Օրվա լրահոսը
«Գրական
«Մենք նույն արմատներն ունեինք» «Գրական տապան-2001» ծրագրի շրջանակներում (ծրագրի մասին կարող եք տեղեկանալ «Առավոտի» հոկտեմբերի 6-ի համարից) Հայաստան այցելած եվրոպացի գրողների թվում էր նաեւ ստամբուլցի լրագրող եւ գրող Ասլի Էրդոգանը։ Ասլիի հետ զրուցեցինք Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում։ – Երբեւէ լսե՞լ էիք Փարաջանովի մասին։ Հավանեցի՞ք նրա գործերը։ – Փարաջանովին գիտեի, որպես մեծանուն կինոռեժիսոր, սակայն այսօր ինձ համար
Առաջին
ՍԻՄՖՈՆԻԱ՝ ԸՆԴԴԵՄ ԱՄՈԹԻ Առաջին անգամ հայրենիքում էր գտնվում ամերիկահայ տաղանդավոր կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր եւ երաժշտական քննադատ Ջեֆ Մանուկյանը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած համերգը, որտեղ հնչեցին մեր հայրենակցի «Արցունքների սիմֆոնիան», կոնցերտ ֆլեյտայի եւ նվագախմբի համար ստեղծագործությունները, նվիրված էր ԱՄՆ-ում կատարված ահաբեկչության անմեղ զոհերի հիշատակին։ Ջեֆ Մանուկյանը, թարգմանչի օգնությամբ, սիրով համաձայնեց առանձնազրույց ունենալ մեզ հետ։ – Խնդրում
Գավառի
Ամենաշատը երեւանցիներն են լքել երեխաներին Գավառի մանկատան մեկ օրը Գավառ դեռ չհասած, ՆԳ պետավտոտեսուչները կանգնեցնում են մեր երկու «Ռաֆ»-երը։ Կանգնում ենք եւ քանի որ կանգնում ենք, հետեւաբար նրանց տրամաբանությամբ՝ նորեկներ ենք։ Պետավտոտեսուչները կանգնած են բենզալցակայանների դիմաց, որոնց վրա գրված է. «Բարձր որակ եւ սպասարկում»։ Եվ բարձր «սպասարկում են» մեզ, երբ իմանում են, որ «Ռաֆ»-երի մեջ…
Ինչպես
«ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ ՄԻ ԴԱՐՁՐԵՔ» Ինչպես «Առավոտի» թիվ 184-ում խոստացել էինք, Սայաթ-Նովա 4 հասցեում գտնվող «Solo» սրճարանի շուրջ ստեղծված իրողությունների մասին մեզ պարզաբանումներ տվեց սրճարանի տնօրեն, փաստաբան Ռուբեն Ռշտունին։ Նա դատական քաշքշուկի մեջ է հայտնվել Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։ Վերջինս հասցրել է մամուլի ասուլիս հրավիրել, մեղադրել «անհաղթ» Ռշտունուն, որը
Հարավ-արեւմտյան
Մեր բակն էլ է մեր տունը Հարավ-արեւմտյան Ա-1 թաղամասի Գուսան Շերամի փողոցի թիվ 103 շենքը շրջակա 6 բարձրահարկերի հետ շահագործման է հանձնվել 20-22 տարի առաջ։ Ժամանակին բակում եղել է խաղահրապարակ, կանաչապատ տարածք՝ հանգստի տաղավարներով։ Այսօր այդ բակի հետքն էլ չի մնացել՝ կիսաչոր ծառեր, այս ու այնտեղ կուտակված շինարարական աղբ, մեքենաներ ու ավտոտնակներ։ Երեք տարի առաջ
Չնայած կանխատեսումներին, թե սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը համաշխարհային տնտեսության վրա լուրջ ազդե
ԱՇԽԱՐՀՆ ԻՆՔՆԱԹԻՌԻՑ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է Չնայած կանխատեսումներին, թե սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը համաշխարհային տնտեսության վրա լուրջ ազդեցություն չի ունենա, այնուամենայնիվ, այդ ազդեցությունը, թեեւ աննկատ, աստիճանաբար, բայց սպառնում է ահագնացող դառնալ, մանավանդ՝ պատերազմը սկսվելուց հետո։ Առաջինը տուժեցին ավիաընկերություններն ու ավիացիայի հետ առնչվող ընկերությունները։ Օրինակ, գերմանական «Լուֆթանզան» ահաբեկչությունից անմիջապես հետո (CNN-ի հաղորդմամբ) չեղյալ հայտարարեց «Բոինգի» արտադրության վերաբերյալ իր նախօրոք
ԱՆԱՐԴԱՐ ԷԻՆ՝ ԱՆԿԱԽ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ
ԱՆԱՐԴԱՐ ԷԻՆ՝ ԱՆԿԱԽ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ Պարույր Հայրիկյանը շաբաթ օրը հայտարարեց, որ նախագահի լեգիտիմության մասին խոսակցություններն անհիմն են, եւ, եթե ընտրություններն արդար չլինեին, Կարեն Դեմիրճյանը կբողոքարկեր դրանց արդյունքները։ ՀԺԿ վարչության մամուլի պատասխանատու Ռուզան Խաչատրյանն այս կապակցությամբ հարկ համարեց թարմացնել ոմանց հիշողությունը. «98 թ. նախագահական ընտրությունների անարդար եւ անազնիվ լինելու մասին աշխարհը գիտի, ընդհուպ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը, եւ անհեթեթություն
«ՆԱՅՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԸ»
«ՆԱՅՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԸ» ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանն իր գործընկերների անսկզբունքայնությունից ամենեւին զարմացած չէ։ ԱԺ 6 պատգամավոր ՍԴ ներկայացրած իրենց ստորագրությունները ետ վերցնելով, փաստորեն, կողմ քվեարկեցին ԲԷՑ-երի մասնավորեցմանը, թեպետ հրապարակավ հայտարարում են, թե դեմ են մասնավորեցմանը։ Պրն Զաքարյանի գնահատմամբ. «Ես չէի ասի, որ այդ մարդիկ դիրքորոշում կամ կարծիք ունեն որեւէ հարցի վերաբերյալ։ Նրանք նայում են
Իրավիճակն
Իրավիճակը շիկանում է Իրավիճակն աշխարհում շիկանում է եւ վտանգ կա, որ ի սկզբանե Աֆղանստանի «Թալիբան» շարժման եւ աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ Oսամա բեն Լադենի դեմ ուղղված ռազմական գործողությունների արդյունքում պատերազմական վիճակում կարող են հայտնվել նաեւ այլ պետություններ: Այն, որ հնարավոր են հակաահաբեկչական գործողություններ ձեռնարկվեն նաեւ այլ պետություններում, ավելի քան հավանական է, եւ այդ մասին հայտարարում
Ազգային
ՄԿԱՆ ՎԱԶՔԸ ՄԻՆՉԵՎ ՄԱՐԱԳՆ Է Ազգային երեսփոխաններն ավելորդ անգամ փաստեցին, որ իրենցից շատերի սկզբունքայնությունը դատարկ փուչիկ է, իսկ ճռճռան, վերամբարձ արտահայտությունները սոսկ քողածածկույթ են՝ անձնական նկրտումները քողարկելու համար։ Անկեղծ ասած, մոտ մեկ ամիս առաջ, երբ Շավարշ Քոչարյանին հաջողվեց հավաքել բավարար քանակի ստորագրություններ՝ ՍԴ դիմելու համար, շատերս զարմացանք, ոմանք նույնիսկ մտածեցին՝ «ճպՎ փԴՐՑ վպ ՔցՑՌՑ», մեկ
Սեպտեմբերի 5-ին նախագահ Քոչարյանի հերթական իմպրովիզացիան եւս մեկ անգամ ապացուցեց, որ խորամանկություն
ԻՆՔՆԱԳՈՎԱԶԴ ԵՎ ԽԱԲԿԱՆՔ Սեպտեմբերի 5-ին նախագահ Քոչարյանի հերթական իմպրովիզացիան եւս մեկ անգամ ապացուցեց, որ խորամանկությունը (որով նա, անշուշտ, օժտված է) եւ խելամտությունը տարբեր բաներ են: Բայց սկսեմ նախագահի այն մտքից, որի հետ համաձայն եմ: Լուրջ ընդդիմություն լինելը նշանակում է ամենօրյա մեթոդական աշխատանք երկու հիմնական ուղղություններով՝ կազմակերպչական (կուսակցության տեղական կառույցների ստեղծում ու հզորացում) եւ քաղաքական (վերլուծություններ,
Դարասկզբին հայ ժողովրդի համազգային ողբերգության մասին բավականին գիտական, գեղարվեստական աշխատությունն
ՑԱՎԱԼԻ ԲԱՑԹՈՂՈՒՄ Դարասկզբին հայ ժողովրդի համազգային ողբերգության մասին բավականին գիտական, գեղարվեստական աշխատություններ են հրատարակվել։ Սակայն դեռեւս ուսումնասիրելու եւ հրատարակելու շատ նյութեր կան։ Կան անհարկի մոռացված եղելություններ, նաեւ պատմական անճշտություններ։ Այդ տեսակետից չափազանց գովելի քայլ է կատարել Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը, հնարավորինս ի մի հավաքելով Հայկական հարցին առնչվող հիմնական եղելությունները, դեպքերը, դեմքերը եւ այլն։ («Հայկական հարց»,
ԽԱՆԳԱՐԵՑ ՆՅԱՐԴԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
ԽԱՆԳԱՐԵՑ ՆՅԱՐԴԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզաբազայի կորտերում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հրաժեշտ տվեց «Կրեմլի գավաթի» խաղարկությանը։ Քառորդ եզրափակիչի ճանապարհին Դավիթի մրցակիցն այս մրցաշարի ամենաահեղ մասնակիցներից մեկն էր՝ ռուսաստանցի Եվգենի Կաֆելնիկովը։ «Կրեմլի գավաթի» մրցումները լուսաբանող լրատվամիջոցները բարձր գնահատական են տալիս մեր հայրենակցի մրցելույթներին։ Մասնավորապես, RBC-ն իր մարզական էջում գրում է, որ ի դեմս Դավիթի, Կաֆելնիկովը լուրջ մրցակից
Ամեն ինչ կփոխվի դեպի լավը
Ամեն ինչ կփոխվի դեպի լավը Վերջերս տեղի ունեցավ Գեորգի Մինասյանի մենահամերգը, որը կազմակերպվել էր «Առնո Բաբաջանյան» հայաստանյան հիմնադրամի նախաձեռնությամբ։ Համերգի ընթացքում երգիչը հանդիսատեսի դատին հանձնեց բազմաթիվ սիրված հին ու նոր երգեր՝ թե՛ օրիգինալ, թե՛ նորացված տարբերակներով։ Նա Երեւան էր ժամանել Ա. Բաբաջանյանի 80-ամյակին նվիրված փառատոնին մասնակցելու առիթով եւ համերգից ստացված ողջ հասույթը փոխանցեց կոմպոզիտորի հուշարձանը
Գարրի
Կրամնիկը վախենո՞ւմ է Կասպարովից Գարրի Կասպարովը, որ մեկ տարի առաջ Լոնդոնում պարտվել էր Վլադիմիր Կրամնիկին, համաձայն չէ իր ավելի երիտասարդ «ընդդիմախոսի» ռեւանշ-մրցամարտից հրաժարվելու որոշմանը՝ հայտարարելով, որ Կրամնիկը պարզապես վախենում է իրենից։ Դրան նախորդել էր Կրամնիկի հայտարարությունն այն մասին, որ ինքը չի պատրաստվում պրոֆեսիոնալների աշխարհի չեմպիոնի կոչման համար խաղալ Կասպարովի հետ՝ աշխարհի նախկին չեմպիոնին առաջարկելով մինչեւ
Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շախմատի
ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունը հատեց եզրագիծը։ Չնայած այս առաջնությանը չէին մասնակցում հանրապետության առաջատարները՝ միջազգային գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, այդուհանդերձ, մեր շախմատիստուհիները ընդհանուր առմամբ արդարացրին ակնկալիքները։ Ճիշտ է, մրցաշարային աղյուսակում մասնակիցների դասավորությունը տեղի ունեցավ օրինաչափության սահմաններում՝ ավելի բարձր տեղեր գրավեցին մեր այն աղջիկները,
Հոկտեմբերի 2-ին Հայաստան ժամանեց եվրոպացի գրողների մի պատկառելի խումբ (քանակի եւ որակի առումով), որի
Ճեպընթացը հասավ տապանին Հոկտեմբերի 2-ին Հայաստան ժամանեց եվրոպացի գրողների մի պատկառելի խումբ (քանակի եւ որակի առումով), որի հայաստանյան 12-օրյա այցի ծրագիրը խորհրդանշական «Գրական տապան-2001» անունն է կրում։ Այս ծրագիրն ինչ-որ առումով շարունակում է դեռ նախորդ տարի իրականացված «Գրական ճեպընթաց-2000» միջազգային ծրագիրը, որի ընթացքում շուրջ 40 երկրների 104 գրողներ 45 օր ճեպընթացով ճամփորդեցին եվրոպական մայրցամաքով՝ մասնակցելով
Նոյեմբերի 4-ին կկայանա քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների հանդիսավոր փակումը։
ՀԱՆՈՒՆ ՀՈՐ ԵՎ ՈՐԴՈՒ ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ Նոյեմբերի 4-ին կկայանա քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների հանդիսավոր փակումը։ Այդ օրերին եռօրյա այցով Հայաստանում կլինի Օրթոդոքս Ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ն։ Տոնակատարությունների հանդիսավոր փակման ծրագիրը դեռ վերջնականապես հաստատված չէ, քանի որ համաձայնեցվում է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության հետ։ Երեկ ասուլիս էր հրավիրել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների
ՍԴ-ները ներկա էին
ՍԴ-ները ներկա էին «Սահմանադրական արդարադատության անկախության երաշխիքներն ու սահմանադրական դատարանի որոշումների ներազդեցությունը հասարակական պրակտիկայի վրա» թեմայով երեկ սկսվեց ավանդական դարձած երեւանյան 6-րդ միջազգային սեմինարը։ Այն կազմակերպել էին ՀՀ ՍԴ-ն եւ Եվրախորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը։ Կարճ ժամանակով այս ներկայացուցչական հավաքին ներկա գտնվեցին ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն ու զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։ Տեղեկացնենք, որ մասնակիցների մեջ
ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ
ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԽՍՀՄ-ում մի քաղաք կար՝ Իվանովո անունով։ Թեթեւ արդյունաբերության բազմաքանակ ձեռնարկություններում հիմնականում կանայք էին աշխատում, քաղաքը բնակեցված էր հարսնացուներով։ Անբնական այդ վիճակը հիվանդագին հետեւանքներ ուներ, որոնք վերացնելու համար հատուկ միջոցառումների անհրաժեշտությունն առաջացավ, որպեսզի երկսեռ բնակչության հավասարակշռություն ստեղծվի։ Ողջ Հայաստանն այսօր այդ Իվանովո քաղաքն է հիշեցնում։ Տղամարդիկ գնացել են փող աշխատելու, իրենց տղամարդկային պարտականությունը կատարելու։
ՀՀ վարչապետի այցը «Տիր» հանրապետություն
ՀՀ վարչապետի այցը «Տիր» հանրապետություն «Ախր ի՞նչ եք ուզում ինձանից»,- վերջում արդեն խեղճացավ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ թիվ 27 դպրոցում իր համար նախատեսված բոլոր փորձությունները երեկ հերոսաբար հաղթահարելուց հետո։ Տնօրեն Անահիտ Բախշյանի ուղեկցությամբ դպրոցում շրջելուց, դպրոցի հրապարակում կազմակերպված տոնական շքերթը կես ժամից ավելի կանգնած դիտելուց, ողջույնի ելույթ ունենալուց հետո Ա. Մարգարյանը հասցրեց լուսանկարվել դպրոցի «Տիր»
90-ական թվականների սկզբներից ԶԼՄ-ները, հատկապես հեռուստատեսությունը դարձել են գորշության, միջակությա
Դիլետանտների հաղթարշավը 90-ական թվականների սկզբներից ԶԼՄ-ները, հատկապես հեռուստատեսությունը դարձել են գորշության, միջակության ջատագով։ Քիչ թե շատ ծանոթախնամիական, դոլարադրամական հնարավորություն ով ունի, կարող է հայտնվել հեռուստաէկրանին եւ հեռուստադիտողին պարտադրել անճաշակ, անգրագիտությամբ աչք ծակող հաղորդումներ, որոնք զուրկ են ճանաչողական, բարոյական եւ դաստիարակչական նշանակությունից։ Անժխտելի է, որ կա խոսքի ազատության որոշակի միտում, որը, ցավոք, հաճախ համեմվում է ցինիզմով
Երեկ
ՎԱՆԱՁՈՐՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Երեկ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Լ. Ղազարյան, մեղադրող՝ Գ. Պիվազյան) շարունակեց Աշոտ Մանուկյանի եւ Լյովա Ասատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Առաջինը մեղադրվում է ՀՀ քրօրի 232 հոդվածի 1-ին մասով, երկրորդը՝ ՀՀ քրօրի 17-232 հոդվածի առաջին մասով։ Տեղեկացնենք, որ Ա. Մանուկյանը գտնվում է նախնական կալանքի մեջ, իսկ Լ. Ասատրյանի նկատմամբ խափանման
«Առավոտ»
Միտո՞ւմ, թե՞ անտեղյակություն «Առավոտ» թերթը (05.09.2001թ.) մեղադրական հոդված էր տպագրել թիվ 56 դպրոցի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանի, այսինքն՝ իմ մասին։ Իմ պահանջով հոդվածագիրը 2001թ. սեպտեմբերի 7-ին եղավ դպրոցում, որտեղ նրան ցույց տրվեցին մատյանը, հրամանագիրքը եւ արձանագրությունների գիրքը, այլ փաստաթղթեր՝ տվյալ գործի վերաբերյալ՝ հաստատված կնիքով եւ ստորագրությամբ, եւ, ով զարմանք, գրվեց 2-րդ հոդվածը (8.09.2001թ.), որի մեջ, իմիջիայլոց,
Փոխարենը կաճի գործազուրկների բանակը
ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԿՐՃԱՏՎԻ Փոխարենը կաճի գործազուրկների բանակը «Առավոտի» երեկվա համարում գրել էինք, որ նախարարությունների «կառուցվածքային բարեփոխումների» արդյունքում, մասնավորապես ԿԳՆ-ի աշխատակազմը 30%-ով պիտի կրճատվի։ Երեկ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է լինելու այդ փոփոխությունների արդյունքում աշխատանքից զրկված մարդկանց հետ, ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը հաղթահարելու այն սոցիալական լարվածությունը, որ կծագի նախարարությունների աշխատակազմերի կրճատման արդյունքում։ Ներկայացնում ենք
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱՐԲԵՍԸ»
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱՐԲԵՍԸ» «Արաբկիր» միացյալ մանկական հիմնադրամի ներդրումներով (հիմնադիրներ՝ Շվեյցարիայից՝ SEMRA հիմնադրամ, VAD ասոցիացիա, Բելգիայից՝ NAF ասոցիացիա, Հայաստանից՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն) ստեղծվել է «Արբես» առողջության կենտրոնը, որը կզբաղվի երեխաների ու դեռահասների առողջության պահպանմամբ։ «Արբեսում» շվեյցարացի մասնագետները իրականացնում են ծրագիր, որի նպատակն է՝ կազմակերպել մասնագետների վերապատրաստում եւ կազմակերպել մտավոր եւ ֆիզիկապես հետամնաց, անկարող երեխաների աշխատանքային թերապիան,
Նրանք,
Սովորական հրաշք Նրանք, ովքեր երեխա ունենալուց մի քանի օր անց նորածնի խանձարուրը գրկում, տուն են գնում, չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ է նշանակում, երբ երեխադ ծնվում է ոչ առողջ։ Այս դեպքում նորածինը տեղափոխվում է, ասենք, մանկական 1-ին համալսարանական (քաղաքային) հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք (ինչպես դա եղավ իմ դեպքում), որտեղ բաժանմունքի վարիչ Հրանտ Կալենտերյանը, Իգոր Նալչաջյանը
Օրերս Օղակաձեւ զբոսայգին, կարելի է ասել, հատվածաբար ծախվեց։ «Ծախվել» բառն, ընդ որում, ձեւավորվեց հեն
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ «ՍԵՐՆ» ԱՌ ԱՅԳԻՆ ԵՎ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ Օրերս Օղակաձեւ զբոսայգին, կարելի է ասել, հատվածաբար ծախվեց։ «Ծախվել» բառն, ընդ որում, ձեւավորվեց հենց չորեքշաբթի օրը Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած պետական սեփականություն հանդիսացող հողամասերի (այգիների) վարձակալության եւ օտարման մրցույթի ընթացքում։ Մրցույթը ղեկավարում էր Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, որը Օղակաձեւ զբոսայգու համար իր հղացած մանկական խաղատեղի-սրճարաններ ծրագիրը բացատրեց նրանով, թե
Օրեր առաջ «Առավոտի» խմբագրություն էր եկել Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ Լուսիկ Գրիգորյանը՝ հ
Ծառերը չորանում են Օրեր առաջ «Առավոտի» խմբագրություն էր եկել Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ Լուսիկ Գրիգորյանը՝ հետը, կարծես իր խոսքերի ապացույց, բերելով մի քանի թերհաս, բայց արդեն սմքած, չորացած մրգեր։ Տարեց կինը բողոքում էր, որ իր տնամերձ հողամասը այս տարի գրեթե չի ոռոգվել, ինչի հետեւանքով բոլոր ծառերը չորացել են, իսկ բերքն էլ չհասունացած՝ փչացել է։
Երեկ
ԲԱՆԿԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ Երեկ մեր իշխանության ներկայացուցիչները հերթական ժապավենը կտրեցին։ Այս անգամ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ բարձր տեխնոլոգիաների «Ինֆոտեկ» ցուցահանդեսինը։ Հետո կազմակերպիչների եւ մասնակիցների հետ խոսակցություններից վարչապետը պարզեց, որ Հայաստանում եղած այս ոլորտի ընկերությունների 30-40%-ն է ներկայացված. «Մնացածը չեն վստահում»։ Վարչապետն անհանգստացավ «չվստահելուց» եւ Զարգացման հայկական գործակալության ղեկավար Վ. Մովսիսյանին հանձնարարեց զբաղվել։ Անդրանիկ Մարգարյանը հերթով