Օրվա լրահոսը

Ազատվել են

ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի տեղեկացմամբ, ՀՀ Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հուլիսի 12-ի դրությամբ ազատ է արձակվել 265 դատապարտյալ:

Խեղդվել էր լճում

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի արհեստական լճից նախորդ օրը դուրս է բերվել մարզի Գյուլագարակ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Էդուարդ Պապյանի դին:

Օձը խայթել էր

Օձի խայթոցով Աշտարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ՝ 17-ամյա Հռիփսիմե Հակոբյանը:

Այրվածքներ են ստացել

Հուլիսի 11-ին հրդեհ է բռնկվել Երեւան-Ապարան ավտոմայրուղու Մուղնի գյուղին հարակից գազալցակայանում: «Շամյան Արտո» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի գազամղիչ կայանում տեղի է ունեցել թեթեւ ուժգնության պայթյուն, որի հետեւանքով 1-ին եւ 2-րդ աստիճանի այրվածքներ են ստացել գազալցակայանի աշխատակիցներ՝ 36-ամյա Ստեփան Հակոբյանը, 34-ամյա Ատոմ Պողոսյանը եւ 26-ամյա Արմեն Մայիլյանը: Նրանք տեղափոխվել են Աշտարակի քաղաքային հիվանդանոց, ապա՝ Երեւանի այրվածքների կենտրոն:

Իրանցին մահացել է

Երեւան-Մեղրի մայրուղում շրջվել է «Վոլվո» մակնիշի ՖՆ-122004 պ/հ բեռնատար ավտոմեքենան: Վարորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 28-ամյա Յամի Աբոլֆազ Գոռբանլին տեղում մահացել է:

Սնկից թունավորվում են դեռ

Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության, Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիր են տեղափոխվել նույն քաղաքի Ներսիսյան փողոցի թիվ 10/22 տան բնակիչներ՝ 53-ամյա Կարապետ Թադեւոսյանը եւ 1957թ. ծնված Ռոզա Ազատյանը: Տուժածների վիճակը միջին ծանրության է: Նրանք թունավորվել էին սնկից: Իսկ հուլիսի 12-ին սնկային թունավորումով Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի բնակիչներ՝ 45-ամյա Գրիգոր Հովակիմյանը, 63-ամյա

Դեղորայքային թունավորում

Հուլիսի 10-ին դեղորայքի թունավորումով Թալինի հիվանդանոց է տեղափոխվել Մաստարա գյուղի բնակիչ՝ 20-ամյա Կառլեն Խաչատրյանը:Ըստ հերթապահ բժշկի՝ տուժածի վիճակը կայուն ծանր է: Հուլիսի 11-ին դեղորայքային թունավորումով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի Ուսանողական փողոցի 10-րդ հանրակացարանի թիվ 204 բնակարանի բնակիչ՝ 3-ամյա Ինեսա Սարգսյանը: Ըստ բժիշկների՝ երեխայի վիճակը ծանր է:

Կալանավորված են

Հուլիսի 11-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2 անձի՝ Վլադիկ Սերոբյանի եւ Գուրգեն Կիլիկյանի նկատմամբ կալանքի սանկցիա է տվել: Այդ անձինք կալանավորվել են փաստաբան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ այս տարվա ապրիլի 30-ին իրականացրած սպանության փորձի համար: Հիշեցնենք, որ նրանք դաժան ծեծի էին ենթարկել Կիվիրյանին, ապա կրակել ու փախել դեպքի վայրից՝ Նալբանդյան փողոցից:

«ԵՍ ՈՉ ՄԵԿԻՑ ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ»

Ասում է Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը – Պարոն Շահբազյան, հուլիսի 1-ին Ալավերդիում հրազենից սպանվեց հանցավոր աշխարհում հայտնի Կարեն Սոխակյանը: Ի՞նչ քայլեր եք կատարել՝ սպանությունը բացահայտելու համար: – Հուլիսի 1-ին, գիշերվա ժ. 2-ի սահմաններում, Ալավերդու հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել «Սոխ» մականունով տեղի բնակիչ Կարեն Սոխակյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով: Անմիջապես դեպքի վայր

ԳԵՏՆԱՆՑՈՒՄ ԿԱ՝ ՕԳՏՎՈՂ ՉԿԱ

Վերջին մեկ-երկու տարիների ընթացքում մեր քաղաքի տարբեր հատվածներում կառուցվել են մի շարք անցուղիներ եւ գետնանցումներ: Չնայած այդ հանգամանքին, այսօր մեր քաղաքացիները խուսափում են օգտվել դրանցից՝ պատճառաբանելով, որ «գետնանցումները շատ աղտոտված են, գիշերները լուսավորված չեն եւ ահավոր հոտեր են գալիս»: «Անցումներում լույս անգամ չկա, իսկ երեկոյան ժամերին էլ պատկերացնում եմ, թե ինչքան վտանգավոր կլինի այդ մութ

ՀԱՂԹԵՑ «ՀՅԴ»-Ն

Կիրակի օրը Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում տեղի ունեցած համայնքապետի արտահերթ ընտրություններում հաղթել է դաշնակցական Կամո Նահապետյանը: Վերջինս 650 ձայնով առաջ է անցել անկուսակցական Եղիկ Դավթյանից եւ Նորիկ Սերոբյանից, որը թեեւ դարձյալ անկուսակցական է, սակայն պաշտպանվել ու հովանավորվել է ԲՀԿ-ի կողմից: Տեղեկացնենք, որ Կ. Նահապետյանը գյուղապետի տեղակալն էր:  

Բրուցելոզ՝ Սարատակ գյուղում

«Առավոտին» հասած տեղեկություններով, բրուցելոզ է տարածվել Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի ծննդավայրում՝ Սարատակում: Գյուղապետին պատկանող անասուններից վարակվել է նրա անձնական հովիվը՝ Մանվել Մանուկյանը, սկզբում տեղափոխվելով Արթիկի հիվանդանոց, այնուհետեւ՝ տուն: Նա հիվանդանոցում պառկել է ընդամենը 4-5 օր: Սարատակի մեր աղբյուրների փոխանցմամբ, նա գտնվում է Սարատակի ամբուլատոր ծառայության բուժքրոջ հսկողության տակ: Մանվել Մանուկյանից բացի, բրուցելոզով վարակվել է

Երկարակյացների դիետա

Առողջության համար օգտակար են խնձորը, ընկույզը, ոլոռը, որոնք մտնում են բոլոր երկարակյացների սննդակարգի մեջ: Առողջության համար ամենաօգտակար ուտելիքների ցուցակը կազմել է «Forbes» ամսագիրը: Ըստ ամսագրի, նռան հյութը նպաստում է արյան ճնշման իջեցմանը եւ չարորակ ուռուցքի դեմ պայքարին, բացի այդ, այն համարվում է «բնական վիագրա»: Ըստ «Forbes»-ի, միսն էլ, իհարկե, անհրաժեշտ է մարդու առողջության ամրապնդման համար:

Երեւանյան հիվանդ են հայերն ու հրեաները

«Մանկական ոչ վաղ տարիքից նոպաներ ունեցել եմ, որոնք պարբերաբար անհանգստացնում էին ինձ, բայց երբ ամուսնացա ու Հայաստանից մեկնեցի՝ նոպաները դադարեցին: Ես դա կապում էի կլիմայական փոփոխությունների հետ, բայց որոշ ժամանակ անց պարզվեց, որ իմ հիվանդությունը ինչպես որ եղել է, այնպես էլ մնացել է»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց 22-ամյա Աննան: Նա ի ծնե պարբերական հիվանդություն ունի,

ՆՈՐ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Աշխատանքի ու սոցիալական հարցերով ԲՀԿ-ական նախարարը որոշել է ազատվել «պարապ, ինքնահիացած» պաշտոնյաներից: Նախարարը համտեսում է ծերերի ապուրը: Գյումրիի ծերանոցի պայմաններն ու սանիտարահիգիենիկ վիճակը կրկին զննելու նպատակով, երեկ առանց նախազգուշացնելու Գյումրի էր այցելել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը: Նա ծերանոց մտնելուն պես հատ-հատ «քրքրեց» ծերերի անկողինները, պահարանները, երբեմն արդյունքներից դժգոհ մնալով՝ դեմքի համապատասխան արտահայտություն

ԳՈՐԾԱՐԱՐ ԸՆՏԱՆԻՔԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԼՔԵԼ ԵՐԿԻՐԸ

Ինչպես արդեն նշել էինք, անցած շաբաթ Շիրակի մարզային հարկային տեսչությունը, ստուգումներ անցկացնելով խոշոր հարկատուների ցուցակում գտնվող «Սուպերմարկետ» ՍՊԸ-ի խանութների ցանցում ու ցինկապատ թիթեղի արտադրամասում, գործարար Հովհաննիսյանների ընտանիքին տուգանել էր 43 860 600 դրամով: Այս փաստից վրդովված ու վիրավորված՝ Հովհաննիսյանների ընտանիքը վաճառքի էր հանել խանութների ցանցը՝ որոշելով երկիրը լքել: Սակայն երեկ Մկրտիչ ու Խաչատուր Հովհաննիսյանները «Առավոտին» հայտնեցին,

Տոկոսադրույքները կնվազե՞ն

«Հիփոթեքային ազգային ընկերությունն» արդեն սկսել է իր գործունեությունը: Հուլիսի 10-ին ընկերությունը առաջին համաձայնագիրը ստորագրել է «Հայբիզնեսբանկի» հետ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այս առիթով նշեց, որ նոր հիփոթեքային կազմակերպության շնորհիվ Հայաստանի հիփոթեքային շուկայում կնվազեն վարկավորման տոկոսադրույքները, «ինչը նշանակում է, որ բնակարանի կարիք ունեցող մեր հասարակությունը կարող է դիմել առեւտրային

1690 օբյեկտ կվերացնե՞ն

Արտասահմանյան կապիտալով «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» պոչամբարը նախկինում կառուցված էր Սեւանա լճի մոտ: Վերջին տարիներին, երբ Սեւանա լճով անհանգստացած բնապահպանները մեծ աղմուկ բարձրացրին՝ ահազանգելով, որ այդ գործարանը մեծ վնաս է պատճառում մեր լճին, գործարանատերերը ստիպված եղան նոր պոչամբար կառուցել Արարատում: Բիզնեսի առումով դա բոլորովին ձեռնտու չէ, քանի որ գործարանին պատկանող Սոտքի հանքավայրը Գեղարքունիքի մարզում է,

Թոզ ու դուման՝ կանաչապատ տարածքների փոխարեն

Օրերս «Առավոտին» էր դիմել մայրաքաղաքի Արաբկիր համայնքի բնակիչներից մեկը՝ երկար տարիների վաստակավոր շինարար Կառլեն Ղարիբյանը, եւ իր մտահոգությունն էր հայտնում, որ կամաց-կամաց համայնքի կանաչապատ տարածքները վերածվում են բազմաբնակարան շինությունների: Խնդրի լուծման առնչությամբ ակնկալելով Երեւանի նորընտիր ավագանիների, հատկապես ժողովրդական դերասան Վլադիմիր Մսրյանի եւ ճարտարապետ Հրաչ Պողոսյանի արձագանքը, Կ. Ղարիբյանը նշում է. «Այսօր խոսքը վերաբերում է մասնավորապես

ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ԱՄԻՍՆԵՐՈՎ ՉԵ՞Ն ՏԱԼԻՍ

«Glass world company» ընկերության աշխատակիցները պնդում են, որ իրենք դեռ մարտ ամսվա աշխատավարձը չեն ստացել: Օրերս «Glass world company» գործարանի մի խումբ աշխատակիցներ դիմել են «Առավոտի» խմբագրություն՝ բողոքով, որ իրենց գործարանատերն աշխատավարձը վճարելու հետ կապված անընդհատ խնդիրներ է ստեղծում: Աշխատակիցների պատմելով՝ հունվար-փետրվար ամիսների աշխատավարձը ստացել են 3 ամիս ուշացումով, իսկ հիմա էլ 300-ից ավելի աշխատողների

Ինչու են նախանձում Գագիկ Ծառուկյանին

Ըստ նրա մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանի՝ շատ փող ունենալու համար ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ հայտարարեց, որ ոմանք չարախոսում եւ նախանձում են Գագիկ Ծառուկյանին. «Ուղղակի զարմանում եմ, միգուցե խանդն է, չարությունը կամ նախանձը, որ ոմանց մոտ այդպիսի գնահատականների են արժանանում պարոն Ծառուկյանի արտասահմանյան այցելությունները: Եթե մարդ կարող է անձնական կապերն օգտագործել

«ԱԼԻԵՎԸ Ի ՎԵՐՋՈ ՊԵՏՔ Է ԳԱ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ»

Վստահ է ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը – Ձեր կարծիքով՝ որքա՞ն է բարձր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ՕԳԳ-ն Արցախի հարցի լուծման գործընթացում: – Կոնկրետ չեմ կարող նրանց ՕԳԳ-ն ճշգրիտ ասել, բայց այսօր ցանկացած կազմակերպության, անհատի, պետական իշխանության՝ հանձին ԱԳՆ-ի, օգտակար գործողության չափանիշը այս հարցում պատերազմի չվերսկսելու արդյունքի մեջ է երեւալու: Ոչ մեկը չի կարող Նոստրադամուս

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱՌԱԿ

Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության տարածած հայտարարության համաձայն, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը հակակուսակցական գործունեության եւ «կուսակցական իր ուխտին երդմնազանց լինելու համար» վտարվել է Ռամկավար ազատական կուսակցությունից: Մեկնաբանելով այս փաստը՝ Հակոբ Ավետիքյանը տեղեկացրեց, որ առաջին անգամը չէ, որ ՌԱԿ կենտրոնական վարչությունը նման որոշում է կայացնում: Առաջինը 1996 թվականին էր, որից մեկ տարի հետո Հ.

Ո՞Վ Է ԴԵՍՏՐՈՒԿՏԻՎԸ

Ընդդիմության հետ երկխոսությունը իշխանություններին ձեռնտու չէ: «ԱրմԻնֆո»-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Մեկնաբանելով կարեւորագույն հարցերի նկատմամբ ՀԱԿ դեստրուկտիվ դիրքորոշման վերաբերյալ մի շարք քաղաքական գործիչների հայտարարությունները՝ Խաչատրյանը նշել է, որ դրանք անիմաստ խոսակցություններ են, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն: «Մեր նպատակը միշտ

ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը երեկ չթաքցրեց, որ մադրիդյան սկզբունքների մասին իրենք քիչ բան գիտեն, բայց եւ ասաց, թե այն, ինչ գիտեն, իրենց բավարարում է. «ԲՀԿ-ն որպես կոալիցիոն գործընկեր՝ ղարաբաղյան հարցի վերաբերյալ ունի իր սկզբունքային դիրքորոշումը: Ես ուղղակի ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել. 2007 թվականից շրջանառվող մադրիդյան սկզբունքների հնչեցված տարբերակը նույնիսկ մենք չգիտենք, նորացված

ՈՉ ՀԱՅԱՆՊԱՍՏ ԵԼՔՈՎ

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես ասված է. Երեք նախագահների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) հայտարարությունը չի բացահայտում բուն (նորացված) փաստաթուղթը, որը պետք է դրվի լուծման հիմքում, ուստի Հայ ազգային կոնգրեսը իր վերջնական գնահատականը թողնում է ապագային, երբ պարզ կդառնան փաստաթղթի էությունը բացահայտող մանրամասները: 2. Միեւնույն ժամանակ, նշված հայտարարության պարունակած տեղեկությունները՝ զուգակցված պաշտոնական

ԼՂՀ անկախ կարգավիճակը՝ կասկածի տա՞կ

Կետ առ կետ երեկ մեկնաբանել է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը 1. Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը. «ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող որեւէ տարածքի հանձնումը Ադրբեջանին առաջին հերթին նշանակելու է խախտում ԼՂՀ հիմնական օրենքի՝ Սահմանադրության, որում ամրագրված են տվյալ տարածքները: Երկրորդ՝ ազատագրված տարածքների անգամ մի մասից ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերի դուրսբերումը  կխախտի ԼՂՀ ռազմական

«ՇՏԱԲԸ ՏԵՆՑ Ա ՈՐՈՇԵԼ»

Այսպես ՀՀ ոստիկանապետի տեղակալ, 2008թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի «օպերացիան» գլխավորած Սաշիկ Աֆյանը պատասխանեց այն հարցին, թե ինչու արյդ գործողությունը տեղի ունեցավ հենց վաղ առավոտյան ու ոչ թե, օրինակ՝ կեսօրին: Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ նախագահի կարգադրությամբ անցյալ տարի «Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով ձեւավորված եւ ընդամենը վերջերս լուծարված Փորձագետների փաստահավաք խումբը, իսկ ավելի

«ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ»

Այսպես են բնութագրում ընդդիմադիրները համանախագահ երկրների նախագահների առաջարկները «Աննախադեպ եւ վտանգավոր». այսպես է բնութագրում Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահների՝ ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ արված համատեղ հայտարարությունը: Սակայն՝ «Մեղքը ես չեմ վերագրում օտարներին, ի մասնավորի՝ այս եռյակի նախագահներին, սա քոչարյանասերժական

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ԷԼ ԲԱՆԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ Է

  ՀՀ ոստիկանապետի տեղակալ, 2008թ. մարտի 1-ին Ազատության հրապարակում վաղ առավոտյան տեղի ունեցած գործողությունները համակարգող եւ ստեղծված օպերատիվ շտաբի ղեկավար Ալեքսանդր Աֆյանը այս տարվա ապրիլին հանդիպել էր Փաստահավաք խմբի անդամներին ու պատասխանել Խմբի անդամների հարցադրումներին: Օրինակ՝ ամսի 1-ին հրապարակում զննություն եք կատարել, ի՞նչ եք հայտնաբերել, կնկարագրե՞ք: «Ես չեմ կարող նկարագրել, որովհետեւ ես ընթացիկ ծառայությունն եմ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031