն: Բաժնի պետի խոսքով, այս տարվա հունվար-մարտ ամիսներին գրանցված ամուսնալուծությունների թիվը նվազել է 3,1%-ով՝ նախորդ տարվա

Վետերանը նեղացած է

Երեկ «Առավոտի» խմբագրություն էր այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ա. Հովսեփյանը: Նա եկել էր ասելու, որ խիստ հիասթափված է, քանի որ այս տարի իրենց նվիրված մեծարման միջոցառումներն ըստ արժանվույն չէին կազմակերպվել: «Այս տարի բոլոր կարգ ու կանոնները վերացած էին: Նախագահը փոխվեց՝ կարգ ու կանոնն էլ հետը»: Վետերանի դժգոհությունն էր առաջացրել այն, որ մայիսի 9-ին ԽՍՀՄ

4 հազարից ավելի մարդ՝ խոզի գրիպ են

Երեկ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է ողջ աշխարհում խոզի գրիպով վարակվածների թիվը: Երեկվա դրությամբ՝ աշխարհի 29 երկրներում H1N1-ով հիվանդացել է 4 379 մարդ: Նշենք, որ մեկ շաբաթ առաջ Մեքսիկայի առողջապահության նախարարը հայտարարել էր, որ վարակն արդեն անկում է ապրում եւ նույն վտանգն այլեւս չի ներկայացնում: Չնայած դրան, ԱՀԿ-ն բոլոր երկրների, հատկապես՝ Մեքսիկայի առողջապահության ոլորտի

«Արմավիան» ինքնաթիռ կգնի

«Արմավիա» ընկերությունը Ռուսաստանից գնելու է առաջին «Sukhoi Superjet 100» քաղաքացիական ինքնաթիռը: Երեկ այս մասին հայտնել է «Քաղաքացիական ինքնաթիռներ Sukhoi» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Օլգա Կայուկովան: Նրա խոսքերով, «Արմավիայի» ղեկավարության ընտրությունը կապված է պատվիրած ինքնաթիռի հասարակ կոնֆիգուրացիայի հետ. «Կոնֆիգուրացիան որոշում է պատվիրատուն: Ինչքան հասարակ է լինում այն, այնքան ավելի հեշտ է պատրաստել ինքնաթիռ»: «Sukhoi

ՕՐ ՕՐԻ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

Թաղապետարաններն անօթեւանների համար ունեն ազատ բնակֆոնդեր, սակայն հատուկենտ անօթեւաններ են դրանից օգտվում: «10 տարի անտուն ենք: Վարձով էստեղից էնտեղ ընկած՝ բնակարան ենք փոխում: Հազիվ ենք հացի փող աշխատում, չենք հասցնում անգամ բնակարանի վարձը մուծել: Արդեն 6 ամիս է՝ տան տիրոջը պարտք ենք: Ես նույնիսկ գործազրկության նպաստ չեմ ստանում: Շուտով էս բնակարանից էլ կզրկվենք ու փողոցում

Իրանական գազը՝ Հայաստանում

Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մեր երկիրը կարող է Իրանից ստացված բնական գազի դիմաց արտադրել էլեկտրաէներգիա եւ վերադարձնել նրան: Այս ծրագրի մանրամասները քննարկելու համար երեկ Հայաստան է ժամանել Իրանի «Գազի արտահանման ազգային ընկերության» կառավարիչ Սեիդ Քասիզադեի գլխավորած պատվիրակությունը: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տեղեկացմամբ, առաջիկա մի քանի օրերին կքննարկվեն այդ

Հայաստանը կզրկվի՞ ՌԴ-ի օգնությունից

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին 15 տարիների ընթացքում Ռուսաստանն ընդառաջել է նախկին ԽՍՀՄ հանրապետություններին՝ նրանց միջազգային գներից մի քանի անգամ էժան էներգահումք վաճառելով։ Նրա խոսքերով. «Նշված ժամանակահատվածում մենք տասնյակ միլիարդավոր դոլարի չափով սուբսիդավորել ենք այդ երկրների տնտեսություններին: Սակայն այդ փուլն ավարտվել է եւ պետք է անցնել շուկայական հարաբերությունների: Մենք

ԱՄՀ-ն ոչ մի լավ բան չի կանխատեսում

Հայաստանի տնտեսական հեռանկարները 2009-2010 թվականներին բավականին հոռետեսական են: Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի 8 երկրների շարքում 5%-ով տնտեսական ետընթաց կարձանագրվի միայն Հայաստանում եւ 2%-ով՝ Ղազախստանում: Բացի այդ, 2010-ին համախառն ներքին արդյունքի աճ է սպասվում տարածաշրջանի բոլոր երկրներում, բացի Հայաստանից, որտեղ տնտեսական աճը կլինի զրոյական: Այս կանխատեսումները երեկ հրապարակել է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ): ԱՄՀ-ի հայաստանյան

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ՈՉԻՆՉ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Օպերատիվ շտաբի հավանությանն արժանացած որոշ ընկերությունների հավաստմամբ, հակաճգնաժամային ծրագրերի շարքում տրամադրվող վարկի պայմանները արտոնյալ չեն, քանի որ տոկոսադրույքները խիստ բարձր են: Հակաճգնաժամային ծրագրերի շարքում կառավարության օպերատիվ շտաբը հավանության է արժանացրել 16 կազմակերպությունների ներկայացրած բիզնես-ծրագրերը, որոնք կարող են հավակնել պետության աջակցությանը: «Առավոտն» այս թեմային արդեն անդրադարձել է (05.05.2009): Մասնավորապես նշել էինք, որ, ուսումնասիրելով այդ ընկերությունների ցանկն

«Ճիշտ ընտրություն կատարեք՝ հօգուտ մեր երկրի»

ԲՀԿ ներկայացուցիչները Գարեգին Նժդեհ հրապարակում հայտարարեցին. «Մենք ոչ մեկին չենք քննադատում, մենք ուղղակի ասում ենք՝ մենք ի վիճակի ենք, մենք կարող ենք»: Ի տարբերություն այլ կուսակցությունների «բակային» հանդիպումների, ԲՀԿ-ն անցկացնում է բազմամարդ հանրահավաքներ, հրապարակ են բերվում անթիվ ճերմակ դրոշներ, ցուցապաստառներ՝ «Մեր խոսքը՝ գործ է» կարգախոսով, բեմ են բարձրանում կուսակցության քաղխորհրդի գրեթե բոլոր անդամները, բեմում ուղղակի

ՊՐԱՀԱՅԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՕԳՏԱԿԱ՞Ր ԷԻՆ

Ըստ իշխանության՝ այո, ըստ ընդդիմության՝ ոչ, ըստ Դաշնակցության՝ «եսիմ» Պրահայում տեղի ունեցած հանդիպումների եւ քննարկումների արդյունքում ի՞նչ կստանա մեր երկիրը, ի՞նչ կփոխվի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում, ինչպե՞ս կզարգանան հայ-թուրքական հարաբերությունները. այս եւ մի շարք այլ հարցեր էինք ուղղում մեր մի խումբ զրուցակիցների: Ուրբաթ օրը ստացված պատասխանները խիստ իրարամերժ էին, սակայն ամենից հետաքրքիրը դաշնակցական գործիչների

ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ «Լեռնային Ղարաբաղը եւ նրա հարակից տարածքները քայլ առ քայլ կվերադարձվեն Ադրբեջանին»:  «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Բրայզայի այս հայտարարությունը՝ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նշեց. «Հեռու եմ այն մտքից, որ ամերիկացի համանախագահը նման հայտարարություն արած լինի, քանի որ նման անհիմն ու

ՀՅԴ-ն կբացի՞ մեր աչքերը

Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ ՀՅԴ-ն իշխանությունից հեռացել է, քանի որ իշխանությունների տարած «արտաքին քաղաքական կուրսը վտանգավոր կուրս է եւ չի համապատասխանում Հայաստանի ազգային-պետական շահերին»: Երեկ Հայ հեղափոխական դաշնակցությունը հյուրընկալվել էր «Մաշտոց» համալսարանում, որտեղ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների քարոզարշավի շրջանակներում հանդիպում էր համալսարանի ուսանողների հետ: ՀՅԴ բյուրոյի անդամ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հանդիպման ժամանակ ունեցած

ԲԱՑԵՔ ՓԱԿԱԳԾԵՐԸ

Բակո Սահակյանից պահանջում է Արցախի խորհրդարանի պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը – Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հերթական աղմկահարույց հայտարարություններն է արել` «Կարծում եմ, որ վերջ ի վերջո Ադրբեջանին վերադարձվելու են տարածքները, վերադառնալու են նաեւ ադրբեջանցի փախստականները։ Այս պահին չեմ կարող ասել, թե ի՞նչ կլինի Ղարաբաղի հետ։ Այն պետք է ունենա նոր կարգավիճակ։ Թե ինչպիսի՞, այս հարցի շուրջ

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՃՆՇԵԼ ՎԿԱՆԵՐԻՆ

Հայրենի իրավապահները բերման են ենթարկում քաղբանտարկյալների գործերով անցնող վկաներին Իշխանությունները սկսեցին զբաղվել բոլոր նրանցով, ովքեր սպառնում են տապալել «Յոթի» գործերն ու 7 քաղկալանավորներին առաջադրված մեղադրանքները: Խոսքն այդ գործերով անցնող այն վկաների մասին է, որոնք դատարանում հրաժարվել են իրենց նախաքննական մեղադրական ցուցմունքներից՝ ասելով, որ դրանք կորզվել են ֆիզիկական բռնությունների եւ հոգեբանական ճնշումների ազդեցության տակ: Հիշեցնենք, որ

«ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅՈՒՆՆ» ԱԶԴԵ՞Ց

Պրահայում Եվրամիության «Արեւելյան հարեւանություն» ծրագրին Հայաստանի ընդգրկման հաջորդ իսկ օրը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը որոշեց քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել ընդդիմության հետ: Ճիշտ է, առայժմ միայն առաջին դեմքի մակարդակով: Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

ՓՈՂԵՐՆ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԲԱՇԽՎԵԼ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին խնդրել է 2010-ին Հայաստանին տրամադրել ընդամենը $30 մլն ֆինանսական օգնություն, ինչը $18 մլն-ով քիչ է, քան ընթացիկ տարում: Այս մասին տեղեկացնում է «Մեդիամաքսը»: Աղբյուրի տեղեկացմամբ, Ամերիկայի հայկական համագումարում (ԱՀՀ) հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղին առհասարակ օգնություն չի նախատեսվում, մինչդեռ 2009-ի բյուջեով հատկացվել էր $8 մլն: Ինչ վերաբերում է արտաքին ռազմական

Սպանությունից 15 տարի հետո

1994 թ. մայիսի 2-ին, երբ հազիվ 12 օր էր մնացել ղարաբաղյան պատերազմում հրադադարի հաստատմանը, Երեւանում, իր տան շեմին դավադիր կրակոցով սպանվեց Գագիկ Սահակյանը: 15 տարի է անցել ողբերգական օրից: Գագիկ Սահակյանը մեկ անգամ չէ, որ եղել էր առաջին գծում: Մեկ անգամ չէ, որ անհրաժեշտ զենքը, զինամթերքը, պարենը, հագուստը կամ ռազմի դաշտում անհրաժեշտ որեւէ այլ բան

ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ՁԵՐ ԱՌՋԵՎ

Ես չգիտեմ՝ արդյոք ո՞վ եւ ինչպիսի՞ն կլինեի այսօր, եթե չլինեիք Դուք, իմ թանկագին Ուսուցիչ, իմ անմոռանալի ընկեր Վարդանյան: Արդեն 20 տարի է՝ դուրս եմ եկել Ձեր ամենօրյա խնամքից ու հսկողությունից, բայց այնքան մեծ էր Ձեր ազդեցությունն ինձ վրա, որ այն կկրեմ թերեւս էլի մի 20, 30, 40 տարի… Առ այսօր զարմանում եմ, թե որքան համբերություն,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օրերս մի շարք լրատվամիջոցներ սկսել են ահազանգել այն մասին, որ վրացական իշխանությունները պատրաստվում են կալանավորել Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամներ՝ «Ջավախք» ժողովրդական շարժում կազմակերպության նախագահ, Ախալքալաքի շրջանային սակրեբուլոյի նախագահի տեղակալ Նորիկ Կարապետյանին, «Վիրք» կուսակցության համանախագահ, Ախալքալաքի շրջանային սակրեբուլոյի պատգամավոր Դավիթ Ռստակյանին եւ «Ա-Ինֆո» լրատվական գործակալության տնօրեն Արտակ Գաբրիելյանին: Թե՛ Նորիկ Կարապետյանը,

ՄԵՐ ՈՒ ՆՐԱՆՑ ՇՈՈՒՆ ՈՒ ԲԻԶՆԵՍԸ

Պարզվում է, հայկական շոու-բիզնեսը որոշ ընդհանրություններ ունի ադրբեջանականի հետ: Հայաստանում էլ են սեւեռվում այն երեւույթի վրա, որ հայ երգչուհիներից շատերը երեխա են ունենում՝ առանց ամուսնանալու, Ադրբեջանում էլ: Մեզ մոտ էլ չեն հրապարակում երեխայի հոր անունը, այնտեղ էլ: Եվ պարտադիր էլ չէ, որովհետեւ դա որեւէ մեկի գործը չէ: Ադրբեջանցի KBH-ական, պրոդյուսեր Վադո Կորովինը, day.az-ին տված հարցազրույցում,

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽԱՆԴԵԼ

Մայիսի 7-ին Պրահայում ավարտվեց Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրի հիմնադիր համաժողովը, որի մասնակիցները՝ ԵՄ 24 պետություններ եւ նախկին ԽՍՀՄ 6 հանրապետություններ, ընդունեցին համատեղ հռչակագիր: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ «Արեւելյան գործընկերությունը» ուղղված է գործընկեր երկրներում քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումների սատարմանը եւ ԵՄ-ի հետ մերձեցման դյուրացմանը: Ռուսաստանին Պրահա չեն հրավիրել, ինչը խորացրել է

ՊԵՏԴՈՒՄԱՆ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻՆ

Ռուսաստանի Պետդուման մերժեց համասեռամոլության քարոզչության համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը, որի հեղինակներն էին կոմունիստները, լիբերալ դեմոկրատները եւ «Սպրավեդլիվայա Ռոսիան»: Newsru.com-ը հաղորդում է, որ նախագծին դեմ են քվեարկել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորները: Ըստ օրինագծի, քրեական հետապնդման պատճառ կարող է դառնալ համասեռամոլության քարոզչությունը, որը տեղ է գտնում հանրային ելույթում, հանրությանը ներկայացվող ստեղծագործության մեջ, կամ՝ ԶԼՄ-ներում: Նախագծի

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՍ ՄԻ ԼՐՏԵՍ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Երեկ Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ ռազմական փորձագետ եւ պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Վախթանգ Մայիսայան խոստովանել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ, Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին անձամբ որոշեց պատմել, թե ինչպես են վրացական հատուկ ծառայությունները ձերբակալել քաղաքագետ, Թբիլիսիի համալսարանի պրոֆեսոր Մայիսայային, որը պատերազմի ժամանակ, վերլուծական նյութերի

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ յոթերորդ  ԻՍԿԱԿԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Եվ Կիբուռը հառաչելով ասաց՝ «ախր Անդոն հեչ մոռանալու մարդ չէր», եւ ես արդարանալով ասացի՝ «ոչ թե մոռացել էի, այլ չէի հիշում», եւ Կիբուռն ասաց՝ «մոռանալն ու չհիշելը նույն բանն են», եւ ես արդարանալով ասացի՝ «համ Օդնային էի հիշում, համ էլ՝ Անդոյին. ուղղակի մտքովս չի անցել, որ էդ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930