Օրվա լրահոսը

Խուլերի ղեկավարները իրար չեն լսում

Խուլերի միավորման անդամները կարծում են, որ պատճառը երկուստեք կարծիքների սխալ թարգմանությունն է: Սեպտեմբերի 28-ին նախատեսված է Հայաստանի խուլերի միավորման 14-րդ համագումարը: Երեկ այդ առիթով հրավիրված միավորման վարչության նիստը երկար ժամանակ չէր սկսվում, որովհետեւ միավորման մի խումբ անդամներ՝ շուրջ 30 հոգի, շենքի նախասրահում ցույց էին կազմակերպել: Նրանց բողոքը հասարակությանը հասավ մոտ մեկ ամիս առաջ՝ «միավորման տնօրեն

ՎՃՌՈՐՈՇԸ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍՆ Է ԼԻՆԵԼՈՒ

Սերբիա եւ Չեռնոգորիայի Հերցոգ-Նովի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնության մասնակիցները հատեցին եզրագիծը: Կիրակի օրը կայացած հինգերորդ տուրից հետո երեկ մեկօրյա հանգիստ էր հայտարարվել: Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի առաջնությունում առայժմ ավելի հաջող հանդես են գալիս տղաներից՝ 12 տարեկանները եւ 16-ամյա Զավեն Անդրիասյանը: Վերջինը տարել է չորս հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ 4,0 միավորով ընթանում

Շեքսպիրյան «Արմմոնոն» փակվեց

Շաբաթ օրը «Սայաթ-Նովա» համալիրի «Կոլիզեյ» սրահում կայացավ «Արմմոնո» երրորդ միջազգային շեքսպիրյան փառատոնի փակումը: Հետաքրքիր մի հանգամանք ուղղակի աչքի էր զարնում՝ միջոցառմանը, բացի փառատոնի կազմակերպիչներից, սակավաթիվ հյուրերից ու լրագրողներից, ուրիշ ոչ ոք չէր մասնակցում: Չնայած այս ամենին, փառատոնի տնօրեն Հակոբ Ղազանչյանը գոհ է «Արմմոնոյից»: Նա նշեց, որ Մոնոներկայացումների փառատոների միջազգային ասոցիացիայի ոչ մի տնօրեն չէր հավատում,

ՀՊԿՆ-Ի ՆՈՐ ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԸ՝ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԵՐԳՈՎ

Եվ բացառիկ «արհավիրքով»՝ նոր «շրջափակմամբ» Սեպտեմբերի 24-ին, «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) 2005/06 համերգաշրջանի բացման համերգը: ՀՊԿՆ-ն կներկայացնի 20-ամյա ջութակահար, Բրյուսելի Էլիզաբեթ թագուհու միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր Սերգեյ Խաչատրյանին (Գերմանիա): Հանդիպեցինք ՀՊԿՆ գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանին: – ՀՊԿՆ-ն իր 9-րդ համերգաշրջանն է բացում, ինչ անակնկալներ են

«Ինձ դատապարտել են անհիմն»

Ասում է երեք երեխաների մայրը Գոհար Մելքոնյանը դատապարտվել է նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով տուգանքի՝ ՀՀ քրօրի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ («Խարդախությամբ ուրիշի գույքին տիրանալ»): Նրա նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը ընթացել է Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում, իսկ դատավճիռը մնացել է անփոփոխ՝ ՀՀ քրեական եւ զինվորական գործերի վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում: «Ինձ դատապարտել

Ո՞Վ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Բուհում հարցի պատասխանը չեն գտնում Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սոս Սարգսյանի հրաժարականի դիմումը ԿԳ նախարարը երեկ, ցերեկվա տվյալներով, դեռ չէր մակագրել: Երեկ ո՛չ ռեկտորը, ո՛չ նրա մտերիմ մարդիկ այս թեմայով խոսելու ցանկություն չունեին՝ գոնե պաշտոնապես: Մասնավոր զրույցներում բուհի պրոֆեսորադասախոսական կազմը կարծիք էր հայտնում, որ Սոս Սարգսյանի պարագայում կարելի էր բացառություն անել՝ հաշվի առնելով

Ոչ «ԱրմենՏելն» է մի բան, ոչ էլ «ՎիվաՍելլը»

Բջջային կապի ոլորտում երկրորդ օպերատորի ի հայտ գալն առայժմ չի նպաստում որակի բարձրացմանը «Առավոտի» նախորդ համարում մենք անդրադարձել էինք «ԱրմենՏելի» բջջային կապի ցածր որակին, բայց այս օրերին նույնպիսի որակ է ապահովում նաեւ «ՎիվաՍելլը»: Մոտ մեկ ամիս առաջ «ՎիվաՍելլի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կապի վատորակության համար դժգոհում էր իր մրցակցից՝ հայտնելով, թե «ՎիվաՍելլից» «ԱրմենՏել» զանգել չի

ԳԼՈԲԱԼԱՑՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ Չէ

Բայց հնարավոր է երկրի ներսում ստեղծել մրցակցության հավասար պայմաններ 1960 թվականին՝ Երկրորդ աշխարհամարտից 15 տարի հետո, այդ պատերազմում հիմնահատակ ավերված Գերմանիան իր զարգացման տեմպերով, միասնական նպատակի ձգտումով նույնիսկ հաղթող պետությունների նախանձն էր շարժում։ Այդ երկրում չէր մնացել ոչ մի արտադրական հզորություն եւ գրեթե ոչ մի կանգուն շինություն։ Գերմանական ֆենոմենն իրականացավ առաջին հերթին երկրի տնտեսության զարգացումն

Գերմանական բալանս

Գերմանական բալանս Բունդեսթագի նոր կազմի համար կայացած ընտրություններն այդպես էլ չպատասխանեցին այն հարցին, թե ով կդառնա Գերմանիայի նոր կանցլերը: Նախնական տվյալներով, գործող կանցլեր Գերհարդ Շրյոդերի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է ԳԴՀ ավելի քան 60 մլն ընտրողների քվեների 34,3 %-ը: Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից եւ նրան հարող ոչ այնքան ազդեցիկ քաղաքական ուժերից բաղկացած ընդդիմադիր բլոկին բաժին է հասել

«ԳՈՐԾԵՐԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԵՆ ԽՈՍՈՒՄ, ՔԱՆ ԲԱՌԵՐԸ»

Ասում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը – Իսկապե՞ս այսօր ԱՄՆ-ը Ձեզ տեսնում է իբրեւ այլընտրանքային լիդեր, Ձեր կարծիքով՝ ավելի շատ Ձե՞զ, թե՞ Արամ Սարգսյանին: Հստակեցրեք՝ ամերիկյան տրամադրությունների արմատականությունը: – Հայաստանում լիդերների այնքան առատություն կա, որ մի քանի Հայաստանի կբավարարի: Գոնե այդպես մտածող, ինքնասիրահարված մարդկանց ոչ քիչ խմբեր կան այսօր հրապարակային, հասարակական, քաղաքական դաշտում: Ձեր հարցի

ՄԻՋԱԴԵՊԵՐՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ

Նուբարաշենում եւ Քանաքեռ-Զեյթունում ընտրությունների պատկերը տարբեր էր Անցյալ կիրակի մայրաքաղաքի Էրեբունի, Նուբարաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում կայացան թաղապետերի եւ ավագանիների ընտրություններ: Բոլոր երեք համայնքներում տեղի ունեցած ընտրությունները մեկ ընդհանրություն ունեին՝ ընտրացուցակների խայտառակ վիճակ, եւ սա այն դեպքում, երբ պատկան մարմինները, իբր, աշխատել էին նախորդ ընտրություններից հետո ընտրացուցակները կարգի բերելու ուղղությամբ: Պաշտոնական տվյալներով, կիրակի օրը Էրեբունի, Նուբարաշեն

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Զվարճացեք, սակայն ալկոհոլը մի չարաշահեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեր կենսապայմանները բարելավելու հնարավորություն կընձեռվի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հարմար օր է մտավոր եւ հրատարակչական գործունեություն ծավալելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր գաղտնիքներ ու փաստեր կբացահայտեք, որոնք ձեզ այնքան էլ ուրախություն չեն պատճառի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Շրջապատի մարդկանց հետ ձեր շփումները կտրուկ շրջադարձ կապրեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ձեր գործընկերները, հնարավոր

11

11 ՀԱՂԹԱՆԱԿ՝ ՄԵԿ ՕՐՈՒՄ Սերբիա եւ Չեռնոգորիայի Հերցոգ Նովի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությունն աստիճանաբար թափ է վերցնում: Երկրորդ տուրում Հայաստանի շախմատիստ-շախմատիստուհիներն ընդհանուր առմամբ ավելի վստահ ու հաջող հանդես եկան: Խաղատախտակների առջեւ նստած մեր հանրապետության 15 ներկայացուցիչներից 11-ը հաղթական միավոր վաստակեցին, 2 պարտիայում գրանցեցին ոչ-ոքի եւ միայն 2-ում պարտություն կրեցին: Եթե մեկնարկային

Խմբակաշինությունը որպես ուղիղ ճանապարհ Ինչպես ակտիվացնել երիտասարդությանը Երիտասարդության մեջ պարփակված էներգիայի գործադրման մասին շատ է խոսվում։ Կառավարությունն էլ փորձում է ձեւավորել կազմակերպված երիտասարդություն։ Այն համարյա թե ամբողջովին կանոնակարգել է երիտասարդության առաջխաղացման ընդունելի ճանապարհները։ Ուսումնական խորհրդից դեպի քաղաքացիական եւ քաղաքական պաշտոններ աշխատանքային առաջադիմությունը, ստվերային, պետության առանձին սուբյեկտի հովանավորությամբ գործող ձեռնարկության զարգացումը, գաղափարազուրկ մշակութային արժեքների ստեղծումն այդ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՀԿ-ՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՀԿ-ՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ Նրանք ահազանգում են Աշտարակ քաղաքի ընտրացուցակների խայտառակ վիճակի մասին Հոկտեմբերի 23-ին Արագածոտնի մարզի մի քանի քաղաքներում՝ Աշտարակում, Ապարանում ու Թալինում, տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների՝ քաղաքապետերի ու ավագանիների ընտրություններ: Թեկնածուների առաջադրման համար դեռ վաղ է խոսել, թեեւ այսօր արդեն հայտնի են հիմնական թեկնածուներից ոմանք: Նրանց մենք կանդրադառնանք առանձին հրապարակմամբ: Առայժմ խոսենք

Մենք երրորդն ենք, Ադրբեջանը՝ առաջինը

Մենք երրորդն ենք, Ադրբեջանը՝ առաջինը Սեպտեմբերի 7-12-ը Մոսկվայում կայացավ Գրքի միջազգային 18-րդ ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում էր 18 հրատարակչություն՝ տարբեր երկրներից: Հայաստանը տոնավաճառին ներկայացել էր «Հայկական նրբանցք» տաղավարով: Երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ Էդուարդ Միլիտոնյանը նշեց, որ միաժամանակ մասնակցել են նաեւ «Գրքարվեստ» մրցույթին, որտեղ երրորդ մրցանակի է արժանացել

Ո՞ՒՄ ԿՀԱՍՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԸ

Ո՞ՒՄ ԿՀԱՍՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԸ Աժիոտաժ՝ մրցանակային հանձնախմբերում Հերթական անգամ բախտը նախագահական մրցանակի՝ 2,5 մլն դրամի տեսքով, կժպտա որոշ արվեստագետների: Գրականության եւ արվեստի բնագավառում ՀՀ պետական մրցանակների համար սահմանված մրցանակաբաշխության հայտերի ներկայացման վերջին ժամկետը սեպտեմբերի 1-ն էր: «Առավոտը» 5 հանձնախմբերի նախագահներից հետաքրքրվեց, թե ինչպիսի հայտեր են եղել: Երաժշտության հանձնախմբի նախագահ Արաքսի Սարյանը թերթի նախորդ համարներից մեկում

100

100 տարին մեկ պետք է օգտագործել առիթը Երեկ ավարտվեց Հայոց գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը: Հիշեցնենք, որ աշխատանքներն ընթանում էին 3 մասնաճյուղերում: Առաջին մասնաճյուղում քննարկվեցին «Հայոց գրերի գյուտը եւ նրա պատմական նշանակությունը», երկրորդում՝ «Հայոց գրերի գյուտը եւ հայ մշակույթը», երրորդում՝ «Հայոց գրերի գյուտը եւ Հայ եկեղեցին» թեմաները: «Ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռեցին մասնակցելու համահայկական

ԱՅՍՏԵՂ

ԱՅՍՏԵՂ ԼՍՎՈՒՄ ԵՆ ՆԱՄԱԶՆԵՐԸ Բայց Եղեգնավան գյուղը սահմանամերձի կարգավիճակ չունի Արարատի մարզի Եղեգնավան գյուղը մինչեւ 1988 թ. եղել է թուրքաբնակ: Հիմա այնտեղ ապրում են հիմնականում Բաքվից, Սումգայիթից ներգաղթած հայեր: Գյուղի միջնակարգ դպրոցն ունի 201 աշակերտ: Կոլեկտիվի հին աշխատողները երանությամբ էին հիշում այն տարիները, երբ դպրոցի տնօրեն էր նախկին սոցապնախարար Ռազմիկ Մարտիրոսյանը: Այդ տարիներին թեեւ դպրոցը

ԳՈՒՆԱՎՈՐ

ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՑԵՆԱՐԸ Որոշ մասնագետների կարծիքով՝ վերջին տարիների «թավշյա հեղափոխությունները» ողջ հետխորհրդային տարածքում «համաշխարհային նոր կարգի» ճարտարապետների կողմից վարվող ցանցային պատերազմների արդյունքն են: էլիտաների հերթափոխ Դեռեւս խորհրդային իշխանության վերջին տարիներին ԽՍՀՄ-ի ողջ տարածքում սկսվեց «քաղաքացիական հասարակության» ձեւավորումը։ Սնկերի պես բազմացան ցանցային կառույցները, կամ, ինչպես դրանց կոչում են այսօր՝ ոչ պետական կազմակերպություններ /NGO/։ Դրանք ինչպես հայտնի

ԲԱՐԵԳՈՐԾԻ

ԲԱՐԵԳՈՐԾԻ ՄՈՒԹ ԳՈՐԾԵՐԸ Կասկածելի վարկ ունեցող նախկին նախարար Գառնիկ Նանագուլյանը այժմ ղեկավարում է Հայ օգնության ֆոնդի Նյու Յորքի գրասենյակը: Գառնիկ Նանագուլյանը Հայաստանում պաշտոնավարած թերեւս ամենաանձեռնմխելի նախարարն է եղել: Բոլոր կասկածելի իրավիճակներում նրան փրկել է ինչ-որ առեղծվածային ուժ: 1996-98 թվականներին ՀՀ արդյունաբերության պատասխանատուն աչքի է ընկել այդ տարիներին իրականացված մի շարք սեփականաշնորհումներով (ԱրմենՏել, «Արմենիա» հյուրանոց, Սոտքի

Ինչպես են դատարանները պաշտպանվում մամուլից

Ինչպես են դատարանները պաշտպանվում մամուլից Բրիտանացի լրագրող Սթիվ Ուիլսը Հայաստանում է գտնվում մասնավոր այցով եւ պատմում է իր երկրում մամուլ-դատարան հարաբերությունների մասին: Մեծ Բրիտանիան, հետաքննող լրագրող Սթիվ Ուիլսի տեղեկացմամբ, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի մասնակից է: Իր երկրում զանգվածային լրատվամիջոցների մասին միասնական օրենսդրություն չկա: Բրիտանիայի քրեական եւ քաղաքացիական օրենսդրության մեջ տեղ են գտել ԶԼՄ-ներին վերաբերող «խաղի

ՎԵՐԱՔՆՆԻՉ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ ՊԵՏՔ ՉԷ Կարծում է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը «Վիճակագրության առումով պետք է նշեմ, որ քաղաքացիական գործերի թիվը տարեցտարի աճում է՝ եթե համեմատենք վերջին 4 տարիները»,- երեկ «Առավոտին» ասաց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատի նախագահ Արման Մկրտումյանը: 2001թ. 863 գործ է մուտք եղել վճռաբեկ պալատ, 2004-ին՝ 2421: Այսինքն՝ երեք անգամ

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ

Խուլերի ղեկավարները իրար չեն լսում

Խուլերի ղեկավարները իրար չեն լսում Խուլերի միավորման անդամները կարծում են, որ պատճառը երկուստեք կարծիքների սխալ թարգմանությունն է: Սեպտեմբերի 28-ին նախատեսված է Հայաստանի խուլերի միավորման 14-րդ համագումարը: Երեկ այդ առիթով հրավիրված միավորման վարչության նիստը երկար ժամանակ չէր սկսվում, որովհետեւ միավորման մի խումբ անդամներ՝ շուրջ 30 հոգի, շենքի նախասրահում ցույց էին կազմակերպել: Նրանց բողոքը հասարակությանը հասավ մոտ

ԽՈԶԱՆՈՑԻ,

ԽՈԶԱՆՈՑԻ, ԱՂԲԱՆՈՑԻ ՈՒ ԳԱԶԻ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՄ Այսպիսի «յուրահատուկ» տարածքում է տեղակայված «Նուբարաշենի դոմիկներ» թաղամասը Նուբարաշենի խոզաբուծական ֆերման 1970-ականների վերջին իր աշխատողներին հատկացրել է ժամանակավոր այս կացարանները, իսկ 94-ի վերջում՝ լուծարվելուց հետո, «դոմիկները» նվիրել նրանց: Բնակիչներն էլ տնակները երեսպատել են քարով, մեծացրել դրանք, թեպետ այդպես էլ չեն ստացել սեփականության կամ օգտագործման իրավունքի այլ փաստաթղթեր: Այժմ թաղամասում ապրում

Փորձարկում՝

Փորձարկում՝ աշխատակցի վրա Կառավարության թիվ 1170- Ն որոշումն ընդունողների պատկերացմամբ՝ այն կոչված է հնարավորինս նվազեցնելու բնակչության «գազային» ինքնագործունեությունը եւ կանխելու դժբախտ պատահարները: Ըստ այս որոշման՝ բազմաբնակարան, բազմահարկ շենքերի բնակիչներն իրենց տներում գազօջախ տեղադրելուց բացի, այժմ կարող են տեղադրել վառարաններ, ջրատաքացուցիչներ (եթե դրանք համապատասխանում են գործող ստանդարտներին): Մինչ այդ՝ կառավարությունն արգելում էր բազմահարկ շենքերում նման սարքերի

Քաղաքականացված

Քաղաքականացված գործարք «Մարզահամերգային համալիրի մասնավորեցման գործարքը քաղաքականացված գործարք է, ինչպես «Մարս» գործարանինն ու Մերգելյանի անվան ինստիտուտինը»,- երեկ հայտարարեց «Արդարություն» խմբակցության անդամ Թաթուլ Մանասերյանը: Խոսելով գործարքի քաղաքականացվածության մասին, Թաթուլ Մանասերյանը հիշեց, որ երբ «Մարս» գործարանի տնօրենն էր Ստեփան Դեմիրճյանը՝ «գործարանը մի կոպեկի պարտք չուներ: Այսօր այդ գործարանը 1 մլն դոլարից ավելի պարտք է կուտակել պետությանը: Ահա

«ԱրմենՏելը»

«ԱրմենՏելը» նախարարին խաբե՞լ է Բջջային կապի որակը, մի գիշերում լավանալու փոխարեն, ավելի է վատացել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ամսի 15-ից «ԱրմենՏելի» բջջային կապի որակը փոխվելու է: Նախարարին այդպես էր խոստացել «ԱրմենՏելի» տնօրինությունը: Իսկապես, սեպտեմբերի 15-ից կապի որակը փոխվեց, բայց՝ դեպի վատը: Եթե նախկինում բջջայինի ինքնապատասխանիչները զանգողներին միայն

ԼՈՒՍԱԿՈՒՆՔԸ

ԼՈՒՍԱԿՈՒՆՔԸ ՄՈՌԱՑՎԱԾ Է Որեւէ բան ցանելը, կամ անասուն պահելը անիմաստ է, իսկ բանկից վարկ վերցնելը՝ վտանգավոր Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղը Վարդենիս քաղաքից ընդամենը 3 կմ է հեռու: Սակայն մարզպետարանի ողջ ուշադրությունը կենտրոնանում է միայն Վարդենիսի ու Վարդենիկի վրա, իսկ համեմատաբար փոքր գյուղերում, ի հեճուկս կառավարության կողմից արձանագրված տնտեսական աննախադեպ բարձր ցուցանիշների, դեռեւս իշխում են նախնադարյան

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031