Օրվա լրահոսը

«ՎԱԽԵՑԱԾ» ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

«ՎԱԽԵՑԱԾ» ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ «Մի՞թե դուք կարծում եք, որ ինձ վրա կարելի է ճնշում գործադրել»,- հեռախոսով հարցրեց ինձ մի պաշտոնյա: Օրեցօր վատթարացող բջջային կապի պայմաններում անհնար է երկար զրուցել որեւէ մարդու, առավել եւս՝ պաշտոնյայի հետ: Բայց արժե, այնուամենայնիվ, բացատրել, թե ինչու եմ ես կարծում, որ, այո, այսօր հնարավոր է ճնշել ցանկացած պաշտոնյայի: Շատ պարզ պատճառով. նրանք ունեն

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 4-ին ԼՂ Հելսինկյան քաղաքացիական

Հաստակող պատվիրակություն Մենք արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 4-ին ԼՂ Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի պատվիրակությունը՝ Կարեն Օհանջանյանի գլխավորությամբ, մեկնելու էր Բաքու: Ադրբեջանի՝ Ղարաբաղի ազատագրության կոմիտեն էլ այդ առնչությամբ բողոք էր հայտնել՝ նախազգուշացնելով, թե ամեն ինչ կանի՝ անջատողականների պատվիրակության այցը տապալելու համար: Շատ բան պետք չէր հասկանալու համար, որ մասնավորապես ղարաբաղյան ճակատում կռված ադրբեջանցիները կատարելու էին իրենց

Նախաքննության

ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է ՍՏԻ ԴԵՏԵԿՏՈՐԸ Նախաքննության ընթացքում Նաիրի Հունանյանի տված մի քանի ցուցմունքներ հնարավոր չէ վերագրել խոշտանգումներին, լլկումներին կամ կեղեքումներին, քանզի այդ հարցաքննությունները «վարել» է… պոլիգրաֆ հետազոտման սարքը կամ այլ անվանումով՝ ստի դետեկտորը։ Նշենք, որ ճիշտ է, դետեկտորը գործում է առաջադրված թեստերից ստացված համապատասխան հոգեֆիզիոլոգիական ռեակցիաները «որսալով» եւ արձանագրելով, բայց եզրակացությունների իսկության 100 %-անոց հավաստիությունը չի

Ցուցարարների

«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԵՏ ԿՔՇԵՆ ՆԱԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ Ցուցարարների սպառնալիքներից մեկը Կառավարության անդամները երեկ ստիպված էին անցնել ուսանողների եւ կենսաթոշակառուների թրի տակով։ Վերջիններս վաղ առավոտից շրջապատել էին կառավարության շենքը եւ բոլոր նախարարներին դիմավորում էին աղմուկով, սուլոցով, լինում էին նաեւ ծափահարության նշույլներ։ Կառավարության այն անդամները, ովքեր իրենց ալպաչինոներ եւ դենիրոներ էին երեւակայում, փորձում էին ձեռքով ողջունել մասսաներին, քանի որ

Լրագրողներին դահլիճից դուրս թողնելու համար ափսոսաց

«Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննությանը Ռուբեն Միրոյանի եւ Միքայել Քոթանյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Կարախանյանը շարունակեց հարցեր տալ ամբաստանյալ Նաիրի Հունանյանին։ Նա դատարանին խնդրեց, որ իր հետ մասնակցի Քոթանյանի որդին՝ Տիգրանը։ Մեղադրող Գագիկ Ավետիսյանը վկայակոչելով քրեական դատավարության օրենսգիրքը, կոչ արեց լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ վկաների ցուցմունքները հրապարակելուց։ Այս կապակցությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի

ՆԿԱՐԻՉ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾ

ՆԿԱՐԻՉ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾ Երեկ «Հայ Արտի» սրահում տեղի ունեցավ գեղանկարիչ Վարուժան Վարդանյանի նկարների ցուցահանդես-վաճառքը։ Ցուցադրված 73 նկարներն ունեին իրենց ուրույն, անկրկնելի ոճը։ Ինչպես ասացին նկարչի մտերիմները՝ «դժվարանում ենք ասել, թե որ ոճին են պատկանում Վարուժանի նկարները, աբստրակցիոնիզմի՞, սյուրռեալիզմի՞, էքսպրեսիոնիզմի՞… Երեւի այս ոճի անունը հենց Վարուժան է», իսկ իր ընկերներից մեկն ասաց. «Ես չգիտեմ, Վարուժանը լավ

«Կանգնի՜, Օձունի տակին իջնիլ տեի՜…»

«Կանգնի՜, Օձունի տակին իջնիլ տեի՜…» Երբ ռուսական մամուլի հետ առաջին անգամ Հայաստան մտավ առաջին խաչբառը, շատերը անտեղյակ դրանից, հեգնեցին, թե. «Ո՞վ ժամանակ ունի այդ հիմարության վրա ուշք դարձնելու»։ Երբ հայրենական մամուլն էլ զերծ չմնաց խաչբառերի տպագրությունից, երբեմնի ժամանակ չգտնողները դատարկ առօրյան լրացնելու ձեւը գտան՝ հավատալով դրանց օգտակարությանը։ Թերթերը առավելապես սկսեցին գնվել խաչբառերի համար, ուստի շուտ

Բա չիմանա՞նք ով՝ ում բարեկամն է

Բա չիմանա՞նք ով՝ ում բարեկամն է Օրերս Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կրկին հիշեցրեց «Փողի ու զենքի ուժով ձեւավորված իշխանությունների» մասին, հաստատ համոզված հայտարարեց, որ վերջերս Վանաձորում կայացած ԱԺ ընտրություններում (թիվ 49 ընտրատարածք) փողը դեր է խաղացել։ Նա դատապարտեց ընտրակաշառքը, որպես երեւույթ եւ ժողովրդին

ՎԱՃԱՌԵԼ ԿԱՐԵԼԻ Է, ՈՒՏԵԼ՝ ՈՉ

ՎԱՃԱՌԵԼ ԿԱՐԵԼԻ Է, ՈՒՏԵԼ՝ ՈՉ Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն, ներկայումս երեւանյան կրպակներում, խանութներում վաճառվող խմորեղենը ոչ միայն պատրաստվում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող պայմաններում, այլեւ ընդհանրապես ուտելու ենթակա չէ։ Նման տեսականիով հարուստ են հատկապես բուհերի եւ դպրոցների ճաշարանները։ Որոշ վաճառողների պնդմամբ, «հենց սկսվում են դասերը, այդ գործը շահութաբեր է դառնում»։ Մեր հավաստի աղբյուրից տեղեկացանք,

Հաշվի առեք նաեւ ուղեւորին

Հաշվի առեք նաեւ ուղեւորին Մի քանի տեղ նոր կարկատած շալվարով մեկը գյուղամեջ է գնում։ Հավաքվածներն ասում են՝ շալվարդ տեղ-տեղ շնորհավոր։ Նա էլ պատասխանում է՝ օրումեջ ապրեք։ Այսպես, համարյա թե օրումեջ իրար շնորհավորում են այն ուղեւորները, ովքեր օգտվում են թիվ 78 երթուղային միկրոավտոբուսից, որի երթուղին սկսվում է Դավիթաշեն թաղամասից, իջնում հանրապետական հիվանդանոց, անցնում Հալաբյան փողոցով, մտնում

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ Ֆուտբոլի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները Ուելսից Լվով ժամանեցին երկուշաբթի օրը եւ «Գրանդ-հոթելում» տեղավորվելուց հետո լրջորեն սկսեցին մարզումները ԲՄԱ ստադիոնում։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի լրատվամիջոցներից։ Նրանց հաղորդագրությունների համաձայն, լվովցի ֆուտբոլասերները բավական ջերմ են վերաբերվում մեր ֆուտբոլիստներին։ Հյուրանոցի շրջակայքում եւ քաղաքի կենտրոնական հատվածներում նրանք կաշվե գնդակի հայ վարպետներից ինքնագրեր են խնդրում։

Գյումրին

«Նորից «ստեղծենք» Գյումրին՝ լավ կեղնի» Գյումրին աշուղների քաղաք էր համարվում։ Վերջիններս իրենց երգերով ու նվագով զարդարում էին տեղի նշանդրեքների եւ հարսանիքների հանդեսները, տոնական խնջույքներն ու քեֆերը։ Աշուղ-երգիչների խմբակներն իրենց սրճարանն ունեին, ուր օրվա որոշ պահերին երգում էին ու նվագում, մրցում՝ հետաքրքրվող բազմաթիվ հանդիսականների ներկայությամբ։ Գյումրիում ստեղծվել էր մի ուրույն երաժշտական մթնոլորտ իր ավանդույթներով, սովորույթներով։ Այսպիսի

Բոլոր կաթողիկոսները՝ մի «բուժիչ» գրքում

ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆԵՐԻ ՇՔԵՐԹ Բոլոր կաթողիկոսները՝ մի «բուժիչ» գրքում «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանի հովանավորությամբ, «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանի նախաձեռնությամբ, բավական սեղմ ժամկետներում կազմվեց եւ հրատարակվեց «Ամենայն հայոց կաթողիկոսներ» պատկերագիրքը, որում ամփոփված են հայ եկեղեցու բոլոր Հայրապետների (Գրիգոր Լուսավորչից մինչեւ Գարեգին Բ) համառոտ կենսագրականներն ու դիմապատկերները։ Գիրքը քարեկազմ է (օբսիդիանից)։ Ստեղծագործական աշխատանքի հիմնական ծանրությունն ընկած

Աստիճանաբար մոտ 2-2,5 անգամ կրճատելով ԳԱԱ-ի եւ բուհերի ասպիրանտուրաներին հատկացվող տեղերի քանակը՝ ՀՀ

Դասախոսները ծերանում են, իսկ փոխարինողներ չկան Աստիճանաբար մոտ 2-2,5 անգամ կրճատելով ԳԱԱ-ի եւ բուհերի ասպիրանտուրաներին հատկացվող տեղերի քանակը՝ ՀՀ կառավարությունը մի «հիանալի» արդյունքի է հասել։ Թե՛ ԳԱԱ համակարգում, թե՛ բուհերում կադրերի ծերացումը լուրջ պրոբլեմ է դարձել, ինչը կարծես թե բոլորովին չի մտահոգում մեր պետությանը, քանի որ հակառակ արդեն մի քանի տարի հնչող ահազանգերին, ոչ մի

Ե՞րբ կտրվեն «լիկվիդացիոն» գումարները

Քիմմանրաթելագործների համբերությունը սպառվում է Ե՞րբ կտրվեն «լիկվիդացիոն» գումարները ՀՀ նախագահի՝ մայիսին Վանաձոր կատարած այցի ժամանակ իրենց բողոքով նրան էին դիմել Վանաձորի քիմմանրաթելերի գործարանի մի խումբ աշխատակիցներ՝ դժգոհելով, որ գործարանի սեփականաշնորհումից հետո, 2-3 տարի անց, ոչ միայն անհայտ է իրենց աշխատանքային ճակատագիրը, այլեւ չեն վճարվել գործարանի լուծարման հետ կապված գումարները։ Այսինքն՝ պետությունը դեռեւս պարտք է այժմ

«ԱրմենՏելի»

«ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ» OTE-Ն ԿՈՒՏԻ՞ ԱՂԻ ԲՈՐՇՉԸ «ԱրմենՏելի» ներդրած րոպեավճարի շուրջ ծավալված այս հասարակական, քաղաքական, իրավաբանական ու տնտեսագիտական քննարկում-վեճերի օրերին մեր հայրենակիցները հաճախ են զանգահարում խմբագրություն։ Ասում են՝ «հանկարծ տպավորություն չստեղծվի, թե ժողովուրդն «ԱրմենՏելից» է զայրացած, մենք դժգոհ ենք մեր ապաշնորհ կառավարությունից, որ այնպիսի պայմանագիր է կնքել, որ հիմա չի կարողանում վերահսկել իրադրությունը»։ Շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ

ՄԻ՛ ՀԵՐՔԵՔ ԱՆՀԵՐՔԵԼԻՆ

ՄԻ՛ ՀԵՐՔԵՔ ԱՆՀԵՐՔԵԼԻՆ Ս. թ. սեպտեմբերի 4-ին «Առավոտ» օրաթերթը տպագրել է մի տեղեկատվություն՝ «Ժուչոկներ» կառավարական առանձնատանը» վերնագրով։ Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ծառայությունը, որն ի պաշտոնե ղեկավարում եմ, գերատեսչական է, զբաղվում է միմիայն ռազմական հարցերով եւ, մասնավորապես, իր անվանումից բխող գործառույթներով, «ժուչոկներ» փնտրելու ո՛չ ժամանակ, ո՛չ հնարավորություն եւ ո՛չ էլ առաջադրանք չունի։ Որեւէ փորձ ներքաշել

ՀՅԴ-Ն ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՀԵՏԱՁԳԵԼ ՐՈՊԵԱՎՃԱՐԸ

ՀՅԴ-Ն ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՀԵՏԱՁԳԵԼ ՐՈՊԵԱՎՃԱՐԸ ՀՅԴ խմբակցության նախագահ Աղվան Վարդանյանը եւ խմբակցության քարտուղար Մարտուն Մաթեւոսյանը երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել, որում խմբակցության մտահոգությունն էին հայտնել րոպեավճարի ներդրման հետ կապված։ Պարոնայք հայտնեցին, որ ՀՅԴ-ի համար անընդունելի եւ անբնական է այս վիճակը, երբ կառավարությունը եւ «ԱրմենՏելը» չեն հստակեցրել իրենց հարաբերությունները, եւ այսօր ոչ ոք չգիտի՝ րոպեավճար կա՞,

Հայոց

Փաստաբանը «թանկ» հաճույք է Հայոց բանակում իրենց որդիներին կորցրած ծնողների «Զինվոր եւ իրավունք» հասարակական կազմակերպության անդամների դժգոհությունը «հեռուստաշոուներ» կազմակերպող ՀՀ նախագահին կից Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանից էր եւ նույն հանձնաժողովի անդամ, փաստաբան Ռուբեն Ռշտունուց։ Երեկ ծնողները եկել էին «Առավոտի» խմբագրություն։ Բանն այն է, որ պրն Ռշտունին փաստաբանն է Տիգրան Ստեփանյանի, որը մեղադրվում

Կարելի

ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ, ՈՐ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՉՀՐԱՊԱՐԱԿԵԼ Կարելի է ըմբռնել, թե ինչ ուժ էր թելադրում դատախազության աշխատակիցներին լռել, երբ իշխանամետ մամուլում հրապարակվում էին, ասենք, Վանո Սիրադեղյանի կամ Արծրուն Մարգարյանի գործերի նախաքննական նյութերը եւ ընդվզել, երբ ընդդիմադիր մամուլը հրապարակում է «Հոկտեմբերի 27»-ի նյութերը։ Ավելին՝ իշխանամետ մամուլում «Հոկտեմբերի 27»-ի գործի նյութեր հրապարակվում էին անգամ նախաքննության ընթացքում։ Հիշեցնենք թեկուզ Հայկ

«Եթե չլինեն OTE-ն, եւ նրանց նման օտարերկրյա գնորդները, մենք աղետի գոտին չենք վերականգնի, երեխաներին

ՆԵՐԿԱ ՌԵԺԻՄԻ ԱՌԱՋԻՆ «ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ» «Եթե չլինեն OTE-ն, եւ նրանց նման օտարերկրյա գնորդները, մենք աղետի գոտին չենք վերականգնի, երեխաներին նպաստ չենք տա, դպրոց ու բնակարաններ չենք կառուցի»,- համոզում էր վարչապետ Ռ.Քոչարյանի տնտեսական գծով գլխավոր խորհրդական Վահրամ Ավանեսյանը: 1998-ի փետրվարի 3-ին, երբ խորհրդարանում քննարկվել եւ առաջին ընթերցմամբ ընդունվել էր «Հեռահաղորդակցության մասին» օրինագիծը, անդրադառնալով դեռ այն ժամանակ առկա

ԿՐԿԻՆ 1700

ԿՐԿԻՆ 1700 Սեպտեմբերի 4-ին Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում բացվեց քանդակի միջազգային սիմպոզիումը, որն, ինչպես հայտնի է, նվիրված է քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։ 45 օրվա ընթացքում 19 քանդակագործները (Ռուսաստան, Ուկրաինա, Անգլիա, Ճապոնիա, Վրաստան, Գերմանիա, Հայաստան, Արցախ) իրենց մտքի ուժը եւ հոգու ջերմությունը կհաղորդեն արտաքինից անհրապույր, ինչպես նշեց Խոսրով Հարությունյանը՝ «տձեւ, բայց խիստ հայկական քարին»։ 45 օր հետո տուֆից,

Խավարասերների եւ անկուրծք կանանց միջեւ

Խավարասերների եւ անկուրծք կանանց միջեւ Երիտասարդ նկարիչ Գոռ Մկրտչյանի ստեղծագործությունների 3-րդ անհատական ցուցահանդեսը բացվեց երեկ Կամերային թատրոնի «Երկաթ» («Fe») ցուցասրահում։ Աշխատանքները բավական ինքնատիպ էին ու մտածելու տեղիք տվող։ Դրա հետ մեկտեղ չէին խեղդում ծանրությամբ եւ ինչքան հնարավոր է անհասկանալի թվալու ցանկությամբ։ Դեռ ավելին, գույների հրաշալի զգացողության եւ վերարտադրության շնորհիվ կլանում էին նայողներին։ Եվ ինչպես կարճ,

«Բարոյական» փոխհատուցումը՝ համաներում

«Բարոյական» փոխհատուցումը՝ համաներում 1999թ. մայիսի 9-ին, ժամը 22.30-ի սահմաններում ԳԱԶ- 3110 մակնիշի «43 ՍՍ 010» պետհամարանիշի ավտոմեքենայի տակ գցվեց 11-ամյա դպրոցական Թամարա Հարությունյանը։ Քրեական գործ հարուցվեց վարորդի՝ Հայկազ Գեորգիի Դաշյանի նկատմամբ։ Վերջինս նախկինում դատապարտվել էր Կոտայքի շրջանի ժողդատարանի կողմից (08.02. 91թ.) ՀՀ քրօրի 222 հոդվածի 1-ին մասով։ Սակայն նախնական կալանքի տակ գտնվելու ժամանակ «ներման պատճառով»

ՉԻՆՈՎՆԻԿԱԿԱՆ ՔԱՇՔՇՈՒԿ

ՉԻՆՈՎՆԻԿԱԿԱՆ ՔԱՇՔՇՈՒԿ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ որեւէ բանկի տնօրեն շատ ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան ՀՀ շարքային այլ քաղաքացի։ Բանկի տնօրենի համար պետք է որ պրոբլեմ չլինի սեփական բնակարանում օգտագործած էլէներգիայի վարձը ժամանակին վճարելը։ Սակայն, հիմնականում վարձն ուշացնում են հենց նրանք, ովքեր քիչ թե շատ ապահովված են։ «Հայէկոնոմբանկի» տնօրեն Աշոտ Օսիպյանը եւս

Ուկրաինայի

ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻ ԾԱՐԱՎ Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Կայֆաջյանը վերջերս հաղթահարեց 7027 մետր բարձրության Գոլդեն Պիկը, ուր բարձրացրեց Ուկրաինայի եւ Հայաստանի պետական դրոշները։ Նա օրերս «Առավոտում» էր։ – Հայտնի է, որ դուք միջազգային ալպինիստական խմբի հետ բարձրացել եք Արարատ լեռան գագաթը։ Ինչպիսի՞ զգացումներ ունեցաք, ինչպիսի՞ դժվարություններ։ – Տեղեկացնեմ, որ խմբի 100 անդամներից 80-ը բարձրացան Արարատ։ Միակ հայն եմ

Օգոստոսի 21-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկած «Հայաստանի ժառանգություն» դաշնակահարների

«Հայաստանի ժառանգությունն» ավարտվեց Օգոստոսի 21-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկած «Հայաստանի ժառանգություն» դաշնակահարների համահայկական միջազգային մրցույթն ավարտվեց։ Մրցանակային ֆոնդը կազմում էր 20000 ԱՄՆ դոլար, նախատեսված էին նաեւ հատուկ մրցանակներ։ Օպերատիվ լինելու համար գալա համերգի օրը՝ առավոտյան դիմեցինք ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանին՝ իմանալու արդյունքների մասին եւ ստացանք հետեւյալ պատասխանը. «Չեմ կարող հայտնել ձեզ, նույնիսկ Խոսրով Հարությունյանին դեռ

Օգոստոսի 12-ին West ծխախոտը բոլոր ցանկացողներին հրավիրեց Սեւանա լճի «Ֆլամինգո» լողափում անցկացնել We

ԳՈՎԱԶԴԻՐ WEST-Ը Օգոստոսի 12-ին West ծխախոտը բոլոր ցանկացողներին հրավիրեց Սեւանա լճի «Ֆլամինգո» լողափում անցկացնել West Zone շոու ծրագիրը։ Ավտոբուսները առավոտյան Երեւանի կոնսերվատորիայի մոտից բազմաթիվ հյուրերին տեղափոխեցին «Ֆլամինգո» լողափ։ Հյուրերի թիվը կազմեց մոտ յոթ հարյուր հոգի, որոնք միջոցառման մասին տեղեկացել էին հեռուստառադիոգովազդներից։ West-ը խորհրդանշող գեղեցիկ համազգեստներով աղջիկները ամբողջ օրը պտտվում էին լողափով եւ բաժանում West Full

Ռուզաննա Համբարձումյանը պնդում է, որ իր որդուն Ստեփան Զորյանի անվան թիվ 56 միջն. դպրոցի տնօրեն Մարիա

Ներքին կանոնադրություն Ռուզաննա Համբարձումյանը պնդում է, որ իր որդուն Ստեփան Զորյանի անվան թիվ 56 միջն. դպրոցի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանը հեռացրել է դպրոցից ոչ թե վատ սովորելու, այլ անձնական խնդիրներ ունենալու պատճառով։ Տիկին Ռուզաննայի տղան մինչեւ 8-րդ դասարան սովորել է թիվ 83 միջնակարգ դպրոցում, բայց քանի որ 9-10-րդ դասարաններում վարժարանային ուսուցում է եղել, նա տղային տեղափոխել

Ըստ

ԱԳՌԱՎԻ ՃՈՒՏԸ ՄՈՐ ՀԱՄԱՐ Ըստ երեւույթին, բոլոր ծնողներն էլ իրենց երեխաներին «վունդերկինդի»՝ հրաշամանուկի տեղ են դնում։ Այս եզրահանգմանը կարելի էր գալ՝ տեսնելով այն անվերջանալի հերթերը, որ կուտակվում էին Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունում՝ օգոստոսի 20-ից 31-ը։ Այդտեղ 10 օր շարունակ գործում էր բժշկամանկավարժական ժամանակավոր հանձնաժողովը, որի տված դրական եզրակացության եւ երաշխիքների հիման վրա միայն դպրոցների տնօրենները

Լրահոս

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30