Օրվա լրահոսը
ՎԱՂԵՄԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ
Իրենց ավելի քան հարյուրամյա պատմության մեջ առաջին անգամ ՀՅԴ-ն եւ ՌԱԿ-ը երեկ անցկացրին միջկուսակցական համաժողով: ՀՅԴ Բյուրոյի եւ ՌԱԿ Կենտրոնական Վարչության երեկ կազմակերպած համաժողովն արդյունքն էր այս տարվա փետրվարին այս կուսակցությունների ու նաեւ ՍԴՀԿ-ի Փարիզում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության: «Մենք միասին նախաձեռնեցինք սա, բայց Հնչակյան կուսակցությունն ինչ-ինչ պատճառներով չկարողացավ այսօր ներկա լինել:
ՈՒՄ ՀԵՏ Է ՎԻՃՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ՀՅԴ-Ն
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը երեկ ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի միջկուսակցական համաժողովում հայտարարեց, թե Դաշնակցության համար «ամենատրամաբանական եւ ամենահարմար մրցակիցն ու խոսակիցը ՌԱԿ-ն է: Սա ավանդաբար այսպես է, քանի որ ՌԱԿ ներկայացուցչի հետ մենք վիճելու բան ունենք: Մենք կարող ենք խոսել տարբեր արժեքների մասին՝ սոցիալիստական եւ լիբերալ գաղափարախոսությունների մասին: Շատ ավելի դժվար է վիճել
ԽՈՅ 21.03-20.04: Երջանիկ, հաջող օր է: Այսօր կապեր կհաստատեք ձեզ անհրաժեշտ մարդկանց հետ: ՑՈՒԼ 21.04-21.05: Գործեք ձեր կազմած հստակ ծրագրերի համաձայն: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը ասես բացվել է ձեզ համար: Վայելեք կյանքը: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հնարավոր է ֆինանսական կարճատեւ հաջողություն ունենաք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Օրախնդիր հարցերի քննարկումը հաջող կավարտվի ձեզ համար: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Բավականաչափ հոգնած եք: Աշխատեք հանգստանալ
ՀԻՄՔ ԴՐՎԵՑ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ
Այս առիթով Թեղուտ էին այցելել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, նախարարներ եւ այլ պաշտոնյաներ Նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը այցելել էր Լոռու մարզի Թեղուտ գյուղ, որտեղ մեկնարկեց պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրումը: Լեռնային Ղարաբաղից բերված վերաձուլված արկի պարկուճի մեջ տեղադրվեց վարչապետի ուղերձը եւ կոմբինատի հիմնարկեքի ժամանակ պարկուճը տեղադրվեց կառուցվելիք շենքի հիմքում: Վարչապետի ուղերձում ասվում էր. «Թեղուտի
«ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆԵՐԻՆ ՀԱՅ ԵՐԳՆ ԵՄ ՔԱՐՈԶՈՒՄ»
Ասում է երգչուհի Արուս Գուլանյանը Օրերս «Ա. Խաչատրյան» համերգասրահում մեծ շուքով նշվեց ժողովրդական երգերի հայտնի ու սիրված կատարող Արուս Գուլանյանի ծննդյան 50-ամյակը: Երեկոն աչքի ընկավ պարգեւների աննախադեպ առատությամբ՝ սկսած ՀՀ վարչապետի, մշակույթի, ԿԳ եւ ՊՆ նախարարությունների մեդալներից ու պատվոգրերից, վերջացրած մարզպետների շնորհավորագրերով: «Առավոտը» երգչուհու արվեստի մասին խոսք լսելու նպատակով զրուցեց հայ երգարվեստի միության պատասխանատու քարտուղար
«ՊԻՈՆԵՐ Է ԳԵՂԱՄԻ ԿՈՂՔԻՆ»
Մոսկվաբնակ բալետմայստեր Մարկ Մնացականյանի մասին հայտարարում է օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը: Վերջին շրջանում մամուլում հաճախ են հրապարակումներ հանդիպում օպերային թատրոնի մասին: Օրինակ, ՌԴ եւ ՀՀ ժողովրդական արտիստ Մարկ Մնացականյանը նաեւ իր ասուլիսում էր դժգոհել, թե օպերային թատրոնի խաղացանկն աղքատ է, չի իրականացվել Ա. Տերտերյանի երաժշտությամբ՝ «Մատյան ողբերգության» բալետի իր բեմադրությունը, այն դեպքում, երբ մշակույթի
Իշխող ուժի կողքին
Մտավորականների մի մասը երեկ հայտարարեց, որ ցանկանում է Սերժ Սարգսյանին տեսնել ՀՀ նախագահ «Ընդհանուր առմամբ մեր ժողովուրդը պատմությունից դասեր չի քաղել: Միայն վերջում ենք խելոքանում»՝ «Ազգային գիտակցություն» հիմնադրամի՝ օրերս կազմակերպած «Հայաստանը նախագահական ընտրությունների շեմին. գործընթացներ եւ իրողություններ» խորագրով գիտաժողովին «Առավոտին» ասաց ԵՊՀ գիտության վարչության բաժնի պետ, պատմաբան Հայկազ Հովհաննիսյանը: Ելույթ ունեցողները հիմնականում այն կարծիքին էին,
ԿՈՌԵԿՏ, ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՅՐ, ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐ
Ըստ պատգամավորների, այդպիսի հատկություններով է օժտված Վերահսկիչ պալատի նորընտիր նախագահ Իշխան Զաքարյանը: Երեկ, օրվա ավարտին, խորհրդարանը որոշում կայացրեց երկարաձգել աշխատանքային օրը, եւ ժամը 17:30-ից սկսվեց Վերահսկիչ պալատի նախագահի ընտրությունը: Սահմանադրական փոփոխությունների հետեւանքով Վերահսկիչ պալատն այլեւս աշխատելու է նոր կարգավիճակով՝ օժտված բավականին լիազորություններով, լինելու է այսպես կոչված՝ «անկախ կառույց», որը իրավասու է իրականացնել բյուջետային միջոցների եւ
«Իմպոտենտ հեռուստատեսություն մեզ պետք չէ»
ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանի համագյուղացիները սպառնում են նրան «անպատվաբեր քաղաքացի» հռչակել, եթե վերջինս «Գալայի» հարցը չլուծի: Գյումրեցիները, դեմ լինելով իշխանությունների՝ «Գալա» հեռուստաընկերությանը «տղամարդկայնությունից» զրկելու փորձերին, պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել: Գյումրեցիների խոսքերով՝ «Մեզ իմպոտենտ հեռուստաընկերություն պետք չի, մենք ուզում ենք նորմալ, անկախ ալիք ունենալ»: Երեկվանից հանուն Գյումրիի անկախ լրատվական ալիքի, ԱԺՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար
ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ՎՐԱ «ԳՈՐԾ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ»
Վերջին մեկ ամսվա ընթացքում հարկային ու պետական այլ մարմիններ «Սիլ» կոնցեռնի սեփականատեր Սուքիասյանների բիզնեսի նկատմամբ հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում: Շաբաթվա մեջ մի քանի անգամ, ստուգումների անվան տակ, Սուքիասյաններին պատկանող ընկերություններ են այցելում հարկային ծառայության ու անգամ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները: Նրանք, առանց որեւէ փաստաթղթի ու հանձնարարականի, առգրավում են համակարգիչները՝ որեւէ խախտում գտնելու ակնկալիքով: Երեկ հարկահավաքները,
Դեւիսը՝ «ռեժիմի» եւ «անջատականների» մասին
ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի երեկվա համատեղ մամուլի ասուլիսին վերջինս ԼՂ իշխանություններին բնորոշեց «ռեժիմ» եւ «անջատականներ» արտահայտություններով: Շարունակելով թեման՝ Դեւիսը նշեց, թե իր պատկերացմամբ, ԼՂ իշխանությունները չեն տարբերվում Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Մերձդնեստրի «ռեժիմների» ներկայացուցիչներից: Միեւնույն ժամանակ, Դեւիսը հրաժարվեց զուգահեռներ անցկացնել Կոսովոյի հետ, որտեղ, նրա խոսքերով, կառավարում է ՄԱԿ-ի հովանու
«Բանը դրան չի հասնի»
Նոյեմբերի 3-ին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ տարբեր առիթներով մի քանի անգամ ասել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նոյեմբերի 3-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» լեփ-լեցուն սրահում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանի երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են հանրապետության բոլոր մարզերը եւ Երեւանը ներկայացնող շուրջ 1700 երիտասարդներ, այդ թվում՝ անկուսակցականներ ու մեծ մասամբ
ՆԱԽ ՁԵՐ ԱՉՔԻ ԳԵՐԱ՛ՆԸ ՀԱՆԵՔ
Հայաստանն ԱՊՀ-ի ամենաժողովրդավարական երկրներից մեկը համարողներին խորհուրդ է տալիս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Երեւան ժամանած ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ իր բոլոր հանդիպումների ժամանակ այս կամ այն կերպ անդրադարձել է ներքաղաքական իրողություններին: Այսպես, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ Թերի Դեւիսը, ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ կարեւորել է ՀՀ
ԲԵՐՄԱՆ ԷԻՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԱՌԱՆՑ ՊԱՏՃԱՌԻ
Ոստիկանությունն առանց պատճառաբանության էլ ազատ արձակեց ընդդիմության համախոհին Երեկ, երեկոյան ժամը 20-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները առանց պատճառաբանության Օպերայի մոտից, «Բոլոր հանցավոր ապօրինությունները կատարվում են իմ լուռ համաձայնությամբ» բովանդակությամբ թռուցիկներ փակցնելիս, Կենտրոնի բաժին բերման են ենթարկել «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության համակիր Վարդգես Գասպարյանին: Իրեն բերման ենթարկելու մասին Վ. Գասպարյանը «Առավոտին» հեռախոսով տեղեկացրեց
ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ
Նա միացավ 88-ի համազգային պայքարին, երբ արդեն 65 տարեկան էր եւ ճանաչված գիտնական: Կիսեց «Ղարաբաղ» կոմիտեի իր՝ ավելի երիտասարդ գաղափարակիցների բոլոր դժվարությունները: Հայաստանի անկախացումից հետո շատ արագ դարձավ ընդդիմադիր եւ այդպիսին էլ մնաց՝ թե’ «նախկին» եւ թե’ «ներկա» իշխանությունների օրոք: Նրա վերջին ակցիաներից մեկն էր՝ ծանր, մահացու հիվանդությունը հաղթահարելով՝ Ժիրայր Սեֆիլյանի դատավարությանը մասնակցելը: Ռաֆայել Ղազարյանը
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ քսաներեքերորդ ՑՆԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՄԱՀ Վալոդի քառատողը կարդալով՝ երեւի դուք էլ համոզվեցիք, որ պոեզիան ու պոեզիայի ապագան միանգամայն հուսալի ու վստահելի ձեռքերում են, եւ ճիշտ ժամանակին էդ զբաղմունքը թարգեցի, եւ եթե էս խաղադրույքներս էլ հաջողացնեմ թարգել, միանգամայն անմնացորդ կընծայվեմ էս վեպիս, եւ առաջ ընկնելով ասեմ, որ երեկ գիշեր իմ փորձության բուն
ԽՈՅ 21.03-20.04: Եթե ցանկանում եք հաջողություն ունենալ, կանանց հետ սերտ կապեր պահպանեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Դուք այսօր առավել զգայուն եք, քան երբեւէ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Դուք հոգեպես կայուն եք: Դրա համար էլ աշխատեք ձեզ հանգիստ պահել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Գործնական հանդիպումները լավ պտուղներ կտան: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր ձեր գրավիչ տեսքը կօգնի ազդեցություն գործել շրջապատի վրա: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հաջողությունը
ՀԺԱՄ-ը անակնկալներ չի մատուցի
Հավատացնում է այդ կուսակցության ղեկավարը «Դեռ 20 տարի առաջ, երբ նոր էր սկսվել այս ամենը, երբ ես մտա մեծ քաղաքականություն՝ անկեղծորեն կարծում էի, թե քաղաքականությունն ինձ համար ժամանակավոր բան է եւ ես վերադառնալու եմ իմ մասնագիտությանը: Ես ինձ համարում էի կայացած մասնագետ, իր ուղին հստակ ընտրած մաթեմատիկոս: Քաղաքականությամբ զբաղվելն ինձ համար անակնկալ էր: Մտքովս անգամ
ԱՐԴԱՐԱՑՆԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սա է այսօրվա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը Հոկտեմբերի 23-ին տեղեկատվական ոչ զանգվածային երթի մասնակիցների նկատմամբ ոստիկանական բռնարարքների ու ապօրինությունների հետ առնչվել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Ծեծուջարդից հետո կալանքի էր ենթարկվել ու ոստիկանատուն տարվել 11 հոգի: Ինչպես հայտնի է, նրանք ազատ արձակվեցին հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այստեղ գալու ու ներկայացրած
Երեխաներին սպառնում են «մրսացնել»
Մանկապարտեզը ջեռուցելու համար երեխաների ծնողներից հավելյալ գումար են պահանջում: Մեր երկրում սննդամթերքի գնաճին զուգահեռ՝ մայրաքաղաքի թաղապետարանները եւ մանկապարտեզի տնօրենները Երեւանի շատ մանկապարտեզներում 2-3 հազար դրամով բարձրացրին վարձերը՝ պատճառաբանելով, որ ծնողների տված գումարն այլեւս բավական չէ երեխաների նորմալ սննդակարգն ապահովելու համար: Օրերս էլ մի շարք մանկապարտեզների տնօրեններ ժողով են հրավիրել ու երեխաների ծնողներին տեղեկացրել, որ եթե
«ՄԱՂԱՐԻՉՈՎ» ԵՆ ԳՈՐԾԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Որոշ մանկապարտեզներում դաստիարակչուհի աշխատելու համար մասնագիտական կրթությունը պարտադիր չէ, կարեւորը «մաղարիչն» է: «Թրանսփարենսի ինթերնեշընլ» համաշխարհային հակակոռուպցիոն կոալիցիայի հրապարակած տվյալներով՝ Հայաստանը աշխարհի 180 երկրների շարքում կոռուպցիայի ցուցանիշով 99-րդ տեղն է գրավում: Այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ գրեթե չի փոխվել, այսինքն՝ կոռուպցիան մեր երկրում, ըստ էության, չի նվազել: Չնայած դրան, Հայաստանի գրեթե բոլոր գերատեսչությունների ղեկավարները հավաստիացնում են,
Մի ծխեք, մի չաղացեք, սեքսով զբաղվեք
Ըստ մասնագետի, այդ տարբերակով հնարավորինս հեռու կմնաք չարորակ ուռուցքներից Կանայք վարսահարդարման սրահների, հագուստի ու դիմահարդարման համար հսկայական գումարներ են ծախսում՝ չեն ափսոսում, բայց առողջության համար 11 հազար դրամ չեն տալիս: Այսպես է կարծում Առողջության հայ-ամերիկյան կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Նա «Առավոտի» հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ տարեցտարի մեր հանրապետությունում կրծքագեղձի չարորակ ուռուցքով հիվանդացող կանանց
ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ՈՒ ՔՈՉԻՆՅԱՆԻ ԲԻԶՆԵՍՆԵՐԸ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Ըստ վանաձորցիների, իրենց քաղաքապետը, նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի աջակցությամբ, տասնյակից ավելի բիզնես ունի: Վերջերս Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանին պատվավոր քաղաքացու կոչում էր տվել: Սա հարուցել էր վանաձորցիների դժգոհությունը, որովհետեւ, ըստ նրանց, Քոչինյանը մարզի ու առավել եւս՝ իրենց քաղաքի համար, բացի վատությունից, ոչ մի լավ բան չի արել: Վանաձորցիների դժգոհությունների մասին
Սահմանամերձ գյուղերն անտեսված են
Գյուղերում ենթակառուցվածքների, բուժհիմնարկների վիճակն այնքան անմխիթար է, որ մարդիկ հիվանդանոցում բուժվելու համար մահճակալի հերթ են պահում: Տավուշի մարզի Արծվաբերդ, Այգեձոր եւ Չինարի գյուղերում դժգոհությունների ալիք է բարձրացել: Գյուղացիները տեղեկացել են, որ «Այգեձորի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն շուտով փակվելու է: Դա նշանակում է, որ այգեձորցիները, ինչպես հարակից գյուղերի, այդ թվում նաեւ՝ Արծվաբերդի ու Չինարիի բնակիչները հիվանդանալու դեպքում
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ՝ ԻՐԵՆՑ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Պարզվում է՝ պատգամավորներից ոմանք տանը փլավ են եփում, ոմանք՝ գիրք կամ օրենքի նախագիծ կարդում, ոմանք էլ՝ տանը պարզապես չեն լինում: «Նա, որպես պատգամավոր, կարող է տպավորություն թողնել, թե շատ պահանջկոտ է, բայց իրականում այդպես չէ. շատ հանգիստ է, խնդիրներ չի ստեղծում, ճաշ եփես-չեփես, տունը մաքրես-չմաքրես՝ երբեք նման բաների վրա ուշադրություն չի դարձնում»,- «Առավոտի» հետ զրույցում
Խաղատանը հաղթելու շանսերը փոքր են
Նախկին խաղամոլը խորհուրդ է տալիս առաջին անգամ հաղթած փոքրիկ գումարին չխաբվել ու իր պես «ճահիճը» չընկնել: – Առաջին անգամ ինչպե՞ս այցելեցիր խաղատուն: – Ընկերական շրջապատի հետ: Էդ անգամ ես շահեցի, ինչպես ասում են՝ նորեկներին բախտը ժպտում է: Հաջորդ անգամ կրվեցի, մյուս անգամ գնացի՝ կորցրածս հետ վերադարձնելու ու… ըտենց կամաց-կամաց խրվեցի ճահիճը: – Ինչպե՞ս եք տնօրինել
ՍՈՅԱ, ԿՐԱԽՄԱԼ, ՋՈՒՐ ԵՎ ԱՆԳԱՄ՝ ԶՈՒԳԱՐԱՆԻ ԹՈՒՂԹ
Հայաստանում երշիկի արտադրության մեջ, բացի մսից, ինչ ասես, որ չեն օգտագործում Մեկ կիլոգրամ տավարի, ձիու կամ խոզի մսից պատրաստվում է 3-4 կիլոգրամ երշիկ: Եթե երշիկի արտադրությամբ զբաղվողները բարեխիղճ գտնվեն ու իսկապես 1 կգ թարմ միս օգտագործեն արտադրության մեջ, բավականին մեծ շահույթներ կունենան: Մինչդեռ Հայաստանում մսամթերք արտադրողներն իրենց բիզնեսը զարգացնում են անբարեխիղճ, չլսված եւ չտեսնված մեթոդներով:
Մեծարեց Դելլալյանին
Իտալացի դիրիժոր Էմիլիո Պոմարիկոն համերգը նվիրեց հայ կոմպոզիտորի հիշատակին Հայ ժամանակակից կոմպոզիտորների դժգոհությունները չեն դադարում իրենց սիմֆոնիկ, կամերային երկերը չկատարելու կամ դրանք հազվադեպ հնչեցնելու առիթով: Չնայած պետական կոլեկտիվների՝ Ֆիլհարմոնիկ ու Կամերային նվագախմբերի հայտագրերը փաստում են, որ ժամանակ առ ժամանակ իրենք անդրադառնում են այդ գործերին: Հայտագրերից մեկն էլ նոյեմբերի 2-ին հրավիրում էր «Ա. Խաչատրյան» մեծ համերգասրահ՝
«ԻՆՁ ԹՈՒՅԼ ՉԵՄ ՏԱ ԹԱԼԱՆԵԼ»
Ասում է «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ նախագահ Ալբերտ Երիցյանը Հոկտեմբերի 19-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) իր նիստում քննարկելով վերջին 3 ամիսների ընթացքում հայաստանյան շուկայում կարագի եւ բուսական յուղի (ձեթի) գների բարձրացման փաստը՝ շուրջ 50 տնտեսվարողների տուգանեց հակամրցակցային համաձայնությունների համար: Տուգանքի չափը կազմեց մոտ 300-ական մլն դրամ, որը տնտեսվարողներից գանձվելու է 2006-ին
«Հայերը թերարժեքության բարդույթ ունեն»
Անկախ մամուլին եւ անկախության գործընթացին նվիրված գիտաժողովի ժամանակ հայտարարեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: «Մամուլը պիտի ազատ լինի, որպեսզի կարողանա հասարակության համար մեծ նշանակություն ունեցող հարցեր շոշափել ու արդարացիորեն քննել»,- երեկ ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկած «Անկախ մամուլի սկզբնավորում ՀՀ-ում. «Անկախություն» շաբաթաթերթի 20-ամյակը» խորագրով գիտաժողովի ժամանակ հայտարարեց ԳԱԱ հայագիտության եւ հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Վլադիմիր


















































