Օրվա լրահոսը
Դատավորը «դակիչի» դեր է տանում
Միարժեքորեն ընդունում է կողմերից մեկի ցանկացած միջնորդություն, բացառելով մյուսի միջնորդությունները Շուրջ երեք ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում (դատավոր Վահագ Մելիքյանի նախագահությամբ) քննվում է Հենզել Աբրոյանի հայցն ընդդեմ Թաթուլ եւ Հուսիկ Բաղդասարյանների: Պատասխանող կողմ է ճանաչվել նաեւ ՀՀ դեպոզիտարիատը: Հ. Աբրոյանը պահանջում է ճանաչել «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի 357 բաժնետոմսերի նկատմամբ իր
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ
Վարչապետը ծառայողական քննություն կանցկացնի՞ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը կտրականապես հրաժարվել է ուսումնասիրել Գյումրիի Սայաթ-Նովայի 9/9ա շենքի շուրջ ստեղծված սկանդալը: Արդեն երրորդ տարին է, ինչ վերոհիշյալ շենքի բնակիչները մարզպետարանի նախկին աշխատակից Հասմիկ Մելքոնյանի պատճառով արհեստականորեն հայտնվել են անելանելի դրության մեջ: Ժամանակին աշխատելով Շիրակի մարզպետարանում ու բաշխելով «Լինսի» հիմնադրամի բնակարանները, վերջինս սկսել է
Երեխային հրկիզում են, հացադուլի են նստեցնում
Սակայն մեր երկրում նման իրավախախտումների համար ծնողները սովորաբար չեն պատժվում Ամեն տարի հունիսի 1-ին Հայաստանը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Սակայն մեր երկրում երեխաների իրավունքները ոտնահարվում են թե՛ հասարակական տրանսպորտում, թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում, անգամ ընտանիքում: Հայկական բազմաթիվ ընտանիքներում հաշվի չեն առնվում երեխայի ոչ ցանկությունները, ոչ նախասիրությունները, ոչ էլ իրավունքները: Շատ դեպքերում ծնողներն անում
ԵՐԿՐՈՒՄ ՊԻՏԻ ՁԵՎԱՎՈՐՎԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Արթուր Բաղդասարյանի նոր լիազորությունները Հայաստանում բազմիցս է խոսվել գործուն Անվտանգության խորհուրդ ստեղծելու մասին, մի կառույց, որ գործում է ոչ միայն ԱՊՀ, այլ նաեւ բազմաթիվ եվրոպական երկրներում եւ կոչված է ապահովել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը: Այս տարվա ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզին եւ Ճապոնիայի վարչապետ Ս. Աբեն, հետամուտ լինելով իրենց նախընտրական ծրագրերին, մի դեպքում ձեւավորել
ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԱՆ
Երեկ հացադուլավորների թիվն ավելացավ եւս երեքով: ՀՀՇ գրասենյակի մոտ առավոտից հացադուլ են հայտարարել կուսակցության վարչության անդամներ Սարգիս Թամազյանը, Կարեն Կարապետյանը եւ «Հայք» թերթի տնօրեն Արմեն Զուրաբյանը: Հացադուլավորների պահանջները նույնն են՝ ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջների լիարժեք կատարում, ինչն էլ հիմք կհանդիսանա իշխանությունների եւ ընդդիմության երկխոսության համար: «Ժամանակ առ ժամանակ մեզ կմիանան այլ մարդիկ նույնպես, եւ մինչեւ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը
Հայաստանում նախագահական ընտրությունների նախընտրական եւ քվեարկության փուլերն ընթացել են հիմնականում ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան, սակայն խնդիրներ են ծագել առավելապես քվեարկությունից հետո: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) կողմից փետրվարի 19-ի ընտրությունների վերաբերյալ երեկ հրապարակված վերջնական զեկույցում: «Թեեւ 2008 թվականի նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել էին ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային չափանիշներին նախընտրական
«Ընդմիջված հեղափոխություն»
Երեկ Մամուլի ազգային ակումբում ներքաղաքական իրավիճակն այսպես բնութագրեց Կարապետ Ռուբինյանը: ՄԱԱ երեկվա հյուրերից մեկը՝ Լ. Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը հետընտրական իրավիճակը որակեց «թավշյա հեղափոխություն»՝ առանց որեւէ արտաքին օգնության, դրդման եւ գունավորման: Իբրեւ ապացույց՝ պարոն Ռուբինյանը վկայակոչեց հայաստանյան ընտրությունների վերաբերյալ միջազգային դիրքորոշումը: Ներկայիս իրավիճակից ելքի համար բանախոսը երեք ճանապարհ է տեսնում՝
«ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՄԻԱԿ ԳՐԱՎԱԿԱՆԸ ՊԱՅՔԱՐՆ Է»
Համոզված է Ալբերտ Բաղդասարյանը «Այն քայլերը, որոնք իշխանությունն է անում եւ առաջարկում, բնավ էլ չեն մեղմում հասարակությունում առկա լարվածության պատճառները: Դրանք ընդամենը լարվածության հետեւանքների վերացման ակնհայտ կոսմետիկ միջոցներ են»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց 1990-ականներին հայտնի քաղաքական գործիչ Ալբերտ Բաղդասարյանը: Խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի՝ հասարակական պալատ կամ հանրային խորհուրդ ստեղծելու
«ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ»
Հունիսի 5-ին, ժամը 14-ին, խորհրդարանում կկազմակերպվեն լսումներ, որոնց թեման կլինի ոչ թե մարտի 1-2-ի դեպքերի քննարկումը, այլ՝ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը եւ հետընտրական զարգացումները: Լսումներին զեկուցումով հանդես են գալու մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ գլխավոր դատախազը եւ արդարադատության նախարարը: Հիշեցնենք, որ վերջիններս ծավալուն առարկություններ էին ներկայացրել օմբուդսմենի՝ մարտի 1-ի իրադարձություններին նվիրված արտահերթ զեկույցում արտահայտված մտահոգություններին: Լսումներ
ՀՀՇ-Ի ԴԻՄԱՑ
Հանրապետության տարբեր վայրերում ծավալված հացադուլային ակցիային երեկ ավելացավ եւս մեկը՝ այս անգամ Հայոց Համազգային շարժում կուսակցության գրասենյակի դիմաց: Երեկվանից հացադուլ են սկսել ՀՀՇ վարչության անդամներ Սարգիս Թամազյանն ու Կարեն Կարապետյանը եւ «Հայք» թերթի տնօրեն Արմեն Զուրաբյանը: Կարդացեք
ՊԱՐԱԿԱՆՈՆ ԱՄԻՍ
Եվ քանի որ հալածվածը, ճնշվածը առավել մեծ է եւ ավելի ուշադիր, քան հալածողը, ուրեմն Զաքիյան փողոցի մայթեզրի իմ հրաշալի ծառը պիտի որ ապրեր անպայման, չնայած որ մի օր, չասեմ միտումնավոր, թերեւս պատահաբար, աշնանամուտի չորացած խոտերին նետված մի ծխախոտով կրակի բաժին դառցավ: Եվ տղայիս հետ պատշգամբում կանգնած՝ ես տեսա, թե ինչպես է վառվում իմ ծառը, բայց
ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆ՝ ԿԱՄԵՐԱՅԻՆԻ ՀԵՏ
Մայիսի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) համերգը: Մենակատար՝ Պ. Չայկովսկու անվան միջազգային մրցույթի արծաթե շքանշանակիր Սուրեն Բագրատունի, թավջութակ (ԱՄՆ): Ծրագրում՝ Ա. Քորելլի, Վ. Շարաֆյան, Մ. Թիփեթ, Ա. Շնիտկե:Նշենք, որ Սուրեն Բագրատունին դեռեւս միջազգային ճանաչում է ստացել Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանելիս: ԱՄՆ-ում կատարողական վարպետության համար արժանացել է Նյու-Ինգլենդի երաժշտական
ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԷՐԳՐԻՑ»
Երեկ Հ. Թումանյանի տուն-թանգարանում հրավիրված ասուլիսի հյուրը Երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանն էր, որն անդրադարձավ «Երիտասարդության դերը սոցիալական աշխատանքներում» ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերից Թուրքիա մեկնած 20 հայ երիտասարդների այցին: Նրա ձեւակերպմամբ, ծրագիրը նպաստեց հայ եւ թուրք երիտասարդների միջեւ երկխոսության ծավալմանն ու կամավորականության գաղափարի տարածմանը: Նա հիշեցրեց, որ ծրագիրը երկուստեք շարունակական է լինելու: Լ. Ասատրյանն,
«ՔԵԼԵՆ»՝ ՀՈՒՆԱՐԵՆ
Երեկ «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում կայացավ «Եվրատեսիլ-2008»-ին 4-րդ հորիզոնականը զբաղեցրած Սիրուշոյի ասուլիսը: Նա ասաց, որ սիրով է համաձայնել այն առաջարկին, որ Բելգրադում իր երգի ժամանակ բեք-վոկալում ելույթ ունենան Ռազմիկ Ամյանն ու Տիգրան Պետրոսյանը. «Համաձայնեցի ոչ միայն նրա համար, որ երկուսն էլ շատ լավ ձայն ունեն, այլ նաեւ նրա համար, որ «Քելե-քելեն» ամուր ու խրոխտ հնչի: Դա մտածված
Հանձնաժողովը կառավարել է «Մըստոյեն տղոնց խումբը»
Իրականում ինչ է կատարվել Գյումրիի թիվ 34/06 ընտրական հանձնաժողովում Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանի դատավարությունը: Դատավոր Վահե Խալաթյանը հարկադրված եղավ որպես իրեղեն ապացույց քրգործին կցել հանրապետությունով մեկ պտտվող տեսաերիզը, ուր, մասնավորապես, նկարահանված են, դատախազության բառերով ասած,
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՆԹԱՐԿՎԵ՞Ց ԱԳՆ-Ի ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ
ՀՀ վարչական դատարանը երեկ մերժեց ԱԳՆ նախկին չորս աշխատակիցների հայցը Հիշեցնենք, որ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը բարձրաստիճան պաշտոնյաներ Մարթա Այվազյանին, Կարինե Աֆրիկյանին, Առաքել Սեմիրջյանին եւ Վլադիմիր Կարապետյանին աշխատանքից ազատել էր այն բանի համար, որ նրանք փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո երկրում ծավալված իրադարձությունների կապակցությամբ զսպվածության կոչ էին արել: Հայցվորները պահանջում էին վերականգնել իրենց աշխատանքում
Արտագնա ցուցահանդես Գորիսում
Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի տպավորությունները Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը մայիսի 20-23-ը արտագնա ցուցահանդես է ունեցել Գորիսի պատկերասրահում: Ըստ նկարչի, այդ միջոցառումը Գորիսի ու Ֆրանսիայի Վիեն քաղաքների քույրանալու շրջանակներում էր կազմակերպված: Ցուցահանդեսի մտահղացումն էլ Գորիսի պատկերասրահի տնօրեն, ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ Ժիրայր Մարտիրոսյանինն էր: «Ցանկացած նկարչի համար հաճելի անհրաժեշտություն են արտագնա ցուցահանդեսները: Նման ակցիաներն ի վերջո
ԹԱՏՐՈՆԻ ՄԱՐԴԻԿ՝ ԹԱՏՐՈՆԻ ՕՐԵՆՔԻ ՄԱՍԻՆ
«Առավոտի» հարցախույզը՝ մտավորականների շրջանում Ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող հայ թատրոնը հայտնվել է բազմաթիվ չլուծված խնդիրների եւ օրենսդրական ձգձգվող կարգավորումների առջեւ: 5 տարուց ավելի է՝ կառավարություն-ԱԺ «չվերթով» է անցնում «Թատրոնի մասին» օրենքի նախագիծը, այդպես էլ վերջնական տեսքի չգալով եւ «չհանգրվանելով» ԱԺ օրակարգում: «Առավոտի» հետ զրուցած թատերական գործիչների կարծիքով, «Թատրոնի մասին» նախագծում բավական մակերեսային է
Կարծրատիպերը՝ ըստ հայերի եւ արտասահմանցիների
ԵԽ փորձագետները հայերին փորձեցին ցույց տալ կարծրատիպերը կառավարելու հմտություններ ու խուսափեցին սուր հարցադրումներից: Երեկ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում մեկնարկեց «Ինչպես խուսափել կարծրատիպացումից» խորագրով երկօրյա բանաժողովը: Քննարկմանը մասնակցում էին ԵԽ փորձագետներ, ՀՀ բուհերի դասախոսներ եւ հանրակրթական դպրոցների ուսուցիչներ: ԵԽ փորձագետ Գուդրուն Ռագնառսդոտտիրը «Կարծրատիպ եւ կանխակալություն» թեմայով զեկուցում կարդաց եւ հարցուպատասխանի միջոցով փորձեց ցույց տալ,
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ»
Երեկ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի թիվ 2 հատուկ արհեստագործական ուսումնարանի 5 շրջանավարտների «վերջին զանգն» էր: ՔԿՀ անչափահասների տեղամասի պետ Գագիկ Ներսիսյանը որոշել էր անակնկալ մատուցել ուսումնարանի սաներին եւ ուսուցիչներին: Սպիտակ վերնաշապիկով դատապարտյալ-շրջանավարտները (նրանք սովորաբար սեւ, համարակալած արտահագուստով են-Ռ.Մ.) պատրաստել էին գրական-երաժշտական միջոցառում: Ըստ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Մելանյա Ղուկասյանի, իր սաները «սովորական շրջանավարտների
«Օրերով վիզ եմ ծռել»
Հաշմանդամ Հրաչյա Հակոբյանը օրեր շարունակ առողջապահության նախարարությունից մուրացել է իրեն հասանելիք պետպատվերը: «Ամեն օր հեռուստացույցով մեր պաշտոնյաներն ասում են, որ աղքատության հաղթահարման համար մի քանի միլիոն դոլար են բերել, կամ էլ այսինչ բանկը էսքան վարկ տվեց: Բայց երբ հերթը մեզ է հասնում՝ էդ փողերը չկան: Բա ո՞ւր կորան էդ գումարները: Էդ ո՞նց են հաղթահարում աղքատությունը,
ԳԱԶԱՆՆԵՐԻՑ «Գ» ՏԱՌՆ Է ՄՆԱՑԵԼ
Կենդանաբանական այգու որոշ կենդանիների վանդակները կիսավեր են ու նեղ, իսկ կենդանիներն էլ անխնամ են ու հյուծված: Առյուծը հազիվ է տեղավորվել իր նեղ խցում, նույնիսկ չէր արձագանքում այցելուների ձայներին: Բորենու վանդակը կրկնապատնեշ չունի, եւ գիշատչի հետ «ծանոթությունը» երեխաների համար կարող է վատ հետեւանքներ ունենալ: Ուղտերն այնքան գզգզված ու անխնամ էին, որ այցելուների մեջ միայն խղճահարություն էին
Բյուրոյի անդամները կդառնան ՀՀ քաղաքացի
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը երեկ վստահեցրեց, որ Բյուրոյի այն անդամները, ովքեր ՀՀ քաղաքացիություն չունեն, շատ արագ կդիմեն քաղաքացիություն ստանալու համար: ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Բյուրոյի այն անդամները, որոնք ՀՀ քաղաքացիներ չեն, առաջիկայում կդառնան ՀՀ քաղաքացի, նաեւ, որ բոլոր դաշնակցականները ամբողջ աշխարհում կանեն ամեն ինչ, որ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ, ԻՐՈՔ, ՊԱՇԱՐՎԱԾ Է
Արդեն երեք ամիս հայրենի իրավապահները ՀՀ «այլախոհ» քաղաքացիներին թույլ չեն տալիս զբոսնել Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտից ի վեր, երբ հայրենի ոստիկանությունը որոշեց Ազատության հրապարակը բռնի ուժով եւ վայրագ միջոցներով «մաքրել» իրենց սահմանադրական իրավունքների համար պայքարողներից, այն պաշարված է: Ազատության հրապարակում կարելի էր անցկացնել Սերժ Սարգսյանի՝ որպես երկրի նախագահի, երդմնակալության առիթով կազմակերպված զորահանդեսը, այդ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՇՈՇԱՓԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԴԵՌ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Սակայն Հայաստանի կոալիցիոն ուժերը իրենք իրենցից արդեն գոհ են Մայիսի 26-27-ը Կիեւում տեղի է ունեցել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որը քննարկել է 1609 բանաձեւի պահանջների կատարման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից մինչ այժմ կատարված քայլերը: Ըստ հանձնաժողովի գնահատականների, ԵԽԽՎ բանաձեւի պահանջները կատարելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները շոշափելի արդյունքներ չեն տվել: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ապրիլի 17-ին ընդունած բանաձեւը
ՍԻՆ ՀՈՒՅՍԵՐ
ՀՀՇ առաջին վարչության անդամ Ալբերտ Բաղդասարյանը հունիսի 20-ին կայանալիք հանրահավաքի հետ կապվող բոլոր հույսերը համարում է սին. «Փետրվարի 26-ին կես միլիոնից ավելի մարդ էր հավաքվել՝ ի՞նչ եղավ»: Ամսի 20-ի հանրահավաքը, ըստ նրա, եվրոպական չինովնիկների՛ն է մտածելու տեղիք տալու, եւ, կախված դրա արդյունքներից, հայրենի իշխանությունները կկողմնորոշվեն՝ գնա՞լ զիջումների, թե՞ Եվրոպային ալտերնատիվներ փնտրել, ինչի մասին նույնիսկ գնացող
ԾԱՐԱՎ ԱՂԲՅՈՒՐԸ ԿԵՂՏՈՏ Է
Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ծարավ աղբյուրի փողոցը կիսաքանդ, խորդուբորդ եւ գրեթե անանցանելի վիճակում է: Բանն այն է, որ անցյալ տարվա ամռանը «Երեւան ջուր» ընկերությունը այդ փողոցի ջրատար խողովակները փոխել է, որից հետո քանդած հատվածի միայն մի մասն է ասֆալտապատել:«Մեր համայնքի ղեկավարներից ոչ մեկի պետքը չէ, որ մեր փողոցը քանդված է, ավտոմեքենաները դժվարանում են այդ հատվածով երթեւեկել, այնպիսի
«ԱՌԱՎՈՏԻ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից «Առավոտին» տեղեկացրին, որ ծանոթացել են օրաթերթի թիվ 87-ում (24.05.08թ.)տպագրված «Հողն ո՞ւմ է պատկանում» խորագրով հոդվածին, որտեղ վիճարկվում էր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման պետ Ստյոպա Շահբազյանի գործողությունների օրինականության հարցը: «Տեղեկացնում եմ, որ նշված հոդվածը դատախազությունն ուղարկել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ այնտեղ նշված փաստերը ստուգելու
Կարայանի «Փրկությունը»
Ճանաչված արձակագիր, հրապարակախոս եւ բանաստեղծ Ռոբերտ Կարայանի «Փրկություն» խորագրով վեպը՝ նվիրված Սարդարապատի հերոսամարտին, փառապանծ հաղթանակի 90-ամյակի առիթով վերջերս վերահրատարակվել է մշակույթի նախարարության աջակցությամբ: Օրերս էլ կայացել է գրքի շնորհանդեսը: Այդ առիթով Հրաչօն գրել է. «Վիպասան Ռոբերտ Կարայանի սարդարապատյան ճակատամարտի նվիրումի մասին կարելի է երկար խոսել ու երկար գրել: Նա էնքան կենդանի ոճով է գրում, որ
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԲԱԺԱՆՎԱԾ ԵՆ
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանին, ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանին եւ ՀՀ մյուս քաղբանտարկյալներին սատարելու նպատակով մեկ օր է՝ ինչ 51 քաղաքացի հացադուլ է հայտարարել Գյումրիի ԵԿՄ գրասենյակում եւ Պարոնյան 3 հասցեի սեփական տանը:Տեղեկացնենք, որ նրանցից 16-ը հաշմանդամ է, 12-ը՝ ազատամարտիկ, 4-ը՝ շարքային քաղաքացի: Հացադուլավորների մեջ կա 77-ամյա մի


















































