Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ի ՈՉ ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀՅԴ ղեկավարները երեկ բավական կոշտ քննադատության ենթարկեցին ֆուտբոլային դիվանագիտության հետեւանքները՝ խուսափելով ուղղակի քննադատել այն նախաձեռնող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Երեկ բացելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմակերպած «Հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» խորհրդաժողովը՝ ՀՅԴ բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը խորհրդանշական բնաբան ընտրեց. «Կապված վերջին զարգացումների հետ՝ այսօր առավել քան ճիշտ է հնչում հետեւյալ խոսքը. «Նա,

ԱԴՐԲԵՋԱՆԻ՞Ն ԵՆ ՀԱՄՈԶՈՒՄ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ ղարաբաղյան խնդրին: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ պետքարտուղարը, մասնավորապես, ասել է. «Մենք նաեւ հավաստիացրել ենք Ադրբեջանի կառավարությանը, որ մենք ակտիվացնելու ենք մեր ջանքերը՝ լուծելու համար Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի

ՓՈՔՐ ՍԵՂԱՆԻԿՆԵՐԻՑ՝ ՄԵԾ ՀԱՐԿԵՐ

Մայրաքաղաքի «Ֆիրդուսի» տոնավաճառի առեւտրականները երեկ «Առավոտի» հետ զրույցում դժգոհեցին, որ խիստ կրճատվել են առեւտրի ծավալները, ինչի հետեւանքով իրենք չեն կարողանում վճարել ոչ տեղի վարձը, ոչ էլ հարկայինի գումարը: Բացի այդ, առեւտրականների ներկայացմամբ, իրենք ապրանքների ձեռքբերման համար վարկ են վերցրել «Արդշինինվեստբանկից» եւ հիմա շատերը չեն կարողանում փակել վարկի տոկոսները: Տոնավաճառի աշխատակիցներից մեկի խոսքերով. «Բանկի տոկոսներն ու

ՀՍԿՈՒՄ ԵՆ, ՈՐ ՑՈՒՑԱԿՆԵՐ ՉՄՏՆԵՆ

Շիրակում նպաստառուների ցուցակները ստուգելուց ու կարգի բերելուց հետո «Փարոս» ստացող մարդկանց թիվը նվազել է: Շիրակի մարզպետարանի սոցիալական բաժնի պետ Ռաֆիկ Փոթինյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ նպաստառուների պակասելու պատճառն այն է, որ շատերը, բավականին մեծ եկամուտներ ունենալով, թաքցրել են այն ու, չքավոր ձեւանալով, ընդգրկվել ցուցակում: Այդ ապօրինությունը հայտնաբերել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: «Պետական

ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ՄՐՑՈՒՅԹ

Օրերս Հայաստանի երաժշտական ընկերության «Արեւ արտ» ցուցասրահում բացվեց «Ազատություն» խորագրով քանդակագործության ցուցահանդես, որտեղ ներկայացված են հայ քանդակագործներ Գեւորգ Մշեցու, Գարեգին Դավթյանի, Լեւոն Թոքմաջյանի, Աշոտ Բաղդասարյանի եւ այլոց վերջին տարիների աշխատանքները: Ցուցահանդեսի ընթացքում «Արվեստ. 21-րդ դար» հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ մրցույթ, որի ընթացքում ներկայացված քանդակագործները գնահատեցին մեկը մյուսի աշխատանքները, որոշելով տվյալ օրվա լավագույն երեք ցուցանմուշները: «Արվեստ. 21-րդ

Ապրիլի 22

ԽՈՅ (21.03-20.04)- Զվարճանալու փոխարեն մտածեք աշխատանք գտնելու մասին: ՑՈՒԼ (21.04-21.05)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Վարձահատույց լինելու ժամանակն է: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Սպորտով զբաղվելը կօգնի լիցքաթափվել: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Զբաղվեք երեխաների դաստիարակությամբ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հաճելի հեռախոսազանգը ձեզ կզարմացնի: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Կենտրոնացեք միայն աշխատանքի վրա: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Մի մոռացեք ընկերներին: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21. 12)- Հետեւեք ձեր առողջությանը: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)-

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԱՆՑԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ

Ապրիլի 21-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Փյունիկ» – «Ուլիս» թիմերի պատասխան հանդիպումը, որը 1-0 հաշվով շահեցին փյունիկցիները, եւ անցան եզրափակիչ: Առաջին խաղը նույնպես ավարտվել էր «Փյունիկի» հաղթանակով՝ 3-1 հաշվով: Մյուս կիսաեզրափակիչ զույգի՝ «Բանանց»-«Միկա», պատասխան խաղը կանցկացվի ապրիլի 22-ին: Առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1-1:

ՀՈՒՄՈՐԻ ԻՆՉՊԻՍԻ՞ ԶԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՔ

Հավանաբար, քչերն են խոստովանում, որ հումորի զգացում չունեն։ Իսկ այդպե՞ս է դա իրականում, թե՞ ոչ։ Որպեսզի ձեզ համար պարզ դառնա այդ հարցի պատասխանը, առաջարկում ենք ներքոշարադրյալ կատակային թեստը։ Յուրաքանչյուր հարցի անհրաժեշտ է պատասխանել «այո» կամ «ոչ»։ Եվ այսպես. 1. Դուք սիրո՞ւմ եք ծիծաղել։ 2. Կարողանո՞ւմ եք անհարմար իրավիճակներից հումորով դուրս գալ։ 3. Համաձա՞յն եք այն

Սնահավատությունը՝ միստիկ մտածողության արդյունք

Մոգական հիմք ունեցող սնահավատություններն իրականում տրամաբանական բացատրություն չունեն «Չեմ կարծում, որ շատ սնահավատ եմ, բայց կան բաներ, որոնց նկատմամբ որոշակի նախապաշարումներ ունեմ: Դրանք հիմնականում այն երեւույթներն են, որոնք սերնդեսերունդ փոխանցվել, հասել են մեզ: Օրինակ, տատս թույլ չէր տալիս, որ գիշերով տունը ավլենք: Ասում էր՝ «խերը» տնից հանում եք: Գիտեմ, որ դժվար թե դրանից մեր տան

ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՈՂՋ ԵՐԵՎՈՒՅԹ Է

Իսկ սեռական դաստիարակությունը՝ անհրաժեշտություն Այն պահից սկսած, երբ երեխան սկսում է տարբերել «ապերիկին» ու «քույրիկից», նրա մոտ սեռերի տարբերությանը վերաբերող հարցեր են ծագում: Տարիների ընթացքում այդ հարցերը շատանում են, բայց եթե ծնողները սկզբում հաճույքով պատասխանում էին, թե ինչո՞ւ են, ասենք, Մարինեի մազերը երկար, իսկ Սերգեյինը՝ կարճ, ապա հետագայում, երբ այդ հարցերն ավելի ինտիմ բնույթ են

ՄՐՑԱՆԱԿԸ՝ ՀԱՅԻՆ

Ամերիկահայ Քրիստ Հովույանը ապրիլի 18-ին Իտալիայի Մարոստիկա քաղաքում ստացել է «Ումորիստի ա Մարոստիկա» ծաղրանկարի միջազգային փառատոնի գլխավոր մրցանակը: Այս փառատոնը համարվում է ամենահեղինակավորն իր տեսակի մեջ: Նշենք, որ Քրիստ Հովույանը գլխավոր մրցանակի է արժանացել ե՛ւ 2005, ե՛ւ 2007 թթ.: Մարոստիկան հայտնի է որպես շախմատի քաղաք, եւ ամեն 2 տարին մեկ քաղաքի գլխավոր հրապարակում շախմատ են

Հանդես են գալիս Մալթայում

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկատվություն է տարածել, ըստ որի՝ հանրապետության կանանց հավաքականը մեկնել է Մալթա, որտեղ հանդես է գալու եվրոաֆրիկական երրորդ գոտու որակավորման մրցաշարի կանանց թիմային «Fed Cup» մրցաշարում: Մեր ընտրանու մրցակիցները լինելու են Ֆինլանդիայի, Եգիպտոսի, Ալժիրի, Հունաստանի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Լիխտենշտեյնի, Մոլդովայի, Նորվեգիայի եւ Մալթայի հավաքականները: Մալթայում Հայաստանը ներկայացնելու են Լյուդմիլա Նիկոլյանը, Աննա Մովսիսյանը,

Առջեւում Չեխիան է

Վանաձորում ավարտվել է սիրողական բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել են մայրաքաղաքի, ինչպես նաեւ հանրապետության յոթ մարզերի 10 բռնցքամարտիկներ: Տասնմեկ քաշային կարգերում ծավալված պայքարից հետո հանրապետության չեմպիոնի կոչում նվաճել են. 48 կգ քաշային կարգ՝ Հովհաննես Դանիելյան (Երեւան), 51 կգ՝ Արթուր Մովսիսյան (Երեւան), 54 կգ՝ Դերենիկ Գիժլարյան (Էջմիածին), 57 կգ՝ Ազատ Հովհաննիսյան (Մասիս), 60 կգ՝ Արա

ՎԱՆԱՁՈՐԻ «ԼՈՌԻ» ՍՏԱԴԻՈՆԸ ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԻ

Ժամանակին ֆուտբոլը հանրապետության երրորդ քաղաքում առաջատար մարզաձեւերից էր: Վանաձորցի տարիքով մարզասերները հիշում են, որ «Լոռի» թիմի հանդիպումներին, որ անցկացվում էին համանուն ստադիոնում, տրիբունաներում ասեղ գցելու տեղ չէր լինում: Հիմա պատկերը միանգամայն հակառակն է: Ֆուտբոլը, որպես պրոֆեսիոնալ մարզաձեւ, աստիճանաբար ետին պլան մղվելով, գրեթե մոռացության է մատնվել՝ տեղը զիջելով սիրողական մակարդակից էլ ցածր սակավաթիվ խմբերին: Ստեղծված իրավիճակը,

Սարյանի կտավները՝ թելով կախված

Կամ ոչ մշակութային քաղաքականության հետեւանքները «Շատ ուրախ եմ, որ Երեւանը կառուցվում է եւ վերածվում մայրաքաղաքի: Ես նույնպես երազում եմ կառուցել մի տնակ ու արվեստանոց, նույնիսկ մի առանձին փոքրիկ պատկերասրահ՝ իմ գործերի համար»: Իր ապագա տան մասին այդպես է գրել մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը դեռեւս 1927-ին, եւ այն կառուցվել է Սուրբ Զորավոր եկեղեցու հարեւանությամբ: Արվեստանոցը նախատեսված

ՈՒՆԵՆՔ ՕՊԵՐԱՅԻՆ ՌԵԺԻՍՈՐՆԵՐ

Բայց նրանց ներուժը չի օգտագործվում Վ. Փոշատյանը (ձախից)՝ դերասաններ Ա. Ասլանյանի եւ Մ. Մխիթարյանի հետ, «Էտյուդ» ֆիլմի նկարահանման հրապարակում: Վերջին տարիներին խոսվում է այն մասին, որ օպերային թատրոնի ամենաթույլ տեղը ռեժիսուրան է, եւ քիչ են ծնվում վառ ու գունեղ օպերային բեմադրություններ: Ասվածը կապվում է Հայաստանում երաժշտական թատրոնի կամ օպերային ռեժիսորի մասնագիտության բացակայության հետ եւ նշվում

Բուհական ընթացիկ քննություններ

Երեւանի պետական համալսարանում ընթացիկ քննություններն անցկացվում են 1995թ.-ից: Մի քանի տարի որոշ ֆակուլտետներում հիմնական մասնագիտական առարկաները հանձնում էին երկու ընթացիկ քննությունով, իսկ ոչ մասնագիտականները՝ մեկ: 4 տարի է, ինչ բուհերում մեկ փուլով ընթացիկ քննություն չի լինում: Ընթացիկ քննությունները գնահատվում են 20 միավորանոց համակարգով (8-12՝ երեք, 13-17՝ չորս, 18-20՝ հինգ) եւ անցկացվում են գրավոր եղանակով: Ուսանողը

ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

Այլմոլորակայիններ գոյություն ունեն եւ նրանք բազմիցս շփման մեջ են մտել մարդկանց հետ, սակայն ԱՄՆ-ի եւ այլ երկրների իշխանությունները դա թաքցնում են: Երեկ ուֆոլոգների միջազգային կոնֆերանսում հայտարարել է ամերիկյան տիեզերագնաց Էդգար Միտչելը: 1971 թվականին Միտչելը «Ապոլլո 14» տիեզերանավով հասել էր Լուսին: Հետագայում նա դուրս է եկել NASA-ից եւ զբաղվում էր հոգեբանությամբ: Այժմ 78-ամյա տիեզերագնացը շարունակում է

ԵԱՀԿ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ ԱՐՏԱՔՍԵՑԻՆ

Օրերս ԵԱՀԿ 2 խաղաղապահ ձերբակալվել է Հարավային Օսեթիայում: Այդ հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտիի խոսքերով, դիտորդները մեքենայով ապօրինաբար անցել են Հարավային Օսեթիայի սահմանը՝ Ցխինվալիի շրջանում: Ըստ BBC-ի, Կոկոյտին դիտորդների գործողություններն անվանել է սադրիչ եւ խոստացել, որ արտգործնախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Անցած տարի Ռուսաստանը խոչընդոտել է Հարավային Օսեթիայում ԵԱՀԿ դիտորդների առաքելության ժամկետի երկարացմանը, պահանջելով, որ վերջիններիս

ԼԵՆԻՆԻ ԿՈՍՏՅՈՒՄԸ ՉԹԱՐՄԱՑՎԵՑ

Դամբարանում գտնվող Լենինի դիակն այս տարի նոր կոստյում չի ունենա: Ինչպես տեղեկացնում է newsru.com կայքը, 2 ամիս տեւած պրոֆիլակտիկայից հետո Իլյիչին այդպես էլ չզգեստափոխեցին, չնայած դրա անհրաժեշտությունը վաղուց արդեն հասունացել է: Լենինը 17 տարի դամբարանում պառկած էր ռազմական համազգեստով, սակայն հետագայում այն փոխարինվեց քաղաքացիական կոստյումով: Զմռսված դիակը անհրաժեշտ է վերազգեստավորել 3 տարին մեկ անգամ, սակայն

Չեյնին արդարացրեց «ոչ ստանդարտ» հարցաքննությունները

ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնին կողմ արտահայտվեց, այսպես կոչված, հարցաքննության «ոչ ստանդարտ» մեթոդներին, որոնք կիրառել է Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ)՝ ահաբեկչության մեջ կասկածյալների նկատմամբ: Չեյնիի կարծիքով, այդ պրակտիկան հաստատեց իր արդյունավետությունը, քանի որ թույլ տվեց հատուկ ծառայություններին երկրի անվտանգության համար կարեւոր ինֆորմացիա հայթայթել, հաղորդում է «Գազետա» թերթը: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Չեյնին հայտարարել է, որ

Լուկաշենկոն գնում է Վատիկան

Ապրիլի վերջին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպելու է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հետ: Ըստ «Կոմերսանտ» թերթի, դա կլինի Լուկաշենկոյի առաջին պաշտոնական այցը Արեւմտյան Եվրոպա՝ 1995 թվականից հետո, երբ նա այցելել էր Ֆրանսիա: Մինչեւ վերջին ժամանակներս արեւմուտքի դռները փակ էին Բելառուսի առաջնորդի համար, որին համարում էին Եվրոպայի վերջին կոմունիստական դիկտատոր: Այցը հետաքրքիր է նաեւ նրանով, որ

Ռասիզմի փոխարեն՝ պայքարեցին իրար դեմ

Երկուշաբթի օրն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ելույթը Ժնեւում կայացած ՄԱԿ-ի ռասիզմի դեմ պայքարի կոնֆերանսում, ինչպես եւ սպասվում էր, սկանդալ առաջացրեց: Newsru. com-ը հիշեցնում է, որ Իրանի նախագահը Իսրայելն անվանեց ամենադաժան եւ ռասիստական ռեժիմ ունեցող երկիր: Այդ հայտարարությունը զայրույթ առաջացրեց մի շարք եվրոպական երկրների պատվիրակների մոտ, որոնք, ի նշան բողոքի, թողեցին նիստերի դահլիճը: Ամենասուր հակազդեցությունը Ահմադինեջադի

ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁՆ ԷԼ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՐԵԼ

Մի քաղաքական գործիչ, որը չէր ցանկացել հրապարակել իր անունը, տեղեկացրել էր, որ երբ իր երեխայի ուսման վարձը մուծելու համար բուհում հարցրել էր, թե որ բանկում պետք է վճարում կատարի, նրան պատասխանել էին՝ «ցանկացած, բացի՝ «Հայէկոնոմբանկից»: Այս մասին գրել էինք թերթի նախորդ համարում: «Առավոտը» փորձեց «Հայէկոնոմբանկից» պարզել՝ ուսման վարձի վճարումներ իրենց բանկում իսկապե՞ս չեն կատարվում: Բանկի

ԴՊՐՈՑ՝ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՎՐԱ

«Արմինֆոն», հղում կատարելով թուրքական «Ռադիկալ» թերթին, տեղեկացնում է, որ Վանի վիլայեթի Գեւաշ գավառի Այդընօջաք գյուղում 3 օր առաջ սկսվել է նոր դպրոցի շինարարությունը, եւ հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ մարդկային գանգեր եւ ոսկորներ, որոնք բանվորները հավաքել ու նետել են մոտակա փոսի մեջ: Գյուղացիների վկայությամբ, որոնց նախնիներն ավելի քան 200 տարի ապրել են այդ գյուղում,

ՀՀ ԳԱԱ ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 63 նորընտիր արտասահմանյան անդամներ ժամանել են Հայաստան՝ մասնակցելու ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին: Երեկ տեղի է ունեցել նրանց առաջին հանդիպումը ՀՀ ԳԱԱ ղեկավարության եւ գործընկերների հետ՝ տեղեկացնում է ԳԱԱ լրատվականը: Ապրիլի 23-ին ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամները գիտական զեկույցներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքների տարեկան ժողովների ընթացքում, կհանդիպեն Հայաստանի առաջատար բուհերի դասախոսների

ԹՇՆԱՄՈՒ ԿԵՐՊԱՐԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Արտաքին եւ ներքին «թշնամիները» հայ իրականությունում «Կերպարի մասին խոսելիս մի քանի նրբերանգ պետք է հաշվի առնել. նախ, թուրք ասելով, մենք կոնկրետ ո՞ւմ նկատի ունենք: Մեզ համար թուրքն այն էր, որ յաթաղանով մեր նախնիների՞ն էր կոտորում ջարդի ժամանակ, թե՞ թուրքը Թուրքիայի բոլոր բնակիչներն են, թե՞ թուրքը Ադրբեջանի բնակիչներն են, թե՞ թուրք ասում ենք յուրաքանչյուր այն մարդուն,

Ակամա փրկված գրադարանը

Հրազդանի թիվ 5 գրադարան մտնելու համար փոքր-ինչ ճարպկությունը չի խանգարի: Կրթամշակութային սույն հաստատությունը երկհարկանի շենքի առաջին հարկում է, բայց ընդամենը երեք աստիճանը «հաղթահարել» է պետք, որովհետեւ աստիճանների փոխարեն պարզապես քարեր են դրված: Ներսում էլ մտահոգվելու տեղ կա: Պատերն ու հատակն իրենք էին պատմում իրենց մասին՝ կաթոցներից էլ առաստաղի ծեփը թափվել էր: Հրազդանցի գրքասերների բախտից, շենքի

Սփյուռքահայ ճարտարապետները հիացած չեն

Տեղեկացրել ենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Երեւանում բացվել է «Հայկական ճարտարապետության 21-րդ դարը» ճարտարապետների համահայկական համաժողովը: Համաժողովին մասնակցող սփյուռքահայ ճարտարապետներ՝ Ռուսաստանից եկած Հրաչյա Արմենակյանը եւ Կարեն Բալյանը դժգոհ են Երեւանի այսօրվա տեսքից: Վերջին ժամանակներս Երեւանում կառուցված նոր շենքերի եւ Հյուսիսային պողոտայի մասին խոսելով՝ Հրաչյա Արմենակյանն ասել է. «Ինձ շատ են դուր գալիս մեր մայրաքաղաքի

Կանայք կթուլացնեին լարվածությունը

ԲՀԿ ցուցակով ավագանու ընտրություններին մասնակցող անկուսակցական Նատալիա Լափաուրիի կարծիքով՝ վարչական շրջանների ղեկավարների նշանակումը պետք է թողնել ապագա քաղաքապետի միանձնյա հայեցողությանը: – Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել քաղաքականությամբ: – Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրվելը, ըստ էության, իմ գործունեության շարունակությունն է, քանի որ 1996 թվականից՝ տեղական ինքնակառավարման համակարգի հաստատումից, ես աշխատում եմ այս ոլորտում, 12 տարի է Հայաստանի համայնքների միության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031