Օրվա լրահոսը

«ՄԱՐԴԸ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է ԱՐԵԼ»

Նկատի ունենալով Տեր-Պետրոսյանի՝ ղարաբաղյան պատերազմում դերակատարությունը, հայտարարում է Արցախյան ազատամարտի մասնակից, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նոյեմբերի 24-ին «Դաշինք» կուսակցության նախագահ, ԼՂՀ բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հերթական անգամ հերքելով Սերժ Սարգսյանի՝ 1993թ.-ին Ղարաբաղից իր կողմից վտարված լինելու փաստը, նաեւ հայտարարել էր, որ մոտ ժամանակներս կոնկրետ փաստերով կներկայացնի, թե իրականում որն է եղել Ս. Սարգսյանի գործուղման

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՑ ԿԱՐԵՎՈ՞Ր Է

Աբովյանի վերաբերյալ ԲՀԿ-ի առաջարկները 2008-ի պետբյուջեում ներառվել են, իսկ Գյումրիի վերաբերյալ ՕԵԿ-ի առաջարկները՝ մերժվել: ԱԺ արտահերթ նիստում երեկ շարունակվեց «ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Ըստ հիմնական զեկուցող՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի, պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ կառավարությունը ստացել է 331 առաջարկություն, այդ թվում 225-ը՝ ԱԺ խմբակցություններից, 13-ը՝ մշտական հանձնաժողովներից

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԻՆ»

Երեկ լրագրողների հետ զրույցում «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը հաստատեց մամուլում տպագրված այն լուրերը, որ օրերս տեղի է ունեցել իր եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպումը՝ վարչապետի «խնամու օջախում»՝ Արա Մինասյանի մոտ: Արտաշես Մամիկոնիչը բացատրեց, որ ինքը կառավարություն չէր գնա, ուստի իր ուսանողական ընկերոջ տանն են հանդիպել, ապա վրդովվեց. «Երբ Արարքցյան Բաբկենի օջախում հանդիպում էի

ԽՈՅ 21.03-20.04: Աշխատանքի վայրում շատ բան անկազմակերպ է: Կարող եք որեւէ իր կորցնել: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեր մեջ շրջապատին իշխելու ցանկություն է նկատվում: Իզուր մի չարչարվեք՝ չի ստացվի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ընտանեկան հարցեր լուծելու համար այսօր լավագույն օրը չէ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Մի մոռացեք զբաղվել նաեւ սեփական առողջությամբ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Սա այն օրն է, երբ դուք ինքներդ եք

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵՀԱՃ ՉԳՏՆՎԵՑ

Դուրբան քաղաքում (Հարավ-աֆրիկյան Հանրապետություն) կայացավ ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության վիճակահանությունը: Ըստ զանգվածային լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, արարողությանը ներկա են եղել 213 ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Հայաստանից Դուրբան մեկնել է ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Նա վերադառնալու է նոյեմբերի 30-ին եւ այդ ժամանակ վիճակահանությունից որոշ մանրամասներ կիմանանք: Եվրոպական գոտում աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին մասնակցելու է 53 ազգային

Երիտասարդական նվագախումբը Միրզոյան հնչեցրեց

Կոմպոզիտորի՝ 1961 թվականին գրված Սիմֆոնիան՝ լարային նվագախմբի եւ լիտավրների համար, չի կորցրել իր թարմությունը: Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի երիտասարդական նվագախմբի (գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) առաջին բեմելից հետո (2006թ. հունվարի 26) «Առավոտի» հետ զրուցած մասնագետները նոր կոլեկտիվի ստեղծումը համարեցին լուրջ հայտ: Ավելի ուշ (28.04.06)՝ զրույցում պետկոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Ս. Սարաջյանն ու դիրիժոր, պրոֆեսոր Յու. Դավթյանը նշեցին,

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻ ՕՐՈՎ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐ»

Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը բոլորի համար բարօրություն է երազում Դեկտեմբերի 4-ին լրանում է Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի ծննդյան տարեդարձը: «Ըդիկ կարեւոր չէ, թե որերորդն է»,- ժպիտով ասաց սիրված դերասանուհին: Կինոյում՝ տասնյակ, իսկ թատրոնում ավելի շատ դերեր խաղացած արվեստագետը պնդում է, որ դժվար է լավ դերասան լինելը. «Մարդ պիտի նախ ներքուստ անկեղծ լինի,

Վտարման վճիռ է կայացրել

Արդարադատության համակարգի նախկին աշխատակիցը՝ արդարադատության դեմ Ասյա Սարգսյանը 50-ից ավելի տարիներ աշխատել է արդարադատության համակարգում՝ Լենինականի ժողդատարանում, ապա ՀԽՍՀ Գերագույն դատարանի դատական գործերով քրեական կոլեգիայում՝ որպես պատասխանատու քարտուղար: Այժմ թոշակառու, 81-ամյա հաշմանդամ կնոջ մտքով իսկ չէր անցնի, որ երբեւէ անձնական խնդրով կառնչվի դատական մարմինների հետ, իր եւ արդարադատության մարմինների միջեւ կծագեն խնդիրներ: 34 տարի առաջ

«ՊԻՏԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵՆՔ»

Երեկ ԺԿ համագումարին ինքն իր մասին հայտարարեց Տիգրան Կարապետյանը Երեկ կառավարության ընդունելությունների տանը կայացավ «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) 14-րդ համագումարը, որի ընթացքում միաձայն հաստատվեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի առաջադրումը ՀՀ նախագահական ընտրություններին: Կարապետիչը անչափ հուզական ելույթ ունենալով ու իր անձը կարեւորելով՝ նշեց. «Այսօր շատ են միմյանց հասցեին հնչող մեղադրանքները, այս պայմաններում մենք պե՛տք է վճռական քայլ

Կգնա՞ն Բազեյանի հետեւից

«Ազգային վերածնունդի» որոշ անդամներ դեմ են Ալբերտ Բազեյանի՝ կուսակցությունը լուծարելու ու ՀՌԱԿ-ի հետ միավորվելու ծրագրին: «Ազգային վերածնունդ» կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Մուրադյանը ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչու է իրենց կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը ՀՌԱԿ-ի պոչը բռնել: «Առավոտի» հետ զրույցում Հովհաննես Մուրադյանն ասաց. «Մենք կուսակցություն չենք ստեղծել, որ լուծարենք, այդ մասին ոչ

ՈՒԺԸ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ՎՐԱ՞ Է ՊԱՏՈՒՄ

Եթե հարկայինը ստուգումներ անելու փոխարեն միայն իր հրապարակած ցանկն ուսումնասիրի՝ կհայտնաբերի, թե, բացի Սուքիասյաններից, մյուս պատգամավորներն ինչպես են հարկային պարտավորությունները կատարում: Հարկային պետական ծառայությունը վերջերս հայտարարել էր, որ իրենք այս ընթացքում ստուգումներ են իրականացնում նաեւ հանրապետական պատգամավորներին պատկանող ընկերություններում՝ օրինակ, Սամվել Ալեքսանյանի «Սալեքսում», Աշոտ Աղաբաբյանի «Հրազդան» տոնավաճառում, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի «Արփա-Սեւան» ընկերությունում: Ինչպես հարկայինից «Առավոտին»

«ԴԱՇԻՆՔԸ»՝ ԱՅԼԵՎՍ ՀՌԱԿ

Նոյեմբերի 24-ին կայացած համագումարում «Դաշինք» կուսակցությունը միաձայն որոշումով վերակազմակերպվեց եւ 20 հազար անդամով միացավ մոտ 10 հազար անդամ ունեցող Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությանը (թվերն, ըստ կուսակցությունների ղեկավարների): ԱԺ ընտրություններից հետո առաջին անգամ խոսելով այդ մասին, Սամվել Բաբայանը հայտարարեց, որ «մեր պարտությունները ոչ ոքի վրա չեմ բարդելու, հրապարակներ դուրս չեմ գալու, չեմ գոռգոռալու»: Գնահատականներ բաժին հասան

Ինքներդ ձեզ հեգնեք

ԵՄ-ն աջակցում է արդեն գործող միջազգային տրանսպորտային հաղորդակցություններին եւ դեմ է այնպիսի նոր՝ զուգահեռ ուղիների ստեղծմանը, ինչպիսին Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգիծն է: Այդ մասին հայտարարել է ԵՄ Եվրահարեւանության քաղաքականության արտաքին կապերի եւ հարցերի գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները, պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավոր Իոաննիս Կասուլիդեսի հարցմանը: Ինչպես «Պանարմենիան.նեթ»-ին հաղորդել են ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից, Բենիտա Ֆերերո-Վալդները, մասնավորապես, նշել է.

«Ես «բոբո» չեմ»

Հայտարարում է Սամվել Բաբայանը եւ մտնում է նախընտրական պայքարի մեջ որպես իշխանության համախոհ: «Իրականության հետ չի համապատասխանում այն, ինչ ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- լրագրողներին ասաց Սամվել Բաբայանը՝ ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարության, որ 1993 թվականին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հետ լուրջ հակասությունների արդյունքում, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը «աքսորվել» էր

ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ «ՊԱՐՏՔԵՐԸ»

 Եվ զղջում է իր որոշ արարքների համար Առաջին՝ հոկտեմբերի 26-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իր կազմած «սեւ ցուցակում» գործող երկու «տխրահռչակ» թաղապետեր եւս հավակնում են հայտնվել: Գրեթե մի ամիս անց այդ հայտարարությանը որոշեց արձագանքել Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանը: «Առավոտի» զարմանքին՝ ինչո՞ւ եք որոշել, որ խոսքը ձեր մասին է, թաղապետն այսպես արձագանքեց. «Ես հաստատ

ՀՀԿ-Ն ՄԵԾԱՐՈՒՄ ԷՐ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Քանի դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր հայտարարել իր առաջադրման մասին Վերջին շրջանում սաստկացած քաղաքական բանավեճը ստիպեց վերհիշել ընդամենը մի քանի ամիս առաջ տրվող այն գնահատականները, որոնք հնչում էին Հայաստանի առաջին նախագահի հասցեին: Այժմ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին կենսագրական տվյալներ բացահայտել խոստացող ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն էր անգամ հուլիսի 10-ին «Ուրբաթ» ակումբում հայտարարել. «Չեմ ուզում ուրանալ, որ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿԸ

ՕԵԿ-ի երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ «Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցությունը նախապատրաստել եւ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել «Ընտրական օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նոր նախագիծ, որին միացել է «Ժառանգություն» խմբակցությունը՝ համալրելով այն իր առաջարկություններով: Օրինագիծը ներառում է «Ընտրական օրենսգրքի» վերջին քննարկումների ընթացքում ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» մերժված առաջարկությունները, ինչպես նաեւ նոր դրույթներ. «Նոր փոփոխությունների հիմնական դրույթները

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ քսանվեցերորդ ՍԵՎ ՔԱՌԱԿՈՒՍԻ Եվ ահա՝ Գեներալ Լոտիեի արձանի դեմդիմաց նստած՝ ճգնում էի նշմարել իր ծննդյան ու մահվան թվականները, եւ չնայած արդեն տասը տարվա հեռատես եմ, բայց էդ թվականները ոչ մի կերպ չէի կարողանում նշմարել, որովհետեւ պատվանդանը սեւ գրանիտից էր, եւ փորագրված թվականներն էլ էին սեւ, այսինքն, պիտի շատ մոտենայի, որ

Մայթերը՝ ավտոկանգա՞ռ

Գյումրի գնացող երթուղայիններն ու տաքսիները մայրաքաղաքի կենտրոնը դարձրել են ավտոկանգառ: «Այրարատ» տոնավաճառի հետեւի մասում՝ Խորենացու փողոցի երկու մայթերն արդեն քանի տարի ավտոմեքենաներով բռնագրավված է: Այնտեղ կայանում են Գյումրի մեկնող երթուղայիններն ու տաքսիները: Մայրաքաղաքի կենտրոնական հատվածում ավտոկայանի գոյությունը մի շարք անհարմարություններ է ստեղծում անցորդների ու հարակից շենքերի բնակիչների համար: Մեքենաները կայանում են անմիջապես մայթերին, ինչի հետեւանքով

ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԱՐԴԻԿ ԵՆ ՄԵՌՆՈՒՄ

«Տէցի» հանրակացարանից ոչ աղջիկ են ուզում, ոչ էլ այստեղ հարս են գալիս «Երկու տղաներիցս մեկն էս հայրենիքի համար է զոհվել, բայց ոչ մեկն էդ մասին էսօր չի հիշում: Նրան էլ են մոռացել, ինձ էլ: Ապրելով այս կեղտոտ ու փտած շենքում՝ բոլորս էլ հասկանում ենք, որ մեր կյանքին ամեն օր վտանգ է սպառնում: Խոնավությունից խարխլված պատերն

«Փեշակը» ձեռքներից կառնեն

Ընտանեկան բժիշկը ե՛ւ ականջ է մաքրելու, ե՛ւ կոկորդ է բուժելու, ե՛ւ ուռուցք է հեռացնելո՞ւ Ընտանեկան բժշկի ինստիտուտն արդեն մի քանի տարի է՝ ներդրվել է մեր երկրում, սակայն պոլիկլինիկայի մի շարք բուժաշխատողների կարծիքով այն մոտակա 10-15 տարիների ընթացքում չի գործի: Պոլիկլինիկաների որոշ բժիշկներ մտահոգություն են հայտնում, որ ընտանեկան բժիշկներն իրենց «հացը կկտրեն», քանի որ այսուհետեւ նեղ

15 ՔՄ-ՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՅՈԹ ՀՈԳՈՎ

Տասը տարի է՝ Կարախանյանների ընտանիքն ապրում է առանց լույսի, ջրի ու անգամ զուգարանի Սա տնակի բնակիչների «լոգարան-զուգարանն» է. այստեղ նրանք ե՛ւ լողանում են, եւ լվացք անում, ե՛ւ օգտագործում որպես զուգարան: Գոհարի 2 մանուկները մեծանում են նման անմարդկային պայմաններում: 5-ամյա Գալուստը մեր այցելության առիթով շատ էր ուրախացել եւ մեզ ցույց էր տալիս իր փոքրիկ շունն ու

«ԶՈՆ» ՆԱՅՈՂ ՉԿԱ

Դատապարտյալ կանայք վստահեցնում են, որ բանտի պատերից դուրս՝ դատապարտյալ անունը շատ վատ է հնչում, իսկ ներսում այդ բառը ոչ մի իմաստ չունի: Ա. Մնացականյանը զղջում է, որ թմրադեղեր տարածելով՝ շատ մարդկանց դժբախտության պատճառ է դարձել: Նարինեն պնդում է, որ 16-ամյա աղջկա սպանության համար ինքը մեղավոր չէ եւ իրական հանցագործները ազատության մեջ են:     «Ամաչում

Ֆիրմայինն էլ են կեղծում

Չես կարող վստահ լինել, որ թանկարժեք աչքի տուշերը, շրթունքի ներկերն ու կրեմ-դիմափոշիները հենց «իրենք» են, քանի որ կեղծվում են անգամ ապրանքի կոդերն ու տարբերանշանները: Այսօր հանրապետություն է ներկրվում մեծ քանակությամբ էժանագին, կեղծված եւ կասկածելի բաղադրության անորակ կոսմետիկ միջոցներ, որոնք խիստ վտանգավոր են առողջության համար: Այդ կոսմետիկան խանութներում ազատ վաճառվում է, սակայն որեւէ վերահսկող մարմին չկա,

ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸ ԲԱՑՎՈՒՄ Է

Տարիներ առաջ թաղված վտանգավոր թունաքիմիկատները սպառնում են թունավորել շրջակա միջավայրը Մոտ 20 տարի առաջ Արտաշատ քաղաքի մոտակայքում «Հայգյուղքիմիա» միավորումը կառուցել է թունաքիմիկատների «դամբարան», որտեղ թաղվել են մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար չափազանց վտանգավոր եւ գործածությունից դուրս եկած ավելի քան 500 տոննա թունաքիմիկատներ եւ քլորօրգանական միացություններ: Այսօր թունաքիմիկատների գերեզմանոցը սողանքների հետեւանքով տեղաշարժվում է, ինչը, մասնագետների

«Մեր ձայնը լսելի չէ»

Ճարտարապետների միության 16-րդ համագումարում երեկ հայտարարեց նախագահ Մկրտիչ Մինասյանը Երեկ հրավիրվեց Ճարտարապետների միության 16-րդ երկօրյա համագումարը: Առաջին անգամ այն գումարվել էր 1937-ին: Ըստ կանոնադրության՝ համագումար է հրավիրվում 2 տարին մեկ անգամ, սակայն նախորդ համագումարից արդեն 5 տարի է անցել: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի փոխանցմամբ՝ իրենք սպասում էին ԱԺ-ում «Ստեղծագործական միությունների մասին» օրենքի քննարկմանը, որն

ՄԵՐ ՕՊԵՐԱՆԵՐԸ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԵՆ ԲԵՄԱԴՐՎՈՒՄ

ԽՍՀՄ տարիներին եւ այսօր՝ վիճակը Հայաստանում նույնն է ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Յուրի Գեւորգյանին, որը շուրջ 5 տարի բնակվում է Վիեննայում, ներկայացնելու հարկ չկա: Կոմպոզիտորի ստեղծագործական դիապազոնը լայն է. սիմֆոնիաներից, կանտատներից, օպերետներից, գործիքային տարբեր ստեղծագործություններից մինչեւ երգեր: Յու. Գեւորգյանը հեղինակ է նաեւ երեք օպերաների: Առաջին երկուսը՝ «Խարույկը» եւ «Վերք Հայաստանին» նվիրված են Հայաստանի եւ Ռուսաստանի

Դրամատիկականի երիտասարդ քննադատները

ԵՊՀ ուսանողները քննարկում են թատրոնի ներկայացումները Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն այս ամիս քննադատների պակաս չուներ: ԵՊՀ մշակույթի կենտրոնի հետ իրականացվող ծրագրի շրջանակներում բուհի մի խումբ ուսանողներ պարբերաբար դիտում էին թատրոնի ներկայացումները, իսկ ավարտից հետո դերասանական կազմի հետ քննարկում նրանց խաղը եւ զրուցում թատրոնին վերաբերող թեմաներով: «Թատրոնն է առաջարկել նմանատիպ ծրագիր իրականացնել: Նրանք ցանկանում էին

ՍԵՐԲԱԿԱՆ «ԳԻՔՈՐԸ»՝ HAPPY END-ՈՎ

Էմիր Կուստուրիցայի «Պատգամ» կատակերգությունը՝ հայկական կինոէկրաններին Վերջերս «Նաիրի» կինոթատրոնի կիսադատարկ դահլիճում ցուցադրվեց աշխարհահռչակ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի «Պատգամ» ֆիլմը: Գլխավոր դերերում նկարահանվել են Միկի Մանոյլովիչը, Լիլիանա Բլագոյեւիչը, Ալեքսանդր Բերչեկը եւ այլք: Առաջին հայացքից ֆիլմը պարզունակ կատակերգություն է, սական այն իրականում խոր ծալքեր ունի: Ամեն ինչ այնքան իդիլիական չէ, ինչպես թվում է: Իրադարձությունները սկսվում են սերբական փոքրիկ

Աշխարհի ամենատարօրինակ դատական գործերը

Դատի են տալիս Աստծուն, հեռուստատեսությանը «Առավոտը» ներկայացնում է դատաիրավական ոլորտի զավեշտալի պատմությունների գիտակ եւ հավաքող, պրոֆեսոր Գարի Սլեպպերի հավաքածուի առավել զվարճալի դրվագներից: 2004 թվականին ԱՄՆ-ի Ֆոնդ-դյու-Լաք քաղաքի բնակիչ Թիմոտի Դյումուշելը դատի էր տվել հեռուստակայաններից մեկին. «Ես ամեն օր ծխում եմ եւ խմում, իմ կինը գիրացել է եւ տառապում է ավելորդ քաշից, իսկ երեխաներս դարձել են

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031