Օրվա լրահոսը
«ՆՏ»-ին զրկեցին մրցույթին մասնակցելու հնարավորությունից
«ՆՏ»-ին զրկեցին մրցույթին մասնակցելու հնարավորությունից Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին այս անգամ հաջողվեց խախտել սեփական կանոնակարգը եւ իր իսկ հաստատած «Հեռուստահաղորդումների հեռարձակման արտոնագրման մրցույթի կարգը»: Երեկ ժամը 17:00-ին Ազգային հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարեց, թե ովքեր են հայտ ներկայացրել նոր մրցույթին մասնակցելու համար, եւ անմիջապես հիշեցինք նախորդ մրցույթի ընթացքում հնչած մի երկխոսություն: «Շարմի» ղեկավար Ռուբեն Ջաղինյանին հանձնաժողովի
«ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԷԻ ԱՆԵԼ»
«ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԷԻ ԱՆԵԼ» Անընդհատ հարցնում է հանրապետության նախագահի թիկնապահների կողմից «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի եղբայրը՝ զբաղվածության «Աջափնյակ» տարածքային կենտրոնի տնօրեն Անդրանիկ Պողոսյանը: – Ձե՞զ, թե՞ Պողոս Պողոսյանի կնոջը՝ տիկին Զոյային է սպանությունից հետո արվել գումարային առաջարկ: – Նման առաջարկ եղել է, բայց մերժել ենք: Գումարի չափ չի նշվել: Կարող եմ նաեւ ասել,
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՆՑԵԼ Է ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՆՑԵԼ Է ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻՆ Ադրբեջանական իշխանություններն իրենց մամուլում եւ եվրոպական ատյաններում չեն դադարում Հայաստանի հասցեին տարբեր մեղադրանքներ շաղ տալ։ Սեպտեմբերին կայացած Եվրախորհրդի հերթական նստաշրջանում Հեյդար Ալիեւի որդին իր ելույթում բազմաթիվ մեղադրանքներ հնչեցրեց, որի ամբողջական արձանագրությունը Եվրախորհրդի ինտերնետային էջում եւս կա։ Այդ մեղադրանքները շատ են (դրանց մասին՝ հետագայում), սակայն մենք կանդրադառնանք Ա. Ալիեւի այն խոսքերին,
Առաջինը՝ հայ բժշկության բազմադարյան պատմության էջերում
Առաջինը՝ հայ բժշկության բազմադարյան պատմության էջերում Հոգեբույժ, հայ բժշկության պատմության քաջագիտակ Հարություն Մինասյանի «16-19-րդ դարերի լեհահայ բժիշկներ» (Երեւան, 2001) կենսագրական բառարանին մեկ տարի անց հաջորդեց եւս մեկ ուշագրավ նմանատիպ աշխատանք՝ «100 հայ հոգեբույժներ»։ Հայաստանի հոգեբույժների եւ թմրաբույժների ասոցիացիայի վարչության կողմից հրատարակության երաշխավորված 221 էջանոց սույն գրքում այբբենական կարգով ընդգրկված են 1217220172րդ դարերում Հայաստանում եւ այլ
ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐԴԻԿ
ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐԴԻԿ Պետական պաշտոնեություն. Արմեն Ազիզյան 1999-ի ամռանը շահագրգիռ ինչ-ինչ անձինք կառավարությունում նախաձեռնում են համոզել վարչապետին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ Ստանդարտացման, չափագրության եւ սերտիֆիկացման վարչության պետին՝ Արմեն Ազիզյանին: Խորհրդակցելու համար վարչապետը դիմում է կադրերի գծով իր խորհրդականին՝ Անդրանիկ Քոչարյանին: Ճակատագրի հեգնանքով այս երկու անձանց լարված հարաբերությունները 90-ականների սկզբին հայտնի են եղել ՆԳՆ ողջ կենտրոնական
Կոմիտասին չեն ճանաչում
Կոմիտասին չեն ճանաչում Մինչդեռ դրսում մեծարում են Վերջերս Մոսկվայում կայացած Կաբալեւսկու անվան միջազգային փառատոնում դիպլոմի արժանացած Անին ոգեւորությամբ պատմեց մրցույթում իր ունեցած հաջողության մասին։ Սակայն ափսոսեց, որ ոչ միայն առանց իր ուսուցչի կամ ֆակուլտետի դեկանի էր մեկնել, ի տարբերություն օտարազգի մյուս մասնակիցների, այլեւ Մոսկվայում Հայաստանի դեսպանատնից մրցույթին ներկայացուցիչ չէր եղել։ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի
ՈՎ՝ ԻՆՉՊԵՍ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ
ՈՎ՝ ԻՆՉՊԵՍ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ Օպերային թատրոնի մեներգչուհի Իրինա Զաքյանի անունը միայն Օպերային թատրոնի հետ չի կապվում։ Նա գտնում է, որ իր երգչուհի դառնալը միայն այս թատրոնով չի պայմանավորված. «Ես երգել եմ բոլոր մեծ մաեստրոների հետ՝ Դուրյան, Ճգնավորյան, Չեքիջյան»։ Ի դեպ, երգչուհին չի մասնակցել որեւէ միջազգային մրցույթի եւ կայացել է առանց դրանց, քանզի գտնում է, որ
100 դրամ՝ արտաքինի համար
100 դրամ՝ արտաքինի համար «Կրթության վարչություն միայն մուրացկաններն են գալիս…» «Ամենքի հետ կարող է պատահել այն, ինչ պատահում է մեկի հետ»։ «Ուրիշից ակնկալիր այն, ինչ ինքդ ես ուրիշին անում»։ Արդեն թեւավոր դարձած եւ իմաստուն այս խոսքերի հեղինակը՝ մ.թ.ա. 1-ին դարի հռոմեացի նշանավոր մնջախաղորդ եւ բանաստեղծ Պուբլիլիոս Սիրոսն է։ Այս հղումը ամենեւին էլ պատահական չէ եւ
ՊԱՇՏՊԱՆԸ ՄԻՋՆՈՐԴՈՒՄ Է՝ ԻՐ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՏՈՒԺՈՂ
ՊԱՇՏՊԱՆԸ ՄԻՋՆՈՐԴՈՒՄ Է՝ ԻՐ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՏՈՒԺՈՂ Սամվել Առաքելյանի սպանության գործը, որը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարեւոր գործերի քննիչ Հ. Ղարախանյանի վարույթում՝ նախաքննության փուլում էր։ Հոկտեմբերի 29-ին սույն գործով մեղադրյալ Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը հանդես եկավ մի միջնորդությամբ, որով պահանջում էր դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ քրօրի 99
Ե՞րբ կվճարվեն անցյալի պարտքերը
Ե՞րբ կվճարվեն անցյալի պարտքերը Շատ բան որոշում է բուժհիմնարկի տնօրենը «Առավոտ» թերթի խմբագրությունը դիմում էր ստացել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 130 բուժարան ՓԲԸ-ի միջին բուժանձնակազմից, որտեղ ասվում է. «Ազգային ժողովի ամբիոնից նախարար Վարդան Խաչատրյանը հայտարարել է, որ փակված են բուժաշխատողների բոլոր տարիների աշխատավարձերի պարտքերը, սակայն չենք ստացել 1999թ. 8-12, 2000 թ. 4-11, 2001թ.
ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ-4
ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ-4 Կեղծված փաստաթղթեր Իտալիայի քաղաքացի Մարկո Լիոնելլոյի ներկայացուցիչ, փաստաբան Իվետա Բադալյանը իրավապահ մարմիններին է դիմել՝ հայտնելով. «Գործի նյութերի եւ Մ.Լիոնելլոյի կողմից ինձ հանձնված փաստաթղթերի ուսումնասիրությունից եկել եմ այն կարծիքին, որ քաղաքացիներ Թելման, Հասմիկ եւ Սիլվա Հովհաննիսյանների գործողություններում առկա է ՀՀ Քրօրի 89 հ. 4-րդ մասով նախատեսված հանցակազմ»: Փաստաբանը գտնում է, որ Հովհաննիսյաններին պետք
Տեր-Պետրոսյանի վերադարձին ԱԺ-ում չեն հավատում
Տեր-Պետրոսյանի վերադարձին ԱԺ-ում չեն հավատում Ինչպե՞ս են ԱԺ-ում գնահատում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու հնարավորությունները: Երեկ այդ հարցադրմանը պատասխանեց ԱԺ «ՕԵ» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը. «Ես ձեռքիս տակ սոցիոլոգիական հարցումների տվյալներ չունեմ: Որպես քաղաքագետ՝ ես հակված եմ պրակտիկ նյութի վրա կանխատեսումներ անել: Որոշ ժամանակ անց այդ
«Արտ 13»-ը կլինի եթերում
«Արտ 13»-ը կլինի եթերում Հեռուստաընկերության հիմնադիր Սեյրան Շահսուվարյանը կարծում է, որ ամենաշատն ինքն է հասկանում «Ա1+»-ի վիճակը: Ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի՝ արգելվում է, որ պետական կառավարման մարմինները լինեն մասնավոր հեռուստաընկերությունների հիմնադիր, պետական պաշտոնյաները միջամտեն հեռուստաընկերությունների գործունեությանը: Ուստի եւ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանից հետաքրքրվեցինք, արդյոք իր կողմից «Արտ 13»-ի հիմնադրումը չի՞ կարող
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ Դրանց անդրադարձան ԱԺ պատգամավորները Թեեւ ԱԺ այս շաբաթվա «եռօրյայի» ընթացքում օրինագծերի քննարկումների ժամանակ ամենասուր հարցադրումներն ու բանավեճերն ընթացել էին հիմնականում կառավարության ներկայացրած մասնավորեցման ցանկի վերաբերյալ օրինագծի շուրջ, բայց օրենսդիրները՝ երեկ տեղի ունեցած ճեպազրույցում ամփոփելով այդ եռօրյան, դիրքորոշումներ հայտնեցին միանգամայն այլ եւ տարբեր խնդիրների առնչությամբ: Ու եթե ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն անցած
ՀԱՐԿԱԴԻՐ ՀԵՐՔՈՒՄ
ՀԱՐԿԱԴԻՐ ՀԵՐՔՈՒՄ «Առագաստ» սրճարանում նախագահի թիկնապահների կողմից սպանված Պողոս Պողոսյանի եղբորը, ցավոք, չհաջողվեց հասնել նրան, որ մեղավորները հայտնվեն ճաղերի հետեւում: Սակայն նրան թերեւս հաջողվի պատասխանատվության ենթարկել այդ գործին մշտապես հետեւած լրագրողներից մեկին: 2002-ի հունվարի 24-ին «Տարեգիր» էլեկտրոնային թերթն իր «Արյան գինը» հրապարակման մեջ, հղում անելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մի անդամի, որը ցանկացել էր մնալ
ԿԻՆԸ՝ ՆԱԽԱԳԱ՞Հ
ԿԻՆԸ՝ ՆԱԽԱԳԱ՞Հ Դեռեւս երկու տարի առաջ «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից ձեռնարկված միջոցառումը, որի շրջանակներում ընդգրկված էին 9-10-րդ դասարանցիներ, նախատեսում էր ունենալ «ժամանակավոր կառավարություն»։ Նախագահական բուռն քարոզարշավից պարզ դարձավ, որ առաջադրված ինը թեկնածուներից միայն մեկն էր ներկայացնում գեղեցիկ սեռը։ Կազմակերպության տնօրեն տիկին Ա. Հովհաննիսյանը ցավով արձանագրեց այս փաստը՝ ավելացնելով, որ թեեւ հայ տղամարդկանց մեծագույն մասն այսօր
Էլ չեն հավատում
Էլ չեն հավատում Ավարտվել են Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի գազատար խողովակաշարի նորոգման աշխատանքները՝ 150 մլն դրամ արժեքով, եւ սկսվել է բնակարանների գազիֆիկացման գործընթացը։ Սակայն այսօր բնակիչների գերակշիռ մասն ի վիճակի չէ գազ ունենալու համար 40 հազար դրամ կանխավճար մուծել։ Մանավանդ որ, կա նաեւ հարցի մի այլ կողմը, ինչպես ասում են՝ ձմեռը յոթ սարից այն կողմ
Ուսումը կդառնա՞ հարուստների մենաշնորհը
Ուսումը կդառնա՞ հարուստների մենաշնորհը ՀՀ կառավարության թիվ 532 որոշման համաձայն, բարձրագույն ուսումնական հաստատություններում յուրաքանչյուր ուսանողի հաշվով պահանջվող ընդհանուր տարածքը նախկինում սահմանված 8,2 քմ-ից դարձել է 17,5, այսինքն միջազգային չափանիշներին համապատասխան։ Եթե հաշվի առնենք, որ այսօր մեկ ամսվա համար պետական տարածքը վարձակալվում է 1 քմ-ն 700-1000 դրամով եւ կատարենք պարզ թվաբանական հաշվարկ, ապա կստացվի, որ մասնավոր
ԱԱՆ-Ն ՏԵՍԱԴԱՇՏ ԷԼ ՈՒՆԻ
ԱԱՆ-Ն ՏԵՍԱԴԱՇՏ ԷԼ ՈՒՆԻ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում 4-րդ նիստն է, ինչ քննվում է թարգմանիչ-լրագրող Մուրադ Բոջոլյանի դեմ հարուցված քրեական գործը։ Մեղադրող «տրոյկայից» բացակայում է գլխավոր դատախազի կարեւորագույն գործերով տեղակալ Աղվան Հովսեփյանը։ Մուրադ Բոջոլյանը շարունակեց իր ցուցմունքները, մասնավորապես անդրադառնալով թուրք լրագրողների հետ իր համագործակցությանը։ Անդրադառնալով հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործությանը, նա երեկ դատարանում
Ինչ մարդահեսաբ ունիս դուն
Ինչ մարդահեսաբ ունիս դուն Գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարների թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթներին հիմնականում մասնակցում են մեկական թեկնածուներ, այն էլ՝ գործող աշխատակազմի ղեկավարները։ Այդպիսին է իրավիճակը գրեթե բոլոր մարզպետարաններում եւ պետական հանձնաժողովներում։ Նախարարություններից ներկայացած «գործողներն» ունեն 1-3 մրցակիցներ։ Այսպիսով, թվով 36 «թափուր» համարվող պաշտոններին տիրանալու համար հայտ է ներկայացրել ընդամենը 75 քաղաքացի։ Ամենաշատ հայտատուներ եղել են
ՁԵԹԻ ԳԾՈՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ՁԵԹԻ ԳԾՈՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ Ինչպես պարզվեց, «ԱրմենՏել» հ/ձ ՓԲԸ բաժնետոմսերի քանակը 188377090 է, 100 դրամ անվանական արժեքով: Այս տեղեկությունը հետաքրքիր է նրանով, որ ըստ նախնական եւ խիստ մոտավոր հաշվարկների, հնարավոր է, որ բաժնետոմսերի վաճառքով անգամ չփակվի OTE-ի՝ ՀՀ կառավարությանն ունեցած 1,5 մլն դոլարի պարտքը: Ինչպես հայտնի է, անկախ փորձագետներն այս ձեռնարկության բաժնետոմսերը գնահատել են ավելի
ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲԱՐՔԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲԱՐՔԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ Օրեր առաջ հերթական անգամ ականատես եղանք այն վայրենություններին, որոնք տեղի ունեցան Ռուսաստանի Դաշնությունում: Ինչպես միշտ, մեր հասարակությունը որեւէ կերպ չարձագանքեց դրան, մի մասը, ավանդույթի համաձայն, հրճվանքով նայում էր, թե ինչպես են «մերոնք» կոտորում «թշնամուն», մյուս՝ փոքր մասը կարեկցանքով հասկանում էր, թե ինչ է կատարվում եւ ձեւ էր անում, թե որեւէ բան տեղի
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է Երեկ, պատասխանելով «Հայլուրի» թղթակցի հարցին, թե արդյոք ստուգվե՞լ են «Առավոտի» տպաքանակի անհետացման պատճառ դարձած «Վարչապետի մերձավորները չարաշահում են» հրապարակման փաստերը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Այո՛, որոշակի քայլեր կատարված են: Ինձ ներկայացված է տեղեկանք, բայց ուսումնասիրություններն, իհարկե, շարունակվում են: «Շրջադարձ» ՍՊԸ-ի հետ կապված խնդիր է գոյություն ունեցել, պայմանագիրը չեղյալ են հայտարարել: Ուղղակի տեղեկատվությունը
50 տարին չոքեց դուռը
50 տարին չոքեց դուռը Նոյեմբերի 7-ին, ժամը 7-ին «Առաջին հարկ» արվեստի սրահում բախտ կունենաք ձեր աչքերով տեսնելու եւ շնորհավորելու Գրիգոր Խաչատրյանին, որի երջանիկ ժամանակակիցներն ենք, թեպետ ոչ բոլորս ենք գիտակցում։ 2002 թ. Մամուլի տեսության համար «Գրիգոր Խաչատրյան» մրցանակին է արժանացել Աննա Իսրայելյանը։ Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ մեկ այլ մրցանակակրի՝ Վարդան Ջալոյանի հոդվածից «Գրիգոր Խաչատրյան» երեւույթի
Միայն մամուլին՝ 50 միլիոն
Միայն մամուլին՝ 50 միլիոն Նոյեմբերի 5-ը ԱՄՆ-ում ընտրությունների օր էր: Ընդ որում, ընտրություններ էին ոչ միայն նահանգապետի, այլեւ միանգամից մի քանի այլ՝ փոխնահանգապետի, քարտուղարի, գանձապետի, գլխավոր դատախազի, դատավորների եւ 30-ից ավելի նահանգային նշանակության այլ պաշտոնների համար: ԱՄՆ քաղաքացիները հնարավորություն ունեին ընտրելու անգամ տվյալ նահանգի կամ ամբողջ պետության համար այն կարեւոր խնդիրները, որոնց լուծմանը առաջիկայում պետք
ԵՎՍ ՄԻ «ԱՆԶԳՈՒՅՇ ՔԱՇՔՇՈՒԿ»
ԵՎՍ ՄԻ «ԱՆԶԳՈՒՅՇ ՔԱՇՔՇՈՒԿ» Մեր իրականության առանձնահատկությունն է՝ մարդկանց մահվան դուռը հասցնելու պատմությունները դարձել են այնքան սովորական, որ դրանց արձանագրումներն անգամ մնում են անարձագանք: Այդպես էլ ընդունվեց այն լուրը, որ հոկտեմբերի 20-ի ընտրություններին տեղի ունեցած քաշքշոցի հետեւանքով մարդ է զոհվել: Առաջինն այդ մասին հաղորդեց «Իրավունքն»՝ իր հոկտեմբերի 22-24-ի համարում, որ Կոմիտասի 34/2 թիվ 1 բնակարանի
ԿԱ՞Պ, ԹԵ՞ ՆԱՏՕ
ԿԱ՞Պ, ԹԵ՞ ՆԱՏՕ Անվտանգության ո՞ր համակարգն է նախընտրելի «Անդրկովկասյան հանրապետությունների թվում Հայաստանը Մոսկվայի առավել նվիրված դաշնակիցն է՝ հաշվի առնելով ազգային անվտանգության ապահովման բնագավառում Ռուսաստանից կախվածությունը»: Այս միտքը պատկանում է Ռուսաստանի ռազմավարությունների ու տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրենի տեղակալ Մ. Պյադուշկինին: Ըստ էության, այդ կարծիքն իրականությունից այնքան էլ հեռու չէ: Այդուհանդերձ, արդյո՞ք անվտանգության այն համակարգը, որում ներգրավված
Ուրախ եւ տխուր հոբելյան
Ուրախ եւ տխուր հոբելյան «Ես շատ լավ եմ զգում, որ այսօր միայն ընդդիմադիրներն են այստեղ, թե չէ հաստատ ինչ-որ բան կպղծվեր»,- «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության գրասենյակում հավաքված իր «սեղանակիցներին» երեկ հայտնեց ԺՀԿ նախկին անդամ Գագիկ Ներսիսյանը։ Ընդդիմադիրների հերթական հավաքի առիթը ե՛ւ ուրախ էր, ե՛ւ տխուր. նրանք նշում էին «ԺՀ» կուսակցության հիմնադիր Էդուարդ Եգորյանի 49-ամյակը։ «Եթե այսօր
ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 24-ին «Ջերմուկ» հանքային ջրի գործարաններից մեկի աշխատակազմի հետ հանդիպելիս ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը հարցրեց, թե քանի հանքային ջրի գործարան կար Ջերմուկ քաղաքում մինչեւ անկախությունը եւ քանիսն են հիմա։ Ստանալով պատասխան, որ մինչեւ անկախությունը կար ընդամենը 1 գործարան, իսկ հիմա՝ 17-ը, նա հայտարարեց. «Տեսնում եք, ինչպիսի՜ առաջադիմություն է»։ Մինչեւ անկախությունը «Ջերմուկ» հանքային ջրի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ ԵՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ ԵՆ Բլեդում ընթացող շախմատի համաշխարհային 35-րդ օլիմպիադան աստիճանաբար մոտենում է եզրագծին։ Եվ որքան քիչ պարտիաներ են մնում, այնքան թիմերի միջեւ պայքարը սրվում է ու դառնում ավելի հետաքրքիր։ Հաջող մեկնարկից հետո Հայաստանի թե՛ տղամարդկանց եւ թե՛ կանանց հավաքականները սկզբում ընթանում էին առաջատարների շարքերում, այնուհետեւ մի փոքր թուլացրին իրենց խաղը ու այժմ մրցաշարային