Օրվա լրահոսը

«Դինամո» մարզական ընկերությունում 2-րդ Համահայկական խաղերի մուտքը տոմսերով դարձնելը հուզել էր ոչ միա

Խաղերը շարունակվում են «Դինամո» մարզական ընկերությունում 2-րդ Համահայկական խաղերի մուտքը տոմսերով դարձնելը հուզել էր ոչ միայն բասկետբոլի սիրահարներին, որոնք, ի տարբերություն 1-ին համահայկականի, այս տարի հնարավորություն չունեին դիտելու անգամ ընտրական փուլի խաղերը, այլեւ՝ լրագրողներին։ Բնականաբար՝ նաեւ մարզիկներին, որոնց չէր կարող դուր գալ դատարկ դահլիճում խաղալու տխուր իրողությունը։ Սակայն, ինչպես պարզվեց, այդ «հանճարեղ» միտքը՝ վաճառել 1000

Օգոստոսի

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈ՞ՒՆ Օգոստոսի 23-ից սկսվում է «Անի» ծրագրի իրագործման գործընթացը։ Մամուլի հետ անդրանիկ հանդիպումը նախընտրեցինք սկսել ծրագրի ընդհանուր ղեկավար Սամվել Բարսեղյանի հետ զրույցով։ – Ներկայացրեք «ԱՆԻ» ծրագիրը։ – «ԱՆԻ» ծրագիրը մշակվել է 1996-2000թթ. ընթացքում: Ծրագրի հիմքում ընկած են ծրագրի Հեղինակային խմբի կողմից իրականացված հետազոտական աշխատանքների արդյունքները՝ մի շարք հիմնարար տվյալներ եւ տեսություններ, դրանց հիման վրա

Ոչ ոք չէր էլ ակնկալում, որ բուհերի ընդունելության քննություններն ամփոփելու նպատակով հրավիրված ասուլի

ՀՀ նախագահին դիմելու հարկ չի եղել Ոչ ոք չէր էլ ակնկալում, որ բուհերի ընդունելության քննություններն ամփոփելու նպատակով հրավիրված ասուլիսում ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը, հերթական անգամ թվախեղդ անելու փոխարեն, անկեղծորեն կներկայացնի քննությունների իրական պատկերը։ Ավելին, նախարարը հրաժարվեց կատարել «Առավոտում» հանդես եկած ծնողի պահանջը՝ հրապարակել ԵՊՀ-ի իրավաբանության եւ այլ հեղինակավոր ֆակուլտետներ ընդունված դիմորդների եւ նրանց ծնողների անունները։

«Առավոտի»

Աբովյանից հերքում են «Առավոտի» հունիսի 17-ի համարում «Ջուրը մարդու մենաշնորհն է» խորագրով հոդված էր տպագրվել։ Ցավոք, հեղինակի հիշատակած փաստերը շինծու են, օդից վերցված, իսկ եզրահանգումները՝ մտացածին։ Ջուրը նույնպես ապրանք է եւ դրա դիմաց պետք է վճարվի։ Հակառակ դեպքում մեզ իրավունք է վերապահված դադարեցնել ջրամատակարարումը։ Սպառողների 510 մլն դրամ պարտքի առկայության պարագայում էլ մենք այդ քայլին

Կամ «Կեսը գնչուի նման, կեսն՝ ավելի այլանդակ»

ՄՏՔԻ «ԿՈԹՈՂՆԵՐԻՑ» ՊՐԾՈՒՄ ՉԿԱ Կամ «Կեսը գնչուի նման, կեսն՝ ավելի այլանդակ» Հողային նոր օրենսգրքի այն դրույթը, որով կառավարությանն իրավունք է վերապահվում հողն անհատույց օգտագործման հանձնել, չարաշահման, հողն անարդյունավետ օգտագործման հնարավորություն է տալիս։ Ավելին, դրա հիման վրա կառավարությունը հողն ում ուզի՝ կտա. սկսած լավ տղերքից մինչեւ բարեգործական հիմնարկները։ Այսպիսի մեկնաբանություն է անում ԱԺ նախկին պատգամավոր Սոս

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՕՐԵՆՔ Է

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՕՐԵՆՔ Է Ազգային անվտանգության մասին օրենք առայժմ հանրապետությունը չունի։ Խորհրդարանը բազմաթիվ օրենքներ է ընդունում, մեկը մեկից կարեւոր, մեկը մեկից արդար եւ հակառակը։ Հասկանալի է, որ օրենք ունենալը դեռեւս օրենքի կիրառում չէ, բայց եւ ապահով ես զգում, որ գոնե թղթի վրա ինչ-որ օրենքներ են գրվում։ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը եւ

«ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԸ ԿԳՈՐԾԱԴՐՎԵՆ…»

«ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԸ ԿԳՈՐԾԱԴՐՎԵՆ…» Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էր ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը։ ԱՄՆ-ի դերն աշխարհում կարեւորվում է հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ տնտեսական զարգացմանը նախապատվություն տալու դիրքորոշմամբ։ Ըստ պրն Ասլանյանի, բացատրելի չէ Թուրքիայի կոշտ դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ։ Եվ այդ գնահատականը կիսում

Չորրորդ իշխանության շարքային ներկայացուցիչները, պարզապես, խնդիր

Ոչ ոք չի պատրաստվում պղտորել Ձեր ջուրը Չորրորդ իշխանության շարքային ներկայացուցիչները, պարզապես, խնդիր ունեն տարբեր բաղադրություն ունեցող պղտոր ջրերն անալիզի ենթարկել եւ հասկանալ, թե ինչու է ոմանց ջուրը պղտոր, մյուսներինը՝ պարզ ու ջինջ՝ առանց քլորի պարունակության: Երեկ «Առավոտի» խմբագրությունը բաց նամակ է ստացել «Թալինի Պարտիզակ գյուղի մի խումբ բնակիչներից», որոնք վրդովված ու նեղացած արձագանքել են

Եվ

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՕՊՈՐՏՈՒՆԻԶՄՆ ԱՅՍՕՐ Եվ կա՞ այն արդյոք Վերջերս մեր թերթին տված հարցազրույցում ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Խորեն Սարգսյանը, որոշ հավաստի աղբյուրներ մատնանշելով, ասել էր, թե իշխանությունները, մասնավորապես՝ նախագահը, ՀԿԿ 35-րդ համագումարի օրերին շահագրգռված են եղել Կենտկոմի առաջին քարտուղար դարձնել ոչ թե Վլ. Դարբինյանին, այլ՝ Հրանտ Ոսկանյանին։ Այս կապակցությամբ Յուրի Մանուկյանն ասաց, թե նման բան

«Հոկտեմբերի

«ԳՆԱ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ ԵՎ ՍՊԱՍԻՐ» «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի 12-րդ եւ 13-րդ հատորներում են ընդգրկված լրագրողների ցուցմունքները։ Եվ չկա որեւէ այլ լրագրող, որն ավելի շատ է հարցաքննվել կամ ավելի տեղեկացված է այդ օրվա իրադարձությունների մասին, քան Տիգրան Նազարյանը։ «Հայլուր» լրատվական ծառայության նախկին թղթակից-մեկնաբան Տիգրան Նազարյանն իր առաջին՝ 1999-ի հոկտեմբերի 28-ի հարցաքննության ընթացքում հայտնում է. «Իմ եւ

«ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԵՋ ԱՊԱԳԱ ԿԱ»

«ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԵՋ ԱՊԱԳԱ ԿԱ» Օրերս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Հայ ավետարանչական ընկերակցության կազմակերպած գրական-երաժշտական երեկո։ Այն նվիրված էր Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։ Դահլիճում գերակշռող մաս էին կազմում արտասահմանից եկած հյուրերը, որոնք յուրաքանչյուր բեմ դուրս եկողին դիմավորում էին մեծ ցնծությամբ։ Հատկապես ուշագրավ էին Կանազի մշակույթի կենտրոնի «Մոդուս» մանկական պարային համույթի եւ Արմավիրի Հայ

ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ

ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ Ամեն տարի Երեւանի խորհրդի (Երեւանի խորհրդի անդամներն են քաղաքապետը եւ 12 թաղապետերը) որոշմամբ «Պատվավոր քաղաքացու» կոչում են տալիս տարբեր բնագավառների անվանի մարդկանց։ Քաղաքապետարանի կազմատեսչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը ասաց, որ «Երեւանի պատվավոր քաղաքացու» կոչում են տալիս եւ հուշամեդալով պարգեւատրում են ոչ միայն նրա համար, որ տվյալ անձը հանրաճանաչ է, այլեւ՝ հաշվի են

ՈՐԵՎԷ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է

ՈՐԵՎԷ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է Դեռ մայիսին ՀԱՕԿ-ի փոխնախագահ Գագիկ Ծառուկյանը հինգ միլիոն դրամ էր հատկացրել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտին՝ նիստերի դահլիճը նորոգելու, պատշաճ տեսքի բերելու համար։ Անցած երեք ամիսներին բավականաչափ մեծ ծավալի աշխատանք է կատարվել ու այն արդեն ավարտման փուլում է։ Գործը չդադարեց անգամ ընդունելության քննությունների օրերին։ Ներկվել-թարմացվել են պատերը, հատակը ծածկվել է կավրոլիտով,

ԶՈՒԳԱՐԱՆԻ ԹՈՒՂԹ… «ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԻՑ»

ԶՈՒԳԱՐԱՆԻ ԹՈՒՂԹ… «ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԻՑ» Որքան էլ խրախուսվի տեղական արտադրողը, միեւնույն է՝ շուկան թելադրում է իր պայմանները։ Ու որպեսզի կարողանաս լինել օրիգինալ եւ արտադրանքդ էլ իրացնել գոնե ներքին շուկայում, հարկ է, որ ունենաս առնվազն ֆիդայու հնչեղ անուն, դիցուք՝ «Նիկոլ Դուման», որն արտադրում է… հայկական զուգարանի թուղթ։ Երեւի հայդուկի անվան այդօրինակ անմահացմամբ ձեռնարկությունը գրանցողներն ու արտադրողները կամեցել

Համաճարակի վտանգ՝ նաեւ մեր գյուղում

Համաճարակի վտանգ՝ նաեւ մեր գյուղում Չորս տարի առաջ մեր ենթաշրջանի երեք գյուղերը (Ծաղկավան, Հախում, Պառավաքար) տրտնջում էին ոռոգման ջրի պակասից, իսկ երբ Հախում գետի ջրերը Իծաքարի բարձունքից մտան հաստափոր խողովակները եւ երեք գյուղերի թիկունքով հասան մինչեւ Պառավաքարի վերին մասերը, գյուղացու դեմքին բավարարվածության ժպիտ երեւաց։ Հողն էլ տիրոջ պես խմեց Մուրղուզա սարի սառնորակ ջուրը՝ շունչ քաշեց։

Անդրկովկասի

Մոգական Լուիզա Սամվելյանը Անդրկովկասի արվեստագիտության առաջին կին դոկտոր-պրոֆեսորը Մահախոսականի ժամանակ ասվել է. «Կնոջ համար անթույլատրելի խելք ուներ Լուիզա Սամվելյանը»։ – Այսօր երեկոյան բոլորդ կմասնակցեք Լուիզա Սամվելյանի դասախոսությանը, տեսեք, հանկարծ չմոռանաք ու բաց չթողնեք բացառիկ այդ հանդիպումը,- բոլորին, առավելապես երիտասարդ դերակատարներիս ապսպրեց ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանը, երբ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնում պիտի կայանար վերոնշյալ հանդիպումը։

Ամեն

ԹԱՏՐՈՆ ԵՎ ԴԻԶԱՅՆ Ամեն ինչ սկսվել էր մանկական անհաշվենկատ հիացումից դեպի արվեստը, ավելի ճիշտ՝ թատերարվեստը։ Սիրում էր թատրոնը, նրա կուլիսները, նրա հատուկ բույրը… հատկապես պերսոնաժների կոստյումները։ Մարիամ Պապովյանին ծնողները ուսման տվեցին Էսթետիկական դաստիարակության կենտրոն՝ խեցեգործ Սամվել Բաղդասարյանի, այնուհետեւ՝ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան՝ գեղանկարիչ Հրայր Գրիգորյանի արվեստանոցում։ Ավարտելուց հետո Մարիամը նկարչություն ու դիզայն դասավանդեց Հայ-ֆրանսիական մանկական

ՆԳՆ ՔՊԻՎ կենտրոնական հիվանդանոցում գտնվող դատապարտյալ Աղաբեկ Հայրապետյանը 52 օրից ավելի գտնվում է հա

Տեղազննությանը՝ ձեռնաշղթայված եւ գամված սյանը ՆԳՆ ՔՊԻՎ կենտրոնական հիվանդանոցում գտնվող դատապարտյալ Աղաբեկ Հայրապետյանը 52 օրից ավելի գտնվում է հացադուլի մեջ։ «Հայտարարել եմ չոր հացադուլ, հրաժարվում եմ հացից, սննդից եւ ջրից»։ Հացադուլավոր դատապարտյալը պահանջում է կանչել «համապատասխան օրենքի այն մարմիններին», ովքեր պետք է, որ պարզեն իր անմեղությունը։ Նա խնդրում է կանչել իր նախկին պաշտպան Սերյոժա Շահվերդյանին

«Մխիթար

«ՀՐԱՀՐՈՒՄ ԵՄ ԿՐԹԱԿԱՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երեկ հրավիրված Կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Աշոտ Բլեյանը, որը նույնիսկ Նուբարաշենի մեկուսարանից շարունակում էր «կրթական խոսակցություն» վարել եւ իր հրավիրած առաջին Կլոր սեղանի թեման մանկավարժությունն էր։ Նաեւ քաղաքական թեմայով Կլոր սեղաններ կլինեն եւ Աշոտ Բլեյանը հանդես կգա որպես «Նոր ուղի» կուսակցության նախագահ, բայց առաջինը մանկավարժությունն է եւ նոր

Հայաստանի

«Խնձոր ունեմ կծած ա» Հայաստանի շուկայում առկա է մի երեւույթ, որի վրա աչք փակելը իսկական «ջայլամություն» է։ Միանգամից ասենք, որ խոսքը մայրաքաղաքում գործող կոսմետիկայի առք ու վաճառքով զբաղվող մի շարք կրպակներում, ինչպես նաեւ խանութ-սրահներում տիրող անկարգությունների եւ հակասանիտարական արարքների մասին է։ Հանրապետություն ներմուծվող անորակ, էժանագին, առանց այդ էլ կեղծված ապրանքները «անցնելով» «հնարամիտ» ու իրենց գործի

ԱՄԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐ ԴԱՐԴԻՆ

ԱՄԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐ ԴԱՐԴԻՆ Հարուստ պետությունները մեկ-մեկ որ «խելքները գցում են», մեզ համար նույնիսկ լավ է. ուղղակի բաշարենք օգտվել։ «ՀՀ հասարակության ոչ կառավարական հատվածի մասնակցությունը «Ռիո +10» համաշխարհային գործընթացին» երեկվա քննարկմանը տեղեկացանք համաշխարհային մի փորձի մասին, որը կոչվում է «Պարտքեր բնապահպանական ծրագրերի դիմաց»։ Որեւէ, հասկանալի է՝ հարուստ երկիր գնում է մեկ այլ, հասկանալի է՝ աղքատ,

«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏԻ» ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԽՃՃՎՈՒՄ Է

«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏԻ» ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԽՃՃՎՈՒՄ Է ՀՀ նախկին վարչապետ, «Արարատցեմենտի» տնօրեն Արամ Սարգսյանը գործարանի մասնավորեցման վերաբերյալ «Առավոտի» հարցին պատասխանելով ասաց, որ գործարանի կոլեկտիվը երկու անգամ առաջարկություններ է ներկայացրել, սակայն այդ առաջարկությունները տարաժամկետ են դարձել մի պարզ պատճառով. «Կոլեկտիվը պիտի աշխատեր եւ իր աշխատանքի արդյունքում ստացած շահույթներն ամբողջությամբ փոխանցեր որպես գնման արժեք։ Սակայն մինչ այդ ընդունվեց որոշում, ըստ

Ջանոյանին սպառնացել են

Ջանոյանին սպառնացել են Երեկ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը տեղեկացրեց, որ վերջին շրջանում «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Ջանոյանի դեմ ճնշումներ են սկսվել: Ըստ Ս.Սուրենյանցի, այդ ճնշումների մասին կուսակցության քաղխորհրդում ներկայացրել էր անձամբ Տիգրան Ջանոյանը: «Նա դիմել էր կուսակցությանն ու այն մարդուն, որի շահերն է պաշտպանում՝ քաղաքական աջակցություն

Թալինում «բանդայի» անդամներ չկան

Խոսափողը չանջատվեց Թալինում «բանդայի» անդամներ չկան Երեկ Ազգային համաձայնության ճակատը «Սպայի պատիվ» կազմակերպության հետ Թալինում կազմակերպել էր հանրահավաք։ Ազգային համաձայնության ճակատի ներկայացուցիչներ Սարգիս Կարապետյանը, գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչիկ Սարգսյանը, Թալինի մտավորական խավի ներկայացուցիչ Գրետա Արեյանը, գիտությունների թեկնածու Վարդան Մալխասյանը, ինչպես նաեւ Ազգային համաձայնության ճակատի քաղխորհրդի անդամ Աշոտ Մանուչարյանը իրենց ելույթների մեջ հատկապես պահանջում էին Հայաստանի

Ներկայացնում ենք «Հոկտեմբերի 27»-ի գործով հարցաքննված որոշ

ՎԿԱՅՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ Ներկայացնում ենք «Հոկտեմբերի 27»-ի գործով հարցաքննված որոշ նախարարների ցուցմունքներ։ Դավիթ Զադոյան Այդ շրջանում էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանը հարցաքննվել էր բավական ուշ՝ 2000 թ. փետրվարի 14-ին։ Շուրջ 3 ժամանոց նրա հարցաքննության արձանագրությունից արժանահիշատակ է այն տեղեկությունը, թե առաջիններից մեկն ում է զանգահարել Նաիրի Հունանյանը. «Ինչ որ տեղ զանգահարեց եւ ասաց, որ անհրաժեշտ

«27»-ի

ԵՐԿՈՒ ՓԱՅԼՈՒՆ ՓԱՍՏԱԲԱՆ «27»-ի դատաքննությանը ՌԴ-ից Հայաստան ժամանած եւ գործով տուժող Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի պաշտպան, փաստաբան Օլեգ Յունոշեւի ներգրավումից ի վեր, տպավորություն է ստեղծվել, թե տուժողների շահերի պաշտպանների ճամբարում տարօրինակ երեւույթներ են կատարվում: Հիմնականում լրագրողական շրջանակների այդ տպավորությունն առանց դրամատիզացնելու փորձեցինք ճշտել, թե որքանով է այն հիմնավորված: Բանն այն է, որ վերջին ժամանակաշրջանում դատաքննության

10-օրյա դադարից հետո

«Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ սկսվեց Յուրի Բախշյանի եւ Լեոնարդ Պետրոսյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Էդուարդ Աղաջանյանի հարցաքննությամբ։ Ըստ երեւույթին, կարճ ընդմիջումը (վերջին նիստը եղել էր օգոստոսի 10-ին) ամբաստանյալ Նաիրի Հունանյանի «վրա էր եկել», չնայած նշեց, թե հարցաքննության արձանագրությունների ծանոթացմամբ է ինքը զբաղված եղել։ Նա վիրավորական արտահայտություններ թույլ տվեց ինչպես Յուրի Բախշյանի, այնպես էլ Լեոնարդ

Եթե

Սրբանալու ամենակարճ ճանապարհը Եթե ամերիկյան «Խաղաղասիրական լուծումներ» հասարակական կազմակերպությունը Հայաստանի համապատասխան գերատեսչությունների ղեկավարների «OK»-ը ստանա, ապա շատ շուտով Հայաստանի որոշ դպրոցներում կներդրվի նույնանուն («Խաղաղասիրական լուծումներ») ծրագիրը։ Ըստ կազմակերպության ղեկավար Իզրայել Հավքինսի, որը օրերս Երեւանում էր՝ 4-րդ միջազգային խաղաղասիրական կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու եւ վերոնշյալ ծրագիրը Հայաստանում ներդնելու «հող ստեղծելու» համար, ծրագրի նպատակը «երեխաների մոտ վաղ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» Այսօր, օգոստոսի 21-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի «Հայաստանի ժառանգություն» դաշնակահարների համահայկական միջազգային մրցույթը եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 2-ը։ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարության պետական ծրագրի շրջանակում անցկացվող մրցույթի նպատակն է բացահայտել Հայաստանի եւ նրա սահմաններից դուրս գտնվող երիտասարդ հայազգի օժտված, տաղանդավոր դաշնակահարներին։ Մրցույթն անց է կացվում տարիքային երեք կատեգորիաներում՝ մինչեւ 13 տարեկան, մինչեւ

Արդյո՞ք բուհերի ընդունելության քննություններն անցան այնքան օբյեկտիվ ու արդար, ինչպես ՀՀ նախագահն ու

Ազգային ճարտարախոսության առանձնահատկությունները Արդյո՞ք բուհերի ընդունելության քննություններն անցան այնքան օբյեկտիվ ու արդար, ինչպես ՀՀ նախագահն ու ԿԳ նախարարն են ներկայացնում իրենց ելույթներում։ Թույլ տվեք կասկածի տակ առնել այդ եւ մի շարք հրատապ հարցեր ուղղել հարգարժան պարոն նախարարին։ Դպրոցը գերազանցությամբ ավարտած (միայն 5 թվանշաններով) եւ առաջին երկու քննությունները բավական հաջող (հայոց լեզվից՝ 20, անգլերենից՝ 19) հանձնած

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031