Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՀԱՐԲԵԼ

Տնտեսական ճգնաժամի պայմաններում մարդիկ ավելի շատ են սկսել ոգելից խմիչքներ օգտագործել, ինչով էլ, թերեւս, պայմանավորված է այն, որ հատկապես գինու եւ օղու սպառման ծավալները չեն կրճատվել: Այս կարծիքին է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Ըստ Ա. Հարությունյանի, «ճգնաժամը ստիպեց, որ մարդկանց մեծամասնությունը թանկ ռեստորաններից տեղափոխվի էժան ռեստորաններ, իսկ այնտեղից էլ՝ գնային առումով համեմատաբար ավելի մատչելի

ՀԱՇՄԱՆԴԱՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԵՆ

Երեւանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացրել նաեւ հաշմանդամները: Երեկ «Կոնգրես» հյուրանոցում «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը «Հաշմանդամ քաղաքացիների ընտրական իրավունքի ապահովում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր ասուլիս՝ ներկայացնելու ընտրություններին իրենց անդամների դիտարկումների արդյունքները: Ի տարբերություն նախորդ ընտրությունների, որոնց ժամանակ «Ունիսոնի» դիտարկումը հիմնականում կենտրոնացված է եղել հաշմանդամների ընտրական իրավունքի իրականացման վրա, այս ընտրություններին հ/կ-ի 96 դիտորդները մայրաքաղաքի Կենտրոն

ԿՐԹԱԿԱՆ «ՀԱԽՈՒՀԱՇԻՎ»

«Նոյյան տապանը» տեղեկացնում է, որ երեկ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2008թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախագծի նախնական քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ գիտության եւ կրթության բնագավառներին ՀՀ 2008թ. պետբյուջեով նախատեսված միջոցներն ամբողջությամբ տրամադրվել են: ԿԳՆ-ի կողմից իրականացված 53 ծրագրերի համար տրամադրվել է 109,8 մլրդ դրամ, որից 6,8

Հունիսի 3

ԽՈՅ (21.03-20.04)- Անկրկնելի օր է ընտանիքի անդամների հետ հաճելի վայրում ուրախ ժամանակ անցկացնելու համար: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր հաճելի զգացողություններ կունենաք, որը պայմանավորված կլինի ձեր բարձր տրամադրությամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Բիզնեսով զբաղվելու համար արդյունավետ օր է: Ֆինանսական հարցերը կարգավորելիս շահույթը ձերը կլինի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Խնջույքի մասնակցելու հրավեր կստանաք, բայց այսօր զվարճանալու փոխարեն ավելի լավ է կարգավորեք ձեր

ԹԱՏՐՈՆՆԵՐԸ ՉԵ՞Ն ՀԵՏԱՁԳԵԼ ԻՐԵՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ

Քաղաքացիները պնդում են, որ մայիսի 31-ին՝ ընտրությունների օրը, իրենց չի հաջողվել ներկայացում դիտել Ինչպես «Առավոտի» երեկվա համարում էինք նշել, ՀՀ որոշ քաղաքացիներ «Առավոտին» դժգոհություն էին հայտնել, որ մայիսի 31-ին՝ ընտրությունների օրը, երեւանյան թատրոններն իրենց փաստի առաջ են կանգնեցրել: Մեզ դիմած քաղաքացիները դժգոհում էին, որ իրենք ժամանել են ներկայացումը դիտելու, սակայն պարզվել է, որ տվյալ ներկայացումը

Հպումներից չայլայլվողներն անզգա են, անհոգի

Վերջինիս կարիքը զգում են բոլորը, անկախ տարիքից ու սեռից Հպումը համարվում է մարդկային բնազդներից լավագույնը: Այն կարող է ուժ հաղորդել, հանգստացնել, լիցքաթափել, կարգավորել մտքերը եւ բարելավել ինքնազգացողությունը: Հպումը ձեռքերի, մարմինների միաձուլման միջոցով կարող է հանդիսանալ նաեւ բուժում: Մարդ արարածը իր բնությամբ մեծ անհրաժեշտություն ունի ֆիզիկական շփման՝ հպումների միջոցով: Դա հատուկ է մարդուն իր ծննդյան առաջին

«ՖԻԼՄԵՐՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎՈՂԸ ՉԱՓԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ Է»

Ըստ սեքսապաթոլոգի՝ կանայք տղամարդկանցից շատ են ձգտում կրկնօրինակել պոռնոֆիլմերում տեսածը «Ֆիլմերում ցուցադրվող «գիգանտ» սեռական անդամը չափազանցություն է»,- հիասթափեցնում է սեքսապաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Սեւադա Հակոբյանը: Ըստ Ս. Հակոբյանի՝ պոռնոգրաֆիան սեքսոլոգիական մերձեցման, սեռական կյանքի ձեւերից մեկն է. «Գոյություն ունի դատական սեքսոլոգիա, որն ուսումնասիրում է պոռնոգրաֆիայի բացասական, պաթոլոգիկ ազդեցությունը սեռական կյանքի վրա: Եթե պոռնոգրաֆիկ ֆիլմերում սեռական հարաբերությունները

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Վրաստանում վերջին շրջանում հակահայկական գործողությունների թիվը մեծացել է հատկապես կրոնական եւ կրթական ոլորտներում: Երեկ այս մասին իրենց մտահոգությունները հայտնեցին «Միտք» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչներ Էդուարդ Աբրահամյանը եւ Վահե Սարգսյանը: Է. Աբրահամյանն ասաց, որ վրացական մամուլի տարածած տեղեկությունների համաձայն, առաջիկայում նախատեսվում է Ախալքալաքի Բերդը վերածել անչափահաս բանտարկյալների գաղութի: Նրա խոսքով, նմանօրինակ գործողություններն ավելի են մեծացել հատկապես ցեղասպանության

ԱԿԱՆՆԵՐ՝ ՖՈՒՏԲՈԼԻ ԽԱՂԱԴԱՇՏԻ ՏԱԿ

«Շտուտգարտ» ֆուտբոլային ակումբին պատկանող «Mersedes-Benz-Arena» ստադիոնի հիմնանորոգման ժամանակ շինարարները խաղադաշտի տակ հայտնաբերել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած 18 ական: Իհարկե՝ ականները տեղափոխվել եւ վնասազերծվել են, չնայած մասնագետները պնդում են, որ դրանք ոչ մի վտանգ չեն ներկայացրել: Այդուհանդերձ, համապատասխան ատյանները մտավախություն ունեն, որ ստադիոնի տարածքում կարող են էլի ականներ լինել: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 1933

64 ՎԱՆԴԱԿ

Հայ շախմատիստները, անկախ տարիքից եւ բնակության վայրից, շարունակում են հաջող հանդես գալ ամենատարբեր մակարդակի մրցաշարերում: «Գյումրի- 2009» միջազգային մրցաշարում Արթուր Չիբուխչյանը երրորդ անգամ գրոսմայստերի նորմա լրացրեց: Ամերիկահայ ՖԻԴԵ-ի վարպետ Մովսես Մովսիսյանը Օկլահոմա նահանգի Սթիլուոթեր քաղաքում անցկացված բաց առաջնությունում 7 հնարավորից վաստակեց 5 միավոր եւ 77 մասնակիցների մեջ գրավեց 7-րդ տեղը: Հայ պատանի շախմատիստները մեծ հաջողության

Մաղթում ենք հաղթական մեկնարկ

Վաղը ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը մեկնում է Ցյուրիխ, այնտեղից՝ Վիլ, որտեղ Եվրոպայի 2011 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում հունիսի 5-ին «Բերգհոլց» ստադիոնում հանդիպելու է Շվեյցարիայի հավաքականի հետ: Մեր ընտրանու մարզչական շտաբը՝ ավագ մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւի գլխավորությամբ, հունիսի 1-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում, որին հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին: Դարպասապահներ. Գեւորգ Պրազյան («Արարատ»), Էդվարդ

ՍՊԱՍԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐ

Երեւանն ու Մոսկվան կպայքարեն Եվրոպայի 2010 թ. առաջնությունն անցկացնելու համար AIBA-ի աշխարհի պատանեկան առաջնության ավարտի հաջորդ օրը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) նախագահ Արման Մուրադյանը հայտարարեց, որ ՀԲՖ-ն Եվրոպայի 2010 թվականի մեծահասակների առաջնությունը նույնպես Երեւանում անցկացնելու նպատակ ունի, եւ որ այդ իրավունքի համար մեր միակ մրցակիցը, հավանաբար, Մոսկվան կլինի: Երեկ լրատվամիջոցները

Ինչպես ծեծել լրագրողներին

Եվ անցկացնել «փայլուն» ընտրություններ «Ընտրությունները փորձություն են մեր լրատվամիջոցների համար եւ, ցավոք, փորձությունը հաճախ փորձանքի է վերածվում»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Մայիսի 31-ին էլ շարունակել են գործել կոմիտեի «թեժ գիծն» ու արագ արձագանքման խումբը: Արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնությունների, աշխատանքների խոչընդոտման 5 դեպք. ցանկի մեջ ներառված չեն այն

ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝ ՄԱՏՆԵՐՈՎ

Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը» Զարուհի Անտոնյանը իր ներկայացմամբ բարության կոչ է անում: Մասնագիտական շրջանակներում վերջերս հաճախ է հոլովվում տիկնիկավար, մնջախաղաց եւ դրամատիկ դերասանուհի Զարուհի Անտոնյանի անունը: Նրա կերտած Սոնեչկայի կերպարին՝ Մ. Ցվետաեւայի «Երկնագույն երկրագունդ» ներկայացման մեջ (բեմադրիչ՝ Ն. Գրիգորյան) եւ Տիկնիկային թատրոնի խաղացանկային համարյա բոլոր ներկայացումներում արվեստագետի զբաղվածությանը, ինչպես նաեւ՝ Մնջախաղի թատրոնում խաղացած Հուշկապարիկին՝

ՕԲԱՄԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ ՉԻ ՊԱՐՏԱԴՐԵԼՈՒ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման BBC-ին տված իր հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի կարող իր արժեքները պարտադրել այլ երկրների: Սակայն նա ընդգծել է, որ ժողովրդավարությունը, օրենքի իշխանությունը եւ խոսքի ազատությունը ոչ թե արեւմտյան, այլ համամարդկային ունիվերսալ արժեքներ են: Նրա խոսքերով՝ Մերձավոր Արեւելքի երկրներում մարդու իրավունքների խնդիրը, անշուշտ, բավականին սուր է դրված, սակայն կան համընդհանուր

ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱՆԱԽԱԳԱ՞ՀԸ

Թուրքիայի սպասումները հունիսի սկզբին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից՝ մեծ է, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: «Նոյյան տապանը», վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, հայտնում է, որ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե ծրագրվում է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի եւս մեկ հանդիպում հունիսի վերջին՝ Իտալիայում: Ըստ Դավութօղլուի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի ունեցած

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐ՝ ԻՐԱՆՈՒՄ

Իրանի Զահեդան քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել երկրի ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ընտրական շտաբների վրա: Ըստ «Նոյյան տապանի», հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի հետ կապեր ունեցող «Ժանդուլլահ» («Ալլահի զինվորներ») խմբավորումը: Այդ մասին գրում է թուրքական «Սաբահ» օրաթերթը՝ այլ մանրամասներ չհաղորդելով դեպքի կապակցությամբ: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ին՝ շիական մզկիթի

Ինքնաթիռն առայժմ չի հայտնաբերվել

Անցած գիշեր շարունակվում էին Ատլանտյան օվկիանոսի տարածքում անհետացած Air-France ընկերության Airbus A330 ինքնաթիռի որոնումները: Օդանավն իրականացնում էր Ռիո դե Ժանեյրո- Փարիզ չվերթը՝ տեղափոխելով 216 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ: Օդանավում էին 32 պետությունների քաղաքացիներ, այդ թվում՝ մեկ ռուսաստանցի: A330-ի երթուղու ողջ երկայնքով ընթանում էր բրազիլական ռազմական ինքնաթիռը: Ֆրանսիայի կառավարությունն արդեն հայտարարել է, որ ինքնաթիռը հայտնաբերելու

Տիեզերք է մեկնում հերթական զբոսաշրջիկը

Ռուսաստանյան «Սոյուզ» տիեզերանավով Միջազգային տիեզերական կայան մեկնող հերթական զբոսաշրջիկն է լինելու մի կանադացի գործարար, որի անունն առայժմ գաղտնի է պահվում: Հայտնի է միայն, որ նա տիեզերք կմեկնի այս տարվա սեպտեմբերին: Մոտ ժամանակներս տիեզերական տուրիստը կսկսի նախապատրաստվել թռիչքին: Թե որքան է նա վճարելու իր շրջագայության համար, նույնպես առայժմ հայտնի չէ: Վերջին զբոսաշրջիկը՝ ամերիկացի Չարլզ Սիմոնին, իր

Խանգարել է աղոթքի՞ն

Երեկ Երուսաղեմում ձերբակալվել է մի հրեա, որը քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում կրակել եւ վիրավորել է մի քաղաքացու: Ցուցմունք տալիս նա խոստովանել է ոստիկաններին, որ մինչ այդ հասցրել է եւս մեկ հոգու սպանել: Ենթադրվում է, որ նրա առաջին զոհն արաբ էր, որը նրան էր մոտեցել աղոթքի ժամանակ: Կասկածյալը որոշել էր, որ իր կյանքին վտանգ է սպառնում,

Չար ու բարի ուժերի մոլորակը

Մտավոր խնդիրներ ունեցող երեխաների աշխատանքները ցուցադրվում են Ժողարվեստի թանգարանում: Հունիսի 1-ին ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում մեկնարկեց եւ մինչեւ հունիսի 5-ը կտեւի Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ցուցահանդես- վաճառքը, որի ընթացքում ցուցադրվում են «Փրկություն» հ/կ-ի սաների ձեռքի աշխատանքները։ Մտավոր խնդիրներ ունեցող այդ դեռահասներն ու պատանիները մեր հասարակության մեջ դեռ արհամարհվում, մերժվում ու

ՔՆՆԱՇՐՋԱՆԸ ՍԿՍՎԵՑ…

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կարծիքով, «ընդունելության քննությունները չպետք է դառնան անառողջ աժիոտաժի եւ ուշադրության երեւույթ»: Երեկ հանրապետությունում մեկնարկեցին միասնական քննությունները: Երեւանի եւ մարզերի 17 քննական կենտրոններում 408 շրջանավարտ միասնական քննություն հանձնեց ընդհանուր պատմություն, 541-ը՝ աշխարհագրություն, 1811-ը՝ կենսաբանություն առարկաներից: Այս առարկաների գծով քննություն այս տարի այլեւս չի կազմակերպվի: ԵՊՀ քննական կենտրոնում ընթացող քննությանը մասնակցեց նաեւ ԿԳ

Սանկտ Պետերբուրգին ընդառաջ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առանցքը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է Հունիսի սկզբին Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Սանկտպետերբուրգյան հանդիպման նախաշեմին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն ժամանել են տարածաշրջան՝ որոշ մանրամասներ ճշգրտելու: Առհասարակ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա են բազմաթիվ գործոններ, որոնք, իհարկե, կարիք ունեն մանրակրկիտ քննարկման, կողմերի դիրքորոշումների համադրման, իրավիճակի ստատիկ եւ

ԲԱՐՈՅԱՀՈԳԵՎՈՐ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ

Տեղեկատվական պատերազմներն ու դրանց զոհերը Խուսափել տեղեկատվական պատերազմի ոլորտում տիրող իրավիճակի մասին գրելուց՝ սխալ կլիներ: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ուր դասավանդում էի «Հակամարտություններն ու ժուռնալիստիկան» առարկան, 2006 թ. իմ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը» թեմայով գիտաժողով, որտեղ մի շարք ուսումնասիրողներ հետաքրքիր զեկուցումներ կարդացին: Հրավիրել էինք հանրապետության՝ առաջին հայացքից երկրի անվտանգության խնդրի նկատմամբ շահագրգիռ բոլոր պետական

Բարերարի սպասելիս

Գուգարաց թեմի եկեղեցիները պահպանելու համար մասնագիտական օգնություն է պետք Եկեղեցաշինությունը որոշ մեծահարուստների համար պատվի գործ է դարձել, շատերն են իրենց սերն առ Աստված այդկերպ արտահայտում: Ամեն երրորդ հարուստի տան կամ օբյեկտի հարեւանությամբ կանգնեցրած եկեղեցին այսօրվա իրականության մի մասն է: Իսկ ահա դարերի կենսագրություն ունեցող պատմական հուշարձանները, այդ թվում՝ եկեղեցիները, միշտ չէ, որ հարուստ մեկի ուշադրությանն

Զորամասում սպանվել է զինվոր

Մեղրաշեն համայնքը բաց նամակով դիմում է ՀՀ նախագահին Բարեւ Ձեզ, հարգարժան նախագահ: Այս անգամ որոշեցինք «բաց նամակով» դիմել Ձեզ, քանզի երկմտում ենք, թե հնարավորություն չի տրվել Ձեզ՝ անձամբ ընթերցելու մեր առաջին նամակը, այլապես այդքան անարդյունավետ չէր լինի Իջեւանի քննչական բաժնում կայացած՝ Պառավաքարի «Թազա պոստ» զորամասում սպանված Վազգեն Հունանյանի գործի վարույթը: Բանն այն է, որ սպանությունը

«ՈՆՑ ՈՐ ՄՈՑԱՐՏ ԼՍՈՂ ՄԱՐԴՈՒՆ ՍՏԻՊԵՆ ԹԱԹԱ ԵՎ ՍՊԻՏԱԿՑԻ ՀԱՅԿՈ ԼՍԵԼ»

Հացպանյանի եւ նրա պաշտպանների միջնորդությունները մերժվեցին Հացպանյանը՝ 2 պաշտպանների հետ: Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում Մհեր Արղամանյանի նախագահությամբ սկսվեց եւ ավարտվեց «Սուտ մատնություն, որ կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով»՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանի վերաքննիչ բողոքի քննությունը: 7 ամիս է, ինչ

«Թող ամուսնանան ու առանձնանան»

Օրերս մեր խմբագրություն էր այցելել 80-ամյա թոշակառու Ա. Հովսեփյանը՝ իր հետ բերելով ՀՀ իշխանություններին ուղղված մի նամակ: Բացի այն, որ Ա. Հովսեփյանը «ղեկավարությանը» հորդորում էր «մի քիչ հոգատար ու ուշադիր վերաբերմունք դրսեւորել ծերերի նկատմամբ», նաեւ առաջարկում էր մեր կառավարությանը վերականգնել նախկինում թոշակառուներին տրված՝ տրանսպորտից անվճար օգտվելու արտոնությունը: Նրա խոսքերով՝ թոշակի հույսին մնացած ծերերը մի կերպ

«ԱրմենՏելի» գրասենյակները փակվում են

Վերջերս մեկը մյուսի հետեւից փակվել են «ԱրմենՏելի» մի քանի սպասարկման կետեր: Փակվել են մասնավորապես Վազգեն Սարգսյան, Սարյան եւ Տերյան փողոցներում գտնվող սպասարկման կետերը: Այս մասին հայտնում է «Panorama.am»-ը: Ըստ լրատվամիջոցի, Հյուսիսային պողոտայում գործող սպասարկման կետի երկու հարկերում էլ մեծ հերթեր են գոյանում: «Panorama.am»-ի թղթակիցը շուրջ 20 րոպե սպասելով՝ այդպես էլ չի կարողացել սպասարկվել եւ այցելել

Գծատերերի հաշվետվությունները «մաքո՞ւր» են

Մայիսի 31-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը, մի շարք երթուղայինների գծատերեր մոռացել էին, որ իրենք գիծը շահագործելու մրցույթը շահել են պայմանով, որ պետք է ուղեւորներին պատշաճ ծառայություն մատուցեն եւ երթուղին նորմալ սպասարկեն: «Առավոտը» 01.06.2009թ. «Տրանսպորտը ծառայում էր ընտրազանգվածին» հրապարակման մեջ արդեն անդրադարձել է այն երթուղագծերին, որոնք ընտրության օրը ընդամենը 3-4 միկրոավտոբուսով են գիծը սպասարկել, իսկ երթուղագծի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031