Օրվա լրահոսը
«Մահացավ արքան, կեցցե՛ արքան»
«Մահացավ արքան, կեցցե՛ արքան» ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի գնահատմամբ, ՀՀ քաղաքացիների մի խումբը «սատանայահաճոներ» են, իսկ մյուսներն՝ արժանապատիվ ու ազնիվ: Իրենք նախընտրում են «հենվել» վերջինների վրա, քանի որ իրենց նյութական «համեստ» միջոցների նույնիսկ փոքր չափը չեն պատրաստվում օգտագործել «սատանայահաճո գործելակերպի դրսեւորումների» վրա: Հայրիկյանն այս մասին հայտարարեց երեկվա մամուլի ասուլիսում՝ պնդելով, թե ինքն այդ համոզմանն է
«ՀԱՅ ԴԱՏԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
«ՀԱՅ ԴԱՏԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» Պնդում էին ՀՅԴ առաջնորդները երեկ Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողովում, նշելով, թե ԱԳ նախարարն էլ է այդ տեսակետին: Առաջին անգամ Երեւանում գումարված այդ խորհրդաժողովին, որին մասնակցում էին 20 երկրների Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներ, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն անձամբ էլ ներկայացրեց տեսակետներ: Եվ, ասենք, պատասխանելով Մյունխենի Հայկական հարցերի հաստատության տնօրեն
ԴՈՒ՝ ԻՆՁ, ԵՍ՝ ՔԵԶ
ԴՈՒ՝ ԻՆՁ, ԵՍ՝ ՔԵԶ Ժողովրդին խաբելու հազար ու մի տարբերակ Խորհրդարանական նախընտրական քարոզարշավը հասել է իր «պիկ»-ին, քաղաքական ուժերն ու անհատ թեկնածուներն ընտրազանգվածի առաջ շարունակում են ռեւերանսներ անել, ինքնացուցադրվել, խոստումների եւ «բարեգործության» հիթ-շքերթներ կազմակերպել։ Գործող իշխանությունն իրականացնող Հանրապետական կուսակցությունն այսքան երկար «դրսերում» ե՞րբ էր եղել, երկիրը ոտատակ են տալիս, դեռ հպարտ-հպարտ էլ հայտարարում են, թե
ԵՍ՝ ՔԵԶ, ԴՈՒ՝ ԻՆՁ
ԵՍ՝ ՔԵԶ, ԴՈՒ՝ ԻՆՁ «Հայաստանի Հանրապետությունը փորձում է կառուցել մրցունակ շուկայական տնտեսություն, զարգացնել մանր եւ միջին ձեռներեցությունը, բայց այս նպատակները, ցավոք, իրականություն չեն դառնում շուկայական «շնաձկների» գերակայության, տնտեսական «տանիքների», հարկային համակարգի բացառապես ֆիսկալ բնույթի առկայության, արտասահմանյան վարկերի փոշիացման եւ բազմաթիվ այլ բացասական երեւույթների պատճառով»,- գրված է «Օրինաց երկիր» կուսակցության հաշվետվությունում։ Այս ամենն արձանագրելիս «Օրինաց երկիրը»
ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ՕՐԵՆՔՈՎ
ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ՕՐԵՆՔՈՎ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը եւ Դանիայի Թագավորության փախստականների, իմիգրացիայի եւ ինտեգրացիայի հարցերով նախարար Բերթել Հերցերը ս. թ. ապրիլի 30-ին Դանիայում ստորագրել են «ՀՀ կառավարության եւ Դանիայի Թագավորության կառավարության միջեւ առանց թույլտվության ապրող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրը։ Նման փաստաթուղթը կարող է առավելագույնս պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքները եւ հիմք
Շատ դեպքերում՝ համոզելով
Շատ դեպքերում՝ համոզելով Իրենց կազմավորման 5-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) աշխատակիցները երեկ տարբեր գերատեսչությունների ղեկավարներից միայն գովեստներ լսեցին, բայց պետք է ենթադրել, որ նրանց համար հատկապես կարեւորը իրենց նախարարի՝ Դավիթ Հարությունյանի գնահատականն էր, որովհետեւ վերջինիս ծափահարում էին ավելի բուռն, քան հնարավոր էր։ Իսկ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության
«Փյունիկը» կորցրեց առաջատար դառնալու շանսը
«Փյունիկը» կորցրեց առաջատար դառնալու շանսը Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը գնալով ավելի հետաքրքիր է դառնում։ Հանդիպումներից առաջ դժվար է գուշակել հաղթողին եւ հենց այս պատճառով էլ առաջնությունը ավելի շատ շահում է։ Հերթական տուրը վերը նշվածի ապացույցն է։ Դժվար թե որեւէ մեկը «Դինամո 2000» – «Միկա» խաղում առավելություն տար դինամոյականներին։ Հանդիպման ընթացքն էլ ոչ մի վատ
ՄԵԴԱԼՆԵՐԻ ԱՌԱՏ ԲԵՐՔԱՀԱՎԱՔ
ՄԵԴԱԼՆԵՐԻ ԱՌԱՏ ԲԵՐՔԱՀԱՎԱՔ Երեւանի «Կարեն Դեմիրճյանի անվան մշակութային կենտրոնում» ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: Երկու օր մարզասերները, որոնք հիմնականում երիտասարդներ էին, ու դա շատ ուրախացնող է, ականատես եղան տատամիների վրա ծավալվող գեղեցիկ պայքարին: Առաջին անգամ կազմակերպված այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնության մեդալների համար պայքարում էին շուրջ տասնվեց երկրների մարզիկ-մարզուհիներ: Հայաստանը հանդես էր գալիս
Ընտրությունները՝ մասնակի ազատ մամուլում
Ընտրությունները՝ մասնակի ազատ մամուլում Մայիսի 2-4-ը Ծաղկաձորում անցկացվեց սեմինար՝ «Լրատվամիջոցները 2003թ. ընտրություններում» թեմայով։ Այն կազմակերպել էր Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ), աջակցել՝ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամը։ Խոսելով տարածաշրջանում ԶԼՄ-ների զարգացման միտումների մասին, ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց լրատվամիջոցների եվրոպական ֆորումի արդյունքները։ Պարզվում է՝ 2002թ. սպանվել է 47 լրագրող, 137-ը բանտում է։ 2001թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո,
Ցոգոլը չեն ուտի
Ցոգոլը չեն ուտի Երեկ Հանրապետական կուսակցությունն իր քարոզարշավը տարավ տաքարյուն երիտասարդների շրջանում, որ «Ուսանողական գարուն»-ից անմիջապես թռել-եկել էին երկրի ղեկավարության հետ հանդիպելու: Իրենց այդ քայլն իբրեւ գաղափարների ու սկզբունքների արտահայտություն համարեցին. «Միայն գաղափարակիրները կարող էին երկուշաբթի օրով, երեկոյան ժամը 6-ին, 7-ին հավաքվել այստեղ»: Դիմելով երիտասարդներին՝ ՀՀԿ խորհրդի անդամ, Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը խնդրեց, կոչ արեց՝
«ԿՈՎԸ ԳՈՄՈՒՄ ԲԱՌԱՉՈՒՄ Է. Ո՞ՒՐ ՏԱՆԵՆՔ»
«ԿՈՎԸ ԳՈՄՈՒՄ ԲԱՌԱՉՈՒՄ Է. Ո՞ՒՐ ՏԱՆԵՆՔ» Նախընտրական դիտարկումներ Մայիսի 3-4-ը «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքը ընտրել էր Վանաձոր-Սանահին-Ալավերդի եւ Քանաքեռավան-Եղվարդ-Աշտարակ-Բյուրական երթուղին։ Հնարավոր ընտրողների հանդիպավայր էին ընտրվել ինչպես դահլիճները («մշակույթի» պալատները), այնպես էլ դուրսը՝ գյուղամեջը։ Որ դաշինքի համար նախընտրելի էր (կամ՝ «թափանցիկ») դուրսը, երեւաց Բյուրականում, երբ ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը առաջարկեց «ազգագրական թանգարանի» դահլիճից դուրս զրուցել ժողովրդի
Տեղում ավելի լավ են լուծվում
Տեղում ավելի լավ են լուծվում Վերջին տարիներին Հայաստանի էներգետիկ ճգնաժամի պատճառով հանրապետությունում կատարվել են չհամակարգված զանգվածային ծառահատումներ, որոնք անտառային տարածքների ոչնչացումը հասցրել են ահռելի մասշտաբների։ Թումանյանի տարածաշրջանի Օձունի եզակի տարածքներում տուժել են ոչ միայն ծառերը, այլեւ խախտվել են հողապաշտպան եւ ջրակարգավորիչ ֆունկցիաները։ Այդ պատճառով էլ անցյալ տարի ջրազրկվել են համայնքի գրեթե բոլոր աղբյուրները։ Ըստ Օձունի
ՄԱՎՐՆ ԱՐԵՑ ԻՐ ԳՈՐԾԸ
ՄԱՎՐՆ ԱՐԵՑ ԻՐ ԳՈՐԾԸ Փարաքարը փակելուց մինչեւ հարգանքը նախագահի ինստիտուտի հանդեպ մեկ քայլ է ԱԺ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկված Արամ Կարապետյանը չի բողոքի, չի դիմի դատարան, եթե ԿԸՀ-ն որոշում կայացնի նույն՝ 5 տարի Հայաստանում չապրելու մեղադրանքով իրեն դուրս թողնել նաեւ «Արդարություն» դաշինքի ցուցակից։ Արամ Կարապետյանը վստահ է, որ իր նկատմամբ իրականացվել է քաղաքական պատվեր. «թե
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ Թեեւ նախագահի ընտրությունից հետո որեւէ ընտրախախտում չպատժվեց, ոչ մի ընտրակեղծարար չենթարկվեց պատասխանատվության եւ որեւէ նախանշան չկա, թե մայիսի 25-ին սպասվում են այլ որակի ընտրություններ, ինչ նախագահականն էին՝ ընդդիմությունն աննպատակահարմար է համարում բոյկոտը: Ի պատասխան «Առավոտի» հարցին, թե ինչպես է գնահատում այս դիրքորոշումը՝ առաջին նախագահի նախկին խորհրդական Վահագն Խաչատրյանն ասաց. «Իմ կարծիքով՝ ընդհանրապես պետք
Խոստումնալից չէր
Խոստումնալից չէր Եվրախորհրդի Երեւանյան գրասենյակն ու Վենետիկյան հանձնաժողովը երեկ ընտրություններին նվիրված սեմինար էին նախաձեռնել, որտեղ հանդես է եկել նաեւ ՀՀ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը: Վերջինս միանգամից երկու լավ լուր է հայտնել: Սրանցից առաջինն այն էր, որ ԿԸՀ-ն ԱԺ առաջիկա ընտրությունների ընթացքում թույլ չի տա նախագահական ընտրություններում տեղ գտած խախտումների եւ բացթողումների կրկնությունը: Երկրորդ. Ա.Սահրադյանը, ըստ
Ո՛չ քաղաքական գրպանահատությանը
Ո՛չ քաղաքական գրպանահատությանը Ի տարբերություն նախագահի ընտրության, որտեղ մրցակիցներն իշխանությունն ու ընդդիմությունն էին, ԱԺ ընտրություններում հիմնական վեճը իշխանամետների եւ… իշխանամետների միջեւ է: Մեր այս պնդման ապացույցը ՀՅԴ քարոզչական խմբերից մեկի շաբաթավերջի հանդիպումներն էին: «Կինոյի տանը» եւ «Դերասանի տանը» ընտրողների հետ հանդիպեցին Արտաշես Թումանյանը, Աղվան Վարդանյանը եւ Ալվարդ Պետրոսյանը: Հատկապես վերջինս բավական բաց էր խոսում բոլոր
ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԱԽՅԱԼ ՀԱՅ ՄԱՄՈՒԼ
ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԱԽՅԱԼ ՀԱՅ ՄԱՄՈՒԼ Մեկ տարի առաջ 17 լրատվամիջոցներ հայտարարում էին, թե «Ա1+»-ի փակմամբ խոսքի ազատությունը վտանգված չէ: Մինչդեռ այդ եթերազրկումը դարձավ հիմնական պատճառը, որ Հայաստանը հայտնվի «ոչ ազատ մամուլ» ունեցող երկրների ցանկում: Սա ամփոփումն էր: Հայաստանի մամուլը մասնակի ազատ կամ նույնիսկ ժողովրդավարական թերեւս համարում են միայն ղրղըզները, թուրքմենները եւ մեզ հարազատ մենթալիտետով՝ ԱՊՀ
ԼԻԴԵՐԻ «ՄԻԿՐՈԲՈՎ» ԿԻՆԸ
ԼԻԴԵՐԻ «ՄԻԿՐՈԲՈՎ» ԿԻՆԸ «Արդյունաբերողների եւ կանանց միություն» դաշինքի համանախագահ Ժաննա Մանուկյանը կանանց հասարակական կազմակերպությունների մի քանի անդամների հետ ՀՀ նախագահական ընտրություններից 20 օր առաջ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին: Սակայն նրան չի հաջողվել Ռ. Քոչարյանի հետ զրուցել խորհրդարանական ընտրությունների մասին ու տեղեկանալ, թե ինչ վերաբերմունք ունի նա իրենց դաշինքի նկատմամբ: «Նրանք /նկատի ունի մյուս կանանց,- Լ.
«ԱՇԽԱՐՀԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԵՂ Է ԴԱՐՁԵԼ»
«ԱՇԽԱՐՀԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԵՂ Է ԴԱՐՁԵԼ» Նորայր (Բոբ) Տեր-Գեւորգյանը 1997թ. Թաիլանդում հիմնադրեց «K-Tech» շինարարական եւ ինժեներական սեփական ընկերությունը։ Ծնունդով անգլիահայ է։ Բոբ Գեւորգյանին Թաիլանդում ճանաչում են բոլորը եւ իր ընկերության աշխատանքներով, եւ բարեգործություններով։ Առաջին անգամ նա Հայաստան է եկել 1997թ., Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի հրավերով, որից հետո նրան առաջարկվել է լինել Թաիլանդում Հայաստանի պատվո հյուպատոսը
13 կյանք՝ մեկ նետված քարի համար
13 կյանք՝ մեկ նետված քարի համար Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը իրաքյան Էլ Ֆալաթո բնակավայրում ամերիկյան զինվորները կրակ բացեցին ցուցարարների վրա, որի հետեւանքով զոհվեց 13 եւ վիրավորվեց 75 մարդ։ Ինչպես փաստում են ներկա գտնվող լրագրողները, կրակը բացվեց ի պատասխան ցուցարարների կողմից գցած ընդամենը մեկ քարի։ Ամերիկացիներն, իհարկե, պնդում են, որ առաջինը կրակեցին իրաքցիները, բայց դա
Հոմեոպատիայի տասնամյա ուղին
Հոմեոպատիայի տասնամյա ուղին Տասը տարի առաջ հոմեոպատիան իբրեւ բուժական մեթոդ Հայաստանում հայտնի չէր։ Այսօր Հայաստանում պաշտոնապես գրանցված են եւ գործունեության արտոնագիր ունեն հոմեոպատների մի քանի ընկերություններ։ Հոմեոպատիայի ներդրումը մեր կյանքում սկսվեց 1993-ին, երբ շվեյցարահայ Հարություն Կուրչօղլուն, իր կողմից Շվեյցարիայում հիմնադրված Կոմեդ ընկերության միջոցով եւ ֆինանսական օժանդակությամբ կազմակերպեց հոմեոպատիայի եւ ռեֆլեքսաթերապիայի երկու մասնագետների՝ Ցիմերմանի եւ Մարկֆարդտի
Ես այլ կերպ բացահայտեցի հայերին
Ես այլ կերպ բացահայտեցի հայերին Եվգենի Գլադունչիկի անունը, թերեւս մեր հասարակությանն առանձնապես ծանոթ չէ, սակայն բավական է ասենք, որ նա Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականատեր «Միդլենդ ռեսուրսիսի» ներկայացուցիչն է Հայաստանում՝ ամենքին պարզ կդառնա։ Ի տարբերություն իմ զրուցակից դիվանագետների, Եվգենի Անատոլեւիչի՝ գործարար մարդ լինելու հանգամանքը միանգամից աչքի զարնեց: Իր կյանքի ու հետաքրքրությունների մասին նա խոսում էր կարճ
ՋՆՋԵՆՔ ՊԱՐՏՔԵՐՆ ՈՒ ՆՈՐԻՑ ՍԿՍԵՆՔ
ՋՆՋԵՆՔ ՊԱՐՏՔԵՐՆ ՈՒ ՆՈՐԻՑ ՍԿՍԵՆՔ Նախընտրական շրջանում իշխանությունները դառնում են անսահման բարի ու առատաձեռն։ Ժողովուրդն արդեն տեղյակ է դրանից ու ձգտում է իր խնդիրների լուծման համար ձեռքից բաց չթողնել հարմար պատմական պահը։ «Ես դիմում եմ գրել կառավարությանը, մինչեւ հիմա ուր դիմել եմ՝ մերժել են, հիմա հույս ունեմ՝ կլուծվի»,- երեկ կառավարության շենքի մոտ ասաց Ծովակալ Իսակովի
«Պատերազմում հաղթեցինք, խաղաղ կյանքում պարտվեցինք»
«Պատերազմում հաղթեցինք, խաղաղ կյանքում պարտվեցինք» Հայտնի գործարար Գուրգեն Արսենյանն իրեն օլիգարխ չի համարում, որովհետեւ կարծում է, որ դրա համար ինքն իր երկրի առնվազն էմիսիոն գործընթացների, դրամական միավորի կայունության վրա պետք է կարողանար ազդեցություն ունենալ։ Բացի այդ, «օլիգարխը չի ձգտում իշխանության, որովհետեւ արդեն իշխանություն ունի՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ ֆինանսական», որը, ենթադրաբար, ինքը չունի, եթե ձգտում է
ԿԱՄ ԵՍ ՆՐԱՆ՝ ԶԱԳՍ, ԿԱՄ ՆԱ ԻՆՁ՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
ԿԱՄ ԵՍ ՆՐԱՆ՝ ԶԱԳՍ, ԿԱՄ ՆԱ ԻՆՁ՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ «Արդարություն» դաշինքի կազմակերպած երեկվա հանրահավաքում այսօրվա «կվազիընդդիմությունը» (Վարդան Խաչատրյանի բնորոշմամբ) եւ իշխանամետ կուսակցությունների անդամներն Արշակ Սադոյանի կողմից նոր անունների արժանացան՝ «Հորինած աշխարհ» եւ «առնետավազքի բազմակի չեմպիոններ»։ Ալբերտ Բազեյանն «Օրինաց երկրին» անվանեց «Սերժ Սարգսյանի պահեստային անվադող»։ Հանրահավաքների առումով ընդդիմության բախտը չի բերում. կամ ձյուն ու անձրեւ պիտի լինի,
Անպատժելիության երաշխիքներ
Անպատժելիության երաշխիքներ Ինչո՞ւ եւ ինչպե՞ս են խփում ՍԴ-ԻՆ Ստեփան Դեմիրճյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշումից մեկ-երկու օր էլ չէր անցել, երբ ՀՀ նախագահը, վարչապետը, գլխավոր դատախազը, Արդարադատության խորհուրդը, ԿԸՀ-ն շտապեցին իրենց բացասական արձագանքով հանդես գալ։ Ընդ որում, այս շտապ արձագանքը պարզապես տարօրինակ է, քանի որ վերոհիշյալ ատյանների եւ ՍԴ որոշման ամբողջական տեքստը, այսինքն՝ բուն որոշումը ուղարկված
ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵ՞Վ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵ՞Վ Մարտի 31-ին ԵԽ ԽՎ լիագումար նիստին ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելության ղեկավար լորդ Ռասել Ջոնսթոնի ներկայացրած զեկույցում /փաստաթուղթ 9742/ խորհուրդ էր տրված դիմել Եվրոդատարան: Մասնավորապես նշված էր (կետ 10). «Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վավերացման արդյունքում, Արձանագրություն 1, հոդված 3-ի համաձայն, ընտրություններին առնչվող բողոքներն այժմ կարող են ներկայացվել Ստրասբուրգում գտնվող Մարդու
ԵՐԿՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՐԿՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ – Դուք, թերեւս, կուսակցական միակ առաջնորդն եք, որ չեք զբաղեցնում համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը։ Ինչո՞ւ այս բոլոր տարիներին չդարձաք ՀՀ քաղաքացի եւ ինչո՞ւ չփորձեցիք մտնել խորհրդարան։ – Ես ՀՀ քաղաքացի եմ 1998 թ. օգոստոսից։ Հինգ տարին դեռ չի լրացել, թեպետ վերջերս տեղեկացա, որ կարող
ԵՐԿՈՒ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
ԵՐԿՈՒ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՀՀ նախագահի թեկնածուն, որը երկրի բյուջե էր մուծել թեկնածու դառնալու համար անհրաժեշտ ընտրագրավը՝ հինգ միլիոն դրամը, մասնակցել էր նախագահական ընտրություններին՝ հավաքելով ընտրողների քվեների մոտ հինգ տոկոսը, պարզվում է՝ չի կարող գրանցվել որպես պատգամավորության թեկնածու։ Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատարանը երեկ մերժեց Արամ Կարապետյանի հայցն ընդդեմ թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովի որոշման՝ իրեն չգրանցելու
«ՈՂՋԱԽՈՀ» ԸԼԼԱԼՈՎ ԴԱՏԻ Է ՏԱԼԻՍ «ՉԻ՞»-Ն
«ՈՂՋԱԽՈՀ» ԸԼԼԱԼՈՎ ԴԱՏԻ Է ՏԱԼԻՍ «ՉԻ՞»-Ն Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ինքն իր կոմունիստական կյանքում հիշո՞ւմ է գոնե մեկ դեպք, երբ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը կամ ընդհանրապես կոմունիստը կոմունիստին դատի տա, ինչը սպառնում է իրականացնել ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանն ընդդեմ բյուրոյի անդամ Նորիկ Պետրոսյանի: «Նման բան, իհարկե, չի եղել: