Օրվա լրահոսը
ԿԸՀ-ն վերլուծություն չի արել
Երեկ Սահմանադրական դատարանում շարունակվեց «Իմպիչմենտ» դաշինքի, «Օրինաց երկիր», «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունների կողմից ներկայացված դիմումի քննությունը: Սահմանադրական դատարանում վիճարկվում են համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքները: Դատարանի հարցերին պատասխանեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը, Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը: ԿԸՀ նախագահ Գ. Ազարյանի տեղեկացմամբ, չեն եղել այնպիսի
«ՀՂՓԱՑԱԾ» ՕԲՅԵԿՏԱՏԵՐԵՐԸ ՀԱՃՈՒՅՔՈՎ ԵՆ ՏՈՒԳԱՆՎՈՒՄ
Որպեսզի հետո շարունակեն խախտել մարդկանց գիշերային անդորրը Ամռան գալուն պես մայրաքաղաքի բացօթյա սրճարանների, ռեստորանների, գիշերային ակումբների հարեւանությամբ բնակվողների մտահոգությունը մեկն է լինում՝ ե՞րբ պետք է դադարի բարձր երաժշտությունը, որպեսզի կարողանան քնել: Երեւանի զբոսայգիներում կողք կողքի տեղակայված սրճարանների այցելուներն էլ երբեմն ստիպված են լինում միաժամանակ հնչող տարբեր երաժշտությունների պարտադրված ունկնդիրը դառնալ. մանավանդ յուրաքանչյուր օբյեկտ մրցում է,
Խախտելը հանցագործություն է
Կարգազանց վարորդներին հավասարեցրել են քրեական հանցագործներին Պետավտոտեսչության համակարգում հունվարի 1-ից տեղի ունեցած փոփոխությունները, կարելի է ասել, դեռ ոչ մի դրական արդյունք չեն տվել, միայն ավելացել է ավտովթարների եւ ճանապարհային երթեւեկության խախտումների թիվը: Պատճառն այն է, որ թեեւ օրենսդրական փոփոխություններ եղան, կարգազանզ վարորդների համար սահմանվեցին վարչական տուրքեր, սակայն, ըստ մասնագետների, ճանապարհային ոստիկանները չեն կարող դրանք լիարժեք
ՏՈՒՆԸ ՏՎԵԼ ԵՆ ՈՒ ՀԵՏ ՎԵՐՑՐԵԼ
Մայրը երկու երեխաների հետ մնացել է դրսում «Հույսի ավան» թաղամասում մեկ տարի բնակվելուց հետո Հայկանուշ Գրիգորյանին իր երկու անչափահաս երեխաների հետ վտարել են: Նրանք ներկայումս բնակվելու տեղ չունեն, տան իրերն էլ փողոցում ցիրուցան են եղել: Նշենք, որ այդ թաղամասում ապրում են Երեւան քաղաքի սոցիալապես խիստ անապահով կամ բազմազավակ ընտանիքները: «Հույսի ավանը» կառուցվել է «Դիակոնիա» բարեգործական
«ՀԱՏՎԱԾԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
ՀՀԿ խորհրդի գործադիր մարմինը երեկ ժամը 20-ից սկսված նիստում քննարկեց կառավարությունում եւ ԱԺ-ում պաշտոնների իրենց թեկնածուների հարցը, որը վերջնականապես կհաստատվի այսօր կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստում: Իսկ երեկ առավոտյան «Փաստարկ» ակումբին հյուրընկալված ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պաշտոնների կապակցությամբ ասաց, թե առանձին խնդիրներ արդեն իսկ պարզ են: Գալուստ Սահակյանը նաեւ այսպես ներկայացրեց ապագա կոալիցիայի ձեւաչափը. «Հնարավոր
ԵԱՀԿ նախագահը լավատես է
Երեկ ՀՀ ԱԳՆ-ում կայացած մամուլի ասուլիսին ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսը, որը Երեւան էր ժամանել Բաքվից, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ արեց օգտագործել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար գոյություն ունեցող ներկայիս հնարավորությունը: «Լավատեսությամբ եւ հույսով նայեք ապագային, ոչ թե անցյալին»,- հորդորեց ԵԱՀԿ նախագահը: Վերջինիս խոսքերով, այսօր բավարար հիմքեր կան ակնկալելու, որ
Մանդատդ վայր դիր
Երեկ այսպիսի առաջարկով ԱԺ-ում հայտնված ՕԵԿ-ին, «Ժառանգությանն» ու ՀՅԴ-ին դիմեցին «Իմպիչմենտի» ներկայացուցիչները: «2007թ. մայիսի 12-ի ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ կեղծված են, իսկ գումարվելիք խորհրդարանը՝ ոչ լեգիտիմ, ուստի՝ մեր երկրի ապագա օրինական իշխանությունը միջազգային հանրակցության առջեւ երբեւէ պարտավորություն չի կրելու այս Ազգային ժողովի եւ նրա հաստատելիք՝ ի սկզբանե ոչ լեգիտիմ կառավարության գործողությունների համար»,- երեկ հայտարարել
ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԱՐԴԻԿ
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը երեկ այս ոգով արտահայտվեց ինչպես իր նախկին խորհրդական Մանվել Սարգսյանի, այնպես էլ «Ղարաբաղ» կոմիտեի առաջին ղեկավար Իգոր Մուրադյանի մասին: ԼՂՀ նախագահը երեկ Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսի հետ: Հանդիպումից հետո կայացած ասուլիսում Արկադի Ղուկասյանը մի քանի կոշտ հայտարարություններ արեց, մասնավորապես, թե առանց ԼՂ-ի ընթացող բանակցությունները
ԱՅՍՕՐ ՀԵՆՑ ԱՅԴ ՕՐՆ Է
«Բարգավաճը» ներկայացրել է պատգամավորների իր ցուցակը Ըստ ամենայնի, երեկ ուշ գիշեր վերջապես ավարտվեցին նախագահական, կուսակցական, քաղաքական, պաշտոնական, տղայական եւ այլ կարգի բոլոր առեւտուրները, քանի որ այսօր արդեն հենց այն օրն է, երբ նորընտիր Ազգային ժողովի նոր եւ համեմատաբար նոր երեսփոխանները կստանան այնքան սպասված պատգամավորական մանդատները: Կստանան, եթե ԿԸՀ-ն հասցնի դրանք տպագրել, վավերացնել եւ բաժանել, քանի
«ՎԵՐԵՎՆԵՐԻ» ՀԵՏ ԿԻՍՎԵ՞Լ Է
«Իմ վաղվա ճակատագիրը կախված չէ բնապահպանության նախարարի պաշտոնից եւ աթոռից, քանի որ նախկինում եղել եմ քաղաքապետ, զբաղեցրել տարբեր պաշտոններ»,- ըստ «Նոյյան տապանի», երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: Նրա խոսքերով՝ իր գործունեությունը չի սահմանափակվում միայն գործադիր իշխանությամբ. «կարեւորը քաղաքական գործունեությունը քաղաքական թիմի հետ միասին իրականացնելն է»,- ասաց նա: Իսկ hetq.am-ը հիշեցնում
ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ՆՇՎԵՑ ԵՐԳ ՈՒ ՊԱՐՈՎ
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ACP-ն ալավերդցի մանուկների համար շքեղ տոնախմբություն էր կազմակերպել: Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ը, Ալավերդի քաղաքում նշվեց մշակութային եւ սպորտային միջոցառումներով: Քաղաքի «Մետալուրգ» մարզադաշտում հարյուրավոր դպրոցական եւ դպրոցահասակ երեխաներ իրենց մարզական եւ երաժշտական հմտություններն էին ցուցադրում: 10 սեկցիաների բաժանված մարզադաշտում ալավերդցի երեխաները հանդես եկան մի քանի մարզաձեւերով՝ ոտքի վոլեյբոլ, պարանի
Լեւոն Արոնյանն անցավ 2-րդ փուլ
Կալմիկիայի մայրաքաղաք Էլիստայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնության համար հավակնորդների մրցամարտում հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթահարեց առաջին արգելքը՝ 7,0:5,0 ընդհանուր հաշվով հաղթելով նորվեգացի 17-ամյա Մագնուս Կարլսենին: Առաջին փուլի հինգերորդ տուրում մրցակցին սեւ խաղաքարերով զիջելուց հետո Լեւոնին չհաջողվեց վերջին՝ որոշիչ պարտիայում հաշվի մեջ կրկին առաջ անցնել՝ վերջակետ դնելով պայքարին: Կողմերը համաձայնեցին ոչ-ոքիի՝ պայքարը տեղափոխելով լրացուցիչ մրցափուլ՝ թայ-բրեք:
ՄՈՍԿՎԱՅԻ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՌԵԿՏՈՐՆ ԷԼ Է ՀԱՅ
Տիգրան Ալիխանովը գլխավորում է Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի ժյուրին: Երեւանում շարունակվում է մայիսի 30-ին մեկնարկած Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթը: «Ա. Խաչատրյան» համերգասրահում այսօր կկայանա մրցույթի երրորդ փուլը: Մասնակից 5 երկրի 25 երաժշտից վերջնագիծ է հասել 6-ը, որոնք ներկայացնում են Ռուսաստանը, Վրաստանը եւ Հայաստանը: Նշենք նաեւ, որ հունիսի 6-ին կկայանա մրցանակակիրների պարգեւատրման
Կստեղծվի նոր գործակալություն
Այս անգամ ոչ թե աշխատանքի տեղավորման կամ «միսսերի», այլ՝ կրթության որակի ապահովման գծով: «Կարեւոր չէ, թե ես ինչ եմ մտածում ձեր երկրի կրթական համակարգի մասին, ավելի կարեւորն է, թե դուք ինչպես եք գնահատում այդ դաշտի թերությունները»,- Կրթության ազգային ինստիտուտում երեկ մեկնարկած «ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացը» թեմայով երկօրյա սեմինարին հայտարարեց Որակի գնահատման գործակալությունների եվրոպական
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՆՁ ՉԷ՝ ՄԱՐՄԻՆ Է
Այդպես է կարծում ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը շարունակեց ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վիճարկման կապակցությամբ «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն», «Նոր ժամանակներ» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների դիմումների քննությունը: Դատարանն աշխատել էր նաեւ շաբաթ օրը: «Նոր ժամանակներ» կուսակցության ներկայացուցիչ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ռուբեն Թորոսյանը հանդես եկավ մի քանի միջնորդություններով: Նա միջնորդեց, որպեսզի այս
Շիրակի մարզը ԲՀԿ-ի՞ն
Արդյոք մարզպետի պաշտոնին հավակնո՞ւմ է «Բարգավաճ Հայաստանի» Գյումրիի տարածքային կազմակերպության ղեկավար Արտաշես Սարգսյանը: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր հարցազրույցում Արտաշես Սարգսյանին, որը նախկինում Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետն էր՝ ներկայացրել էր գրեթե իբրեւ իր կողմնակցի, նշելով՝ «Արտաշես Սարգսյանն ինձ համար շատ լավ ելույթներ է ունեցել եւ մշտակա՛ն: Ամբողջ մարզպետարանի դեմ ելավ մարդն ու ասեց, որ
«ՀԵՔԻԱԹՈՒՄ» ԵՐԵԽԱՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆ
Մանկապարտեզի գերբեռնված լինելու պատճառով՝ երեխաների հետ դժբախտ պատահարներ են լինում: Օրերս Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող «Հեքիաթ» մանկապարտեզում դժբախտ դեպք է պատահել. երեխաներից մեկը, քթի վնասվածքով, մանկապարտեզից տեղափոխվել է Մալաթիայի հիվանդանոց, այնտեղից էլ՝ «Արմենիա» բուժկենտրոն: Սա «Առավոտին» հաստատեցին նաեւ այդ հիվանդանոցից: Թե ինչպես է պատահել դեպքը՝ մանկապարտեզում ոչ ոք չցանկացավ պատմել: Ավելին, ոչ միայն մանկապարտեզի տնօրենը, այլեւ
ԼՂՀ-ՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵ՞Ր ԵՆ
Երեկ «Ալյանս» կազմակերպության նախաձեռնած քննարկման ընթացքում Իգոր Մուրադյանը հայտարարեց. «Ղարաբաղն ունի նախագահ, խորհրդարան, քաղաքացիական հասարակություն: Ես կեղծավորություն չեմ անում, ոչ: Այդ մարդիկ քաղաքական հանցագործներ են: Ես կարծում եմ, որ պետք է հավաքել հասարակական տրիբունալ եւ նրանց մեղադրել պետական դավաճանության համար: Փաստեր կան, փաստեր միշտ կլինեն»: Նրա կարծիքով, պետք է սկսել հենց դրանից, ոչ թե տարածքները
Մորատինոս. «Բալանսավորելը հեշտ չէ»
ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսը «Մեդիամաքսին» տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս հնարավորությունը: «Ես գիտեմ, որ առկա խնդիրների հաղթահարումը կարեւորագույն առաջնահերթություն է երկու երկրների համար, եւ այդ պատճառով լավատեսորեն եմ տրամադրված: Երկու կողմերն էլ պետք է օգտագործեն այս հնարավորությունը: Հիմա ամենահարմար
Սիրեք ոչ թե ձեզ՝ պառլամենտում
Այլ պառլամենտարիզմը՝ ձեր մեջ «Պառլամենտարիզմի անցյալն ու ներկան Հայաստանում» թեմայով ՄԱԱ-ի երեկվա քննարկման ընթացքում ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը վերնագրում մեջբերված իր խորհրդով փաստորեն խմբագրեց Ստանիսլավսկու «Սիրեք արվեստը ձեր մեջ, այլ ոչ թե ձեզ՝ արվեստում» ասույթը: Սակայն հայտնի է, թե «Զայչիկ» կինոնկարում ինչպես է արձագանքում ռեժիսորն այդ ասույթում տեղերը խառնելուն՝ «Ա՜, ինչ տարբերություն»: Ընդհանրապես երեկ
«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»
«Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանը վստահ է, որ նախագահական ընտրություններում դեռ չկա ընդգծված իշխանական միասնական թեկնածու: – Ըստ որոշ գնահատականների, պարտված ընդդիմությունը ընկճված է, հուսալքված, մյուս կողմից էլ մի շարք ընդդիմադիր ուժեր հանրահավաքներ են անցկացնում, ձեր կուսակցությունը՝ եւս: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ արդյունավետ կարող են լինել այդ հանրահավաքները: – Իմ կարծիքով՝ պարտվել է ՀՀ ժողովուրդը, ոչ թե
ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ ԵՂԵԳՆՈՒՏՈՒՄ
Այդ շարժումը ճնշել չի հաջողվել անգամ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման անդամ Սուսաննա Հարությունյանին: Անցյալ տարվա սեպտեմբերից ի վեր Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի «Բերտարդշին» երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի շուրջ ծավալված կրքերը հունիսի 2-ին նոր դրսեւորումներ են ունեցել: Հիշեցնենք, որ անցյալ տարի օգոստոս ամսին սույն գործարանի բաժնետոմսերի 70 տոկոսը Արարատ Սարիբեկյանն, իբր, նվիրաբերել էր ԱԺ՝ արդեն նախկին պատգամավոր Հակոբ
ԷԼԻԶԱԲԵԹ ՋՈՆՍԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Երբ 2,5 տարի առաջ ամերիկացի դիվանագետ Էլիզաբեթ Ջոնսը հեռավոր ակնարկներ էր անում Ղարաբաղի ղեկավարության քրեականացված լինելու մասին, մեր ազգասեր մտավորականներն ու հասարակական շարժումները այդ կնոջը գամեցին անարգանքի սյունին՝ չխորշելով նույնիսկ հրապարակային սեռական վիրավորանքներից: Հետաքրքիր է՝ ինչպես են արձագանքելու նույն մտավորականներն ու շարժումները Ղարաբաղյան շարժման առաջին ղեկավարներից մեկի՝ Իգոր Մուրադյանի երեկ հնչեցրած նմանատիպ մեղադրանքներին: Կարդացեք նաեւ՝
Գիրք չորրորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ Գլուխ տասնվեցերորդ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ քսաներեքերորդ ՓԱՐԻԶՅԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ Հիմա արդեն գերեզմանոցից վերադարձել եմ, իսկ Մարինեն էնտեղից ուղիղ Լուվր գնաց, եւ ահա՝ հյուրանոցի իմ համարում նստած՝ մտադիր եմ գրել այն ամենը, որ տեսանք Մոնպառնասի գերեզմանատանը, եւ, ինչպես տեսնում եք, Փարիզում գրիչս լավ էլ բեղուն է, որովհետեւ, ի տարբերություն Երեւանի, Փարիզում ո՛չ միայն առավոտներն եմ գրում, այլեւ՝
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ձեզանից պահանջվելու է զսպվածություն, որպեսզի գործերը լավ ընթանան: ՑՈՒԼ 21.04-21.05: Ամենաբարդ խնդիրներն անգամ անսպասելի հեշտ կլուծվեն: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Եղեք նպատակաուղղված: Փնտրեք եկամուտ ստանալու լրացուցիչ աղբյուրներ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Խուսափեք հապճեպ վճիռներ կայացնելուց: Դրանք կարող են սխալ լինել: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հնարավոր է՝ այսօր ձեր առջեւ նոր հեռանկարներ բացվեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ձեր նոր մտահղացումները արժանի
ԱԲՐԱՀԱՄԸ ՆՈՐ ՀՐԱՎԵՐ ՈՒՆԻ
Մինչ IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կանադացի Սեբաստիան Դեմերսին 3-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկելուց հետո հանգստանում է Հայաստանում, արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, թե WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ֆելիքս Շտուրմը, ով նույնպես բնակվում է Գերմանիայում եւ Արթուրի հետ միասին այդ երկրում մեծ հեղինակություն է վայելում, հայտարարել է հայ բռնցքամարտիկի հետ գոտիների
Երկշաբաթյա ճամբար՝ երեխաների տոնի առթիվ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կկազմակերպի դպրոցականների ակտիվ հանգիստը՝ ուսումնահետազոտական ճամբարում: «Հայաստանում, չգիտես ինչու, հունիսի 1-ը ոչ թե Երեխաների պաշտպանության միջազգային օրվա, այլ քննությունների հետ է ասոցացվում: Հաճախ լրջորեն չենք մտածում, թե ինչով պիտի զբաղվի երեխան ամռանը: Այս վերաբերմունքը կոտրել է պետք»,- երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հայտարարեց տնօրեն Աշոտ Բլեյանը: Կրթական այս հաստատությունում, որը երբեմն «ստեղծողների դպրոց»
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՌԵԺԻՍՈՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Լիլի Էլբակյանը յուրովի բեմադրեց Լեւոնիդ Անդրեեւի «Մարդու կյանքը» պատմվածքը Վերջերս կայացավ երիտասարդ ռեժիսոր Լիլի էլբակյանի «Մարդու կյանքը» ներկայացման պրեմիերան՝ Լեւոնիդ Անդրեեւի համանուն պատմվածքի մոտիվներով (նկարիչ՝ Նելլի Բադալյան, երգերի հեղինակ՝ Էլադա Սարգսյան): «Մարդու կյանքը» Երեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Լ. Էլբակյանի առաջին բեմադրությունը չէ: Նա բեմադրել է Թ. Ուիլյամսի «Ապակե գազանանոց»,
«Ընտրանքային սկզբունքով վերցված քաղվածքներ»
Երեկ այսպես են գնահատել Լեւոն Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչները դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Երեկ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն «Առավոտ» օրաթերթի հունիսի 1-ի համարում տպագրված «Մինչեւ վերջ ճիշտ չեն ասում» խորագրով հոդվածի առնչությամբ հերքում է փոխանցել խմբագրություն: Հիշեցնենք, որ այդ հրապարակման մեջ նշված էր, թե հակառակ Գլխավոր դատախազության տարածած տեղեկատվության՝ «Լ. Գուլյանը վայր է ընկել


















































