Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցական

Մարտ 24,2005 00:00

Կուսակցական այցետոմս քաղաքական գործիչների ներկայացմամբ Հայաստան Ազգային ժողովրդավարական միություն 1. Հիմնադրվել է 1992 թվականին, ունի 3000 անդամ եւ 56 տարածքային բաժանմունքներ: 2. Կուսակցությունն ունի մեկ պատգամավոր Ազգային ժողովում, իշխանության մյուս ճյուղերում ներկայացված չէ։ «Նոր Ժամանակներ» կուսակցություն 1. Հիմնադրվել է 2003 թվականին, ունի 19108 անդամ, 27 տարածքային բաժանմունքներ Երեւանում եւ երկրի մարզերում: 2. Իշխանության ճյուղերում կուսակցությունը ներկայացված չէ։ Հայաստանի դեմոկրատական կուսակցություն 1. Հիմնադրվել է 1991 թվականին, ունի մոտ 5000 անդամ, բաժանմունքներ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում եւ Երեւանի բոլոր համայնքներում։ 2. Կուսակցությունն ունի մեկ պատգամավոր Ազգային ժողովում, իշխանության մյուս ճյուղերում ներկայացված չէ։ Հայ հեղափոխական դաշնակցություն 1. Հիմնադրվել է 1890 թվականին, անդամներ ունի ամբողջ աշխարհում։ Հայաստանում կուսակցության ակտիվ անդամների քանակը` մոտ 6000: 2. Կուսակցությունն ունի 12 պատգամավոր Ազգային ժողովում, կառավարությունում՝ 3 նախարար, 5 փոխնախարար, ունի նաեւ 2 մարզպետ, 2 փոխմարզպետ։ «Օրինաց Երկիր» կուսակցություն 1. Հիմնադրվել է 1997 թվականին, ունի մոտ 30 000 անդամ, տեղական բաժանմունքներ բոլոր մարզերում: 2. Կուսակցությունն ունի 21 պատգամավոր Ազգային ժողովում, կառավարությունում` 3 նախարար եւ 6 փոխնախարար, 2 մարզպետ եւ 3 փոխմարզպետ։ «Հանրապետություն» կուսակցություն 1. Հիմնադրվել է 2001 թվականին, ունի մոտ 5000 անդամ եւ 37 տարածքային ստորաբաժանում։ 2. Կուսակցությունն ունի 3 պատգամավոր Ազգային ժողովում, իշխանության այլ ճյուղերում ներկայացված չէ։ «Հայոց Համազգային Շարժում» ?կուսակցություն 1. Հիմնադրվել է 1989 թվականին, ունի մոտ 6000 անդամ եւ տեղական ստորաբաժանումներ երկրի բոլոր մարզերում: 2. Կուսակցությունը ներկայացված չէ երկրի իշխանության ճյուղերում: Հայաստանի հանրապետական կուսակցություն 1. Հիմնադրվել է 1991 թվականին, ունի մոտ 15000 անդամ, 67 բաժանմունքներ ողջ երկրում: 2. Կուսակցությունն ունի 44 պատգամավոր Ազգային Ժողովում, կառավարությունում կուսակցությունը ներկայացված է վարչապետով եւ 6 նախարարով, տեղական ինքնակառավարման օրգանների ղեկավարների 30% ՀՀԿ-ի անդամներ են։ Միացյալ աշխատանքային կուսակցություն 1. Հիմնադրվել է 2002 թվականին, ունի մոտ 2000 անդամ, տեղական բաժանմունքներ երկրի բոլոր մարզերում։ 2. Կուսակցությունն ունի 6 պատգամավոր Ազգային Ժողովում, իշխանության մյուս ճյուղերում ներկայացված չէ։ Հայաստանի ժողովրդական կուսակցություն 1. Հիմնադրվել է 1998-ին, ունի մոտ 30000 անդամ եւ 53 տեղական բաժանմունքներ: 2. Կուսակցությունն ունի 6 պատգամավոր Ազգային ժողովում, իշխանության մյուս ճյուղերում ներկայացված չէ։ Ադրբեջան Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն 1. Հիմնադրվել է 1989 թվականին, ունի ավելի քան 26 000 անդամ, 72 տեղական բաժանմունքներ։ 2. Կուսակցությունը ներկայացված չէ իշխանության ճյուղերում։ «Յենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցություն 1. Հիմնադրվել է 1992 թվականին, ունի մոտ 70000 անդամ, բաժանմունքներ երկրի բոլոր շրջաններում: 2. «Յենի Ազերբայջան»-ը երկրի իշխող կուսակցությունն է եւ ներկայացված է իշխանության բոլոր ճյուղերում։ «Ադալյաթ» (Արդարություն) կուսակցություն: 1. Հիմնադրվել է 1993-ին, ունի ավելի քան 20000 անդամ, 77 շրջանային բաժանմունքներ: 2. Կուսակցությունը իշխանության ճյուղերում ներկայացված չէ։ Ադրբեջանի դեմոկրատական կուսակցություն 1. Հիմնադրվել է 1991 թվականին, ունի մոտ 35000 անդամ, 75 շրջանային բաժանմունքներ: 2. Կուսակցությունը իշխանության ճյուղերում ներկայացված չէ։ «Ումիդ» (Հույս) կուսակցություն 1. Հիմնադրվել է 1998-ին, ունի մոտ 20000 անդամ եւ 75 շրջանային բաժանմունքներ: 2. Կուսակցությունը իշխանության ճյուղերում ներկայացված չէ։ «Մուսավաթ» կուսակցություն 1. Հիմնադրվել է 1911 թվականին եւ իր գործունեությունը վերսկսել 1992-ին, ունի 50 հազար անդամ եւ 84 շրջանային բաժանմունքներ: 2. Կուսակցությունը իշխանության ճյուղերում ներկայացված չէ։ Ադրբեջանի իսլամական կուսակցություն 1. Հիմնադրվել է 1991 թվականին, ունի ավելի քան 10000 անդամ, 40 շրջանային բաժանմունքներ: 2. Կուսակցությունը իշխանության ճյուղերում ներկայացված չէ։ «Ադրբեջանի Ազգային Ճակատ» կուսակցություն 1. Հիմնադրվել է 1989 թվականին, ունի մոտ 45000 անդամ, 84 շրջանային բաժանմունքներ: 2. Կուսակցությունն ունի 6 պատգամավոր խորհրդարանում, իշխանության մյուս ճյուղերում ներկայացված չէ։ Ադրբեջանի ազգային անկախության կուսակցություն 1. Հիմնադրվել է 1992-ին, ունի մոտ 20000 անդամ եւ 84 շրջանային բաժանմունքներ: 2. Կուսակցությունը իշխանության ճյուղերում ներկայացված չէ։ «Վահդատ» (Միասնություն) կուսակցություն: 1. Հիմնադրվել է 1995 թվականին, իսկ պաշտոնապես գրանցվել՝ 1998 թվականին, ունի 19548 անդամ, 74 ստորաբաժանումներ Ադրբեջանի շրջաններում: 2. Կուսակցությունը ներկայացված է շրջանային քաղաքապետարաններում եւ պետական կառավարման միջին օղակներում։ Վրաստան Վրաստանի լեյբորիստական կուսակցություն 1. Հիմնադրվել է 1994 թվականին, ունի մոտ 200 000 անդամ, ստորաբաժանումներ Վրաստանի բոլոր շրջաններում: 2. Կուսակցությունն ունի 3 պատգամավոր խորհրդարանում, 6 անդամ Թբիլիսիի քաղաքային ժողովում (Սակրեբուլո), ինչպես նաեւ` Ռուսթավիի, Գորիի, Քութաիսիի եւ Թելավիի քաղաքային ժողովներում։ «Միասնական ազգային շարժում – ժողովրդավարներ» կուսակցություն 1. Հիմնադրվել է 2001-ին, ունի մոտ 30 000 անդամ եւ ներկայացուցչություններ Վրաստանի բոլոր շրջաններում: 2. Վրաստանի իշխող կուսակցությունն է, կուսակցության անդամ է երկրի վարչապետը: Կուսակցությունը կառավարությունում ունի 10 նախարար, 151 պատգամավոր խորհրդարանում։ Կուսակցական միավորում «Նոր աջեր» 1. Հիմնադրվել է 2000-ին, ունի մոտ 16 000 անդամ: 2. «Արդյունաբերողներ»-ի հետ «Նոր աջեր» կուսակցությունը ձեւավորել է 17 անդամանոց խմբակցություն խորհրդարանում, իշխանության այլ ճյուղերում ներկայացված չէ: Վրաստանի հանրապետական կուսակցություն 1. Հիմնադրվել է 1978 թվականին, ունի մոտ 2000 անդամ: 2. Կուսակցությունը ներկայացված է իշխանության բոլոր ճյուղերում։ Վրաստանի սոցիալիստական կուսակցություն 1. Հիմնադրվել է 1995-ին, ունի մոտ 15000 անդամ: 2. Կուսակցությունն ունի 1 պատգամավոր խորհրդարանում, իշխանության մյուս ճյուղերում ներկայացված չէ։ Վրացական տրադիցիոնալիստների կուսակցություն 1. Հիմնադրվել է 1990-ին, ունի մոտ 15000 անդամ, 50 տեղական բաժանմունքներ։ 2. Կուսակցությունը ունի 1 պատգամավոր խորհրդարանում, ներկայացված է ինքնակառավարման տեղական օրգաններում։ Վրաստանի ազգային-ժողովրդավարական կուսակցություն 1. Հիմնադրվել է 1917 թվականին, ունի մոտ 7000 անդամ, տեղական բաժանմունքներ Վրաստանի բոլոր շրջաններում։ 2. Կուսակցությունը ներկայացված է իշխանության տեղական օրգաններում։ Քաղաքական շարժում «Ազատություն» (Թավիսուփլեբա) 1. Հիմնադրվել է 2003 թվականին, ունի մի քանի հազար անդամ: 2. Կուսակցությունն ունի 1 նախարար կառավարությունում, իշխանության մյուս ճյուղերում ներկայացված չէ։ Ազգային ուժերի միավորում – Պահպանողականներ 1. Հիմնադրվել է 2000 թվականին, ունի մոտ 5000 անդամ, 20 տեղական բաժանմունքներ։ 2. Կուսակցությունն ունի 6 պատգամավոր խորհրդարանում, իշխանության մյուս ճյուղերում ներկայացված չէ։ Վրաստանի ժողովրդական ճակատ 1. Հիմնադրվել է 1989 թվականին, ունի մոտ 650 անդամ, 5 տեղական բաժանմունք: 2. Կուսակցությունը իշխանության ճյուղերում ներկայացված չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել