Օրվա լրահոսը

ՄԱՀԱՑԵԼ Է ԾՆՆԴԿԱՆԸ

Երեկ Երեւանի «Մոր եւ մանկան առողջության պահպանման հանրապետական» կենտրոնի (Մարգարյան) ծննդատանը ծննդաբերության ժամանակ մահացել է 24-ամյա Ալլա Խաչատրյանը: Ըստ նախնական տեղեկությունների, ծննդկանը մահացել է երակում արյան խցանման պատճառով: Երիտասարդ կինը մահանալուց առաջ զույգ երեխա է լույս աշխարհ բերել: Միջադեպի ժամանակ հիվանդանոցի ողջ բժշկական անձնակազմը ոտքի է հանվել, սակայն կնոջն այդպես էլ չի հաջողվել փրկել: Մահվան

Կանգառը բռնագրավել են

Թիվ 69, 55 եւ 31 երթուղայինները մարդկանց համար գլխացավանք են ստեղծում «Երիտասարդական» մետրոյի հարակից տարածքի կանգառից հնարավոր չէ երթուղային նստել, քանի որ թիվ 69 եւ 55 երթուղային տաքսիները կայանում են անմիջապես կանգառի տարածքում. դա նրանց վերջնականգառն է: Բացի այն, որ իրենց «չվերթին» սպասող միկրոավտոբուսները կանգառից օգտվող ուղեւորներին մղում են դեպի փողոց՝ վտանգելով նրանց կյանքը, այդ

ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԻԱՍԻՆ ԴՊՐՈՑ ԳՆԱՆ

Լուսանկարներում պատկերված այս փոքրիկ երեխաները դպրոց հաճախելու համար պետք է ոտքով 4 կմ ճանապարհ գնան Ազատամարտիկ, 2-րդ կարգի հաշմանդամ Գագիկ Հովհաննսիյանը 11 երեխա ունի՝ 7 տղա եւ 4 աղջիկ: Դեռ պետք է մեկն էլ ունենա, քանի որ ուխտել է զոհված 12 ընկերների անուններով կոչել երեխաներին: Ավագը՝ Ռաֆայելը, զբաղվում է անասնապահությամբ, Ռոբերտը ծառայում է բանակում, իսկ

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՈՆՈՒՍԸ

Հարկային ծառայության ինտերնետ կայքում կարդում ենք. «Այսուհետեւ «շահում» են նաեւ չշահած կտրոնները. բոնուս՝ չշահած կտրոնների համար»: Ըստ հարկային ծառայության՝ 2009 հուլիսի 1-ից սկսած, առաջին բոնուսներն են տրամադրվում չշահած ՀԴՄ կտրոններ ունեցող քաղաքացիներին: ՀՀ կառավարության որոշման համաձայն, ապրիլի 1-ից, յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում քաղաքացիների ձեռք բերած եւ վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների համար հաջորդ եռամսյակի ընթացքում կտրամադրվեն կատարած

ՁԻԱՀ-ն ու բնապահպանները

Բնապահպանության նախարարության նախկին, բայց առայժմ գործող կայքում՝ www.mnpiac.am, զետեղված են մի քանի բնապահպանական լուրեր: Դրանց շարքում է նաեւ այսպիսի բովանդակությամբ նորություն. «Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Համաձայն ԱՀԿ տվյալների, ներկայումս մոտ 33.2 մլն մարդ է վարակված ՄԻԱՎ-ով: Այս տարի գրանցվել են 2.5 մլն ՄԻԱՎ-ով վարակվածների եւ 2.1 մլն մահվան դեպքեր»: Այս լուրի

Ամենաերկարը հայկական ճոպանուղին կլինի

Հաջորդ տարի Հալիձորից Տաթեւ տանող ճոպանուղի կկառուցվի: 5,7 կմ երկարությամբ այդ ճոպանուղին իր դասում աշխարհում կլինի ամենաերկարը: Երեկ «Կոնգրես» հյուրանոցում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ ) եւ ճոպանուղիների կառուցման շվեյցարական ընկերության միջեւ ստորագրվեց կառուցման պայմանագիրը: Ընդհանուր արժեքը կազմում է 6,8 մլն եվրո: Շվեյցարական ձեռնարկության ծրագրերի գծով ղեկավար Նիկլաուս Մոզերն էլ վստահեցրեց, որ ճոպանուղին համապատասխանելու է

Պատահարներ՝ ուսման պակասից

«Այսօր Երեւանի ավտոպարկը փոխվել է եւ համալրվել նոր, արագընթաց արտասահմանյան ավտոմեքենաներով, իսկ վարորդների տարիքն ավելի երիտասարդացել է: Նրանցից շատերը չեն տիրապետում երթեւեկության անգամ ամենատարրական կանոններին»,- օրերս նման խնդրով «Առավոտին» էր դիմել տրանսպորտի ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող ինժեներ Էդիկ Համբարձումյանը: Նրա խոսքերով. «Այսօրվա ավտոդպրոցները համարյա ձեւական բնույթ են կրում: Ժամանակն է բոլոր ավտոդպրոցները պետականացնել

Թանկարժեք մետաղներն էժանացել են

Հայաստանում ընթացիկ շաբաթվա համար (13.07-19.07) սահմանված մեկ գրամ ոսկու գինը, անցած շաբաթվա համեմատությամբ, անկում է ապրել: «ՀՀ թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության տվյալներով, մեկ գրամ ոսկու գինը շաբաթվա ընթացքում իջել է 0,5%-ով, մինչեւ մոտ 10 հազար 787 դրամ, արծաթը՝ 4,2%-ով, մինչեւ մոտ 152 դրամ, պլատինը՝ 4%-ով, մինչեւ 13 հազար 198 դրամ: Այս

ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՄԵԶ ՎՆԱ՞Ս Է

Ըստ ՀՅԴ-ի՝ միջազգային փորձագետները ուսումնասիրել են ու պարզել, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարկային-մաքսային օրենսդրությունների պատճառով անհավասար դաշտ կստեղծի: Հայ-թուրքական սահմանի բացման լավ ու վատ կողմերի մասին բազմաթիվ քննարկումներ են լինում: Շատ միջազգային փորձագետներ գտնում են, որ ցանկացած սահմանի բացում լավ է եւ սահմանակից երկրների տնտեսության զարգացման համար լուրջ խթան է: Սակայն կան նաեւ մասնագետներ, որոնց

Ինչո՞ւ է օրինապաշտ վարչապետն ընդվզում

Եվրոպական դատարանի առջեւ Արդեն մեկ շաբաթ է, որ իմ անձնական նախաձեռնությամբ համարյա ամեն օր ժամը 19:00-ից 21:00-ը ակցիա եմ անում Կոմիտասի արձանի մոտ: Հարակից սյուներին կապում եմ թել (4-5 մ) ու կախում «Ա1+»-ի վերահեռարձակումը պահանջող կարգախոսներ եւ իհարկե՝ «Ա1+»-ի օրվա հետաքրքիր նյութերի քսերոպատճենները: Դա, անկեղծ ասած, առանձնապես չի հետաքրքրում անցորդներին: Ինձ ավելի հաճախ այցելում են

ԵԹԵ ՉԵՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ՝ ԳՈՆԵ ՉԽԱՆԳԱՐԵՔ ԻՆՁ

Ասում է «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում է «Ա1+»-ի եւ շատ քաղհալածյալների շահերը: – Չնայած ԵԽԽՎ բանաձեւերում արդեն երկրորդ անգամ է տեղ գտնում «Ա1+»-ին հեռարձակման արտոնագիր չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի կատարումը չհետաձգելու պահանջը՝ ըստ ամենայնի, չի վերացվելու մրցույթ չհայտարարելու արգելքը, այն պատճառաբանությամբ, թե միեւնույն

ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՉԵՆՔ ԳՆԱԼՈՒ

ՀՀԿ մամուլի խոսնակ, խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ, իր կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արդեն հոգնել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վարած երկակի քաղաքականությունից: Ըստ Հանրապետական պատգամավորի, բանակցային սեղանին դրված է մի փաստաթուղթ, բայց իր երկրի ներքին «սպառման» համար Իլհամ Ալիեւը բոլորովին այլ հայտարարություններ է անում: ՀՀԿ մամուլի խոսնակի ներկայացմամբ,

ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ՝ ՊԱՐՍԱՎԱՆՔ

«Մադրիդյան սկզբունքների իրագործումն անմիջականորեն հարվածում է Հայաստանի պետական-ազգային անվտանգությանը, ինչը հայրենիքի դավաճանության ուղղակի վկայություն է: Մադրիդյան սկզբունքներն այժմ դարձել են լակմուսի թուղթ, որը հստակորեն գծում է պետական մտածողության եւ պետական դավաճանության միջեւ առկա սահմանը: Նվազագույնը հասարակական պարսավանքի (իսկ իրականում՝ քրեական պատասխանատվության) է արժանի յուրաքանչյուր անհատ, քաղաքական գործիչ կամ կուսակցություն, ով կանցնի այդ ջրբաժանը. տարբերությունը միայն

ՍԴ-Ն ԵՎ «ԲՋՆԻՆ»

Փաստաբաններից շատերը մեծ հույսեր են կապում Սահմանադրական դատարանի հետ ու կարծում, թե ՍԴ-ն կարող է ՀՀ արդարադատության համակարգը դնել ճիշտ հիմքերի վրա: Դրա վառ ապացույցն է ՍԴ-ի «ապտակը» դատական համակարգին՝ հավատարմագրված փաստաբանների ինստիտուտը վերացնելու, քրեական դատարանների, վարչական դատարանի վճիռների ուժի մեջ մտնելու հարցերի կապակցությամբ, նաեւ այն, որ վերջինս օրենքների սահմանադրականության հարցը որոշելու ժամանակ վեր է

ՍԴՀԿ-ն կոչ է արել ու զգուշացրել

Երեկ Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչությունը առանձին հայտարարությամբ անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումներին եւ շրջանառվող տեղեկություններին, թե՝ հուլիսի 17-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը տալու է իր վերջնական համաձայնությունը՝ բանավոր կամ գրավոր տեսքով, ղարաբաղյան հարցի սկզբունքային լուծումների վերաբերյալ: «Այդ սկզբունքները, դատելով տեղեկատվական արտահոսքերից, չափազանց անբարենպաստ են հայկական կողմի համար

Բոյկոտե՞լ էին, թե՞ դեմ էին քվեարկել

Հուլիսի 6-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի նորընտիր ավագանին արտահերթ նիստ էր գումարել, որի օրակարգային հարցերից մեկը վերաբերել էր Երեւանի 2009 թ. բյուջեի հաստատմանը: Քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, հիշյալ նիստին մասնակցել էր ավագանու 47 անդամ, ու բյուջեն էլ հաստատվել էր: Թե ձայների ի՞նչ հարաբերակցությամբ՝ ասված չէ: «Առավոտի» տեղեկություններով, սակայն, նիստին մասնակցած ավագանու

Կզբաղվեն շարքային քաղաքացիների գործերով

Հայ ազգային կոնգրեսում, բացի վաղուց արդեն ձեւավորված պետաիրավական հանձնաժողովից, այլեւս գործելու է նաեւ իրավական պաշտպանության կենտրոն, որի շրջանակներում հիմնելու է ՀՀ քաղաքացիների խախտված ու ոտնահարված իրավունքների եւ ազատությունների արձանագրման, հաշվառման հատուկ շտեմարան-քարտադարան: Հիշյալ կառույցների գործունեությունը համակարգող Գագիկ Ջհանգիրյանի մատուցմամբ, այստեղ հավաքվելու, գրանցվելու եւ դասակարգվելու է պետական կառավարման, ՏԻՄ ու նաեւ իրավապահ մարմինների եւ դրանց պաշտոնատար

«ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ Է»

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը վստահ է, որ ավելի լավ է հարցը լուծել իրատեսական ճանապարհով, քան ընդհանրապես չլուծել: – Համանախագահները հրապարակեցին մադրիդյան սկզբունքների, այսպես կոչված, փոփոխված տարբերակը, որն աղմուկ է առաջացրել բոլոր կողմերում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Արցախում: Ի՞նչ է սա նշանակում, փաստորեն այս սկզբունքները ոչ մեկի սրտով չեն կամ գուցե՝ բոլորի՞ սրտով են: Ամեն անգամ, այս տարիներին,

ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԷԼ Է ԶԱՐՄԱՑԱԾ

Ինչո՞ւ իր նկատմամբ համաներում կիրառվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ եւ նախկին քաղկալանավոր, իսկ այսօր Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնաժողովի եւ իրավական պաշտպանության կենտրոնի աշխատանքները համակարգող Գագիկ Ջհանգիրյանը ազատ արձակվելուց հետո երեկ առաջին անգամ հանդիպեց լրագրողների հետ: Ինչպես եւ ակնկալվում էր, նրան ուղղված հարցերը բազմաթիվ ու բազմաբնույթ էին, ուստի՝ մենք կներկայացնենք Գագիկ Ջհանգիրյանի՝ բացառապես «Առավոտի»

«ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴ»

Երեկ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը իր հրավիրած ասուլիսի ժամանակ իր անհամաձայնությունը հայտնեց «Առավոտի» կողմից իրեն ուղղված հարցադրման նախաբանում օգտագործված՝ «որպես ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ» ձեւակերպման հետ: «Ես ձեր հարցադրման հետ համամիտ չեմ եւ պիտի ուղղեմ: Եթե ես իրավաբան եմ, մեր պետությունն էլ իրավական պետություն է, ապա ես մինչեւ այժմ ՀՀ գլխավոր

Հուլիսի 14

ԽՈՅ (21.03-20.04)- Աշխատանքից հետո կարող եք լիարժեք լիցքաթափվել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Գործընկերների կողմից արված կատակներին հումորով վերաբերվեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն անցկացրեք սիրելիի հետ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ կխանգարի: ԿՇԵՌՔ

«ԳՈՒՆԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ»

Ի՞նչ գիտենք այդ մասին… Բժիշկ-գիտնականների հետազոտությունները պարզել են, որ մարդուն տարվա ընթացքում առողջ, առույգ լինելու եւ զգալու համար անհրաժեշտ է ստանալ բավարար քանակությամբ լույս եւ գույն: Այդքան անհրաժեշտ «գունային թերապիան», ինչպես համոզված են բժիշկները, մարդիկ կարող են նաեւ «ընդունել» ինքնուրույն. օրինակ՝ հնարավորինս շատ զբոսնելով մաքուր օդում կամ օգտագործելով հատուկ լուսային լամպեր… Այս մեթոդը շատ օգտակար

Օրիգամին հայկականացվում է

Ճապոնական ձեռարվեստն ու բեմադրված քնարերգությունը՝ հայերի մատուցմամբ «Նոր քայլ» նախագծի շրջանակներում օրերս Գեղագիտական ազգային կենտրոնի (ԳԱԿ) ցուցասրահում բացվեց ճապոնական օրիգամիի ցուցահանդես, որին հաջորդեց «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ…» խորագրով դասական ճապոնական քնարերգության թատերականացված բեմադրությունը: Ցուցասրահում ներկայացված էին կենտրոնի սաների աշխատանքները: Դեկորատիվ կիրառական արվեստի ստուդիայի ձեռարվեստի խմբի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ աշխատանքները հավաքվել

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՊԱՀՈՎ ՍԵՔՍՈՎ ԶԲԱՂՎԵԼ

Պահպանակ օգտագործելը չի խոչընդոտում հայկական ճիշտ դաստիարակությանը «Խնդրում ենք Ձեզ օգնել մեզ կանխել ՁԻԱՀ-ի դեպքերը, որից 1981 թվից մինչ օրս մահացել է շուրջ 25 միլիոն մարդ…», «Աշխարհում ՁԻԱՀ-ից տարեկան մահանում է 2.1 միլիոն մարդ, ամեն օր՝ 5736, ամեն ժամ՝ 239 մարդ…», «Աշխարհում ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց թիվը շարունակ աճում է», «Զբաղվեք անվտանգ սեքսով, օգտագործեք պահպանակներ՝ զերծ

ՇՏՈՒՐՄԸ ՊԱՀՊԱՆԵՑ WBA-Ի ԳՈՏԻՆ

Հուլիսի 11-ին չեմպիոնական գոտի նվաճելու անհաջող փորձ արեց եւս մի հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ: Միջին քաշային կարգում EBU-ի չեմպիոն եւ WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոնության պարտադիր հավակնորդ Խորեն Գեւորը (Գեւորգյան) միավորներով՝ 113:115, 113:115, զիջեց Ֆելիքս Շտուրմին:

ՄԵԿ «ԱՐԾԱԹ» ԵՎ ԵՐԿՈՒ «ԲՐՈՆԶ»

Բելգրադում ավարտվեցին 25-րդ համաշխարհային ուսանողական խաղերը, որի ծրագրում ընդգրկված 15 մարզաձեւերից Հայաստանի ուսանող մարզիկները մասնակցեցին չորսին՝ ձյուդո, թեքվանդո, սուսերամարտ, սեղանի թենիս: Ունիվերսիադայում թեքվանդոյիստ, մինչեւ 78 կգ քաշային Արման Երեմյանի նվաճած բրոնզե պարգեւի մասին արդեն տեղեկացրել ենք: Սերբիայի մայրաքաղաքում մեր թիմերից ավելի հաջող են հանդես եկել ձյուդոյիստները, որոնք Հայաստանի ընդհանուր թիմային հաշվարկին բերել են եւս մեկ

Ակուտագավան՝ հայկական մեկնաբանությամբ

Ճապոնական ստեղծագործության հայկական բեմադրությունը Օրերս առաջին անգամ հայ հանդիսատեսի դատին ներկայացվեց ճապոնացի գրող Ռ. Ակուտագավայի «Թավուտում» ստեղծագործության բեմադրությունը: Նախաձեռնությունը Երեւանի թատրոնի ու կինոյի ինստիտուտի ուսանողներինն էր: «Թավուտում» ավազակը հարձակվում է ճանապարհին շրջող ամուսինների վրա, տիրանում կնոջը եւ սպանում ամուսնուն: Թվում է՝ դատական արձանագրությունները բավարար են հանցանքի համար իրավական վճիռ կայացնելու, սակայն ամեն ինչ այլ հունով

ԱԲՐԱՀԱՄԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ IBF-Ի ԳՈՏՈՒՑ

Միջին քաշային կարգում IBF-ի աշխարհի գործող, անպարտելի Արթուր Աբրահամը, որն այս քաշային կարգում անցկացրած 30 մենամարտերն էլ ավարտել է հաղթանակով (24-ը նոկաուտով), այդ ընթացքում 10 անգամ պաշտպանելով չեմպիոնական տիտղոսը, վերջնականապես որոշել է իր գահը թափուր թողնել եւ տեղափոխվել հաջորդ քաշային կարգ: Այս նորությունը IBF-ի ղեկավարությանը հայտնելու նպատակով նա մեկնել է Նյու Յորք, որտեղ գոտին անձամբ

ՎԻԿԸ ՊԱՐՏՎԵՑ ԻՐ ԻՍԿ ՍԽԱԼՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի՝ պրոֆեսիոնալ ռինգում յոթերորդ չեմպիոնական գոտին նվաճելու առաջին փորձը չհաջողվեց: Թեթեւագույն (մինչեւ 53,525 կգ) քաշային կարգում նրա մենամարտը գանացի Ժոզեֆ Ագբեկոյի հետ մրցավարների որոշմամբ՝ 116:111, 114:113, 114:113, ավարտվեց այդ քաշային կարգում IBF-ի վարկածով գործող չեմպիոնի հաղթանակով: Սանրայզ քաղաքի «Բանկ Ատլանտիկ» սրահում մրցակիցները մենամարտեցին նախատեսված բոլոր 12 ռաունդների

ՔԵՖԻ ՆՈՐ ՕԲՅԵ՞ԿՏ

Շաբաթ օրը Երեւանի քաղաքապետարանում կայացավ կանադահայեր Հակոբ Ապաճյանի եւ Ծովիկ Լատոյանի հարսանիքը, որը նախաձեռնել էր ՀՀ Սփյուռքի նախարարությունը՝ «Ամուսնություն հայրենիքիս օրհնությամբ» շարժման շրջանակներում: Նախաձեռնությանը միացել էր նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Ինչքան շատ լինեն հայկական հարսանիքներն ու հայազգի բալիկների ծնունդները՝ այնքան լավ: Իսկ եթե ընտանիք կազմողները օտար հողում ծնված հայեր են եւ նպատակն էլ՝ իրենց ցանկությամբ Արարատի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031