Օրվա լրահոսը

«ՉՎԱԽԵՆԱՔ ՀԱՍՏԱՎԻԶՆԵՐԻՑ ՈՒ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՑ»

«Իրականում նրանք վախկոտ են»,- էջմիածինցիներին համոզում էին «Իմպիչմենտի» ներկայացուցիչները Ապրիլի 28-ին ու 29-ին «Իմպիչմենտ» դաշինքը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում մեկնել էր Արմավիրի եւ Արագածոտնի մարզեր: Շաբաթ օրն «Իմպիչմենտին» հյուրընկալեցին գեներալական քաղաքում՝ Էջմիածնում, որտեղ տիրող ակնհայտ վախի մթնոլորտից դատելով՝ այդ օրը քաղաքում «կազարմեննի պալաժենի էր»: Հենց այսպես բնութագրեց Էջմիածինը տեղի բնակիչներից մեկը, երբ նրան հարցրինք, թե

ՏԱՐԱԾՈՂՆԵՐԻ՞Ց Է ՍԱՍ-Ի ԱՐՏԱԿԸ

ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը ապրիլի 28-ին «Տեսակետ» ակումբում հայտարարել է, թե ինչ-որ անհայտ անձինք մարտի կեսերին իրեն են փոխանցել Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետի զրույցի ձայնագրությունը, որն օրերս հայտնվեց մամուլում: Հրանտ Խաչատրյանը սղագրությունը տարածողների մասին նույնիսկ հավելյալ տեղեկություններ է հայտնել. «Ֆայլն ունի «properties» բաժին, որտեղ նշվում է ֆայլը բացելու ժամանակը եւ այն կազմակերպությունը, որտեղ գրանցված

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ տասնութերորդ ՔՐԻՍՏԱՓՈՐԻ ՌԵԿՈՐԴԸ՝ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Ես էսպես թռուցիկ նկարագրեցի իմ կյանքի հիսուներորդ մարտի քսանութը եւ հարկ չեմ համարում նկարագրել հաջորդ օրվա արարողությունը Վալոդի ու Ռոբի խանութում, որովհետեւ էս գրածս ու նաեւ հետագա գրելիքս վեպ է, իսկ վեպի օրենքներն, ըստ ամենայնի, պահանջում են, որ սյուժեն նորմալ եւ կանոնավոր զարգանա ու առաջանա,

Գարնանային նվեր՝ զեյթունցիներին

Մայիսի առաջին տասնօրյակում Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների համար կրկին կսկսի գործել Դավիթ Անհաղթի անվան վերանորոգված ու բարեկարգված պուրակը: Ցուրտ ու մութ տարիներին քանդվելով ու ավերվելով, այն երկար տարիներ համայնքի բնակիչներին զրկել էր իրենց սիրելի վայրում հանգիստն անցկացնելու հնարավորությունից: Համայնքի բնակիչները փորձել են տարբեր միջոցներ ձեռնարկել՝ այն վերանորոգելու համար, նույնիսկ դիմել էին լոսանջելեսաբնակ իրենց հայրենակիցներին՝ ֆինանսական աջակցության

«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ

Երեւանի Գլխավոր պողոտայում տեղակայված «Մալիբու» սրճարանի շրջակայքում գտնվող պուրակը երեկ լի էր «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցներով: Այսպիսով, ընկերությունը մեկնարկեց Երեւանում եւ հանրապետության մարզերում իր նախաձեռնությամբ րականացվող մաքրման եւ բարեկարգման աշխատանքները: «ԱրմենՏելի աշխատակազմն իր պարտքը համարեց մասնակցել վերջերս մեկնարկած «Մաքուր կենտրոն» ակցիային, քանի որ մենք գրասենյակներ ու մասնաշենքեր ունենք Երեւանի յուրաքանչյուր համայնքում եւ Հայաստանի բոլոր մարզերում»,- ասաց

«Գազելով» բեռներ չես տեղափոխի»

Արդեն մեկ ամիս է՝ Սառնաղբյուր գյուղի բնակիչները չեն կարողանում իրենց կարտոֆիլն ու կաղամբը Գյումրիի շուկաներ տեղափոխել: Օրերս Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչները «գյուղովի»՝ գյուղապետի գլխավորությամբ, բողոքի ակցիա էին կազմակերպել Շիրակի մարզպետարանում՝ պահանջելով հրատապ երթուղի վերադարձնել իրենց գյուղը սպասարկող ավտոբուսները: Սառնաղբյուրցիների ներկայացմամբ, իրենց «սեւ օրերը» սկսվեցին, երբ Գյումրի-Մարալիկ-Ձորակապ-Սառնաղբյուր երթուղուց անհայտ պատճառներով հանվեց ավտոբուսը, ինչի փոխարեն գիծ

ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ԴԱՌՆԱԼ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿԱՏՈՒ

Հայաստանում գործող գրեթե բոլոր տոնավաճառներում կրքերը շիկացած են Տոնավաճառների վաճառականներն իրենց օրվա առեւտուրը թողած՝ ընկած են պաշտոնյաների դռները, գործադուլ ու ցույցեր են անում՝ փորձելով իշխանությունների ուշադրությունը հրավիրել այն հարցի վրա, թե տոնավաճառների աշխատակիցների՝ հարկային դաշտ մտնելու դեպքում քանի ընտանիք սոված կմնա: Տոնավաճառների տնօրեններն իրենց վարձավճարների տերն են ու առեւտրականների հոգսերը նրանց ընդհանրապես չեն հուզում: Որքան

ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՉԵՆ ԱՅՑԵԼՈՒՄ

Վարդենիսի հոգեբուժարանում բուժվողները իրենց ազգականներին շատ են կարոտում Ռուզաննայի հարազատները նրանից հրաժարվել են եւ անգամ տան հասցեն ու հեռախոսահամարներն են փոխել, որպեսզի հիվանդ ազգականի հետ կապը խզվի: Սակայն Ռուզաննան հույսով սպասում է, որ մի օր նրանք իր հետեւից կգան:       Գայանեն նեղսրտում է, որ քույրն իրեն մոռացել է ու այցի չի գալիս:  

Խաչիկը Ադրբեջանի դեմ միայնակ է պատերազմում

Այս գյուղի բնակիչներին հիշում են միայն ընտրությունից ընտրություն Խաչիկ գյուղը Վայոց ձորի մարզի սահմանամերձ գյուղերից է: Սակայն ինչպես գյուղի բնակիչներ են պատմում, ոչ սահմանային գյուղերի հետ համեմատած՝ իրենք առավել վատ պայմաններում են ապրում: «Մեր գյուղում բարվոք վիճակում միայն ճանապարհն է. որովհետեւ գյուղում զորամաս կա ու բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են այդ ճանապարհով անցնում»,- «Առավոտի» հետ զրույցում

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՁՈՒԿ Է ՍԻՐՈՒՄ

Իսկ ընդհանրապես մեր երկիր այցելած բարձրաստիճան պաշտոնյաները նախընտրում են գառան միս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցեր կատարելիս քմահաճ չէ ոչ սննդի, ոչ էլ հյուրանոցների հարցում: Շատ պետությունների ղեկավարներ այլ երկրներ այցելելիս նախօրոք իրենց «մենյուն» են ներկայացնում, նույնիսկ իրենց խոհարարին են հետները տանում, որպեսզի սրտի ուզածով սնվեն: Սակայն մեր նախագահը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում ուտում

Տնտեսվարողներն արդարանալու ձեւը գտել են

Հարկայինը կպարզի, թե գերշահույթներն ում գրպանն են մտնում Գործարարներն անընդհատ ավելի են «կատարելագործում» բիզնեսի կառավարման մեթոդներն ու սպառողների հաշվին ավելի շատ եկամուտներ ստանալու նորանոր եղանակներ գտնում, ընդ որում՝ օրենքների ակնհայտ խախտումներ թույլ չտալով: Ինչպես հայտնի է, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Ամանորի նախաշեմին հավի ձվի, ցեմենտի, բենզինի, գաջի եւ այլ շուկաներում ուսումնասիրություններ էր արել եւ

«ԽՆԱՅԲԱՆԿԻ» ԱՎԱՆԴՆԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ՝ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՒՄ ԵՆ

Հաշվառված ավանդատուներից շատերը մահացել են, իսկ թե մյուսները ե՞րբ կստանան իրենց փոխհատուցումը՝ հարց է: Անցյալ տարի «մեծ շուքով» սկսված «Խնայբանկի» ավանդների վերադարձման պետության նախաձեռնած ակցիան, պարզվում է, ընդամենը աջակցություն է սոցիալապես անապահով ընտանիքներին: Սա ընդգծվեց հատկապես այն ժամանակ, երբ «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը նախաձեռնել էր ավանդների վերադարձման հարցը, դադարեց իշխանություն լինելուց: Եթե մեկ տարի առաջ

«Եվրատեսիլյան ընկալումը սաղմնային վիճակում է»

Եվրատեսիլագետ Մուրզիկի կարծիքով, ի տարբերություն եվրոպական երկրների, Հայաստանում դեռ շատ ջրեր պիտի հոսեն: Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող «Եվրատեսիլ» մրցույթի առիթով վաղուց գործում են տարբեր ակումբներ, որտեղ մրցույթներն իրարից բաժանող մեկ տարի ժամանակահատվածի ընթացքում լինում են կանխատեսումներ, վերլուծություններ: Նույնիսկ ասպարեզ են եկել նեղ մասնագետներ, որոնց անվանում են եվրատեսիլագետներ: «Առավոտը» պարզեց, որ մեզանում նման մասնագետ առայժմ

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻՇՏ ԻՆՔՆԱՏԻՊ Է

ԵՊՀ ուսանողների հետ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հանդիպումն էլ չանցավ առանց ժողովրդական ֆոլկլորի մեջբերումների ու լեզվի սայթաքումների: Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց ԵՊՀ ուսանողության հետ: Ձերդ գերազանցությունը (այս քծնողական ձեւակերպմամբ էր նախագահին անընդհատ պատվում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը) իր ներածական խոսքում անդրադարձավ ընտրություններին: Նախագահի կարծիքով, ի տարբերություն նախորդ տարիների, քարոզարշավն այժմ հանգիստ է եւ քաղաքակիրթ,

«Ֆինքան» տոկոսով փոխառություննե՞ր է տվել

Տասնյակ կարիքավորներ դարձել են հարստացման միջոց «Առավոտի» տեղեկություններով, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Մարգարյանի գրասեղանին էր գտնվում ամերիկյան «Ֆինքա» բարեգործական հիմնադրամի գործը: Նախկին վարչապետին դիմել էին 300-ից ավելի քաղաքացիներ, հայտնելով, որ բարեգործական այս հիմնադրամը «իրականացնում է լիցենզավորված հիմնարկին վերապահված գործողություններ, տոկոսով փոխառություններ է տրամադրում բարեգործության կարիք ունեցող անձանց», ինչի արդյունքում

«ՈՐ ԸՆՏՐԵՆՔ, ԼԱՎ ԿԼԻՆԻ՞»

Գեղարքունիքում ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ բնակիչներին հուզում էին բացառապես սոցիալական խնդիրներ: Երեկ Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել էր Գեղարքունիքի մարզ: Քարոզարշավի ընթացքում նրան էին միացել այդ մարզում մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ից առաջադրված Տիգրան Արզաքանցյանը, Մելիք Գասպարյանը եւ Հրանուշ Հակոբյանը, որը ՀՀԿ համամասնական ցուցակում է: Հանրապետականների առաջին

Ով կբարեկարգի՝ նրան էլ ձայն կտանք

ՀՀ քաղաքացիներն աշխատում են այս նախընտրական շրջանից հնարավորինս օգուտ քաղել Հյուսիսային պողոտայի հարեւանությամբ գտնվող Տերյան 3 եւ Տերյան 3ա «էլիտար» շենքերի բակը ծածկված է հսկայական ջրափոսերով: Բնակիչները որքան էլ խնդրի մասին բողոքում են թաղային իշխանություններին, վերջիններս չեն արձագանքում՝ ասելով, որ «այդ շենքերը դեռ հաշվառված չեն համայնքի հաշվեկշռում, ինչի համար մենք ոչինչ անել չենք կարող»: Բնակիչների

ԹՈՔԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ

Նրանց այդ քայլին դրդում է հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրինությունը Աբովյանի հակատուբերկուլյոզային հանրապետական դիսպանսերում այս օրերին խիստ լարված եւ անառողջ մթնոլորտ է: Դիսպանսերի աշխատակիցները հիվանդների հետ միասին բողոքի մեծ ալիք են բարձրացրել հիվանդանոցի տնօրեն Մարինա Սաֆարյանի դեմ, որը մոտ 2 ամիս է՝ ինչ դիսպանսերի տնօրենի պաշտոնն է զբաղեցնում: «Ինչ նա եկել է՝ այստեղ ամեն ինչ խառնվել է

Կալանքի տակ գտնվող թեկնածուն դիմել է ԿԸՀ-ին

Նա ԿԸՀ-ից եւ ՀՀ գլխավոր դատախազից պահանջում է վերականգնել իր՝ որպես թեկնածուի, օրենսդրությամբ ամրագրված իրավունքները: Երեկ Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով եւ քաղաքացիական նախաձեռնությամբ պատգամավորության թեկնածու Վարդան Մալխասյանը, ով կալանավորված է ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչ անելու համար եւ դեռեւս գտնվում է ԱԱԾ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, դիմումներ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին,

«ԲՀԿ-Ն ՏԵՐ Է ԿԱՆԳՆԵԼՈՒ ԻՐ ՍՏԱՑԱԾ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔՎԵԻՆ»

Վստահեցնում է կուսակցության համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Հարություն Քուշկյանը – Դուք արդեն մի քանի տարի չէիք զբաղվում քաղաքական գործունեությամբ, թեպետ ժամանակին բավականին ակտիվ պատգամավոր եւ գործիչ էիք։ Ինչո՞ւ հիմա որոշեցիք վերադառնալ քաղաքականություն: – Ճիշտն ասած, իմ բժշկական գործունեության մեջ բավականաչափ գործեր եմ կատարել, այսօր հիվանդանոցներս ղեկավարվում են շատ հմուտ վարչակազմի կողմից, եւ մտածեցի, որ

ԽԵԼԱՄԻՏ ՉԷՐ

Ճի՞շտ բաներ էր ասում Արթուր Բաղդասարյանը բրիտանացի դիվանագետի հետ զրույցում, թե՞ սխալ՝ քննարկելու հարց է: Նա տեսակետներ է արտահայտել, որոնց հետ կարելի է վիճել՝ չփորձելով, սակայն, կպցնել ստալինյան ոճի «դավաճանություն» պիտակը։ Բայց այդ ամենը տվյալ դեպքում երկրորդական հարց է: Առավել ստույգ կարելի է պնդել երկու բան. մեր փառապանծ չեկիստները, գաղտնալսելով բրիտանացու եւ պարոն Բաղդասարյանի առանձնազրույցը,

Ընդդեմ ԿԸՀ-ի

«Հանրապետությունը» դատի է տվել ԿԸՀ-ին Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում լսվեց «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ եւ համամասնական ցուցակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Արտակ Զեյնալյանի հայցն ընդդեմ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ թվով հինգ հեռուստաընկերությունների: Արտակ Զեյնալյանը, իբրեւ պատգամավորի թեկնածու, դատարանին ներկայացրած իր դիմումով պահանջում էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգործությունն անիրավաչափ

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈ՛ՒՆՆ Է ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

Այս գնահատականը երեկ բազմիցս հնչեց Արմավիր եւ Էջմիածին քաղաքներում «Օրինաց երկրի» հանդիպումների ընթացքում: «Նման գնահատականն ինձ համար ուղղակի անտեղի է, անընդունելի եւ անհիմն»,- «Առավոտին» ասաց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, երբ նրան խնդրեցինք անդրադառնալ երեկ ԵՊՀ-ում Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությանը ՕԵԿ նախագահի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի գաղտնալսված զրույցի վերաբերյալ: ՀՀ նախագահն ասել էր, թե

ՄԹՆՈԼՈՐՏՆ ԷԼԻ ՇԻԿԱՑԱԾ Է

Ապրիլի 26-ին Վանաձորում սպանվել է պատգամավորության թեկնածուներից մեկի թիմակիցը ՀՀ գլխավոր դատախ ազության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, ապրիլի 26-ին, ժամը 21:45-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի եւ ազդրի մասերում կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Հրանտ Հակոբյանը, ով 1982 թվականից հաշվառված է դիսպանսերում՝ էպիլեպսիա, գեներալիզացված

ԱՅՍՊԵՍ ԵՆ ՔԱՐՈԶՈՒՄ ՌՅԱ ԹԱԶԱՅՈՒՄ

Արագածոտնի մարզի քրդերով բնակեցված Ռյա թազա գյուղում ՀՀԿ նախընտրական շտաբն ահա այսպիսի պայմաններում է կազմակերպում քարոզարշավը: Ցավոք, այն պահին, երբ «Առավոտի» թղթակիցը լուսանկարում էր այս շտաբը, դրա ղեկավարը մեկնել էր Աշտարակ: Ուստի հնարավոր չեղավ պարզել՝ հատկապես ո՞ր մթերքը վաճառելիս է նա ընտրողներին ծանոթացնում ՀՀԿ-ի ծրագրերին եւ կատարած աշխատանքին:

Մենք ոսպ ու բրինձ չենք»

Երգիչ Համլետ Գեւորգյանի կարծիքով՝ երգիչներն իրենց երգով չեն կարող որեւէ կուսակցության կողմն ուղղորդել ժողովրդին: Երեկ «Ուրբաթ» ակումբում ասուլիս էին հրավիրել երգիչ Համլետ Գեւորգյանը եւ փարիզաբնակ ճանաչված դուդուկահար Լեւոն Մինասյանը, թեման՝ ապրիլի 27-28-ին կայանալիք նրանց համատեղ համերգն էր: Լ. Մինասյանը հպարտացավ, որ նվագելու է Երեւանում ու հատկապես ժողովրդական երգի ժանրում եւ հույս հայտնեց, որ դեռ ամբողջ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԱՅՑԵԼԵՑ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԱՅՑԵԼԵՑ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կասկածում, որ մայիսի 13-ին իր կուսակցությունը խորհրդարանում կկազմի մեծամասնություն: Երեկ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն չէին ներկայացել նույնիսկ բողոքավոր ծերերը, որոնք կուսակցական որեւէ լիդերի տեսնելուն պես՝ պարտադիր բողոք-նամակը ձեռքներին կանգնեցնում են նրանց ու երկար-բարակ իրենց հոգսերից խոսում: Այս անգամ իրենց կուսակից ընկերներին «պադեռշկա» անելու

Ոչ տեսնում են, ոչ լսում

71-ամյա Սիրուն Թումասյանը ինչ իմանար, որ օրիորդ մնալը մոլագարություն է Օրերս խմբագրություն էր եկել Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակչուհի Սիրուն Թումասյանը: 71-ամյա միայնակ կինը մոր՝ Գոհար Ղուկասյանի մահից հետո, արդեն տասը տարուց ավելի է՝ ինչ փողոցում է հայտնվել: Եղբոր կինը՝ Ռիտա Թումասյանը, Սիրուն Թումասյանին սեփական ձեռքերով կառուցած տնից դուրս է շպրտել ու վերջինս ապրում է

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԾԱԾՈՒԿ ԳՈՐԾԱՐՔԸ

Հայ գիտնականներից շատերն այն որակում են անգրագետ եւ թվայնացման «մութ» պատմությունը նմանեցնում Բարեկենդանի հայտնի հեքիաթին: Մատենադարանի եւ ԱՄՆ Մինեսոտայի նահանգի Սուրբ Հովհաննես վանքի համալսարանի Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանի միջեւ կնքված հուշագիրն ու առայսօր գաղտնիության քողով պարուրված «գործարքը» առաջացրել են մի խումբ ճանաչված գիտնականների զայրույթը: Բանն այն է, որ հայտնի չէ, թե ինչու է հենց Հիլլն ընտրվել,

«Դաշնակցության ծրագրերը խիստ իրատեսական են»

Պնդում է ՀՅԴ նախընտրական ծրագիրը մշակող հանձնախմբի անդամ Արծվիկ Մինասյանը – ՀՅԴ ծրագրի սոցիալական ոլորտին վերաբերող բաժնի որոշ առաջարկություններ ձեր կոալիցիոն գործընկերների կողմից զարմանքով են ընդունվում եւ ասվում է, որ դրանք իրատեսական չեն: Երկրի բյուջեի հնարավորությունները թո՞ւյլ են տալիս, որ դուք ձեր ներկայացրած թվերը իրական դարձնեք, ասենք՝ նվազագույն աշխատավարձը հասցնեք 50 հազարի, ինչպես պնդում եք

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031