Օրվա լրահոսը
ՈՉ ԲԱՐԻ ԿԱՄՔ, ՈՉ ԼԻՑՔԱԹԱՓՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Չնայած ԵԽԽՎ թիվ 1677 բանաձեւի 5.3 կետում առկա հորդորներին՝ ՀՀ իշխանությունները՝ ի դեմս ՀՔԾ-ի, հակված են կալանավորելու Խաչատուր Սուքիասյանին: Ներկայանա՞լ, թե՞ ոչ. կորոշի ինքը՝ Խաչատուր Սուքիասյանը: Հինգշաբթի օրը ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննչական խումբը մերժել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղադրվող ու արդեն 15 ամիս հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանի շահերի պաշտպանների
«ՆԱՑԻԻ ՆՈՒԺՆ ՎՈԺԴ»
Մարքսիստն առաջարկում է նաեւ ընդդիմության ձեւաչափի, մոտեցումների եւ լիդերի փոփոխություն «Ազգի առաջ եղել եւ մնում են ծառացած նախեւառաջ քաղաքական միասնության եւ գաղափարական միաբանության գերխնդիրները: Նախագահի ուշացած համաներումը չլուծեց այդ խնդիրները: Դրա համար Հայաստանին հարկավոր է այնպիսի առաջնորդ, ինչպիսին էր Ֆրանկլին Ռուզվելտը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Նա գտնում
ԵՐՐՈՐԴՆ ԱՎԵԼՈՐԴ Է
2008 թվականի նոյեմբերի 8-ին Երեւանում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի օրը, Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի նախաձեռնությամբ, Երեւանի՝ այն ժամանակ դեռ քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու ինքը՝ համայնքի ղեկավարը, ծառատունկի շրջանակներում անվանական մի-մի եղեւնի էին տնկել թաղապետարանին հարող փոքրիկ զբոսայգում: Համայնքի բնակիչները երկու օր առաջ հայտնաբերել են, որ նախկին թաղապետի տնկած եղեւնին
Աշտարակից 7 կմ հեռու, Արագած լեռան ստորոտում է տեղակայված «Բազմաղբյուր ձոր» ռեստորանային համալիրը: Այն ունի գողտրիկ տաղավարներ, լողավազան, մանկական հրապարակ: Առաջարկում ենք համեղ ուտեստներ՝ մատչելի գներով: Սիրով սպասում ենք Ձեզ՝ վայելելու այս հաճույքները: Հեռ.՝ 094-01-26-62, Խաչատրյան:
Հուլիսի 10
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր դուք անցյալը վերադարձնելու ցանկություն կունենաք: Շատ զգացմունքային կլինեք ու կտարվեք ձեր հասցեին արված հաճոյախոսություններով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք շատ բարձր տրամադրությամբ: Ձեր բոլոր հանդիպումները բարեհաջող կանցնեն: Երեկոն շատ խոստումնալից է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հնարավոր է կոնֆլիկտներ լինեն՝ կապված աշխատանքի, գործուղումների հետ: Օրվա ընթացքում շատ լարված կլինեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր աշխատեք լեզու գտնել ղեկավարության
Ուկրաինայում եփել են «ամենամեծ» բորշչը
Ուկրաինական Զապորոժիե քաղաքում ռեկորդ են սահմանել՝ պատրաստելով Ուկրաինայում «ամենամեծ» բորշչը: Ինչպես հայտնում է «Ֆորումը», բորշչը կշռել է 600 լիտր: Այս իրադարձությունը գրանցել են Ուկրաինայի ռեկորդների գրքի ներկայացուցիչները: Բորշչի պատրաստման համար օգտագործվել է 120 կգ կարտոֆիլ, 45 կգ գազար, 96 կգ կարմիր ճակնդեղ, 20 լիտր լոլիկի մածուկ: Այս մասին պատմել է նախաձեռնության մասնակիցներից Եկատերինա Չերնովան: Բորշչը
Ճամբար՝ աթեիստների համար
Հուլիսի վերջին Մեծ Բրիտանիայում աթեիստ երեխաների համար կբացվի ամառային ճամբար, որի առանձնահատկությունը աշխարհիկ տարբեր գիտությունների շուրջ դասախոսությունների ունկնդրումն է: Ճամբարը հիմնել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, կենսաբան Ռիչարդ Դաուկինսը, ով հայտնի է աթեիզմի պրոպագանդայի համար: Ըստ qahana.am-ի՝ ճամբարում երեխաները կսովորեն սկեպտիկորեն ընկալել շրջապատող իրականությունը, երգել Ջոն Լենոնի երգերը, լողալ, թիավարել: Ճամբարը Սոմերսեթ քաղաքի մոտ է ու
Ընդդեմ ՁԻԱՀ-ի
Հայկական Կարմիր խաչը Սիրահարների այգում վաղը կազմակերպում է բացօթյա համերգ-ակցիա՝ «Երիտասարդներն ընդդեմ ՁԻԱՀ-ի» խորագրով: Ըստ aysor.am-ի՝ Հայկական Կարմիր խաչի լրատվության եւ լուսաբանման բաժնի վարիչ Հայարփի Կարապետյանի փոխանցմամբ, «Երիտասարդներն ընդդեմ ՁԻԱՀ-ի» համերգի ժամանակ ելույթ կունենան «THE BOPS», «ANOTHER STORY», «ARSA», «FAIR WIND» եւ «EVA» խմբերը: Բացի այդ, ՀՀ բոլոր մարզերից ժամանած Հայկական Կարմիր խաչի մարզային մասնաճյուղերի
ՄԵՐՈՆՔ ԿՄԱՐՄՆԱՎՈՐԵՆ «ՖԻՐՄԱՅԻՆ» ԱՍՏՂԵՐԻՆ
Կամ «Kamoblog Hollywood Night»-ը` տարվա ամենաոճային փարթի Madonna, Elvis Presley, Jay Lo, Jamiroqua, Kylie Minogue, Fergie, Shakira, Maroon 5, Lady Ga Ga, Beyonce, Jay Z, Gloria Gaynor, Dita von Teese, Amy Winehouse, Katy Perry, Eminem…. Մի շտապեք ենթադրություններ անել, սա «Օսկար» մրցանակաբաշխության երեկոյի հյուրերի ցանկը չէ… Պատկերացնո՞ւմ եք բոլոր այս համաշխարհային ճանաչում ունեցող աստղերին մեկ
«Ունիվերսիադան» վարակվել է խոզի գրիպով
Բայց դա Հայաստանի ներկայացուցիչներին չի վերաբերում: Սերբիայի մայրաքաղաքում ընթացող ուսանողական համաշխարհային խաղերը մոտենում են եզրագծին: Ցավոք, մեր ուսանող մարզիկների մասնակցության մասին, ինչպես միշտ, լուր չունենք: Միակ տեղեկատվությունը, որ մինչեւ երեկ կար, թեքվանդոյում նվաճած բրոնզե մեդալն է՝ միակը: Իսկ քանի որ դառը փորձը ցույց է տալիս, որ հաջողության դեպքում ավետիսը վայրկյանների ընթացքում է հասնում Հայաստան, պիտի
Ավարտեց երրորդ տեղում
ԱՄՆ-ի դրոշի ներքո երկար տարիներ հանդես եկող հայաստանցի գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Ֆիլադելֆիայի նահանգում անցկացված շախմատի համաշխարհային օփենը՝ բաց մրցաշարը, ավարտեց 6,5 միավորով՝ բաժանելով 3-7-րդ տեղերը: Նրանից, ինչպես տեղեկացնում է armchess,am-ը, կես քայլ առաջ են եղել գրոսմայստերներ Եվգենի Նայերը (Ռուսաստան) եւ ծագումով ճապոնացի Հիկարու Նակամուրան, որը նույնպես պաշտպանում է Ամերիկայի մարզական դրոշի պատիվը:
«Միկան» երկրորդ փուլ չանցավ
Աշտարակի «Միկա» թիմը երեկ սեփական հարկի տակ Շվեդիայի «Հելսինբորգի» հետ պատասխան խաղում մեկական գնդակ փոխանակեց եւ երկու հանդիպումների (առաջին հանդիպումում հայաստանցիները պարտվել էին 1:3 հաշվով) արդյունքով ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը հաղթահարեց:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է
Սեպտեմբերի 11-13-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների (մինչեւ 20 տարեկաններ) առաջնությունը: Հայաստանի մարզական կյանքում նշանակալի դերակատարություն ունենալիք այդ միջազգային մարզական իրադարձության մեկնարկին մնում է ընդամենը երկու ամիս: Ինչպե՞ս են ընթանում նախապատրաստական աշխատանքները, Հայաստանը կկատարի՞ Եվրոպայի առաջնությունը միջազգային չափանիշներին համապատասխանող մակարդակով կազմակերպելու՝ մարզաձեւի եվրոպական ֆեդերացիային նախապես տված խոստումները: Այս ամենին
ՔԱՐՇԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ
Անցյալ տարվանից սկսած, աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի ծննդյան 100-ամյակի տոնակատարությունները շարունակվում են Կանադայում: «Քարշ՝ կերպար ստեղծողը» խորագրով ցուցահանդեսը Կանադայի «Գիտության եւ տեխնոլոգիայի թանգարանում» մեկնարկել է հունիսի 12-ին եւ շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 13-ը: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը»՝ վկայակոչելով «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը, այդ ընթացքում վերոնշյալ թանգարանի եւ Կանադայի գրադարանների եւ արխիվների «Դիմանկարների պատկերասրահ» ծրագրի
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԶԵՆՔ
Այսօր երաժշտությունը հնչում է ամենուր. ամենօրյա օգտագործվող «ապրանք» է: Փողոցներում, տրանսպորտում, զվարճավայրերում մարդկանց են հրամցնում ամեն տեսակի երաժշտություն: Aysor.am-ի հարցին՝ արդյո՞ք երաժշտությունը զենք է, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը պատասխանել է. «Յուրաքանչյուր իր կարող է դառնալ մահաբեր զենք: Օրինակ, բժշկի ձեռքում դանակը բուժելու միջոց է, իսկ մարդասպանի ձեռքում՝ սառը զենք: Նայած՝ ո՞ւմ ձեռքում է գտնվում: Երաժշտությունը հզոր
Կեսդարյա հոբելյան
Կամ վագոն-տնակից մինչեւ շքեղ դպրոց Եթե կայացած կենսագրություն ունես՝ կարող ես հպարտությամբ ետ նայել: Նոյեմբերյանի երաժշտական դպրոցը 50 տարեկան է: Քաղաքի կենտրոնում, քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող այս շենքը ոդիսական է ունեցել: Տեղական ֆելզիտից գեղեցիկ կառույցը ի սկզբանե կուսակցության (իսկ խորհրդային շրջանում կուսակցությունը մեկն էր) շրջանային կոմիտեի շենքն էր: 90-ական թվականների երկրորդ կեսին այստեղ ներքին գործերի Տավուշի
ԻՍԿԱԿԱՆ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐ
Ըստ գեղանկարիչ Վարուժան Վարդանյանի՝ վերջիններս ավելի շատ են հանդիպում շքեղ ամսագրերում, քան պրոֆեսիոնալները: Գեղանկարիչ Վարուժան Վարդանյանի անունը մեր ազգային արվեստի ու մշակույթի անբաժանելի մասն է դարձել: Դեռեւս երիտասարդ տարիքում նրա արվեստի վերաբերյալ անվանի գիտնական ու արվեստաբան, ակադեմիկոս Ռուբեն Զարյանի կանխատեսումը, թե Վարուժանի ստեղծագործությունը մի օր դառնալու է համընդհանուր հետաքրքրության առարկա, վաղուց իրականություն է: Իր արվեստով
ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՉՏՐԱՄԱԴՐԵՑԻՆ
Նիկարագուայի իշխանությունները թույլ չեն տվել, որպեսզի Հոնդուրասի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտո Միտչելի օդանավը մտնի երկրի օդային տարածք: Այս մասին հաղորդում է AFP-ն, վկայակոչելով Հոնդուրասի քաղավիացիայի ներկայացուցիչ Սան Մարտինին: Հուլիսի 9-ին Միտչելը պետք է Կոստա Ռիկայում հանդիպեր պաշտոնանկ նախագահ Մանուել Սելայային: Այդ հարցի շուրջ հուլիսի 8-ին, նախօրեին, արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Բանակցություններում որպես միջնորդ էր
ՉՈՐԵՔՇԱԲԹԻՆ՝ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐ
Ամերիկացի ինքնասպանները գերադասում են կյանքի հետ հաշիվները մաքրել չորեքշաբթի օրերին: Այս մասին հաղորդում է «MSNBC»-ն: Այս տվյալները ստացվել են Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակիցներ Ավգուստին Կպոսովի եւ Ստեֆանի Դ Աուրիայի կողմից անցկացված հետազոտությունների արդյունքում: Այս մասին հաղորդում է medportal.ru գործակալությունը: Գիտնականները փորձել են կապ գտնել ինքնասպանների թվի եւ տարվա եղանակների միջեւ: Հետազոտողները մշակել են ԱՄՆ 18 տարեկանից
ՈՒԹՆՅԱԿԸ ԵՐԿԽՈՍՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ
Իտալական Ակվիլում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում է Մեծ ութնյակի գագաթաժողովը, որի ուշադրության կենտրոնում տնտեսական ճգնաժամն է եւ պայքարը գլոբալ ջերմացման դեմ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ակնկալվում է, որ հինգշաբթի օրը հանդիպումներին կմիանան նաեւ արագ զարգացող երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի, Մեքսիկայի եւ Բրազիլիայի ներկայացուցիչները: «Մեծ ութնյակը դադարում է ընտրյալների փակ ակումբ լինելուց: Աշխարհի առաջատարները հասկանում
Դարձյալ զգուշավոր լավատեսություն
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, երեկ Բաքվում հայտարարել է, որ առաջիկայում կայանալիք մոսկովյան հանդիպումը ցույց կտա, թե արդյո՞ք Ղարաբաղի խնդրում առաջխաղացում հնարավոր է: «Կարգավիճակի որոշումը կարեւոր եւ բարդ հարց է, Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մասն է, դրա իրավական կարգավիճակը Ադրբեջանը պետք է որոշի, բնականոն չէ, երբ Ադրբեջանի տարածքի մի մաս մնում է առանց կարգավիճակի»,-
Ռուպերտ Մերդոքը «մուծվել» է
Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքը, որին պատկանում են մի քանի բրիտանական տաբլոիդներ, վճարել է ավելի քան 1 մլն ֆունտ այն մարդկանց, որոնք տուժել են տեղեկություն ձեռք բերելու անօրինական մեթոդներից: Մերդոքին պատկանող թերթերի լրագրողները լրտեսել են իրենց հրապարակումների հերոսներին եւ գաղտնալսել են նրանց մասնավոր հեռախոսազրույցները: Այնուհետեւ Մերդոքի ընկերությունը տուժածներին վճարել է մեծ գումարներ, որպեսզի իր լրագրողների անօրինականությունների մասին
Մեկնարկել է խորհրդաժողով
Ստեփանակերտում մեկնարկել է «Ղարաբաղյան հակամարտություն. նոր իրողություններ» խորհրդաժողովը՝ կազմակերպված Կովկասյան ինստիտուտի կողմից, գերմանական Գենրիխ Բելլի հիմնադրամի աջակցությամբ: Ինչպես հաղորդում է Ստեփանակերտում «Արմինֆոյի» սեփական թղթակիցը, խորհրդաժողովը բացել է Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ով նշել է ղարաբաղյան հողում նման միջոցառումների անցկացման կարեւորությունը: «Կարեւոր է, որպեսզի Ղարաբաղի ճակատագիրը քննարկվի ոչ միայն Լոնդոնում, Ֆրանկֆուրտում, Մինսկում, Վիեննայում, Երեւանում կամ
ՈՎՔԵՐ ԵՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ
Առաջին հերթին նրանք, ովքեր սուտ ու կեղծ լուրեր են տարածում: 2009 թ. հուլիսի 2-ին «Առավոտ» թերթում ՀՀԿԳ աշխատակից Նուրիջան Մանուկյանը հայտարարել է, թե իմ քենին տաք անկյուն է գտել իմ ղեկավարած դպրոցում: Ընդամենը ասում եմ, որ ես քենի չունեմ (տրամադրում եմ իմ կնոջ՝ Լուսինե Թովմասյանի ծնողների բնակավայրի հասցեն եւ հեռախոսահամարը՝ քաղաք Ծաղկաձոր, 0223-6-02-19): Նույն հոդվածում
Կրթություն՝ բոլորի համար
Գնահատման կենտրոնը միայն երեխայի կրթական կարիքն է գնահատում, այլ ոչ թե՝ որոշում, թե որտեղ պիտի սովորի երեխան: «Առավոտի» ապրիլի 25-ի համարում տեղ գտած «Աշխարհն առանց խտրականության» հոդվածում ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, պատմելով ժամանակին իր տնօրինած թիվ 27 դպրոց ընդունված մի աղջնակի մասին, ասել էր. «Աշխենիկ Ավագյանը մեզ մոտ տեղափոխվեց հատուկ դպրոցից, որտեղ 4 տարի սովորել
«ԱՆԳԻՐԻ ԴՊՐՈՑԻՑ՝ ԱՆԳԻՐԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ»
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը մտավախություն ունի, որ ավագ դպրոցը կարող է դառնալ հերթական «զաստավիտի» դպրոց: Ինչպես արդեն բազմիցս անդրադարձել ենք, արդեն հայտնի են այն 38 դպրոցները, որոնք այս տարվանից դառնալու են ավագ դպրոցներ: Այս ցանկում են նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արհեստագործական դպրոցը, Գեղարվեստի խորացված ուսուցման հանրակրթական դպրոցը եւ վարժարանը: Երեկ կրթահամալիրի Մեդիա կենտրոնում
20 հազար բողոք՝ Ռուսաստանից
Սվերդլովսկի շրջանի մարդու իրավունքների դատարանը պատրաստել է զեկույց՝ «Եվրոպան մեզ կդատի՞» վերնագրով, որը վերաբերում է սվերդլովսկցիներին եւ Եվրոպական դատարանին: Ինչպես փոխանցում է «Նականունե.ռու»-ն, երեկ մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է Սվերդլովսկի շրջանի մարդու իրավունքների ներկայացուցիչ Տատյանա Մերզլյակովան: Նա նշել է, որ փաստաթուղթն առաջին հերթին վերաբերում է այն ղեկավարներին, որոնք պետք է հաշվի առնեն Ստրասբուրգի եվրոպական
ԵՐՇԻԿԻ ՄԵՋ՝ «ՕՏԱՐ ՄԱՐՄԻՆ»
Երեկ «Առավոտ» էր եկել Խորենացու 27 հասցեի բնակիչ, միայնակ թոշակառու Ռիմա Փոթիկյանը: Նա վրդովված ու վիրավորված էր: Տիկին Ռիման Տիգրան Մեծի փողոցում գտնվող «Երեւան-Սիթի» խանութից գնել էր նկարում պատկերված «Վելլա» երշիկը (100 գրամ): Թոշակառուն երշիկի մեջ հայտնաբերել էր օտար մարմին՝ «աղացած ցելոֆան»:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐԻՆ
Երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկանք, որ արագ արձագանքման խումբը նախորդ օրն այցելել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր (ՁԱՊՎ)՝ ձերբակալված Տիգրան Առաքելյանի հետ հանդիպման նպատակով: Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած՝ ձերբակալված Տիգրան Առաքելյանի հետ: Նա հայտնել է, որ 2009 թ. հուլիսի 6-ին, ժամը 10-ից հայտարարել է հացադուլ,
ՀԱՑՊԱՆՅԱՆՆ ԱԶԱՏ ՊԻՏԻ ԼԻՆԵՐ
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրել էր մամուլի ասուլիս: Օրակարգում սուտ մատնության համար 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանի եւ նրա նկատմամբ համաներում կիրառելու հարցն էր: Ս.Հացպանյանը մասնակցել է արցախյան հերոսամարտին ու այդ մասին հայտարարեցին երեկ ասուլիսին ներկա նրա մարտական ընկերները, նաեւ ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Ռուբիկ Հյուսնունցը: Ա. Իշխանյանը տեղեկացրեց, որ


















































