Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՇԱԳԻՐ

Մարտ 23,2005 00:00

2005 թվականի մարտի 18-20-ը Սեւանի «Հարսնաքար» հյուրանոցում տեղի ունեցավ «ԶԼՄ ինքնակարգավորման համակարգի ձեւավորման հեռանկարները Հայաստանում» թեմայով աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարներ, առաջատար լրագրողներ, լրագրողական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եւ փորձագետներ:

Հանդիպումից հետո մասնակիցներն ընդունեցին հետեւյալ հուշագիրը.

«Մենք՝ «ԶԼՄ ինքնակարգավորման համակարգի ձեւավորման հեռանկարները Հայաստանում» թեմայով աշխատանքային հանդիպման մասնակիցներս,

քննարկելով՝

– Հայաստանում ԶԼՄ ինքնակարգավորման համակարգի ձեւավորման նախադրյալները եւ խնդիրները,

կարեւորելով՝

– գործընկերային ընդհանուր շահերի պաշտպանությունը,

– ԶԼՄ-ների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացումը,

– մասնագիտական չափանիշների եւ էթիկական նորմերի հաստատումը,

– հանրության (լրատվություն սպառողների) շահերի պաշտպանությունը,

հռչակում ենք՝

1. ԶԼՄ ինքնակարգավորման համակարգ ստեղծելու գործընթացի մեկնարկը:

2. Հայաստանյան ԶԼՄ-ների Ընկերակցության ստեղծման նախաձեռնող աշխատանքային խմբի ձեւավորումը»:

Հուշագիրը ստորագրել են լրատվամիջոցների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, թվով 36 հոգի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել