Օրվա լրահոսը
ՀԱՅ ԼԵՍԲՈՒՀԻՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ
Նրանք odnoklassniki.ru-ում փորձում են «կպցնել» իրենց դուր եկած աղջիկներին Պարզվում է՝ միասեռականությանն արդեն նորմալ են վերաբերվում նաեւ Հայաստանում, այնքան նորմալ, որ ստորագրել ենք (2008 թ. դեկտեմբերի 9-ին) ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած նստաշրջանի ժամանակ արված հայտարարության տակ ու դրանով պարտավորվել պաշտպանել Հայաստանի համասեռամոլներին ու բացառել նրանց հանդեպ ցանկացած բռնություն ու վիրավորանք: Թե ում համար ընդունելի
ԲԱՐՁՐ ՏԵՂԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔ ՉԿԱ
Երեկ Հելսինկիում մեկնարկեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը Վերջին տարիներին գեղասահքի պաշտոնական առաջնություններում եւ միջազգային մրցումներում մեր հանրապետությունը հիմնականում ներկայացնում էր Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը: Սակայն նրանք, ինչպես «Առավոտը» տեղեկացրել է ժամանակին, հրաժեշտ են տվել մեծ սպորտին: Գլխավոր պատճառները երկուսն են եղել. նախ՝ Նաստյան անցած տարի վնասվածք էր ստացել, երկրորդ՝ նրանց այդպիսի որոշում կայացնել «հուշել» է
Հայաստանում՝ փողոցում բրեյք-դանս չեն պարում
Ըստ հայ բրեյքերի՝ իրենց սխալ կհասկանան Բրեյք-դանս կամ կոտրատվող պար: Սա պարային այն ուղղությունն է, որը մասնագետները կոչում են սպորտաձեւերի մեջ ամենապարայինը, պարային ուղղություններից՝ ամենասպորտայինը: Բրեյք-դանսն առաջացել է 1970-ականներին՝ Նյու Յորքի Բրոնքս կոչվող փողոցում, որը գտնվում է սեւամորթների թաղամասում: Այստեղ ժամանակին անընդհատ ավազակային կռիվներ էին լինում սեւամորթների եւ սպիտակամորթների միջեւ, որոնք ավարտվում էին արյունահեղություններով: Ժամանակի
ԽԱՌՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄՆ ԱՌՆԵԼՈՒ ԴԵՂԱՏՈՄՍ
Ըստ կանադահայ Վաղարշ Էհրամճյանի, հարկավոր է ավելացնել հայեցի կրթություն ապահովող վարժարանների ու մասնագետների թիվը: Հայրենիքում է մեր կանադահայ հայրենակից, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ՀՅԴ ներկայացուցիչ Վաղարշ Էհրամճյանը: «Առավոտի» հետ զրույցում նա ներկայացրեց կանադահայ գաղութի առանձնահատկությունները եւ այն խնդիրները, որոնց վրա ակնկալում է ՀՀ Սփյուռքի նախարարության ուշադրությունը: Պարոն Էհրամճյանը հայտնեց, որ Կանադայում ներկայումս բնակվում է 70-80 հազար
ՉԱՎԵՍԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ՝ ՎԱՏԻԿԱՆԻ ԴԵՄ Երեքշաբթի օրը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում անհայտ անձինք բենզին պարունակով տարաներ են շպրտել Վատիկանի ներկայացուցչության, մասնավոր հեռուստաընկերություններից մեկի ղեկավարի տան, ինչպես նաեւ՝ ընդդիմադիր ուսանողների վրա, որոնք ասուլիս էին անցկացնում՝ քննադատելով առաջարկվելիք սահմանադրական փոփոխությունները: Թե՛ Վատիկանը եւ թե՛ վերոհիշյալ հեռուստաալիքը բազմիցս քննադատել են Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին՝ իր իշխանությունը երկարաձգելու փորձի համար: Երջանիկ
«Կազմակերպված պետությունը»՝ Բելառուսում Անցած հանգստյան օրերին Մինսկի «կարմիր բերետավորներն» աշխատում էին իրենց ողջ ուժով: Ոստիկանները կանխում էին ընդդիմության բոլոր փորձերը՝ հարգանքի տուրք մատուցել 1990-ականներին անհետացած քաղաքական գործիչների եւ լրագրողերի հիշատակին: Ըստ «Նովայա իզվեստիա» թերթի, սկզբից իրավապահները դուրս մղեցին մոմեր տանող ցուցարարներին մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներից մեկից, իսկ այնուհետեւ թույլ չտվեցին նրանց աղոթել Սուրբ Հովսեփի տաճարում: Բռնաճնշումների
Սկսվել է շրջանավարտների հայտագրումը
Հունվարի 31-ից մարտի 15-ը այս տարվա դիմորդները պետք է կողմնորոշվեն, թե ինչ քննություններ են հանձնելու: Հունվարի 31-ից կսկսվի հանրապետության 2008-09թթ. շրջանավարտների հայտագրումը, դրանով իսկ Գիտելիքների թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հայտարարում է 2009 թ. պետական ավարտական եւ միասնական (բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացի սկիզբը: Միասնական քննությանը մասնակցելու համար այս տարվա շրջանավարտները պետք է իրենց կրթօջախներում լրացնեն դիմում-հայտեր,
ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ՉՈՒՆԻ
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի՝ 2008-ի «բացահայտումները» 2008-ին Հայաստանի 566 գիտնականի հանձնվել է գիտական աստիճանի վկայագիր, 283 գիտնական-մանկավարժի՝ գիտական կոչման դիպլոմ: Գիտական աստիճանի վկայագիր ստացածների 35,9 %-ը կանայք են, ինչը վերջին 10 տարիների ամենաբարձր ցուցանիշն է: Գիտության ամենաերիտասարդ թեկնածուն 23 տարեկան է, ամենատարեցը՝ 63, գիտության դոկտորի դեպքում նշված տարիքային սահմանը համապատասխանաբար 35-ն ու 74-ն են, դոցենտների շրջանում՝
«ՈՒԺԵ՞Ղ», ԹԵ՞ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«Այն երկիրը, որտեղ ծիծաղում են դատարանի վրա, բնականոն գոյություն ունենալ չի կարող»,- ասել է լեհ իրավագետ Մարեկ Նովիցկին Սկիզբը՝ նախորդ համարում: Միանշանակ կարելի է եզրակացնել, որ արդարության՝ հասարակայնորեն ընդունված պատկերացումները, որի իրականացման երաշխավորը իրավունքի գերակայության սկզբունքն է, այն հիմնարար գաղափարներից է, որն ընդունելի է բոլորի համար, կարող է դառնալ հասարակությունը միավորող եւ միասնականացնող հզոր եւ
Երբեմն բողոքները արդյունք են տալիս
Իջեւանի պոլիկլինիկայի շենքը չի սեփականաշնորհվի Իջեւանի պոլիկլինիկայի 28 աշխատողներ բողոք-նամակով դիմել էին ՀՀ նախագահին եւ վարչապետին: Ի թիվս այլ դժգոհությունների, նրանք մտահոգություն էին հայտնել, որ օպտիմալացման հետեւանքով (պոլիկլինիկան միացվել է Իջեւանի հիվանդանոցին) թերապեւտներին (ընտանեկան բժիշկներին) պոլիկլինիկայից տեղափոխել են Իջեւանի Մոր եւ մանկան կենտրոնի նախկին ավտոտնակները, ուր մի ժամանակ անասնագոմ է եղել, իսկ պոլիկլինիկայի մնացած անձնակազմը
ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ՏԱԳՆԱՊՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ
Տնտեսական ճգնաժամը Ալավերդիում ամեն օր մեծացնում է խուճապը: Առանձնապես շատ են անհանգստացած «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ԱՔՓ) ընկերության այն աշխատողները, որոնք, ընկերության երաշխավորմամբ, ամիսներ առաջ վարկեր են ստացել «ՎՏԲ-Հայաստան բանկից»: ԱՔՓ ընկերության վերահսկողական բաժնի վերահսկիչ Անահիտ Շավինյանը մեկ տարով 220 հազար դրամ վարկ է ստացել, իսկ նրա որդին՝ Նելսոն Շավինյանը, որ աշխատում է գործարանի պոմպակայանում որպես
«Տուժողը ես եմ»
Գրում է «Վարդաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արթուր Հովսեփյանը Արթուր Հովսեփյանը տեղեկացնում է, որ իր ընկերը՝ Վանաձորի բնակիչ Մարտուն Ջուլհակյանը, Վանաձորի կոլտնտեսային շուկայում ունեցել է թիթեղյա տաղավար, որտեղ միս է վաճառել: Շուկայի տնօրինությունը նրան առաջարկել էր քանդել տաղավարը եւ նույն տեղում կառուցել քարե երկու խանութ: Չունենալով դրամական միջոցներ՝ Մ. Ջուլհակյանը 1994 թ. դիմել է Արթուր Հովսեփյանին: Վերջինս
ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՎՃԻՌ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Երբ վկային կեղծամով են դահլիճ բերում Մեսրոպ Մաքոյանի սպանության գործով Երեւանի քրեական դատարանը (Ա. Ազարյան, Ե. Դարբինյան, Մ. Մարտիրոսյան կազմով) երեկ շրջիկ դատական նիստ էր հրավիրել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին մարզադահլիճում: Մոտ 4,5 ժամ տեւած դատական նիստի ողջ ընթացքին ամբաստանյալներ Սերոբ Տեր-Մելիքսեթյանը, Հրաչ Սահակյանը, Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանները հետեւեցին կանգնած, քանի որ ցրտի
«Երեւի ինձ մի օր կներես»
Մարինեից ընտանիքը հրաժարվել է, ինչ է, թե՝ նրան փախցնելուց հետո լքել են, ու նա հետ է եկել «Նա ինձ շատ էր սիրում, ու ես հավատում էի նրա ամեն մի խոսքին: Այդ ժամանակ կյանքն ինձ գունավոր մի երազ էր թվում: Սակայն հիմա իմ կյանքի ամեն մի ակնթարթից հիասթափվել եմ»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց 17-ամյա Մարինեն: Երկու
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱ՞Ր Է ՏԵՍՆՈՒՄ»
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկսել է աշխատանքից ազատել ընտրությունների ժամանակ իրեն «դավաճանած» կադրերին: Օրերս մեր խմբագրությանն էր դիմել Գյումրիի Նորավան թաղամասի մանկապարտեզի նախկին տնօրեն Ռուզաննա Ներսիսյանը, դժգոհելով, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, առանց հիմնավոր պատճառաբանության, հունվարի 8-ին իրեն ազատել է պաշտոնից: Տիկին Ռուզաննայի ներկայացմամբ՝ ինքն այդ մանկապարտեզում աշխատել է դեռեւս բացման օրվանից՝ 1986-ից, եւ, լինելով
Արժանացել է պատվավոր կոչման
Գնահատվել է «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի՝ Հայաստանի տնտեսության զարգացման գործում ունեցած ներդրումը: Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ, գործարար Հրանտ Վարդանյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում: Կոչումը տրվել է արդյունաբերության բնագավառում երկարամյա եւ բեղմնավոր աշխատանքի, տնտեսության զարգացման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի համար: Նշենք, որ Հրանտ
ՀԴՄ-ՆԵՐԻ ՆՈՐ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԸ՝ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ
«Ալեքսերվ» ընկերության տրամադրած ժապավենները շատ ՀԴՄ-ների չեն համապատասխանում, խանութներում էլ ստիպված տալիս են վիճակախաղի համար անպիտան կտրոններ: Հունվարի 1-ից շրջանառության մեջ դրված հաշվիչ դրամարկղային մեքենանների (ՀԴՄ) համար նախատեսված նոր ժապավենները բազմաթիվ խնդիրներ են առաջացրել: Պարզվում է, որ այդ ժապավենները հաճախ չեն համապատասխանում ՀԴՄ-ներին, քանի որ արտադրված են ստանդարտ չափերով, իսկ վաճառքի կետերում եւ սպասարկման օբյեկտներում
ՀԱԿ-ը կստիպի բացահայտել «Մարտի 1»-ը
Եթե դա իշխանությունը չանի սեփական կամքով Երեկ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողներին ներկայացրել է ՀԱԿ-ի հայտարարությունը, որը տեղ է գտել մեր թերթի իններորդ էջում: Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հեռանկարին՝ նա կարծիք է հայտնել, թե այդպիսի որոշում ընդունելու համար բոլոր հիմքերը կան, քանի որ ԵԽԽՎ երկու բանաձեւերի պահանջների կատարման
ԴԺՎԱՐ ԹԵ ՄԵԶ ՊԱՏԺԵՆ
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը ձայնից զրկելու հեռանկարին անդրադառնալով՝ ասում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Վերջին երկու շաբաթների ընթացքում ամենաշատ քննարկվող թեման, թերեւս, հաջորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկել-չզրկելն է: ԵԽ-ին Հայաստանի անդամակցությունից ի վեր առաջին անգամ է, որ մեր երկիրը կանգնած է նման իրական վտանգի առաջ: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն արդեն 10 ամիս ՀՀ
ԸՄԲՌՆՈՒՄՈ՞Վ ԵՆ ՄՈՏԵՑԵԼ
Երեկ ասուլիսում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությանը՝ մինչեւ ամառ ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Միշտ էլ պետք է լավատես լինել, բայց այդպիսի հնարավորություն կլինի այն ժամանակ, երբ որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում կցուցաբերի եւ կգնա իսկապես լուծումների։ Բայց այդպիսի հայտարարություններին ես մի քիչ
Բանա՞կ, թե՞ կալանավայր
Պաշտպանության նախկին փոխնախարարի դիտարկումները բանակային ռեֆորմների մասին «Բանակային ռեֆորմներն ընդհանրապես իրականացվում են կայուն խաղաղության պայմաններում, երբ երկիրը գիտի, որ գոնե մի տասնամյակ ունի խաղաղության տարիներ: Եթե ունես պատերազմի մշտական սպառնալիք՝ նման փոփոխությունների գնալը շատ վտանգավոր է»,- կարծում է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ նկատի ունենալով ընդունված «Պաշտպանության մասին» նոր օրենքը եւ ԱԺ-ում շրջանառվող «Զինապարտության մասին»
ՈՒՂԵՂՆԵՐԻ «ԱՐՏԱԿԱՐԳ» ԼՎԱՑՈՒՄ -3
«Քոռ շուն» եւ «տականք» վիրավորանքները պետական մարմինների պաշտոնական տեղեկատվությո՞ւն էին Արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռոբերտ Քոչարյանի 2008-ի մարտի 1-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ 20-օրյա ժամկետով սահմանվում էր մասնավորապես հետեւյալ սահմանափակումը. «Զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում»: Պարզվեց, որ նախագահի հրամանագիրը պարտադիր էր միայն
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
Այսպես գնահատեց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մեր վիճակը «Առավոտի» հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ ինքը ստույգ տեղեկություն չունի, թե ինչ է կատարվելու Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հետ, եւ տեղեկացված է այնքանով, որքանով այդ մասին գրվել է մամուլում, սակայն, նրա կարծիքով, ժամանակին Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսգրքի նաեւ այս հոդվածին, որովհետեւ
ՄԵԿԸ ՉԻ ԲՌՆԱԲԱՐԵԼ, ՄՅՈՒՍՆ ԷԼ ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՐԵԼ
«Օդնոկլասնիկի» սրճարանում միջադեպի վերաբերյալ քրգործով խուլիգանության եւ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար (որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) մեղադրվող Արմեն Սարգսյանի, Սամվել Ալիխանյանի եւ Սահակ Ազիզբեկյանի մասով նախաքննությունն ավարտվել է եւ 2009 թ. հունվարի 8-ին գործն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան: Այս մասին «Հետքին» հաղորդել են ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից: Նախաքննության
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՊԱՀՎԱԾՔ
Իմ պայքարի ընկեր Վարդգես Գասպարին արձագանքել էր իմ՝ նոյեմբերի 11-ին «ԺԵ»-ում տպագրված «Այսօրվա մտավորականությունը հիմնականում խորհրդային համակարգի խոտանն է» հոդվածին: Վարդգեսը գրում է, որ մի երկու ամիս առաջ նամակ-հարցաշար է գրել իր կողմից հարգված Պերճ Զեյթունցյանին, որում մասնավորապես ասվում է, թե ինչու է իր վարկն ի սպաս դրել հանցագործ ռեժիմին, որին Զեյթունցյանը պատասխանել է, որ
Կապուտիկյանի հիշատակին
Երեկ ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը կդառնար 90 տարեկան: Այդ առիթով Կոմիտասի անվան այգու Պանթեոն՝ նրա շիրիմին այցի էին եկել գրչակից ընկերներն ու հարազատները, երկրպագուներն ու ստեղծագործության սիրահարները: «Այսօր, երբ մտածում ենք վերջին տասնամյակների մեր անցած ճանապարհի, ազգային ձեռքբերումների, դժվար տարիների հաղթահարման, արցախյան գոյամարտում տարած հաղթանակի մասին, հասկանում ենք, որ այդ հաղթանակը նաեւ այն հոգեկան
Հաղթողը կդառնա չեմպիոն Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 69-րդ առաջնության մասնակիցները հայտարարված մեկօրյա հանգստից հետո երեկ վերսկսեցին պայքարը: 8-րդ տուրում խաղատախտակների առջեւ հանդիպում էին Աշոտ Անաստասյանն ու Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը, Արտաշես Մինասյանն ու Տիգրան Քոթանջյանը, Ավետիք Գրիգորյանն ու Արա Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Տիգրան Նալբանդյանը, Զավեն Անդրիասյանն ու Էլինա Դանիելյանը, Լեւոն
ԻՆՉՊԵՍ ԵՎ ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ
Մելբուռնում մեկնարկեց թենիսի «Մեծ Սաղավարտի» 2009 թվականի չորս մրցաշարերից առաջինը՝ «Australian Open»-ը: Տղամարդկանց մենախաղերում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը մեկնարկային տուրում 6/1, 4/6, 6/2, 6/3 հաշվով պայքարից դուրս մղեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարկ Ժիկելին: Մեր հայրենակիցը հաջորդ մրցաշրջանում հանդիպելու է շվեդ Ռոբին Սոդերլինգի հետ:
Հունվարի 21
ԽՈՅ (21.03-20.04)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Վարձահատույց լինելու ժամանակն է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Զվարճանալու փոխարեն մտածեք աշխատանք գտնելու մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Սպորտով զբաղվելը կօգնի լիցքաթափվել: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Զբաղվեք երեխաների դաստիարակությամբ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հետեւեք ձեր առողջությանը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Կենտրոնացեք աշխատանքի վրա: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Մի մոռացեք ընկերներին: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21. 12)- Հաճելի հեռախոսազանգը ձեզ կզարմացնի: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Անակնկալներն
ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Եթե հարսանյաց արարողության ժամանակ քոր է գալիս հարսի ձախ ափը, դա խորհրդանշում է, որ նա ապրելու է հարուստ եւ անհոգ կյանքով, իսկ աջի դեպքում՝ ընտանիքում ուրախության պակաս չի ունենալու: Այս եւ նմանատիպ այլ սովորույթներով են դարեր շարունակ առաջնորդվել աշխարհի շատ ժողովուրդներ: Հայերս էլ սնահավատության պակաս չունենք, եւ նույնիսկ շատերը, գերի դառնալով նման սովորույթներին, մեծ


















































