Օրվա լրահոսը

ՀԴՄ-ՆԵՐԻ ՆՈՐ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԸ՝ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ

«Ալեքսերվ» ընկերության տրամադրած ժապավենները շատ ՀԴՄ-ների չեն համապատասխանում, խանութներում էլ ստիպված տալիս են վիճակախաղի համար անպիտան կտրոններ: Հունվարի 1-ից շրջանառության մեջ դրված հաշվիչ դրամարկղային մեքենանների (ՀԴՄ) համար նախատեսված նոր ժապավենները բազմաթիվ խնդիրներ են առաջացրել: Պարզվում է, որ այդ ժապավենները հաճախ չեն համապատասխանում ՀԴՄ-ներին, քանի որ արտադրված են ստանդարտ չափերով, իսկ վաճառքի կետերում եւ սպասարկման օբյեկտներում

ՀԱԿ-ը կստիպի բացահայտել «Մարտի 1»-ը

Եթե դա իշխանությունը չանի սեփական կամքով Երեկ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողներին ներկայացրել է ՀԱԿ-ի հայտարարությունը, որը տեղ է գտել մեր թերթի իններորդ էջում: Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հեռանկարին՝ նա կարծիք է հայտնել, թե այդպիսի որոշում ընդունելու համար բոլոր հիմքերը կան, քանի որ ԵԽԽՎ երկու բանաձեւերի պահանջների կատարման

ԴԺՎԱՐ ԹԵ ՄԵԶ ՊԱՏԺԵՆ

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը ձայնից զրկելու հեռանկարին անդրադառնալով՝ ասում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Վերջին երկու շաբաթների ընթացքում ամենաշատ քննարկվող թեման, թերեւս, հաջորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկել-չզրկելն է: ԵԽ-ին Հայաստանի անդամակցությունից ի վեր առաջին անգամ է, որ մեր երկիրը կանգնած է նման իրական վտանգի առաջ: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն արդեն 10 ամիս ՀՀ

ԸՄԲՌՆՈՒՄՈ՞Վ ԵՆ ՄՈՏԵՑԵԼ

Երեկ ասուլիսում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությանը՝ մինչեւ ամառ ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Միշտ էլ պետք է լավատես լինել, բայց այդպիսի հնարավորություն կլինի այն ժամանակ, երբ որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում կցուցաբերի եւ կգնա իսկապես լուծումների։ Բայց այդպիսի հայտարարություններին ես մի քիչ

Բանա՞կ, թե՞ կալանավայր

Պաշտպանության նախկին փոխնախարարի դիտարկումները բանակային ռեֆորմների մասին «Բանակային ռեֆորմներն ընդհանրապես իրականացվում են կայուն խաղաղության պայմաններում, երբ երկիրը գիտի, որ գոնե մի տասնամյակ ունի խաղաղության տարիներ: Եթե ունես պատերազմի մշտական սպառնալիք՝ նման փոփոխությունների գնալը շատ վտանգավոր է»,- կարծում է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ նկատի ունենալով ընդունված «Պաշտպանության մասին» նոր օրենքը եւ ԱԺ-ում շրջանառվող «Զինապարտության մասին»

ՈՒՂԵՂՆԵՐԻ «ԱՐՏԱԿԱՐԳ» ԼՎԱՑՈՒՄ -3

«Քոռ շուն» եւ «տականք» վիրավորանքները պետական մարմինների պաշտոնական տեղեկատվությո՞ւն էին Արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռոբերտ Քոչարյանի 2008-ի մարտի 1-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ 20-օրյա ժամկետով սահմանվում էր մասնավորապես հետեւյալ սահմանափակումը. «Զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում»: Պարզվեց, որ նախագահի հրամանագիրը պարտադիր էր միայն

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ

Այսպես գնահատեց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մեր վիճակը «Առավոտի» հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ ինքը ստույգ տեղեկություն չունի, թե ինչ է կատարվելու Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հետ, եւ տեղեկացված է այնքանով, որքանով այդ մասին գրվել է մամուլում, սակայն, նրա կարծիքով, ժամանակին Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսգրքի նաեւ այս հոդվածին, որովհետեւ

ՄԵԿԸ ՉԻ ԲՌՆԱԲԱՐԵԼ, ՄՅՈՒՍՆ ԷԼ ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՐԵԼ

«Օդնոկլասնիկի» սրճարանում միջադեպի վերաբերյալ քրգործով խուլիգանության եւ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար (որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) մեղադրվող Արմեն Սարգսյանի, Սամվել Ալիխանյանի եւ Սահակ Ազիզբեկյանի մասով նախաքննությունն ավարտվել է եւ 2009 թ. հունվարի 8-ին գործն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան: Այս մասին «Հետքին» հաղորդել են ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից: Նախաքննության

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՊԱՀՎԱԾՔ

Իմ պայքարի ընկեր Վարդգես Գասպարին արձագանքել էր իմ՝ նոյեմբերի 11-ին «ԺԵ»-ում տպագրված «Այսօրվա մտավորականությունը հիմնականում խորհրդային համակարգի խոտանն է» հոդվածին: Վարդգեսը գրում է, որ մի երկու ամիս առաջ նամակ-հարցաշար է գրել իր կողմից հարգված Պերճ Զեյթունցյանին, որում մասնավորապես ասվում է, թե ինչու է իր վարկն ի սպաս դրել հանցագործ ռեժիմին, որին Զեյթունցյանը պատասխանել է, որ

Կապուտիկյանի հիշատակին

Երեկ ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը կդառնար 90 տարեկան: Այդ առիթով Կոմիտասի անվան այգու Պանթեոն՝ նրա շիրիմին այցի էին եկել գրչակից ընկերներն ու հարազատները, երկրպագուներն ու ստեղծագործության սիրահարները: «Այսօր, երբ մտածում ենք վերջին տասնամյակների մեր անցած ճանապարհի, ազգային ձեռքբերումների, դժվար տարիների հաղթահարման, արցախյան գոյամարտում տարած հաղթանակի մասին, հասկանում ենք, որ այդ հաղթանակը նաեւ այն հոգեկան

Հաղթողը կդառնա չեմպիոն Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 69-րդ առաջնության մասնակիցները հայտարարված մեկօրյա հանգստից հետո երեկ վերսկսեցին պայքարը: 8-րդ տուրում խաղատախտակների առջեւ հանդիպում էին Աշոտ Անաստասյանն ու Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը, Արտաշես Մինասյանն ու Տիգրան Քոթանջյանը, Ավետիք Գրիգորյանն ու Արա Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Տիգրան Նալբանդյանը, Զավեն Անդրիասյանն ու Էլինա Դանիելյանը, Լեւոն

ԻՆՉՊԵՍ ԵՎ ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ

Մելբուռնում մեկնարկեց թենիսի «Մեծ Սաղավարտի» 2009 թվականի չորս մրցաշարերից առաջինը՝ «Australian Open»-ը: Տղամարդկանց մենախաղերում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը մեկնարկային տուրում 6/1, 4/6, 6/2, 6/3 հաշվով պայքարից դուրս մղեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարկ Ժիկելին: Մեր հայրենակիցը հաջորդ մրցաշրջանում հանդիպելու է շվեդ Ռոբին Սոդերլինգի հետ:

Հունվարի 21

ԽՈՅ (21.03-20.04)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Վարձահատույց լինելու ժամանակն է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Զվարճանալու փոխարեն մտածեք աշխատանք գտնելու մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Սպորտով զբաղվելը կօգնի լիցքաթափվել: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Զբաղվեք երեխաների դաստիարակությամբ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հետեւեք ձեր առողջությանը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Կենտրոնացեք աշխատանքի վրա: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Մի մոռացեք ընկերներին: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21. 12)- Հաճելի հեռախոսազանգը ձեզ կզարմացնի: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Անակնկալներն

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Եթե հարսանյաց արարողության ժամանակ քոր է գալիս հարսի ձախ ափը, դա խորհրդանշում է, որ նա ապրելու է հարուստ եւ անհոգ կյանքով, իսկ աջի դեպքում՝ ընտանիքում ուրախության պակաս չի ունենալու:   Այս եւ նմանատիպ այլ սովորույթներով են դարեր շարունակ առաջնորդվել աշխարհի շատ ժողովուրդներ: Հայերս էլ սնահավատության պակաս չունենք, եւ նույնիսկ շատերը, գերի դառնալով նման սովորույթներին, մեծ

Ճանաչեք ձեր իրավունքները

Ըստ ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանի՝ կնոջ համար առաջնայինն ընտանիքն է Ես ուզում եմ աշխատել… Ես ուզում եմ պիտանի լինել հասարակությանը… Ուզում եմ ունենալ հավասար իրավունքներ… Սա յուրաքանչյուր հայ աղջկա կամ կնոջ միտքն ու ցանկությունն է: «Այդ մտքերը խոսում են այն մասին, որ մեր հասարակությունը կանանց դերի բարձրացման պահանջ ունի, իսկ եթե կա պահանջ, նշանակում է՝

«ՏՂԱՄԱՐԴԸ ՉՊԵՏՔ Է «ՄԱՄԱՅԻ ԲԱԼԱ» ԼԻՆԻ»

Ասում է Էդուարդ Շարմազանովը, որը սիրում է վառ գույներ, իսկ տհաճ մարդկանց միանգամից զգացնել է տալիս, որ իր համար հաճելի չէ նրանց հետ շփվելը… Ստերեոտիպ չկա, թե ինչպիսի կանայք են ինձ դուր գալիս: Սիրում եմ գեղեցիկ, խելացի ու կրակոտ կանանց: Ինձ դուր են գալիս ոչ թե սլավոնուհիները, այլ հարավային երկրների կանայք՝ հայուհիներ, իտալուհիներ, հույներ, իսպանուհիներ…

ԱՐԾԱԹԸ ՓՈԽԱՐԻՆՎԵՑ ԵՐԿՐՈՐԴ «ՈՍԿՈՎ»

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի 2009 թվականի առաջնությունը կարեւոր նշանակություն ուներ բոլոր մասնակիցների համար, քանի որ այն ազգային հավաքականին անդամագրվելու եւ միջազգային մրցաշարերում մեր երկիրը ներկայացնելու առումով ընտրական բնույթ էր կրում: Համառ պայքարների արդյունքում հայտնի են դարձել ըստ քաշային կարգերի հաղթողներն ու մրցանակակիրները: Ամեն ինչ նորմալ է, բայց մինչեւ 66 կգ քաշային կարգում ընդունված կանոններից շեղում է

«Եվրախորհուրդն «ախմախ» չէ»

Ճարտարապետ Լեւոն Իգիթյանի համոզմամբ՝ Հայաստանին ձայնի իրավունքից չեն զրկի Հունվարի վերջին կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանին վերաբերող հարցը վերջապես կգտնի իր լուծումը: Մինչ այդ՝ հայ մտավորականները հարցի շուրջ իրենց տեսություններն են ներկայացնում: «Եթե անգամ պիտի մեզ ժամանակավորապես զրկեն ձայնի իրավունքից, ի՞նչ կարող է լինել, էլի արեւը կծագի արեւելքից, էլի Իսրայելը կռմբահարի արաբներին, էլի Աբգար Ափինյանն իր

«ՄԻ ՁԵՌՔՈՎ ԳՐՈՒՄ ԵՆՔ, ՄՅՈՒՍՈՎ՝ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ»

Ասում է իրանցի խմբագիր Բեհրանգ Տոնեքաբոնին Շուրջ երկու շաբաթ է՝ Հայաստանում է Իրանի «Culture and Music» ամսագրի գլխավոր խմբագիր եւ այդ երկրի ամենահաջողակ երաժշտական պրոդյուսեր Բեհրանգ Տոնեքաբոնին: Նրա նպատակը հայ-իրանական համատեղ նվագախումբ ստեղծելն է, որը համերգներով հանդես կգա նախ Իրանում ու Հայաստանում, ապա այլ երկրներում: Բեհրանգն առաջին անգամ է մեր երկրում, սակայն հայ երաժիշտների հետ

ՍՊԱՆԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆԻՆ ԵՎ ԼՐԱԳՐՈՂԻՆ Ինչպես արդեն հայտնել ենք, երկուշաբթի օրը Մոսկվայի կենտրոնում, իր ասուլիսից դուրս գալիս, սպանվել է հայտնի փաստաբան Ստանիսլավ Մարկելովը: Նույն հանցագործները գնդակահարեցին նաեւ «Նովայա գազետա» թերթի թղթակից Անաստասիա Բաբուրովային, որը, հավանաբար, ոճրագործության պատահական զոհը դարձավ: Վերջին շրջանում Մարկելովը ներկայացնում էր Չեչնիայում սպանված Էլզա Կունգաեւայի ընտանիքի շահերը եւ վիճարկում էր Կունգաեւային փախցրած

Կասյանովը հեղափոխություն է կանխատեսում Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը gazeta.ru ինտերնետային կայքին տված հարցազրույցում կանխատեսում է, որ այս տարի գործազուրկների թիվն իր երկրում կհասնի 20 միլիոն մարդու, այսինքն՝ կներառի աշխատունակ բնակչության մոտ 13,5%-ը: Խնդիրների լուծումը Կասյանովը տեսնում է քաղաքական համակարգի մեջ: Եթե ՌԴ իշխանությունը շարունակի իր կարծր քաղաքականությունը, կենտրոնացնելով իշխանությունը մի խումբ մարդկանց ձեռքին, շարունակի

«ԱյբԼաբ»-երը՝ Ֆիզմաթ դպրոցում

Երեկ ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում բացվեցին «Այբ» կրթական հիմնադրամի ստեղծած քիմիայի եւ ֆիզիկայի ժամանակակից ուսումնական լաբորատորիաները: «ԱյբԼաբ»-երը բավարարում են անվտանգության եւ էրգոնոմիկայի պահանջներին, համատեղում են ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ փորձերի անցկացման հնարավորությունները: «Այբ» հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Դավիթ Սահակյանը, ֆիզիկայի լաբորատորիան ներկայացնելիս, նկատեց. «Համապատասխան սարքերի շնորհիվ վերջին շարքերից երեխաները կարող

ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՅԵԼԻՆԵՐԸ

Այսօր ՀՀ-ում շուրջ 330 դպրոց ունի իր կայքէջը: «Առավոտն» «այցելեց» դրանցից մի քանիսը: Երգիծանք եւ հումոր «Դասղեկն աշակերտին ուղարկում է ուսուցչանոց՝ ավագ ջոկատավարի մոտ, կոճգամ բերելու: – Ինչի՞ համար է պետք,- հարցնում է ջոկատավարը: – Լենինի բանը կախ ենք անում,- պատասխանում է աշակերտը»: Այս իրական դեպք-անեկդոտով է սկսվում Իջեւանի թիվ 5 դպրոցի կայքէջի «Մեր դպրոցը»

«ՈՒԺԵ՞Ղ», ԹԵ՞ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Իրավունքի գերակայության սկզբունքը մերժում է հակաիրավական գործողություններ կատարելիս վկայակոչել ազգի, պետության բարձրագույն շահերը, բացառում է այդ սկզբունքից ամեն մի շեղում: 1991 թվականից ի վեր, երբ հաստատվեց հայկական անկախ պետականությունը, մի հիմնարար հարց հուզում է անխտիր բոլորին. ինչպիսի՞ պետություն ենք կառուցում, ո՞ր արժեքներն ենք պահպանում եւ որոնցի՞ց հրաժարվում, ի՞նչ նոր արժեքներ են մեզ անհրաժեշտ: Այլ կերպ

Ամենագործազուրկ մարզը Սյունիքն է

Սյունիքի մարզում գործազրկության մակարդակն աճել է Հայաստանի ամենահարավային մարզում 2008 թվականին գրանցվել է 14.1% գործազրկություն՝ 2007- թվականի 13.1%-ի փոխարեն: Ըստ Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանի՝ գործազրկության մակարդակով Սյունիքը Հայաստանում առաջինն է, 2009 թվականին էլ այդ ցուցանիշը կշարունակի աճել՝ հիմնականում պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամով: Ճգնաժամի հետեւանքով մարզի հատկապես խոշոր լեռնահանքային ձեռնարկություններում եւ սրանց արբանյակ կառույցներում

Ո՞ՒՐ Է ՏԱՆՈՒՄ ԽՈՊԱՆԻ ՃԱՄՓԱՆ

Դեռ խորհրդային տարիներից Նոյեմբերյանի տարածաշրջանում տարածված է աշխատանքային միգրացիան: Հիմա «խոպանչիների» թիվն անհամեմատ ավելացել է: Դա իր բազմաթիվ հիմնավոր պատճառներն ունի: Գյուղատնտեսական տարածաշրջանում ոռոգման ջրի, թունաքիմիկատների եւ պարարտանյութերի պակասը, մթերքների իրացման շուկայի բացակայությունը (Բագրատաշենի շուկան փակ է, Երեւանն էլ հեռու է՝ 200 կմ), վերամշակող ձեռնարկությունների սակավությունը գրեթե անիմաստ են դարձրել հողագործությամբ զբաղվելը: Այս տարածքում անասնապահության

Մի փաստաթղթի հետքերով

2008թ. դեկտեմբերի 15-ին Նոր Նորք համայնքից գրություն էր ուղարկվել քաղաքապետարան՝ իմ խնամակալության տակ գտնվող երեխաներին հաշվառման վերցնելու մասին: Այդ գրությունը պետք է ուղարկվեր դեռ մեկ տարի առաջ, բայց 2008թ. աշնանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում պարզեցի, որ այն տեղ չի հասել: Տեղեկանալով այդ մասին՝ Նոր Նորքի թաղապետարանում զարմացան, բայց երբ համոզվեցին, որ իրենք են թերացել,

ԲԵՐՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ

Մեքենայի զննումը նշանակում է բերման ենթարկե՞լ Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Ժորա Վարդանյանի նախագահությամբ, շարունակվեց գլխավոր դատախազի նախկին տեղակալ, իշխանությանը դիմադրություն ցույց տալու մեջ մեղադրվող Գագիկ Ջհանգիրյանի դատավարությունը: Փետրվարի 23-ին Ջհանգիրյանների՝ Երեւան շարժվող «զինված խմբի» մեքենաները զննելու եւ ուղեւորներին բերման ենթարկելու հրահանգ տված վկա Կարեն Բաբակեխյանից (6-րդ վարչության պետի տեղակալ) պաշտպանները հետաքրքրվեցին.

Գործազուրկների թիվն աճում է

Չնայած դրան՝ Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրենը վստահեցնում է, որ իրենց մարզում շինարարների, բարձրակարգ խոհարարների, մատուցողների, բարմենների ու գիդերի պահանջարկ կա: Այս օրերին Վանաձորում գործազուրկների բանակը համալրվել է եւս մի քանի հարյուր մարդով: Եվ որքան էլ Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի պատասխանատուները գործազրկության աճը չեն պայմանավորում համաշխարհային տնտեսական ճգնաժամով, սակայն ակնհայտ է, որ պատճառը հենց դա

ԿՎՏԱՐՎԵՆ «ՀԱՆՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻ»

ՀՀ կառավարությունը կենտրոնը քիչ-քիչ իրացնում է Ընդամենը 3 ամսից Զավարյան, Խորենացի, Նար-Դոսի փողոցների հարյուրավոր բնակիչներ «հանուն պետական շահի» կվտարվեն իրենց բնակարաններից ու կհամալրեն նույն ճակատագրին արժանացած հազարավոր անտուն ցուցարարների շարքերը: Կառավարության պատասխանատուները Հյուսիսային պողոտայի, Բուզանդի, Տերյան փողոցների ու Դալմայի այգիների բնակիչների պահանջները դեռ չբավարարած, ծրագրել են նոր գոտիներ իրացնել: Վերոնշյալ հասցեների բնակիչները, վտարվածների խնդիրներն աչքի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930