Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՎԵՐԻ ՀԵՏ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ»

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՎԵՐԻ ՀԵՏ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ» Ասում է կրթությամբ մաթեմատիկոս, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը – Հոկտեմբերի 17-ից «Արդարություն» դաշինքը վերսկսում է հանրահավաքները։ Ի՞նչ խնդիր են հետապնդելու հանրահավաքներն այս անգամ, եւ որքա՞ն լուրջ թափ կարող են հավաքել։ – Այո, իսկապես, դաշինքը որոշել է հանրահավաքները վերսկսել, թե ինչպիսին են լինելու հանրահավաքները, դեռ պիտի քննարկենք, բայց ակնհայտ

ԳԼԽԱՎՈՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՆ Է

ԳԼԽԱՎՈՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՆ Է Երջանիկ Աբգարյանը դրանով է պայմանավորում նաեւ հայ-թուրքական սահմանի բացումը – Հայ-թուրքական սահմանի բացումը ես չեմ համարում, որ կախված է միայն Թուրքիայից։ Գտնում եմ, որ Հայաստանը հնարավորություններ ունի միջոցներ գործադրելու, որ Թուրքիան հակվի նման որոշում ընդունելու։ – Իսկ որո՞նք են այդ միջոցներն ու հնարավորությունները։ – Սահմանը փակ պահելու Թուրքիայի պաշտոնական բացատրությունը ուղղակիորեն

ՈՐ ՀԻՇԱՏԱԿՆ ԱՍՖԱԼՏԻ ՏԱԿ ՉՄՆԱ

ՈՐ ՀԻՇԱՏԱԿՆ ԱՍՖԱԼՏԻ ՏԱԿ ՉՄՆԱ Երբ 1963 թվականին Տիգրան Պետրոսյանն օծվեց շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն, հայ ժողովուրդն իր զավակին մեծարեց արժանվույն՝ նրան ընդունելով որպես իր ազգային հերոսներից մեկը։ Ի նշանավորումն Տիգրան Պետրոսյանի շախմատային թագակրության եւ միջազգային մրցաշարերում տարած բազմաթիվ հաղթանակների, քաղաքամայր Երեւանի մի քանի կենտրոնական փողոցներում գետնանցումներին շախմատի խաղատախտակի ձեւ տրվեց։ Դա 60-ականներին էր։ Եթե

Ռուսական համերգ՝ «հայկական գներով»

Ռուսական համերգ՝ «հայկական գներով» Հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը Յուրմալայում անցկացված «Նովայա վոլնա» էստրադային երգի միջազգային մրցույթի գալա համերգի մասնակիցները հոկտեմբերից կսկսեն իրենց համերգային շրջագայությունը տարբեր երկրներ։ Նրանք առաջինը կայցելեն Հայաստան։ Հոկտեմբերի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա հանդիպելու նորահայտ աստղեր Վադիմ Ազարին (ՌԴ), Լեոնին (Շվեդիա), Նիկոլին (Լատվիա), Նելլին (Մոլդովա) եւ «Ռադիոկաֆե»

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ԲԱՑՈՒՄԸ ԿՈՒՇԱՆԱ

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ԲԱՑՈՒՄԸ ԿՈՒՇԱՆԱ Ավարտին են մոտենում Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագրով Հայաստանի ազգային պատկերասրահի վերանորոգման աշխատանքները։ Դրանք հեռու են կատարյալ լինելուց, թեեւ պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը երախտապարտ է նրանց. «Էլի շնորհակալ ենք շինարարներից, տանիքը վերանորոգեցին, զուգարանները»։ Ի դեպ, այդ աշխատանքները պետք է ավարտվեին դեռեւս անցած տարվա նոյեմբերին, սակայն շինարարները բառացիորեն օրերս են դուրս եկել պատկերասրահից։ Ի

Կաղում ենք թե՛ օրենքից, թե՛ դրա կատարումից

Կաղում ենք թե՛ օրենքից, թե՛ դրա կատարումից Որքանով են լրատվամիջոցներին առնչվող մեր օրենքները համապատասխանում միջազգային սկզբունքներին: Օրերս «Ինտերնյուսի» կազմակերպած, հեռուստատեսության կառավարմանը նվիրված համաժողովին ներկա էր նաեւ Լրատվամիջոցների օրենսդրության միջազգային կենտրոնի իրավաբանական հարցերով փորձագետ Դագլաս Գրիֆինը: Նրա զեկույցը նվիրված էր ԶԼՄ-ներին առնչվող օրենսդրությանը: Տարբեր երկրների օրենքների բազմաթիվ օրինակներով նա հիմնավորեց, որ ԶԼՄ-ների մասին օրենքներ գրելիս հարկավոր

«ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԷԻՆՔ, ՈՐ ԱՅԴ ՕՐԸ ՏՈՆ ԴԱՌՆԱՐ»

«ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԷԻՆՔ, ՈՐ ԱՅԴ ՕՐԸ ՏՈՆ ԴԱՌՆԱՐ» «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության բաց նամակը Ինտերնյուսը ս.թ. հոկտեմբերի 1-ին ամփոփեց հեռուստատեսային լրատվության մրցույթի արդյունքները։ Մասնագիտական համաժողովի շրջանակներում մենք անցկացրեցինք վարպետության դասեր, մրցութային աշխատանքների բաց քննարկումներ եւ վերջապես՝ հանդիսավոր մրցանակաբաշխություն։ Մենք շատ էինք ուզում, որ այդ օրը տոն դառնար հեռուստատեսության ոլորտում աշխատող մարդկանց համար, գեթ մեկ օրով նրանց

Բրուցելյոզը գլուխ է բարձրացնում

Բրուցելյոզը գլուխ է բարձրացնում Գյուղատնտեսության փոխնախարար Հովսեփ Քլոյանի տեղեկությամբ, բրուցելյոզով «տառապող» հիմնական տարածքները Թալինն ու Կրասնոսելսկն են, բայց «դա սովետի ժամանակներից մնացած հիվանդություն է, որն իրենից վտանգ չի ներկայացնում»։ Իսկ Թալինի անասնաբուժական սպասարկման կենտրոնի մանրէաբան Հեղուշ Եղոյանը խմբագրությանը ներկայացնում է հակառակ պատկերը. «Իմ երեսնամյա աշխատանքային կենսագրության ընթացքում ես բրուցելյոզի այս չափի տարածման դեպք չեմ հիշում»։

ԲԱՑՎԵՑ ԱՇՏԱՐԱԿԻ ԿԱՄՈՒՐՋԸ

ԲԱՑՎԵՑ ԱՇՏԱՐԱԿԻ ԿԱՄՈՒՐՋԸ «Մինչեւ տարվա վերջ շատ թեժ աշուն ենք ունենալու՝ կարմիր լենթեր կտրելու առումով»,- «եղանակի իր տեսությունն արեց» ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Քասախ գետի կամրջային անցումը հանդիսավոր բացելու համար Արագածոտնի մարզ ժամանած ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին լրագրողներն այլ՝ «ոչ կամրջային» հարցեր էին պատրաստվում տալ: Սակայն արարողակարգով հարց ու պատասխանին

ԴԱՏԱՎՈՐԸ ՉՀԱՎԱՆԵՑ ՓՄՄ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ԴԱՏԱՎՈՐԸ ՉՀԱՎԱՆԵՑ ՓՄՄ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով երեկ կայացած դատական նիստում դատավոր Սարո Արամյանը հայտարարեց, որ ամբաստանյալ Արմեն Սարգսյանի պաշտպան Հովիկ Արսենյանի՝ փաստաբանի արտոնագիրն օրինական լինելու մասին Փաստաբանների միջազգային միության ներկայացրած գրությունն ինքը չի ընդունել, որովհետեւ այն պատշաճ կարգով չի ներկայացվել: Դատավորի պնդմամբ, նախ՝ գրությունը ստորագրել է ոչ թե միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը, այլ՝

«Արդար եւ անարյուն»

«Արդար եւ անարյուն» Հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում տարօրինակ եւ տագնապեցնող լռություն էր տիրում։ Առաջին հայացքից քաղաքն ապրում էր իր ամենօրյա հոգսերով եւ սովորական տեմպով։ Սակայն, գրեթե ամենուրեք՝ փողոցներում եւ նրբանցքներում, խանութներում եւ այլեւայլ հաստատություններում մի տեսակ անմարմին լարվածություն էր զգացվում։ Խորհրդարանական ընտրություններին հաշված ժամեր էին մնացել։ Քարոզչություն այլեւս չկար։ Կար միայն համր եւ լարված սպասում։ Եվ

«Ապերն» այդպես էլ ցուցմունք չտվեց

«Ապերն» այդպես էլ ցուցմունք չտվեց Եվ դա ձեռնտու էր մեղադրող կողմին Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով դատաքննության երեկվա նիստում անսպասելի ոչինչ տեղի չունեցավ: Չարդարացավ նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանի՝ մի քանի օր առաջ հայտնած տեսակետը, թե քրգործով ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանը՝ «Ապերը», դուրս է եկել դատախազության նախատեսած սցենարի շրջանակներից եւ փորձում է ինքնուրույն գործել: Հիշեցնենք,

ԺՈՂՈՎՐԴԻՆ ԽԱԲԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ

ԺՈՂՈՎՐԴԻՆ ԽԱԲԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ Այս հարցում համակարծիք են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է եւ սա առայժմ գործող երկրի գլխավոր օրենքի առաջին հոդվածներից է։ Սոցիալական իրավիճակը երկրում չափազանց լարված է, եւ լարված է լինում ամեն տեսակի ընտրություններից առաջ, երբ ոչ ոք թանկացումներից չի խոսում եւ դրանցից հետո, երբ դրա մասին խոսելն այլեւս

ՄԵՂԱՎՈՐՆ ԱՐԵՎՄՈՒՏՔՆ Է

ՄԵՂԱՎՈՐՆ ԱՐԵՎՄՈՒՏՔՆ Է Թե չէ, ըստ Աղասի Արշակյանի, վաղուց կանդամակցեինք Ռուսաստան-Բելառուս դաշինքին Նախկին Ազգային ժողովի 9 քաղաքական միավորումներից 6-ի ներկայացուցչիները անդամագրվել էին՝ Ռուսաստան-Բելառուսին մեր երկրի միավորվելու նախաձեռնությանը։ Սակայն ազգի 131 ընտրյալներից 43-ը իրենց անդամությամբ այդպես էլ էական ոչինչ չարձանագրեցին։ Ներկայիս խորհրդարանում վերոնշյալ 43 պատգամավորներից 18-ը վերընտրվել են, ինչը նախաձեռնող խմբի անդամ Աղասի Արշակյանին հիմք է

EXPO-2003-ԻՆ ՏԱՐԱԾՔ Է ՊԱԿԱՍՈՒՄ

EXPO-2003-ԻՆ ՏԱՐԱԾՔ Է ՊԱԿԱՍՈՒՄ Երեկ դա հայտնի դարձավ ՀՀ առեւտրական պալատում կազմակերպված ասուլիսում: Ըստ պալատի ցուցահանդեսային բաժնի պետ Աննա Հակոբյանի, սեպտեմբերի 22-ից 24-ը Երեւանում կայացած «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակներում իրենց կողմից կազմակերպած «PANARMENIAN EXPO-2003» ցուցահանդեսին մասնակցել ցանկացող կազմակերպություններից շատերին մերժել են, քանի որ նույնիսկ մարզահամերգային համալիրի 2000 քմ տարածքից հատկացված 1200-ը քիչ էր։ Իսկ թե ի՞նչ

Բուռն իրադարձություններ ՀՖՖ-ում

Բուռն իրադարձություններ ՀՖՖ-ում ՈՒԵՖԱ-ն Ռուբեն Հայրապետյանին հրավիրել է Ժնեւ Սեպտեմբերի 6-ին ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Հունաստան ազգային հավաքականների երեւանյան հանդիպումից անմիջապես հետո, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի սենսացիոն հայտարարությունից հետո Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը (ՈՒԵՖԱ) հարցը պարզելու համար հատուկ հանձնակատար է նշանակել, որը պետք է իր եզրակացությունը տա մինչեւ հոկտեմբերի 11-ը՝ «Եվրո-2004»-ի ընտրական

Իգիթյանի կաբինետին մաքուր օդ է պետք

Իգիթյանի կաբինետին մաքուր օդ է պետք Իսկ Աբովյան 13-ի բնակչուհուն Գեղագիտական կենտրոնի խողովակները խանգարում են Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ԾԻԳ-ի կատարած վերանորոգումներից կամ արվեստագետներն են բողոքում, կամ մշակույթի օջախների տնօրենները, կամ էլ դրանց հարակից տների բնակիչները։ Երեւանի Ազգային գեղագիտական կենտրոնի (ԱԳԿ) տնօրինության գրասենյակի վերանորոգումը սկսվել է մի քանի ամիս առաջ։ Ճիշտ այդքան ժամանակ էլ «հարամվել» է

ՀԵՐԹԱԿԱՆ «ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ»

ՀԵՐԹԱԿԱՆ «ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ» Երեկ ՀՀ նախագահի նստավայրում տարբեր բնագավառներում ունեցած հաջողությունների ու վաստակի համար մի խումբ գործիչների պետական պարգեւներ ու կոչումներ շնորհվեցին։ Ռոբերտ Քոչարյանը հերթով շնորհավորեց նրանց՝ հանձնելով պարգեւները։ Օրինակ, գնդապետ Մուրադ Իսախանյանը պարգեւատրվեց «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով՝ զինվորական առաջադրանքի հմուտ կատարման համար, «Մովսես Խորենացի» շքանշան ստացան հանրապետության տարբեր թատրոնների դերասաններ, Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի

15 տարվա անտունիները

15 տարվա անտունիները Երեկ Երեւանի քաղաքապետարանի մոտ հավաքվել էին Արշակունյաց 13 հասցեի մի խումբ բնակիչներ։ Նրանց խնդիրն անծանոթ չէ տեղական ու քաղաքային իշխանություններին, որովհետեւ այն 15 տարվա վաղեմություն ունի։ Երկրաշարժից անմիջապես հետո քաղաքային գործկոմի նախաձեռնությամբ նրանց վթարային շենքը քանդվել է, դրա հետ միասին քանդել են շրջակայքի առանձնատների մի մասը։ Բնակիչների հետ կնքվել է պայմանագիր, ըստ

ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՄԱԶՈՆՈՒՀԻՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՄԱԶՈՆՈՒՀԻՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ Եվ ավարտվում է տղաների համընդհանուր ֆեմինիզացիան Եթե մեկ-երկու տարի հետո տրանսպորտում տեսնեք, թե ինչպես են կանայք կամ աղջիկները իրենց տեղը զիջում երիտասարդ տղաներին՝ չզարմանաք: Ամեն ինչ գնում է դրան: Մեծանում է տղաների՝ տղամարդուն բնորոշ հատկանիշներից զուրկ մի սերունդ: Մեր պատանիները չափից ավելի նուրբ են, փափկասուն, անպատրաստ կյանքի դժվարություններին: Ամեն ինչ սկսվում

Բայց ափսոս, որ երազ էր

Բայց ափսոս, որ երազ էր Սոցիալական ներդրումների հիմնադրամը հետ է կանգնել թիվ 38 դպրոցը վերանորոգելու մտքից Օրերս թերթն արձագանքել էր Երեւանի թիվ 38 դպրոցի մի խումբ մանկավարժների բողոքին՝ կապված ուսուցիչների անհիմն կրճատումների եւ դպրոցի անբարեկարգ վիճակի հետ։ Խմբագրությանն ուղղված գրավոր պատասխանում տնօրեն Ավետիք Վանեսքեհյանը գրում է. «Մենք կատարել ենք կառավարության որոշումը, առաջնորդվելով Աշխատանքային օրենսգրքի համապատասխան

«Ա1+»-Ը ՀԱՂԹԵՑ

«Ա1+»-Ը ՀԱՂԹԵՑ Երեկ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության կողմից հայտարարված մրցույթում հատուկ եւ գլխավոր մրցանակների են արժանացել «Ա1+» հեռուստաընկերության միանգամից երկու լրագրողներ՝ Դիանա Մարկոսյանն ու Վիկտորյա Աբրահամյանը: Դիանա Մարկոսյանը մրցանակ է ստացել նյութի հրատապության եւ մասնագիտական խիզախության համար: Մրցույթին ներկայացրած նրա տեսանյութը ապրիլի 19-ին՝ Ռոբերտ Քոչարյանի երդման արարողության ժամանակ Երեւանի կենտրոնում ոստիկանների ու ժողովրդի միջեւ տեղի ունեցած

Արթուր Բաղդասարյանը «կկնքվի»

Արթուր Բաղդասարյանը «կկնքվի» Հայ ազգայնականները բացահայտել են Հայաստանի դեմ ջհուդամասոնական դավադրությունը Հայ-արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը երեկ «Ջհուդ-մասոնական ագրեսիան Հայաստանի դեմ» վերնագրով մամուլի ասուլիս էր հրավիրել։ Պարզվեց, որ արիները մեկտարյա պատերազմի մեջ են գտնվում ջհուդ-մասոնության հետ եւ ազգայնականները ջանում են ազգի «աչքերը բացել», որպեսզի փրկվենք վերահաս վտանգներից։ Ամենահրատապ վտանգը, ինչը մեր ազգին բաժին է հասնելու

ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ՝ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆԻ ԶՈՀ

ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ՝ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆԻ ԶՈՀ «Երբ ենք բաժանելու մեր փողերը» Կոալիցիոն կառավարության անդամ կուսակցություններից երկուսը՝ ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը հայտնվել են հայտնի վեպի հերոսներից մեկի՝ Պանիկովսկու դերում, որին շարունակ մի հարց էր հուզում. «Ե՞րբ ենք վերջապես բաժանելու փողերը»։ Տվյալ դեպքում ե՞րբ են վերջապես բաժանվելու փոխնախարարների եւ այլ հայեցողական պաշտոնները։ Եվ եթե «փողերը» բաժանելուց հետո Պանիկովսկին հույս էր փայփայում.

ԵԽ ԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ

ԵԽ ԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ Մեր պատվիրակությունն այնտեղ միասեռ է Այսօր ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքների վերջին օրն է: Ու թեեւ սեպտեմբերի 25-ից ի վեր ԵԽ ԽՎ-ում մեծ չի եղել Հայաստանին անմիջականորեն առնչվող հարցադրումների շրջանակը, այդուհանդերձ, դատելով ադրբեջանական «Զերկալո» թերթի երեկվա մի հրապարակումից Հայաստանին ուղղակիորեն առնչվող մի քանի հիմնախնդիրների մասին ԵԽ ԽՎ-ում դեռ խոսվելու

ԲԱ ՍՏԱԴԻՈՆ ՄԵԶ ՊԵ՞ՏՔ Ա

ԲԱ ՍՏԱԴԻՈՆ ՄԵԶ ՊԵ՞ՏՔ Ա Հայաստանը ժամանակակից մարզակառույցներով, հատկապես՝ ֆուտբոլային, հարուստ չէ։ Հետեւաբար, այդպիսիք կառուցելու ամեն մի մտահղացում, նախաձեռնություն մեզանում պետք է խրախուսվի։ Իսկ եթե նախաձեռնողները օգնություն չեն խնդրում, այլ պատրաստ են բոլոր ծախսերը կատարել իրենց միջոցներով, նրանց պետք է փայփայել։ Բայց Հայաստանում զարմանալի կլիներ, եթե հակառակ վերաբերմունքի ու մոտեցման օրինակներ չունենայինք։ Տվյալ դեպքում դրա

Կոկոն «մթերք» կտանի Ֆրեզնո

Կոկոն «մթերք» կտանի Ֆրեզնո Տեղի ռադիոկայանի հայկական ռադիոժամի տնօրենը Երեւանում է 1918 թվականից Ֆրեզնոյի հայերը ռադիոյով հնարավորություն ունեն լսելու հաղորդումներ իրենց մայրենի լեզվով։ «Մեղավորը» կիրակի օրերին եթեր հեռարձակվող Հայկական ռադիոժամն է, որի տնօրենն այժմ Գրիգոր ավագ սարկավագ Քեհեյանն է։ Ողջ Ֆրեզնոն նրան գիտի իբրեւ Կոկո։ «Շատ ուրախ պիտի ըլլամ, որ հայրենիքիս մեջ ալ ինձ Կոկո

«ՄԵՐ ԲԱԽՏՆ ՈՒՂՂԱԿԻ ԲԵՐԵԼ Է»

«ՄԵՐ ԲԱԽՏՆ ՈՒՂՂԱԿԻ ԲԵՐԵԼ Է» Կարծում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Էրոսի Կիցմարիշվիլին «Ռուսթավի 2» վրացական հեռուստաընկերության գոյության տասը տարիների ընթացքում եղել են վերելքներ եւ անկումներ: Ընկերությունը երեք անգամ փակվել է: Ապա՝ բացվել, իսկ այսօր ամենադիտվողն է Վրաստանում, եւ ունի օբյեկտիվ եւ վստահելի հեռուստաընկերության համբավ: Շատերն են հիշում Վրաստանի ազգային անվտանգության ծառայության հետ «Ռուսթավի

Որ փողը գտնի իր տիրոջը

Որ փողը գտնի իր տիրոջը Ինչի վրա ծախսել առողջապահության սուղ միջոցները Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) առողջապահության՝ գերակա ճանաչված ոլորտում, կառավարությունը նպատակադրվել է «շրջադարձ կատարել համակարգի զարգացման վերջին տարիներին նկատված անբարենպաստ միտումներից եւ առավելագույնս իրականացնել քաղաքացիների առողջության պահպանման սահմանադրական իրավունքը՝ կտրուկ բարձրացնելով պետության կողմից երաշխավորվող բուժօգնության մատչելիությունը եւ որակը (առաջին հերթին՝ բնակչության աղքատ խմբերի համար)»։

«ԱՊԵՐԻ» ԿԻՆԸ՝ «ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻ»

«ԱՊԵՐԻ» ԿԻՆԸ՝ «ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻ» Մեր նման ժողովրդավարական երկրներում դատախազն ինքն է վկային դատարան բերում Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով ընթացող դատաքննության երեկվա նիստը ավանդույթի համաձայն սկսվեց ուշացումով: Բայց մինչեւ դատարանը կանցներ Հովհաննես Հարությունյանի՝ «Ապերի» ցուցմունքներին, ոստիկանի ուղեկցությամբ դահլիճում հայտնվեց «Ապերի» կինը՝ Գայանե Մելքոնյանն ու հայտարարեց, որ ուզում է հայտարարություն անել: Ավելի ուշ պարզվեց, որ դատարանում գտնվելու

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930