Օրվա լրահոսը
Օրերս
Մի բան ասա, մենք էլ ենք, չէ՞, մարդ Օրերս գինու կոմբինատից դեպի Մաշտոցի պողոտա անցնող հատվածում պետավտոտեսչության մի քանի աշխատակիցներ խիստ հիասթափություն ապրեցին. նրանք նետվեցին մի ավտոմեքենայի ետեւից, որը խախտում էր կատարել, բայց մի քանի վայրկյան անց պարզվեց՝ խախտումը մեկ այլ պետավտոտեսչության մեքենա էր գործում։ Պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե մի սովորական քաղաքացի դա գործեր։ Կհետապնդեն,
Մոսկվայի ԱՊՀ ղեկավարների համաժողովը հոբելյանական էր եւ չպսակվեց կարեւոր փաստաթղթերի ստորագրմամբ։
ԱՊՀ-ի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են Մոսկվայի ԱՊՀ ղեկավարների համաժողովը հոբելյանական էր եւ չպսակվեց կարեւոր փաստաթղթերի ստորագրմամբ։ Սակայն (ինչը պակաս կարեւոր չէ) Համագործակցությունը վերահաստատեց իր անհրաժեշտությունը, իսկ մասնակիցների մեծ մասը ցուցաբերեց ռուսակենտրոն տրամադրություն, ինչը պայմանավորված է, իհարկե, ՌԴ-ի տնտեսական դրական դինամիկայով եւ միջազգային ազդեցության աճով։ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հենց այդպես էլ ասաց, որ
Մշակույթի,
ՀԱՐՑԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է Մշակույթի, արվեստի, գրականության, թող թույլ տրվի ասել՝ մնացորդային ֆինանսավորումը, որն արտահայտված է 2002 թ. բյուջեի նախագծում, եւ որն արդարացիորեն առաջացնում է վերոհիշյալ բնագավառների մարդկանց տարակուսանքը, դժբախտաբար, նոր երեւույթ չէ մեզանում։ Այդ ասպարեզներում ֆինանսավորումը տարեցտարի ցուցաբերում է, լավագույն դեպքում, սառեցման միտում, իսկ, ասենք, գրահրատարակչության պարագայում՝ հետեւողականորեն նվազման։ Հարցը մեր առանց այն
«Նվեր» հաշմանդամներին
Նախարարը ապակողմնորոշված է «Նվեր» հաշմանդամներին 2001 թ. դեկտեմբերի 3-ին հաշմանդամների միջազգային օրվա առթիվ Բուժվերականգնողական կենտրոնում բուժվող ազատամարտիկներս եւ ոչ զինվորական հաշմանդամներս, հրավիրել էինք ՀՀ սոցապահովության նախարար պրն Մարտիրոսյանին, փոխնախարարին՝ մասնակցելու մեր «Ոգեղեն ուժ» սոցիալական կենտրոն-Վարուժան Կարապետյանի թանգարանում տեղի ունենալիք միջոցառմանը։ Ժամը 16-ին սայլակներով իջանք մեր Հավատի օջախը՝ սոցկենտրոն-թանգարան, որն իր պատշաճ տարածքով ու կառուցվածքով միակն
«Հավատո՞ւմ եք արդյոք «Ռուսաստան-ԱՄՆ ալյանսի» երկարատեւությանը» հարցով դեռ շարունակում է դիմել իր ընթ
ԿՈՎԿԱՍԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՁԵՌՔՈՒՄ «Հավատո՞ւմ եք արդյոք «Ռուսաստան-ԱՄՆ ալյանսի» երկարատեւությանը» հարցով դեռ շարունակում է դիմել իր ընթերցողներին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթը: Թեեւ արդեն մեկ շաբաթ առաջ կարող էր հարցին հավելել «Եվ իզուր» արտահայտությունը: Պինդ գրկախառնումները` վաղաժամկետ Սեպտեմբերի 11-ը կարող էր դառնալ աշխարհաքաղաքական կառուցվածքներում արմատական փոփոխությունների մեկնարկ, եթե դրանից հետո եւ դրա հետ առնչվող զարգացումները ցույց
Ասում
«ՀԱՇՏԵՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ» Ասում է Թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի անդամ Դավիթ Հովհաննիսյանը, որը պնդում է, թե նույն դիրքորոշումն ունեն իրենց քննադատողներն ու հանձնախմբի թրքական կողմը։ – Հաշվի առնելով Ձեր կարգավիճակը՝ ԱԳՆ կոլեգիայի անդամ, Հաշտեցման հանձնախմբում դիտվում եք իբրեւ պետության քողարկված ներկայացուցիչ։ – 2000 թ. սեպտեմբերի 1-ից իմ աշխատանքային գրքույկը ԵՊՀ-ում է, որտեղ ես դասախոսում
Այս շաբաթ խորհրդարանում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը հրապարակեց հինգ կուսակցություննե
Բնական եւ ձեռքբերովի դաշնակիցներ Այս շաբաթ խորհրդարանում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը հրապարակեց հինգ կուսակցությունների համատեղ հայտարարությունը՝ ի պաշտպանություն Հայաստանի կառավարման խորհրդարանական համակարգի, որի նախագիծը, որպես այլընտրանքային տարբերակ, առաջարկվել է խորհրդարանի քննարկմանը: «Ազգային ժողովրդավարական կուսակցության, Ազգային ժողովրդավարական միության, Հայաստանի կոմունիստական եւ «Հանրապետություն» կուսակցությունների, ինչպես նաեւ Սահմանադրական իրավունք միության միջեւ համատեղ քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով
Հարցազրույց
«ԵՐԿԻՐԸ ԿԱՅՈՒՆԱՑՆՈՂՆ ՈՒ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆՈՂԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է» Հարցազրույց Ռիմա Դեմիրճյանի հետ -Մեկ-երկու թերթում հրապարակում եղավ, որ, իբրեւ թե գոյություն ունի Դեմիրճյանների ընտանիքի հիմնադրամ։ Մենք հիշում ենք, որ մեկ տարի առաջ դուք ստեղծեցիք «Կարեն Դեմիրճյան» հիմնադրամը, արդյո՞ք նույն բանի մասին է խոսքը։ – Իհարկե, այդ հարցը ինձ շատ է զարմացնում, մանկամիտ բաներ են գրվում «Հայոց աշխարհ» եւ
Ինչպես
"ճՁԿ, թԺժ, ԽԿթԺԸ"-Ն՝ ԱԺ-ՈՒՄ Ինչպես հայտնի է, ԱԺ կանոնակարգի համաձայն, յուրաքանչյուր ԱԺ եռօրյայի վերջին օրը՝ չորեքշաբթի, պատգամավորները ՀՀ կառավարության անդամ նախարարներին, ինչպես նաեւ՝ վարչապետին, ոչ միայն մոտիկից տեսնելու, նրանց հետ միջանցքում ծխելու, ձեռքով բարեւելու «պատվին» են արժանանում, այլեւ ԱԺ ամբիոնից նրանց հարցեր տալու հնարավորություն են ունենում։ Եւ քանի որ այդ հարցուպատասխանը Հանրային հեռուստատեսությամբ ամբողջությամբ ցուցադրվում
ԽՈՍՏռ տՐՌՉպՑ, ՑՈՍՏռ ՏՑՉպՑ
ԽՈՍՏռ տՐՌՉպՑ, ՑՈՍՏռ ՏՑՉպՑ Նախանձից ու չարությունից պատվարժան մարդկանց վրա հարձակվելը ոչ միայն անփառունակ ու անշրջահայաց գործ է, այլեւ անբարոյական է։ Նման դրսեւորում է «Առավոտ» օրաթերթի 30.11.2001թ. համարում տպագրված ՀՀ ԹԳ միության անդամ Արմեն Տեր-Քառյանի «Ավանդական փառատոնի խարդավանքները» վերնագրով հոդվածը, որը զայրույթ է առաջացրել ալավերդցիների մեջ։ «Թատերական Լոռի» փառատոները Ալավերդիում միշտ էլ վերածվել են ժողովրդական
ՄԻ ՔԱՆԻ «ՇԱԲԱՇ» ԷՍ ԿՈՂՄ՝ ԷՆ ԿՈՂՄ
ՄԻ ՔԱՆԻ «ՇԱԲԱՇ» ԷՍ ԿՈՂՄ՝ ԷՆ ԿՈՂՄ Մինչ որոշ լրատվամիջոցներ հիացմունքով արձանագրեցին, թե Վանաձորի քաղաքային իշխանությունների որոշմամբ (աշնանամուտին կայացրած) արգելվել է «համայնքի տարածքում ամուսնության եւ թաղման արարողության ժամանակ տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշանների օգտագործումը» եւ սահմանվել, որ «ամուսնության եւ թաղման արարողությունների մասնակից տրանսպորտային միջոցները հնարավոր մոտակա խաչմերուկից շրջանցեն Տիգրան Մեծի պողոտան», շտապենք հայտնել, որ այդ որոշումը,
Ո՛Չ «ԿԵՂՏՈՏ» ՓՈՂԵՐԻՆ
Ո՛Չ «ԿԵՂՏՈՏ» ՓՈՂԵՐԻՆ Պարզվում է, ամսական միջինը 500 մլն դրամի բյուջետային մուտքեր ապահովվում են ՀՀ պետական եկամուտների նախարարության օպերատիվ հետախուզության ծառայության միջոցով։ Երեկ այսպիսի տվյալ հաղորդեց վարչության պետ Ս. Գրիգորյանը՝ Երեւանում անցկացվող ԱՊՀ երկրների հարկային (ֆինանսական) հետախուզական ծառայությունների կոորդինացիոն խորհրդի նիստի ընթացքում։ Խորհուրդը նպատակ ունի ԱՊՀ տարածքում սահմանափակել «կեղտոտ փողերի» շրջանառությունը։ Հարցին, թե տարեկան ի՞նչ
«ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅԱՐԱՆ»
«ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅԱՐԱՆ» 1988. դեկտեմբերյան երկրաշարժից հետո Բելառուսիայի «Զուբրյոնոկ» ճամբար էին էվակուացվել աղետի գոտու բնակավայրերից հարյուրավոր երեխաներ՝ մայրերի եւ մանկավարժների ուղեկցությամբ։ Ստորեւ ներկայացվում են դրվագներ՝ նրանց առօրյայից։ Էվակուացվածների համար ծանրոց է ուղարկվում ոմն բարեգործի կողմից։ Ծանրոցի բաշխումից հետո գյումրեցի մի կին, նեղանալով, որ իրեն ընդամենը… մազերի ժապավեն է բաժին ընկել, բողոքում է. «Ուրեմն օր աղջիկս բանտիկ
Մոսկվայի միությունների տան Սյունազարդ դահլիճում Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարի շրջանակներում ընթաց
ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է Մոսկվայի միությունների տան Սյունազարդ դահլիճում Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարի շրջանակներում ընթացող Վլադիմիր Կրամնիկ-Գարրի Կասպարով մենամարտը հատեց պայքարի առաջին շրջանը։ Դասական ոճով նրանց միջեւ կայացած չորրորդ պարտիան նույնպես ի հայտ չբերեց ավելի ուժեղին։ Գրոսմայստերներն այս անգամ նախընտրեցին իսպանական պարտիայի բաց տարբերակը, սակայն շատ ժամանակ չանցած, համաձայնեցին ոչ-ոքիի։ Հաշիվը դարձավ 2։2։ Խաղից հետո կայացած
Երկու
«Բեմին նվիրված հայուհիներ» Երկու տարի առաջ էր. մեր հայրենակցուհին՝ Ալիս Նավասարգյանը Ամերիկայում հրապարակեց «Իրան-Հայաստան ոսկի կամուրջներ» շքեղ գիրքը, եւ ահա նրա երկրորդ աշխատությունը՝ «Բեմին նվիրված հայուհիներ»։ Այս առիթով հեռախոսազրույց ունեցանք ամերիկաբնակ գրողի հետ։ – Տիկին Ալիս, «Բեմին նվիրված հայուհիներ» վերնագիրը խոսում է ձեր նոր գրքի բովանդակության մասին։ – Այո, իրավացի եք, խոսում է… Կուզեի մի
Վիճակագրությունը փաստում է, որ աշխարհում տարբեր աղետների թվի մեծացման միտում է նկատվում, իսկ ամենաքի
«Դետսկի միրը»՝ հանուն վթարների վերացման Վիճակագրությունը փաստում է, որ աշխարհում տարբեր աղետների թվի մեծացման միտում է նկատվում, իսկ ամենաքիչ կորուստներ ունենում են միայն այն երկրները, որոնք ավելի լավ են նախապատրաստված լինում դրանք դիմագրավելուն։ Օրինակ, Սպիտակի երկրաշարժի ժամանակ զոհվեց յուրաքանչյուր երրորդը, իսկ Ճապոնիայում նույն ուժգնությամբ երկրաշարժից 3000-ից մեկը զոհվեց։ «Այսօր «Դետսկի միր» են վաճառում, որպեսզի երկու
Սկսենք
Դատարան կբերվի հրամանագիրքը Սկսենք նրանից, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում Շուշան Աբրահամյան-Հայրապետյանի հայցի քննությունը ժամը 11-ին սկսելու փոխարեն լսվեց 1,5 ժամ ուշացումով։ Ամեն անգամ նման միջադեպի հանդիպելիս, մտածում եմ, չի կարելի՞ ժամանակին սկսել, որպեսզի մարդիկ անտեղի չսպասեն դատարանների դռների առաջ։ Երեկ վերաքննիչ դատարանում լսվում էր Շուշան Աբրահամյան-Հայրապետյանի բողոքը ընդդեմ «Արմենպրեսի» գործադիր տնօրենի։ Նախագահող Կարինե
ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության բաժինը՝ «Պրոգրես» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի հետ համ
ՀԱՐԳԵՆՔ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության բաժինը՝ «Պրոգրես» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ ստանձնել են մեր հասարակության երիտասարդ հատվածին լուսավորելու առաքելությունը։ Այդ նպատակով մեր հանրապետության սեմինարացանկը կհամալրվի եւս մեկ թեմայով՝ «Մարդու իրավունքներ. երեկ, այսօր, վաղը»։ Շարքի առաջին սեմինարը տեղի ունեցավ երեկ։ Զեկուցողները երկուսն էին՝ ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության բաժնի ղեկավար Վալերի Տկաչուկը եւ «Պրոգրես» կենտրոնի ղեկավար
1989թ.
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ 1989թ. ՀԿԿ Կիրովականի քաղաքային կազմակերպության 23-րդ կոնֆերանսում նշվել է, որ 1988թ. երկրաշարժի հետեւանքով քաղաքի շուրջ 2 միլիոն քմ մակերեսով բնակելի ֆոնդից քանդվել եւ քանդման ենթակա է դարձել 752 հազար քմ կամ ամբողջ բնակֆոնդի 36 տոկոսը («Կայծ», 1 օգոստոսի 1989թ.)։ 1991թ. նոյեմբերին կիրովականյան պաշտոնական մամուլն արձանագրել է, որ սկսած 1989թ., բնակեցման է հանձնվել
«ԵՂԲԱՅՐ ԵՄՔ ՄԵՔ»
«Շողեր Մաթեւոսյանն իմ քույրն է։ Նիկոլ Փաշինյանն իմ եղբայրն է»,- համարյա «քրոջս բան ասող չլինի» տարբերակով եւ «քրոջ» ու «եղբոր» հասցեին գովասանքի ջերմ խոսքեր շռայլելով՝ երեկ Մամուլի ազգային ակումբին հյուրընկալած «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ընդամենը «էպիզոդ» ու «թյուրիմացություն» որակեց վերջերս մեր թերթի հասցեին «Չորրորդ իշխանության» եւ «Հայկական ժամանակի» նետած քարերը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՁԱԽՈՂՈ՞ՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՁԱԽՈՂՈ՞ՒՄԸ Մինչեւ Եվրախորհրդին Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցությունը այդ կառույցի գրեթե բոլոր պաշտոնյաները, ժամանելով տարածաշրջան՝ փորձում էին հավաստիացում ստանալ, որ հակամարտող այս երկրներն իրենց վեճը չեն տեղափոխի ԵԽ ԽՎ եւ այն չեն դարձնի դրա համար ամբիոն։ Հայաստանի ԱԳՆ-ն էլ բազմիցս նշել էր, թե Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բավարար է ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ հարկ
Նախագահ Քոչարյանը երեկ «խփեց» ԶԼՄ-ների գործին։ Կառավարության հերթական նիստը եթե նախագահն է վարում, ս
Նախագահական խաղեր Նախագահ Քոչարյանը երեկ «խփեց» ԶԼՄ-ների գործին։ Կառավարության հերթական նիստը եթե նախագահն է վարում, սովորաբար լրագրողները նախարարներին անուշադրության են մատնում եւ սպասում են նախագահի հայտնությանը։ Երեկ եւս, ավանդույթի համաձայն, որեւէ նախարար չարժանացավ ԶԼՄ-ների բարեհաճ վերաբերմունքին, դրանից գործադիր իշխանությունն իրականացնողներն իրենց լքված եւ միայնակ էին զգում։ Բոլոր տեսախցիկներն ու ձայնագրիչները դիրքավորվել էին նախագահին սպասելով։ Նույնիսկ
Հայաստանի
«ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ՝ ՁԵՌՔՆԵՐՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՆ ԴՐԱԾ» Հայաստանի 108 հազար քաղաքացիների «Ազգային միաբանությունը» դիմել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության ստորագրահավաքին միանալու խնդրանքով, եւ նրանցից միայն 5697-ն էին հրաժարվել։ Երեկ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը լրագրողներին ներկայացրեց տեղեկություններ աշնանն անցկացված այդ ստորագրահավաքի վերաբերյալ։ Եվ այսպես, միայն այս կուսակցության ջանքերով 102 հազար 303 մարդ է միացել Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկ
Ընդամենը
«ՕԳՈՍՏՈՍՆ»՝ ԸՆԴԴԵՄ ՊԵՆ-Ի Ընդամենը երկու օր առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվել է «Չորրորդ իշխանություն» թերթի հիմնադիր եւ հրատարակիչ «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ-ի հայցի քննարկումն՝ ընդդեմ ՀՀ պետեկամուտների նախարարության: Որ գործակալությունում կատարված ստուգումները, ի վերջո, հանգեցնելու էին դատական պրոցեսի, կանխատեսելի էր: Այսօր գործակալությունը տնտեսական դատարանում վիճարկում է ս.թ. մայիսի 23-ից մինչեւ հունիսի 19-ը
Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի «C» եւ «D» խմբերում կայացան երրորդ շրջանի հերթական հանդիպումներ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳԱՎԱԹՆԵՐԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի «C» եւ «D» խմբերում կայացան երրորդ շրջանի հերթական հանդիպումները։ «C» խմբում Չեխիայի «Սպարտան» մրցակցի դաշտում 1։0 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Պորտուգալիայի «Պորտուի» նկատմամբ, իսկ Իսպանիայի մայրաքաղաքի «Ռեալը» 3։0 չոր հաշվով պարտության մատնեց «Պանատինաիկոսին» (Հունաստան)։ «D» խմբում տեղի ունեցած երկու խաղերն էլ առանձնացան գոլերի առատությամբ։ «Արսենալ» (Անգլիա)-«Յուվենթուս» (Իտալիա) հանդիպումում
«ՓՈՇՈՒ ՄԵՋ ԸՆԿԱԾ ԾԱՂԻԿԸ»
Երբ ժառանգը տկարամիտ է եւ… շատակեր Խորհրդային Հայաստանի պատմության նշանակալից եւ լուսավոր էջերից է հանրապետությունում հեռուստատեսության հիմնադրումը։ 1956 թվականի նոյեմբերի 29-ին հայկական հեռուստատեսությունը եթեր տվեց 1-ին հաղորդումը եւ այդ օրն էլ համարվեց հայկական հեռուստատեսության ծննդյան օր։ Սերունդներ եկան, աշխատեցին սիրով, հպարտությամբ ու նվիրումով, ստեղծագործական այնպիսի լիցքով, որ հեռուստատեսությունը ոչ միայն ընդունվեց ժողովրդի կողմից, այլեւ դարձավ
ԴԱՍԱԳՐՔԵՐԸ՝ ՊԱՏԻ՞Ժ
ԴԱՍԱԳՐՔԵՐԸ՝ ՊԱՏԻ՞Ժ Նախորդ տարիներին Համաշխարհային բանկի վարկի հաշվին տպագրված դպրոցական դասագրքերի «առատությունից» դպրոցներն առանձնապես չէին տուժում եւ հարկ չէր լինում դրանք պարտադրել աշակերտներին։ Ամեն տարի պահանջագիր ներկայացնելով՝ դպրոցի տնօրենները ստանում էին պահանջվող քանակությամբ դասագրքեր։ Իսկ 2001-2002թթ. ուստարվանից նրանք ստիպված են ամեն գնով գրադարանային ֆոնդն ազատել «ավելորդ» գրքերից, քանի որ դրանց համար ստիպված է վճարել դպրոցը։
ԱԿՆԿԱԼՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ
ԱԿՆԿԱԼՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ Հայաստանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Իվաշկեւիչի գնահատմամբ, հայ-լեհական տնտեսական գործակցությունը ներկայումս ցածր մակարդակի վրա է, եւ վերջերս կազմակերպված հայ-լեհական տնտեսական համաժողովը այդ ուղղությամբ դրական տեղաշարժ սկսելու գործնական առիթ էր։ Ինչպես նշեց Պ. Իվաշկեւիչը, Հայաստանի ու Լեհաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը անցած տարվա ընթացքում կազմել է ընդամենը 1 մլն դոլար։ Նա նշեց, որ վերջերս Լեհաստանի
Բեն Լադենից փոխհատուցում չի ակնկալվում
Բեն Լադենից փոխհատուցում չի ակնկալվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հրավիրած ասուլիսը երկու պատճառ ուներ։ Դրանցից մեկը, ըստ հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի, 13 տարի առաջ տեղի ունեցած աղետալի երկրաշարժն էր, որի առիթով էլ հիմնադրամը յուրաքանչյուր տարի ամփոփում է աղետի գոտում իրականացրած իր ծրագրերը։ Իսկ երկրորդը՝ աշխարհի տարբեր երկրներում ընթացող հեռուստամարաթոնների արդյունքների հրապարակումն էր։ Նա տեղեկացրեց, որ
Վերջերս Կամերային երաժշտության տանը կայացավ Ստեփանակերտի պետական «Արցախի երեխաները» պարային անսամբլի
Արցախի երեխաների լուրջ հայտը Վերջերս Կամերային երաժշտության տանը կայացավ Ստեփանակերտի պետական «Արցախի երեխաները» պարային անսամբլի անդրանիկ համերգը։ Անսամբլի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Հարությունյանը խիստ պահպանել էր մի առանձնահատկություն։ Թեպետ ծրագրում զուտ հայկական պարեր էին, բայց ղեկավարի խոսքերով. «Տեսեք, նույն հայկական պարերը Զանգեզուրում չեն պարում այնպես, ինչպես, օրինակ, Արարատյան դաշտավայրում, իսկ տարբեր շրջանների պարերը, բնականաբար, տարբերվում են։