Օրվա լրահոսը

«ԵՍ ԷԼ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԵՄ»

Հույս ունի ԺԿ նախագահ Տիգրան Կարապետիչը, չնայած նրան, որ այլեւս հեռուստացույցներ շնորհող «Շոգեքարշ» հաղորդումը այլեւս չի գործում ԱԼՄ-ով: «Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) նախագահ Տիգրան Կարապետյանն էր, թեման՝ նախագահական ընտրությունները: «Բոլորն էլ գիտեն, որ ընտրություններն անցնելու են խախտումներով: Հուսամ, գոնե նախագահականը խորհրդարանականից մի քիչ կտարբերվի»,- ասաց Կարապետիչը: Բանախոսի համոզմամբ, 2008թ. նախագահական ընտրություններն անցնելու

Եվ երկու լուսանկար…

Հոկտեմբերի 29-ին լայնամասշտաբ խուզարկություն անցկացվեց արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների բոլոր խցերում: ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն լրատվամիջոցներին տեղեկացրեց, որ խուզարկության ժամանակ դատապարտյալներ Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի մոտ հայտնաբերվել է քաղաքացիական համազգեստ, ինչը ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ արգելվում է: «Առավոտը» փորձեց պարզել՝ ի՞նչ է թույլատրվում պահել խցերում, ինչպիսի՞

ՆՈՐԱԾԻՆՆ ԱՐԺԵՐ 84 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

Պատասխանատվության կենթարկվեն մայրը, միջնորդն ու գնորդը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան է ուղարկվել Ալիսա Գրիգորյանի, Ռիմա Բալասյանի եւ Սիրանուշ Բլբուլյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Այն հարուցվել էր այս տարվա հոկտեմբերի 22-ին՝ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության կողմից: Գործի հիմքում 2006թ. հունիսին ծնված նորածին տղայի վաճառքի պատմությունն է: Իջեւանում ժամանակավոր բնակություն հաստատած Ալիսա Գրիգորյանը պատահական անձի

«Գալայի» տնօրենին սպառնում են երկրից վտարե՞լ

Իշխանական կառույցներից զանգել-սպառնացել են, գովազդատուներին ահաբեկել են՝ քիչ չէ, հարկայինին էլ հրահանգել են հեռուստաընկերությունում ստուգումներ անցկացնել: Երեւանի մամուլի ակումբի եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախաձեռնությամբ երեկ մայրաքաղաքից լրագրողների մի խումբ էր մեկնել Գյումրի՝ տեղական «Գալա» (Գյումրիի անկախ լրատվական ալիք) հեռուստաընկերության եւ իշխանությունների միջեւ ծագած խնդիրներին ծանոթանալու: «Գալայի» հիմնադիր Վահան Խաչատրյանը մեզ հետ հանդիպման ժամանակ հիմնականում

ԷԺԱՆԱՑՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԹԱՆԿԱՑՆՈՒՄ ԵՆ

Կարագ եւ ձեթ ներկրողները շուկայում, հնարավոր է, արհեստական դեֆիցիտ են ստեղծում՝ գերշահույթ ստանալու նպատակով: Հայաստանում նախորդ ամսվա ընթացքում կարագի գները բարձրացան մոտ 80%-ով, իսկ ձեթը թանկացավ 43 տոկոսով: Ներկրող ընկերությունները գնաճը պայմանավորեցին նրանով, թե համաշխարհային շուկայում այդ ապրանքների գները եւս թանկացել են, հետեւապես նախկին գնով վաճառքն այլեւս ձեռնտու չէ: Իսկ տնտեսագետների դիտարկմամբ՝ կարագի եւ ձեթի

«Վարչապետը տունդարձի կոչ է արել»

Հոկտեմբերի 26-ին Փարիզում ՀՀ վարչապետի եւ ՀՀ քաղաքացի ուսանողների հետ հանդիպման կազմակերպիչներից մեկը՝ «Սոցիալական գիտությունների» բարձրագույն դպրոցի դոկտորանտ Դավիթ Կարապետյանը, «Առավոտին» տված հարցազրույցում կարծիք է հայտնում, որ դա աննախադեպ հանդիպում էր: – Ինչո՞վ եք կարեւորում նման հանդիպման անցկացումն այսօր: – Վերջին 16 տարում Եվրոպայում ուսանած ՀՀ հարյուրավոր քաղաքացիները մի տեսակ պետության ուշադրությունից դուրս էին մնացել։

ՉԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՈՐԾԱՆԻ ՁԵԶ

ՀՀ իշխանությունը չի հանդուրժում նրանց, ովքեր իր կողքին չեն «Չարությունը ժամանակին կործանեց ՀՀՇ-ն»,- օրերս ասաց Ռոբերտ Քոչարյանը: Զարմանալի էր նման բառեր լսել ՀՀ նախագահից, որի բարության մարմնացում լինելու մասին բնավ չեն վկայում այն քայլերը, որոնք իրականացվում են իշխանությանն ընդդիմախոս գործիչների եւ զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ: Ինչ արժե միայն «Գալա» հեռուստաընկերության հետ կատարվածը, որի «հարկային խախտումների մասին»

«Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՓՈՓՈԽՎՈՒՄ «ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ»

Խորհրդարանը երեկ պետք է ձեռնամուխ լիներ «ԸՕ»-ի հերթական փոփոխությանը, սակայն հարցը տեղափոխվեց մինչեւ երկուշաբթի: Նախագահական ընտրություններից առաջ խորհրդարանը դարձյալ ձեռնամուխ է եղել «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելուն: Նախաձեռնությունը խորհրդարանական մեծամասնությանն է՝ ՀՀԿ-ինը եւ ԲՀԿ-ինը: Ամենաէական հարցը այս փոփոխություններով եւս մնում է չլուծված. ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը չի փոխվելու՝ հանձնաժողովները այսուհետեւ եւս ձեւավորվելու են, ըստ էության, նախագահի

«ԲՈԳԴԱՆՆԵՐԻ» ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Երեկ «Բոգդան» ավտոբուսների մի խումբ վարորդներ կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ կառավարության՝ օգոստոս ամսին կայացրած որոշման, ըստ որի՝ այսուհետեւ ավտոբուսների շահագործումն անցնելու է մասնավոր տնտեսվարողներին: Վարորդներին անհանգստացնում էր, որ երթուղայինների նման՝ ավտոբուսներն էլ են ունենալու «գծի տերեր», որոնք էլ կթելադրեն իրենց պայմանները: Բողոքող վարորդներից մեկի խոսքերով, «ոչ մի երաշխիք չկա, որ գծի

ԵՐԲ ՀԱՅԸ ԴԱՐՁՅԱԼ ԴԱՌՆՈՒՄ Է ԱԾԱԿԱՆ ԱՆՈՒՆ

Անցնող եւ ուշ աշնան երամի պես հեռացող օրերի միջով, քաղաքական եւ չքաղաքական տրտմության մեջ հայտնվում է չժանգոտվող կողպեքի երկաթյա համը սիրո տեսքով՝ որպես մանկություն, երբ դու բախտ ունեցար տեսնելու, զգալու արեւն ու ջուրը եւ լույսի ծփանքը՝ անվերջ հեռացող ջրերի միջով: Ու քո կյանքի ճանապարհին ճանաչեցիր հավերժ հեռացող ջրերից կանչող տաք ձկանը, կույսի համաստեղությունը ջրհոսի ժամանակներով,

ԵՐԲ ՀԱՅԸ ԴԱՐՁՅԱԼ ԴԱՌՆՈՒՄ Է ԱԾԱԿԱՆ ԱՆՈՒՆ Անցնող եւ ուշ աշնան երամի պես հեռացող օրերի միջով, քաղաքական եւ չքաղաքական տրտմության մեջ հայտնվում է չժանգոտվող կողպեքի երկաթյա համը սիրո տեսքով՝ որպես մանկություն, երբ դու բախտ ունեցար տեսնելու, զգալու արեւն ու ջուրը եւ լույսի ծփանքը՝ անվերջ հեռացող ջրերի միջով: Ու քո կյանքի ճանապարհին ճանաչեցիր հավերժ հեռացող ջրերից

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Ներքոշարադրյալ նյութերը տպագրվում են «Հայաստանը եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Արեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա» հ/կ-ն ՀՀ պետբյուջեից հ/կ-ներին տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում, Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնի եւ «Հայաստանի եվրոպական շարժում» հ/կ-ի աջակցությամբ: Տիգրան Ջրբաշյան (AEPLAC հայաստանյան գ րասենյակի տնօրեն) Ընդհանրապես, ցանկացած քաղաքականություն կամ ծրագիր դիտարկելիս՝ իմ սկզբունքային մոտեցումը հետեւյալն է. որքանով կարող

ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ԱՅՍՕՐՎԱ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՀԱՂԹԻ ԱՊԱԳԱՆ

ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին – Ինչպե՞ս եք գնահատում Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը երկարատեւ լռությունից հետո: – Ընդհանրապես խուսափում եմ ուրիշների ելույթներին գնահատական տալուց: Բայց որովհետեւ այս մեկը շատ հնչեղություն ուներ, ասեմ. ցանկացած ելույթ որպեսզի համոզիչ լինի, կարողանա համոզիչ լինել, պետք է կազմված լինի ճիշտ տրամաբանության վրա: Այդ ելույթը կարող էր համոզիչ

Աշխարհաքաղաքական զարգացումներն ու Հայաստանը

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի մեկնաբանությունները «Հայացք» ակումբի երեկվա հյուրը ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն էր, թեման՝ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներն ու դրանց հնարավոր հետեւանքները Հայաստանի վրա: Բանախոսի խոսքերով, պետք է գիտակցել, որ Հյուսիսային Իրաքի հետ կապված իրադրության կտրուկ սրումը հղի է հեռուն գնացող հետեւանքներով: Հաջորդ խնդիրն էլ Իրանի հետ կապված թնջուկն է՝ ԱՄՆ-ն շարունակում է

ԻՐԱՎԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԵՐ

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Սիմոնյանի գործը «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ հոկտեմբերի 14-ին թռչնաշուկայում ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ոստիկան, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Գագիկ Կոստանդյանը հարձակվել էր «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի վրա: Սիմոնյանը հայտարարություն էր տվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում: Ըստ այդ հայտարարության՝ Գ. Կոստանդյանը մոտ 10 անձանց հետ, սեւ գույնի 05 050, 05 550 «ջիպերով»

«Մեր բարի համբավը շահարկվեց»

Պարզաբանում է «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունը Հոկտեմբերի 20-22-ը հայաստանյան ԶԼՄ-ներն ու տպագիր մամուլն անդրադարձան կարագի եւ բուսական յուղի (ձեթի) շուկայում արձանագրված գների բարձրացման եւ դրա առնչությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ )՝ հոկտեմբերի 19-ի նիստին, որտեղ քննարկվում էր հիշյալ ապրանքատեսակների շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից հակամրցակցային համաձայնություններին վերաբերող հարցեր: ՏՄՊՊ հանձնաժողովում իբրեւ

ՆՈՐԻՑ ՍԽԱԼ ԷՐ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ

Գլխավոր բանկիրը տարեսկզբին մի բան է ասում, տարեվերջին՝ մեկ այլ բան «2007-ին գնաճը Հայաստանում կարող է գերազանցել նախատեսված մակարդակը եւ կազմել մինչեւ 7,5%»,- մի քանի օր առաջ ԱԺ-ում այսպիսի հայտարարություն է արել Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, որ մինչ այդ ԿԲ-ն կանխատեսել էր մինչեւ 4% գնաճ՝ խոստանալով, որ առաջիկա 3 տարիներին աստիճանաբար գնաճը նվազելու

ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԺԿ ԵՎ «ՀԺ»

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելել է Կարեն Դեմիրճյանի թանգարան, ՀԺԿ-ում ավելի քան մեկ ժամ տեւողությամբ հանդիպում է ունեցել կուսակցության ակտիվի հետ, ապա այցելել է նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն: ՀԺԿ-ում տեղի ունեցած հանդիպման մասնակիցները տպավորված եւ գոհ են մնացել, ինչպես կուսակցության մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանն ասաց, հատկապես այն փաստից, որ կուսակցության եւ ՀՀ

ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոկտեմբերի 23-ի խաղաղ երթի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնությունների եւ նրանցից մի քանիսի դեմ քրգործ հարուցելու փաստին երեկ առանձին հայտարարություններով անդրադարձել են մի շարք կազմակերպություններ եւ կուսակցություններ: Մասնավորապես, «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ-ն դատապարտել է իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնություններն ու քրեական հետապնդում իրականացնելու բոլոր փորձերը: Հ/կ-ի նախագահ Վարդան Հարությունյանի տարածած հայտարարության մեջ մասնավորապես

Ով էր խոչընդոտում երթեւեկությանը

Գուցե ոստիկաննե՞րը Հոկտեմբերի 23-ին խաղաղ երթի մասնակիցների եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած ընդհարման փաստի առիթով հարուցված քրգործում որպես տուժող հանդես եկող ոստիկանությունը հոկտեմբերի 30-ին ՀՀ քրեադատավարական օրենսգրքի պահանջների կոպիտ խախտումով մեղադրանք առաջադրեց երթի մասնակիցներից հինգին: Դրանով ոստիկանությունը, ըստ էության, ձգտում է հաստատել ՀՀ ոստիկանության կողմից ի սկզբանե շրջանառության մեջ դրված այն վարկածը, թե՝

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՅԼԻ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ասաց, որ նոյեմբերի 10-ին կայանալիք ՀՀԿ համագումարը լինելու է պատմական, քանի որ ՀՀԿ-ն իր պատմության մեջ առաջին անգամ ընտրությունների է գնալու նախագահի ՀՀԿ-ական սեփական թեկնածուով: – Ինչո՞ւ է Հանրապետականը որոշել իր համագումարը անցկացնել «Դինամո» մարզադաշտում, կներեք, մարզադահլիճում, իսկ ձեր թեկնածուի շտաբը, ըստ տեղեկությունների, կտեղավորվի Ֆուտբոլի ֆեդերացիայի շենքում: Փաստորեն, ձեր կուսակցությունն

ՀԱՏՈՒԿ ՔՆՆԻՉՆԵՐ՝ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Օրենքի առջեւ հավասար են բոլո՛րը: Ո՞վ է ասել, թե ինչ-որ մեկին պիտի քննեն հատուկ քննիչները»,- հարցնում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: ԱԺ այսօր կայանալիք արտահերթ նիստի օրակարգում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը «Հատուկ քննչական ծառայության մասին», որն ընդունվելու դեպքում պիտի ուժի մեջ մտնի մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 1-ից: Հենց այդ ժամանակ է լրանում ժամկետը,

ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՍՏԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Կ. Դեմիրճյանի թանգարանում շրջելուց հետո հուշամատյանում հետեւյալ գրառումն է արել՝ «Կարեն Դեմիրճյանի անմար հիշատակին եւ հայոց պետականության գոյատեւման եւ հարատեւման գործում ներդրած պատմական վաստակի խոր գնահատմամբ եւ անկեղծ երախտագիտության զգացումով՝ Լեւոն Տեր-Պետրոսյան»: Կարդացեք

Երգեհոնը մեծարելու ժամանակը

Երեկ Կոմիտասի անվան կամերային տանը ասուլիս էին հրավիրել «Հովեր» երգչախմբի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Թալալյանը, «Կոմիտաս» քառյակի տնօրեն Արման Պադարյանը եւ Կամերային երաժշտության տան տնօրեն Անդրանիկ Հարությունյանը: Բանախոսներն անդրադարձան մի շարք թեմաների, մասնավորապես՝ «Հովեր» երգչախմբի գործունեությանն ու Կամերային երաժշտության տան վերջերս վերանորոգված երգեհոնին: 1979 թ. հոլանդական «Ֆելենտրոպ» ֆիրմայի կողմից տեղադրված՝

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր մի տեսակ խորհրդավոր եք։ Անգամ ինքներդ ձեզ չեք հասկանա։ ՑՈՒԼ 21.04-21.05: Ամբողջ էությամբ տրվեք աշխատանքին ու հետաքրքիր առաջարկներ կստանաք։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ճիշտ կողմնորոշումը նյութական բարեկեցություն կբերի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Առանձնակի ուշադրություն դարձրեք ձեր արտահայտություններին։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հաջող կլինեն արտասահմանցիների հետ գործարքները։ ԿՈՒՅՍ 24.08-23.09: Որեւէ գործ ձեռնարկելիս հույսը դրեք ձեր տրամաբանության վրա։ ԿՇԵՌՔ 24.09-23.10:

Ցեղասպանության ներգործությունը

Երեկ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ամերիկահայ փորձագետ Անի Քալաջյանը «Ցեղասպանության ներգործությունը սերունդների վրա» թեմայով դասախոսություն կարդաց՝ նվիրված «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին: Միաժամանակ ներկայացվեցին այն թերապեւտիկ միջոցները, որոնք օգտագործվում են ցեղասպանության հետեւանքով առաջացած զգացողությունների վերլուծության եւ դրանց հոգեբանական բացասական ազդեցությունը թուլացնելու համար: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը այդ առիթով նշեց. «Ցեղասպանության, ինչպես նաեւ այլ աղետների հետեւանքներն

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Մեկ ուղեգիր արդեն կա Չիկագոյում շարունակվող սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մինչեւ 64 կգ քաշային Էդուարդ Համբարձումյանը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը՝ այս անգամ կորեացի Պարկ Կվան-Սուի նկատմամբ, եւ մտավ լավագույն ութնյակ: Այսպիսով, նա դարձավ Հայաստանի բռնցքամարտիկներից առաջինը, որը 2008 թվականին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց մեր երկրի համար: Երեւանցին հաջորդ մենամարտն անցկացնելու է նոյեմբերի

ՕԳՆԵՆՔ ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻՆ

Որոշ տվյալների համաձայն, տարեկան Հայաստանից օտար երկրներ է մեկնում 30 հազար մարդ Նրանց մեծ մասը հայրենիքից հեռանում է աշխատանք գտնելու, գումար վաստակելու եւ իրենց ընտանիքների հոգսերը հոգալու ակնկալիքով: Այդ մարդկանց սպասելիքները, սակայն, հաճախ չեն իրականանում: Այս հարցերի շուրջ մենք զրուցեցինք Սանկտ-Պետերբուրգի «Օսոբոյե մնենիե» իրավաբանական ընկերության վարչության նախագահ, փաստաբան Նորայր Ասատրյանի հետ: – Դուք ներկայացնում եք

Գիտական կոմիտեն, ինչպես ջրայինը

ԳԱԱ ընդհանուր ժողովում Գիտության պետական կոմիտեի գոյության վերաբերյալ տարաձայնություններ ծագեցին Երեկ ՀՀ ԳԱԱ նախագահության մեծ դահլիճում տեղի ունեցավ ԳԱԱ ընդհանուր ժողովը, որի ընթացքում քննարկվեցին գիտական բարեփոխումներին, Գիտության պետական կոմիտեի ստեղծմանը եւ այլ խնդիրների վերաբերող հարցեր: «Լավ կլինի, որ ակադեմիայի բյուջեն հատկացված 6.6 միլիարդ դրամից ավելին լինի: Թե չէ դա պետական բյուջեի մեկ տոկոսն էլ չի

ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵՔ ՎԱՐՍԱՎԻՐՆԵՐԻՆ

Օրերս ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները «Այրարատ» կինոթատրոնի մոտ, Տիգրան Մեծի փողոցում նոր «օպերացիա» իրականացրին: Գործողությունն, իբր, ուղղված էր որոշ ավտոմեքենաների վարորդների կողմից արհեստական խցանումներ առաջացնելու դեմ: Այդ պահին նշված վայրում մենք արձանագրեցինք, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փորձում էին օրինազանց վարորդներին «կարգի հրավիրել» ոչ պակաս օրինազանց աշխատաոճով: Գործող օրենքով սահմանված է, որ ճանապարհային

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031