Օրվա լրահոսը
«ՁԵՐ ԵՐԿԻՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՏԱԼՈՒ»
Ասում է ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ, ԱԺ նախկին պատգամավորի դեմ մահափորձի համար ամբաստանվող Յուրի Վոլֆսոնը Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում (նախագահող՝ Սամվել Ուզունյան) մարտի 21-ին եւ 22-ին ընթացող դատական երկու նիստերը հարուստ էին ուշագրավ բացահայտումներով: Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի մահափորձով ամբաստանվող Յուրի Վոլֆսոնի եւ Սիլվա Ասատրյանի դեմ հարուցված քրեական գործով
Մեկը հարմարվել է, մյուսը՝ ոչ
Մինչ Լեզվի ինստիտուտի նախկին շենքում Վեհարան է կառուցվում, ինստիտուտը փորձում է հարմարվել նոր շենքում: Լուսանկարում պատկերված շենքը Սայաթ-Նովայի եւ Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտների նախկին շենքն է: Այնտեղ ներկայումս վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Հիշեցնենք, որ այդ շենքը 2003-ին կառավարության որոշմամբ եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով նվիրաբերեցին Հայաստանյայց առաքելական եկեղեցուն՝ Երեւանում
ԴԱՐՎԻՆԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑԸ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Կենսական (գրասենյակային) տարածքներն անցնում են ուժեղագույնին. նրան, ով իշխանություն ունի Հանրապետական կուսակցությունը Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում տեղակայված երկհարկանի շենքը, որը գտնվում է քաղաքապետարանի հաշվեկշռում, իրենով է արել: Այդ շենքը Կոմունիստական եւ «Առաքելություն» կուսակցությունների համար ծառայում էր որպես գրասենյակ: Մեր տեղեկություններով՝ այդ նույն շենքում գրասենյակ է ունեցել նաեւ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության
Առիթ-անառիթ՝ անձնագիր են պահանջում
Կուսակցություններն ամեն գնով քաղաքացիներից անձնագրի տվյալներ են կորզում Օրերս Մալաթիա-Սեբաստիա համայնքի Շերամի 34 շենք են այցելել դաշնակցական կուսակցության ներկայացուցիչներն ու մեկ առ մեկ բոլոր բնակարանները մտնելով՝ առաջարկել իրենց առողջապահական բնույթի բարեգործությունները. «Եթե ուզում եք անվճար վիրահատվել կամ բժշկական զննում անցնել, բացի սրտի վիրահատությունից, բոլոր դեպքերում պատրաստ ենք օգնել, դիմեք մեր գրասենյակ կամ զանգահարեք 746590 հեռախոսահամարով՝
ԵԿԵՂԵՑՈՒ ՔՈՎՆ» ԵՆ ՈՒԶՈՒՄ
Սփյուռքահայերը մարզերից նախընտրում են անշարժ գույք գնել Արմավիրում՝ Էջմիածնի եկեղեցու խաթր Վերջին տարիներին անշարժ գույքի գները թանկացել են ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում: Ըստ անշարժ գույքի գործակալությունների, ամենաթանկ առանձնատներն ու հողամասերը վաճառվում են Կոտայքի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում: Գեղարքունիքի մարզում թանկ են հատկապես Սեւանա լճի ափամերձ տարածքները, որովհետեւ դրանք ոչ միայն կապիտալ են, այլեւ
«37 թվականի այլընտրանքը ամենաթողությունը չէ»
Վստահ է ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը «Ինչպես տեսնում եք, կուսակցության պատմության այս էջը մեզ դժվար է հաջողվում փակել, որովհետեւ հեղաշրջման փորձ իրականացրած դավադիրները, այնուամենայնիվ, փորձում են ապացուցել իրենց իրավացիությունը, եւ այդ պատճառով մի նոր ալիք է սկսվել, որում մեր վերջին գործողությունները փորձում են անվանել 37-ի ստալինյան ռեժիմին հատուկ գործողություններ: Իհարկե, անհեթեթ է այս ամենին պատասխանելը,
ՎԵՐԱԴԱՐՁ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿ
Երեկ «Այլընտրանքն» իր հանրահավաքն անցկացրեց հենց ա՛յդ հրապարակում Հակառակ ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերի, երեկ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հերթական հանրահավաքը, ինչպես խոստացվել էր նախաձեռնության անդամների կողմից, տեղի ունեցավ «Ազատության» հրապարակում: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաները դեռ անցյալ շաբաթ էին հանրահավաքի նախաձեռնողներին փոխանցել, թե այդ հրապարակում հանրահավաք անցկացնել արգելվել է, որովհետեւ քաղաքապետարանն այնտեղ նախաձեռնել է «Գարուն-2007» համերգային
ՍԱԴՈՅԱՆԸ ԲԱՐԻ ԿԱՄՔ ՑՈՒՑԱԲԵՐԵՑ
Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը երեկ հայտարարեց, թե հանում է իր թեկնածությունը թիվ 12 ընտրատարածքից՝ հօգուտ նույն ընտրատարածքում առաջադրված ՀԺԿ վարչության քարտուղար Վարդան Մկրտչյանի: Մեր զրույցի ընթացքում ԱԺԴ նախագահն ասաց. «Ցավոք, չի ընդունվում մեր առաջարկը, որ ընդդիմությունը ստեղծի ընդհանուր վերահսկողական խմբեր բոլոր ընտրատեղամասերում: Ճիշտ է, դրա մասին հայտարարեց նաեւ «Ազգային միաբանությունը», բայց մյուս
Չափն անցած «ռեալիստը»
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը դժգոհ է այն իրողությունից, որ Հայաստանում կա ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոն եւ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) տեղեկատվական կենտրոն: Ըստ «Մեդիամաքսի», Զատուլինն այս մտահոգությունն արտահայտել է «Մոսկովսկիե նովոստի» թերթի երեկվա համարում հրապարակված «Ռեալիստի հայացք» հոդվածում: Այս գործիչը, ինչպես հայտնի է, ՌԴ-Հայաստան ֆորպոստային հարաբերությունների ամենակարկառուն գաղափարախոսներից ու ոգեշնչողներից է, հետեւաբար,
ԱԺ հրաժեշտի բրիֆինգը
Խորհրդարանական վերջին ճեպազրույցներին երեկ մասնակցեց միայն երեք ուժ՝ Հանրապետականը, Դաշնակցությունը եւ «Արդարությունը», ավելի հստակ՝ ՀԺԿ-ն: Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ հայտարարեց. «Որոշ կուսակցությունների թվում է, թե իրենք կարող են խարդավանքներով եւ կեղծիքներով ձայներ կորզել». ափսոս՝ չհստակեցրեց, թե հատկապես որ կուսակցություններին նկատի ունի: Մեկ այլ անկեղծ խոստովանություն եւս արվեց Գալուստ Սահակյանի կողմից՝ այն, որ ժողովուրդը
ԱՇՏԱՐԱԿՑԻՆԵՐԻՑ ՈՄԱՆՔ «ԿՈՄՊԼԵԿՏՈՎ» ԵՆ ԸՆՏՐԵԼՈՒ
Բնականաբար, նրանց, ով ավելի շատ վճարի Աշտարակ քաղաքը եւ նրան հարակից 61 գյուղերը ընդգրկված են թիվ 14 ընտրատարածքում: Այստեղ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 8 թեկնածու, որից մեկը ԲՀԿ-ն է ներկայացնում՝ Արագած Ախոյանը, մյուսը՝ ՀՀՇ-ն՝ Լեւիկ Խաչատրյանը, մյուսներն անկուսակցական են, այդ թվում՝ նաեւ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Աշտարակում արդեն նախընտրական տրամադրությունները գերիշխող են: Հարեւանները իրար հետ
ԱՆԼՈՒՐՋ ԶՐՈՒՅՑ՝ ԼՈՒՐՋ ԱՎԱՐՏՈՎ
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը երեկ առավոտյան վերադարձավ Ֆրանսիայից, ուր գտնվում էր շուրջ 1 ամիս՝ իր թեկնածությունը թիվ 1 ընտրատարածքում Ռուբեն Հայրապետյանի դեմ առաջադրելուց հետո: Հովհաննես Իգիթյանն այնտեղ լուրջ պատճառով էր՝ իբրեւ ԱՊՀ երկրների շուկաների փորձագետ, զեկույցներով էր հանդես գալիս, վերապատրաստումներ անցկացնում ներդրողների համար: Սակայն ՀՀՇ-ի նրա ընկերները կատակում էին, թե Իգիթյանը մեկնել է մասնակցելու
ՀՀԿ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ ԲՀԿ-ԻՆ
Օրերս Արմավիրում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կազմակերպել էր ռուս հանրահայտ երգիչ Միխայիլ Շուֆուտինսկու համերգը՝ քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Արայիկ Աղաբաբյանի օգտին քարոզչության շրջանակներում (ընտրությունները տեղի կունենան կիրակի օրը): Ի պատասխան դրան, երեկ Հանրապետական կուսակցությունը նույն հրապարակում ներկայացրել էր հայկական էստրադայի աստղերին՝ ի պաշտպանություն իր թեկնածու եւ գործող քաղաքապետ Ռոբերտ Խլղաթյանի: Չնայած անձամբ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը
ԽՈՅ 21.03-20.04: Աշխատավայրում հստակեցրեք ձեր անելիքների շրջանակները: ՑՈՒԼ 21.04-21.05: Լավ տրամադրությունը կօգնի մարդկանց հետ շփումներում: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ձեր ֆինանսական խնդիրներն անակնկալ լուծում կստանան: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր անձնական կյանքում էական փոփոխություններ կարող են լինել: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Շարունակեք զբաղվել ինքնակրթությամբ: Դա ձեզ շատ պետք կգա: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ձեր կատարելիք քայլերն այսօր անկանխատեսելի կլինեն: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Հատկապես արդյունավետ
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ
Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության որակավորման մրցաշարի՝ մարտի 28-ի արտագնա խաղում Լեհաստանի հետ կայանալիք հանդիպմանը մարզիչներ Վարդան Մինասյանի եւ Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում սկսել է ուսումնամարզական հավաքները: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ, շոտլանդացի Իան Պորտերֆիլդը, ով օրերս բարդ վիրահատության է ենթարկվել, հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են մարզումների: Նրանք են:
Հայաստանի շունչը՝ Ռուսաստանում
«Կարոտ» համերգային ծրագրով Մոսկվայում հանդես են եկել հայաստանյան անսամբլներ ու արվեստագետներ: Վերջին տարիներին հաճախակի են դարձել ՌԴ-ում հայկական միջոցառումները՝ համերգներ, գրական երեկոներ, ցուցահանդեսներ եւ փառատոներ: Հայկական կազմակերպություններին կից ողջ Ռուսաստանի տարածքում գործում են տասնյակ հայկական պարային անսամբլներ, անհատ երաժիշտներ, երգչախմբեր եւ թատերական ստուդիաներ: Սակայն մշտապես ցանկալի հյուր են հայաստանյան կոլեկտիվներն ու հանրահայտ անունները: Մարտի 10-11-ին
ԿԱՆԱՆՑ ՆՄԱՆԱԿՈՂ ԱՐՏԻՍՏԸ
Երկու տարի է՝ Երեւանում ապրում ու ստեղծագործում է ռուսաստանյան շոու-բիզնեսում շուրջ տասը տարվա բեմական գործունեություն ծավալած օրիգինալ ժանրի արտիստ, նմանակող Ալեքս Մենշովը: Ալեքս Մենշովը ծնունդով Վրաստանից է, ազգությամբ՝ հայ, իսկ Մենշովը բեմական անունն է: «Առավոտի» հետ զրույցում արտիստը չցանկացավ հայտնել Ռուսաստանից Հայաստան տեղափոխվելու պատճառը, իր հայկական ազգանունը: Ալեքսը տեղեկացրեց, որ իր առաջին բեմելը կայացել է
Սակավամարդ եզրափակում
«Քվորումը» երեկ դարձյալ բացակա էր Խորհրդարանը երեկ այդպես էլ չկարողացավ իրար գլխի հավաքվել եւ Երրորդ գումարման խորհրդարանի պատմության մեջ մի վերջին անգամ քվեարկություն անցկացնել: 131 պատգամավորներից միայն 42-ն էին վերջին անգամ եկել աշխատանքի: Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը թերեւս կմնա պատմության մեջ նաեւ որպես թվաբանության կանոնները չխախտած նախագահ, քանի որ բոլոր այն պահերին, երբ դահլիճում
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ ՎՆԱՍՎՈՒՄ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ
Բաց նամակ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տ. Թորոսյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին: Հանրակրթական եւ բարձրագույն դպրոցները պետության պաշտպանական ամրություններն են: Նրանք ոչ միայն գիտելիքներ են տալիս, այլեւ սովորեցնում են լինել առաքինի, կերտել անսասան պետություն, պահպանել ազգի վեհությունը: Ուստի՝ այն բացասական երեւույթները, որոնք խոչընդոտում են այդ գործառույթների կատարմանը, դատապարտելի են: «Հայկական
Երիտասարդների նախընտրական PR-ը
ՀԵԿ-ը պահանջում է պետականացնել լոտոները Երեկ Ավետիք Իսահակյանի արձանի մոտ Հայաստանի երիտասարդական կուսակցությունը (ՀԵԿ) վիճակախաղերի դեմ բողոքի ակցիա էր կազմակերպել՝ պահանջելով, որպեսզի լոտոները մասնավորից վերցնեն եւ դարձնեն պետության մենաշնորհը: Ըստ ակցիայի կազմակերպիչների, ԱՄՆ-ում եւ եվրոպական մի շարք երկրներում վիճակախաղերի բաժնետոմսերի 51%-ը պատկանում է պետությանը, իսկ Հայաստանում լոտոների բիզնեսը 100%-ով օլիգարխների ձեռքում է. «Այն եկամուտներն ու
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
Թեկնածուներից ոմանք հանում են իրենց թեկնածությունը, իսկ ոմանք մտածում են՝ որքան ծախսել ընտրվելու համար Թեկնածուները պակասում են Ինչպես երեւում է, հայաստանյան քաղաքական ուժերը, որոնք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել, առայժմ չեն շտապում իրենց համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից պահանջվող փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ-ին: Փոխարենը քաղաքական ուժերի ներկայացրած համամասնական ցուցակներում են փոփոխություններ տեղի ունենում: Օրինակ՝ թվով
«Օսկանյան-Պետդեպ» կռիվը շարունակվում է
Սպասելի էր, իհարկե, որ Վարդան Օսկանյանը հեշտ չի հաշտվելու նախ՝ ԱՄՆ Պետդեպի զեկույցի, ապա այդ զեկույցին իր տված մեկնաբանությանը հաջորդած՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության բավականաչափ սուր պարզաբանումների հետ: Եվ ահա, երեկ կայացած հերթական ասուլիսին ՀՀ արտգործնախարարը հատուկ ընդգծեց, որ ԱՄՆ Պետդեպն ընդունել է իր սխալը՝ կապված ԼՂ-ի՝ «Հայաստանի կողմից օկուպացված» լինելու հետ: «Ես լավ հասկանում եմ,
Ռուս քաղաքագետը վերլուծում եւ գնահատում է
Վյաչեսլավ Նիկոնովը՝ հայաստանյան ընտրությունների մասին Ռուսաստանցի քաղաքագետ, «Պոլիտիկա» հիմնադրամի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովը «Նովոստի Արմենիա» կայքում երեկ անդրադարձել է հայաստանյան առաջիկա համապետական ընտրություններին: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, քաղաքագետը վկայակոչելով սոցհարցումները՝ կարծիք է հայտնել, թե Հայաստանի ընտրողների մեծ մասը գտնում է, որ Սերժ Սարգսյանն է նախագահի պաշտոնում փոխարինելու Ռոբերտ Քոչարյանին: «Ուժեղ, բայց ճկուն գործիչ, նա ամուր
«ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ, ՄԵՂՄ ԱՍԱԾ, ԱՆԿԵՂԾ ՉԷ»
Ասում է ՀՀՇ վարչության եւ «Այլընտրանք»-ի անդամ Երջանիկ Աբգարյանը «Ռեգնում» գործակալությանը մարտի 21-ին հյուրընկալված արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, թե Հայաստանը լուրջ ձեռքբերումներ ունի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում. «Մենք 1996-ին կերազեինք նման ձեւակերպումների մասին: Մինչ 1998 թվականը հակամարտության կարգավորման վերաբերյալ յուրաքանչյուր փաստաթուղթ սկսվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջության թեզով, եւ մնացածը ներկայացվում էր միայն այդ համատեքստում:
«ՍԱ ՀՊԱՐՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է»
Այսպես բնութագրեց Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը ԲՀԿ խորհրդի անդամ Վարդան Բոստանջյանը «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը՝ ԲՀԿ-ի համամասնական ցուցակում իններորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Բոստանջյանը, կուսակցությունների անձնագրեր հավաքելու մասին հարցին պատասխանելով՝ հայտարարեց. «Բարգավաճ Հայաստանը» անձնագիր հավաքելու որեւէ խնդիր չունի, փաստորեն, մեծ անդամակցություն ունի եւ վճռական են բոլորը, եւ որեւէ չընդունված մեթոդ չի կիրառվել շարքերը համալրելու եւ համախոհների առումով:
ՎՈԼՖՍՈՆԻ ԶԵՆՔՈՎ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻ՞Ն
Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում սենսացիոն հայտարարություն արեց ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ, ամբաստանյալ Յուրի Վոլֆսոնը: Դատարանում քննության էր դրված Վոլֆսոնի բնակարանում խուզարկություն կատարելու մասին 2005թ. սեպտեմբերի 16-ի արձանագրությունը: Վոլֆսոնը հայտարարեց, որ իր բնակարանից առգրավված զինամթերքի մի մասը չի արձանագրվել: Նա նաեւ հայտարարեց, որ չարձանագրված զենքը կապ ունի 2006-ի սեպտեմբերին տեղի ունեցած Շահեն
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր գործնական հարաբերությունները հաջող կզարգանան: ՑՈՒԼ 21.04-21.05: Հնարավոր է, որ ձեր գաղտնիքներից մի քանիսն այսօր բացահայտվեն: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Բացառված չէ, որ կամային որոշում կայացնելու անհրաժեշտություն առաջանա: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ձեր մտահղացումները պատշաճ աջակցության կարժանանան: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Զգացմունքային ու ֆիզիկական գերլարվածությունը կարող է վնասել ձեր առողջությանը: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Օրը կանցկացնեք հոգեւոր որոնումների մեջ: ԿՇԵՌՔ 24.09-23.10:
ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
«Արագ» շախմատում Լեւոնը չունի հավասարը Մոնակոյում ընթացող «16th Amber Blindfwld and Rapid Tournament» շախմատի միջազգային ավանդական գերմրցաշարի մասնակիցները երեկ հանգստանում էին: Իսկ նախորդ օրը կայացած չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը 1,5:0,5 հաշվով պարտության մատնեց աշխարհի չեմպիոնության համար հավակնորդների մրցամարտում իր ապագա մրցակցին՝ նորվեգացի Մագնուս Կարլսենին՝ սպիտակներով հաղթելով «կույր» շախմատում, այնուհետեւ սեւերով ոչ-ոքի անելով «արագ» շախմատում: Ընդհանուր
Լուսինե՞ն կհաղթի, թե՞ Նարեն
Նրանցից ո՞վ կլինի երկրորդ «Հայ սուպերսթարը» Շուրջ 5 ամիս «Շանթ» հեռուստատեսությամբ հեռարձակվող երիտասարդ երգիչների «Հայ սուպերսթար» մրցույթը մոտենում է վերջնագծին: Մեկ շաբաթից հայտնի կդառնա 2-րդ սուպերսթարի անունը: Այդ տիտղոսի համար պայքարում են Լուսինե Աղաբեկյանը եւ Նարե Գեւորգյանը: «Առավոտի» հետ զրուցած մասնագետների (որոնք խնդրեցին իրենց անունները չհրապարակել) կարծիքով, երկրորդ «սուպերսթարը» Լուսինեն է լինելու: Հիշեցնենք, որ Հայաստանը
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ՝ ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ
Օրերս Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը ֆրանսիական «Ակադեմիական դափնու ասպետ» շքանշանով պարգեւատրեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանին, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին եւ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսոր Արամ Բարլեզիզյանին: Ֆրանսիայի կառավարության այս շքանշանը տրվում է 1808 թվականից, դրանով պարգեւատրվում են երկրի ազգային կրթությանը, մշակույթի զարգացմանը եւ


















































