Օրվա լրահոսը

Օպտիմիզացիան եւ օպտիմիզմը

Օպտիմիզացիան եւ օպտիմիզմը Հանրապետականները հանդիպեցին ուսուցիչների հետ ՀՀԿ կարգախոսի՝ «Ապավինենք մեր մտքին ու բազկին», վերծանությունն էր ՀՀԿ նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի՝ կրթության ոլորտի աշխատակիցներին ուղղված այն խոսքը, որ հանրապետականի համար բանակը եւ դպրոցը հավասարազոր կառույցներ են. եթե մեկը պաշտպանում է պետության եւ ժողովրդի անվտանգությունը արտաքին հարձակումներից, ապա դպրոցը պաշտպանում է պետության եւ ազգի անվտանգությունը՝

ՄՆԱՑԻՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՍՊԱՍԵԼՈՎ

ՄՆԱՑԻՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՍՊԱՍԵԼՈՎ Ապրիլի 26-ին եւ 27-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր քարոզարշավը սկսեց Սյունիքի մարզից։ Թեեւ տարբեր բնակավայրերում կուսակցական ցուցակի առաջնորդներ Անդրանիկ Մարգարյանն ու Սերժ Սարգսյանն ընտրազանգվածին հավաստիացնում էին, որ «ոսկե սարեր» չեն խոստանալու, «մի քանի սոցիալական սար», այնուամենայնիվ, խոստացան։ Հանրապետականների ծրագրային դրույթներին առաջինը ծանոթացան սիսիանցիները։ Ինչպես այս, այնպես էլ մարզի տարբեր շրջաններում հանրապետականների ելույթներն

Համաճարակ՝ Ֆանտան գյուղում

Համաճարակ՝ Ֆանտան գյուղում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում առայժմ անհայտ հիվանդության համաճարակը բռնկվել է մարտին, սակայն Առողջապահության նախարարությունը դրա մասին իմացել է ընդամենը մեկ շաբաթ առաջ, երբ հիվանդների թիվն անցել է 130-ից, եւ մարզի բժիշկներն այլեւս չեն կարողացել թաքցնել համաճարակի փաստը: «Մեր տնից երեքը ծանր են, Չարենցավանի հիվանդանոցում են պառկած: Քույրս է, նրա երեխան եւ եղբորս

«ՄԻԱԿ ՌԵԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ»

«ՄԻԱԿ ՌԵԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ» Երեկ «Արդարություն» դաշինքը, ի դեմս Ստեփան Դեմիրճյանի, Սեւանի ավազանի գյուղերում հիշեցնում էր, որ այցելելով իրենց, կատարում է առանձին տարածաշրջան գալու իր խոստումը։ Պարզվում է, նախագահական ընտրություններին, ինչպես ասաց պրն Դեմիրճյանը, «վարդենիսցիներն ու մարտունեցիները չեն թողել», որ նա Գեղարքունիք մտնի։ Այցելության առաջին գյուղում՝ Զովաբերում, գյուղացիներից մի քանիսն անհանգստացել էին, որ չհասցրին ժամանողների ոտքի

ՎԱՍԱԼՆԵՐԻՆ ՉԵՆ ՀԱՐԳՈՒՄ

ՎԱՍԱԼՆԵՐԻՆ ՉԵՆ ՀԱՐԳՈՒՄ Երեկ Դուշանբեում Հայաստանի ղեկավարությունը մեծ խանդավառությամբ միացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման ուժերի միացյալ ռազմական շտաբ ստեղծելու ծրագրին: Նախատեսվում է, որ այդ շտաբը գործելու է 2004թ. հունվարի 1-ից: Թե ինչպես են ՀՀ զինված ուժերը «արագորեն արձագանքելու» Ռուսաստանին, Բելառուսին, Տաջիկստանին, Ղազախստանին կամ Կիրգիզիային սպառնացող ռազմական վտանգին, դժվար է ասել: Խնդիրը միայն այն

կԿԾԸՁՀԿհԼխԼ Լ ըՀԿհԼխԼ

կԿԾԸՁՀԿհԼխԼ Լ ըՀԿհԼխԼ Մեկ տարի էլ չանցած՝ «Շարմը» հասավ այն վիճակին, որ ստիպված էր վաճառել «Կենտրոն» հեռուստաընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը: 2002-ի ապրիլին «Շարմն» իր մրցութային առաջարկի «Զարգացման ծրագիր» բաժնում նշել էր. «Մեկ տարի հեռարձակվելուց հետո անցնել շուրջօրյա եթերի»: Չկատարվեց ոչ միայն այդ խոստումը, այլ նաեւ մինչ այժմ էլ «Կենտրոնը» մնում է գերազանցապես ռուսական TBC-ն վերահեռարձակող

«ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ ԱՎՏՈՄԱՏ ԷԼ ՉՈՒՆԵՆՔ»

«ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ ԱՎՏՈՄԱՏ ԷԼ ՉՈՒՆԵՆՔ» Հայաստանի Հանրապետության պատմության մեջ չէր եղել որեւէ դեպք, որ կրթության եւ գիտության նախարարը հավաքի կրթական համակարգի ներկայացուցիչներին եւ… քարոզի սեփական կուսակցությունը: Սա այն դեպքում, երբ շատ ենք ունեցել կրթության կուսակցական նախարարներ՝ Վարդգես Գնունին ՀՀՇ անդամ էր, Աշոտ Բլեյանը՝ «Նոր ուղու» հիմնադիրը եւ այլն: Եվ միայն կրթության ու գիտության դաշնակցական նախարար Լեւոն

ՈՒՆԵՆԱԼ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՉՀԱԿԱԴՐՎՈՂ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

ՈՒՆԵՆԱԼ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՉՀԱԿԱԴՐՎՈՂ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ Արամ Կարապետյանը 10 տարի բնակվում էր Հայաստանում, սակայն 5 տարի չէր բնակվում։ Շաբաթ օրը թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովը մերժեց Արամ Կարապետյանի գրանցումը. պատճառաբանությունը հետեւյալն է՝ պրն Կարապետյանը հինգ տարի անընդմեջ չի բնակվել Հայաստանում։ Ընտրատարածքային հանձնաժողովի տրամաբանությամբ ստացվում է, որ պատգամավորական մանդատին ավելի դժվար է հավակնել, քան երկրի նախագահի պաշտոնին։ Դեռեւս փետրվարին՝

ԶԱՐԹՈՆՔԻ ԱՎԵՏԻՍԸ

ԶԱՐԹՈՆՔԻ ԱՎԵՏԻՍԸ Չարիքի հոգեվարք Այն պահից, երբ շրջանառության մեջ դրվեց թեզն առ այն, թե այլ թեկնածուի ընտրվելու պարագայում կարող է խաթարվել երկրի կայունությունը, ժողովրդի մի ստվար զանգված, որը դյուրահավատորեն ընդունելով ճշմարտանման կարգախոսները, պատրաստ էր ձայն տալ գործող վարչակազմին, իսպառ հրաժարվեց նման քայլից: Պատճառը մեկն էր, որը թեեւ կարող էին չձեւակերպել, բայց միանշանակ զգալի էր անգամ

Հայաստանը համայն հայության հայրենիքն է

Հայաստանը համայն հայության հայրենիքն է Սա հայերիս համար սրտամոտ, հոգեհարազատ գաղափար է, որի շուրջ էլ պիտի միավորվեն աշխարհով մեկ ցրված հայերը։ Սահմանադրությամբ Հայաստանը հռչակելով ամենայն հայության հայրենիք, մենք հույս ու հավատ ենք ներշնչում սփյռքահայերի մեջ։ Այժմ գործող Սահմանադրությունը մշակելիս՝ ես որքան էլ փորձեցի այս գաղափարը ներառել Սահմանադրության մեջ կամ հատուկ շեշտել անկախության հռչակագրում՝ ոչինչ չստացվեց։

ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ Վերջերս մի թեթեւ հայացք գցելով հեռուստաէկրանին ընթացող նախագահական ինագուրացիային, հիշեցի 1998-ի երդման արարողությունը: Ճիշտ է, այն ժամանակ էլի ոչ ոք առանձնապես ոգեւորված չէր, բայց արարողության մասնակիցների մեջ գոնե որակական տարբերություն կար: Այն ժամանակ ներկա էին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ-ի ղեկավարներ Խոսրով Հարությունյանը, Ալբերտ Բազեյանը, Յուրի Բախշյանը, կաթողիկոս Գարեգին Ա-ն:

ԿԱԴՐԵՐՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ

ԿԱԴՐԵՐՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ Ու նաեւ կործանում երկիրը Դե եթե նախագահին ենք «գցում»8230 Նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից մեկը, «անանուն» մնալով, լրագրողի մոտ տրտնջացել էր, թե նախընտական իրենց շտաբների մեծ մասը չի կատարել իր գործառույթները, քարոզչության եւ ընտրողների «ուղղորդման» համար հատկացված միջոցները գլխավորապես յուրացվել են ու քարոզչական բացը լրացնելու միտումով տեղերում

Օրենքի առաջ բոլո՞րն են հավասար

Օրենքի առաջ բոլո՞րն են հավասար ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 5-ի թիվ 2047 որոշման համաձայն, ՀՀ հանրակրթական համակարգի ռացիոնալացման Գործընթացի վերջնաժամկետը 2003թ. սեպտեմբերն է։ Հիշեցնենք, որ ռացիոնալացման փորձնական փուլը սկսվել է դեռեւս 1999թ. սեպտեմբերից։ Նախափորձերը կիրառվել են Էրեբունի, ապա Կենտրոն, 2003-ին՝ Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա համայնքներում, իսկ մինչեւ 2003- 04 ուստարվա սկիզբը պետք է ներառված լինեն հանրապետության բոլոր

Կեղտոտ տեխնոլոգիաները շարունակվում են

Կեղտոտ տեխնոլոգիաները շարունակվում են «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը շարունակում է դժգոհել մամուլից ու նրա րապարակումներից: Պրն Հարությունյանը մեզ հետ զրույցում նախ անդրադարձավ կոնկրետ «Առավոտում» տպվող՝ քաղաքական գործիչների, այժմ արդեն՝ կուսակցությունների վարկանիշային ցուցակներին՝ տրամաբանական հարցով. «Արդյո՞ք քաղաքական կուսակցությունների վարկանիշի ցուցակ կազմողը անկախ մարմին է: Իսկ ինչպե՞ս է նա ֆինանսավորվում: Երբ նախագահական ընտրություններից առաջ տրվում

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ. ԲՈՂՈՔՆԵՐԸ ՄԵՐԺՎՈՒՄ ԵՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ. ԲՈՂՈՔՆԵՐԸ ՄԵՐԺՎՈՒՄ ԵՆ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատը երեկ նախատեսել էր լսել թվով 11 գործ, որից 5-ը՝ դատապարտյալների վճռաբեկ բողոքներ էին, 1-ը ամբաստանյալի, 1-ը տուժողի իրավահաջորդի, 2-ը՝ պաշտպան-փաստաբանի։ 1 վճռաբեկ բողոք էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից։ Հատկապես հետաքրքիր էին, բնականաբար, դատապարտյալների վճռաբեկ բողոքների քննությունները, որոնք ներկայացնում էին դատապարտյալների պաշտպանները։

«Ընտրապայքարը քաղաքական դրոշի տակ է, բայց…»

«Ընտրապայքարը քաղաքական դրոշի տակ է, բայց…» Ապագա խորհրդարանի բնութագիրը ներկայացնում է սոցիոլոգիայի պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը – Տիկին Հարությունյան, ի՞նչ նոր երեւույթներով է առանձնանում առաջիկա խորհրդարանական ընտրությունը: – Նոր երեւույթներն արդեն տեսանելի են: Առաջինը՝ խորհրդարանական ընտրություններն անցնում են քաղաքական լուրջ պայքարի դրոշի տակ, սակայն պայքարը քաղաքական չէ: Տնտեսական գործոնը, դրամն ահռելի դեր են խաղում: Ընտրությունների առեւտուրի

«ՑԱՎՈՔ, ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԷԼ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԱՇԽԱՐՀ ԿԱ»

«ՑԱՎՈՔ, ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԷԼ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԱՇԽԱՐՀ ԿԱ» Որոշ կրճատումներով վերատպում ենք ԼՂՀ ներկայիս եւ այն ժամանակվա ՆԳ նախարար Արմեն Իսագուլովի հետ հարցազրույցը, որը 10 տարի առաջ լույս է տեսել մազութ լափողների պաշտոնաթերթում: – Ղարաբաղում գրեթե մեկ տարի է՝ ռազմական դրություն է մտցված: ՆԳ մարմինների աշխատանքը դյուրին չէ նույնիսկ խաղաղ ժամանակներում, իսկ պատերազմական իրավիճակում այն, պարզ է,

Ի՞նչ օդ ենք շնչում

Ի՞նչ օդ ենք շնչում Կամ արհեստականի կարիք ե՞րբ կունենանք Այսօր Երեւանում օդի աղտոտվածության չափը գերազանցում է սահմանված նորմերը։ Ըստ նյութերի՝ գերազանցման չափը հետեւյալն է՝ փոշի – 2,5 անգամ, ազոտի երկօքսիդ (NO2) – 3 անգամ, ծծմբի երկօքսիդ (ՏՕ2) 172 2,5 անգամ։ Սրանք 2000 թ. տվյալներն են։ «Սրանք մոտավոր թվեր են, քանի որ տեխնիկան հին է եւ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ Է

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ Է «Հայկական ավիաուղիների» փակման գործարքի վերաբերյալ մեր նախորդ հրապարակումից մինչ օրս չի գտնվել որեւէ իրավասու անձ, որը կհամաձայներ առաջ քաշված հարցերի շուրջ արտահայտել պաշտոնական տեսակետը։ Բայց գործարքը հասարակական հետաքրքրություն է ներկայացնում, ուստի, ոլորտից քաջատեղյակ եւ բարձրակարգ մասնագետի խնդրեցինք վերլուծել այն։ Մասնագետը, սակայն, չցանկացավ, որ իր անունը կամ ով լինելը նշենք։ Մեր մի

«ՄԵՐ ԻՄԱՑԱԾ ԲԱՌԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԼՔՎԵԼ ԵՆ ԻՍԿԱԿԱՆ ԻՄԱՍՏՆԵՐԻՑ»

«ՄԵՐ ԻՄԱՑԱԾ ԲԱՌԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԼՔՎԵԼ ԵՆ ԻՍԿԱԿԱՆ ԻՄԱՍՏՆԵՐԻՑ» «Գնալը կամ մնալը լուրջ խնդիր է։ Չես կարող ասել, ում գնալն է ճիշտ, ում մնալը՝ սխալ։ Մարդը իրականացվելու խնդիր ունի, բայց տեղ չկա։ Ծրագրավորող է, երաժիշտ է, մասնագետ է, հո բոմժ չի՞ դառնալու։ Գնում է։ Իմ պատկերացմամբ՝ տեղաշարժը միշտ լինելու է։ Բախտ որոնողները գնալու են, բախտ գտածները

ԱՄՆ ղեկավարությունը պատժամիջոցներ է կիրառում

ԱՄՆ ղեկավարությունը պատժամիջոցներ է կիրառում ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ Իրաքում դեռ մի քանի տարի չի կարող ձեւավորվել աշխատունակ կառավարություն եւ որ նույնքան ժամանակ կոալիցիոն ուժերը կպահպանեն իրենց ռազմական ներկայությունը այդ երկրում։ Բնականաբար, այդ հայտարարությունը չի կարող գոհացնել տարածաշրջանի համարյա բոլոր պետություններին։ Միաժամանակ ամերիկացիները սկսել են ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա, որպեսզի վերջինս վերացնի Իրաքի հանդեպ

«ԴԵՌ ՎԱՂ Է ՏԱԼ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ -ՋԵՅՀԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ»

«ԴԵՌ ՎԱՂ Է ՏԱԼ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ -ՋԵՅՀԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ» Իրաքյան պատերազմի ավարտից հետո վերլուծաբաններն էլ ավելի հաճախ են անդրադառնում այն հարցին, թե «որքանով կփոխվի ԱՄՆ վերաբերմունքը իրենց երկրների եւ տարածաշրջանների նկատմամբ»: Վրաց առաջատար քաղաքագետ, «Զարգացման եւ համագործակցության կենտրոնի» տնօրեն Իվլիան Խաինդրավայի հետ հարցազրույցի ստորեւ ներկայացվող հատվածում արծարծվում է ներկայումս հարավկովկասյան տարածաշրջանում ԱՄՆ շահերի խնդիրը: – Իրաքյան պատերազմը

Ինչ անում եք՝ ձեզ եք անում

Ինչ անում եք՝ ձեզ եք անում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի երեկ կայացած ամենամսյա հանդիպումը լրագրողների հետ որեւէ առանձնահատուկ հայտարարությամբ չնշանավորվեց։ Պարոն Օրդուեյը հերքեց կարծիքն այն մասին, որ Ջորջ Բուշի շնորհավորական ուղերձը մեր նախագահին այնքան էլ շնորհավորական բովանդակություն չունի. ասելով, որ «ես ծանոթ եմ նաեւ այլ ուղերձների եւ մեծ տարբերություն չեմ տեսնում»։ Իսկ թե ինչու

ԳԵՏՈ-ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ

ԳԵՏՈ-ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ Օրինականության վերջին հնարավորությունը «Բանտը չի կարող նույնանալ պետականությանը… գետոն եւ պետականությունն անհամատեղելի են… գետոն եւ հայրենասիրությունն անհամատեղելի են», 1998 թվականի նախագահական ընտրություններից հետո մի շարք հոդվածներում շեշտադրում էր վաղամեռիկ քաղաքագետ Տիգրան Հայրապետյանը։ Հավանաբար, պետության եւ պետականության մասին նրա պատկերացումներն էին այդքան տարբերվում ժամանակակից հայ պետականակերտիչների պատկերացումներից, որովհետեւ անցած հինգ տարիներն ապացուցեցին միանգամայն հակառակը.

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԵՐՆ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՄԵԾ ՉԷ»

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԵՐՆ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՄԵԾ ՉԷ» Հարցազրույց Հանրային հեռւստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ Կարելի է պատկերացնել ընթերցողի տարակուսանքը՝ «Հ1»-ի ղեկավարը իրեն «հասարակության կազմակերպիչ, շարժիչ, ուղղորդիչ ուժ» չհամարի՞: Պատահում է: Մի կողմից Ալիկ Հարությունյանը երկար է աշխատել պետական կառույցներում՝ լրատվամիջոցների դերի առնչությամբ պատրանքներ ունենալու համար: Մյուս կողմից8230 բնութագրական մի միջադեպ: «1993-ի ձմեռն է,

Չքավոր օպտիմիստների հույսին

Չքավոր օպտիմիստների հույսին Երեկ Թումանյան 31 հասցեում «Ժողովրդական» կուսակցության կենտրոնական նախընտրական շտաբի բացման շնորհանդեսն էր։ Կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը կենտրոնական շտաբի ղեկավար «ձեռնադրեց» կուսակցության ցուցակով երրորդ հորիզոնականը զբաղեցնող Գրիգոր Սուքիասյանին։ Կուսակցության կարգախոսն է՝ «Ընտրեք ոսկե միջինը», որը շտաբականների որակմամբ՝ «մայր կարգախոսն» է։ Վերջինից բխում են շատուշատ այլ կարգախոսներ, որոնցով եւս իրենք կառաջնորդվեն։ «Մենք մեր կենտրոնական

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ԴՈՒՐՍ ՄՆԱՆՔ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻՑ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ԴՈՒՐՍ ՄՆԱՆՔ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻՑ Կարծում է Հայաստանի առաջին նախագահի նախկին խորհրդական Վահագն Խաչատրյանը -Թեեւ 1996-ին էլ անվավեր չհայտարարելով նախագահի ընտրության արդյունքները՝ ՍԴ-ն իր որոշման մեջ դարձյալ նշեց տեղի ունեցած խախտումների եւ կեղծիքների մասին, այնուամենայնիվ՝ նախկին իշխանությունն ավելի հանգիստ արձագանքեց դրան, քան այժմ: Ձեր կարծիքով՝ ո՞րն է ներկա արձագանքի պատճառը: – 1996-ին իշխանության

ԴՈՆՈՐԱՅԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

ԴՈՆՈՐԱՅԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 24-ին հեռուստատեսությամբ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ելույթներն ապացույց դարձան, որ անգամ Ցեղասպանությունը՝ հմուտ PR մատուցման պարագայում՝ կարող է դառնալ խորհրդարանական քարոզարշավի առարկա: Այս առնչությամբ կարելի է առանձնացնել թերեւս միայն Դաշնակցությանը, որի երիտասարդական եւ ուսանողական միությունների համար՝ անկախ ընտրություններից, ավանդույթ է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ջահերով երթ կատարելը եւ Թուրքիայի դրոշն

Պայքարը պետք է գաղափարական լինի

Պայքարը պետք է գաղափարական լինի Մայիսի 25-ին թիվ 5 ընտրատարածքում (Վերին Զեյթուն, Քանաքեռ, Արաբկիրի 5 ընտրատեղամասեր) մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել Հայկարամ Մխիթարյանը։ Վերջինս Հայաստանի հանրապետական կուսակցության Քանաքեռ-Զեյթուն տարածքային կազմակերպության ղեկավարն է։ 1998-2002թթ. «Հայմամուլ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենն է եղել, 2002-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչն է։ Պատասխանելով «Ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները» հարցին, պարոն

ՉԵՆ ԳՐԱՆՑՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ

ՉԵՆ ԳՐԱՆՑՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ Նախորդ շաբաթ թիվ 8 ընտրատարածքային հանձնաժողովը մերժել էր գրանցել մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՍԻՄ փոխնախագահ Հայկ Բաբուխանյանի թեկնածությունը, որից հետո նա դիմել էր դատարան՝ վերականգնելու իր ընտրվելու իրավունքն ու ապացուցելու, որ այն բնակարանը, որտեղ նա գրանցված է եւ ապրում է տարիներ շարունակ՝ իր սեփականությունը չէ: Երեկ սակայն Հ. Բաբուխանյանի հայցը մերժեց

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930