Օրվա լրահոսը
«ԽԺՌՈՒՄ» ԵՆ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ
ՀՀ իրավապահ համակարգում իրար տակ փորելն ավանդույթ է Այն, որ ՀՀ ոստիկանության բաժիններում կամ ժամանակավոր պահման մեկուսարաններում թեկուզ մեկ անգամ ոտք դրած քաղաքացին ստորացուցիչ եւ մարդկային արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի, ծեծի ու խոշտանգումների է ենթարկվում՝ նորություն չէ: Որ անցած ավելի քան տասը տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ ոստիկանություն մտած ողջ-առողջ մարդն իր հարազատներին վերադարձվել է
ԱՅՈ՛, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑ ԵՆՔ ԼՈՒԾՈՒՄ
Խոստովանում է ՀՅԴ ղեկավար անդամը Գյումրիի դեպքերի լուսաբանման առնչությամբ եւ պարզաբանում, թե որն է այդ հարցը: Մենք ծանոթ էինք մեր լրագրող գործընկերների դժգոհություններին, որ Շիրակի մարզպետ, ՀՅԴ անդամ Ռոմիկ Մանուկյանը մայիսի 20-ին Գյումրիում քաղաքապետի տղայի մասնակցությամբ փոխհրաձգությունից հետո խուսափում է լրագրողների հետ հանդիպումներից ու հարցազրույցներից: Իսկ ահա թե երեկ ինչպես ընթացավ նրա հետ զրուցելու մեր
ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մայիսի 26-ին Ներքին Չարբախցի Արթուր Աբրահամը IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու պաշտպանության մենամարտում տեխնիկական նոկաուտով հաղթեց կանադացի Սեբաստիան Դեմերսին, իսկ Լեւոն Արոնյանը շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հավակնորդների մրցամարտում երկու տուրից հետո 1,5:0,5 հաշվով հաղթում է նորվեգացի Մագնուս Կարլսենին: Հայաստանցի այս մարզիկների մայիսյան հաղթանակների մասին կարդացեք
Դենիսը կրկին Երեւանում է
Երեւանում շարունակվող «Ազգային պատկերասրահ» միջազգային երրորդ փառատոնի շրջանակներում այսօր պատկերասրահի Որմնանկարների դահլիճում հանդես կգա գերմանաբնակ երիտասարդ թավջութակահար Դենիս Ժդանովը:Նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսում «Առավոտը» երաժշտից հետաքրքրվեց՝ անցյալ տարի մասնակցելով Երեւանում կայացած Արամ Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթին՝ արժանացաք ընդամենը «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, այն դեպքում, երբ արդեն ունեիք հեղինակավոր այլ մրցույթներին մասնակցելու փորձ ու քանիցս շահել էիք
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ քսաներկուերորդ ՊՈԵԶԻԱՅԻ ԵՐԵԿՈՆ Հիմա Պողոսիկը տարվա հալալ կեսն իր ու մեր մինուճար հայրենիքում է անցկացնում, որովհետեւ, ինչպես ինքն է ասում, Լոսում աշխատելն ու Հայաստանում ապրելը շատ ձեռնտու է, մանավանդ որ՝ վերջին շրջանում արդեն Պողոսիկը տարվա հալալ կեսը հայրենիքում ո՛չ միայն ապրում, այլեւ աշխատում էլ է. վերնիսաժի լավագույն նկարիչների գործերն էժանով
Հետքերը ո՞ւր են տանելու
30-ամյա Էդուարդ Նիկողոսյանի անհետ կորչելու մասին մենք անդրադարձել էինք 2005թ. փետրվարի 2-ի «Առավոտում» («Չորս ամիս կորած» հոդվածում): Մեր հրապարակման մեջ տեղեկացրել էինք, թե ինչպես են Էդուարդ Նիկողոսյանին հեռախոսազանգով դուրս կանչել Բուզանդի 22 հասցեի իր բնակարանից: Մաշտոցի պողոտայում նրան դիմավորել էր արտասահմանյան գրասենյակներից մեկի ավտոմեքենան: Տեղեկացրել էինք նաեւ, որ նրա ծնողները, որոնք այդ ժամանակ Մոսկվայում էին,
$12.750-Ը ԴԱՐՁԱՎ 74.750 ԴՐԱՄ
ԴԱՀԿ-ի եւ դատական համակարգի չորս տարվա «համառ աշխատանքի» շնորհիվ «Մի ամբողջ համակարգի ձեռնոց եմ նետել. համակարգ, որը մինչեւ կոկորդը կաշառակերության եւ խարդախության մեջ թաղված է: 2003-ին որոշված կատարողական ակտն իրականացնելու փոխարեն արդեն 4 տարի է՝ դատարաններով են տանում-բերում: Բայց ես ետ չեմ կանգնելու եւ, եթե հարկ լինի, նույնիսկ Եվրոդատարան կհասնեմ»,- ասում է Արա Պետրոսյանը: 2003
Մեր առյուծը ոչխարի է նման, արծիվն էլ՝ բադի
Հայաստանի Հանրապետության զինանշանի նկարագրությանը եւ գործածման կարգին հասարակությունը ծանոթ չէ, որի արդյունքում Հայաստանի պետական խորհրդանիշը խեղաթյուրվում է: Ամսագրերում, օրացույցներում, հատկապես պետական-իրավական փաստաթղթերում եւ մի շարք ցուցապաստառների վրա հաճախ են հանդիպում զինանշանի բազմապիսի պատկերներ: Դրանք չեն համապատասխանում ՀՀ զինանշանի պատկերի գործածման կարգին, որը կարգավորվում է օրենքով: Օրենքի համաձայն, «ՀՀ զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են
ԵՐԲ ԽԱԽՏՎՈՒՄ Է «ԿՐՈՆԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ»
Ինչ պատժաչափեր են նախատեսված արտերկրում «աստվածանարգության» համար Օրեր առաջ ադրբեջանցի երկու լրագրողի՝ Ռաֆիկ Թաղիին ու Սամիր Սադաղաթօղլիին դատապարտեցին, համապատասխանաբար, 3 եւ 4 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվեցին իսլամը, Մոհամեդ մարգարեին վիրավորող հրապարակումների համար: Տարբեր երկրների իսլամական արմատականները լրագրողների համար պահանջեցին նույնիսկ մահապատիժ, չնայած Ադրբեջանում մահապատիժը վերացված է: Մյուս կողմից էլ՝ աշխարհի իրավապաշտպան կառույցները գտնում էին, որ
Դասական խարդախություն
13 ամիս մեկուսարանում գտնվող ԱՄՆ քաղաքացին պնդում է, որ իրեն բազմիցս «քցել» են Շառը, պարզվում է, որքան էլ անհեթեթ, սակայն կարող է աղետալի փորձանք դառնալ՝ կախված նրանից, թե շառ անողը որքանո՞վ է իր արարքը համաձայնեցրել իրավապահ մարմինների հետ: Իմացեք հասցեն՝ ք. Երեւան, ոստիկանության Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի քննչականը, որտեղ ցնորամիտ թվացող մեղադրանք կարող է ուզածդ
ԵՐԲ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՐԴԻՆ
Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը չի բացառում, որ նման դեպքեր կարող են լինել ՀՀ փաստաբանների պալատն ունի 673 փաստաբան, նրանցից 22-ի արտոնագրի գործողությունը կասեցվել է: 651 գործող փաստաբաններից մեկն էլ կալանավորված է: «Բնական է, ինձ համար տհաճ է, երբ փաստաբանների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում: Այս պահին քրեական գործ է հարուցվել փաստաբան Արմեն Ճուղուրյանի նկատմամբ:
Իրանցիներին աղջիկ է մատակարարում
Շահամոլ «թարգմանչուհին» մարմնավաճառներ էր գտնում «Ալեն-Էլեն» սրճարանում ՀՀ քաղաքացի Լենա Թավաքալյանի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազության թրաֆիքինգի բաժնում հարուցվել է քրեական գործ: Մեղադրանքի հիմքում դրվել է այն, որ տիրապետելով պարսկերենին, պարբերաբար հանդիպել էր Իրանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների հետ, նրանց մատուցել է բազմապիսի ծառայություններ: Քրեական գործը երեկ ուղարկվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Նախաքննության ժամանակ
ԴԱՏԱԽԱԶՆ ԱՅԼԵՎՍ ՔՆՆԻՉ ՉԷ
Հարցազրույց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գեւորգ Դանիելյանի հետ: – Պրն Դանիելյան, «Դատախազության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտավ այս տարվա մայիսի 1-ից: Ինչպիսի՞ նորություններ տեղ գտան այդ օրենքում: – Պետք է ստեղծվեր մի այնպիսի համակարգ, որը հնարավորինս զերծ մնար կոռուպցիոն երեւույթներից. ինչին մասամբ նպաստում է այն, որ պետական մարմինների միջեւ հնարավոր են
Արտյոմ Այրումյանը՝ ռուսական «տուսովկայում»
Հայ ջութակահարը հանդիպեց տեղի էլիտային Մոսկվայի հեղինակավոր «Ֆորում հոլլում» ռուսաստանյան շոու-բիզնեսի «պարագլուխներից»՝ դիզայներ, բեմադրիչ եւ պրոդյուսեր Բորիս Կրասնովի ծննդյան 45-ամյակի առիթով վերջերս կազմակերպված հանդիսությանը հրավիրվածների թվում է եղել նաեւ հայաստանցի ջութակահար Արտյոմ Այրումյանը: Հյուրընկալել էինք ջութակահարին, որը ներկայումս հանդես է գալիս երեւանյան «Օպերա» ակումբում: Հետաքրքրվեցինք, թե ինչպես երաժիշտը պատիվ ունեցավ ներկա գտնվել Կրասնովի ծննդյան երեկոյին
«ԲԱՑԱՌԻԿ» ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄ
«Անհնազանդություն» հասարակական նախաձեռնության նախաձեռնող Ալեքսանդր Արզումանյանի հոդվածով դեռ ոչ ոք չի կալանավորվել: Երեկ «168 ժամ» թերթի նախաձեռնությամբ կազմակերպվեց քննարկում՝ ՀՀ նախկին արտգործնախարար, «Անհնազանդություն» հասարակական նախաձեռնության նախաձեռնող Ալեքսանդր Արզումանյանի՝ մայիսի 7-ին տեղի ունեցած կալանավորման վերաբերյալ: Մասնակիցները փաստեցին, որ այս գործը բացառիկ է մի քանի պատճառով, օրինակ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով («ապօրինի ճանապարհով
Երեւանցիները՝ ռեստորան, վայքեցիները՝ Նորավանք
Մայրաքաղաքի ու Վայոց ձորի շրջանավարտների ճաշակներն ու հնարավորությունները տարբեր են: «Վերջին զանգը»՝ ցերեկույթով ու խնջույքներով, նշվում է հայաստանյան բոլոր դպրոցներում: Վայոց ձորի մարզում ոմանց համար այն վերածվում է տոնախմբության, ոմանց համար էլ դառնում կրակ ու պատիժ: Վերջինս վերաբերում է հատկապես ծնողներին, ովքեր իրենց երեխայի ավարտական ծախսերը հոգալու համար ստիպված են լինում պարտքով գումար խնդրել, անասուններ
ՏՆՕՐԵՆԻ ՀՐԱԺԵՇՏԸ ԶՈՒԳԱԴԻՊԵՑ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻՆ»
ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հավաստիացրեց, թե Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանի հրաժեշտի օրը կանխամտածված չի ընտրել: Սեն Արեւշատյանին դուր եկավ կոլեկտիվի նվերը: Սեն Արեւշատյանը նախընտրում է Հրաչ Թամրազյանին: Երեկ հազարավոր դպրոցականներ՝ դպրոցներին, իսկ Մատենադարանի կոլեկտիվն էլ՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորությամբ, հրաժեշտ էր տալիս տնօրեն Սեն Արեւշատյանին: Երբ պրն Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ հատո՞ւկ է «վերջին
Սպառողներին մոլորեցնում են ու գերշահույթներ ստանում
«Տելեմարկետը» գովազդում է մի բան, բայց վաճառում մեկ այլ բան «Հեռուստաշուկա» ՍՊԸ-ն, որը «Տելեմարկետի» գովազդների հեռարձակման պատվիրատուն է, հեռուստաընկերությունների եթերում անընդմեջ գովազդում է «ամերիկյան» եւ «եվրոպական» արտադրության յուրօրինակ ապրանքներ: Վերոհիշյալ ընկերության ապրանքների պատվիրատուների բողոքները բազմաթիվ են, նրանք հավաստում են, որ գովազդվող ապրանքները բացառապես չինական արտադրության են եւ որակական առումով անհամեմատ չափազանցված են: Օրերս «Առավոտին» էր
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԻՍՊԱՆԻԱ ՔԻՉ ԵՆ ԱՐՏԱՀԱՆՎՈՒՄ
Իսպանական շուկայում հայ գործարարներն իրենց տեղը դեռ չունեն Իսպանիայի Թագավորությունում ՀՀ հյուպատոսարանը տեղակայված է Վալենսիա քաղաքի կենտրոնում՝ Ռեյնո դե Վալենսիա պողոտայում: Զբաղեցնում է երկու փոքրիկ սենյակ, աշխատակազմը նույնպես մեծ չէ: Հյուպատոսարանը բացվել է 4 տարի առաջ եւ իր գոյությամբ առաջին հերթին լուծել է մի շատ կարեւոր խնդիր՝ Թագավորությունում բնակվող մի քանի տասնյակ հազար ՀՀ քաղաքացիներ
Դիտորդները փոշմանե՞լ են
Միջազգային դիտորդների միջանկյալ եզրակացությունը հարցականի տակ է դնում ընտրությունների ազատությունն ու արդարությունը: Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) այսօր ավարտեց Հայաստանի խորհրդարանական ընտրությունների եւ հետընտրական գործընթացների վերաբերյալ երկու ամիս տեւած դիտորդական առաքելության աշխատանքները՝ հրապարակելով հետընտրական միջանկյալ զեկույցը, որը հարցականի տակ է դնում մայիսի 12-ի ընտրությունների ազատությունն ու արդարությունը: Հետընտրական
ՀՅԴ ՇԱՐՔԵՐԸ ՆՈՍՐԱՆՈՒՄ ԵՆ
Հնչակյանները հիշեցնում են, որ Դաշնակցությունն այլեւս անելիք չունի Մոտ ժամանակներս Բեյրութում պաշտոնապես կգրանցվի «Ազատ, անկախ հայերի միություն» կազմակերպությունը, որը կղեկավարի լիբանանյան բանակի նախկին գեներալ Նարեկ Աբրահամյանը: Վերջինս նաեւ նախկին դաշնակցական է: Նարեկը տակավին վերջերս է լքել հարազատ կուսակցությունը: Եվ նա միակը չէ: Տեղացիները վկայում են, որ Նարեկ Աբրահամյանը ընդունված գործիչ է, ում շուրջ հետզհետե համախմբվում
ՀՀԿ ԱՆԴԱՄ Է ԴԱՐՁԵԼ, ՈՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԹԱՂԻ՞
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Շանթ» հեռուստաընկերությանը մայիսի 23-ին տված հարցազրույցում շատ ինքնատիպ բացատրություն տվեց, թե ինչու է դարձել ՀՀԿ անդամ. «Դարձել եմ իմ քաղաքի համար, որ կարողանամ իմ քաղաքը սարքել: Ես իմ քաղաքը շատ եմ սիրում՝ բոլորը լավ գիտեն: Դարձել եմ, որ կռանթները չփակվի հանկարծ իմ ժողովրդի, որ ես քաղաքում կարողանամ ավելի շատ ասֆալտ անել,
«Ժողովուրդը բացեց դիտորդների աչքերը»
Վստահ է «Իմպիչմենտ» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ ընտրություններից անմիջապես հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցին՝ արձանագրելով, որ այնտեղ գովասանքի խոսքեր կային Սերժ Սարգսյանի կազմակերպած ընտրությունների հասցեին: Սակայն Ն. Փաշինյանի կարծիքով, հիմա ԵԱՀԿ-ն մեկ քայլ ետ է արել իր նախնական գնահատականներից, ինչը բանախոսը համարեց ժողովրդի համառ պայքարի արդյունքը: «Հենց ձե՛ր հետեւողական պայքարի
ԹՈՒ ԲԻ, ՕՐ ՆՈԹ ԹՈՒ ԲԻ
Շեքսպիրյան հավերժական երկընտրանքն այժմ էլ ծառացել է Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի առջեւ: Ընտրություններից առաջ՝ դեռ ապրիլին, Դավիթ Հակոբյանն ասուլիսում խոստացավ, որ եթե ո՛չ մեծամասնականով, ո՛չ համամասնականով «ժողովուրդը, վսյո տըկի, ինձ չուղարկի պառլամենտարիզմի արենա՝ մայիսի 13-ից ես ընդմիշտ կհեռանամ քաղաքականությունից»: Երեկ հետաքրքրվեցինք՝ նրա խոստումը մնո՞ւմ է ուժի մեջ, եւ այլեւս չի՞ առաջադրվելու նախագահական ընտրություններում:
ՍԱՏԱՆԱՆ ԱՅՆՔԱՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՉԷ
Կարծում է չորս անգամ անընդմեջ մեծամասնականով ընտրված Վիկտոր Դալլաքյանը – Ո՞րն է ձեր վերընտրվելու պատճառը, մանավանդ դուք չունեիք շտաբ, մեքենա, նկարներ, փող, բայց հաղթեցիք: Նման բան հնարավո՞ր է: – Ի տարբերություն շատերի, ես կարծում եմ, որ սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրա մասին մտածում են, պարզապես խավարի մեջ հնարավոր չէ սատանայի դեմ պայքարել: Իսկ խավարը,
«ՎԵՐՋԻՆԶԱՆԳՅԱՆ» ԱՎՏՈՎԹԱՐ
Վերջին տարիներին դպրոցների շրջանավարտները «Վերջին զանգի» ժամանակ ինքնահաստատվում են ոչ թե դպրոցում ստացած գիտելիքներով, այլ շքեղ հագուստներով, մեքենաներով եւ խնջույքներով: Լուսանկարում պատկերված դեռահասների հետ, բարեբախտաբար, ոչինչ չի պատահել: Բայց համընդհանուր ցուցամոլության պայմաններում պատահարներն անխուսափելի են: Երեկ, ժամը 18:30-ի սահմաններում, Երեւանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ԳԱԶ-24» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները: «Մերսեդեսի» մեջ եղել են 17-18
ԲԼԻԶՆՅՈՒԿՆ ԻԲՐ ՆԵՐՈՒՄ Է Երեկ հրավիրած ասուլիսում «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը հայտարարեց, որ ներում է այն բաժանորդների պարտքերի 65%-ը, ովքեր ինտերնետից են օգտվել ու այդ ընթացքում նրանց հաշվին միջազգային զանգեր են գրանցվել: Պարտքերի մնացած 35%-ը բաժանորդները պետք է մարեն՝ առաջիկա 3 տարվա ընթացքում: Հաշվի առնելով, որ բաժանորդներից շատերի հաշվին 2-3 հազար դոլարի պարտք է
«Արդեն զիջումների գնացել ենք»
«ԼՂ հարցի խաղաղ կարգավորման համար նախատեսված փոխզիջումների համատեքստում՝ Սումգայիթի, Բաքվի ցեղասպանություններն ու Նախիջեւանն են մեր զիջումները»,- իշխանություններին «հուշում» են «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության անդամները: Հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ «փոխզիջում» ասվածը գրող-հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը, ազատամարտիկ Աղավնի Սահակյանը, «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամ Գեւորգ Միրզոյանը եւ «Ազգային համակարգ» հասարակական նախաձեռնության անդամ Ռոմեն Եպիսկոպոսյանը չեն կարողանում հասկանալ: Նրանք
ՄԵՐ ՈՒ ՆՐԱՆՑ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
Երեւանում «վերջին զանգն» առանձնանում է Անկախության հրապարակում շամպայնի շշեր ջարդելով ու խնջույքներով, իսկ արտերկրում՝ հրաժեշտի աղավնիներ պատրաստելով կամ դիսկոտեկում հարբելով: Երեւանի 11.480 շրջանավարտ այսօր հրաժեշտ կտա դպրոցին: «Վերջին զանգի» արարողության միակ նորությունն այն է, որ այս անգամ շրջանավարտները երեկոյան կզվարճանան ու շամպայնի շշեր կկոտրեն ոչ թե Հանրապետության, այլ Անկախության հրապարակում: Ըստ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության
Մոտենում է պոպուլիզմի վերջը
Փաստում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Որքան էլ ասենք, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, միեւնույն է, Հայաստանում մոտենում է քաղաքական պոպուլիզմի վերջը, այսինքն՝ էլ չեն լինի բողոքի ընտրություններ»,- երեկ Մամուլի ազգային ակումբում նոր կառավարության կազմավորման եւ հետընտրական գործընթացների մասին իր տեսակետը հայտնեց Հրանտ Բագրատյանը: «Կարծում եմ, չեն կրկնվի այնպիսի ընտրությունները, երբ մարդիկ կքվեարկեն ոչ թե


















































