Օրվա լրահոսը

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

«Մատաղիսի գործը» շարունակվում է Երեկ Հյուսիսային քրեական դատարանը շարունակեց «Մատաղիսի գործի» քննությունը։ Դատարանը լսեց սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի հորեղբորը՝ Արթուր Եղիազարյանին, ով հայտարարեց, որ հրամանատար Իվան Գրիգորյանն իր եղբոր որդու սպանության մեջ որեւէ մեղք չունի, եւ որ մարդասպանները զինծառայողներ Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանն ու Մուսա Սերոբյանն են: Վերջինիս ցուցմունքն այնպես զայրացրեց դահլիճում նստածներին, այդ թվում

Տաքսու վարորդների վրա փորձարկեցին

Ըստ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարությունը մի որոշում ընդունում է, տեսնում է՝ դա չի լինում, փոխում՝ 2-րդ որոշումն է ընդունում: «Անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար տաքսի 1 ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման իրականացման լիցենզիա ստանալու համար սահմանվելու է 25 հազար դրամ պետական տուրք: Այն անձինք, ովքեր պետք է լիցենզավորվեն, անհրաժեշտ է, որ վերջիններս գրանցված լինեն պետական

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԳՐԿԱԾ ԵՆ ՏԱՐԵԼ

Օձուն եւ Բերդ համայնքների ղեկավարների թեկնածուներն ամեն ինչի պատրաստ են եղել, միայն թե մեկ ձայն ավելի հավաքեն: Կիրակի օրը վերընտրություններ տեղի ունեցան Տավուշի մարզի Բերդ քաղաքում եւ Լոռու մարզի Օձուն գյուղում: Նշենք, որ այս երկու համայնքներում էլ գործող համայնքապետերի կողմնակիցների կողմից թույլ տրված ընտրախախտումների պատճառով էին հոկտեմբերի 19-ին կայացած ընտրությունները համարվել անվավեր: Օձունում թեկնածուները երկուսն

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»

«Մոսկվայի Հռչակագրում Հայաստանի համար բացասական որեւէ նոր բան չկա»,- երեկ «Հայացք» ակումբում նման կարծիք է հայտնել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա դրական է համարել, որ Հռչակագրով Հայաստանն ու Ադրբեջանը բացառել են ԼՂ հարցը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը, անգամ հայտարարել, որ կհամագործակցեն որոշակի պայմաններում: Հայաստանի համար բացասականը բանախոսը այն է համարում, որ «լինելով ճիշտ, չի կարողանում

ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏԵՑԻՆ Հ1-ԻՆ

ԱԺ-ն երեկ ավարտեց նախորդ նիստում ընդհատված «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2006-ի գործունեության վերաբերյալ» հաղորդման քննարկումը: Այս ժամանակավրեպ քննարկումը, ինչպես իր ելույթում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը՝ առիթ էր, որ ներկայացնեին իրենց մոտեցումը խնդրի վերաբերյալ: Եվ նա հայտարարեց, թե անհասկանալի է՝ ո՞րն է Հանրայինի եւ այլ հեռուստաընկերությունների տարբերությունը. տեղեկատվական հաղորդումներն ավելի շատ չեն՝ «Նույն սերիալներն են,

Հացպանյանի գործը լրջացավ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունը եւ երկամսյա կալանքի որոշում կայացրել արցախյան ազատամարտի մասնակից, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հացպանյանը նոյեմբերի 7-ի երեկոյան բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ նրան հարցաքննելուց հետո մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 333-րդ հոդվածի հատկանիշներով՝ «սուտ մատնություն»: Խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանի

Փաստահավաք խումբն ամբողջացավ

Կոալիցիան եւս անդամներ ունեցավ՝ Ռոբերտ Ավագյան եւ Գեւորգ Թովմասյան Փաստահավաք խմբի մասին նախագահի կարգադրության մեջ նշված են բոլոր այն պայմանները, որոնց ապահովման դեպքում է միայն հնարավոր, որ այս կամ այն անձը դառնա խմբի անդամ: Նախագահի նշած պայմաններին համապատասխանող մարդիկ ընդդիմությունը գտավ բավականին արագ, մինչդեռ իշխանությունը բավականին ձգեց իր կողմից երկու անդամի նշանակումը. կամ պահանջված պայմաններին

ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՍՐԱ՞ՆՔ ԵՆ «ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»

Այն 11 կետանոց մի փաստաթուղթ է, որի հեղինակը դեռ հստակ չէ «Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Իսկ թե ինչ է դա նշանակում, ձեզանից յուրաքանչյուրը կարող է ինտերնետում կարդալ այդ փաստաթղթի մասին, այն միջնորդների կողմից գրանցված է կոնկրետ կազմակերպության պահոցներում, եւ այդտեղ որեւէ գաղտնիք չկա»,- Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հոկտեմբերի 21-ի համատեղ

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԽՈՍԵՑ

Դա ՀՀ իշխանությունների հետ համաձայնեցվա՞ծ էր Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆ ամրոցում ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից Հռչակագրի ստորագրումը եւ դրան հաջորդած ՀՀ նախագահի այցերը եվրոպական երկրներ եւ նրա հանդիպումները եվրոպական ազդեցիկ կառույցների ղեկավարների հետ ոչ միայն հայաստանյան քաղաքական ուժերին, այլեւ ԼՂ իշխանություններին են ստիպել հանդես գալ

ԷԼԻ ՄԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԿԴԻՄԻ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել փաստաբան Վարդան Զուռնաչյանի՝ ՀՀ վերաքննիչ դատարանի դեմ բողոքը, որով նա պահանջում էր բեկանել ԵԿՄ Արաբկիր համայնքի կառույցի ղեկավար, «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանի վերաբերյալ Վերաքննիչի կայացրած վճիռը: Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը Հովհաննես Հարությունյանին դատապարտել էր 1,5 տարվա ազատազրկման՝ «ապօրինի զենք-զինամթերք»՝ 30 փամփուշտ պահելու համար: Հովհաննես Հարությունյանի պաշտպանը մտադիր է

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ իններորդ ԿԻՍՈՎԻ – Էսօր քիչ էր մնում՝ Դարբինյանը Սեյրանին գործից հեռացներ,- ասաց Աշոտը: – Վայ թե՝ էլի դու ես փրկել,- ասաց Վարոսը: – Որոշ չափով,- ասաց Աշոտը: – Էդքանից հետո՝ գոնե քեզնից շնորհակալ ըլնի,- ասաց Վարոսը: – Ինձ իրա շնորհակալ ըլնելը պետք չի,- ասաց Աշոտը: – Ինձ է՛լ պետք չի,-

Եռակողմ հանդիպում՝ մինչեւ ապրիլի 24-ը

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հանդես է եկել իր երկրում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում է թուրքական «Զաման» օրաթերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, Թուրքիայի նախագահի մասնակցությամբ կայանալիք եռակողմ հանդիպում կազմակերպելու՝ Աբդուլա Գյուլի առաջարկին արդեն դրական պատասխան է տվել պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Այս առաջարկությունն ուղարկվելու է նաեւ հայկական կողմին:

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Եվրոպայի առաջնությունում արդեն երկու կորուստ ունենք Լիվերպուլում մեկնարկեց սիրողական բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Աշխարհամասի՝ 2008 թվականի վերջին պաշտոնական մրցաշարում հանդես է գալիս 40 երկրի 210 բռնցքամարտիկ, որոնք 11 քաշային կարգերում վիճարկում են չեմպիոնների եւ մրցանակակիրների կոչումները: Հայաստանի ազգային հավաքականը մասնակցում է 9 քաշային կարգերի պայքարին (բացի 81 եւ 91+ կիլոգրամներից) եւ մեկնարկային փուլում արդեն երկու

ՀԱՅ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Զեկույց ԱԺ գիտության եւ կրթության հանձնաժողովի նոյեմբերի 5-ի լսումներում Հանձնաժողովի հարգելի նախագահ Հարգելի գործընկերներ Գիտության՝ որպես Հայաստանի ազգային անվտանգության ապահովման ռազմավարական գործոններից մեկի մասին ես կզեկուցեմ՝ առաջին հերթին հիմք ընդունելով այն տեղն ու դերը, որ մեր ազգային անվտանգության համակարգում զբաղեցնում է հիմնարար կամ ֆունդամենտալ գիտութունը: Ըստ իս՝ հիմնարար գիտության զարգացման գործում պետական շահագրգռություն չլինելու հանգամանքը

«ԲՈՄԺ» ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԴԱՐԴԻՑ

Հարյուրավոր «բոմժեր» ընդամենը 2 ամսով են անօթեւանների ժամանակավոր կացարանում ապրում «Այստեղ գլուխս հանգիստ է»,- ասում է հարսից տուժած եւ ընդամենը օրեր առաջ անօթեւանների ժամանակավոր կացարանում տեղավորված Էմմա Տեր-Եսայանը։   «Պառկում եմ ու հեռուստացույցով լուրեր, երգեր լսում։ Երգ շատ եմ սիրում՝ ազգային, ժամանակակից»,- ասում է Լեւիկ Շահբազյանը։   Գալուստ Խաչատրյանի հարազատները տեղյակ չեն, որ նա ԱՄՆ-ից

Երեխային չեն թաղում

15 օր է՝ մահացած Վրեժիկի դին ծնողը չի կարողանում անատոմիկումից վերցնել՝ փաստաթղթեր չունենալու պատճառով: «15 օր է՝ 9 ամսական մահացած երեխայիս դին պահում են անատոմիկումում։ Արդեն չէի հավատում, որ իմ երեխան այնտեղ է, անընդհատ խնդրում էի, որ թույլ տան երխայիս տեսնեմ, 2 օր առաջ թույլ տվեցին։ Երեխաս արդեն ուռել է, կապտել, սեւացել։ Անատոմիկումի աշխատողները խիղճ

ԱՆՈՐԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԿՈՂՈՂԵ՞Ն ՄԵՐ ՇՈՒԿԱՆ

Մսամթերքի, կաթնամթերքի, հյութերի, գարեջրի եւ այլ ապրանքատեսակների ներմուծման համար այլեւս համապատասխան սերտիֆիկատ չի պահանջվում: Արտերկրից ներկրվող մի շարք ապրանքներ այս տարվա օգոստոսի 28-ից Հայաստան են ներմուծվել ազատ կերպով, առանց սերտիֆիկատի կամ, այլ կերպ ասած՝ առանց համապատասխանության պարտադիր հավաստագրի: Մասնավորապես, եթե նախկինում ծխախոտի, մսամթերքի, կաթնամթերքի, հյութերի, գարեջրի, խաղալիքների, ռադիոսարքավորումների եւ մի շարք այլ ապրանքատեսակների ներկրումը չէր

Քսան տարի է՝ «դոմիկում» են

«Ինձ համար հայրենիք ասվածն այս 6 մետրանոց «դոմիկն» է»,- ասում է Վանաձորի բնակիչ Մարինե Սարուխանյանը: «Անձրեւի ժամանակ տանը անձրեւանոցի կարիք ենք զգում, ինչքան թաս ու դույլ կա՝ հատակին ենք շարում, իսկ ձմռանը ո՛չ տունն է տաքանում, ոչ էլ՝ մենք, էլ չեմ ասում, որ ամռանն ահավոր տոթ է այստեղ, բայց, ուզած թե չուզած, ապրում ենք այս

ՑԵՄԵՆՏԻ ՓՈՇՈՒՑ ԵՐԵԽԱՅԻ ԱՉՔԵՐԸ ՎՆԱՍՎԵԼ ԵՆ

Մեր երկրում որեւէ գործատու չի պատժվում անչափահաս երեխաներին աշխատեցնելու համար «Երկու տարի առաջ տղաս աշխատանքի վայրում բարձրությունից ընկել էր, գլուխը խփել գետնին եւ վնասել: Ընկերները նրան վիրավոր տուն բերեցին, բայց բժշկի չենք տարել: Այն ժամանակ նա Վանաձորի 4-րդ դպրոցի շինարարությունում բանվոր էր աշխատում: Այդ դեպքից հետո նորից շարունակել է աշխատել, քանի որ ընտանիքում ուրիշ աշխատող

«Գլենդել Հիլզը» հասանելի է

Վստահեցնում են ընկերության պատասխանատուները Հարգելի խմբագրություն, «Առավոտ» օրաթերթում (05.11.2008, 203 (3319) հրապարակվել է հոդված, որում տեղ են գտել «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերությանը վերաբերող ակնհայտ ոչ ճիշտ տեղեկություններ եւ անհիմն գնահատականներ, որոնք կարող են վնասել գործարար համբավը: Հաշվի առնելով ընկերության հեղինակությունը, հանրային հետաքրքրությունը եւ առավելապես մեր ընկերության թափանցիկ եւ պատասխանատու գործելու սկզբունքը, հարկ ենք համարում ներկայացնել

ԲԻՈՎԱՌԵԼԻՔԸ «ԿԽՓԻ՞» ԲԵՆԶԻՆԻ ԲԻԶՆԵՍԻՆ

Ի տարբերություն հեղուկ վառելիքի բիզնեսով զբաղվողների, փորձագետները պնդում են, որ այլընտրանքային վառելիքի արտադրության համար Հայաստանն ունի բոլոր պայմանները: Բենզինի փոխարեն ավտոմեքենաների համար այլընտրանքային վառելիք ստեղծելու հարցն արդեն մի քանի տարի ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է: Փորձագետների հավաստմամբ, այլընտրանքային կամ, այլ կերպ ասած՝ բիովառելիքը ոչ միայն նպաստում է տվյալ երկրի տնտեսության զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, այլեւ

Մի քիչ մտածեք ազգի մասին

«Գողական» սերիալներ ստեղծողներին ու ֆինանսավորողներին կոչ է անում հոգեբան Էլդա Գրինը «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը հոգեբաններ Էլդա Գրինն ու Սուսաննա Հակոբյանն էին, որոնք խոսեցին հասարակության վրա տեղական սերիալների թողած ազդեցությունից: Էլդա Գրինը նշեց. «Ես չեմ հասկանում՝ այդ սերիալները դրակա՞ն ազդեցություն են թողնում, թե՞ բացասական: Հարցն այդպես կտրուկ չի կարելի դնել, որովհետեւ խրախուսելի է, որ Հայաստանն

ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԼԱՎ ԱՌԻԹ

Երիտասարդ համախոհների հիմնադրած arit.am կայքը դիզայնով եւ բովանդակությամբ գերազանցում է մշակույթի նախարարության mincult.am կայքին: «Առավոտի» հունիսի 20-ի համարում տեղեկացրել էինք ՀՀ մշակույթի նախարարության երկար սպասված mincult.am կայքի մասին ու փաստել, որ այնտեղ ընդամենը ցաքուցրիվ, կցկտուր եւ ուշացած տեղեկություններ են այս կամ այն միջոցառման մասին, մեկ էլ նախարարի՝ տարբեր դիրքերով լուսանկարները, չնայած Հ. Պողոսյանը կայքում զետեղված

Գարեջուր ըմպելով՝ դասախոսություն են կարդում

Կամ լիտվական կրթական մոտեցումները «Այն մարդիկ, որոնց համար նյութականն առաջնային դեր ունի, համալսարանում եւ դպրոցում տեղ չունեն»,- երեկ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում այսպես սկսեց իր դասախոսությունը Լիտվայի Կաունաս քաղաքի Վիտաուտաս Մագնասի ազգային համալսարանի ռեկտոր Զիգմաս Լիդեգը: «Կրթության կառավարում եւ մենեջմենթ» թեմայով դասախոսության ժամանակ ռեկտորը մի շարք մեթոդներ եւ գիտելիքներ փոխանցեց հայաստանցի գործընկերներին, որից հետո

ՔԻ՞Չ ԽՈՍԵՆՔ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԱՍԻՆ

ՀՀՇ վարչության անդամ, տնտեսագետ Հովհաննես Իգիթյանը ըմբռնումով է մոտենում վարչապետ Տիգրան Սարգսյանի այս խորհրդին: ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, որը որպես տնտեսական փորձագետ Եվրոպայում պարբերաբար մասնակցում է տարբեր համաժողովների՝ օրերս Բրյուսելում հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովում եւ Եվրոպական խորհրդարանում, եւ ինչպես մեզ հայտնեց. «Հիմնական թեմաները վերաբերում էին համաշխարհային զարգացող ճգնաժամի առնչությամբ Եվրոպական հանձնաժողովի հնարավոր մարտավարությանը:

Շանթ Հարությունյանը՝ խղճի կալանավոր

Իշխանության ոչ մի ներկայացուցիչ պատրաստակամություն չի հայտնել ՄԱԱ-ում մասնակցել մարդու իրավունքների խնդիրներին նվիրված քննարկմանը: «Այս քննարկմանը եկել եմ դժկամությամբ, քանի որ մարդու իրավունքների մասին Հայաստանում խոսելը ծիծաղաշարժ է: Առանց ամաչելու՝ մեր ժողովրդի գլխին անում են իրենց ուզածը՝ ամեն օր ոտնահարելով մարդկանց իրավունքները: Կարծում եմ՝ լավ կլիներ, որ այս քննարկմանը մասնակցեին նաեւ պրոֆեսիոնալներ, ինչպիսիք են՝ Կարմիր

«ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԳԱԴՐԵԼ Է ԱՆԵԼ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԱՐԴԱՐ Է»

«Առավոտի» հեռակա հարցազրույցը նախկին մահապարտ, այժմ՝ ցմահ դատապարտված Ստեփան Գրիգորյանի հետ – Անցյալ շաբաթ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն այցելեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպեց 42 նախկին մահապարտների 4 ներկայացուցիչների հետ (Ձեր, Արա Արծրունու, Արմեն Մնջոյանի, Արմեն Տեր-Սահակյանի): Քանի որ այն անցավ առանց լրատվամիջոցների, հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ է խոսվել հանդիպման ժամանակ: – Խոսքն առհասարակ նրա մասին

«Իքս» ժամից ԼՂ-ն պետք է մասնակցի բանակցություններին

Կոալիցիոն ուժերը դեռ չեն քննարկել, բայց վստահ են, որ Ղարաբաղի հարցում ամեն ինչ լավ է լինելու Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման գործընթացը թեւակոխել է նոր եւ առայժմ ոչ ամբողջովին ընկալելի փուլ: Շարքային քաղաքացիները, ում հայտնի չեն մանրամասները եւ ոչ էլ «մադրիդյան սկզբունքներն» են ծանոթ, միայն մի բան են ուզում հասկանալ՝ Ղարաբաղի հարցը լուծվելու է «հայանպա՞ստ», թե՞

ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՈՒ ՉԱՓԱՎՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՏԵՂԸ ԹԱՓՈՒՐ Է

Ըստ Հայաստանի նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանի – Վերլուծաբանները պատահական չեն համարում, որ մեծ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ Ձեր եւ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի մասին լուրերը հայտնվեցին գրեթե միաժամանակ՝ հոկտեմբերի 27-28-ին: Բուրջանաձեն նաեւ Ձեր «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում է: Օրերս մեկնել էիք Վրաստան, եւ այցի մանրամասները հայտնի չդարձան։ Այս ամենը մի

ՄԱՏՈՒՌ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Օրերս լրագիրներե կարեւոր լուր մը առինք Ազգային ժողովի անցուդարձեն: Ազգային ժողովի բարեպաշտ ու հարգարժան երեսփոխաններեն մեկը նիստի ժամանակ առաջարկած է Ազգային ժողովի շենքին կից պարտեզի մեջ մատուռ մը կառուցել՝ մեկ-մեկ հոն մտնելու, աղոթելու եւ մեղքերի թողություն խնդրելու համար: Վասնզի անընդհատ աշխատանքի մեջ ըլլալով՝ ժամանակ չունին հաճախակի եկեղեցի երթալու, աղոթելու եւ թողություն խնդրելու: Կկարծեմ, թե սա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031