Օրվա լրահոսը

ԼԱՎ ՉՀԱՍԿԱՑԱ

Հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես է բռնցքամարտիկը ռինգում ստացած հարվածներից գիտակցությունը կորցրած՝ տապալվում հատակին: Նման դաժան տեսարաններից հետո նույնիսկ հաղթող մարզիկին երկրպագող մարզասերներն անտարբեր չեն կարողանում նայել պարտվողին՝ կարեկցում են: Դեմքին ու գլխին այդքան հարվածներ ընդունելը մի՞թե անհետեւանք է մնում: «Արդյոք բռնցքամարտը մարդու առողջությանը վնաս չէ՞»: Այս հարցը միշտ եղել ու մնում է օրակարգում:

ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ «ԲԱՐՈՒ ԱՉՔԵՐՈՎ»

Երեկ հայ ընթերցողի դատին է ներկայացվել արձակագիր, լրագրող, թարգմանիչ Սուրեն Հայրապետյանի պատմվածքների եւ նովելների նոր ժողովածուն: «Բարու աչքերով» գրքում տեղ է գտել նրա վերջին տասը տարվա շուրջ 160 ստեղծագործություն: Հեղինակի խոսքով, այս ժողովածուն նրա՝ բնության մասին պատմող երրորդ գիրքն է եւ հարուստ է բնության զարմանալի տեսարաններ ներկայացնող իր իսկ կատարած լուսանկարներով, իսկ ստեղծագործությունները ներշնչված են

ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՆՈՐԻՑ ՀԱՂԹԵԼՈՒ

Երբ որդին՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը, ՀԱՕԿ-ի նախագահից «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի բանալին էր ստանում, օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանը հուզված էր: Այդուհանդերձ, հետո նա պատասխանեց «Առավոտի» հարցերին: Առաքել Միրզոյանը՝ չեմպիոնի պատվանդանին: – Քո մարզական կարիերայի ընթացքում ինքդ բազմաթիվ պարգեւներ ես ստացել, բայց այսօր, կարծես, ավելի շատ էիր հուզված: – Դժվար է խոսքերով արտահայտել այն զգացումները,

«Քարերի երկիր Հայաստանս»

Բեմանկարիչ Նելլի Բարսեղյանը նպատակ ունի հայաստանյան բեմանկարչությունը ներկայացնել դրսում Հայ բեմանկարչությունը հարուստ ավանդույթներ ունի: Դրա վկայությունն են Մարտիրոս Սարյանի, Մինասի, Գեորգի Յակուլովի, Արա Սարգսյանի, Սարգիս Արուտչյանի, Սիմոն Ալաջալովի եւ մյուս անվանիների ժամանակին արված ներկայացումների նկարչական ձեւավորումները: Ցավոք, մեր բեմանկարչական դպրոցը մինչ օրս ներփակվել է ազգային շրջանակներում, երբեւէ չներկայացվելով միջազգային ցուցադրություններում: Նույնիսկ վաղամեռիկ Եվգենի Սոֆրոնովի նման

«ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՔԱՅԼՈՂ ԹԻՐԱԽ»

Այս կարծիքին է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախագահ Հակոբ Ղազանչյանը ներկայումս աշխատում է երկու ներկայացման վրա. մեկը Հ. Պարոնյանի անվան թատրոնում՝ ըստ Բ. Բրեխտի, մյուսը ռուս արտիստների հետ՝ Չեխովի միջազգային փառատոնի պատվերով: Հ. Ղազանչյանն ասում է, որ 2010թ. Մոսկվայում տեղի է ունենալու Չեխովի անվան միջազգային թատերական արտահերթ փառատոն՝ նվիրված գրողի

ՊԱՐՏԱԴԻՐ ԲՈՒԺՈՒՄ

Ոստիկանությունը եւ բժիշկները Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կարգադրությամբ հիվանդանոց են վերադարձրել չորսամյա աղջնակ Իննա Ցարելաշվիլուն, որի ծնողները «Եհովայի վկաներ» ընկերության անդամներ են եւ կրոնական համոզմունքներից ելնելով հրաժարվում են, որ երեխային բժշկական օգնություն ցույց տրվի, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը: Երկուշաբթի երեխայի ծնողները երեխային վերցրել էին վերակենդանացման բաժնից, ուր նա փոխադրվել էր եռացող ջրի հասցրած ուժեղ այրվածքներով:

ՀՆԳԱԿՈՂՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈ՞ՒՄ

Մոսկվայում հուլիսի սկզբին Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւը, Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այս մասին հաղորդում է ilhassondakika.com թուրքական կայքէջը: Ըստ լրատվամիջոցի, հուլիսի 6-ին երկօրյա այցով պատրաստվում է Մոսկվա ժամանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որի հետ ՌԴ մայրաքաղաք կայցելի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Բացի այդ, ըստ կայքէջի, այդ ժամանակ

ՇԵՐԵՓՈՒԿՆԵՐԻ «ԱՆՁՐԵՎ»՝ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ

Ճապոնիայի Իսակավա շրջանի բնակիչները վերջերս ականատես դարձան մի հետաքրքիր երեւույթի՝ շերեփուկների «անձրեւի»: Բնակիչների վկայությամբ, այս «անձրեւը» նկատվել էր մի քանի շրջաններում եւ ուղեկցվում էր տարօրինակ ձայներով: Գիտնականներն առայժմ չեն կարող նշել այդ տարօրինակ երեւույթի պատճառը: Ենթադրություններ կան, որ շերեփուկներին բերել է քամին: Սակայն օդերեւութաբանները հերքում են այդ վարկածը. նրանք պնդում են, որ «շերեփուկային անձրեւների» ժամանակ

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԿԵՏՆ ԱՆՑԱ՞Ծ Է

Այն նահանգապետերը, որոնք չեն կարողանա ինքնուրույն պայքարել գործազրկության եւ աշխատավարձերի ուշացման դեմ, ազատվելու են աշխատանքից: Այդ մասին երեկվա խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Մեդվեդեւը: «Անընդունելի է, երբ խնդիրների լուծումը պահանջում են Մոսկվայից եկած ղեկավարներից»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը: Բացի այդ, Մեդվեդեւը հանձնարարել է Հարավային շրջանի լիազոր-ներկայացուցչին՝ ստուգել տեղեկատվությունն այն մասին, որ օլիմպիական օբյեկտների շինարարության

Թայսոնը նորից ամուսնանում է

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնն ամուսնացել է երրորդ անգամ՝ իր 4-ամյա աղջկա մահվանից ընդամենը 2 շաբաթ անց: Ամուսնության արարողությունը տեղի է ունեցել Լաս Վեգասի «Հիլթոն» հյուրանոցում՝ շաբաթ օրը: Միջոցառումը, որին ներկա էին ընդամենը մի քանի հոգի, տեւել է շատ կարճ: Ըստ վկաների՝ Թայսոնը երջանիկ էր երեւում: 42-ամյա սպորտային աստղի կինը դարձավ 32-ամյա Լակիխա Սփայսերը:

Ուզբեկստանը սահմաններ է կառուցում

Ուզբեկստանի Ֆերգանայի շրջանում, Ղրղըզստանի սահմանի երկայնքով, կառուցվելու է 7 մետր բարձրությամբ բետոնե պատ: Ըստ տեղացի բնակիչների՝ այդ կառույցի շինարարությունը սկսվել է ավելի քան մեկ ամիս առաջ: Պատի շինարարությունն իրականացվում է դատապարտյալների ուժերով: Ավելի վաղ նույն երկրի Անդիջանի մարզում, որը նույնպես սահմանակից է Ղրղըզստանի հետ, սկսել են խրամատներ փորել: Ըստ որոշ տեղեկությունների՝ 3 մետր խորությամբ եւ

Նախկին նահանգապետը կմասնակցի մյուզիքլին

ԱՄՆ Իլինոյս նահանգի նախկին նահանգապետը կմասնակցի թատերական ներկայացման, որը հենց նրան է ծաղրում: Կոմիկական մյուզիքլը, որն արդեն մի քանի ամիս բեմի վրա է, կոչվում է «Ռոդ Բլագոեւիչը՝ սուպերաստղ»: Նախկին նահանգապետի ներկայացուցիչը չի անդրադարձել Բլագոեւիչի հոնորարին, բայց հայտնել է, որ փողերը փոխանցվելու են քաղցկեղով հիվանդներին օգնելու համար: Հունվարին Իլինոյսի օրենսդիրները պաշտոնանկ են արել Բլագոեւիչին, քանի որ

«ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆ՝ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ»

Այսօր ԵՊՀ-ում կմեկնարկի «Սոցիոլոգիան՝ խաչմերուկներում» խորագրով Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի 39-րդ համաշխարհային կոնգրեսը: Երեկ ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը եւ Առաջատար ուսումնասիրությունների շվեդական կոլեգիումի եւ սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի նախագահ Բյորն Վիտրոկը ներկայացրին, թե կոնգրեսի աշխատանքները ինչ հիմնական ուղղություններով են ընթանալու: Մասնավորապես, կքննարկվեն մարդկության առաջ ծառացած երկընտրանքների, գլոբալ ճգնաժամի եւ դրա հետեւանքների հաղթահարման, հասարակությանը, անձին եւ պետությանը ուղղված

Օրորոցից՝ կրկնուսույցի մոտ

Թեստերի բարդությունից դժգոհ ծնողները այլ ելք չեն տեսնում, քան իրենց երեխաներին ծնվելու պահից դասախոսի մոտ պարապելու տալը, որպեսզի նրանք հասցնեն յուրացնել նման խառնիճաղանջ ու բարդ առաջադրանքները: Ինչ սկսվել են ընդունելության քննությունները կամ, ինչպես հիմա ենք կոչում՝ միասնական պետական քննությունները, «Առավոտի» կրթական բաժնում չեն դադարում քննական պրոցեսից դժգոհ ծնողների, կրկնուսույցների եւ շրջանավարտների հեռախոսազանգերն ու այցելությունները: Մարդկանց

ՍԵԶՈՆԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում պատրաստվում են ամառային կրթության Ամառային մարզահագուստ, «թիթիզ» սանրվածքների ցուցադրություն, կրտսեր դպրոց-պարտեզների սաների լողափային ցուցադրություն. այս ամենը հուշում է այն մասին, որ օրերս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հայտարարվել էր մարզական օր: Այդ օրը կրթահամալիրում տեղի ունեցավ նաեւ ԱՄՆ-ի՝ «Հայաստանի զարգացման ծառայություններ» բարեգործական կազմակերպության աջակցությամբ հիմնանորոգված մեծ եւ փոքր մարզադահլիճների ցուցադրությունը: Կրթահամալիրի բոլոր դպրոցների եւ

ԵՍ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔՍ

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Սկիզբը՝ նախորդ համարում Չորրորդ միֆն ավելի մեծ աղմուկով ջարդվեց արդեն մայիսի 31-ին, երբ Տեր-Պետրոսյանը հասկացավ, որ Սերժ Սարգսյանը կոպտորեն մերժել է երկխոսության իր առաջարկներն ու կոչերը: Սա, անշուշտ, խիստ ցավալի էր Տեր-Պետրոսյանի համար, քանի որ այդ երկխոսության հետ էր նա կապում քաղբանտարկյալներին ազատ արձակելու հնարավորությունը: Հաջորդ՝ հինգերորդ միֆը, որ ստեղծել էր Տեր-Պետրոսյանը, Հայ

Քսան տարի անց

Կինոն վերադառնում է Արմավիր, սակայն քաղաքի միակ կինոթատրոնը դեռ հացի փուռ է Արմավիրցիներն իրենց սիրելի եւ միակ «Արարատ» կինոթատրոնում վերջին անգամ 1989 թվականին են կինո դիտել՝ հնդկական «Դիսկո պարողը»: Դրանից հետո կինոթատրոնի դռները փակվել են ու մեկ էլ բացվել չորս տարի անց, բայց արդեն ոչ թե որպես մշակութային հաստատություն, այլ՝ հացի փուռ: Երբ «Արարատի» տնօրեն

ՔԱՌԱՍՈՒՆ ՏԱՐՎԱ ԽՆԴԻՐ

Սյունիքի 4-րդ աստիճանի վթարային հարյուր տներում շարունակում են բնակիչներ ապրել Վերջին երկու ամիսների ընթացքում Սյունիքում՝ սողանքների արդյունքում, փլուզումներ եղան: Ապրիլի 18-ին՝ Կապան-Գորիս ճանապարհի մի հատվածում, ապրիլի 22-ին՝ Կավճուտ գյուղում, Մայիսի առաջին տասնօրյակում՝ Քարահունջ գյուղում երկու դեպք: Սողանքները Սյունիքում դարձել են պատուհաս: Պարզվում է, այս մարզում խնդիրը 40 տարվա պատմություն ունի: Սյունիքի մարզում 70-ականների կեսերից սողանքային

Դատարանը հաշմանդամ տղային մոր հետ վտարել է

Կարինե Հարությունյանը 1978թ. ամուսնացել է Գեւորգ Թարվերդյանի հետ, բնակվել ամուսնու հայրական՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Մորենիկի փողոցի թիվ 8 տանը: 1983թ. ծնվել է նրանց որդին՝ Սուրենը: Նա մանկուց հաշմանդամ է եւ 9 տարեկանում զրկվելով հորից, մոր հետ բնակվել է վերոնշյալ տանը: «Առավոտին» Կ. Հարությունյանը պատմեց, որ 1991թ.՝ սկեսրայրի մահից հետո, նրա երկրորդ կինը՝ Վ.

ԼՐԱԳՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆԱՐԱՐՔԻ ԳՈՐԾՈՎ

Միակ ականատեսի վկայությունը Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ Մնացական Մարտիրոսյան) շարունակվեց «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողների ընկերակցություն» կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ անցյալ տարվա նոյեմբերի 18-ի երեկոյան բռնարարք կատարելու գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ 19-ամյա ամբաստանյալ Կարեն Հարությունյանը իրեն մեղավոր չի ճանաչել: Երեկ վկայություն տվեց ոստիկանության ուսումնական կենտրոնի աշխատակից, դեպքի

Խորը էտումը քոքից կտրե՞լն է

Երեկ առավոտյան Տերյան-Սայաթ-Նովա փողոցների հատման մասում, Կենտրոն թաղապետարանի անմիջապես հարեւանությամբ հերթական կանաչ տարածքն էր ոչնչացվում: Հաշված րոպեների ընթացքում էլեկտրական սղոցով գետնին տապալվեցին հսկայական առողջ, սաղարթախիտ ծառեր: Տարածքի սեփականատերը, նախքան ծառերի հատումը, տարածքը պաստառապատել էր ու կառուցապատում էր սկսել: Այդ առնչությամբ «Առավոտը» քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանից հետաքրքրվեց, տեղյա՞կ են, արդյոք, որ Երեւանի կենտրոնում հսկայական

Խոզի գրիպը՝ 21-րդ դարի համաճարակ

Վերջին շաբաթվա ընթացքում H1N1 գրիպով հիվանդացողների թիվը մի քանի անգամ աճել է: Այս վիրուսով վարակվածների կտրուկ աճը կարող է հասցնել պանդեմիայի հայտարարման։ Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։ Ըստ մասնագետների, եթե ԱՀԿ-ն այդպիսի որոշում ընդունի, դա կլինի 21-րդ դարի համաճարակը, եւ վերջին 40 տարիների առաջին պանդեմիան։ Համաձայն ԱՀԿ-ի հրապարակած տվյալների, աշխարհում H1N1 վիրուսով

ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ԵՆ ԱՐՈՏԱՎԱՅՐ ՈՒ ԷԺԱՆ ԳՆԵՐՈՎ ՅՈՒՐԱՑՐԵԼ

Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ գյուղացիներից խլել են տարածքները եւ ձեւակերպել աներոջ, զոքանչի ու աներձագի անուններով: Մինչ աշխարհի զարգացած երկրներում հսկայական միջոցներ են ծախսվում անտառների պահպանության եւ վերականգնման համար, Հայաստանում շարունակվում է կանաչ տարածքների անխնա ոչնչացումն ու յուրացումը: Հերթական ահազանգն «Առավոտը» ստացավ ՀՀ կանաչների միությունից եւ Արմավիրի մարզի Նորավան գյուղի բնակիչներից: Այցելելով Նորավան՝ պարզեցինք հետեւյալը. դեռեւս

Ենթակայանը կարգի են բերում

Արդեն մեկ ամիս է՝ ամեն օր, օրվա տարբեր ժամերին Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ազատության պողոտայի 2, 4 եւ 6 շենքերը հոսանքազրկվում են: Բնակիչների հավաստմամբ, սովորաբար հոսանքն անջատվում է առանց նախազգուշացման: Նրանց խոսքերով, հոսանքի անակնկալ անջատումների պատճառով իրենք տհաճ իրավիճակի մեջ են հայտնվում: Անգամ եղել են դեպքեր, երբ մարդիկ 1 ժամից ավելի մնացել են վերելակի մեջ՝ մինչեւ հոսանքի

Մեր երկրի արտաքին պարտքը կատաստրոֆիկ ձեւով աճում է

Օրերս Հայաստանի արտաքին պարտքն անցավ $1,5 մլրդի սահմանագիծը, եւ մոտակա մի քանի տարիների ընթացքում, արտաքին առեւտրի հաշվեկշռի բացասական մնացորդի հետագա աճի դեպքում, այս ցուցանիշը կրիտիկական կարող է դառնալ երկրի տնտեսության համար: Այս կարծիքին է Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս, տնտեսագետ Աբել Աղանբեկյանը: «Արմինֆոյի» տեղեկացմամբ, ակադեմիկոսը նշել է, որ Հայաստանը սննդամթերքով ինքն իրեն ապահովում է 55%-ով, իսկ սննդամթերքի

Հրահանգել է վճարել միայն պլաստիկ քարտերով

Հայաստանի նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը մի քանի օր առաջ «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրել էր, որ մասսայաբար ՀԱԿ-ի գրասենյակ են դիմում մարդիկ, որոնք տեղեկացնում են, որ այս կամ այն հիմնարկում աշխատավարձերը չեն վճարում: Ըստ Հ. Բագրատյանի, այդ մարդիկ իրենց տեղեկացրել են, որ ամեն ամիս ստորագրում են փաստաթղթի տակ՝ իբր ստացել են աշխատավարձը,

ԳԻՏԱՇԽԱՏՈՂԻՆ ԴՈՒՐՍ ԵՆ ՄՂԵԼ ԲԻԶՆԵՍԻՑ

Երկրաբանները ահազանգում են, որ Ալավերդիում, լալվարիտի հանքի սխալ շահագործման հետեւանքով, քաղաքին վտանգ է սպառնում: Մեր երկրի ընդերքը խորհրդային կարգերի փլուզումից հետո, այսպես ասած, մաս-մաս է արվել եւ ով ինչպես կարողացել՝ հանքերը շահագործել է՝ առանց հատուկ թույլտվության եւ անվտանգության կանոնները պահպանելու: Հանքարդյունաբերությունը բավականին եկամտաբեր բիզնես է, եւ ոլորտի պատասխանատուները, անշուշտ, պատահական մեկին հանք շահագործելու լիցենզիա չեն

Փաստահավաքի անդամները պիտի հրապարակեն նյութերը

Պնդում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը Երեկ «Դե ֆակտո» ակումբում գնահատելով փաստահավաք խումբը լուծարելու վերաբերյալ ՀՀ նախագահի կարգադրությունը՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասաց. «Ցավոք, դրա լուծարումը, այն էլ առանց որեւէ ձեւակերպումների՝ վերադարձնում է հասարակությանն անվստահության մի մակարդակի, որն անկախ նրանից՝ ո՜վ դա արեց, ինչպե՜ս արեց՝ բոլորովին չի աշխատում Հայաստանն իրավական պետություն դարձնելու օգտին:

«ԺՈՂՈՎՐԴԻՆ ՆՈՐԻՑ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ՏԱՆԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ ԷՐ»

Վերլուծելով Երեւանի ավագանու ընտրությունները՝ ասում է ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը – Հետընտրական շրջանում իշխանական ճամբարում տարբեր մեկնաբանություններ տրվեցին, պատճառահետեւանքային կապեր մատնացույց արվեցին՝ ի ցույց դնելու Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի պարտությունը: Դուք եզրահանգումներ արե՞լ եք, ի՞նչն էր ՀԱԿ-ի անհաջողության պատճառը: – Հայ ազգային կոնգրեսը չի պարտվել: Պարտվում են պայքարում, որտեղ կա քաղաքական բեմ, իսկ մայիսի 31-ին

Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԲԱՅՑ՝ ՈՒՐԻՇ

Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության հարցերի կայացման հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, երեկ «Հայացք» ակումբում անդրադառնալով խորհրդի՝ նախագահին համաներման մասին առաջարկ ներկայացնելու որոշմանը, մանրամասնեց, որ այն կարող է կիրառվել մի քանի տարբերակով՝ պատժից լրիվ ազատում, պատժաչափի թեթեւացում, պատժի տեսակի փոփոխություն։ Ինչ վերաբերում է մարտի 1-2-ի գործով ձերբակալվածներին, ըստ Հ. Հովհաննիսյանի, հնարավոր է՝ համաներումը միայն նրանց մի մասի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031