Օրվա լրահոսը
ՍԿԶԲՈՒՄ՝ ԱԼԵՔՍ ԱԲՐԱՀԱՄԸ, ՀԵՏՈ՝ ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ
Մինչ թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Նոնիտո Դոների պրոումոթեր Բոբ Արումը զանգվածային լրատվամիջոցներին հավաստիացնում է, թե գրեթե անհավանական է, որ իր խնամարկյալը Վախթանգ Դարչինյանին ռեւանշ մրցամարտի հնարավորություն ընձեռի, պատճառաբանելով, որ իրենց այլ մրցակիցներ են հետաքրքրում, ինչպիսին է, օրինակ, WBO-ի վարկածով մինչեւ 53,5 կգ քաշային կարգում աշխարհի ժամանակավոր չեմպիոն մեքսիկացի Ֆեռնանդո Մոնտիելը, վերջինս միանգամայն
«ԿԱՊՈՒՅՏ» ԵՐԱԶԱՆՔ
17-ամյա Նիկոլաս Շտոպելը՝ Գերմանիայի Բոխում քաղաքից, մտադիր է հասնել այն բանին, որ լողի ջրային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիան (FINA) վերացնի գեղալողի մրցումներում տղամարդկանց մասնակցության վրա դրված արգելքը: Նրա «կապույտ» երազանքը՝ 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում այս մարզաձեւում հանդես գալն է: Եվ դրա համար նա պատրաստ է ամեն ինչի: Մասնավորապես, վերջերս նա «Բոխում» կանանց թիմի
Նախապատրաստվում են
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ մինչեւ 21 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ապրիլի 27-28-ին ուսումնամարզական հավաք է անցկացնելու Երեւանում: Մեր երիտասարդներն սկսում են նախապատրաստվել Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական մրցաշարին: Երկրորդ խմբում մեր թիմի մրցակիցներն են Թուրքիան, Շվեյցարիան, Վրաստանը, Իռլանդիան եւ Էստոնիան: Հայաստանը մեկնարկային հանդիպումն անցկացնելու է հունիսի 5-ին՝ այդ օրը հյուրընկալվելով Շվեյցարիային, իսկ չորս
ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԵՍՆ ԱՐԴԵՆ ԵՏԵՎՈՒՄ Է
Աշխարհի 14 ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ ՖԻԴԵ-ի «Grand Prix» չորրորդ մրցաշարին, որ ընթանում է Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկի «Սինդիկա» հյուրանոցում, մեծ հետաքրքրությամբ են հետեւում ամբողջ աշխարհում: Այդ հանրապետության նախագահի մամուլի կենտրոնը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ շախմատային խաղատախտակների առջեւ ծավալվող պայքարին ամեն օր ինտերնետի on-line ռեժիմով «մասնակից» են դառնում ավելի քան 120 երկրների շախմատասերներ: Հայաստանցիներիս համար
«ԱՆՊԱՏԿԱՌՈՒԹՅԱՆԴ ՉԱՓ ՈՒ ՍԱՀՄԱ՛Ն ԴԻՐ, ՏՈ՛»
Բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը՝ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մասին Վիլյամ Սարոյանն ու Հրաչյա Հովհաննիսյանը Փարիզում՝ 1972թ.: Լուսանկարը՝ Ա րա Գյուլերի: «Առավոտի» ապրիլի 21-ի համարի «Դավոյանը՝ Սարոյանի մասին» հոդվածում անդրադարձ կար Ռազմիկ Դավոյանի հուշագրությանը, որին հետեւել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի արձագանքը: «Պատահաբար թերթից տեղեկացա, որ հասարակությանը որպես գրող ու մարդ ներկայացող ոմն Դավոյան Ռազմիկ հուշեր է գրել Վիլյամ
ՊԱՐԱԳՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՐԱԿՆ ԸՆԿԱՎ ԿԱՆԱՆՑ ՁԵՌՔԸ
Մեկ տարի առաջ Պարագվայի քաղաքացիները նոր նախագահ են ընտրել: Ֆերնանդո Լուգոն նախկին եպիսկոպոս է եւ ամեն կերպ ընդգծում է իր ժուժկալ ապրելակերպը: Նա հրաժարվել է ապրել պաշտոնական նստավայրում, աշխատանքի է գնում ոչ թանկ կոստյումներով, առանց փողկապի եւ չի պատրաստվում ամուսնանալ: Սակայն այժմ արդեն 2 կին հայտարարել են, որ Լուգոն իրենց երեխաների հայրն է: Այս տարվա
«ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր
ՌԴ Պետդումային վրդովեցրել է, որ Ադրբեջանը, Մոլդովան եւ Հայաստանը մասնակցելու են Վրաստանում ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող «հակառուսական» զորավարժություններին: Ինչպես հաղորդում է «Արմինֆոն»՝ վկայակոչելով ռուսական ԶԼՄ-ները, երեկ ռուսական խորհրդարանի ստորին պալատի նիստի ընթացքում Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի անդամ Սեմյոն Բաղդասարովը («Սպրավեդլիվայա Ռոսիա») նշել է, որ մայիսին նախատեսվող ՆԱՏՕ-ի զորավարժություններն իրենց աշխարհագրական դիրքով եւ մասնակիցների կազմով հակառուսական բնույթ
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԳՆԱՑՔԻ ՎՐԱ
Հնդկաստանում արգելված Կոմունիստական կուսակցության գրոհայինները երեկ առավոտյան գրավել են մի գնացք, որը տեղափոխում էր 700 ուղեւոր, մի քանի տասնյակ ուղեւոր պահում են որպես պատանդ: Գնացքն անցնում էր Հնդկաստանի արեւելյան նահանգներից մեկում գտնվող խիտ անտառով, որտեղ էլ ավելի քան 200 լավ զինված մաոիստներ իրականացրին իրենց հարձակումը: Ըստ Newsru.com-ի, իրավապահները հայտնում են նաեւ, որ գրոհայինները պայթեցրել են
Սոչիում վրացական լրտես են բռնել
Երեկ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է Սոչիում վրացական հատուկ ծառայությունների գործակալ Մամուկա Մայսուրաձեի հայտնաբերման մասին: Ըստ ռուսաստանյան իրավապահների՝ Մայսուրաձեն Սոչիում բացել էր ինտերնետ-սրճարան, որն օգտագործում էր որպես կապի ալիք՝ վրացական հատուկ ծառայությունների հետ: Այդ վարկածի համաձայն՝ Մայսուրաձեն տեղեկատվություն էր հաղորդում Սոչիում օլիմպիական խաղերի նախապատրաստության մասին, ինչպես նաեւ գործակալական ցանց էր ստեղծում: Ռուսաստանյան չեկիստները պնդում
Մերձավոր Արեւելքի առաջնորդները կհանդիպեն Վաշինգտոնում
Իսրայելի, Եգիպտոսի եւ Պաղեստինյան ինքնավարության ղեկավարները հրավիրվել են Վաշինգտոն՝ Մերձավոր Արեւելքում կարգավորման վերաբերյալ բանակցությունների նոր փուլ սկսելու համար: Ըստ BBC-ի, հունիսի սկզբին Սպիտակ տանը Բենյամին Նեթանյահուն, Հոսնի Մուբարակը եւ Մահմուդ Աբասը հանդիպելու են Բարաք Օբամայի հետ: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Իսրայելի եւ Պաղեստինի պատվիրակությունները բանակցելո՞ւ են առանց միջնորդների: Արաբական երկրների ներկայացուցիչները Նեթանյահուին համարում են խաղաղ
ԵՄ-ն հույս տվեց Թուրքիային
Երեկ Եվրամիություն ձգտող Թուրքիան դրական ազդանշաններ ստացավ ԵՄ ղեկավար կառույցներից: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի՝ Պրահայում կայացած ԵՄ-Թուրքիա հանդիպման ժամանակ այդ կազմակերպության մեջ նախագահող Չեխիայի արտգործնախարար Կարլ Շվարցենբերգը (առաջինը՝ աջից) հայտարարեց, որ սկզբունքորեն աջակցում է Անկարայի ջանքերին: Ըստ նրա՝ Թուրքիայի անդամության համար սկզբունքային խոչընդոտներ չկան, սակայն այդ երկիրը պետք է կատարի որոշ կարեւոր պայմաններ եւ մասնավորապես
«Սփյուռքում հայոց լեզուն վտանգված է»
Լուծում կարող է լինել սփյուռքահայ երեխաների համար ՀՀ-ում գիշերօթիկ դպրոցի հիմնումը «Խորհրդային միության տարիներին կապոցներով գրքեր ու թերթեր էինք ստանում, Հայաստանում ինչ որ տպագրվում էր՝ մեզ էլ էին ուղարկում: Ցանկացած գիրք կարողանում էինք գտնել գրախանութներում,- երանությամբ անցյալն է հիշում իրանահայ գրող, հրապարակախոս, թարգմանիչ Ազատ Մաթյանն ու ավելացնում:- Իսկ այն գրքերը, որոնց տպագրությունը Խորհրդային Հայաստանում արգելվում
ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎԸ ԿԱՅԱՑԱՎ
Երեկ ՀՀ ԳԱԱ-ում արտասահմանյան նորընտիր 79 անդամների մասնակցությամբ շարունակվեց նախորդ օրը սկսված եւ այսօր ավարտվող ԳԱԱ տարեկան ընդհանուր հաշվետու ժողովը: «Չի կարելի մտնել, ուշացել եք»,- ՀՀ նախագահի թիկնապահները երեկ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր հաշվետու ժողովին մասնակցել չէին արտոնում ԳԱԱ անդամներին, որոնք 5-10 րոպե ուշացել էին իրե՛նց իսկ ընդհանուր ժողովից: Մեր ակադեմիկոսները ըմբռնումով էին մոտենում նախագահի
Արդյո՞ք տղամարդիկ ժամանել են միայն երգելու
Թե՞ թաքցնում են իրենց առաքելության բուն նպատակը Խոստովանենք, որ հայերիս համար ապրիլի 24-ը զգայուն թեմա է։ Իսկ այս հարցում հայերիս ցուցաբերած յուրաքանչյուր զորակցություն միայն երախտագիտության զգացում է առաջացնում։ Նման զգացողություն էր նաեւ օրեր առաջ, երբ հայտարարվեց, որ Հայաստան է ժամանում «Օկլահոմայի երգող տղամարդիկ» անվամբ ամերիկյան երգչախումբը՝ Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին իրականացված Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ
Հարցազրույց Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Վահան Դիլանյանի հետ: – Արդեն տեւական ժամանակ է, ինչ հայ-թուրքական սահմանի բացումն օրակարգային հարց է դարձել: Սակայն վերջին օրերին փորձագետների շրջանում ավելի են ակտիվացել հոռետեսական մոտեցումներն այդ ուղղությամբ, համաձայն որոնց՝ սահմանի բացումն անիրագործելի է: Ըստ Ձեզ, այսօրինակ մեկնաբանությունները հիմքեր ունե՞ն, թե՞ ոչ: – Անշուշտ, յուրաքանչյուր մեկնաբանություն ունի հիմք:
Քմծիծաղենք եւ զարգացնենք
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը երեկ լրագրողներին ասել է, թե մամուլում իր հասցեին քննադատությունները պատվիրված են եւ ուղղորդված: Մարզպետը անուններ չի տվել, բայց նկատել է, թե առողջ քննադատությունը ժողովրդավարության բաղադրիչ է ու հավելել է՝ «մեծ մասամբ չեմ էլ պատասխանում, քմծիծաղով եմ վերաբերվում»: Ըստ նրա, քանի որ Կոտայքի մարզում են մի շարք առողջարաններ եւ հանգստի վայրեր՝ Արզնի,
Լենինը 139 տարեկան է
Հայաստանում Լենինի մի արձան է մնացել, այն էլ ոչ թե մայրաքաղաքում կամ այլ քաղաքում, այլ՝ Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում: Ու հիմա հայ կոմունիստները Վլադիմիր Իլյիչի տարեդարձը նշում են հենց այս հուշարձանի մոտ: Բացառությամբ Վլադիմիր Իլյիչի ծննդյան 50-ամյակի, որը հանդիսավորությամբ նշվել է 1920 թվականին՝ Ալ. Մյասնիկյանի համառ ջանքերի շնորհիվ, այլ տարեդարձեր հանդիսավորությամբ չեն նշվել՝ պրոլետարիատի առաջնորդը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՏ ՀՈՂԵՐ ԶԱՎԹՎԱԾ ԵՆ
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում քննարկվել են Այգեգործների ընկերությունների խնդիրները եւ պարզվել է, որ այգեգործները դեռեւս խորհրդային տարիներին տարբեր գերատեսչությունների կողմից կայացրած որոշումների հիման վրա տնօրինում են հողակտորներ, սակայն առ այսօր սահմանված կարգով գույքի պետական գրանցում չեն կատարել։ Ըստ նախարարության՝ հատկապես Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում գրանցված դեպքեր կան, երբ զավթումներ են կատարվել պատմամշակութային նշանակության հողերի նկատմամբ:
Գերմանացիներն ու ֆրանսիացիները չեն ուզում Հայաստան գալ
Հայաստան այցելող զբոսաշրջիկների ամենամեծ մասնաբաժինը՝ 66,1%, կազմում են Ռուսաստանը եւ ԱՊՀ երկրները: Այնուհետեւ, 21,1%-ը բաժին է ընկնում Արեւմտյան Եվրոպային, 11,2%-ը՝ Մերձավոր Արեւելքին, իսկ մնացածը՝ այլ երկրներին: Այս տվյալները երեկ հրապարակել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը: Հարազատներին եւ ընկերներին այցելելու նպատակով Հայաստան ժամանող զբոսաշրջիկները կազմում են ընդհանուրի 44,8%-ը: Մեծ է նաեւ գործնական եւ համաժողովներին մասնակցության նպատակով կատարվող
Թերթ գնելու փոխարեն՝ հաց են գնում
Երեկվա դրությամբ Գյումրիում փակվել է թերթի վաճառքով զբաղվող 5 կրպակ: Կրպակավարները կամավոր կամ հարկադրաբար աշխատանքից ազատման դիմում են գրել: Այս մասին տեղեկացնում է «7 օր»-ը: Աղբյուրի փոխանցմամբ, կրպակավար Վերա Հակոբյանին կանչել են մայրաքաղաք եւ ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել: Կրպակավարների շրջանում պտտվող լուրերի համաձայն՝ մի քանի կրպակ էլ կփակվի առաջիկայում: Նրանց հավաստմամբ, առեւտուրը կրճատվել
Գազ չենք ստանա, բայց՝ կօգտագործենք
Վրաստանում գազատարի վրա կատարվող աշխատանքների պատճառով, այսօրվանից մինչեւ ապրիլի 26-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս առնչությամբ «ՀայՌուսգազարդից» «Առավոտին» տեղեկացրին, որ նշված ժամանակահատվածում որեւէ խնդիր չի լինի եւ Հայաստանի սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահեստավորված գազի հաշվին` առանց սահմանափակումների:
ԲԵՌՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԿԵՍ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Երկաթուղում պարբերաբար տեղի ունեցող վթարները վկայում են այն մասին, որ հայտարարված ներդրումների ծավալները իրականությանը չեն համապատասխանում: Վերջին 3 ամսվա ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԵ) միջոցով բեռներ տեղափոխող ընկերությունները պարբերաբար ընկնում են տհաճ պատմությունների մեջ: Երկաթուղու շարքից դուրս եկած շարժակազմի եւ հնամաշ ռելսերի պատճառով՝ բեռներով բարձված վագոնները դուրս են գալիս երկաթգծից՝ վնասներ պատճառելով ներկրողներին ու արտահանողներին: Երեկ
Ինսուլին չեն տալիս
Գրեթե մեկ ամիս է՝ շաքարախտով հիվանդները չեն կարողանում պոլիկլինիկաներից ստանալ իրենց համար կենսական նշանակություն ունեցող ինսուլին դեղամիջոցը, որը նրանց է տրամադրվում անվճար՝ պետպատվերի շրջանակներում: Մայրաքաղաքի մի շարք պոլիկլինիկաներում բազմաթիվ հիվանդներ ժամերով հերթ են կանգնում, սակայն բժիշկները դեղը բոլորին չեն բաժանում: «Առավոտին» դիմած մի խումբ հիվանդների հավաստմամբ՝ բժիշկները դեղ չտալը այսպես են պատճառաբանել.«Ճգնաժամ է, բյուջեում կրճատումներ
ԽՄՈՒՄ ԵՆ՝ ԻՆՉ ԴԵՂ ՊԱՏԱՀԻ
Մեր երկրում դեղերը հայերեն մակնշում չունեն եւ վաճառվում են նաեւ առանց բժշկի դեղատոմսի, ինչն էլ «նպաստում» է, որպեսզի սպառողը ինքնաբուժմամբ զբաղվի: Նախորդ տարվանից ներկրվող մի շարք պարենային եւ ոչ պարենային ապրանքատեսակներ՝ օրենքի պահանջով, պարտադիր հայերեն մակնշմամբ են վաճառվում: Այսինքն՝ հայաստանցի սպառողը կարողանում է ծանոթանալ տվյալ ապրանքի պարունակությանը, պիտանելիության ժամկետին, բացի այդ՝ արտադրողի մասին տեղեկություններ է
Քրեական գործ՝ սուտ ցուցմունք տալու համար
Չխուսափեց պատասխանատվությունից Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության վարորդ-ոստիկան Լեւոն Խաչատրյանին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու փաստը, որն առաջացրել է մարդու մահ: Լ. Խաչատրյանն իրեն ամրակցված «Սամանտ» մակնիշի ոստիկանությանը պատկանող ավտոմեքենայով 2008 թվականի հուլիսի 7-ին, ոչ աշխատանքային ժամին՝ գիշերվա 1-ին, Կոմիտաս-Գրիբոյեդով խաչմերուկում խախտել է ճանապարհային երթեւեկության
ՎԿԱՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կազմակերպելու համար ամբաստանյալներ Ա. Արզումանյանին եւ Ս. Սիրունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքի ապացույցների հետազոտումը: Արդեն հարցաքննվել է 10 վկա, որոնցից 8-ը հրապարակային դատավարության ընթացքում հաստատել է նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները, նախաքննական ցուցմունքներից
«ԵՐԵՎԱՆԸ ԱՅԼԱՆԴԱԿՎԵԼ Է»
Կարծում է 1992-1996 թվականներին Երեւանի քաղաքային խորհրդի գործադիր մարմնի նախագահ աշխատած Վահագն Խաչատրյանը: – «Երեւանի մասին» օրենքը բավարար հնարավորություն տալո՞ւ է ընտրված ավագանուն աշխատել հանուն Երեւանի եւ ոչ թե հանուն այս կամ այն շահի: – Դա առաջին հերթին կախված է նրանից, թե ինչպիսին կլինի ավագանին: Օրենքի թերությունների, գուցե նաեւ առավելությունների մասին կարելի է երկար խոսել,
ՄՈՌԱՑԵ՛Ք ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՄԱՍԻՆ
ՀՀ ոստիկանությանը կից Հասարակական խորհրդի երեկվա նիստում Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հաստատել է լուրերը, որ ապրիլի 21-ի երեկոյան ոստիկանություն բերման են ենթարկվել ԱԺ պատգամավորներ Լեւոն Սարգսյանի եւ Աշոտ Աղաբաբյանի թիկնապահները՝ հետեւյալ պատճառով. «Խախտումը տեղի է ունեցել իմ աչքի առջեւ՝ 19:40-ին: 3 «ջիփ» մակնիշի մեքենաներ, բարձր տրամադրությամբ, հյուրերին ցույց տալու համար, որ իրենք հնարավորություն ունեն, լսել
Դատական «թայմ-աութ»
Երկ քաղաքական գործերով 4 դատավարություններն էլ հետաձգվեցին Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթանում էին «Յոթի» գործից անջատված մասերով միանգամից երեք դատավարություններ, որոնք երեքն էլ հետաձգվեցին: Դրանցից մեկը՝ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործի դատաքննությունը, շարունակվում էր Շենգավիթ համայնքի 1-ին ատյանի դատարանի շենքում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Դատական այս նիստը մինչեւ ապրիլի 27-ը
«ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲԸ» ԴԵՌ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Մեկ-մեկ հիշեցնենք, որ հասարակությունը չմոռանա «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրելու, վերլուծելու, նաեւ դրա պատասխանատուներին ի հայտ բերելու նպատակով այս պահին մեր հանրապետությունում գործում են երեք տարբեր խմբեր: Նախ, խորհրդարանում ձեւավորվեց ժամանակավոր հանձնաժողովը՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի գլխավորությամբ, այնուհետեւ ընդդիմության նախաձեռնությամբ եւ նույն նպատակով ստեղծվեց «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հանձնաժողովը, եւ, վերջապես, անցյալ


















































