Օրվա լրահոսը
«Միկայից» քաշվածները
Ավիավառելիքի ճգնաժամի պատճառով ուղեւորները մի շարք դժվարությունների միջով են անցել: «Միկա լիմիթեդ» ընկերությունը մոտ մեկ ամսով ուշացրեց ավիավառելիքի ներկրումը Հայաստան: Չնայած ուրբաթ օրն ընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանին 4000 տոննա վառելիքով արդեն ապահովել է, բայց այս մեկ ամսվա ընթացքում Հայաստանում գործող բոլոր ավիաընկերությունները, այդ թվում՝ «Արմավիան», ստիպված էին հարկադիր վայրէջք կատարել այլ օդանավակայաններում՝ վերալիցքավորվելու համար: Ընկերությունները ուղեւոր
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆԱՑՎԵԼՈ՞Ւ Է
Գյումրիի անօթեւանների փողերով կառուցված շենքը պետությունը որոշել է վերաբաշխել իր ուզածով Վերջերս Գյումրիի Սայաթ-Նովայի 9/9ա շենքի շուրջ ծավալված վեճը գնալով թեժանում է: Օրերս նշյալ հասցեի մի խումբ բնակիչներ դիմել են «Առավոտի» խմբագրություն՝ հայտնելով, որ 9/9 ա շենքից իրենց հասանելիք բնակարանները վերաբաշխելու գործին արդեն խառնվել են բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ, ովքեր փորձում են սպառնալ իրենց եւ «անպատասխանատու»
ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴՀԱՏԵՑ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Անդրադառնալով ուրբաթ օրը երեք հեռուստաընկերություններին տրված ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը այդ ասուլիսից ստացած իր որոշ տպավորություններ կիսեց մեր ընթերցողի հետ. «Ընթերցում էի Դեւիդ Լլոյդ Ջորջի հայտնի աշխատությունը՝ «Ճշմարտությունը խաղաղ համաձայնագրերի մասին»: Հետո սիրտս քաշեց մեկ ուրիշ գործ կարդալ, այն է՝ Ուիլյամ Քլինթոնի հուշերի գիրքը՝ հայտնի «Իմ կյանքը»: Սակայն
Խոսել ողջ ընդդիմության անունից
Առայժմ ոչ մի ընդդիմադիր գործիչ նման լիազորություններ չունի, եւ մեկ միասնական լիդերի թեման ընդդիմադիր դաշտն առայժմ չի քննարկում: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը վերջերս իտալական «Apcom» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցում հայտարարել էր, որ ընդդիմությունը Հայաստանում պատրաստում է ճակատամարտ տալ՝ Եվրոպայի անունից: Այդ հայտարարությունն առնվազն երկու հարցադրում է առաջացնում. 1/ մի՞թե մենք մեր անունից այլեւս ի զորու
«ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԵՋ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԴՆԵՆՔ»
«Ազատագրված տարածքների պաշտպանություն» կազմակերպությունը տարածել է «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության խորհրդաժողովում Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ելույթների բառացի սղագրությունը: Մեջբերում ենք հատվածներ այս ելույթներից, որոնք հնարավորություն կտան ընթերցողներին ինքնուրույն պատկերացում կազմել, թե արդյոք հիմնավո՞ր է այս ելույթների համար այդ անձանց սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի համար մեղադրելը: Եվ բացի այդ՝ կարելի է նաեւ եզրակացություն անել,
ՄԻՆՉԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵ՞Ն ԼԻՆԻ
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վերապահությամբ է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի այս համոզվածությանը: – Դարթմունդյան համաժողովի շրջանակներում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների դեկտեմբերի 7-10-ի հավաքի ընթացքում նախատեսվում էր Մերձմոսկովյան Սնեգիրի բնակավայրում հանդիպել Մինսկի խմբի համանախագահողներ Մեթյու Բրայզային եւ Յուրի Մերզլյակովին: Կայացա՞վ հանդիպումը: – Համանախագահողների հետ հանդիպման նախաձեռնությունն իմն էր, եւ նրանք համաձայնել էին: Հանդիպումը
ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ լրացավ հայ գրականության նշանավոր վարպետներից մեկի՝ Հրանտ Մաթեւոսյանի մահվան 4 տարին: Հիշեցնելով այդ մասին՝ «Ազատություն» ռադիոկայանը նշում է, որ առայժմ չի հաջողվել ստեղծել մեծ գրողի անունը կրող մշակութային կենտրոնը: Ապագա կենտրոնի համար հողհատկացումը՝ թեեւ ոչ ամբողջությամբ, արվել է Պուշկինի այգում: Սակայն գրողի այրին՝ տիկին Վերժինեն, երեկ ռադիոկայանին ասաց հետեւյալը. «Շահագրգիռ ես ինչքան որ տեսա՝
«Forbes»-ը՝ արդեն հայերեն
Ֆրանսիական հանրահայտ «Forbes» ամսագրի հայերեն տարբերակի գլխավոր խմբագիրը Կենտրոն TV-ի մեկնաբան Պետրոս Ղազարյանն է: Երեկ կայացավ պարբերականի շնորհանդեսը: «Forbes»-ը, որի մասնաճյուղերը, բացի եվրոպական երկրներից, գործում են նաեւ ՌԴ-ում, Ճապոնիայում, Չինաստանում, Կորեայում, Բրազիլիայում, ունի 5 մլն-ից ավելի ընթերցող: Ըստ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի, «Forbes»-ը ընդհանուր գլոբալիզացված երկրի մասնիկներից մեկն է, որը պարտադիր պետք է ունենալ: «Նոր
ՆԻԿՈԼԱՆ ԱՐԹՈՒՐԻ ԸՆԿԵ՞ՐՆ Է
ՕԵԿ նախագահը հույսը դրել է Անգլիայի եւ Ֆրանսիայի վրա Չնայած մեծ բրիտանական «Fareighn Direct Investment» պարբերականի թղթակիցը, ըստ «Առավոտում» արտատպված Արթուր Բաղդասարյանի հարցազրույցի (տես՝ «Առավոտ», 14 դեկտեմբերի), ՕԵԿ նախագահին համարել է երիտասարդ, բայց արդեն վետերան քաղաքական գործիչ, առնվազն տարօրինակ է, որ քաղաքականության վետերանը տեղյակ չէ քաղաքական եւ ընտրական տարրական կանոններին: Իրավագիտության դոկտոր Արթուր Բաղդասարյանը, որի
Խորքային վերլուծություն
Արձագանք Վիկտոր Դալլաքյանի հոդվածին Հարգարժան բարեկամ. «Մեր ապագայի բանալիները» վերլուծական-հրապարակախոսական աշխատասիրությունը, («Առավոտ», 10 նոյեմբերի) որը խիստ կարեւոր եւ արդիական խնդիրներ է արծարծում, իր թեմայի ծիրում ներառում է երկրի առաջանցիկ զարգացումը խթանող բավականին ուշագրավ դիտանկյուններ ու մոտեցումներ: Ցավոք, երկար ժամանակ է, ինչ հայ ընթերցողը գերազանցապես ներքաշված է կենցաղային կամ աթոռամոլական գզվռտոցներում, բայց ոչ՝ Հայաստանի ապագային միտված
«ԵՎ ՄԵՆՔ, ԵՎ ԴՈՒՔ ԵՎՐՈՊԱՅԻՑ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ»
Ասում է թուրք վերլուծաբան Նիգար Գյոկսելը Թուրքիայում ճանաչված քաղաքական փորձագետ, Ստամբուլում լույս տեսնող «Թուրքական քաղաքականություն» եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիր Նիգար Գյոկսելը վերջերս Հայաստանում էր: Նա Երեւան էր այցելել «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հայաստանյան կազմակերպության եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության համատեղ նախաձեռնության շրջանակներում՝ մասնակցելու Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին նվիրված հասարակական քննարկումներին: Երեւանում գտնվելու օրերին Գյոկսելն այցելեց
Երաշտն ու որսորդները գյուղացուն սնանկացնում են
Կառավարությունը գյուղերին 40 կգ ցորեն բաժանելով՝ երաշտի տակից ուզում է դուրս գալ: Այս տարվա երաշտը Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի գրեթե բոլոր ցանքատարածությունները ոչնչացրել է: Գյուղացիներն իրենց ցանածի 30-40%-ն էլ չեն հավաքել: Ֆանտանի գյուղապետարանի տվյալներով՝ չնայած գյուղի կրած ահռելի վնասներին, կառավարությունը, որպես օգնություն, բնակիչներին ընդամենը 40 կգ ցորեն է բաժանել: «Հիմա մեր գյուղի վիճակը շատ ծանր
ՕՐԵՆՔ՝ ՈՉ ՀԱՅԵՑԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱ՞Ր
Պատգամավորները «Ընտանեկան օրենսգրքով» չեն շարժվում Երկու տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, ՀՀ «Ընտանեկան օրենսգրքում» լրացումներ եղան եւ մեր երկրում առաջին անգամ ամրագրվեց ամուսնական պայմանագրի կնքման կարգը: Այդ պայմանագրով հայ ամուսիններն արդեն ամուսնանալուց առաջ միմյանց հետ կարող են համաձայնության գալ, թե բաժանվելու դեպքում ում ինչ գույք է հասնելու, ով ինչ պարտականություն է ունենալու եւ այլն: Պայմանագրի բովանդակությունը
Դպրոցները թափանցիկ չեն աշխատում
Խորհուրդները հաշվի չեն նստում նրանց հետ, ումից փող են հավաքում Դպրոցներում տարբեր առիթներով իրականացվող դրամահավաքին բազմիցս ենք անդրադարձել: Այդ թեմայով վերջին շրջանում եղան հրապարակումներ, որտեղ ծնողները բողոքում էին հատկապես դպրոցը համակարգչային դասասենյակներով հագեցնելու նպատակով հավաքվող գումարների չափերից: Բերենք վերջին օրինակը: Թիվ 114 դպրոցը, որ մասնակցում է Համաշխարհային բանկի «Համակարգիչների շրջանառու հիմնադրամ» ծրագրին (այն իր հերթին
ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ԿԱՅՔ ՉՊԱՏՐԱՍՏԵԼ
Ըստ ԿԳՆ կայքի՝ նախարարությունում 3 հոգի է աշխատում Կառավարման մարմինների ղեկավարները սիրում են պատեհ-անպատեհ հայտարարել, թե իրենց գործունեությունը բաց է ու թափանցիկ: Ընդ որում, այդ գործում շատ են կարեւորում էլեկտրոնային համակարգերի՝ հատկապես ինտերնետի դերը: Այս կամ այն գերատեսչության կայքերն էլ ժամանակ առ ժամանակ մրցանակների են արժանանում: Որոշեցինք մի փոքրիկ «մրցույթ» էլ մենք անցկացնել ու որպես
Միայն զանգը կփրկի
Մայիսմեկյան կոչեր գիտության ոլորտի բարեփոխումների մասին Վերջին շրջանում ԳԱԱ ինստիտուտներին առաջարկվել էր քննարկել «Գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթներ», որոնք իբրեւ թե միտված են Հայաստանի գիտությունը դուրս բերելու նրա այսօրվա մեռյալ վիճակից: Սակայն պարզվեց, որ նրանում իշխողը կեղծիքներն են՝ մայիսմեկյան լոզունգների տեսքով, իսկ նպատակը` «սայլը» տեղում թողնելը: Մեծագույն սուտը սկսվում է նրանից, որ իբրեւ թե գիտությունը
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՏԵՂԵՐԸ
Ըստ ակադեմիկոս Յուրի Սարգսյանի՝ կամայականորեն Երեկ ԳԱԱ ընդհանուր ժողովն իր քվեարկությամբ հաստատեց մեկ օր առաջ բաժանմունքների կողմից ընտրված թղթակից անդամների թեկնածությունը: Ինչպես փորձը խոստանում էր, այս անգամ ընդհանուր ժողովն անակնկալներ չմատուցեց: Շատերը սպասում էին, որ ընդհանուր ժողովը, հնարավոր է, չհաստատի մի քանիսի թեկնածությունը, որովհետեւ, եթե բաժանմունքներում ընտրողները քիչ են եւ համաձայնության գալը հեշտ է, ապա
Ատեստատները նվիրել են, տարածքները՝ օտարել
Ուսուցիչներն ապօրինությունների մեջ մեղադրում են միմյանց, իսկ գյուղապետը ոչնչից տեղյակ չէ Օրերս «Առավոտի» խմբագրություն էր եկել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն, այժմ ֆիզիկայի ուսուցիչ Դավիթ Դավթյանը: Նա ասաց, որ իր դիմումի համաձայն տնօրենի պաշտոնից 2006-ի մայիսին ազատվել է աշխատանքից, որովհետեւ արդեն հոգնել էր: Նա պատմեց, որ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Խաչատրյանը օգտագործում
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՓԱԿԵԼ ԴՊՐՈՑԸ
Որոշ գործարարներ աչք ունեն «Սեբաստիա» կրթահամալիրի վրա «Սեբաստիա» կրթահամալիրում գործող մանկապարտեզը դեռ խորհրդային տարիներից հայտնի է իբրեւ Վերոնիկայի մանկապարտեզ եւ մայրաքաղաքում համարվում էր էլիտարներից մեկը: Ավելի ուշ մանկապարտեզին կից բացվեց նաեւ հանրակրթական դպրոց: Այս օրերին Մալաթիա-Սեբաստիա համայնքի կրթության եւ մշակույթի բաժինը քննարկում է «Սեբաստիա» կրթահամալիրի կազմում գործող դպրոցը փակելու հարցը: Բաժնից ստացված պաշտոնական հիմնավորումն այն
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ առաջին ՕԺԱՆԴԱԿ ՁԵՌՆԱՐԿ Ահա արդեն չորրորդ գիրքս եմ սկսում, ու շատերի պես ինքս է՛լ եմ էն կարծիքին, որ չնայած էս վեպիս հատորների քանակության առումով ահագին առաջացել եմ, բայց ժամանակային առումով համարյա նույն տեղերում եմ դոփում ու երբեմն նույնիսկ հետ է՛լ եմ նահանջում, եւ չնայած անցյալի ու ներկայի էս մշտական արձագանքներն
Էլեկտրոնային երաժշտությունը պահանջարկ չունի
Ամերիկահայ կոմպոզիտոր Ջոն Հոդյանը ջանում է այն «ներմուծել» Հայաստան «Նարեկացի» արվեստի միությունը (ՆԱՄ) եւ Հայկական երաժշտության նախաձեռնությունը երիտասարդ ստեղծագործողներին բացահայտելու ու աջակցելու նպատակով վերջերս մրցույթ էին կազմակերպել 5 նոմինացիաներում՝ արդի դասական երաժշտություն, երգահաններ, իմպրովիզացիա, ֆիլմերի երաժշտություն եւ էլեկտրոնային երաժշտություն: Բոլոր նոմինացիաներում գտնվեցին հաղթողներ, բացառությամբ էլեկտրոնայինի: ՆԱՄ-ը հաղթողներին հնարավորություն կընձեռի թողարկել ձայնասկավառակներ, որոնք կներկայացվեն արտերկրում: Զրուցեցինք
ՆԱԽՕՐՈՔ ԲԵՄԱԴՐՎԱԾ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
Ազգային երաժշտական մրցանակաբաշխության սցենարը արդեն քանի տարի չի փոխվում Դեկտեմբերի 14-ին Ազգային օպերային թատրոնում կայացավ արդեն ավանդական դարձած Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Այս տարի եւս, մինչ մրցանակաբաշխությունը՝ արդեն շրջանառվում էին խոսակցություններ, թե այս կամ այն անվանակարգերում ովքեր են հաղթելու: Կազմակերպիչները ջանացել էին շոու սարքել, ինչը կրկին չէր հաջողվել, թեեւ կային շոուին բնորոշ «ատրիբուտներ»՝ կարմիր գորգ, երեկոյան
Տուժողը մեղադրյա՞լ է
Իրականում ով՝ ում է ուզել սպանել 2006թ. մայիսի 15-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում հրազենային վնասվածքներ են ստացել Կարեն եւ Արմեն Ռաշոյանները: Մարզի առաջին ատյանի դատարանում այս օրերին մեղադրյալի աթոռին է հայտնվել Աբրահամ Ասատրյանը, որը հայտնի է «Գեղցի Աբո» մականունով: Նախաքննությունն իրականացրած մարզի դատախազությունը պարզել էր, որ Ռաշոյաններին Ասատրյանը վնասվածքներ է պատճառել իր մոտ եղած «Մակարով»
ԵՎՍ ՄԻ ՍՈՍՆՁՎԱԾ ԳՈՐԾ
Քննիչը հայերենի մասնագետ չէր Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում, դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, երեկ ընթացած դատավարությունը նույնքան լարված էր, որքան նախորդը՝ դեկտեմբերի 13-ինը: Դատավորը ստիպված էր դատավարությանը հետեւող քաղաքացիներին՝ ամբաստանյալներ Հրաչ Սահակյանի, Վլադիմիր եւ Զավեն Մկրտչյանների հարազատներին ռեպլիկների համար նիստերի դահլիճից դուրս հրավիրել: Հրաչ Սահակյանի մայրը հուզվեց, աղմուկ բարձրացրեց, երբ որդու պաշտպանը՝ փաստաբան Ռուբեն Բալաբանյանը
Շտապում են գներն իջեցնել
Տնտեսվարողները կկարողանա՞ն հիմնավորել իրենց արտադրանքի բարձր գները Այսօր շուկայում շաքարավազի 1 կիլոգրամն արժե 300-330 դրամ, կարագը՝ 1400 դրամ, բենզինի 1 լիտրը՝ 350 դրամ: Չնայած դոլարի կուրսն իջել է եւ տրամաբանորեն ներկրվող այս ապրանքների գները պետք է իջած լինեին, բայց իրականում դրանց գինը մի բան էլ բարձրացել է: Պատահական չէ, որ սոցիալական նշանակություն եւ լայն սպառում
Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՄԱՐ
«Միկան» խախտում է պայմանագիրը, Քաղավիացիան խորհուրդներ է տալիս, իսկ «Զվարթնոցը»՝ սպասում Երեկ «Զվարթնոց» օդանավակայանը ավիավառելիք ստացել էր: Սա նշանակում է, որ ավիաընկերությունները, համենայնդեպս, մի քանի օր ստիպված չեն լինի հետաձգել իրենց չվերթերը կամ հարկադիր վայրէջք կատարել՝ այլ օդանավակայաններում վերալիցքավորվելու համար: Պարզվում է՝ ավիավառելիքը, որն արդեն մեկ ամիս է՝ խաթարել էր չվացուցակները, բավականին մեծ վնաս էր
«Գուգուշը» ոչ մեկից չի՞ վախենում
Արդեն որերորդ դեպքն է՝ Շենգավիթ համայնքի բնակիչ Գուրգեն Ավետիսյանի «թեթեւ ձեռքով» կանաչապատ տարածքի հաշվին ավտոտնակներ են կառուցվում: «Տարիներ շարունակ ծառերով ու խաղողի վազերով ծածկված մեր շենքի բակը շուտով կդառնա ոմն հեղինակություն Գուգուշի սեփականությունը: Նա հարեւան բակի բնակիչ է, սակայն եկել է եւ մեր բակի կանաչ տարածքի հաշվին պատրաստվում է բիզնես ծավալել: Գուրգենը այդ տարածքի ծառերը
ԱՐՑԱԽՈՒՄ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ «ՇԵՐՏԱՎՈՐՎԵԼ»
Ստեփանակերտցիները մտավախություն ունեն, որ Հայաստանի նման՝ Ղարաբաղում էլ աղքատների ու հարուստների միջեւ անջրպետ կգոյանա: Ժենյա տատն իր երեք ծնողազուրկ թոռնիկներին արեւածաղիկ վաճառելով է պահում: Ստեփանակերտի քաղաքապետի աջակցությամբ նրա թոռները սովորում են Ստեփանակերտի բժշկական քոլեջում: Սա Ստեփանակերտի ամենամեծ աղբանոցն է, որը գտնվում է քաղաքի ծայրամասում: Արցախի կառավարության նոր շենքը կառուցվում է Ստեփանակերտի կենտրոնում: Արցախի
«ՊԱՏՈՒՀԱՆԸ» ՓԱԿՎԵՑ ԿԵՍ ՏԱՐՈՎ
Հայաստանի նախագահը երեկ հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Ղարաբաղի հարցով ակտիվ բանակցություններ չեն լինելու: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հայաստանյան երեք հեռուստակայաններին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Մինչեւ Ազգային ժողովի ընտրությունները՝ ակտիվ բանակցային գործընթաց չի լինելու»: Սպասվում է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կկայանան 2007 թ. գարնանը, թեեւ ստույգ ամսաթիվը առայժմ չի որոշվել: «Ղարաբաղի հարցն օգտագործել նախընտրական
ՀՌԱՀ-Ը ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ՞
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է 60-ից ավելի կազմակերպություններ՝ դեկտեմբերի 11-ին բաց նամակով դիմել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին: Նամակում հիշեցված է փոփոխված Սահմանադրության 83.2 հոդվածը, ըստ որի՝ «Հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակներից ելնելով՝ օրենքով ստեղծվում է անկախ կարգավորող մարմին, որի անդամների կեսը 6 տարի ժամկետով ընտրվում է


















































