Օրվա լրահոսը
10 ՀԱՑԻ ՄԵՋ 3 ՀԱՑ ԽԱԲՎՈՒՄ ԵՆՔ
Հաց արտադրող ընկերությունները հացը նախատեսվածից անգամ 50 գրամ պակաս թխելով՝ գերշահույթներ են ստանում: «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն, Հայաստանում վաճառվող սննդամթերքը, այդ թվում՝ հացը, պետք է լինի փաթեթավորված, ունենա համապատասխան մակնշում, որտեղ նշված լինեն արտադրողի անունը, արտադրության հասցեն, բաղադրությունը, քաշը եւ այլն: Սակայն մեր երկրում հաց արտադրող շատ քիչ ընկերություններ կան, որոնք պահպանում են օրենքի
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՄԻԱՆՇԱՆԱ՛Կ ԿԱ
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման մասին ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը, որը մասնակցել է Հայաստանի առաջին նախագահի մարզային որոշ հանդիպումներին: – Մինչ ընդդիմադիրները շարունակում են խորհրդակցություններ անցկացնել, թե նախագահական ընտրություններին ինչ ձեւաչափով են մասնակցելու, ում են պաշտպանելու՝ իշխանական ճամբարում կարծես ամեն ինչ հստակ է այդ առումով: Մինչդեռ ընդամենն օրեր են մնացել, երբ կսկսվի համագումարներով
«ՋԵԲԿԻՐԻ ԿԵՑՎԱԾՔ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԸՆԴՈՒՆԵԼ»
Երեկ հայտարարեց ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը՝ այն բանից հետո, երբ նրան հարցրին, թե ինքը համաձա՞յն է Խաչիկ Մանուկյանի՝ որպես պատգամավորի գրանցմանը: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հիմք ընդունելով Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ)՝ ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանի պատգամավոր ընտրվելու մասին արձանագրությունը, վերջինիս գրանցեց որպես ԱԺ պատգամավոր: Ի դեպ, ԿԸՀ-ի համապատասխան արձանագրությունը ստորագրեց
ԻՐԵՆՑ ՈՒԶԱԾՆ ԱՆԵԼՈՒ ԵՆ
Այս տարվա հուլիսի 26-ին մի շարք հ/կ-ներ բողոքի ցույց էին կազմակերպել «Հին Էրիվան» ռեստորանի մոտակայքում հերթական «օբյեկտը» կառուցելու դեմ: Ըստ լուրերի, ապագա «օբյեկտի» փոսը լցնել տվեց անձամբ վարչապետ Սերժ Սարգսյանը: Սակայն, ինչպես երեւում է նկարից եւ մասնավորապես ցուցանակից, «Հին Էրիվանի» տերերը այստեղ, այնուամենայնիվ, կառուցելու են «Օդեոն» սրճարանը:
ԽՈՅ 21.03-20.04: Հարմար օր է ընտանեկան հանդիսություններ եւ երեկույթներ կազմակերպելու համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Օրը կարելի է տրամադրել գործերը կարգավորելուն: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Զգուշացեք խաբեությունից եւ մոլորություններից: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Առկա բարդություններն ու տարաձայնությունները կլուծվեն թեթեւ ու աննկատ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Սպասեք խոշոր շահույթների, որոնք կառաջանան զուտ անձնական բիզնեսից: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր հակված եք կարճատեւ սեքսուալ կապեր հաստատելու: ԿՇԵՌՔ
ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Ընդունեց ՀԱՕԿ-ի նախագահը ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց Համահայկական խաղերին ներկա լինելու նպատակով Երեւանում գտնվող նորվեգաբնակ Ջիմմի Վարթիվարյանին: Պարոն Ծառուկյանը հյուրին տեղեկացրեց, որ պատրաստ է աջակցել ցանկացած առաջարկության ու ծրագրի, եթե այն բխում է հայկական սպորտի շահերից: Ջիմմի Վարթիվարյանն իր հերթին ասաց, որ ուժերի ներածի չափով անում է իրենից կախված ամեն բան հայրենիքում սպորտի զարգացմանն
ՄԵՐ ԲԱԼԵՏԸ՝ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ
Ռուբեն Մուրադյանն իր հայ մենեջերի շնորհիվ հանդես է եկել միջազգային մրցույթում՝ նվաճելով երրորդ մրցանակը «Առավոտը» ժամանակին անդրադարձել է արտեկրում տարիներ շարունակ բեմ բարձրացող հայաստանցի շուրջ 10 բալերոններին: Նրանց մեծ մասը հայտնվել է Արեւմուտքում՝ միջազգային տարբեր մրցույթներում աչքի ընկնելուց եւ մրցանակներ շահելուց հետո: Տեղացի մասնագետներից ոմանք դա «արդարացնում» են, առաջին հերթին նշելով Երեւանի օպերային թատրոնի բալետային
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐ
4. Ինչպե՞ս… Շատ պարզ: Նապոլեոնավարի: Առանց ձեւականությունների: Ու՝ սեթեւեթանքների: Լուի-Ժոզեֆ Մարշանի՝ Նապոլեոնին նվիրված հուշերում կարդում ենք (խոսքն արդեն իսկ հիշատակված Ժուանի նեղուց-Փարիզ վերադարձի արշավին է վերաբերում. 1815 թ. մարտ, Ֆրանսիա). «Ահա թե ինչ լսեցի ես կայսրից այդ առումով Սուրբ Հեղինե կղզում. «Ես Փարիզ մտա ճիշտ այնպես, ինչպես մտել էի Գրենոբլ եւ Լիոն՝ երկարատեւ ցերեկային անցումներից
Քոլեջներում «անգրագետներ» չեն սովորում
Հավաստիացնում է Էջմիածնի պետական քոլեջի տնօրենը Այս տարի Էջմիածնի պետական քոլեջում 9 (գրադարանային գործ, ռեժիսուրա, երաժշտական կրթություն, տարրական դասարաններում դասավանդում, հայոց, ռուսաց, անգլերեն լեզուների դասավանդում, էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում եւ աուդիտ, ֆիզիկական կուլտուրա եւ սպորտ) մասնագիտությունների գծով սովորելու համար հայտ է ներկայացրել 85 դիմորդ, նախորդ տարվա 65-ի փոխարեն: Նրանց ավելացումը քոլեջի տնօրեն Գագիկ Բալասանյանը պայմանավորում է
«ԼԱՎ ԶՈԴՈՂԸ ԷՇԵԼՈՆՆԵՐՈՎ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋՎԱԾ Է»
Ըստ ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանի, ցածր առաջադիմություն ունեցողները պետք է մասնագիտացում ձեռք բերեն եւ ոչ թե «բռնի ուժով» պահվեն դպրոցներում: Շարունակվում են Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների տնօրենների հետ խորհրդակցությունները՝ ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանի, փոխքաղաքապետ Կամո Արեյանի, նախարարության եւ քաղաքապետարանի կրթության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ: Ի տարբերություն նախորդ տարիների, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացող կոմսոմոլի ժողովներ հիշեցնող
«Պիկ» սեզոնին տեղերն էլ են փոխում
Ընդ որում՝ առանց ուղեւորներին նախազգուշացնելու Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Արմեն Արաբյանը հուլիսի 24-ին կնոջ հետ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու համար ինքնաթիռի տոմս է գնել գերմանական «Լյուֆթհանզա» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչությունից եւ տհաճ անակնկալի եկել: Արաբյանների ավիատոմսի վրա նշված է եղել ինքնաթիռում նստելու 7-րդ շարքի «Ա» եւ «Բ» տեղերը, սակայն Արաբյաններին նստեցրել են 27-րդ շարքում: Ա.
2010 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՅԼԵՎՍ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ
Քաղաքապետարանը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում ծայրահեղ վթարային շենքերի բնակիչներին ապահովել սեյսմակայուն ու հարմարավետ բնակարաններով: «Հայսեյսմոշին» գիտահետազոտական ինստիտուտի տվյալներով՝ Երեւանում 4-րդ աստիճանի վթարային 15 շենք կար, որոնք ենթակա էին քանդման: Ներկայումս դրանցից 4-ի հարցերը Երեւանի քաղաքապետարանը գրեթե լուծել է. մինչեւ այս տարեվերջ Մալաթիա-Սեբաստիա եւ Դավիթաշեն համայնքներում կկառուցվի 4 «էլիտար» բազմաբնակարան շենք՝ վթարայինների բնակիչներին փոխհատուցելու
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ
Պարզվում է՝ Հայաստանի խորհրդարանը պատվիրակություն ունի անգամ Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովում: Այստեղ Առաքելական եկեղեցու հետեւորդ մեր երկրի պատվիրակությունը ղեկավարելու է ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանը: Պատվիրակություն ունենք նաեւ Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովում: Այս պատվիրակությունը ղեկավարելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Պատվիրակության կազմում են նաեւ Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան») եւ Ստյոպա Սաֆարյանը («Ժառանգություն»): Այս, ինչպես նաեւ՝
Դատախազի սպանությունն արագ կբացահայտվի
Համոզված է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Օգոստոսի 25-ին Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունը հանրությանն արդեն հայտնի պատճառներով ուղղակի, թե անուղղակի, բայց ի շարս այլ պաշտոնատար անձանց՝ կապվում է նաեւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի անվան հետ: Քաղաքապետն ինքը դա անհեթեթություն է համարում՝ նշելով, որ նախ՝ Լոռու մարզային դատախազությունում քաղաքապետարանի հետ կապված որեւէ քրեական գործ չկա,
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ» ԹՈՂՆՎԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
«Այլընտրանքի» հիմնադիրներից Բաբկեն Արարքցյանն ու Երջանիկ Աբգարյանն ինքնաբացարկ հայտնելով՝ հրաժարվել են մաս կազմել այդ նախաձեռնության ղեկավար մարմնին: Շուրջ 1 տարի առաջ ստեղծված «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության 18 հոգանոց նախաձեռնող խմբի անդամներ՝ «Արմատ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանն ու ՀՀՇ վարչության եւ «Արմատ»-ի անդամ Երջանիկ Աբգարյանը, որոնք այդ նախաձեռնության համակարգող խորհրդի անդամներ էին՝ այլեւս չեն ցանկացել
ՄԻԱԿ-Ը ՄԻԱԿՆ Է
Այդ համոզմանն է եկել նախկին ՕԵԿ-ական Սամվել Ֆարմանյանը – Ժամանակին, երբ դուք ՕԵԿ երիտասարդական թեւի ղեկավարն էիք, բավական համոզիչ եւ բուռն պաշտպանում էիք ՕԵԿ-ի գաղափարները: Նույնիսկ տպավորություն կար, որ դուք անգամ արտաքինով եւ հռետորական պաթոսով նմանվել էիք կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին: Ուրեմն, ինչո՞ւ դուրս եկաք այդ կուսակցությունից: – Ես, որպես մարդ, ունեմ իմ քաղաքական համոզմունքները,
ՕԴ ՎԱՃԱՌՈՂԸ
Այդպես է կոչվում ռուս գրող Ալեքսանդր Բելյաեւի ֆանտաստիկ վիպակը, որը լույս է տեսել շուրջ 80 տարի առաջ: Այդ գործում խարազանվում է ագահ կապիտալիստը, որը ցանկանում էր օդի մենաշնորհ ձեռք բերել: Սակայն ոչ մի ֆանտաստի մտքով անգամ չէր անցնի, որ 21-րդ դարում հայ ձեռներեցները նույնպես կորոշեն Երեւանի Վերնիսաժում իրենց հայրենակիցների վրա ծախել Հայրենիքի կոնսերվացված օդը (լուսանկարում),
ԱՆԴՐԱԴԱՐՁ Վ. ԴԱԼԼԱՔՅԱՆԻ «ՄԵՐ ԱՊԱԳԱՅԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ» ՀՈԴՎԱԾԻՆ
(«Առավոտ», 10.11.2006 թ.) «Առավոտ» օրաթերթում Վիկտոր Դալլաքյանի նախորդ տարեվերջին հրապարակած հոդվածը Հայաստանին սպառնացող ժողովրդագրական աղետի, Սփյուռքի դերի, Հայաստանի անհամաչափ զարգացման ու այս խնդիրների հնարավոր հիմնարար լուծումների շուրջ արդեն իսկ որոշ արձագանքներ գտել է տեղական մամուլում եւ, հավանաբար, դարձել թեմայի շուրջ քննարկումների առարկա կամ մտորումների առիթ տվել շատերին: Հոդվածում պարոն Դալլաքյանը կատարել է հարցադրումներ, որոնք արժանի
Հավակնորդը չի կարող փոխել թերթիկը
Օգոստոսի 25-ին կայացան ՀՀ փաստաբանների պալատի՝ փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու որակավորման քննությունները: Քննությանը հայտ ներկայացրածներից ընտրվեց 214 հավակնորդ: Նրանցից 110-ը կմասնագիտանա քաղաքացիական, իսկ 104-ը՝ քրեական գործերով: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ պալատի ձեւավորման օրվանից սկսած որակավորման քննությունները անցկացվում են երկրորդ անգամ: Նա տեղեկացրեց, որ «Քննությունը կազմակերպել է Փաստաբանների պալատի
«ԴՊՐՈՑԸ ԶԵՐԾ ՊԱՀԵԼ ԳՌԵՀԻԿ ԿԵՆՑԱՂԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»
Ըստ փոխքաղաքապետ Կամո Արեյանի, այս սկզբունքով պետք է աշխատեն կրթօջախների տնօրենները Նոր ուսումնական տարվա նախապատրաստման առիթով Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանդիպեց լրագրողների հետ: Նա տեղեկացրեց, որ այս տարի առաջին դասարան կարող են ընդունվել միայն 2001թ. ծնված երեխաները, ի տարբերություն նախորդ ուսումնական տարվա, երբ կային ավագ եւ կրտսեր առաջիններ: Երեկվա դրությամբ դպրոց է ընդունվել
Կանանց արհամարհողը՝ նարկոբիզնեսմեն
Ըստ Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի, իրենց նախկին աշխատակիցը կենտրոնի դեղերը «տակից» ծախել է թմրամոլներին: Օրերս Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի հոգեբուժական բաժանմունքի նախկին վարիչ Ֆերդինանտ Գյոլեցյանն «Առավոտին» դժգոհել էր, որ նշված կենտրոնի ներկայիս տնօրեն Նադյա Վարդանյանը կենտրոնում ապօրինություններ է անում. օրինակ՝ իր անձնական «Վոլգա» մակնիշի մեքենան, որն արդեն շարքից դուրս եկած է եղել, թանկ գնով
ԽԱՉԻԿԻ «ԲԱԽՏԸ ԲԱՑՎԵՑ»
Թալինի ընտրությունների ողջ ընթացքում ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը թղթախաղով իր կուսակցի բախտն էր բացում, որ տեսներ՝ անցնելո՞ւ է, թե՞ ոչ: Կիրակի օրը թիվ 15 ընտրատարածքում, որն ընդգրկում է Թալինի, Աշտարակի, Արմավիրի, Բաղրամյանի տարածաշրջանները, պատգամավորության ընտրություններ էին: Թեկնածուները 6-ն էին՝ ՀՀԿ անդամ Խաչիկ Մանուկյանը, Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՅԴ
ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԷ՞Ր ԿԱՐՈՂ ՊԱՇՏՊԱՆԵԼ
«Առավոտի» հարցին՝ մտադի՞ր է արդյոք որեւէ կերպ արձագանքել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ իրականացված բռնարարքին (հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին՝ Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ, երբ պատգամավորը թռուցիկներ էր բաժանել՝ քաղբանտարկյալներ Արման Բաբաջանյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին եւ Ալեքսանդր Արզումանյանին ազատ արձակելու կոչով, ոստիկանները Զարուհի Փոստանջյանին քաշքշել էին եւ խլել պայուսակը, սպառնացել «քացու տակ գցել»)՝
Մետելիցա 2-ն այսօր չի՞ կայանա
Ընդդիմադիր մի շարք լիդերներ այսօր հրավիրված են Պարույր Հայրիկյանի հանդիպմանը, սակայն, մեր տեղեկություններով, նրանցից ոմանք չեն մասնակցի: Վաղօրոք հայտարարվել էր, որ օգոստոսի 28-ին տեղի կունենա ընդդիմադիր մի շարք ուժերի լիդերների հանդիպումը, որը նախաձեռնել է ԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա «Առավոտին» հայտնեց, որ հանդիպման մասին տեղեկացված են ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը եւ
ԿԱ ՄԵԿ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ
Լոռու մարզի դատախազի գործով հարցաքննվել է 30 մարդ Անցած շաբաթ՝ օգոստոսի 25-ին, ժամը 00:20-ի սահմաններում, աշխատանքից ոտքով տուն վերադառնալիս իր տնից մոտ հարյուր մետր հեռավորության վրա՝ Ստեփան Զորյան փողոցի 26 տան դիմաց դարանակալած անհայտ անձը «Մակարով» տեսակի ատրճանակից չորս անգամ կրակել է Լոռու մարզի դատախազ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ալբերտ Ղազարյանի ուղղությամբ: Արձակված կրակոցների
ԽԱԽՏԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Օգոստոսի 26-ին ոստիկանները դարձյալ խոչընդոտել են թռուցիկներ բաժանելու փորձերին Կիրակի՝ Համահայկական խաղերի փակման արարողության ժամանակ, ոստիկանությունը կրկին թույլ չի տվել թռուցիկներ բաժանել: Հիշեցնենք, որ նման արգելանք նրանք կիրառել էին նաեւ բացման արարողության ժամանակ՝ թռուցիկ բաժանող «Ժառանգություն» կուսակցության եւ «Այլընտրանք» նախաձեռնության մի քանի անդամների տանելով ոստիկանության Մարաշի բաժանմունք: Օգոստոսի 18-ին բերման ենթարկվածների մեջ էր «Այլընտրանքի» համակիր
ԱՅՍՏԵՂ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԷՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Այս անավարտ, բայց արագ թափով կառուցվող շինարարական օբյեկտը կրկնօրինակն է Սեւանի թերակղզում գտնվող ՀՀ նախագահի ամառանոցի: Եվ կառուցվում է ճիշտ դրա դիմացի ափին, որտեղ ամառանոցներ ունեն մի քանի գործարար պատգամավորներ, մաքսային ծառայության պետի տեղակալները, եւ շինարարության համար տարածք են վերցրել փոխվարչապետն ու Կենտրոնի թաղապետը: Նրանց հարեւանն այս նորակառույցում, ասում են, լինելու է Ռոբերտ Քոչարյանը՝ նախագահի
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ տասներեքերորդ ԱՌԱՆՑ ՀԱՆԳԵՐԻ Երբ Բասենցյանն ու Անահիտը գնացին, Աշոտն իմ ու իր բաժակները լցնելով՝ նայեց Սեյրանին ու ասաց. – Դե հիմի ասա՝ տենամ ի՞նչ ես ասում, ա՛յ բառադի: – Ի՞նչ պիտի ասեմ,- զարմացավ Սեյրանը: – Դժգոհ ե՞ս, որ գործերդ դզեցի,- հարցրեց Աշոտը: – Ո՞ր գործերս,- հարցրեց Սեյրանը: – Դու ինձնից
ԵՐԱԶԱՆՔՆ ԱՅԼԵՎՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
«Առավոտը» տեղեկացրել է Արեւմուտքում ճանաչված, արգենտինահայ ջութակահար Սամի Մերդինյանի՝ Հայաստան առաջին անգամ համերգային այցի մասին, որը մեկ մենահամերգով հանդես կգա Կամերային երաժշտության տանը՝ օգոստոսի 27-ին: Արեւմտյան չափանիշներով «դաստիարակված» արվեստագետը մեր զրույցին կարճ ժամանակահատված տրամադրեց: Ս. Մերդինյանը նախ տեղեկացրեց, որ ինքն ուսանել է Ջուլիարդի դպրոցում եւ Յեյլիի համալսարանում՝ լեգենդար Դորոթի Դիլեյի եւ Փիթեր Ունջյանի դասարաններում: Իբրեւ
Պետք է Հայաստան-Նորվեգիա մարզական կապեր հաստատել
Նորվեգացիները եկել են Համահայկական խաղերը դիտելու Թեեւ 4-րդ համահայկական խաղերում Նորվեգիայի քաղաքներից եւ ոչ մեկը մասնակից չունի, սակայն հատուկ մրցումներին ներկա լինելու նպատակով Հայաստան են ժամանել այդ երկրի իշխող՝ «Գործավորների կուսակցության» անդամ Շել Ինգլբրեսթընը, Օսլոյի քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ Ջիմմի Վարթիվարյանը եւ Կնուտ Բոշը: Երեկ Համահայկական խաղերի կառավարական կազմկոմիտեի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար


















































