Օրվա լրահոսը

«Է՞Դ ԷԻՆՔ ՈՒԶՈՒՄ»

Հետընտրական հայացք երեւանցիների աչքերով Միջազգային դիտորդները գնահատեցին մայիսի 12-ին կայացած ԱԺ ընտրությունները որպես նախորդից մեկ քայլ առաջ: Սակայն գաղտնիք չէ, որ ընտրական գործընթացին իրական գնահատական տալիս է տվյալ երկրի ժողովուրդը, որը, ի վերջո, որոշում է իշխանության լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ լինելը: Ինչպես ցույց են տալիս APR Group հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կատարած հետազոտության տվյալները, երեւանցիների

Զավենական հանելուկը

Վերջերս, թեյի սեղանի շուրջ, ներկա եղա մի բանավեճի, որի առիթը Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանին արվեստի վաստակավոր գործչի կոչում շնորհելն էր: Ճիշտն ասած, այս բանը պիտի, ցավոք, խոստովանեմ, արվեստի հետ ոչ մի բարեկամական կամ արյունակցական կապ չունեցող մեր կառավարիչները, բայց ավելի շատ նրանց ընտրած շքախումբը, այնքան են վարկաբեկել այդ կոչումներն ու շքանշանները, որ դրանք,

ԻՍԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԱՆՏԵՍՎՈՒՄ ԵՆ

Հարցազրույց Գրականության եւ արվեստի ազգային ակադեմիայի նախագահ Աբգար Ափինյանի հետ – Պարոն Ափինյան, մամուլում վերջերս հաճախ է խոսվում մշակութային ճգնաժամի մասին: Արվեստի շատ գործիչներ արտահայտել են իրենց դժգոհությունները: Որքանո՞վ են դրանք հիմնավորված: – Ես այն կարծիքն ունեմ, որ լուրջ խոսակցությունը դեռ նոր սկսվում է: Մի զարմանալի աղմուկի շրջան անցանք, որտեղ խոսեցին բոլորը, բայց ոչ ոք

Իսրայելը մտադիր է ոչնչացնել «Համասի» ողջ ղեկավարությանը

Թել-Ավիվում կազմել են «լեգիտիմ թիրախների» ցուցակ Փորձը ցույց տվեց, որ Պաղեստինյան ինքնավարության ներսում ամիսներ ի վեր ծայր առած արյունոտ երկպառակությունը հաղթահարելու միակ ձեւը, փաստորեն, Իսրայելի նկատմամբ զինված սադրանքն էր: Պաղեստինցի ծայրահեղականներն ապացուցեցին, որ ուղղակի օրգանապես են ատում խաղաղությունը: Ստացվում է այնպես, որ հանձինս ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասին սատարող ուժերի եւ ահաբեկչականի համարում ունեցող «Համասի», նրանք

ՆՈՐ ԽԱՂԱՑՈՂ՝ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ «ՀՐԹԻՌԱՅԻՆ» ՎԵՃՈՒՄ

Վիլնյուսը եւս պատրաստ է իր տարածքը ծառայեցնել ՀՀՊ եվրոպական ծրագրերին Թվում է, թե անհավատալի է. մինչ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ծագած «հրթիռային» հակասությունը, չնայած Վաշինգթոնի գործադրած եռանդուն ջանքերին, շարունակում է ահագնանալ, Լիտվան անսպասելիորեն բարձրաձայնում է «Եվրոպական հակահրթիռային ծրագրերին» միանալու իր պատրաստակամության մասին: «Լիտվան շահագրգիռ է Չեխիայի եւ Լեհաստանի օրինակով իր տարածքում եւս ՀՀՊ (Հակահրթիռային պաշտպանություն)

Գնա՞լ, թե՞ չգնալ: Հանդիպե՞լ, թե՞ չհանդիպել

Այս հարցերը, համապատասխանաբար, Սահակաշվիլու եւ Պուտինի համար վերջին օրերին բավական արդիական են Ռուս-վրացական հարաբերությունները, բացի վերջին տարիներին սովորական դարձած ավանդական լարվածությունից, բնորոշվում են նաեւ երկու երկրների քարոզչամիջոցներից հորդող ցածրորակ, երբեմն անվայելուչ փոխհռետորությամբ: Դա հատկապես շատ ցայտուն է արտահայտվում ռուսական ԶԼՄ-ներում, որոնք ամենաչնչին առիթն անգամ բաց չեն թողնում Վրաստանի նախագահին եւ նրա մերձավոր զինակիցներին սեւ PR-ի

ՀԻՆ ԵՐԳԵՐ՝ ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

Չնայած միջնորդների զուսպ լավատեսությանը՝ կարգավորման հեռանկարը չի երեւում Իսկապես, հարկ է արժանին մատուցել Մինսկի խմբի համանախագահներին, որոնք ամեն անգամ տարածաշրջան այցելելիս Հայաստանի կամ Ադրբեջանի լրագրողների հետ հանդիպումների ժամանակ ասելու ինչ-որ բան են գտնում: Ընդ որում, դիվանագետի նրանց տաղանդը արժեւորվում է հատկապես այն հանգամանքով, որ վերջիններս կարողանում են հազար անգամ ասված մտքերն ու մեկնաբանությունները մատուցել համեմատաբար

Երիտասարդ հնչակը սպառնաց կաշառակերներին

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը խոստացավ առաջիկայում անուններ հրապարակել եւ «թեժ գծի» միջոցով արձագանքել բոլոր ահազանգերին: Երեկ «Փաստարկ» ակումբում ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը խոսեց ընդունելության քննություններից: Նա հայտնեց, որ դրանք վերահսկելու ու այդ գործընթացն էլ հասարակությանը թափանցիկ դարձնելու նպատակով նախապատրաստել են լայնածավալ մի ծրագիր, որի համար գրանտներ չեն

«15 ՐՈՊԵՈՒՄ ԹԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՍ ԳՏՆԻ»

Երեկ ասաց ԵՊՀ քննական կենտրոն այցելած ՀՀ վարչապետը Ծնողները գանգատվեցին ՀՀ վարչապետին, թե երեխաներից ոչ բոլորն են մոնիտորին երեւում:   Քննական կենտրոնների մուտքից ներս՝ այսպես էին ընդունում դիմորդներին: Այս դիմորդն իր ձեռքով բացեց թեստերի բախտորոշ փաթեթը: Երեկ ողջ հանրապետության տարածքում մեկնարկեցին պետական ավարտական եւ միասնական քննությունները՝ հայոց լեզու եւ գրականություն առարկայից: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը

«Ջրաշխարհի» ջուրը արտեզյան է

Չնայած դրան, Նոր Նորքի բնակիչները պնդում են, որ երբ «Ջրաշխարհի» սեզոնը բացվում է՝ իրենց ջրամատակարարումը խիստ վատանում է: Ամռանը մայրաքաղաքում ջրամատակարարման հետ կապված դժգոհություններն ավելանում են: Մասնավորապես՝ Նոր Նորք համայնքի բնակիչները բողոքում են, որ արդեն մայիս ամսվա վերջերից սկսած՝ բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը դառնում է անկանոն: Բնակիչները վստահեցնում են, որ ջրի նորմալ գրաֆիկը խախտվում է միայն

ԱՐԱՐԱՏԸ ՏՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է

Այս տարի բնակարանների գների աննախադեպ աճ է արձանագրվում Հայաստանում սովորաբար անշարժ գույքի շուկայում գների կտրուկ աճ նկատվում է հատկապես ամռան ամիսներին: Բարձրանում են ոչ միայն բնակարանների վաճառքի, այլ նաեւ վարձակալության գները, ինչն էլ պայմանավորվում է նրանով, որ շատ զբոսաշրջիկներ տարվա այդ ժամանակահատվածում են Հայաստան այցելում: Այս տարի շուկայում արձանագրված գնաճն աննախադեպ է այն առումով, որ

Հրաժարվում է բռնաբարությունից

Ամբաստանյալը փորձում է արդարանալ «Առավոտը» անցյալ տարվա վերջին տեղեկացրել էր, որ Նոր Նորքի զանգվածում գտնվող «Ույուտ» սրճարանի տնօրեն Նորիկ Ռուբինյանը ձերբակալվել է եւ մեղադրվում է անչափահաս մատուցողուհու բռնաբարության, մեկ այլ մատուցողի նկատմամբ սեռական ոտնձգության փորձ կատարելու մեջ: Նրան Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մարտին Կարապետյան) նախորդ օրը դատապարտեց 8 տարվա ազատազրկման:

ՄԵՏԱՂՈՐՍԻՉ ՍԱՐՔԸ ՄԻԱՅՆ ԴԻՄՈՂ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՐ ՉԷ

Սահմանադրական դատարանում սկսվեցին ընտրախախտումների վեճերը Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը քննության առավ «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր ժամանակներ», «Օրինաց երկիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների դիմումները: Նրանք վիճարկում էին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 19-ի՝ ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին թիվ 149-Ա որոշումը: Զեկուցողն էր ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը: Նկատենք, որ ՍԴ նիստը սկսվելուց վայրկյաններ հետո, առողջական

ՊԱՏԱՀԱՐ, ՈՐՈՒՄ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ

Խիստ սակավ են դեպքերը, երբ միջադեպի մասնակից որեւէ կողմի հասցեին մեղմացուցիչ կամ պաշտպանության գեթ մի խոսք չունես ասելու: Մայիսի 20-ին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության գործող անձինք նման մի օրինակ են: «Մարտական փառքի» վայրերով Նախ՝ մի առաջարկ, որ կօգնի ավելացնելու զբոսաշրջիկների հոսքը դեպի Գյումրի: Զբոսաշրջային գործակալներն առաջարկում են նաեւ, այսպես ասած, «թեմատիկ» ճանապարհորդություններ, ասենք՝ «Փարիզն արվեստների

«ՀԻՆ ԸՆԿԵՐՈՋԸ» ՍՊԱՍԵԼԻՍ

Երեկ տեղի է ունեցել ՀՅԴ Գերագույն մարմնի լիագումար նիստը, որի ժամանակ կուսակցության ղեկավարները եւ ԳՄ անդամների ճնշող մեծամասնությունը հայտնել են իրենց վճռականությունը՝ մնալ սկզբունքային դիրքերում: Իսկ դա նշանակում է՝ նախագահական ընտրություններին մասնակցել սեփական դաշնակցական թեկնածուով: Փաստորեն, արդեն մի քանի օր շարունակվող բանակցությունները երկրի նախագահի եւ Հանրապետական կուսակցության ղեկավարների հետ՝ առայժմ ոչ մի կոնկրետ արդյունքի չեն

Վրեժխնդիր չե՞ն լինի

Արդյոք ուժի մե՞ջ են իշխանությունների եւ օլիգարխների սպառնալիքները ցույցերի կազմակերպիչներին, թե՝ վրեժխնդիր են լինելու նրանց նկատմամբ: Մինչեւ ընտրություններն «Առավոտի» հետ զրույցի ընթացքում «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանն իր հանդիպումներից ձեռք բերված տեղեկատվության հիման վրա «Առավոտին» փոխանցել էր. «Մայիսի 12-ից հետո իշխանությունների եւ օլիգարխների կողմից լինելու են քաղաքական հետապնդումներ»: Եվ հայտնել էր, թե հստակ ահազանգեր

«ՀԻՄԱ ՇԱՏ ՄՈՏ ԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ»

Համոզված է «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանը – Մի քանի ընդդիմադիր ուժեր ընտրությունների արդյունքները վիճարկելու հայցով դիմել են ՍԴ, «Դաշինքն» այս քայլին չի գնացել, ինչո՞ւ: – Այն պատկերը, որը հրապարակեց ԿԸՀ-ն, չի համապատասխանում իրականությանը, եւ «Դաշինք» կուսակցությունը չի կարող համաձայնել ընտրությունների արդյունքների հետ: Միեւնույն ժամանակ, վիճարկել ՍԴ-ում ընտրությունների արդյունքները, մեր կարծիքով, ընդամենը ժողովրդահաճո գործ

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՀՈՒՄԱՆԻՍՏԱԿԱՆ Է»

Երեկ միացյալ ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը Երեկ «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր ժամանակներ» եւ «Հանրապետություն» կուսակցությունների հանրահավաքը տեղի ունեցավ Մատենադարանին հարող տարածքում, որովհետեւ Ազատության հրապարակն այս անգամ զբաղեցրել էին երեխաները՝ երեկ նրանց պաշտպանության միջազգային օրն էր: Ընդդիմությանը լսողները երեկ սակավաթիվ էին՝ 1000-1500 մարդ, բայց բանախոսները հայտարարեցին, որ իրենց համար մեկ է, թե

ՏԵՂԱԿԱՆ ՖԵՈԴԱԼՆԵՐԻ ԿՌԻՎԸ

«Բարգավաճ Հայաստանի» Գյումրիի տարածքային կազմակերպության ղեկավար Արտաշես Սարգսյանի հետ զրուցում էինք նրան պատկանող «Ոսկե բլուր» համալիրում, որտեղ ազատ շրջում էին սիրամարգերը: Գյումրեցիներն ասում են, թե Արտաշես Սարգսյանն օբյեկտների քանակով 2-րդ տեղում է՝ Վարդան Ղուկասյանից հետո: «Ոսկե բլուրից» իրավապահներն արդեն առգրավել էին զգալի քանակությամբ զենք եւ զինամթերք, նաեւ՝ սեւ կտորից ու ռետինե դիմակներ: Զենքի նկատմամբ նույն

ԽՈՅ 21.03-20.04: Այսօրվա ձեր կատարելիք քայլերը շրջապատին անհասկանալի կարող են լինել: ՑՈՒԼ 21.04-21.05: Օրը նպաստավոր է գրեթե ամեն տեսակ գործնական ակտիվության համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Յուրաքանչյուր գործ, որին ձեռք կզարկեք, հաջող ընթացք կունենա: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հնարավոր է, որ սիրահարվեք անվանի մի անձի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Լայն մասսաների հետ շփումները կօգնեն լուծել որոշ գործնական խնդիրներ: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Օրվա

ԴԱՐՉԻՆՅԱՆ-ՎՈՆԳՋՈՆԿԱՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ՞

Թեթեւագույն քաշային կարգում IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն, վանաձորցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանը ներկայումս նախապատրաստվում է հուլիսի 7-ին Նոնիտո Դոների հետ մենամարտում չեմպիոնական իր գոտիների հերթական պաշտպանությանը: Վախթանգն արդեն քանի տարի նպատակ ունի միավորել նաեւ մյուս վարկածներով չեմպիոնական տիտղոսները, սակայն բոլորը, ում նա ձեռնոց է նետում, ասես խոսքները մեկ արած, հրաժարվում են նրա հետ մենամարտել:

Ընտրությունները՝ «կարմիր խնձորի» պես

Երեկ «Հայելի» ակումբում նման համեմատություն արեց բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը, իսկ ամերիկահայ մեծահարուստ Վահագն Հովնանյանը խոստովանեց, որ դժվար է օրենքով աշխատելը: Երեկ «Հայելի» ակումբում կայացավ բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանի ասուլիսը, որի թեման մայիսի 12-ի ԱԺ ընտրությունների արդյունքների շուրջ եղած աղմուկից հետո տիրող անդորրն էր: Վ. Գրիգորյանի կարծիքով, այդ լռությունը այնքան էլ բացասական չէ. «Անընդհատ խոսելուց հնարավոր է,

ԱՆԴՐԵՆ ՈՒ ԳԵՐՄԱՆԱՀԱՅԸ ՍԵՎԱՑՐԻՆ ՄԻՄՅԱՆՑ

Հանրապետության տոնի առիթով չկայացած համերգի համար առաջինը մեղադրում է Գերմանական հայկական մշակութային միության պատասխանատուին, իսկ վերջինս էլ՝ բարձր հոնորար պահանջած երգչին: Երեկ «Առավոտ» զանգահարեց Գերմանական հայկական մշակութային միության պատասխանատու Անուշիկ Հարությունյանը եւ վրդովված հայտնեց, որ Անդրեի՝ մայիսի 27-ին Բոննում նշանակված մենահամերգը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության օրվան, խափանվել է: Ըստ տիկին Հարությունյանի, Անդրեի համերգը, անկախ որեւէ հանգամանքից,

Երեխան պաշտպանության կարիք ունի նաեւ ծնողի՞ց

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժնի պետ Սեդա Բարսեղյանից փորձեցիք պարզել, թե այսօր երեխան հատկապես ումի՞ց եւ ինչի՞ց պաշտպանվելու կարիք ունի ու նրա ո՞ր իրավունքներն են այսօր առավել հաճախ ոտնահարվում: «Հիմնականում երեխային պետք է պաշտպանել ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունից»,- ասում է Սեդա Բարսեղյանը, ավելացնելով, որ երբեմն ստիպված են

«ԱՆԳԼԻԱՑԻ» ԹԵՍՏԵՐԸ ԲԱԺԱՆՎԵՑԻՆ ՀԱՅԵՐԻՆ

Արտերկրում տպագրված քննական թեստերի հիման վրա այսօր իրենց գիտելիքները կստուգեն ՀՀ եւ Արցախի բոլոր դպրոցների շրջանավարտները: ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը իսկույն նկատեց Քաշաթաղի թեստերը:   Վանյա Բարսեղյանը ստորագրեց պահոցը բացելուց առաջ: Այս ավտոմատավորը ոչ թե Արմավիրի, այլ արմավիրցի Մարզպետն է, որը հսկում էր, $3 միլիոնանոց թեստերը: «Հայինկասացիայի» մեքենաներում դիմորդների եւ շրջանավարտների ապագա թվանշաններն են: Այսօր

Ծառերը խանգարել են

Այդ պատճառով էլ կառուցապատողը դրանք կտրել է Սայաթ-Նովա-Չարենց փողոցների հատման անկյունում, մայթի վրա, օրերս մոտ 6 հաստաբուն ծառ է հատվել: Այս առնչությամբ հարակից շենքերի բնակիչները ահազանգել են բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչություն, քաղաքապետարան, սակայն, ըստ բնակիչների, վերջիններս որեւէ միջոց չեն ձեռնարկել: Բնակիչների ներկայացմամբ, արդեն 10 օր է՝ այդ հասցեի հարակից տարածքում արագ տեմպերով շինարարություն է ընթանում:

ՄՈՏ 200 ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՎԻ ԵՆ ՄԱՏՆՈՒՄ

Առեւտրականներին անգամ քուրջ ու փալաս վաճառելու հնարավորությունից զրկում են Այս կոշիկները Բորիսը գտնում է փողոցներից, վերանորոգում ու վաճառում: «Քրջի բազարում» թափթփված այս ապրանքները ջարդուխուրդ էին եղել ոստիկանության բուլդոզերներից: Պողոսը մեզ ցույց էր տալիս իր կոշտացած ձեռքերն ու ասում, որ ծանր աշխատանքի շնորհիվ է կարողանում «քրջի բազարում» փող վաստակել: «Ամբողջ օրն այստեղ կանգնելով՝ օր է լինում,

Պոտսդամյան «խփոցի»

Մեծ ութնյակի արտգործնախարարների պոտսդամյան հավաքին հաջորդած մամուլի ասուլիսին բավական ցայտուն երեւաց, թե որքան հեռուն են գնացել Մոսկվան ու Վաշինգթոնն իրենց հակասությունների մեջ: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն այլեւս իրենց չէին կաշկանդում. դիվանագիտական էթիկետի ընդունելի շրջանակներով եւ լրագրողների ներկայությամբ մի աննախադեպ լեզվակռիվ էին սարքել: Նախ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ի դեմ անմիջականորեն իր կողքին նստած Քոնդոլիզա

Ի պաշտպանություն Ա. Արզումանյանի

Երեկ մի շարք քաղաքական եւ հասարակական գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որում ասված է. «2007թվականի մայիսի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ նախկին արտգործնախարար, Քաղաքացիական անհնազանդության շարժման հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանին: Հետագայում շինծու մեղադրանքով առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: Ակնհայտ է, որ ներկայացված մեղադրանքը մտացածին է,

ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՃԻՇՏ ՉԵՆ ԱՍՈՒՄ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում անճշտություն կար Մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության վարչական շենքի 2-րդ հարկում գտնվող ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության տարածքում աշխատասենյակներից մեկի պատուհանից վայր ընկնելու արդյունքում մահացել էր մայիսի 9-ին տեղի ունեցած Ստեփան Վարդանյանի սպանության գործով վկա, «Պանդոկ» սրճարանի տնօրեն Լեւոն Գուլյանը: Մահվան պատճառների առնչությամբ երկու հիմնական վարկածներ կային. Գուլյանի հարազատները պնդել

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031