Օրվա լրահոսը
ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ Պնդում են «նախկիններն» ու «ներկաները» Մեր թերթի սկզբունքն է՝ ընկածին չխփել, թույլին չվիրավորել: Մեր նրբանկատ վերաբերմունքը, այսպես կոչված, «նախորդ իշխանությանը» բացատրվում է միայն դրանով եւ ոչ թե «Առավոտի» պատկանելությամբ՝ որեւէ քաղաքական թիմի: Երբ Ռոբերտ Քոչարյանը հեռանա իշխանությունից /այսինքն՝ երբ լինի ընկած ու թույլ/, մենք կտրուկ կդադարեցնենք նրա քննադատությունը եւ
Լե Պենը՝ ֆրանսիական ֆենոմե՞ն, թե՞ ընդհանուր օրինաչափություն
Լե Պենը՝ ֆրանսիական ֆենոմե՞ն, թե՞ ընդհանուր օրինաչափություն Դեմոկրատական ավանդույթներով հարուստ Ֆրանսիայում վերջին նախագահական ընտրությունների 2-րդ փուլ դուրս եկավ ծայրահեղ ազգայնական Ժան Մարի Լե Պենը։ Եւ, ինչն ավելի զարմանալի էր, անգամ երկրորդ փուլում, երբ ամբողջ երկրում առաջ էր քաշված «Ֆրանսիայի ժողովրդավարությունը վտանգի մեջ է» կարգախոսը, նրան հաջողվեց ստանալ 17,9% ընտրողների ձայները։ Որո՞նք են այդ արդյունքի հիմնական
ՓՐԿԵՆՔ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ-2
ՓՐԿԵՆՔ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ-2 Տարվա մեջ հայերս ունենք առնվազն 5 հիմնական կրոնական տոն: Դրանցից է Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը: Սա մի մարդ էր, որից 33 տարի պահանջվեց խաչվելու համար: Անցյալ տարի հայերս նշեցինք այս մարդու կյանքի, գործունեության եւ մահվան հանդեպ մեր հավատարմության 1700-ամյակը: Այսինքն, քրիստոնեություն ընդունելու օրից երկիրը պատրաստ է ապրել ըստ Քրիստոսի: Անցյալ տարի յուրաքանչյուր
Խոսող գույներ
Խոսող գույներ Իմ ակնարկի հերոսը մի մարդ է, որը ուղղակիորեն առնչվում է մամուլի հետ եւ որին դժվար թե լավ չճանաչեն Հայաստանում լույս տեսնող թերթերի եւ ամսագրերի խմբագիրները։ Կարեն Ախիկյանը Մամուլի տարածման գործակալության բազայի վարիչն է արդեն յոթ տարի, իսկ մինչ այդ աշխատել է պոլիգրաֆ հրատարակչությունում։ Երկաթուղային կայարանի հարեւանությամբ գտնվող շենքի առաջին հարկի ոչ լուսավոր, ընդարձակ
«ՃԱՄՓՈՐԴՈՂ» ՆԱՄԱԿԻՆ՝ ԺՊԻՏՈՎ ՊԱՏԱՍԽԱՆ
«ՃԱՄՓՈՐԴՈՂ» ՆԱՄԱԿԻՆ՝ ԺՊԻՏՈՎ ՊԱՏԱՍԽԱՆ «Առավոտ» թերթի մայիսի 8-ի համարում հրապարակվել էր ՀՀ ազգային ռադիոյի նախկին մի քանի աշխատակիցների բաց նամակը՝ ուղղված ինձ։ Արդեն 3-րդ նման բովանդակությամբ հրապարակումն է լույս տեսնում տարբեր թերթերում, ուստի ճշմարտությունը բացահայտելու համար որոշեցի պատասխանել այդ մի քանի «վիրավորված» աշխատակիցներին։ 2001թ. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով լուծարվել էր Հայաստանի ազգային ռադիոն, որի
Մի՞թե դատապարտվելու են նրանք, ում պարտական ենք…
Մի՞թե դատապարտվելու են նրանք, ում պարտական ենք… Նպատակս է մի փոքր ուշադրություն հրավիրել, մի փոքր գթություն, մարդասիրության նշույլ արթնացնել իրավապահ, դատաիրավական համակարգի աշխատակիցների մեջ։ Դիմում եմ խնդրանքով, որ մի փոքր ուշադրության արժանացնեք հայ ազատամարտիկ դատապարտյալներին։ Լսեք, խնդրում եմ, այո, դատապարտյալներին, ճիշտ է, բոլորն են արժանի գթության, բայց հասկացեք, թե որքան կարեկցանքի են արժանի առավել եւս
ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ.
ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ. ՀՀ քաղաքացին երբ փորձեց մոտենալ ՆԳ նախարարին Փետրվարի 22-ին Վանաձոր քաղաքի բնակչուհի Աիդա Ասատրյանը, որը սկսած 1998 թվականից, մի քանի անգամ բողոքի ցույց է կազմակերպել Վանաձորում (որին անդրադարձել է հանրապետական ու տեղական մամուլը), փորձում է հանդիպել Վանաձոր այցելած ՆԳ նախարար Հայկ Հարությունյանին։ Ցանկանում էր հանձնել նրան մի նամակ, որում ասվում էր
Երկիրը կկորցնի «Զվարթնոցը»
Երկիրը կկորցնի «Զվարթնոցը» «Առավոտը» ս.թ. 14 եւ 16-ի իր համարներում անդրադարձել է հայկական քաղաքացիական ավիացիային առնչվող շատ կարեւոր ու ճակատագրական հարցերի եւ փորձ է արել դրանց պատասխանը ստանալ արդարադատության նախարար Դ. Հարությունյանի տված «բացառիկ» հարցազրույցի ընթացքում։ Արդարադատության նախարարի տված պարզաբանումներից հստակ երեւում է, որ նա կամ տեղյակ չէ քաղաքացիական ավիացիայում տիրող իրավիճակին, կամ փորձում է
ՀՆԴԻԿ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԸ ՄԵՐՈՆՑԻՑ ԽԵԼԱՑԻ՞ ԵՆ
ՀՆԴԻԿ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԸ ՄԵՐՈՆՑԻՑ ԽԵԼԱՑԻ՞ ԵՆ Մի մոտավոր հաշվարկ, թե ֆինանսական ինչպիսի արդյունքների են հանգեցնում հայաստանյան եւ արտասահմանյան ծրագրավորման ընկերություններին տրված պատվերները: Հայկական ընկերությանը վճարած ամեն $ 100 հազարից մոտ 35%-ը պետությունը հարկերի տեսքով անմիջապես հետ է ստանում: Մնացած $ 65 հազարը նույնպես մնում է Հայաստանում եւ մուլտիպլիկացիայի էֆեկտի շնորհիվ խթանում է տնտեսության զարգացմանը: Մինչդեռ արտասահմանյան
Վերադարձրեք ջերմոցս
Վերադարձրեք ջերմոցս 1994թ. այս մասին է աղաղակում Երեւանի բնակիչ Արմեն Գալստյանը, որի կնոջ՝ Հ. Գեւորգյանի («Տիգրատ» կոոպերատիվ) Աշտարակի թռչնաբուծական տնտեսության անօգտագործելի հողերից հողատարածքը եւ ջերմոցը (1000 քմ) ապօրինաբար վերցրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ իբրեւ զորամասի տարածք։ 1994-ից սկսած, Ա. Գալստյանը հողատարածքը եւ ջերմոցը վերադարձնելու նպատակով դիմում է տարբեր ատյաններ, սակայն մինչ օրս նա քաշքշուկների մեջ
ԿԱԶԻՆՈՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ
ԿԱԶԻՆՈՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ Հետեւաբար այդ գումարները մուտք են գործում առանձին գրպաններ Քանի տարի շարունակ հասարակության տարբեր ներկայացուցիչներ հրապարակավ բողոքում են Երեւանում սնկի պես աճող խաղատներից, թե ամեն երրորդ քայլին խաղատուն է։ Խաղատնային հոգեբանությունը հիմնավոր հաստատվեց Երեւանում։ Դրանց՝ Երեւանից 50 կմ ուղեգծով հեռացվելու մասին միտքը օրենք դարձավ, սակայն դարձյալ չիրականացվեց։ Ասում են՝ մոտ ժամանակներս խաղատները
«Սպասում եմ քո խղճի ձայնին»
«Սպասում եմ քո խղճի ձայնին» ԱՄՆ-ում լույս տեսնող AIM (Armenian International Magazine) ամսաթերթի նախկին խմբագիր Սալբի Հարությունյան-Ղազարյանին Սիրելի Սալբի, չգիտեմ՝ Հայաստան քեզ կանչե՞լ են, թե՞ ինքնակամ ես եկել, բայց այդքան ուրախ եմ, որ արդեն ահագին ժամանակ է, Երեւանում ես ու ՀՀ ԱԳՆ-ում ի շահ մեր պետության տքնաջան աշխատանք ես կատարում։ Ճանաչելով քեզ 1993-ից, բարձր գնահատելով
Միշտ չէ, որ համամիտ են
Միշտ չէ, որ համամիտ են Մայիսի 10-ին տեղի ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Վուլֆ Բարթելֆի հանդիպումը «Սոցիալիստական Հայաստան» միավորման քաղխորհրդի հետ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հայաստանյան յոթ ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչները նշեցին, որ հանդես գալով թե՛ ողջ Կովկասյան ռեգիոնի եւ թե՛ հատկապես Հայաստանի Եվրոպա ինտեգրման մեջ բնական լինելու դիրքերից՝ իրենք դրա հետ
ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԵԼԻ ԾԱՆՐ ԿԼԻՆԻ
Մի օրինակ. երկար ժամանակ վիճում էին՝ արդյոք Ղարաբաղը հակամարտության կո՞ղմ է։ Նախ Երեւանն էր, կներեք կոպիտ արտահայտությանս համար, հիմարություն անում՝ պնդելով, թե հակամարտությունն իբր միայն Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ է եւ ինքն իբր կապ չունի։ 1992-93-ից քիչ ջանքեր չգործադրեցինք, որ Հայաստանի ներկայացուցիչներին լուրջ զրույցի մեջ ներքաշենք, որ մի կողմ չքաշվեն ու ձեւ չանեն, թե կապ չունեն այս ամենի հետ։ Չէ՞ որ մենք գիտեինք իրավիճակը, որ Հայաստանը ոչ միայն բարոյապես, քաղաքականապես ու տնտեսապես է օգնում Ղարաբաղին, այլ նաեւ իր ռազմական միջոցներով։
ԹՈՒՐՔԵՐԸ ՊԻՏԻ ՃԱՆԱՉԵՆ
ԹՈՒՐՔԵՐԸ ՊԻՏԻ ՃԱՆԱՉԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ… Ե՞ՐԲ Հրանտ Դինկը ծնվել է Մալաթիայում, 1953 թվին, ամուսնացած է, ունի 3 երեխա։ Վերջին յոթ տարիներին զբաղվում է լրագրությամբ, հիմնել է «Ակոս» թերթը։ Ձախակողմյան հայացքների կրող է, քաղաքական կյանքը անցել է բավականին բուռն, բազմաթիվ անգամ ձերբակալվել է. «Ես լավ ձախակողմյան եմ, լավ հայ եմ, այս երկուքը կբավե արդեն Թուրքիայի մեջ ընդդիմադիր
«Արտա՛շ, պի՛նդ կաց»
«Արտա՛շ, պի՛նդ կաց» «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը նույնիսկ երեք կուսակցությունների (ՀԺԿ, «ԱՄ» եւ «Հանրապետություն») համագործակցության ամենաբուռն վերելքի պահին (հոկտեմբերի 26-ի հանրահավաքը Մատենադարանի մոտ) չէր խուսափել իրեն գերադասելուց։ Թեպետ երեք կուսակցությունները որոշել էին, որ որեւէ մեկի առաջնորդն ընդգծված չի առանձնանալու, սակայն Գեղամյանի կողմնակիցներն իրենց հետ այս նյութի վերնագիր դարձած կոչի ոգով բազմաթիվ պաստառներ էին
ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ
ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ Նախագահ Քոչարյանի վարչախումբը գերագնահատել էր իր եւ «մեր դեմ խաղ չկա» կարգախոսի ուժը: «Ա1+» հեռուստաընկերության փակումը, թերեւս, ճակատագրական է լինելու իշխող ռեժիմի համար: Վերջինիս ազատ խոսքի եւ մարդու իրավունքների դեմ օրինականության շղարշով սանձազերծած պատերազմը, ինչպես եւ պետք էր ակնկալել, երկսայր սրի նման ուղղվեց իշխանությունների դեմ: 37 հաճախականությունը «Ա1+»-ին վերադարձնելու հասարակական շարժումը բնականոն
Անուշադրություն՝ տոնի նախաշեմին
Անուշադրություն՝ տոնի նախաշեմին Մայիսն ի վերուստ հայերիս համար եղել է հաղթանակների, լինելության, ինքնահաստատման ու ավարայրների ամիս։ Եվ պատահական չէր, որ մեզանում հայտնի նախկին օդաչու, 52-ամյա Արշավիր Սահակյանը (առաջին խմբի հաշմանդամ, 1 աչք, 1 ձեռք, 1 ոտք) իր երկրորդ կյանքի երազական պարաշյուտային երկրորդ թռիչքն ուղղաթիռից (1200մ բարձր.) Սեւանա լճի վրա կատարեց մայիսի 9-ին՝ կրկնակի տոնի նախօրեին,
Պարզաբանում
Պարզաբանում Հարգելի խմբագրություւն, Ձեր թերթի նախորդ համարում (07.05.2002) «Մանր ձեռնարկությունները կայուն պետության գրավականն են» հոդվածում տեղ են գտել, մեղմ ասած, անճշտություններ: Մեզ թույլ ենք տալիս այդ ամենը վերագրել հարգարժան Ռուբեն Չիլինգարյանի եւ Համլետ Նիկողոսյանի չիմացությանը՝ իրենց իսկ ներկայացրած թեմայի վերաբերյալ։ Հետեւաբար հարկ ենք համարում եւս մեկ անգամ տեղեկացնել՝ ա) արժեթղթերի կենտրոն չէ, ինչպես նշված է
Որոշում «Սայաթ-Նովայից» հետո
Որոշում «Սայաթ-Նովայից» հետո Օրերս Երգի պետական թատրոնում տեղի ունեցավ երիտասարդ երգահան Արամ Ավագյանի անդրանիկ հեղինակային ստեղծագործական երեկոների վերջին՝ 20-րդ համերգային ծրագիրը՝ մասնակցությամբ ոչ միայն Երգի թատրոնի կազմի, այլ նաեւ սիրված այլ անհատ կատարողների։ Արամ Ավագյանի առաջին ստեղծագործությունը եղել է դաշնամուրի համար գրված պիես, իսկ առաջին երգը նա գրել է հինգերորդ դասարանում։ Ունի երաժշտական կրթություն, սովորել
ՀՖՆ-Ի ՆՈՐ ԲԱՐԵԿԱՄԸ
ՀՖՆ-Ի ՆՈՐ ԲԱՐԵԿԱՄԸ Ռեգինա Պարգեւը փորձում է ապացուցել Զարմանալի բան է հայրենիքի կանչը. ապրում է մարդու ներսում կենդանի արարածի նման, եւ ոչնչով խլացնել հնարավոր չէ այն։ Երբեմն մարդ գնում է ընդառաջ այդ ձայնին՝ ճանապարհին արհամարհելով ամեն խոչընդոտ։ Քանիցս հնչած այս մտքին մենք կրկին «բախվեցինք», հանդիպելով RP Musical Management LTD-ի տնօրեն, լոնդոնաբնակ մեր հայրենակցուհի Ռեգինա Պարգեւին։
«Միջամտություն եմ դիտում»
«Միջամտություն եմ դիտում» «Հոկտեմբերի 27» քրգործի նախորդ օրվա դատաքննությանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան էին հրավիրվել տուժողները։ Սպասվում էր, որ վերջապես դատարան կներկայանան տուժողներ, ԱԺ նախագահը, վարչապետը, պատգամավորնր։ Նրանք չեկան եւ, փաստորեն, ականատես դարձանք ամբաստանյալ Ն. Հունանյանի հերթական հոխորտանքին։ Նա, ինչպես հավասարը հավասարի, դիմեց կամ ավելի շուտ զգուշացրեց հանրապետության նախագահին՝ քրեական պատասխանատվության ենթարկել
Գլխավոր դատախազությունը բացահայտում է
Նաեւ արդարացնում է, իսկ հետո՞ – 1997թ. դեկտեմբերի 8-ին, աշխատանքի պահին, իմ առանձնասենյակ եկան Զինդատախազության մարդիկ, որոնց չէի ճանաչում։ Հրավիրեցին ԶԴ, թե «հարց կա պարզաբանելու»։ Իմ ավտոմեքենայով գնացի ԶԴ։ Ձեռքիս հեռախոսը վերցրին, իբր տեղ են ուզում զանգել, նկատեցի, որ իրենք ունեն։ Օպերատիվությունն արդեն սկսված էր։ ԶԴ-ում թղթեր ցույց տվեցին, որոնցում արտասահմանից ՊՆ-ի կարիքների համար ներկրվող
Երկու որոշում՝ երկուսն էլ մի բոյի
Երկու որոշում՝ երկուսն էլ մի բոյի «Իմ զբաղեցրած տարածքի ողջ մայթն ասֆալտապատել եմ։ Դրանից զատ վերանորոգել եմ շենքի դիմացի սիզամարգային գոտին, եզրային շարվածքները եւ, կարծում եմ, որ ոչ մի թաղապետ կամ թաղապետարան, քաղաքապետ կամ քաղաքապետարան իրավունք չունի քաղաքն ավերելու»,- այս խոսքերով սկսեց իր բողոքը Փափազյան 22 շենքի բնակիչ, տեսողությունից առաջին կարգի հաշմանդամ Թելման Բոյաջյանը։ Օրերս
ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆ ՈՒ ԽՈՐՈՎԱԾԱՆՈՑԸ՝ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ՞
ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆ ՈՒ ԽՈՐՈՎԱԾԱՆՈՑԸ՝ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ՞ Ականատեսների խոսքերով, մի հեռուստատեսային հաղորդման մեջ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին հեռուստադիտողը հարց էր տվել, թե արդյոք Գրիգոր Լուսավորչի տաճարի հարեւանությամբ կառուցվող բենզալցակայանը վտանգ չի՞ ներկայացնում։ «Այն տաճարից բավական հեռու է գտնվում»,- հետեւել էր քաղաքապետի պատասխանը։ Պարզվում է, Մայր տաճարի հարեւանությամբ կառուցվող բենզինի լիցքավորման կայանը թվով չորրորդն է Վարդան Մամիկոնյանի արձանից մինչեւ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՄՓԱԲԱԺԱՆԻ ԱՌԱՋ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՄՓԱԲԱԺԱՆԻ ԱՌԱՋ Երրորդ Հանրապետության քաղաքական կառավարման աքիլլեսյան գարշապարը մեր հարեւան ժողովուրդների հետ խաղաղ գոյակցության հաստատման նշանակության թերագնահատումն է եւ, 1995թ. սկսած, իշխանության օրինականության (լեգիտիմություն) ոտնահարումը, վերջինս, 1998թ. սկսած, վերաճեց կառավարման լեգիտիմության անտեսմանը։ Ակնհայտ է, որ ժողովրդի ազատ կամքի արտահայտմամբ, ազատ ու արդար ընտրությունների միջոցով ձեւավորված, օրինական օրենսդիր իշխանությունը՝ Ազգային ժողովը, ուժ կունենար 1998թ. չթույլատրելու
Չեն դադարում հոխորտալ
Չեն դադարում հոխորտալ Հայ-թուրքական հարաբերությունների մասին Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների այս կամ այն հանդիպումների ընթացքում, անշուշտ, կողմերին անհանգստացնող բոլոր հարցերի մասին չէ, որ խոսվում է։ Սովորաբար բուն թեման՝ Ցեղասպանությունը, շարունակում է մնալ որպես նուրբ հարց, եւ կողմերն աշխատում են առաջին հերթին շոշափել երկկողմանի հնարավոր շփումների, տնտեսական եւ գործարար հնարավոր փոխհարաբերությունների հարցերը։ Թուրքերին, հասկանալի է, ձեռնտու
«ԵԹԵ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱՇԿԱՆԴՎԱԾ ՉԼԻՆԵՐ…»
Կամ՝ միջնորդություն արեցինք, որ վարձատու հեռուստաաշտարակն ապօրինի կերպով է դադարեցրել վարձակալ «Ա1+»-ի հեռարձակումը։ Մենք ցույց տվեցինք, թե վարձատուն եւ վարձակալն իրավական ինչ հարաբերություններ ունեին պայմանագրով, որի մեջ չկա հաղորդակն անջատելու իրավունք։ Դատարանը մերժեց միջնորդությունը՝ մեկնաբանելով, թե ակտը չկա։ Տեղում ասացինք, որ ակտն իր դիմաց դրած է։ Պատասխանեց, թե արդեն ուշ է՝ ինքը կայացրել է որոշումը։ Փաստորեն, դատավորն անգամ փաստաթղթերը չէր նայել, եւ իր համար անըմբռնելի էր, թե ինչի մասին է մեր միջնորդությունը։
«ԿԵՂԾ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ» ՀԱՅԵԼԻ
«ԿԵՂԾ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ» ՀԱՅԵԼԻ Երեքշաբթի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը կասի իր Վերջին խոսքը: Նույն օրը դատավորը կհրապարակի նրա դատավճիռը: Հիշեցնենք, որ պետական մեղադրողը՝ շրջանցելով իրեն վերապահված լիազորությունները, պահանջեց Մ.Սաղաթելյանին դատապարտել 8 տարի ազատազրկման: Հասկանալի է՝ իշխանությունների դատավճիռն է, որոնք որոշել են ամեն գնով իրենց «կասկածողին» հնարավորինս երկար ժամանակ
Բոլորին իրենցով են արել
Բոլորին իրենցով են արել Հրապարակի վրա է մի հետաքրքիր գիրք՝ «Հրեաները Նոբելյան մրցանակի դափնեկիրներ 20-րդ դարում» վերնագրով, որի հեղինակն է Ս. Մ. Ֆրիդմանը։ Հեղինակի առաջաբանից տեղեկանում ենք, որ հրեաները հարյուր տարվա ընթացքում աշխարհին տվել են հարյուր երեսուն դափնեկիր՝ գրականության, խաղաղության, ֆիզիկայի, բժշկության, քիմիայի եւ տնտեսագիտության բնագավառում։ Այսինքն՝ հրեաները բոլոր այս հիշյալ ոլորտներում տվել են ավելի